Գաբրիելա Բեատրիս Սաբատինի (իսպ.՝ Gabriela Beatriz Sabatini, մայիսի 16, 1970(1970-05-16)[1], Բուենոս Այրես, Արգենտինա[1]), արգենտինացի թենիսիստուհի: Կանանց թենիսի համաշխարհային լիդերներից մեկը 1980-ական թվականների վերջից մինչև 1990-ական թվականները: Զբաղեցրել է երրորդ հորիզոնականը թե՛ միայնակ, թե՛ թիմային վարկանիշում:
Եղել է աշխարհի երրորդ ռակետան միայնակ մրցարշավում 1989 և 1991 թվականներին
1988 թվականին Սեուլում կայացած Օլիմպիական խաղերի միայնակ մրցարշավի արծաթե մեդալակիր (այնտեղ 18-ամյա Գաբրիելային պատվով վստահված էր ծածանել Արգենտինայի դրոշը խաղերի բացման միջոցառման ժամանակ)
Գաբրիելա Սաբատինին սկսել է թենիս խաղալ վեց տարեկանից: Սպորտսմենուհին համաշխարհային ուշադրության է արժանացել՝ լինելով պատանի մարզիկ: 1984 թվականին նա հաղթել է Orange Bowl-ը և համարվել է առաջինը պատանիների շրջանում: Այդ շրջանում նա հաղթել է մի քանի խոշոր պատանեկան մրցարշավներ, այդ թվում՝ «Ռոլան Գարոսը» պատանիների շրջանում:
1985 թվականին Սաբատինին 15 տարեկան հասակում և երեք շաբաթում հասել է մինչև «Ռոլան Գարոսի» մեծերի եզրափակիչ, որտեղ զիջել է մրցարշավի հաղթող՝ 30-ամյա Քրիս Էվերթին: Առաջին հաղթանակը, որպես մեծահասակ Սաբատինին ունեցել է 1985 թվականին Տոկիոյում: 1986 թվականից սկսվել է նրա մշտական հակամարտությունը ևս մեկ երիտասարդ և հեռանկարային գերմանացի թենիսիստուհի Շտեֆի Գրաֆի հետ, ով Սամատինից մեծ է ընդամենը 11 ամիս: Փայլուն առաջնաելույթը և Սաբատինիի կարիերայի սկիզբը, որպես չափահաս, նրան խոստանում էին մեծ հաղթանակներ ապագայում: Սակայն Գրաֆի եռանդուն առաջընթացը խազ քաշեց Գաբրիելայի հույսերի վրա՝ առաջին հորիզոնականի և Մեծ սաղավարտի մրցարշավի պարբերաբար հաղթանակների վրա: Սաբատինի հաջողությունները չհասան Գրաֆի հաջողություններին, ով թենիսի մի շարք ցուցանիշների համաձայն գերազանցում էր Գաբրիելային: Այդ պատճառով ամբողջ պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում արգենտինացին գտնվում էր եվրոպացի թենիսուհու ստվերում: 1988-1991 թվականներին եղել է հայտնի գերմանուհու գլխավոր հակառակորդը: Նրանք հանդիպել են 40 անգամ և 29 անգամ հաղթել է Գրաֆը: Հենց ԱՄՆ-ի բաց առաջնության և 1988 թվականին Սեուլում կայացած Օլիմպիական խաղերի ժամանակ Սաբատինին հաղթելով՝ Գրաֆը ստացավ, այսպես կոչված «Ոսկե ՄԵծ գլխարկը»: 1986-1989 թվականներին Գրաֆը և Սաբատինին միասին մասնակցել են թիմային մրցույթների և մեծ հաջողությունների են հասել: Միայն է 1989 թվականին դուետը լուծարվեց՝ սպորտսմենուհիների միայնակ մրցարշավներով ծանրաբեռնված լինելու պատճառով: Սաբատինին նաև հաջողաբար ելույթ է ունեցել Մարտին Նավրատիլովայի, Զինա Հարիսոնի, Մերսեդես Փասի, Լարիսա Սավչենկոյի, Բրենդա Շուլցի և ուրիշ հայտնի սպորտսմենուհիների հետ:
1991 թվականին Սաբատինին մոտ է եղել աշխարհի առաջին ռակետայի տիտղոսին: Միավորների տարբերությունը Գրաֆի, Սաբատինի և երիտասարդ Մոնիկա Սելեշի միջև նվազագույն էր: Բայց գագաթնակետին հասնել և նույնիսկ երկրորդ հորիզոնականին Սաբատինին չհաջողվեց: Այդ ընթացքում արգենտինուհին կարծես թե գտել էր Գրաֆին հաղթելու միջոցը: Նա սկսեց հաճախ դուրս գալ ցանցի մոտ և հարձակվել Գրաֆի վրա: 1990 թվականին նա առաջին և վերջին անգամ հաղթել է Մեծ սաղավարտի առաջնությունը: 1990 թվականին ԱՄՆ-ի բաց առաջնության եզրափակչում Սաբատանին երկու սեթերում հաղթում է Գրաֆին (6-2 7-6): 1991 թվականին նրա հաղթանակը գերմանուհու դեմ շարունակվում է (հինգ խաղ անընդմեջ), բայց Ուիմբլդոնի եզրափակչում Սաբատինին զիջում է Շտեֆին լարված 3-սեթային պայքարում (4-6 6-3 6-8), չնայած խաղի ընթացքում նրան հաղթանակից բաժանում էր միայն երկու միավորը: Այս խաղը կարծես թե դարձավ քննադատական Գրաֆի դիմակայությունում՝ Սաբատինին և գերմանուհին կրկին սկսեցին թելադրել Գաբրիելայի խաղի կանոնները: Բացի Գրաֆից թենիսահարթակում այդ ընթացքում գլխավորում էր նաև Սլեշը, ով Սաբատինիի համար ևս դարձավ բարդ հակառակորդ:
Տասը սեզոն շարունակ Սաբատինին մասնակցել է WTA վերջնական առաջնությանը՝ ուժեղագույն թենիսիստուհիների շրջանում (1986-1995): Ավելի վաղ այս առաջնությանը ընտրում էին մոլորակի առաջին 16 թենիսիստուհիներին: Երկու անգամ դարձել է այս առաջնության հաղթողը, երկու անգամ հաղթել է եզրափակչում և երեք անգամ կիսաեզրափակչի մրցույթներում:
Վերջին խոշոր մրցույթը սպորտսմենուհին հաղթել է 1995 թվականի սկզբին Սիդնեյում: Ֆինալում Սաբատինին հաղթել է Լինդսեյ Դևենպորտին: Դրանից հետո Գաբրիելայի հաջողության արդյունքները սկսեցին նվազել: Իր կարիերայի վերջին մրցույթը 26-ամյա Սաբատինին անցկացրել է Ցյուրիխում1996 թվականին, որտեղ հոկտեմբերի 14-ին զիջել է Ջենիֆեր Կապրիատիին
Կարիերան ավարտելուց հետո Սաբատինին կայացել է որպես հաջողակ գործարար կին: Շնորհիվ իր վառ արտաքինին և հայտնիությանը՝ մեծ ճանաչում ունեն օծանելիքները և հոտավետ ջրերը Գաբրիելա Սաբատինի կողմից: Նաև հաջողվազ է նրա բիզնեսը սպորտային ապրանքների ոլորտում:
Մեծ սաղավարտի բոլոր 7 ֆինալների ժամանակ, որոնց մասնակցել է Սաբատինին, խաղացել է Շտեֆի Գրաֆը: Երեք անգամ նրանք եղել են հակառակորդներ մեկ հոսքում և 4 անգամ եղել են թիմակիցներ կանանց թիմային մրցարշավում: Բացի այդ, հենց Գրաֆն է հաղթել Սաբատինիին 1988 թվականին Սեուլում տեղի ունեցած Օլիմպիական խաղերի ժամանակ:
1992 թվականին Սաբատինիի պատվին անվանել են վարդերի հատուկ սորտ:
1994 թվականին ԱՄՆ-ում ստեղծել են և վաճառքի են թողարկել տիկնիկի թենիսային համազգեստով: Տիկնիկի տեսքը պատճենվել էր իրական թենիսիստուհի՝ Գաբրիելա Սաբատինիից:
1994 թվականին Սաբատինին հրատարակել է ինքնակենսագրական գիրք՝ «Իմ պատմությունը» անվանումով:
Գաբրիելա Սաբատինին դարձել է առաջին սպորտսմենուհին, ով բազմամիլիոնանոց պայմանագիր է կնքել «Պեպսի»-ի հետ:
Գաբրիելա Սաբատինին եղել է շատ շնորհալի սպորտսմենուհի, բայց հոգեբանական խնդրի պատճառով չի կարողացել հասնել բարձր արդյունքների և հաճախ պարտվել է կարծես թե հաղթած խաղեր: Վառ օրինակ է դարձել 1993 թվականին կայացած Ռոլան Գարոսի քառորդ ֆինալը, որտեղ խաղում էր Մերի-Ջո Ֆերնանդեսի դեմ: Սաբատինին խաղում էր 6:1,5:1 հաշվով, բայց արդյունքում պարտվել է խաղը: Ինչ-որ ժամանակ նրա հետ աշխատել է պրոֆեսիոնալ հոգեբան: