Էդմոնդ Նազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Նազարյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Էդմոնդ Նազարյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Ամբողջական անուն՝բուլղար․՝ Едмонд Армен Назарян
Բնօրինակ անուն՝բուլղար․՝ Едмонд Назарян
Մասնագիտացում՝ըմբիշ
Երկիր՝ Բուլղարիա
Ծննդյան ամսաթիվ՝հունվարի 19, 2002(2002-01-19)[1] (21 տարեկան)
Ծննդավայր՝Սոֆիա, Բուլղարիա

Էդմոնդ Արմենի Նազարյան (բուլղար․՝ Едмонд Армен Назарян, հունվարի 19, 2002(2002-01-19)[1], Սոֆիա, Բուլղարիա), ծագումով հայ բուլղարացի ըմբիշ (հունահռոմեական ոճ), Եվրոպայի կրկնակի չեմպիոն (2020 և 2023 թվականներ), 2022 թվականի աշխարհի առաջնության մրցանակակիր, 2018 թվականի ամառային պատանեկան օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր։ Անկախ Հայաստանի առաջին օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի որդին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդմոնդ Նազարյանը ծնվել է 2002 թվականին Սոֆիայում՝ հայազգի հայտնի մարզիկ Արմեն Նազարյանի ընտանիքում։ 2017 թվականից նա մասնակցում է ըմբշամարտի միջազգային խոշոր մրցումների[2]։

2018 թվականին Հյուսիսային Մակեդոնիայի Սկոպիե քաղաքում կայացած մրցաշարում մինչև 45 կգ քաշային կարգում նա նվաճել է կադետների Եվրոպայի չեմպիոնի կոչումը[3]։

2018 թվականին Արգենտինայում կայացած պատանեկան օլիմպիական խաղերում մինչև 45 կգ քաշային կարգում նա նվաճել է բրոնզե մեդալ[4]։

2019 թվականին մինչև 51 կգ քաշային կարգում կադետների Եվրոպայի առաջնությունում, որն անցկացվել է Իտալիայի Ֆաենցա քաղաքում, նա կրկին նվաճել է աշխարհամասի չեմպիոնի կոչումը։ Եզրափակիչ գոտեմարտում նա առավելության է հասել թուրք Էրբեք Բարիշի նկատմամբ[5]։

2019 թվականի կադետների աշխարհի առաջնությունում նա դարձել է երրորդը[6]։

2020 թվականի փետրվարին Իտալիայի մայրաքաղաք Հռոմում կայացած Եվրոպայի առաջնությունում մինչև 55 կգ քաշային կարգում Էդմոնդը, իր նորամուտը նշելով մեծահասակների ըմբշամարտի միջազգային մրցումներում, ոսկե մեդալի համար պայքարում հաղթել է ռուսաստանցի մարզիկ Վիտալի Կաբալոևին և նվաճել Եվրոպայի չեմպիոնի կոչումը[7][8]։

2022 թվականի Եվրոպայի մեծահասակների առաջնությունում Էդմոնդը 60 կգ քաշային կարգում նվաճել է արծաթե մեդալ[9]։

Նույն թվականի աշխարհի մեծահասակների առաջնությունում, որը կայացել է Սերբիայի մայրրաքաղաք Բելգրադում, Էդմոնդն արժանացել է փոխչեմպիոնի կոչմանը[10]։

2023 թվականին Զագրեբում նա կրկնել է 2020 թվականի հաջողությունը։ 60 կգ քաշային կարգի եզրափակիչ գոտեմարտում առավելության հասնելով մոլդովացի Վիկտոր Չոբանուի նկատմամբ՝ Էդմոնդը երկրորդ անգամ է հռչակվել Եվրոպայի չեմպիոն[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://boec.bg/borba/edmond-nazaryan-se-nasochva-km-mzhete-i-smyana-na-kategoriyata-video/
  2. «International Wrestling Database»։ www.iat.uni-leipzig.de։ Վերցված է 2023-04-24 
  3. «International Wrestling Database»։ www.iat.uni-leipzig.de։ Վերցված է 2023-04-24 
  4. «International Wrestling Database»։ www.iat.uni-leipzig.de։ Վերցված է 2023-04-24 
  5. «International Wrestling Database»։ www.iat.uni-leipzig.de։ Վերցված է 2023-04-24 
  6. «International Wrestling Database»։ www.iat.uni-leipzig.de։ Վերցված է 2023-04-24 
  7. «Эдмонд Назарян разгромил турка и стал чемпионом Европы - Видео» (ռուսերեն)։ Инфотека 24։ 2019-06-20։ Արխիվացված օրիգինալից 2020-09-30-ին։ Վերցված է 2020-05-25 
  8. Милена Баширян։ «Эдмонд Назарян завоевал золото Чемпионата Европы. Видео» (ռուսերեն)։ Arcakh24 info։ Արխիվացված օրիգինալից 2020-09-30-ին։ Վերցված է 2020-05-25 
  9. «International Wrestling Database»։ www.iat.uni-leipzig.de։ Վերցված է 2023-04-24 
  10. jeandaniel։ «World Championships»։ United World Wrestling (English)։ Վերցված է 2023-04-24 
  11. Miqayel (2023-04-23)։ «Ըմբշամարտի ԵԱ. Էդմոնդ Նազարյանը ջախջախիչ հաղթանակով դարձավ չեմպիոն»։ Interfootball։ Վերցված է 2023-04-24