Մարտինա Նավրատիլովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox tenis.png
Մարտինա Նավրատիլովա
չեխ․՝ Martina Navrátilová
Martina Navratilova (USA) (9679232071).jpg
Սեռ իգական
Քաղաքացիություն Չեխոսլովակիա Չեխոսլովակիա (1956-1975)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (1981-ից)
Չեխիա Չեխիա (2008-ից)
Բնակվելու վայր Սարասոտա, Ֆլորիդա, ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 18, 1956 (61 տարեկան)
Ծննդավայր Պրահա, Չեխոսլովակիա
Հասակ 173 սմ
Քաշ 65 կգ
Կարիերայի սկիզբ 1975 թվական
Կարիերայի ավարտ 2006 թվական
Աշխատող ձեռք ձախ
Հարված ձախից մեկձեռքանի
Մարզիչ Միրոսլավ Նավրատիլ
Ջորջ Պարմա[1]
Վերա Սուկովա
Ռենե Ռիչարդս (1981–1983)
Մայք Էստեր (1983–1986)[2]
Կրեյգ Կարդոն (1988–1994)[3]
Պարգևավճար, USD

21,626,089[4]

  • 9-րդ արդյունքը բոլոր ժամանակների վարկանիշում
Մենախաղ
Խաղեր Հ/Պ 1442–219[5]
Ամենաբարձր վարկանիշ 1 (1978 թվականի հուլիսի 10)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիա Հաղթանակ (1981, 1983, 1985)
Ֆրանսիա Հաղթանակ (1982, 1984)
Ուիմբլդոն Հաղթանակ (1978, 1979, 1982—1987, 1990)
ԱՄՆ Հաղթանակ (1983, 1984, 1986, 1987)
Օլիմպիական խաղեր
Զուգախաղ
Խաղեր Հ/Պ 747–143[5]
Ամենաբարձր վարկանիշ 1 (1984 թվականի սեպտեմբերի 10)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիա Հաղթանակ (1980, 1982—1985, 1987—1989)
Ֆրանսիա Հաղթանակ (1975, 1982, 1984—1988)
Ուիմբլդոն Հաղթանակ (1976, 1979, 1981—1984, 1986)
ԱՄՆ

Հաղթանակ (1977—1978, 1980, 1983—1984,

1986—1987, 1989—1990)
martinanavratilova.com
Ավարտել է կարիերան
Մարտինա Նավրատիլովան Պարագվայի թողարկած նամականիշում

Մարտինա Նավրատիլովա (չեխ․՝ Martina Navratilova, արտասանվում է [marcɪna navraːcɪlovaː], ծնված Մարտինա Շուբերտովա չեխ․՝ Martina Šubertová, արտասանվում է [marcɪna ʃubɛrtovaː], հոկտեմբերի 18, 1956({{padleft:1956|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:18|2|0}})[6][7][8], Řevnice, Prague-West District, Central Bohemian Region, Չեխիա[9] և Պրահա, Չեխոսլովակիա[10][11][5]), չեխ և ամերիկացի նախկին պրոֆեսիոնալ թենիսիստուհի և մարզիչ։ 2005 թվականին «Tennis» ամսագիրը նրան ընտրել է որպես 1965-2005 թվականների աշխարհի լավագույն թենիսիստուհի։

Նավրատիլովան Համաշխարհային դասակարգման թիվ 1 ռակետ եղել է ընդհանուր առմամբ 332 շաբաթ մենախաղում և 237 շաբաթ զուգախաղում, ինչը նրան դարձրել է միակ թենիսիստուհին պատմության մեջ, ով առաջին տեղն է զբաղեցրել մենախաղի և զուգախաղի վարկանիշում 200 շաբաթից ավել ժամանակահատվածում։ Նա տարվա վերջին մենախաղի թիվ 1 ռակետ է եղել յոթ անգամ, այդ թվում ռեկորդային հինգ անգամ անընդմեջ, ինչպես նաև զուգախաղի թիվ 1 ռակետ հինգ անգամ, այդ թվում երեք տարի անընդմեջ, որի ընթացքում նա վարկանիշային առաջին հորիզոնականը պահպանել է ամբողջ տարվա ընթացքում։

Նա հաղթանակ է տարել Մեծ Սաղավարտի 18 մենախաղի մրցաշարերում, 31 կանանց զուգախաղի մրցաշարերում և 10 խառը զուգախաղի մրցաշարերում, դառնալով Բաց դարաշրջանում Մեծ Սաղավարտի ամենաշատ տիտղոսներ նվաճած թենիսիստուհին։ Նա Ուիմբլդոնի մրցաշարի մենախաղի եզրափակիչ է դուրս եկել 12 անգամ, այդ թվում ինն անգամ անընդմեջ, 1982-ից 1990 թվականները, և Ուիմբլդոնի մենախաղի մրցաշարի հաղթողի տիտղոսն է նվաճել ռեկորդային ինն անգամ (գերազանցելով Հելեն Ուիլս-Մուդիի 8 տիտղոսի նվաճումը)[12], ներառյալ վեց հաջորդական տիտղոսների շարքը՝ պրոֆեսիոնալ թենիսիստուհիների լավագույն արդյունքը խոշոր մրցաշարում։ Նա և Բիլի Ջին Քինգը շահել են Ուիմբլդոնի մրցաշարի 20-ական տիտղոս բոլոր կարգի մրցաշարերում, սահմանելով բոլոր ժամանակների ռեկորդ։ Նավրատիլովան հանդիսանում է երեք թենիսիստուհիներից մեկը, ով երբևիցե շահել է «Կարիերային Մեծ Սաղավարտը» ինչպես մենախաղում, այնպես էլ կանանց զուգախաղում և խառը զուգախաղում (այսպես կոչված Մեծ Սաղավարտի «հավաքածու»), այդ արդյունքը կիսելով Մարգարետ Կուրտի և Դորիս Հարտի հետ։

Նավրատիլովային է պատկանում Բաց դարաշրջանում առավելագույն քանակի շահած տիտղոսները WTA մենախաղի մրցաշարերում (167) և զուգախաղի մրցաշարերում (177)։ Նրա ռեկորդը, որպես մենախաղի թիվ 1 ռակետ (1982-1986), հանդիսանում է առավելագույնը պրաֆեսիոնալ թենիսում։ Հինգ անընդմեջ մրցաշրջանների ընթացքում նա հաղթանակ է տարել 442 մենախաղի հանդիպումներից 428-ում, միջին հաշվով 3 պարտություն և 87 հաղթանակ յուրաքանչյուր մրցաշրջանի ընթացքում, ունենալով հաղթանակների 96,8% արդյունք։ Նա ունի մրցաշրջանի ընթացքում լավագույն ցուցանիշը Բաց դարաշրջանում՝ 86-1 (98,9%), 1983 թվականին, և լավագույն արդյունքը դարաշրջանի վեց մրցաշրջաններից չորսում։ Նա գրանցել է դարաշրջանի ընթացքում ամենաերկար հաղթական շարքը (74 խաղ անընդմեջ) և վեց ամենաերկար շարքերից երեքը։

Նա հանդիսանում է միակ պրոֆեսիոնալ թենիսիստուհին, ով մենախաղի վեց խոշոր մրցաշարերում հաղթանակ է տարել առանց մեկ սեթ պարտվելու։ Նավրատիլովան, Մարգարետ Կուրտը և Մորին Կոնոլին կիսում են մենախաղի խոշոր մրցաշարերում հաջորդական առավելագույն հաղթանակների ռեկորդը (6 անգամ)։ Նավրատիլովան խոշոր մրցաշարերում հասել է 11 անընդմեջ եզրափակիչների, երկրորդ ցուցանիշը Շտեֆի Գրաֆից հետո՝ 13, և հանդիսանում է միակ թենիսիստուհին, ով հասել է խոշոր մրցաշարերի 19 անընդմեջ կիսաեզրափակիչների։ Նավրատիլովան նաև ռեկորդային ութ անգամ հաղթանակ է տարել լավագույն թենիսիստուհիների տարվա ամփոփիչ WTA Չեմպիոնների մրցաշարում և եզրափակիչ է հասել ռեկորդային 14 անգամ։ Նա հանդիսանում է բոլոր ժամանակների միակ թենիսիստը (կանանց և տղամարդկանց շրջանում), ով ութ տարբեր մրցաշարերում հաղթանակ է տարել առնվազն յոթական անգամ[13]։ Նա 20 տարի շարունակ (1975-1994) տեղ է զբաղեցրել մենախաղի Թոփ 10-ում, որն իր մեջ ներառում է 19 տարի Թոփ 5-ում, 15 տարի Թոփ 3-ում և 7 տարի որպես մենախաղի թիվ 1 ռակետ։

Կանաց զուգախաղում Նավրատիլովան և Պեմ Շրայվերը հաղթանակ են տարել 109 խաղ անընդմեջ[14] և շահել են բոլոր չորս հիմնական տիտղոսները՝ 1984 թվականի Մեծ Սաղավարտի մրցաշարերում։ Զույգը բոլոր ժամակներում սահմանել է 79 միասին շահած տիտղոսների ռեկորդ և Լուիզա Բրաֆ Կլապ-Մարգարետ Օսբորն-Դյուպոն զույգի հետ միասին կիսում են կանանց զուգախաղի 20 խոշոր մրցաշարերի տիտղոսների ցուցանիշը։ Նավրատիլովան նաև ռեկորդային քանակի (11) հաղթանակներ է տարել WTA Չեմպիոնների մրցաշարի զուգախաղում։ Նա հանդիսանում է բոլոր ժամանակների հինգ թենիսիստներից մեկը, ով Մեծ Սաղավարտի մի քանի հավաքածուներ է շահել մենախաղում և զուգախաղում (Մարգարետ Կուրտ, Ռոյ Էմերսոն, Ֆրենկ Սեջմեն և Սերենա Ուիլյամս)։ Նավրատիլովան իր վերջին խոշոր տիտղոսը շահել է 2006 թվականի ԱՄՆ բաց առաջնության խառը զուգախաղում, իր 50-րդ տարեդարձից քիչ առաջ, 32 տարի հետո նրանից, երբ նա շահել էր իր առաջին Մեծ Սաղավարտի տիտղոսը 1974 թվականի Ֆրանսիայի բաց առաջնության խառը զուգախաղում։

Ծագումով Չեխոսլովակիայից է, սակայն զրկվել էր այդ երկրի քաղաքացիությունից[15], երբ 1975 թվականին՝ 18 տարեկան հասակում, նա քաղաքական ապաստան էր խնդրել Միացյալ Նահանգներից և ստացել էր ժամանակավոր բնակության իրավունք[16]։ Միևնույն ժամանակ չեխոսլովակյան մարզական ֆեդերացիան Նավրատիլովային անվանել էր չափազանց ամերիկանացված և նշել, որ նա պետք է վերադառնա դպրոց և թենիսը թողնի երկրորդ պլանում[17]։ Նավրատիլովան ԱՄՆ քաղաքացիություն ձեռք է բերել 1981 թվականին, իսկ 2008 թվականի հունվարի 9-ին վերականգնվել է նրա չեխական քաղաքացիությունը[18]։ Նա հայտարարել է, որ չի հրաժարվում ԱՄՆ քաղաքացիությունից և չի նախատեսում կատարել դա ապագայում, և որ չեխական քաղաքացիություն ստանալը չի ունեցել քաղաքական դրդապատճառ[Ն 1][19][20]։

Պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտինա Նավրատիլովան (ծննդյան անուն՝ Մարտինա Շուբերտովա) ծնվել է Պրահայում (Չեխոսլովակիա)։ Նրա ծնողները ամուսնալուծվել են, երբ նա երեք տարեկան էր[21], և նրա մայրը՝ փորձառու մարմնամարզուհի, թենիսիտ և դահուկային հրահանգիչ[22], ընտանիքը տեղափոխել է Ռևնից՝ Պրահայից հարավ-արևմուտք գտնվող փոքրիկ քաղաք[14]։ 1962 թվականին նրա մայրը՝ Յանան, ամուսնացել է Միրոսլավ Նավրատիլի հետ, ով դարձել է Մարտինայի առաջին մարզիչը։ Այնուհետև Մարտինան վերցրել է խորթ հոր ազգանունը (ավելացնելով իգական «ովա» վերջածանցը), այդպիսով դառնալով Մարտինա Նավրատիլովա (չեխական արտասանությունը [marcɪna navraːcɪlovaː])։ Նրա հայրը՝ Միրեկը[23], եղել է դահուկային հրահանգիչ[24] և կրկին ամուսնացել է և ամուսնալուծվել։ Երբ Մարտինան ութ տարեկան էր, նրա հայրն ինքնասպան է եղել[25]։

2008 թվականին Նավրատիլովայի մայրը մահացել է էմֆիզեմայից (թոքային շնչառական հիվանդություն), 75 տարեկան հասակում[26]։ Մարտինան ունի քույր՝ Յանան, և հոր կողմից արյունակցական եղբայր[21]։ Նրա տատիկը՝ Ագնեշ Սեմանսկան, եղել է թենիսիստուհի Չեխոսլովակիայից և մինչ Առաջին համաշխարհային պատերազմը ունեցել է բարձր վարկանիշ՝ սիրողական կարիերայի տարիներին համարվելով թիվ 2 ռակետ չեխ թենիսիստուհիների շրջանում[22][27]։

Երբ Նավրատիլովան 4 տարեկան էր, նա թենիսի գնդակով հարվածում էր բետոնե պատին և սկսել է կանոնավորպես թենիս խաղալ 7 տարեկան հասակում[14]։ 1972 թվականին, 15 տարեկան հասակում, Նավրատիլովան հաղթել է Չեխոսլովակիայի թենիսի առաջնությունում։ 1973 թվականին, 16 տարեկան հասակում, նա նորամուտել է ԱՄՆ-ի «United States Lawn Tennis Association» պրոֆեսիոնալ մրցաշարում, բայց պրոֆեսիոնալ չի դարձել մինչ 1975 թվականը։ 1973 թվականին նա հասել է Ֆրանսիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ, որտեղ 6-7, 4-6 հաշվով պարտվել է Իվոն Գուլագոնգին։ Նա քառորդ եզրափակիչ է հասել նաև հաջորդ տարվա մրցաշարում և պարտվել է Հելգա Նիսեն-Մաստհոֆին, նրանից հետո, երբ կրկին առաջին սեթում պարտվել է թայ-բրեյքում։ Նա մենախաղում իր առաջին պրոֆեսիոնալ տիտղոսը նվաճել է Օռլանդոյում, Ֆլորիդա նահանգ, 1974 թվականին, 17 տարեկան հասակում։ ԱՄՆ ժամանելուն պես Նավրատիլովան սկզբում ապրել է վոդևիլի նախկին դերասանուհի Ֆրենսիս Դյուի Ուորմսերի և նրա ամուսին Մորտոն Ուորմսերի՝ թենիսի երկրպագուի հետ[28]։

Պրոֆեսիոնալ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտինա Նավրատիլովան 1975 թվականին դարձել է պրոֆեսիոնալ և նույն թվականին եզրափակիչ է դուրս եկել մենախաղի երկու խաշոր մրցաշարերում։ Նա Իվոն Գուլագոնգին պարտվել է Ավստրալիայի բաց առաջնության եզրափակչում և Կրիս Էվերտին Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակչում, երկուսն էր երեք սեթում։ Նույն թվականի ԱՄՆ բաց առաջնության կիսաեզրափակչում Կրիս Էվերտին պարտվելուց հետո 18-ամյա Նավրատիլովան դիմել է Նյու Յորքի Իմիգրացիայի և հպատակագրման ծառայությանը և նրանց հայտնել, որ ցանկանում է «դասալքել» կումունիստական Չեխոսլովակիայից և ապաստանի իրավունք է խնդրում։ Մեկ ամսվա ընթացքում նա ստացել է «Կանաչ քարտ» (անգլ.՝ Green card, United States Permanent Resident Card), իսկ 1981 թվականին դարձել է ԱՄՆ քաղաքացի[16]։ Բացի այդ, 1975 թվականին, Նավրատիլով, այն ժամանակ աշխարհի թիվ մեկ ռակետ Կրիս Էվերտի հետ համատեղ, հաղթանակ է տարել Ֆրանսիայի բաց առաջնության կանանց զուգախաղում՝ Մարտինայի պրոֆեսիոնալ կարիերայի առաջին խոշոր տիտղոսը։ Նրանք կրկին միավորվել են 1976 թվականին, որպեսզի հաղթանակ տանեն Ուիմբլդոնի կանանց զուգախաղի մրցաշարում՝ եզրափակիչում հաղթելով Բիլի Ջին Քինգին և Բեթի Սթովին։

Նավրատիլովան մենախաղի իր առաջին խոշոր տիտղոսը նվաճել է 1978 թվականի Ուիմբլդոնի մրցաշարում, որտեղ նա եզրափակչում երեք սեթում հաղթել է Կրիս Էվերտին և WTA վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է առաջին հորիզոնականը՝ առաջին անգամ կարիերայում, չնայած Էվերտը պահպանել է առաջին հորիզոնականը 1978 թվականի մրցաշրջանի վերջում։ Նա հաջողությամբ պաշտպանել է տիտղոսը 1979 թվականի Ուիմբլդոնի մրցաշարում, կրկին Կրիս Էվերտին երկու սեթում հաղթելով եզրափակիչում և տարվա վերջին առաջին անգամ վաստակել է թիվ 1 ռակետի վարկանիշը։ 1979 թվականի Ուիմբլդոնի մրցաշարից քիչ առաջ Նավրատիլովան և Էվերտը խաղացել են, հնարավոր է, Իսթբորնի մրցաշարի երբևիցե ամենաարդյունավետ եզրափակիչը, որում Էվերտը համառ պայքարում հաղթանակ է տարել 7-5, 5-7, 13-11 հաշվով։ 1981 թվականի ապրիլին Էվերտը Նավարտիլովային հաղթել է WTA Չեմպիոնների մրցաշարի եզրափակիչում, որն անց էր կացվում Ամելիա Այլենդում՝ 6-0, 6-0։ Դա Նավրատիլովայի պրոֆեսիոնալ կարիերայում միակ «չոր» հաշվով պարտությունն էր (այնուհետև նա վրեժխնդիր է եղել Էվերտից՝ 1984 թվականի նույն Ամելիա Այլենդում նրան եզրափակիչում ջախջախելով 6-2, 6-0 հաշվով)։ Հենց այդ նույն ժամանակ Նավրատիլովան սկսել է համագործակցել բասկետբոլիստուհի Նենսի Լիբերմանի հետ, որպեսզի բարձրացնի իր արդյունավետությունը և հոգեբանական մոտեցումը, որպեսզի լավագույնս մրցակցի Էվերտի հետ և ցուցադրի իր իրական ներուժը[29]։ 1981 թվականին Նավրատիլովան շահել է իր երրորդ խոշոր մենախաղային տիտղոսը, Էվերտին հաղթելով Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչում։ Նավրատիլովան Էվերտին հաղթել է նաև ԱՄՆ բաց առաջնության եզրափակիչ դուրս գալու համար մրցախաղում, որտեղ եզրափակիչում նա երրորդ սեթի թայ-բրեյքում պարտություն է կրել Թրեյսին Օստինից։ Նավրատիլովան հաղթել է 1982 թվականի Ուիմբլդոնի մրցաշարում և Ֆրանսիայի բաց առաջնությունում։

Բասկետբոլիստ Նենսի Լիբերմանի ուսուցման ծրագիրն ընդունելուց հետո և օգտագործելով միջին չափի, ապակեթելային «Yonex» ռակետ, Նավրատիլովան դարձել է առաջատար խաղացող կանանց թենիսում։ 1983 թվականի առաջին գլխավոր մրցաշարի՝ Ֆրանսիայի բաց առաջնության չորրորդ շրջանում պարտությունից հետո նա շահել է տարվա մնացած երեք գլխավոր մրցաշարերի հաղթողի տիտղոսները (Ավստրալիայի բաց առաջնությունը անց է կացվել նույն թվականի դեկտեմբերին)։ Ֆրանսիայի բաց առաջնությունում պարտությունը տարվա ընթացքում Նավրատիլովայի միակ պարտությունն էր մենախաղում, որի ընթացքում նա սահմանել է 86-1 ռեկորդային ցուցանիշը։ Նրա հաղթանակների տոկոսային ցուցանիշը լավագույնն էր պրոֆեսիոնալ թենիսում 1968 թվականից հետո։ 1982, 1983 և 1984 թվականների մրցաշրջանների ընթացքում Նավրատիլովան, ընդհանուր առմամբ, պարտվել է ընդամենը վեց մենախաղային հանդիպումներում[30]։ Դա իր մեջ ներառում էր 13 անընդմեջ հաղթանակ իր մոտակա մրցակցուհի և աշխարհի թիվ 2 ռակետ Կրիս Էվերտի նկատմամբ։ Նավրատիլովայի գերիշխանությունը 1982-ից մինչ 1986 թվականները հանդիսանում է ամենաերկար անընդմեջ առաջատարությունը պրոֆեսիոնալ դարաշրջանում։

1984 թվականին Նավրատիլովան հաղթել է Ֆրանսիայի բաց առաջնությունում, այդպիսով միաժամանակ տիրելով մենախաղի բոլոր չորս հիմնական մրցաշարերի հաղթողի տիտղոսին։ Նրա նվաճումը Ֆիլիպ Շատրիեի՝ Թենիսի միջազգային ֆեդերացիայի նախագահի կողմից հայտարարվել է որպես «Մեծ Սաղավարտի տիրակալ», չնայած որոշ թենիսային դիտորդներ առարկում էին, որ այն չի եղել իրական Մեծ Սաղավարտ, քանի որ այդ մրցաշարերը չեն հաղթվել մեկ օրացույցային տարվա ընթացքում։ Նավրատիլովան հիմնական մրցաշարերի մեսնախաղի հաղթական շարքը հասցրել է ռեկորդային վեց հաղթանակի՝ հաղթանակներ տանելով Ուիմբլդոնի և ԱՄՆ բաց առաջնության հաջորդ մրցաշարերում։ Նավրատիլովայի հաղթանակը նշանակում էր, որ նա դարձել է առաջին թենիսիստը, ով նույն թվականին հիմնական մրցաշարերում հաղթանակի է հասել գրունտի, խատածածկի և հարդի վրա։ Նա 1984 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունում մեկնարկել է հնարավորություն ունենալով շահելու բոլոր չորս տիտղոսները նույն տարում։ Սակայն կիսաեզրափակիչում Հելենա Սուկովան ավարտին է հասցրել Նավրատիլովայի 74 խաղից բաղկացած հաղթական շարքը (ռեկորդ պրոֆեսիոնալների համար)՝ 1-6, 6-3, 7-5[31]։

Ձախլիկ Նավրատիլովան 1984 թվականի մրցաշրջանն ավարտել է տիրելով զուգախաղի Մեծ Սաղավարտին, որպես խաղընկերուհի ունենալով աջլիկ Պեմ Շրայվերին՝ բարձրահասակ և տաղանդավոր թենիսիստուհու, ում ամենահայտնի հարվածը եղել է աջից հարվածը։ Դա եղել է մի մասը 109 խաղից բաղկացած հաղթական շարքի, որին զույգը հասել է 1983-1985 թվականների ժամանաշրջանում (Նավրատիլովան գնահատվում էր որպես զուգախաղի աշխարհի թիվ 1 ռակետ 1980 թվականից սկսած, ավելի քան երեք տարի շարունակ)։ 1985-ից 1987 թվականների ընթացքում Նավրատիլովան կանանց մենախաղի եզրափակիչ է հասել բոլոր 11 խոշոր մրցաշարերում, որոնք անց են կացվել այդ երեք տարվա ընթացքում, հաղթանակի հասնելով դրանցից վեցում։ 1982 թվականից մինչև 1990 թվականը նա Ուիմբլդոնի մրցաշարում հասել է ինն անընդմեջ եզրափակիչների։ Նա ԱՄՆ բաց առաջնության եզրափակիչ է հասել հինգ անգամ անընդմեջ՝ 1983-ից մինչև 1987 թվականները և Ֆրանսիայի բաց առաջնության 1982-1987 թվականների վեց մրցաշարերից հինգում դուրս է եկել եզրափակիչ[32]։

1985 թվականին Նավրատիլովան խաղացել է, ինչպես շատերը համարում են, բոլոր ժամանակների լավագույն կանանց մենախաղի մրցախաղը՝ Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչում, Կրիս Էվերտի դեմ։ Նավրատիլովան պայքարում էր 3-6, 2-4 հաշվի պայմաններում և որոշիչ սեթի 5-5 հաշվի դեպքում, երբ Էվերտը կատարել է հաղթական աջից հարվածը, որը Էվերտին հաղթանակ է պարգևել 6-3, 6-7(4), 7-5 հաշվով։ Դա Էվերտի համար եղել է գլխավոր շրջադարձը, ով այնքան հիասքանչ էր մեկ տարի առաջ եզրափակիչում, որ Բեդ Քոլինզը՝ հեռուստամեկնաբան, նշել է, որ այս մարզաձևում անհրաժեշտ է ստեղծել առավել բարձր կարգի լիգա Նավրատիլովայի համար, որպեսզի նա մրցակցի։ Բաց երկնքի տակ Էվերտի հետ մրցախաղերում Նավրատիլովան առավելություն ունի 10-5 հաշվով խոտածածկի վրա և 9-7 հարդի վրա, այն դեպքում, երբ Էվերտը 11-3 առավելություն ունի գրունտի վրա։ Փակ մարզասրահում, սակայն, Նավրատիլովան ունի ակնհայտ առավելություն՝ 21-14։ Վերջին հաշվով այդ մրցակցությունում, որը դիտարկվում է որպես մեծագույն մրցակցություն կանանց թենիսում, Նավրատիլովան առավելություն ունի ընդհանուր 43-37 հաշվով, ընդ որում 14-8 Մեծ Սաղավարտի մրցաշարերում և 10-4 Մեծ Սաղավարտի եզրափակիչներում։

17-ամյա գերմանացի թենիսիստուհի Շտեֆի Գրաֆը «բեմում» հայտնվել է 1987 թվականին, երբ նա համառ պայքարում Նավրատիլովային հաղթել է Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչում՝ 6-4, 4-6, 8-6։ Նավրատիլովան Գրաֆին երկու սեթում հաղթել է 1987 թվականի Ուիմբլդոնի մրցաշարի և ԱՄՆ բաց առաջնության եզրափակիչներում (ԱՄՆ բաց առաջնությունում նա դարձել է երրորդ թենիսիտուհին Բաց դարաշրջանում, ով հաղթանակ է տարել նույն մրցաշարի մենախաղի, կանանց զուգախաղի և խառը զուգախաղի մրցաշարերում՝ «եռակի տիտղոս»)։ Նավրատիլովան 1987 թվականին հասել է Մեծ Սաղավարտի բոլոր չորս մրցաշարերի եզրափակիչ, հաղթելով նրանցից երկուսում։ Գրաֆի կայուն արդյունքները ողջ 1987 թվականի մրցաշրջանի ընթացքում, նրան թույլ են տվել տարվա վերջին տիրանալու աշխարհի թիվ 1 ռակետի վարկանիշին։ Վերջիվերջո, Գրաֆը գերազանցել է Նավրատիլովայի 156 շաբաթ անընդմեջ և 331 շաբաթ ընդհանուր հաշվով մենախաղի վարկանիշի առաջին ռակետի ռեկորդը, սակայն 60 հաղթանակ չի բավականացրել Նավրատիլովայի 167 WTA մենախաղի մրցաշարերում հաղթանակների ցուցանիշը գերազանցելուն։ Այդ թվում, զուգախաղում Նավրատիլովան համարյա երեք անգամ շատ տիտղոսներ է նվաճել, քան Գրաֆը. վերջինս կանանց և խառը զուգախաղի մրցաշարերում նվաճել է ընդհանուր առմամբ 118, իսկ Նավրատիլովան՝ 344 տիտղոս։

1988 թվականին Գրաֆը հաղթել է Մեծ Սաղավարտի մենախաղի բոլոր չորս մրցաշարերում, հաղթելով 31-ամյա Նավրատիլովային Ուիմբլդոնի մրցաշարի եզրափակիչում՝ 5-7, 6-2, 6-1, առաջին սեթում պարտվելուց և որոշակի դադարից հետո[33]։ 1989 թվականին Նավրատիլովան և Գրաֆը հանդիպել են Ուիմբլդոնի մրցաշարի և ԱՄՆ բաց առաջնության եզրափակիչներում, որտեղ Գրաֆը հաղթանակ է տարել երկու հանդիպումներում, երեք սեթում։ Չնայած երկու թենիսիստուհիների միջև մոտ 13 տարվա տարիքի տարբերությանը, ինչպես նաև Գրաֆի համեմատաբար պասիվությանը կանանց և խառը զուգախաղերում, Նավրատիլովան հաղթել է նրանց միջև կայացած 18 հանդիպումներից 9-ում և հիմնական մրցաշարերի 9 մենախաղի հանդիպումներից 5-ում։ 34 տարեկան հասակում Նավրատիլովան Գրաֆի նկատմամբ հաղթանակ է տարել վերջին անգամ, երբ նրանք մրցակցում էին 1991 թվականի ԱՄՆ բաց առաջնության կիսաեզրափակիչում՝ 7-6(2), 6-7(6), 6-4, որպեսզի վերջ դնի Մեծ Սաղավարտում մրցակցությանը՝ 5-4 առավելությամբ։ Հարկ է նշել, որ Մեծ Սաղավարտում Նավրատիլովայի նկատմամբ Գրաֆի բոլոր չորս հաղթանակները տեղի են ունեցել մրցաշարերի եզրափակիչներում։

Նավրատիլովայի մենախաղի վերջին խոշոր հաղթանակը եղել է 1990 թվականին, Ուիմբլդոնի մրցաշարում, որտեղ եզրափակիչում նա 6-4, 6-1 հաշվով հաղթանակ է տարել Զինա Գարիսոնի նկատմամբ և իններորդ անգամ արժանացել Ուիմբլդոնի մենախաղի մրցաշարի հաղթողի տիտղոսին։ Չնայած նրան, որ դա եղել է նրա վերջին մենախաղի խոշոր տիտղոսը, Նավրատիլովան կարիերայի մնացած մասի ընթացքում ևս երկու եզրափակիչ է հասել խոշոր մրցաշարերում։ 1991 թվականին նա պարտվել է ԱՄՆ բաց առաջնության եզրափակիչում, զիջելով աշխարհի թիվ 1 ռակետ Մոնիկա Սելեշին։ Իսկ այնուհետև, 1994 թվականին, 37 տարեկան հասակում, Նավրատիլովան հասել է Ուիմբլդոնի մրցաշարի եզրափակիչ, որտեղ նա երեք սեթում պարտվել է Կոնչիտա Մարտինեսին։ Դրանից քիչ անց նա հրաժարվել է մենախաղի մրցաշարերին մասնակցությունից։ Իսկ 1995 թվականին Նավրատիլովան հայտարարել է պրոֆեսիոնալ թենիսին հրաժեշտ տալու մասին։ 2000 թվականին Նավրատիլովան ընդգրկվել է Թենիսի փառքի միջազգային սրահում։

2000 թվականին Նավրատիլովան կրկին վերադարձել է պրոֆեսիոնալ մրցաշարերին և հիմնականում մասնակցել է զուգախաղի մրցաշարերի, հազվադեպ մասնակցություն ունենալով մենախաղի մրցաշարերում։ Ութ տարվա դադարից հետո իր առաջին մենախաղի մրցաշարում՝ 2002 թվականին Իսթբորնում, Նավրատիլովան առաջին շրջանում հաղթել է աշխարհի 22-րդ ռակետ Տատյանա Պանովային, սակայն հաջորդ շրջանում երեք սեթում պարտվել է Դանիելա Հանտուխովային։ 2003 թվականին նա խառը զուգախաղի տիտղոսներ է նվաճել ինչպես Ավստրալիայի բաց առաջնությունում, այնպես էլ Ուիմբլդոնի մրցաշարում, որպես խաղընկեր ունենալով Լեանդեր Պաեսին։ Այդ հաղթանակը նրան դարձրել է ամենատարեց թենիսիստը, ով երբևիցե տիտղոս է նվաճել խոշոր մրցաշարում (46 տարեկան 8 ամսական հասակում)։ Ավստրալիայի բաց առաջնությունում հաղթանակը նրան դարձրել է երրորդ թենիսիստուհին պատմության մեջ, ով ավարտին է հասցրել հիմնական տիղոսների «հավաքածուն»՝ տիտղոսներ շահելով Մեծ Սաղավարտի բոլոր չորս մրցաշարերի և մենախաղում, և կանանց զուգախաղում, և խառը զուգախաղում։ Ուիմբլդոնում հաղթանակը նրան թույլ է տվել 20 տիտղոսներով (մենախաղում, կանանց զուգախաղում և խառը զուգախաղում միասին վերցրած) հավասարվել Բիլի Ջին Քինգին և նրա հիմնական մրցաշարերում տիտղոսների քանակը հասցնել 58-ի (նրանից ավել ունի միայն Մարգարետ Կուրտը, ով շահել է 62 տիտղոս)[34]։ Չնայած 2004 թվականի Ուիմբլդոնի մենախաղի մրցաշարի հիմնական ցանցին wildcard ստանալու քննադատությանը, Նավրատիլովան առաջին շրջանում 6-0, 6-1 հաշվով հաղթանակ է տարել Կատալինա Կաստանիոյի նկատմամբ, 47 տարեկան 8 ամսական հասակում, ինչը նրան դարձրել է ամենատարեց թենիսիստուհին, ով Բաց դարաշրջանում հաղթանակ է տարել մենախաղի պրոֆեսիոնալ մրցաշարում։ Այնուհետև նա երկրորդ շրջանում երեք սեթում պարտվել է Գիսելա Դուլկոյին։

2006 թվականի հուլիսի 6-ին Նավրատիլովան կարիերայի իր վերջին մրցախաղն է անցկացրել Ուիմբլդոնի մրցաշարում, խառը զուգախաղի մրցաշարի երրորդ շրջանում պարտվելով մրցաշարի ապագա հաղթողներ իսրայելցի Էնդի Ռամին և ռուս Վերա Զվոնարյովային։ Ավելի վաղ՝ նույն օրը, Նավրատիլովան պարտություն էր կրել նաև կանանց զուգախաղի քառորդ եզրափակիչ խաղում, պարտվելով 4-րդ դասակարգված չինացիներ Յան Ցզիին և Չժեն Ցզեին, ովքեր նույնպես դարձել են մրցաշարի հաղթողները։ Նավրատիլովան իր կարիերայի վերջին «թագադրմանն» արժանացել է 2006 թվականի ԱՄՆ բաց առաջնության խառը զուգախաղում, որտեղ նա հաղթանակ է տարել Բոբ Բրայանի հետ միասին, տիրանալով զուգախաղի հիմնական մրցաշարերի 41-րդ (31-րդը կանանց զուգախաղում և 10-րդը խառը զուգախաղում) և ընդհանուր հաշվարկում 177-րդ տիտղոսին։ Այդ պահին նրան մեկ ամսից քիչ ավել ժամանակ էր բաժանում իր 50-ամյակից։

Նավրատիլովան իր կարիերայի ընթացքում շահել է թոփ-մակարդակի մենախաղի 167 (առավել, քան որևիցե թենիսիստ բաց դարաշրջանում) և 177 զուգախաղի տիտղոսներ։ Իր վերջին տիտղոսը նա նվաճել է 2006 թվականի օգոստոսի 21-ին Մոնրեալի I մակարդակի «Rogers Cup» մրցաշարի կանանց զուգախաղում, որտեղ նրա խաղընկերուհին Նադեժդա Պետրովան էր։ Նավրատիլովան շահել է մենախաղի 18 խոշոր տիտղոսներ. ինը Ուիմբլդոնի մրցաշարում, չորսը ԱՄՆ բաց առաջնությունում, երեքը Ավստրալիայի բաց առաջնությունում և երկուսը Ֆրանսիայի բաց առաջնությունում։ 67 խոշոր մրցաշարերի մենախաղում նրա բացարձակ ռեկորդը ունի հետևյալ հարաբերությունը 306-49 (120-14 Ուիմբլդոնի մրցաշարում, 89-17 ԱՄՆ բաց առաջնությունում, 51-11 Ֆրանսիայի բաց առաջնությունում և 46-7 Ավստրալիայի բաց առաջնությունում)։ Որոշ դիտորդներ պնդում են, որ նա շատ քիչ մենախաղի հանդիպումներ է անցկացրել քառասնամյա տարիքից հետո և դրանք պետք է առանձին հաշվարկվեն նրա կարերայի վիճակագրությունում։ Նա հանդիսանում է միակ թենիսիստուհին, ով 21 տարվա ընթացքում մրցաշարերում տարվա մեջ հաղթանակի է հասել առնվազն մեկ մրցաշարում և նույն մրցաշարի մենախաղում և զուգախաղում հաղթանակի է հասել ռեկորդային 84 անգամ։ Նա համաշխարհային դասակարգման Թոփ 3-ում ընդգրկվել է 15 տարի շարունակ՝ 1977-1993 թվականների ընթացքում, և մենախաղի կարիերայի ընթացքում հաղթանակի է հասել ընդհանուր հաշվով 1442 մրցախաղում, ինչը լավագույն արդյունքն է Բաց դարաշրջանում[35]։

Մարզչական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի դեկտեմբերին հայտարարվել է, որ Նավրատիլովան միացել է Ագնեշկա Ռադվանսկայի մարզչական թիմին[36]։ Այնուամենայնիվ, 2015 թվականի ապրիլին, երբ Ռադվանսկան պայքարում էր մրցաշրջանի առաջին կեսում, զույգը որոշել է բաժանվել[37][38]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտինա Նավրատիլովան առաջինն էր համաշխարհային մակարդակի մարզիկների մեջ, ով բացահայտորեն խոստովանել է, որ լեսբուհի է[39]։ Լինելով աշխարհի առաջին ռակետ՝ 80-ական թվականների կեսերին Նավրատիլովան բացահայտորեն ցուցադրում էր իր հարաբերությունները մոտ ընկերուհիների հետ, իսկ նրա թիմը բաղկացած էր բացառապես կանանցից։

Ըստ Նավրատիլովայի խոսքերի՝ դեռ մանուկ հասակից նրան միշտ դուր են եկել կանայք։ 1970-ական թվականների վերջերին՝ ԱՄՆ տեղափոխվելուց հետո, Մարտինան հարաբերություններ է ունեցել Բիլի Ջին Քինգի և Սանդրա Հեյնիի հետ, ում հետ միասին նա ապրել է երեք տարի։

ԱՄՆ քաղաքացիություն ստանալուց հետո Նավրատիլովան 1984 թվականին ամուսնական պայմանագրի նման իրավաբանական ձևակերպում է տվել իր և նախկին «Միսս Տեխաս» Ջուդի Նելսոնի հարաբերություններին, ով երկու երեխա ուներ առաջին ամուսնությունից։ Նրանց հարաբերությունները տևել են ութ տարի և ավարտվել են 1991 թվականին դատական գործընթացով, որի արդյունքում Նավրատիլովան Նելսոնին է վճարել 5 միլիոն դոլլար գումար՝ որպես հոգեկան և նյութական վնասի փոխհատուցում[40]։

2009 թվականին հայտարարվել է մարզուհու և նախկին փոխ-միսս ԽՍՀՄ և 1991 թվականի «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթի 3-րդ մրցանակակիր[41] Յուլիա Լեմիգովայի նշանադրության մասին[42][43][44]։ 2014 թվականի սեպտեմբերին՝ ԱՄՆ բաց առաջնության անցկացման ժամանակ, Մարտինան առաջարկել է պաշտոնապես ձևակերպել իրենց հարաբերությունները[45][46]։ Պսակադրության արարողությունը կայացել է դեկտեմբերի 15-ին Նյու Յորքում[47][48]։

Նավրատիլովան խոսում է մի քանի լեզուներով (այդ թվում կարող է բացատրվել ռուսերեն), սիրում է գրականություն և արվեստ։ Մշտապես խորհուրդներ է տալիս և մարզումների ժամանակ օգնում հեռանկարային երիտասարդ մարզուհիներին։

Խնդիրներ առողջության հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի ապրիլի 7-ին Նավրատիլովան հայտարարել է, որ ինքը բուժվում է կրծքագեղձի քաղցկեղից[49]։ 2010 թվականի հունվարին մամոգրաֆիական հետազոտությունը քաղցկեղ է հայտնաբերել նրա ձախ կրծքագեղձում, որի մասին նրան տեղյակ է պահվել փետրվարի 24-ին, և մարտին այդ քաղցկեղը հեռացվել է վիրահատական ճանապարհով[50]։ Մայիսին նա ընդունել է ուլտրաճառագայթային թերապիա[49]։

2010 թվականի դեկտեմբերին Նավրատիլովան հոսպիտալացվել է Տանզանիայում Կիլիմանջարո լեռը բարձրանալու փորձի ժամանակ՝ թոքային անբավարարության պատճառով[51]։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1975 թվականին Նավրատիլովայի Արևմուտք փախուստից հետո խորհրդային մամուլում արգելված էր հիշատակել նրա անունը[52]։ Այդ պատճառով «Պրավդա» (ռուս.՝ «Правда») թերթը Ուիմբլդոնի մրցաշարի եզրափակչում Նավրատիլովայի առաջին հաղթանակին արձագանքել է հետևյալ կերպ.

Aquote1.png Տղամարդկանց մենախաղի մրցաշարում Ուիմբլդոնի հաղթող է դարձել շվեդ Բյորն Բորգը, ով եզրափակչում առավելության է հասել ամերիկացի Ջիմի Քոնորսի նկատմամբ։ Կանանց մենախաղի եզրափակչում պարտություն է կրել Ուիմբլդոնի եռակի հաղթող Կրիս Էվերտը։ Aquote2.png


Մրցակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նավրատիլովան ընդդեմ Էվերտի (43-37)[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիս Էվերտ
Մարտինա Նավրատիլովա

Մարտինա Նավրատիլովան և Կրիս Էվերտը 1970-1980-ական թվականներին մրցակցություն էին մղում կանանց թենիսում գերիշխանության համար։ Այդ մրցակցությունն իրավամբ համարվում է մեծագույնը կանանց թենիսի պատմության մեջ և սպորտում ընդհանրապես[53][54][55][56]։

WTA վարկանիշի ներմուծման պահից 12 տարվա ընթացքում՝ 1975 թվականի նոյեմբերից մինչ 1987 թվականի օգոստոսը, այդ երկու թենիսիստուհիներից մեկնումեկը զբաղեցնում էր վարկանիշային առաջին հորիզոնականը, բացառությամբ 23 շաբաթի, մի քանի անգամ 1978-1985 թվականների ընթացքում։ WTA վարկանիշի առաջին 615 շաբաթվա ընթացքում նրանք միասին թիվ 1 վարկանիշը զբաղեցրել են 592 շաբաթ, որից Մարտինա Նավրատիլովան 332 և Կրիս Էվերտը 260 շաբաթ։ Ընդհանուր առմամբ նրանք 1973-1988 թվականների ընթացքում միմյանց հետ հանդիպել են 80 անգամ, այդ թվում մրցաշարերի 61 եզրափակիչներում[53][57]։

Սկսած 1981 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունից մինչև 1985 թվականի Ուիմբլդոնի մրցաշարը նրանք հաղթել են Մեծ Սաղավարտի մենախաղի ռեկորդային 15 հաջորդական մրցաշարերում։ 1981 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունից մինչև 1987 թվականի ԱՄՆ բաց առաջնությունը նրանք հաղթել են Մեծ Սաղավարտի մենախաղի 24 մրցաշարերից 21-ում և ծայրահեղ դեպքում նրանցից մեկը դուրս է եկել Մեծ Սաղավարտի 24 հաջորդական եզրափակիչներից յուրաքանչյուրում։ Այդ ժամանակահատվածում միայն երկու թենիսիստուհու է հաջողվել մասնակցություն ունենալ այդ պայքարում՝ Հանա Մանդլիկովան (1985 թվականի ԱՄՆ բաց առաջնությունում և 1987 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունում) և Շտեֆի Գրաֆը (1987 թվականի Ֆրանսիայի բաց առաջնությունում

Մեծ Սաղավարտի մրցաշարերի եզրափակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշար 1975 1976 1977 1978 1979 1980 1981 1982 1983 1984 1985 1986
Ավստրալիայի բաց առաջնություն Ն Է Ն
Ֆրանսիայի բաց առաջնություն Է Ն Է Է
Ուիմբլդոնի մրցաշար Ն Ն Ն Ն Ն
ԱՄՆ բաց առաջնություն Ն Ն

Արդյունքներ ըստ ծածկույթների[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարդ - Նավրատիլովա 9–8
  • Գրունտ - Էվերտ 11–3
  • Խոտածածկ - Նավրատիլովա 10–5
  • Գորգ - Նավրատիլովա 21–13

Հանդիպումների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նավրատիլովան ընդդեմ Գրաֆի (9-9)[խմբագրել | խմբագրել կոդը]

Շտեֆի Գրաֆ (Մեծ Սաղավարտի մենախաղի 22 տիտղոս)

Մարտինա Նավրատիլովան և Շտեֆի Գրաֆն իրենց կարիերայի ընթացքում միմյանց հետ հանդիպել են 18 անգամ։ Նրանց միջև մրցակցությունն ավարտվել է ոչ-ոքի՝ 9-9[58]։ Նավրատիլովան առավելություն ունի Մեծ Սաղավարտի մրցաշարերի հանդիպումներում՝ 5-4, սակայն Գրաֆին զիջում է Մեծ Սաղավարտի եզրափակիչների հանդիպումներում՝ 2-4: Նա հաղթանակ է տարել Մեծ Սաղավարտի շրջանակներում իրենց վերջին հանդիպման ժամանակ, չնայած իր 34 տարեկան հասակին։ Նրանք միմյանց հետ հանդիպել են Ուիմբլդոնի մրցաշարի 3 անընդմեջ եզրափակիչներում (1987-1989)։

Հարկ է նշել, որ Նավրատիլովայի և Գրաֆի տարիքային տարբերությունը կազմում է 12,5 տարի։

Արդյունքներ ըստ ծածկույթների[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարդ - Նավրատիլովա 5–2
  • Գրունտ - Գրաֆ 2–0
  • Խոտածածկ - Գրաֆ 2–1
  • Գորգ - Ոչ-ոքի 3–3

Հանդիպումների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]


Մեծ Սաղավարտի մենախաղի մրցաշարերի եզրափակիչներ 32 (18-14)[խմբագրել | խմբագրել կոդը]

1983 թվականին հաղթելով ԱՄՆ բաց առաջնությունում՝ Նավրատիլովան նվաճել է «Կարիերային Մեծ Սաղավարտը»։ Նա դարձել է յոթերորդ թենիսիստուհին պատմության մեջ, ով կարողացել է հասնել նման արդյունքի։

Արդյունք Թվական Մրցաշար Ծածկույթ Մրցակից Հաշիվ
Պարտություն 1975 Ավստրալիայի բաց առաջնություն Խոտածածկ Ավստրալիա Իվոն Գուլագոնգ Քոուլի 3–6, 2–6
Պարտություն 1975 Ֆրանսիայի բաց առաջնություն Գրունտ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կրիս Էվերտ 6–2, 2–6, 1–6
Հաղթանակ 1978 Ուիմբլդոն (1) Խոտածածկ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կրիս Էվերտ 2–6, 6–4, 7–5
Հաղթանակ 1979 Ուիմբլդոն(2) Խոտածածկ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կրիս Էվերտ 6–4, 6–4
Պարտություն 1981 ԱՄՆ բաց առաջնություն Հարդ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Թրեյսի Օստին 6–1, 6–7(4–7), 6–7(1–7)
Հաղթանակ 1981 Ավստրալիայի բաց առաջնություն (1) Խոտածածկ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կրիս Էվերտ 6–7(4–7), 6–4, 7–5
Հաղթանակ 1982 Ֆրանսիայի բաց առաջնություն (1) Գրունտ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Անդրեա Ջագեր 7–6(8–6), 6–1
Հաղթանակ 1982 Ուիմբլդոն(3) Խոտածածկ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կրիս Էվերտ 6–1, 3–6, 6–2
Պարտություն 1982 Ավստրալիայի բաց առաջնություն Խոտածածկ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կրիս Էվերտ 3–6, 6–2, 3–6
Հաղթանակ 1983 Ուիմբլդոն(4) Խոտածածկ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Անդրեա Ջագեր 6–0, 6–3
Հաղթանակ 1983 ԱՄՆ բաց առաջնություն (1) Հարդ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կրիս Էվերտ 6–1, 6–3
Հաղթանակ 1983 Ավստրալիայի բաց առաջնություն (2) Խոտածածկ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Քեթի Ջորդան 6–2, 7–6(7–5)
Հաղթանակ 1984 Ֆրանսիայի բաց առաջնություն (2) Գրունտ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կրիս Էվերտ 6–3, 6–1
Հաղթանակ 1984 Ուիմբլդոն(5) Խոտածածկ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կրիս Էվերտ 7–6(7–5), 6–2
Հաղթանակ 1984 ԱՄՆ բաց առաջնություն (2) Հարդ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կրիս Էվերտ 4–6, 6–4, 6–4
Պարտություն 1985 Ֆրանսիայի բաց առաջնություն Գրունտ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կրիս Էվերտ 3–6, 7–6(7–4), 5–7
Հաղթանակ 1985 Ուիմբլդոն(6) Խոտածածկ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կրիս Էվերտ 4–6, 6–3, 6–2
Պարտություն 1985 ԱՄՆ բաց առաջնություն Հարդ Չեխոսլովակիա Հանա Մանդլիկովա 6–7(3–7), 6–1, 6–7(2–7)
Հաղթանակ 1985 Ավստրալիայի բաց առաջնություն (3) Խոտածածկ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կրիս Էվերտ 6–2, 4–6, 6–2
Պարտություն 1986 Ֆրանսիայի բաց առաջնություն Գրունտ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կրիս Էվերտ 6–2, 3–6, 3–6
Հաղթանակ 1986 Ուիմբլդոն(7) Խոտածածկ Չեխոսլովակիա Հանա Մանդլիկովա 7–6(7–1), 6–3
Հաղթանակ 1986 ԱՄՆ բաց առաջնություն (3) Հարդ Չեխոսլովակիա Հելենա Սուկովա 6–3, 6–2
Պարտություն 1987 Ավստրալիայի բաց առաջնություն Խոտածածկ Չեխոսլովակիա Հանա Մանդլիկովա 5–7, 6–7(1–7)
Պարտություն 1987 Ֆրանսիայի բաց առաջնություն Գրունտ Գերմանիա Շտեֆի Գրաֆ 4–6, 6–4, 6–8
Հաղթանակ 1987 Ուիմբլդոն(8) Խոտածածկ Գերմանիա Շտեֆի Գրաֆ 7–5, 6–3
Հաղթանակ 1987 ԱՄՆ բաց առաջնություն (4) Հարդ Գերմանիա Շտեֆի Գրաֆ 7–6(7–4), 6–1
Պարտություն 1988 Ուիմբլդոն Խոտածածկ Գերմանիա Շտեֆի Գրաֆ 7–5, 2–6, 1–6
Պարտություն 1989 Ուիմբլդոն Խոտածածկ Գերմանիա Շտեֆի Գրաֆ 2–6, 7–6(7–1), 1–6
Պարտություն 1989 ԱՄՆ բաց առաջնություն Հարդ Գերմանիա Շտեֆի Գրաֆ 6–3, 5–7, 1–6
Հաղթանակ 1990 Ուիմբլդոն(9) Խոտածածկ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Զինա Գարիսոն 6–4, 6–1
Պարտություն 1991 ԱՄՆ բաց առաջնություն Հարդ Հարավսլավիա Մոնիկա Սելեշ 6–7(1–7), 1–6
Պարտություն 1994 Ուիմբլդոն Խոտածածկ Իսպանիա Կոնչիտա Մարտինես 4–6, 6–3, 3–6

Մեծ Սաղավարտի մրցաշարերի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենախաղ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեխոսլովակիա Միացյալ Նահանգներ
Մրցաշար 1973 1974 1975 1976 1977 1978 1979 1980 1981 1982 1983 1984 1985 1986 1987 1988 1989 1990 1991 1992 1993 1994 1995–2003 2004
Ավստրալիայի բաց առաջնություն ՉՄ ՉՄ Ե ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 1/2 Հ Ե Հ 1/2 Հ Ե 1/2 1/4 ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ
Ֆրանսիայի բաց առաջնություն 1/4 1/4 Ե ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 1/4 Հ 4 շրջան Հ Ե Ե Ե 4 շրջան ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 1 շրջան ՉՄ 1 շրջան
Ուիմբլդոն 3 շրջան 1 շրջան 1/4 1/2 1/4 Հ Հ 1/2 1/2 Հ Հ Հ Հ Հ Հ Ե Ե Հ 1/4 1/2 1/2 Ե ՉՄ 2 շրջան
ԱՄՆ բաց առաջնություն 1 շրջան 3 շրջան 1/2 1 շրջան 1/2 1/2 1/2 4 շրջան Ե 1/4 Հ Հ Ե Հ Հ 1/4 Ե 4 շրջան Ե 2 շրջան 4 շրջան ՉՄ ՉՄ ՉՄ

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ես սիրում են իմ ծննդավայրը և փաստ է, որ այն այժմ ազատ երկիր է և այնտեղ իրական դեմոկրատիա է։ Սակայն իմ տունը այստեղ է, ԱՄՆ-ում։ Ես Ամերիկայում ապրել եմ 1975 թվականից և մտադիր եմ այստեղ ապրել ընդմիշտ։ Սա իմ տունն է և ես ինձ զգում եմ անհատույց, որ չպետք է ապացուցեմ իմ սերը Ամերիկային։ Ես այստեղ ապրում եմ, այստեղ քվեարկում, ես այստեղ եմ վճարում հարկերը և, այո, ես կկատարեմ իմ երդվյալ պարտքը ... և ցանկացած հայտարարությունները այն մասին, որ ես հեռանում եմ և, առավել ևս, մեղադրել իմ ԱՄՆ քաղաքացիությունը, ուղղակի չեն հապատասխանում իրականությանը և, անկեղծ ասած, վիրավորական են»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Kettmann Steve (April 18, 2000)։ «Martina Navratilova»։ Salon։ Վերցված է September 28, 2014 
  2. Adams Susan B. (September 3, 1984)։ «Navratilova's Not-So-Silent Partner Is Tough Coach Mike Estep»։ People։ Վերցված է September 28, 2014 
  3. Bricker Charles (August 21, 1994)։ «Martina Done With U.s. Open, But Not With N.y.»։ The Sun-Sentinel։ Վերցված է September 23, 2014 
  4. http://www.wtatennis.com/news/article/5114430/title/13-women-have-passed-%2420-million-now
  5. 5,0 5,1 5,2 5,3 Player Profile // WTA կայքէջ
  6. Tingay L. 100 years of Wimbledon London Borough of Enfield: Guinness Superlatives, 1977. — P. 214. — 256 p. — ISBN 978-0-900424-71-7
  7. Person Profile // Internet Movie Database — 1990.
  8. Encyclopædia Britannica
  9. 9,0 9,1 Թենիսի փառքի միջազգային սրահ — 1880.
  10. 10,0 10,1 Collins B. The Bud Collins History of Tennis: An Authoritative Encyclopedia and Record Book — 2 — New York City: New Chapter Press, 2010. — P. 617. — ISBN 978-0-942257-70-0
  11. 11,0 11,1 ITF կայքէջ
  12. Lincicome Bernie (July 8, 1990)։ «A Natural Ninth For Navratilova»։ The Chicago Tribune։ Վերցված է September 21, 2014 
  13. open era records
  14. 14,0 14,1 14,2 Schwartz Larry։ «Martina was alone on top»։ ESPN.com։ Վերցված է September 21, 2014 
  15. Justin McCurry (March 11, 2008)։ «Navratilova Czechs in with homeland | World news»։ theguardian.com։ Վերցված է November 14, 2013 
  16. 16,0 16,1 «40 Important Women's Moments: 1975, Martina Defects to the West»։ WTA 
  17. "Martina Defects for Love Set", St. Petersburg Independent, September 8, 1975, page 1-C.
  18. Tim Reid (March 12, 2008)։ «Martina Navratilova gets passport on rebound»։ The Times (United Kingdom) 
  19. Martina Navratilova (March 25, 2008)։ «My Dual Citizenship: Why Did the Media Get It So Wrong?»։ Huffington Post։ USA 
  20. Martina Navratilova։ «My Dual Citizenship: Why Did the Media Get It So Wrong?»։ Martina Navratilova։ Արխիվացված օրիգինալից-ից February 2, 2009-ին 
  21. 21,0 21,1 «MARTINA : Returning to Homeland, It Hits Her That She Now Is Truly an American - Los Angeles Times»։ Articles.latimes.com։ June 27, 2001։ Վերցված է November 14, 2013 
  22. 22,0 22,1 Woolum, Janet (1998). Outstanding Women Athletes: Who They Are and How They Influenced Sports In America. Greenwood. էջ 198. ISBN 978-1573561204. 
  23. «ESPN Classic - Navratilova owned Wimbledon's Center Court»։ Espn.go.com։ November 19, 2003։ Վերցված է November 14, 2013 
  24. «Martina Navratilova - Tennis Player»։ BBC։ April 17, 2010։ Վերցված է September 28, 2014 
  25. «'Martina will win I'm a Celebrity...' says her controversial ex-lover who was on the other end of the tennis star's savage 'divorce'»։ Mail Online։ Վերցված է October 14, 2014 
  26. Rebecca Hardy (April 9, 2010)։ «Martina Navratilova swears she will conquer breast cancer - just like every other opponent | Mail Online»։ Dailymail.co.uk։ Վերցված է November 14, 2013 
  27. «Martina Navratilova: 10 things you need to know about the tennis legend»։ The Daily Mirror։ April 7, 2010։ Վերցված է September 28, 2014 
  28. «Frances Dewey Wormser 1903–2008»։ Santa Paula Times։ February 6, 2008։ Վերցված է February 19, 2008 
  29. Bonk Thomas (July 31, 1994)։ «Jumping Into Retirement : Martina Navratilova Will Go Out at the End of the Year Still Near the Top of the Hill, but It Has Been Quite a Climb»։ The Los Angeles Times։ էջ 2։ Վերցված է September 27, 2014 
  30. «Martina was alone on top»։ ESPN 
  31. «Upset Snaps Navratilova’s Streak»։ The New York Times 
  32. «WTA Records»։ Tennis Bios 
  33. Pye Stephen (June 25, 2014)։ «Remembering Edberg, Graf, and British disappointment at Wimbledon 1988»։ The Guardian UK։ The Guardian։ Վերցված է September 7, 2014 
  34. «Wimbledon legends: Martina Navratilova»։ BBC։ May 26, 2004 
  35. «NO.1 SPOTLIGHT: MARTINA NAVRATILOVA»։ WTA Tennis 
  36. Radwanska's New Coach: Navratilova, WTA Official Website, December 9, 2014
  37. Tandon Kamakshi (24 April 2015)։ «Navratilova no longer working with Radwanska»։ tennis.com։ Վերցված է 25 April 2015 
  38. http://www.theguardian.com/sport/2015/apr/24/martina-navratilova-stands-down-agnieszka-radwanska-coach
  39. Мартина Навратилова вступила в брак с «Мисс СССР» Юлией Лемиговой
  40. Мартина Навратилова. Американка с чешским сердцем
  41. en:Miss Universe 1991
  42. Daily Mail
  43. У 53-летней Мартины Навратиловой роман с бывшей «Мисс СССР»
  44. Express.co.uk
  45. «Легендарная теннисистка Навратилова во время US Open предложила пожениться экс-мисс СССР»։ Газета.ру։ Վերցված է 2014-09-07 
  46. «Легендарная теннисистка Мартина Навратилова женится на Мисс СССР-1991»։ Newsru.com։ Վերցված է 2014-09-07 
  47. Би-Би-Си: «Навратилова и бывшая мисс СССР связали себя узами брака»
  48. Бывшая теннисистка вступила в брак с россиянкой
  49. 49,0 49,1 «Tennis great Martina Navratilova 'has breast cancer'»։ BBC News։ April 7, 2010։ Վերցված է April 7, 2010 
  50. «Martina Navratilova diagnosed with breast cancer»։ Telegraph։ Վերցված է November 14, 2013 
  51. Harvey Araton (December 12, 2010)։ «Navratilova Leaves Hospital After Kilimanjaro Attempt»։ The New York Times 
  52. Би-би-си: «Сливки с кокаином на Уимблдоне»
  53. 53,0 53,1 «Ten great tennis rivalries»։ The Independent։ July 8, 2008։ Վերցված է 2010-12-08։ «Chris Evert v Martina Navratilova. Time span: '73-88 (80 matches) Head to head: Navratilova 43 Evert 37. Grand Slam finals: 14; Navratilova won 10. Wimbledon: Five finals; Navratilova won all.» 
  54. Knapp Gwen (June 19, 2005)։ «Evert vs. Navratilova -- what a rivalry should be»։ SFGate։ Վերցված է 2010-12-20։ «But I miss Chris Evert and Martina Navratilova. None of today's athletes, male or female, can match what these two wrought as adversaries on the court and as friends off it. Nor, for that matter, can anyone from an earlier era.» 
  55. «Hingis, Williams Building A Rivalry»։ Associated Press։ May 11, 1998։ Վերցված է 2010-12-20։ «Venus vs. Martina is on its way to joining Chris vs. Martina as a rivalry for the ages. Women's tennis is rife with ...» 
  56. Johnette Howard (2006). The Rivals: Chris Evert vs. Martina Navratilova, Their Epic Duels and Extraordinary Friendship. https://books.google.am/books?id=mkl-33LzZ3UC&. «A dual portrait of a legendary sports rivalry and friendship follows the careers of tennis greats Chris Evert and Martina Navratilova, from their first match in 1973 through the dramatic changes that occurred in the world of sports and society, including the rise of both the women's and gay rights movement and the fall of the Iron Curtain.» 
  57. «Martina vs Chris»։ Վերցված է 2010-12-20։ «For 15 years, from March 1973 to November 1988, Martina and Chris fought each other 80 times, a record in individual-sports history. They played 60 finals and 22 times in Grand Slam tournaments (14 finals). The definitive score was 43–37 for Martina.» 
  58. «Ten great tennis rivalries»։ The Independent։ 8 July 2008։ Վերցված է 8 December 2010 
  59. WTA Tour Archive from wtatennis.com, retrieved 13 March 2011

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]