Կամո Հովհաննիսյան (ֆուտբոլիստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Կամո Հովհաննիսյան
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Կամո Արտաշեսի Հովհաննիսյան
Ազգությունը հայ
Քաղաքացիությունը Flag of Armenia.svg Հայաստան
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 5, 1992 (27 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայաստան Հայաստան
Հասակ 177 սմ
Քաշ 79 կգ
Դիրք Կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Հայաստան Փյունիկ
Համար 5
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2009- Հայաստան Փյունիկ 87 (10)
Ազգային հավաքական
2009-2010 Հայաստան Հայաստան մինչև 17 5 (0)
2011-մ․հ․ Հայաստան Հայաստան մինչև 21 6 (1)
2012-մ.հ Հայաստան Հայաստան 14 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կամո Հովհաննիսյան, հայ ֆուտբոլիստ, ով խաղում է Երևանի Փյունիկի և Հայաստանի ազգային հավաքականի կազմում։

Փյունիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամո Հովհաննիսյանը ծնվել է Արտաշես և Գայանե Հովհաննիսյանների ընտանիքում։ Սկսել է գնալ ֆուտբոլի 6 տարեկանում։ Իր կարիերան սկսել է Շենգավիթ ֆուտբոլային ակումբի ակադեմիայում։ Բարելավելով իր որակները Հովհաննիսյանը կանչվեց Փյունիկ ֆուտբոլային ակումբի կողմից։ 2008 թվականին, նա խաղաց Պատանի ակումբում։ Հաջորդ մրցաշրջան Կամոն վերադարձավ Փյունիկ և խաղաց Հայաստանի Պրեմիեր Լիգայում։ 2009 թվականին նա պայմանագիր կնքեց Փյունիկի հետ։ Իր դեբյուտը Փյունիկում նշեց 2009 թվականի ապրիլի 9-ին Հայաստանի գավաթի շրջանակներում[1], երբ թիմը մրցում էր Կիլիկիայի հետ[2]։ Իսկ Հայաստանի առաջնությունում նրա առաջին խաղը կայացավ 4 օր հետո և կրկին Կիլիկիայի դեմ։ Երկու խաղում էլ Փյունիկը հաղթեց։ 2011 թվականի հուլիսին Հովհաննիսյանը Չեմպիոնների լիգայում խաղաց Վիկտորիա Պլզենի դեմ, որտեղ Փյունիկը պարտվեց 4-0 հաշվով[3]:

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամո Հովհաննիսյանը իր առաջին խաղը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում անցկացրել է 2012 թվականի փետրվարի 28-ին, երբ հավաքականը ընկերական խաղում մրցում էր Սերբիայի հավաքականի դեմ։

Տիտղոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստան Փյունիկ

  • Հայաստանի առաջնություն։ 2009, 2010
  • Հայաստանի գավաթ։ 2009, 2010
  • Հայաստանի սուպերգավաթ։ 2010
  • Հայաստանի Սուպերգավաթի եզրափակչի մասնակից։ 2009

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]