Լևոն Պաչաջյան
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Հայաստան | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 20, 1983[1][2][3] (41 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 171 սանտիմետր | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | Կիսապաշտպան | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Լինչյոպինգ Սիթի | ||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ 7 փետրվարի, 2017: |
Լևոն Պաչաջյան (սեպտեմբերի 20, 1983[1][2][3], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ, շվեդական «Լինչյոպինգ Սիթի» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան։ Հանդես է եկել Հայաստանի ազգային հավաքականում։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Լևոն Պաչաջյանը ծնվել է Երևանում։ Յոթ տարեկան հասակում սկսել է զբաղվել ֆուտբոլով։ Դպրոցում ապագա մարզիչ Ռոբերտ Մուրադյանի դուստրը հայտարարել է, որ կատարվելու է 1983 թվականին ծնված տղաների ընդունելություն «Մալաթիա» ֆուտբոլային դպրոց։ Փաչաջյանն իր մի քանի դասընկերների հետ ցանկություն է հայտնել մասնակցել։ Նրա ընտանիքում շատերն էին զբաղվել ֆուտբոլով։ Պապը Հունաստանում ապրելու ժամանակ մարզվելէ մայրաքաղաքային ԱԵԿ-ում։ Հորեղբայրը՝ Պավել Պաչաջյանը, եղել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ խորհրդային տարիներին,իսկ հետագայում աշխատել է որպես մարզիչ «Մալաթիա» ֆուտբոլային դպրոցում (հենց նա է ֆուտբոլ բերել Էդգար Մանուչարյանին)։ Պավել Պաչաջյանի որդին՝ Ասքանազ Պաչաջյանը, նույնպես եղել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, որը մի որոշ ժամանակ Լևոն Պաչաջյանի հետ հանդես է եկել «Զվարթնոց-ԱԱԼ» ակումբում։ Դրանից բացի, Պաչաջյանի տունը գտնվել է «Մալաթիա» ֆուտբոլային դպրոցի մոտ, որի տարածքում ներկայում տեղակայված է «Բանանցի» բազան։ Պատանեկան տարիքում Լևոն Փաչաջյանն զբաղվել է կարատեով ու ջրացատկով, սակայն հետո ընտրել է ֆուտբոլը։
Լևոն Պաչաջյանի առաջին պրոֆեսիոնալ ակումբը դարձել է Աբովյանի «Կոտայքը», որն այդ ժամանակ 1983 թվականին ծնված ամբողջ թիմին հրավիրել է պայմանագիր կնքելու։ Բոլորը համաձայնել են պայմաններին, սակայն երկու տարի անց ֆինանսական խնդիրների պատճառով ստիպված են եղել հեռանալ ակումբից։
2007 թվականին Լևոն Պաչաջյանը դարձել է Հայաստանի լավագույն խաղացող՝ առաջ անցնելով իր թիմակիցներ Սարգիս Հովսեփյանից ու Ռոբերտ Արզումանյանից։ Մրցաշրջանի ավարտից հետո տեղափոփվել է արտասահմանյան ակումբ։
Լևոն Պաչաջյանի նոր ակումբը դարձել է շվեդական ԳԱԻՍ-ը Գյոթեբորգից, որի հետ Պաչաջյանը պայմանագիր է կնքել 2008 թվականի սկզբին։ Թիմում մեկ մրցաշրջան անցկացնելուց հետո նա հրավեր է ստացել հունական Սալոնիկ քաղաքի ՊԱՈԿ ակումբից։ Պաչաջյանը պատրաստ է եղել պայմանագիր կնքել, սակայն վերջին պահին գործակալը հայտնել է, որ ակումբի նախագահը փոխել է որոշումը։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Պաչաջյանի փոխարեն նախընտրել են այլ ֆուտբոլիստի։ Հետագայում Պաչաջյանը վարձավճարով տեղափոխվել է նորվեգական «Ֆրեդրիկստադ»[4]։ 2009 թվականին Պաչաջյանը տեղափոխվել է «Սանատ Նաֆտ», որը հանդես էր գալիս Իրանի բարձրագույն լիգայում։ 2010 թվականի նոյեմբերին խփել է իր առաջին գոլը ակումբի կազմում՝ գրավելով «Էստեգլյալի» դարպասը հանդիպման 76-րդ րոպեին։ 2012 թվականին տեղի է ունեցել փոքր անըմբռնողություն Պաչաջյանի ու թիմի գլխավոր մարզչի միջև, ինչի պատճառով նա մի որոշ ժամանակ չի ընդգրկվել թիմի հայտացուցակում՝ մասնակցելու ակումբի խաղերին։ Ամռան կեսերին գործակալն սկսել է նոր ակումբ փնտրել Պաչաջյանի համար։ Նրա տեղափոխության պատճառը եղել է գլխավոր մարզչի հետ հարաբերությունների վատացումը։ Պաչաջյանը հնարավոր է համար իր վերադարձը թիմ, եթե այն գլխավորեր այլ մասնագետ[5][6]։
Օգոստոսի կեսերին Պաչաջյանը ցանկություն է հայտնել վերադառնալ Հայաստան, եթե առաջարկներ չլինեն արտասահմանյան ակումբներից[7]։ Մեկ շաբաթ անց «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը հայտարարել է, որ ակումբը պայմանագիր է կնքել Պաչաջյանի հետ[8]։
Կարիերան հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի հավաքականում իր նորամուտը Լևոն Պաչաջյանը կատարել է 2004 թվականի փետրվարի 18-ին Կիպրոսի Պաֆոս քաղաքում՝ մասնակցելով Հունգարիայի հավաքականի դեմ ընկերական խաղին, որում Հայաստանի հավաքականը պարտվել է 0:2 հաշվով[9]։ Հավաքականի կազմում Պաչաջյանն իր առաջին գոլը խփել է 2008 թվականի մայիսի 28-ին Տիրասպոլում կայացած Մոլդովայի հավաքականի դեմ ընկերական խաղում։ Նույն խաղում նա գլխով գոլային փոխանցում է կատարել Մարկոս Պիզզելլիին, որն էլ բացել է խաղի հաշիվը։ Հանդիպումն ավարտվել է 2:2 հաշվով[10]։ 2010 թվականին Բելառուսի հավաքականի դեմ ընկերական խաղում Պաչաջյանը դարձել է Հայաստանի հավաքականի միակ գոլի հեղինակը։ Հանդիպումն ավարտվել է 3:1 հաշվով հօգուտ Բելառուսի հավաքականի[11]։ Պաչաջյանը մասնակցել է Հայաստանի հավաքականի հաջորդ խաղին, որը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին «Հրազդան» մարզադաշտում ընդդեմ Իրանի հավաքականի։ Սկզբում Հայաստանի հավաքականը հաղթում էր 1:0 հաշվով, սակայն Պաչաջյանը չի իրացրել իր 11 մետրանոցը, ինչից հետո հակառակորդը հավասարեցրել հաշիվը, ապա առաջ անցել, իսկ խաղի ավարտին իրացրել են 11 մետրանոցը։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարությունը և Լյուսիա Պաչաջյանների որդին է։ Հորեղբոր որդու՝ Ասքանազ Պաչաջյանի հետ հանդես է եկել «Զվարթնոց-ԱԱԼ» ակումբում։ Ամուսնացած է, կնոջ անունն Անի է, աղջկանը՝ Միլենա։ Օգոստոսի 10-ին ծնվել է Լևոն Պաչաջյանի որդին[12]։ Լևոն Պաչաջյանը սիրում է ժամանակ անցկացնել բնության գրկում, հոբբին նկարչությունն է։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից – 2002
- Թիմային
- Հայաստանի չեմպիոն – 2003, 2004, 2005, 2006, 2007
- Հայաստանի գավաթի դափնեկիր – 2004
- Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից – 2006
- Հայաստանի Սուպերգավաթի դափնեկիր – 2004, 2005, 2007
- Հայաստանի Սուպերգավաթի խաղարկության եզրափակչի մասնակից – 2003, 2006
- Անհատական
- Հայաստանի լավագույն կիսապաշտպան – 2003
- Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ 2007
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ «Левон Пачаджян. Три клуба за пятилетку» (ռուսերեն). Sobesednik.am. 04.05.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 15.08.2012-ին.
- ↑ «Левон Пачаджян: если переход не состоится, вынужден буду вернуться в «Санат Нафт»» (ռուսերեն). ArmFootball.com. 11.06.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 15.08.2012-ին.
- ↑ «Левон Пачаджян: не исключено, что вернусь в «Санат Нафт»» (ռուսերեն). ArmFootball.com. 15.07.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 15.08.2012-ին.
- ↑ «Левон Пачаджян намерен продолжить карьеру в армянском клубе» (ռուսերեն). ArmFootball.com. 15.08.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 15.08.2012-ին.
- ↑ «Левон Пачаджян подписал контракт с «Шираком»» (ռուսերեն). ArmFootball.com. 21.08.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 21.08.2012-ին.
- ↑ «Профиль Левона Пачаджяна» (անգլերեն). Armfootball.tripod.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 15.7.2010-ին.
- ↑ «Протокол матча Молдавия—Армения» (անգլերեն). Armfootball.tripod.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 15.7.2010-ին.
- ↑ «Протокол матча Белоруссия—Армения» (անգլերեն). Armfootball.tripod.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 15.7.2010-ին.
- ↑ «У Левона Пачаджяна родился сын!» (ռուսերեն). ArmFootball.com. 11.08.2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 15.08.2012-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լևոն Պաչաջյանի էջը ՀՖՖ-ի պաշտոնական կայքում (հայ.), (անգլ.), (ռուս.)
- Ֆուտբոլիստի էջը footballdatabase.eu կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը FootballFacts.ru կայքում
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Վիճակագրությունը National Football Teams կայքում(անգլ.)
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևոն Պաչաջյան» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 20 ծնունդներ
- 1983 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Հայ ֆուտբոլիստներ
- Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ
- Միկայի ֆուտբոլիստներ
- Շիրակի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Փյունիկի ֆուտբոլիստներ
- Ֆրեդրիկստադի ֆուտբոլիստներ
- Կոտայքի ֆուտբոլիստներ