Խուան Անտոնիո Սամարանչ
Դոն Խուան Անտոիո Սամարանչ ի Տորելիո, 1-ին մարքիզ Սամարանչ (իսպ.՝ Don Juan Antonio Samaranch y Torelló, marqués de Samaranch, հուլիսի 17, 1920[1][2][3][…], Բարսելոնա, Իսպանիա[4][5][6][…] - ապրիլի 21, 2010[7][1][2][…], Բարսելոնա, Բարսելոնես[4]), իսպանացի քաղաքական գործիչ, բիզնեսմեն, Միջազգային օլիմպիական կոմիտեի 7-րդ նախագահ (1980-2001): Համարվում է 20-րդ դարի օլիմպական շարժման ամենաազդեցիկ դեմքերից մեկը: Եղել է ՄՕԿ-ի ցմահ պատվավոր նախագահ:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սամարանչը ծնվել է 1920 թվականի հուլիսի 17-ին Իսպանիայի Բարսելոնա քաղաքում, հարուստ ընտանիքում: Մանկության տարիներին զբաղվել է անվավոր չմուշկներով հոկեյով[17]: Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ 18 տարեկան հասակում (1938) եղել է սանիտար հանրապետական ուժերի մոտ: Եղել է հանրապետության հակառակորդ, շուտով փախել է Ֆրանսիա, սակայն շուտ վերադարձել է նացիոնալիստական Իսպանիա և մտել ֆրանկոյական «Ֆալանգայի» մեջ[18]:
1939 թվականին հանրապետության պարտությունից հետո Սամարանչը սովորել է IESE (IESE Business School) բիզնես-դպրոցում: «Լա Պրենսա» թերթում մարզական մեկնաբանի կարճ կարիերա է ունեցել, որն ավարտվել է 1943 թվականին ֆուտբոլային «Ռեալ Մադրիդ» թիմի երկրպագուների դեմ քննադատությունից հետո, երբ «Ռեալը» «Բարսելոնայի» դեմ խաղում հաղթել էր 11:1 հաշվով: Դրանից հետո նա վերադարձել է ընտանիքի տեքստիլ բիզնեսին: 1984 թվականին Խուան Անտոնիոն դարձել է Իսպանիայի խոշորոգույն la Caixa բանկի տնօրենների խորհրդի անդամ, իսկ 1987-1999 թվականներին զբաղեցրել է նախագահի պաշտոնը: Նա բանկի պատվավոր նախագահ է մնացել նաև 1999 թվականին պաշտոնից հրաժարվելուց հետո մինչև իր մահը[18]:
Սամարանչը 1955-1962 աշխատել է Բարսելոնայի քաղաքային կառավարությունում, պատասխանատու է եղել սպորտի համար: Ֆրանկոյի ռեժիմի վերջին տասնամյակին եղել է խորհրդարանի ստորին պալատի անդամ` 1967 թվականից մինչև 1977 թվականի դեմոկրատիայի վերականգնումը:
1955-1962 թվականներին Բարսելոնայի քաղաքային խորհրդում եղել է սպորտի գծով խորհրդական:
Բազմիցս գլխավորել է իսպանական պատվիրակությունը օլիմպիական շարժման հետ կապված հնարավոր բոլոր միջոցառումներին, 1966 թվականին Ֆրանցիսկո Ֆրանկոյի կողմից նշանակվել է Իսպանիայի օլիմպիական կոմիտեի նախագահ: Նույն թվականին դարել է ՄՕԿ-ի անդամ:
1967 թվականին նշանակվել է ազգային պատվիրակ ֆիզիկական դաստիարակության գծով:
1973 թվականից եղել է Բարսելոնայի գավառային խորհրդի նախագահ:
1974-1978 թվականներին զբաղեցրել է ՄՕԿ-ի փոխնախագահի պաշտոնը:
1977-1980 թվականներին եղել է Իսպանիայի արտակարգ և լիազոր դեսպանը ԽՍՀՄ-ում և Մոնղոլիայում:
Խուա Անտոնիո Սամարանչը ՄՕԿ-ի նախագահ է ընտրվել 1980 թվականին Մոսկվայում ամառային օլիմպիական խաղերի նախօրեին: Իր գործողություններով նա բազմիցս սատարել է Մոսկվային[19]:
Օլիմպական շարժման մեջ ունեցած ավանդի համար Իսպանիայի թագավորը 1991 թվականին Սամարանչին տվել է մարքիզի (դոն) կոչում:
2011 թվականի հուլիսի 16-ին ընտրվել է ՄՕԿ-ի ցմահ պատվավոր նախագահ:
2010 թվականի ապրիլի 10-ին Սամարանչը հոսպիտալացվել է սրտային անբավարարության ախտանիշով: Ապրիլի 21-ին մահացել է[20]: Թաղված է Բարսելոնայի Մոնժուիկի գերեզմանատանը:
ՄՕԿ-ի նախագահություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1980 թվականի Մոսկվայի օլիմպիական խաղերի ավարտից հետո Սամարանչն ընտրվել է ՄՕԿ-ի նախագահ:
Իր կառավարման ժամանակ Սամարանչը կարողացել է օլիմպիական շարժումը ֆինանսապես անկախ դարձնել` կազմակերպելով սպորտային միջոցառումների հովանավորությունն ու հեռուստատեսային հեռարձակումների պայմանագրային եղանակը, որոնք մեծ գումար էին բերում ՄՕԿ-ի բյուջե: Չնայած 1984 թվականին օլիմպիական խաղերին մասնակցելու` ԽՍՀՄ-ի և սոցիալիստական ճամբարի երկրների բոյկոտին` օլիմպիական խաղերի մասնակից երկրների թիվը միջոցառումից միջոցառում անընդհատ աճում էր: Աճում էր նաև մարմնամարզիկների թիվն ու մակարդակը:
Սամարանչի կառավարումը փրկություն էր ՄՕԿ-ի համար, որը 1970-ական թվականների ճգնաժամից հետո ֆինանսապես գրեթե ոչնչացած էր: Եղել է նաև պահ, երբ 1976 թվականին կազմակերպիչ քաղաքը` Դենվերը, հրաժարվել է օլիմպիական խաղերն ընդունելուց: Մինչ այդ կազմակերպչական ծախսերը միակողմանի հոգում էր միայն կազմակերպիչը, այսինքն խաղերն ընդունող երկրի օլիմպիական կոմիտեն: Շատ դեպքերում հենց ֆինանսական նոր աջակցություն ստանալու հանգամանքն էր Սամարանչի հակառակորդների քննադատության առարկան, ովքեր մեղադրում էին նրան օլիմպիական շարժումը առևտրականացնելու համար: Սա հիմք է ծառայել նաև, որ նրան մեղադրեն կոռուպցիայի մեջ:
Սամարանչի ղեկավարման տարիներին է ընդունվել ՄՕԿ-ի նախագահին «Ձերդ մեծություն» դիմելու ձևը: Նրան ամենուր ընդունել ու ճանապարհել են լիմուզինով, ցանկացած քաղաքում, որտեղ նա հյուրընկալվել է, մնացել է հյուրանոցի նախագահական համարներում: Այսպես` շվեյցարական Լոզան քաղաքում նրա մեկ տարվա ապրուստի համար ծախսվել է մոտ 500.000 դոլար[21]:
Օլիմպիական շարժման պատմության մեջ Խուան Անտոնիո Սամարանչը մտել է որպես մի մարդ, ով կարողացել է վերածնել արդեն մարող օլիմպիական շարժումը:
Քննադատություն և արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «ՊԱԿ-ը շախմատ է խաղում» գրքում (հեղինակներ` Բ. Գուլկո, Վ. Կորչնոյ, Վ. Պոպով, Յու. Ֆելշտինսկի) հայտնվում է կարծիք, որ Խուան Անտոնիո Սամարանչը եղել է ՊԱԿ-ի գործակալ և ամեն կերպ սատարել է ԽՍՀՄ-ին: Գրքի հեղինակները պնդում են, որ Սամարանչը ՄՕԿ-ի նախագահ է դարձել ԽՍՀՄ-ի և սոցիալաիստական այլ երկրների հավաքագրած ձայների շնորհիվ:
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Իսպանիա[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կառլոս III-ի օրդենի Մեծ խաչի ասպետ[22]
- Իզաբել Կաթոլիկի օրդենի շղթա (իսպ.՝ Collar de la Orden de Isabel la Católica) (31 մարտի, 2000)[23][24]
- Իսպանական քաղաքացիական այլ օրդենների շքանշաններ[24]
- «Զբոսաշրջության ոլորտում ունեցած ավանդի շքանշան» (իսպ.՝ Medalla al Mérito Turístico, 6 հոկտեմբերի, 2006)[25]
Այլ երկրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Իտալական Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար օրդենի ասպետ» (2 հունիսի, 1971)[26]
- «Իտալական Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար օրդենի մեծ խաչի ասպետ» (27 հունվարի, 1981)[27]
- Թոմիսլավ արքայի օրդենի ասպետ (Խորվաթիա, 26 օգոստոսի, 1993)[28]
- Միջազգային Լեոնարդո մրցանակ (Ռուսաստան, 1994)
- Ժողովուրդների բարեկամության շքանշան (Ռուսաստա, 14 հուլիսի, 1994) — միջազգային օլիմպիական շարժման ամրապնդման ու զարգացման գործում մեծ ավանդի համար[29][30]
- «Մեծ ծառայությունների համար շքանշան» (Ուզբեկստան, 1996) — օլիմպիական շարժման զարգացման, միջազգային ասպարեզում ժողովուրդների մեջ բարեկամության ու համերաշխության հաստատման համար[31]
- Գյադիմինաս իշխանի օրդենի Մեծ խաչի ասպետ (4 ապրիլի, 1997)[32]
- Նամականիշերի ժողովածուների, ալբոմների ու ամսագրերի հրատարակիչների համաշխարհային միավորման պարգև (АСКАТ) «Գրան Պրի 1998».[33]
- Մոլդովայի Հանրապետության շքանշան (Մոլդովա, 14 մայիսի, 1999) — Մոլդովայի Հանրապետությունուն սպորտի ու օլիմպիական շարժման զարգացման ներդրումների համար[34]
- 3-րդ աստիճանի «Մանաս» շքանշան (Ղրղզստան, 8 նոյեմբերի, 1999) — Ղրղզստանի Հանրապետությունում օլիմպիական շարժման սատարման ու Բիշկեկ քաղաքում Կենտրոնաասիական 3-րդ խաղերի կազմակերպման աջակցության համար[35]
- Պատվո շքանշան (Ռուսաստան, 25 հունիսի, 2001) — ռուսական օլիմպիական ու սպորտային շարժմանը աջակցելու համար[36][37]
- Ոսկեգեղմի շքանշան (Վրաստան, 2001) — Վրաստանում օլիմպիական մարզաձևերի զարգացմանը նպաստելու համար[38]
- 1-ին աստիճանի Մարիայի երկրի շքանշան (Էստոնիա, 2003)[39]
- 3-րդ աստիճանի` Յարոսլավ Իմաստունի շքանշան (Ուկրաինա, 21 մայիսի, 2005) — սպորտի զարգացման ու հանրահռչակման անձնական ներդրումների, Ուկրաինայում օլիմպիական շարժման զարգացման համագործակցության համար[40]
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
1955 թվականի դեկտեմբերի 1-ին ամուսնացել է Մարիա Թերեզա Սալիզաքսի հետ (1931-2000): Ունեցել են երկու երեխա` որդին` Խուան Անտոնիո (ՄՕԿ-ի անդամ), և դուստրը` Մարիա Թերեզա:
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Խուան Անտոնիո Սամարանչի անունով է կոչվել Սարաևոյի` Սպորտի օլիմպիական պալատը և Մոսկվայում թենիսի կենտրոնը[41]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Munzinger-Archiv (գերմ.) — 1913.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #119231808 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 http://www.congreso.es/portal/page/portal/Congreso/Congreso/Iniciativas?_piref73_2148295_73_1335437_1335437.next_page=/wc/servidorCGI&CMD=VERLST&BASE=DIPH&FMT=DIPHXD1S.fmt&DOCS=1-1&DOCORDER=FIFO&OPDEF=Y&NUM1=&DES1=&QUERY=%28104050%29.NDIP.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 http://www.congreso.es/portal/page/portal/Congreso/Congreso/Iniciativas?_piref73_2148295_73_1335437_1335437.next_page=/wc/servidorCGI&CMD=VERLST&BASE=DIPH&FMT=DIPHXD1S.fmt&DOCS=2-2&DOCORDER=FIFO&OPDEF=Y&NUM1=&DES1=&QUERY=%28104050%29.NDIP.
- ↑ 7,0 7,1 7,2 http://www.nytimes.com/2010/04/22/sports/22samaranch.html
- ↑ http://www.congreso.es/portal/page/portal/Congreso/Congreso/Iniciativas?_piref73_2148295_73_1335437_1335437.next_page=/wc/servidorCGI&CMD=VERLST&BASE=DIPH&FMT=DIPHXD1S.fmt&DOCS=5-5&DOCORDER=FIFO&OPDEF=Y&NUM1=&DES1=&QUERY=%28104050%29.NDIP.
- ↑ https://www.fiba.basketball/fr/hall-of-fame/Juan-Antonio-Samaranch
- ↑ https://www.ulaval.ca/notre-universite/prix-et-distinctions/doctorats-honoris-causa-de-luniversite-laval/liste-complete-des-recipiendaires-de-1864-a-aujourdhui.html
- ↑ http://archivo.ugr.es/pages/trabajosdocumentos/honoriscausa
- ↑ http://www.moe.gov.cn/s78/A22/xwb_left/moe_829/tnull_44386.html (չին.) — 中华人民共和国教育部.
- ↑ http://www.xinhuanet.com/politics/2018-12/18/c_1123872223.htm
- ↑ Resolución N° 136/000. ENTREGA DE MEDALLA DE LA REPUBLICA ORIENTAL DEL URUGUAY. JUAN ANTONIO SAMARANCH — National Directorate of Official Printings and Publications, 2000.
- ↑ http://linz.march.es/Documento.asp?Reg=r-75397
- ↑ https://racef.es/es/academicos/de-honor/excmo-sr-d-juan-antonio-samaranch-torello
- ↑ IAAF mourns the passing of Juan Antonio Samaranch IAAF.org. 21 April 2010.
- ↑ 18,0 18,1 «La larga carrera de un hombre polifacético», El País, 21 April 2010, http://www.elpais.com/articulo/deportes/larga/carrera/hombre/polifacetico/elpepudep/20100421elpepudep_9/Tes.(իսպ.)
- ↑ Хуан Антонио Самаранч: Друг СССР и бизнесмен Archived 2010-01-26 at the Wayback Machine.
- ↑ Скончался Хуан Антонио Самаранч
- ↑ SI Flashback: Breaking Point(անգլ.).
- ↑ Хуан Антонио Самаранч. Зевс-олимпиец(չաշխատող հղում)
- ↑ Real Decreto 439/2000, de 31 de marzo, por el que se concede el Collar de la Orden de Isabel la Católica a don Juan Antonio Samaranch Torelló(իսպ.)
- ↑ 24,0 24,1 Juan Antonio Samaranch Archived 2007-09-27 at the Wayback Machine.(իսպ.)
- ↑ Real Decreto 1175/2006, de 6 de octubre, por el que se concede la Medalla al Mérito Turístico, por extraordinarios servicios prestados al turismo, a don Juan Antonio Samaranch Torelló.(իսպ.)
- ↑ Grande Ufficiale Ordine al Merito della Repubblica Italiana Sig. Juan Antonio Samaranch(իտալ.)
- ↑ Cavaliere di Gran Croce Ordine al Merito della Repubblica Italiana Juan Antonio Samaranch(իտալ.)
- ↑ Narodne novine: Odluka o dodjeli Ordena kralja Tomislava gospodinu Juanu Antoniju Samaranchu, predsjedniku Međunarodnoga olimpijskog odbora(խորվ.)
- ↑ Указ Президента Российской Федерации от 14 июля 1994 года № 1496 «О награждении орденом Дружбы народов президента Международного олимпийского комитета Хуана Антонио Самаранча»(չաշխատող հղում)
- ↑ «Национальная информационная сеть «Спортивная Россия»»։ Արխիվացված է օրիգինալից 2007-09-26-ին։ Վերցված է 2018-09-19
- ↑ И. Каримов. Речь на открытии музея Олимпийской славы(չաշխատող հղում)
- ↑ Указ от 4 апреля 1997 года № 1268
- ↑ Филарама // Филателия. — 2002. — № 12. — С. 44.
- ↑ Указ Президента Республики Молдова от 14 мая 1999 года № 1005 «О награждении господина Хуана Антонио Самаранча орденом „Ordinul Republicii“»(չաշխատող հղում)
- ↑ Указ Президента Кыргызской Республики от 8 ноября 1999 года УП № 284 «О награждении орденом „Манас“ III степени Самаранча Х. А.»(չաշխատող հղում)
- ↑ Указ Президента Российской Федерации от 25 июня 2001 года № 766 «О награждении орденом Почёта Самаранча Х. А.»(չաշխատող հղում)
- ↑ Президент России наградил президента Международного олимпийског комитета Хуана Антонио Самаранча орденом Почёта
- ↑ Шеварднадзе наградил Самаранча «Золотым Руном»
- ↑ У нас гостил Самаранч
- ↑ Указ Президента Украины от 21 мая 2005 года № 829/2005 «О награждении орденом князя Ярослава Мудрого членов Международного олимпийского комитета» Archived 2014-01-28 at the Wayback Machine.
- ↑ Na današnji dan otvorena Zetra.(բոսն.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Խուան Անտոնիո Սամարանչ Archived 2007-09-27 at the Wayback Machine.(իսպ.)
- LA UNIVERSIDAD CAMILO JOSÉ CELA Y MADRID 2012 PRESENTAN EL LIBRO EL OLIMPISMO(իսպ.)
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Խուան Անտոնիո Սամարանչ կատեգորիայում։ |
|
- Հուլիսի 17 ծնունդներ
- 1920 ծնունդներ
- Բարսելոնա քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 21 մահեր
- 2010 մահեր
- Բարսելոնա քաղաքում մահացածներ
- «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչի ասպետներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- Մոսկվայի 850-ամյակի հուշամեդալով պարգևատրվածներ
- Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահներ
- Իսպանացի քաղաքական գործիչներ
- Իսպանացի դիվանագետներ
- Իսպանացի լրագրողներ
- Պատվո շքանշանի ասպետներ