Մանուելա Մալեևա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox tenis.png
Մանուելա Մալեևա
Manuela Maleeva.jpg
Սեռ իգական
Քաղաքացիություն Բուլղարիա Բուլղարիա
Շվեյցարիա Շվեյցարիա
Բնակվելու վայր Սեն Լեժիե, Շվեյցարիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 14, 1967 (51 տարեկան)
Ծննդավայր Սոֆիա, Բուլղարիա
Հասակ 173 սմ
Քաշ 58 կգ
Կարիերայի սկիզբ 1982 թվական
Կարիերայի ավարտ 1994 թվական
Աշխատող ձեռք աջ
Հարված ձախից երկձեռքանի
Մարզիչ Յուլիա Բերբերյան
Ֆրանսուա Ֆրանիեր (1987-ից)
Պարգևավճար, USD 3 191 557
Մենախաղ
Խաղեր Հ/Պ 475–187[1]
Ամենաբարձր վարկանիշ 3 (1985 փետրվարի 4)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիա 1/4 եզրափակիչ (1985, 1992, 1994)
Ֆրանսիա 1/4 եզրափակիչ (1985, 1987, 1989, 1990)
Ուիմբլդոն 1/4 եզրափակիչ (1984)
ԱՄՆ 1/2 եզրափակիչ (1992, 1993)
Օլիմպիական խաղեր
Զուգախաղ
Խաղեր Հ/Պ 129–131[1]
Ամենաբարձր վարկանիշ 11 (1993 օգոստոսի 2)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիա 3-րդ շրջան (1991, 1992, 1994)
Ֆրանսիա 1/4 եզրափակիչ (1986)
Ուիմբլդոն 3-րդ շրջան (1993)
ԱՄՆ 2-րդ շրջան (1985, 1989)
Ավարտել է կարիերան

Մանուելա Գեորգիևա Մալեևա-Ֆրանիեր (բուլղար․՝ Мануела Георгиева Малеева, ֆր.՝ Manuela Georgieva Maleeva-Fragniere, ծնվել է 1967 թվականի փետրվարի 14-ին, Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի և շվեյցարացի նախկին պրոֆեսիոնալ թենիսիստուհի։ 1994 թվականի ԱՄՆ բաց առաջնության խառը զուգախաղի մրցաշարի հաղթող, 1988 թվականի Օլիմպիական խաղերի մենախաղի մրցաշարի բրոնզե մեդալակիր։ Բուլղարիայի կանանց թենիսի պատմության մեջ եղել է ամենաբարձր համաշխարհային վարկանիշ ունեցած թենիսիստուհին։

Անձնական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանուելա Մալեևան 1960-ական թվականների Բուլղարիայի առաջատար թենիսիստուհի Յուլիա Բերբերյանի և մասնագիտությամբ ինժեներ Գեորգի Մալեևի դուստրերից ավագն է։ Մանուելայի երկու կրտսեր քույրերը՝ Կատերինան և Մագդալենան, նույնպես Բուլղարիան էին ներկայացնում թենիսի միջազգային մրցաշարերում։

1987 թվականին Մանուելա Մալեևան ամուսնացել է շվեյցարացի նախկին թենիսիստ Ֆրանսուա Ֆրանիերի հետ, ով դարձել է նրա մարզիչը և կարիերայի վերջին տարիներին հանդես է եկել կրկնակի ազգանվան տակ և Շվեյցարիայի դրոշի ներքո։

Մարզական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանուելա Մալեևան թենիս սկսել է խաղալ 6 տարեկան հասակից, նրա առաջին մարզիչը դարձել է մայրը՝ Յուլիա Բերբերյանը։ 1981 թվականի վերջին Մանուելան հաղթել է «Orange Bowl» միջազգայի պատանեկական մրցաշարի մինչև 14 տարեկան աղջիկների մրցաշարում, իսկ հաջորդ տարի՝ Ֆրանսիայի բաց առաջնությունում և մինչև 18 տարեկանների աղջիկների Եվրոպայի առաջնությունում։ Նույն թվականին նա սկսել է ելույթները պրոֆեսիոնալ թենիսային մրցաշարերում, հասնելով ԱՄՆ բաց առաջնության երրորդ շրջան և քառորդ եզրափակիչ Բրիսբենի մրցաշարում, որտեղ հաղթանակ է տարել երկու դասակարգված մրցակցուհիների նկատմամբ և պարտվել է ապագա հաղթող Վենդի Տյորնբուլին։ Հաջորդ տարի նա երրորդ շրջան է հասել ինչպես Ֆրանսիայի բաց առաջնությունում, այնպես էլ ԱՄՆ բաց առաջնությունում։

1984 թվականի հունվարին Հյուսթոնում Մանուելան առաջին անգամ դուրս է եկել պրոֆեսիոնալ մրցաշարի եզրափակիչ, ճանապարհին հաղթելով Զինա Գարիսոնին և Վենդի Տյորնբուլին։ Հետագայում նա զարգացրել է իր հաջողությունը՝ մրցաշրջանի ընթացքում հաղթանակ տանելով հինգ մրցաշարերում, այդ թվում Իտալիայի բաց առաջնությունում, որի եզրափակիչում նա առավելության է հասել Քրիս Էվերտի նկատմամբ։ Ֆրանսիայի բաց առաջնությունում նրան չորրորդ շրջանում պայքարից դուրս է թողել Քրիս Էվերտը, իսկ Ուիմբլդոնի մրցաշարի քառորդ եզրափակիչում՝ Մարտինա Նավրատիլովան։ Դրանից հետո նա հաղթանակ է տարել ԱՄՆ բաց առաջնության խառը զուգախաղի մրցաշարում՝ Թոմ Գալիկսոնի հետ զույգով։ Մրցաշրջանի արդյունքներով Մանուելան մտել է աշխարհի տաս լավագույն թենիսիստուհիների ցանկի մեջ և արժանացել է WTA մրցանակի, «Տարվա նորեկ» անվանակարգում։

1985—1990 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1985 թվականի մրցաշրջանի սկզբում, դուրս գալով Վաշինգտոնի մրցաշարի եզրափակիչ, 19-ամյա Մանուելան աշխարհի առաջատար թենիսիտուհիների վարկանիշում բարձրացել է 3-րդ հորիզոնական, հասնելով կարիերայում բարձրագույն ցուցանիշին։ Սակայն նրան չի հաջողվել ամրապնդվել այդ դիրքում, չնայած մրցաշրջանի ընթացքում նա հինգ անգամ խաղացել է եզրափակիչներում, հաղթել նրան հաջողվել է միայն մեկ մրցաշարում։ Այնուամենայնիվ, մրցաշրջանի ընթացքում առաջին հաջողություններն է ունեցել կանանց զուգախաղերում։ Սկզբում նա Հելենա Սուկովայի հետ զույգով հասել է մինչև Հյուսթոնի մրցաշարի եզրափակիչ, իսկ այնուհետև քրոջ՝ Կատերինա Մալեևայի հետ, հաղթել է Ինդիանապոլիսի ԱՄՆ գրունտային ծածկույթի վրա առաջնությունում։ Հետագայում նա Կատերինայի հետ միասին հաղթանակ են տարել հայրենի Սոֆիայի ITF մրցաշարում, իսկ հոկտեմբերին Բուլղարիայի հավաքականը դուրս են բերել Ֆեդերացիայի գավաթի կիսաեզրափակիչ, որտեղ նրանց հաղթարշավը կանգնեցրել է Չեխոսլովակիայի հավաքականը։

Հաջորդ տարի Մանուելա Մալեևան երել անգաս դուրբ է եկել մենախաղի մրցաշարերի եզրափակիչ, սակայն չի կարողացել հաղթանակի հասնել։ Մեծ Սաղավարտի մրցաշարերում նրա լավագույն արդյունքը եղել է քառորդ եզրափակիչին մասնակցությունը ԱՄՆ բաց առաջնությունում, որտեղ նա պարտվել է 2-րդ դասկարգված Քրիս Էվերտին։ Նույնպես քառորդ եզրափակիչ է նա հասել նաև Ֆրանսիայի բաց առաջնության կանանց զուգախաղի մրցաշարում՝ կրկին Կատերինա Մալեևայի հետ։ Այնտեղ նրանց կանգնեցրել են միասին հանդես եկող Շտեֆի Գրաֆը և Գաբրիելա Սաբատինին։

1987 թվականը դարձել է Մանուելայի վերադարձի տարին։ Նա յոթ անգամ դուրս է եկել մրցաշարերի եզրափակիչներ՝ հինգ անգամ մենախաղի և երկու անգամ զուգախաղի, և շահել է երեք տիտղոս։ Նա հասել է մինչև Ֆրանսիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվել է Շտեֆի Գրաֆին, և Virginia Slims Championships-ի՝ կանանց թենիսի տարվա ամփոփիչ մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ պարտվել է Գաբրիելա Սաբատինիին։ Նա, Բուլղարիայի հավաքականի պատմության մեջ երկրորդ և վերջին անգամ, հավաքականին դուրս է բերել Ֆեդերացիայի գավաթի կիսաեզրափակիչ։ 1988 թվականին Մանուելան հաղթանակ է տարել երկու մրցաշարում և ևս երկու անգամ հասել է մինչև եզրափակիչ։ Սեուլի Օլիմպիադայում նա հանդես է եկել և զուգախաղում (որտեղ նա և Կատերինան դուրս են մնացել առաջին իսկ շրջանում), և մենախաղում, որտեղ լինելով 7-րդ դասակարգված, հասել է մինչև կիսաեզրափակիչ և պարտություն կրելով Գաբրիելա Սաբատինիից, արժանացել է բրոնզե մեդալի։ Մեծ Սաղավարտի մրցաշարերում նա կրկին հասել է մինչև ԱՄՆ բաց առաջնության քառորդ եզրափակիչ, որտեղ պարտություն է կրել Քրիս Էվերտից։

1989 թվականին Մանուելան հաղթել է ևս երկու մրցաշարերում և երկու անգամ՝ Ֆրանսիայում և ԱՄՆ-ում, դուրս է եկել Մեծ Սաղավարտի մրցաշարերի քառորդ եզրափակիչ։ Այդ նույն փուլին նա նույն մրցաշարերում հասել է նաև 1990 թվականին, ընդ որոււմ ԱՄՆ բաց առաջնությունում նա չորրորդ շրջանում հաղթել է 2-րդ դասակարգված Մարտինա Նավրատիլովային՝ առաջին անգամ նրանց միջև կայացած ութ հանդիպումների ընթացքում։ Նա ևս երկու անգամ հասել է մինչև մրցաշարերի եզրափակիչ, այդ թվում Չիկագոյի I մակարդակի մրցաշարում։

1991—1994 թվականներ. Կարիերայի ավարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականին Մանուելան հաղթանակ է տարել մենախաղի երեք մրցաշարերում և մեկ անգամ զուգախաղի մրցաշարում։ Հաջորդ տարին նա սկսել է Հոպմանի գավաթի հեղինակավոր ցուցադրական մրցաշարում հաղթանակով, որտեղ Յակոբ Հլասեկի հետ միասին կազմավորել էին Շվեյցարիայի հավաքականը, և շարունակել է Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ դուրս գալով, իսկ հուլիսին հասել է նույն փուլին Բարսելոնայի Օլիմպիադայում։ Զուգախաղի մրցաշարում նրան և Էմանուելա Զարդոյին երկրորդ շրջանում պայքարից դուրս են թողել եզրափակիչի ապագա մասնակիցներ Արանչա Սանչես-Վիկարիոն և Կոնչիտա Մարտինեսը։ Օգոստոսին նա կիսաեզրափակիչ է դուրս եկել ԱՄՆ բաց առաջնությունում՝ նրա բարձրագույն նվաճումը Մեծ Սաղավարտի մենախաղի մրցաշարերում։ Խառորդ եզրափակիչի ճանապարհին նա հաղթանակ է տարել կրտսեր քույր Մագդալենա Մալեևայի նկատմամբ։ Մրցաշրջանի արդյունքնեով նա շահել է «Թենիս» ամսագրի մրցանակը՝ «Տարվա վերադարձ» անվանակարգում։

1993 թվականը Մալեևա-Ֆրանիերի համար դարձել է ամենահաջողակը կանանց զուգախաղի կարիերայում։ Մրցաշրջանի ընթացքում նա չորս անգամ դուրս է եկել զուգախաղի մրցաշարերի եզրափակիչներ և հաղթանակ է տարել նրանցից մեկում՝ Ամելիա Այլենդի II մակարդակի մրցաշարում, որտեղ նրա խաղընկերուհին Լեյլա Մեսխին էր։ Արդյունքում, օգոստոսին նա զուգախաղի թենիսիստուհիների վարկանիշային աղյուսակում բարձրացել է 11-րդ հորիզոնական։ Նա նաև հաղթանակ է տարել մենախաղի երկու մրցաշարերում, ներառյալ I մակարդակի Ցյուրիխի մրցաշարում, որտեղ եզրափակիչում առավելության է հասել Մարտինա Նավրատիլովայի նկատմամբ և երկրորդ տարին անընդմեջ դուրս է եկել ԱՄՆ բաց առաջնության կիսաեզրափակիչ, որտեղ պարտվել է Շտեֆի Գրաֆին։

Մանուելան հաջող է սկսել 1994 թվականի մրցաշրջանը, դուրս գալով սկզբում Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ, իսկ այնուհետև հաղթանակ տանելով Օսակայի մրցաշարում, սակայն 27 տարեկան հասակում հայտարարել է պրոֆեսիոնալ թենիսից հեռանալու մասին։ Չնայած նրան, որ իր վերջին մրցաշարը նա անց է կացրել փետրվարին, մայիսին նա, համաձայն WTA վարկանիշի, դեռևս մտնում էր աշխարհի ուժեղագույն 10 թենիսիստուհիների մեջ[2]։

Անձամբ Մանուելա Մալեևան իր կարիերայի ամենափայլուն հաջողությունը համարում է Օլիմպիական բրոնզե մեդալը և առաջին հաղթանակը Մարտինա Նավրատիլովայի նկատմամբ։ Իր կարիայի ընթացքում նրան այդպես էլ չի հաջողվել հաղթանակ տանել Շտեֆի Գրաֆի նկատմամբ, ում նա պարտվել է 17 անգամ[3]։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալեևաների ընտանիքին են պատկանում մի շարք նվաճումներ, կապված նրա անդամների միաժամանակյա մասնակցությամբ տարբեր թենիսի մրցաշարերում.

Մրցակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանուելա Մալեևան ընդդեմ Նավրատիլովայի[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանուելա Մալեևայի և Մարտինա Նավրատիլովայի միջև 1985-1993 թվականների ընթացքում կայացած 14 հանդիպումներում Մանուելան առավելության է հասել ընդամենը երեք անգամ՝ 3-11։ Ընդ որում նա պարտվել է առաջին յոթ հանդիպումներում, այդ թվում Վաշինգտոնի և Չիկագոյի մրցաշարերի եզրափակիչներում։ Դրան հետևել են Մանուելայի երկու հաղթանակները 1990 թվականի մրցաշրջանի ընթացքում, որոնցից առաջինը տեղի է ունեցել ԱՄՆ բաց առաջնության չորրորդ շրջանում, իսկ մյուսը Տոկիոյի մրցաշարի քառորդ եզրափակիչում։ Մյուս հանդիպումը կայացել է կրկին ԱՄՆ բաց առաջնությունում և կրկին չորրորդ շրջանում, սակայն այս անգամ Նավրատիլովան ռևանշի է հասել, որին հետևել են Մանուելայի ևս երկու պարտությունները։ Նավրատիլովայի նկատմամբ վերջին հաղթանակը կայացել է 1993 թվականի Ցյուրիխի մրցաշարի եզրափակիչում։ Նրանց միջև վերջին հանդիպումը կայացել է 1994 թվականի Տոկիոյի մրցաշարի կիսաեզրափակիչում, որտեղ Մանուելան պարտություն է կրել։

Մանուելա Մալեևան ընդդեմ Գրաֆի[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանուելա Մալեևան և Շտեֆի Գրաֆը միմյանց հեի հանդիպել են 17 անգամ և բոլոր հանդիպումներում հաղթանակ է տարել Գրաֆը՝ 0-17, ընդ որում դրանցից չորսը եզրափակիչ փուլում։ Տասնմեկ հանդիպումներում Գրաֆն առավելության է հասել երկու սեթում, Մանուելային զիջելով ընդամենը վեց սեթ։ Առաջին հանդիպումը կայացել է 1985 թվականի ԱՄՆ բաց առաջնության չորրորդ շրջանում, իսկ վերջինը՝ 1993 թվականի ԱՄՆ բաց առաջնության կիսաեզրափակիչում։ Եվս մեկ անգամ նրանք հանդիպել են Մեծ Սաղավարտի մրցաշարում՝ 1987 թվականի Ֆրանսիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչում։ Երկու անգամ Մանուելան Գրաֆին զիջել է «Վիրջինիա Սլիմս» ամփոփիչ մրցաշարերում՝ 1986 և 1988 թվականներին, քառորդ եզրափակիչում։ Վեց դեպքերում Մանուելան Գրաֆին պարտվել է մրցաշարերի կիսաեզրափակիչ փուլում։

Մանուելա Մալեևան ընդդեմ Կատերինա Մալեևայի[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանուելա Մալեևան և նրա կրտսեր քույր Կատերինա Մալեևան միմյանց հետ հանդիպել են 9 անգամ և առավելությունը Մանուելայի կողմն է 8-1։ Առաջին հանդիպումը կայացել է 1985 թվականի Իսթբորնի մրցաշարում, որտեղ Մանուելան առավելության է հասել երկու սեթում։ Այնուհետև հետևել են ևս վեց հաղթանակներ։ Միակ պարտությունը գրանցվել է 1991 թվականի Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակիչում, որտեղ Մանուելան պայքարից հրաժարվել է երկրորդ սեթում։ Վերջին հանդիպումը կայացել է 1993 թվականի նույն Տորոնտոյի մրցաշարում, որտեղ Մանուելան ռևանշի է հասել՝ չորրորդ շրջանում առավելության հասնելով երեք սեթում, նրանց միջև կայացած միակ երեք սեթից բաղկացած հանդիպումում։ Մանուելան քրոջ նկատմամբ առավելության է հասել բոլոր չորս ծածկույթների վրա։

Մասնակցություն եզրափակիչներին[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Սաղավարտի մրցաշարերի եզրափակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խառը զուգախաղ 1 (1 տիտղոս, 0 պարտություն)[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունք Թվական Մրցաշար Ծածկույթ Խաղընկեր Մրցակիցներ Հաշիվ
Հաղթանակ 1984 ԱՄՆ բաց առաջնություն Հարդ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Թոմ Գուլիկսոն Ավստրալիա Էլիզաբեթ Սմայլի
Ավստրալիա Ջոն Ֆիցջերալդ
2–6, 7–5, 6–4

WTA մրցաշարերի եզրափակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենախաղ 37 (19–18)[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմություն — Արդյունք
Մեծ Սաղավարտի մրցաշարեր (0–0)
WTA Ամփոփիչ մրցաշար (0–0)
Մակարդակ I (1–1)
Մակարդակ II (0–0)
Մակարդակ III (3–4)
Մակարդակ IV (3–2)
Մակարդակ V (4–0)
Վիրջինիա Սլիմս (8–11)
Տիտղոսներ ըստ ծածկույթների
Հարդ (4–2)
Խոտածածկ (0–1)
Գրունտ (6–6)
Գորգ (9–9)
Արդյունք No. Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Մրցակից Հաշիվ
Պարտություն 1. 1984 հունվարի 30 Virginia Slims of Houston
Հյուսթոն, ԱՄՆ
Գորգ (I) Չեխոսլովակիա Հանա Մանդլիկովա 4–6, 2–6
Հաղթանակ 1. 1984 մայիսի 7 European Open
Լուգանո, Շվեյցարիա
Գրունտ Չեխոսլովակիա Իվա Բուդարովա 6–1, 6–1
Հաղթանակ 2. 1984 մայիսի 21 Italian Open
Պերուջա, Իտալիա
Գրունտ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Քրիս Էվերտ 6–3, 6–3
Հաղթանակ 3. 1984 օգոստոսի 6 U.S. Open Clay Courts
Ինդիանապոլիս, ԱՄՆ
Գրունտ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լիզա Բոնդեր 6–4, 6–3
Հաղթանակ 4. 1984 նոյեմբերի 12 Lion's Cup
Տոկիո, Ճապոնիա
Գորգ (I) Չեխոսլովակիա Հանա Մանդլիկովա 6–1, 1–6, 6–4
Հաղթանակ 5. 1984 դեկտեմբերի 10 Toray Pan Pacific Open Tennis Tournament
Տոկիո, Ճապոնիա
Գորգ (I) Գերմանիա Կլաուդիա Կոդե Կիլշ 3–6, 6–4, 6–4
Պարտություն 2. 1985 հունվարի 7 Virginia Slims of Washington
Վաշինգտոն, ԱՄՆ
Գորգ (I) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մարտինա Նավրատիլովա 3–6, 2–6
Պարտություն 3. 1985 մայիսի 20 European Open
Լուգանո, Շվեյցարիա
Գրունտ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բոննի Գադուշեկ 4–6, 2–6
Պարտություն 4. 1985 հոկտեմբերի 21 Brighton International
Բրայտոն, Մեծ Բրիտանիա
Գորգ (I) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Քրիս Էվերտ 5–7, 3–6
Պարտություն 5. 1985 նոյեմբերի 11 Lion's Cup
Տոկիո, Ճապոնիա
Գորգ (I) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Քրիս Էվերտ 5–7, 0–6
Հաղթանակ 6. 1985 դեկտեմբերի 9 Toray Pan Pacific Open Tennis Tournament
Տոկիո, Ճապոնիա
Գորգ (I) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բոննի Գադուշեկ 7–6(7–2), 3–6, 7–5
Պարտություն 6. 1986 մայիսի 19 European Open
Լուգանո, Շվեյցարիա
Գրունտ Իտալիա Ռաֆաելա Ռեջի 7–5, 3–6, 6–7(6–8)
Պարտություն 7. 1986 հունիսի 9 AEGON Classic
Բիրմինգհեմ, Մեծ Բրիտանիա
Խոտածածկ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Պեմ Շրայվեր 2–6, 6–7(0–7)
Պարտություն 8. 1986 սեպտեմբերի 8 Toray Pan Pacific Open Tennis Tournament
Տոկիո, Ճապոնիա
Գորգ (I) Գերմանիա Շտեֆի Գրաֆ 4–6, 2–6
Հաղթանակ 7. 1987 մարտի 30 WTA South Carolina
Ուայլդ Դանս, ԱՄՆ
Գրունտ Իտալիա Ռաֆաելա Ռեջի 5–7, 6–2, 6–3
Պարտություն 9. 1987 ապրիլի 6 Family Circle Cup
Հիլթոն Հեդ, ԱՄՆ
Գրունտ Գերմանիա Շտեֆի Գրաֆ 2–6, 6–4, 3–6
Պարտություն 10. 1987 մայիսի 18 European Open
Ժնև, Շվեյցարիա
Գրունտ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Քրիս Էվերտ 3–6, 6–4, 2–6
Հաղթանակ 8. 1987 օգոստոսի 24 WTA New Jersey
Մահվահ, ԱՄՆ
Հարդ Գերմանիա Սիլվիա Հանիկա 1–6, 6–4, 6–1
Պարտություն 11. 1987 սեպտեմբերի 14 Toray Pan Pacific Open Tennis Tournament
Տոկիո, Ճապոնիա
Գորգ (I) Արգենտինա Գաբրիելա Սաբատինի 4–6, 6–7(6–8)
Հաղթանակ 9. 1988 փետրվարի 29 Virginia Slims of Kansas
Վիչիտա, ԱՄՆ
Հարդ (I) Գերմանիա Սիլվիա Հանիկա 7–6(7–5), 7–5
Հաղթանակ 10. 1988 սեպտեմբերի 12 Virginia Slims of Arizona
Ֆինիքս, ԱՄՆ
Հարդ Հարավաֆրիկյան Հանրապետություն Դինկի վան Ռենսբուրգ 6–3, 4–6, 6–2
Պարտություն 12. 1988 հոկտեմբերի 17 Zurich Open
Ցյուրիխ, Շվեյցարիա
Գորգ (I) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Պեմ Շրայվեր 3–6, 4–6
Պարտություն 13. 1988 հոկտեմբերի 24 Brighton International
Բրայտոն, Մեծ Բրիտանիա
Գորգ (I) Գերմանիա Շտեֆի Գրաֆ 2–6, 0–6
Հաղթանակ 11. 1989 մարտի 12 Indian Wells Masters
Ինդիան Ուելս, ԱՄՆ
Հարդ Ավստրալիա Ջենի Բայրն 6–4, 6–1
Հաղթանակ 12. 1989 մայիսի 22 European Open
Ժնև, Շվեյցարիա
Գրունտ Իսպանիա Կոնչիտա Մարտինես 6–4, 6–0
Պարտություն 14. 1990 փետրվարի 12 Ameritech Cup
Չիկագո, ԱՄՆ
Գորգ (I) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մարտինա Նավրատիլովա 3–6, 2–6
Պարտություն 15. 1990 մարտի 27 New Haven Open at Yale
Սան Անտոնիո, ԱՄՆ
Հարդ Հարավսլավիա Մոնիկա Սելեշ 4–6, 3–6
Պարտություն 16. 1990 օգոստոսի 6 Southern California Open
Սան Դիեգո, ԱՄՆ
Հարդ Գերմանիա Շտեֆի Գրաֆ 3–6, 2–6
Հաղթանակ 13. 1991 փետրվարի 11 Generali Ladies Linz
Լինց, Ավստրիա
Գորգ (I) Չեխոսլովակիա Պետրա Լանգրովա 6–4, 7–6(7–1)
Պարտություն 17. 1991 ապրիլի 22 Barcelona Ladies Open
Բարսելոնա, Իսպանիա
Գրունտ Իսպանիա Կոնչիտա Մարտինես 4–6, 1–6
Հաղթանակ 14. 1991 մայիսի 20 European Open
Ժնև, Շվեյցարիա
Գրունտ Կանադա Հելեն Կելեսի 6–3, 3–6, 6–3
Հաղթանակ 15. 1991 սեպտեմբերի 23 WTA Bayonne
Բայոն, Ֆրանսիա
Գորգ (I) Վրաստան Լեյլա Մեսխի 4–6, 6–3, 6–4
Պարտություն 18. 1992 հուլիսի 6 WTA Austrian Open
Կիցբյուել, Ավստրիա
Գրունտ Իսպանիա Կոնչիտա Մարտինես 0–6, 6–3, 2–6
Հաղթանակ 16. 1992 սեպտեմբերի 28 WTA Bayonne
Բայոն, Ֆրանսիա
Գորգ (I) Ֆրանսիա Նատալի Տոզիա 6–7(4–7), 6–2, 6–3
Հաղթանակ 17. 1993 փետրվարի 22 Generali Ladies Linz
Լինց, Ավստրիա
Գորգ (I) Իսպանիա Կոնչիտա Մարտինես 6–2, 1–0, Ret.
Հաղթանակ 18. 1993 հոկտեմբերի 4 Zurich Open
Ցյուրիխ, Շվեյցարիա
Գորգ (I) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մարտինա Նավրատիլովա 6–3, 7–6(7–1)
Հաղթանակ 19. 1994 փետրվարի 8 Asian Open
Օսակա, Ճապոնիա
Գորգ (I) Խորվաթիա Իվա Մաջոլի 6–1, 4–6, 7–5

Զուգախաղ 11 (4–7)[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմություն — Արդյունք
Մեծ Սաղավարտի մրցաշարեր (0–0)
WTA Ամփոփիչ մրցաշար (0–0)
Մակարդակ I (0–0)
Մակարդակ II (1–2)
Մակարդակ III (0–1)
Մակարդակ IV (0–1)
Մակարդակ V (1–0)
Վիրջինիա Սլիմս (2–3)
Տիտղոսներ ըստ ծածկույթների
Հարդ (0–1)
Խոտածածկ (0–0)
Գրունտ (3–3)
Գորգ (1–3)
Արդյունք No. Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Խաղընկեր Մրցակիցներ Հաշիվ
Պարտություն 1. 1985 ապրիլի 29 Virginia Slims of Houston
Հյուսթոն, ԱՄՆ
Գրունտ Չեխոսլովակիա Հելենա Սուկովա Ամերիկայի Միացյալ Նահանգներ Էլիս Բուրգին
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մարտինա Նավրատիլովա
1–6, 6–3, 3–6
Հաղթանակ 1. 1985 հուլիսի 22 U.S. Open Գրունտ Courts
Ինդիանապոլիս, ԱՄՆ
Գրունտ Բուլղարիա Կատերինա Մալեևա Ամերիկայի Միացյալ Նահանգներ Պենի Բարգ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Պաուլա Սմիթ
3–6, 6–3, 6–4
Պարտություն 2. 1986 սեպտեմբերի 8 Toray Pan Pacific Open
Տոկիո, Ճապոնիա
Գորգ (I) Բուլղարիա Կատերինա Մալեևա Գերմանիա Բեթինա Բունգե
Գերմանիա Շտեֆի Գրաֆ
1–6, 7–6(9–7), 2–6
Հաղթանակ 2. 1987 հուլիսի 6 Belgian Open
Կնոկե, Բելգիա
Գրունտ Գերմանիա Բեթինա Բունգե Ամերիկայի Միացյալ Նահանգներ Քեթլին Հորվարթ
Նիդերլանդներ Մարսելա Մեսկեր
4–6, 6–4, 6–4
Պարտություն 3. 1987 սեպտեմբերի 14 Toray Pan Pacific Open
Տոկիո, Ճապոնիա
Գորգ (I) Բուլղարիա Կատերինա Մալեևա Ամերիկայի Միացյալ Նահանգներ Աննե Ուայթ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ռոբին Ուայթ
1–6, 2–6
Հաղթանակ 3. 1991 փետրվարի 11 Generali Ladies Linz
Լինց, Ավստրիա
Գորգ (I) Իտալիա Ռաֆաելա Ռեջի Չեխոսլովակիա Պետրա Լանգրովա
Չեխոսլովակիա Ռադկա Զրուբակովա
6–4, 1–6, 6–3
Պարտություն 4. 1991 մայիսի 20 European Open
Ժնև, Շվեյցարիա
Գրունտ Շվեյցարիա Քեթի Կավարզասիո Ավստրալիա Նիկոլ Բրադկե
Ավստրալիա Էլիզաբեթ Սմայլի
1–6, 2–6
Պարտություն 5. 1993 փետրվարի 9 Asian Open
Օսակա, Ճապոնիա
Գորգ (I) Բուլղարիա Մագդալենա Մալեևա Չեխոսլովակիա Յանա Նովոտնա
Լատվիա Լարիսա Սավչենկո-Նեյլանդ
1–6, 3–6
Հաղթանակ 4. 1993 ապրիլի 5 MPS Group Championships
Ամելիա Այլենդ, ԱՄՆ
Գրունտ Վրաստան Լեյլա Մեսխի Հարավաֆրիկյան Հանրապետություն Ամանդա Կյոտցեր
Արգենտինա Ինես Գուրուչատեգու
3–6, 6–3, 6–4
Պարտություն 6. 1993 ապրիլի 19 Spanish Open
Բարսելոնա, Իսպանիա
Գրունտ Բուլղարիա Մագդալենա Մալեևա Իսպանիա Կոնչիտա Մարտինես
Իսպանիա Արանչա Սանչես-Վիկարիո
6–4, 1–6, 0–6
Պարտություն 7. 1993 հուլիսի 26 New Haven Open at Yale
Սթրատոն Մաունթայն, ԱՄՆ
Հարդ Արգենտինա Մերսեդես Պաս Ավստրալիա Էլիզաբեթ Սմայլի
Չեխոսլովակիա Հելենա Սուկովա
1–6, 2–6

Մասնակցություն Ֆեդերացիայի գավաթին[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանուելա Մալեևան Բուլղարիայի հավաքականի կազմում Ֆեդերացիայի գավաթում նորամուտել է 1983 թվականին։ Մասնակցության ընթացքում նա ունի մենախաղի 21-5 և զուգախաղի 7-10 արդյունք (ընդհանուր 28-15)։

Մենախաղ (21–5)[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշար Փուլ Ամսաթիվ Հակառակորդ Ծածկույթ Մրցակից Հ/Պ Հաշիվ
1983 Համաշխարհային I խումբ R1 1983 հուլիսի 17 Շվեյցարիա Շվեյցարիա Գրունտ Շվեյցարիա Քրիստիան Ջոլիսանտ Պ 4–6, 6–4, 4–6
PO 1983 հուլիսի 19 Զիմբաբվե Զիմբաբվե Զիմբաբվե Անգելա Լոնգո Հ 6–1, 6–0
PO 1983 հուլիսի 21 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Օլգա Զայցևա Հ 6–0, 6–3
1984 Համաշխարհային I խումբ R1 1984 հուլիսի 15 Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա Գրունտ Մեծ Բրիտանիա Ջո Դյուրի Հ 6–4, 4–6, 6–4
R2 1984 հուլիսի 16 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Նատաշա Ռևա Հ 6–2, 6–0
1/4 1984 հուլիսի 18 Հարավսլավիա Հարավսլավիա Հարավսլավիա Միմա Յաուսովիչ Հ 3–6, 6–3, 6–1
1985 Համաշխարհային I խումբ R1 1985 հոկտեմբերի 6 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ Հարդ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Լարիսա Սավչենկո-Նեյլանդ Հ 6–7(3–7), 6–4, 6–1
R2 1985 հոկտեմբերի 8 Հարավսլավիա Հարավսլավիա Հարավսլավիա Սաբրինա Գոլեշ Հ 6–1, 6–3
1/4 1985 հոկտեմբերի 10 Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա Անաբել Կրոֆտ Հ 6–2, 6–2
1/2 1985 հոկտեմբերի 12 Չեխոսլովակիա Չեխոսլովակիա Չեխոսլովակիա Հանա Մանդլիկովա Պ 6–3, 2–6, 1–6
1986 Համաշխարհային I խումբ R1 1986 հուլիսի 20 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ Գրունտ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Լարիսա Սավչենկո-Նեյլանդ Հ 6–2, 6–1
R2 1986 հուլիսի 21 Ֆրանսիա Ֆրանսիա Ֆրանսիա Քեթրին Տանվիեր Հ 6–0, 6–1
1/4 1986 հուլիսի 23 Գերմանիա Գերմանիա Գերմանիա Կլաուդիա Կոդե Կիլշ Հ 6–4, 6–2
1987 Համաշխարհային I խումբ R1 1987 հուլիսի 26 Հունաստան Հունաստան Հարդ Հունաստան Անգելիկա Կանելոպուլու Հ 6–0, 6–0
R2 1987 հուլիսի 27 Ինդոնեզիա Ինդոնեզիա Ինդոնեզիա Յայուկ Բասուկի Հ 6–4, 6–0
1/4 1987 հուլիսի 29 Ավստրալիա Ավստրալիա Ավստրալիա Էլիզաբեթ Սմայլի Հ 6–4, 6–4
1/2 1987 հուլիսի 31 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Քրիս Էվերտ Պ 2–6, 6–2, 4–6
1989 Համաշխարհային I խումբ R1 1989 հոկտեմբերի 1 Հարավային Կորեա Հարավային Կորեա Հարդ Հարավային Կորեա Կիմ Իլսուն Հ 6–1, 6–0
R2 1989 հոկտեմբերի 3 Արգենտինա Արգենտինա Արգենտինա Մերսեդես Պաս Հ 4–6, 6–1, 6–3
1/4 1989 հոկտեմբերի 5 Ավստրալիա Ավստրալիա Ավստրալիա Աննե Մինտեր Պ 3–6, 6–2, 4–6
↓  Ներկայացրել է Շվեյցարիա Շվեյցարիա  ↓
1991 Համաշխարհային I խումբ R1 1991 հուլիսի 23 Արգենտինա Արգենտինա Հարդ Արգենտինա Մերսեդես Պաս Հ 6–0, 7–6(7–5)
R2 1991 հուլիսի 24 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Լի Ֆան Հ 6–7(5–7), 7–5, 6–2
1/4 1991 հուլիսի 25 Չեխոսլովակիա Չեխոսլովակիա Չեխոսլովակիա Յանա Նովոտնա Պ 4–6, 4–6
1992 Համաշխարհային I խումբ R1 1992 հուլիսի 14 Շվեդիա Շվեդիա Գրունտ Շվեդիա կատարին Լինդկվիստ Հ 6–0, 6–2
PO 1992 հուլիսի 16 Իսրայել Իսրայել Իսրայել Աննա Սմաշնովա Հ 6–1, 6–0
PO 1992 հուլիսի 17 Պարագվայ Պարագվայ Պարագվայ Ռոսաննա դի լոս Ռիոս Հ 6–2, 6–2

Զուգախաղ (7–10)[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշար Փուլ Ամսաթիվ Խաղընկեր Հակառակորդ Ծածկույթ Մրցակիցներ Հ/Պ Հաշիվ
1983 Համաշխարհային I խումբ PO 1983 հուլիսի 19 Բուլղարիա Մարինա Կոնդովա Զիմբաբվե Զիմբաբվե Գրունտ Զիմբաբվե Անգելա Լոնգո
Զիմբաբվե Լինդսեյ Սթանդեն
Հ 6–4, 6–2
PO 1983 հուլիսի 21 Բուլղարիա Ադրիանա Վելչևա Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Սվետլանա Չերնևա
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Լարիսա Սավչենկո-Նեյլանդ
Պ 4–6, 3–6
1984 Համաշխարհային I խումբ R1 1984 հուլիսի 15 Բուլղարիա Կատերինա Մալեևա Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա Գրունտ Մեծ Բրիտանիա Ամանդա Բրաուն
Մեծ Բրիտանիա Աննե Հոբս
Հ 7–6, 7–5
R2 1984 հուլիսի 16 Բուլղարիա Կատերինա Մալեևա Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Ելենա Ելիսեենկո
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Լարիսա Սավչենկո-Նեյլանդ
Պ 7–5, 5–7, 1–6
1/4 1984 հուլիսի 18 Բուլղարիա Կատերինա Մալեևա Հարավսլավիա Հարավսլավիա Հարավսլավիա Սաբրինա Գոլեշ
Հարավսլավիա Միմա Յաուսովիչ
Պ 3–6, 1–6
1985 Համաշխարհային I խումբ R1 1985 հոկտեմբերի 6 Բուլղարիա Կատերինա Մալեևա Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ Հարդ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Նատալիա Եգորովա
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Սվետլանա Չերնևա
Հ 6–3, 7–5
R2 1985 հոկտեմբերի 8 Բուլղարիա Կատերինա Մալեևա Հարավսլավիա Հարավսլավիա Հարավսլավիա Սաբրինա Գոլեշ
Հարավսլավիա Այլա Վինկլեր
Հ 6–4, 7–6(9–7)
1/4 1985 հոկտեմբերի 10 Բուլղարիա Կատերինա Մալեևա Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա Ջո Դյուրի
Մեծ Բրիտանիա Աննե Հոբս
Պ 4–5, Ret.
1/2 1985 հոկտեմբերի 12 Բուլղարիա Կատերինա Մալեևա Չեխոսլովակիա Չեխոսլովակիա Չեխոսլովակիա Հանա Մանդլիկովա
Չեխոսլովակիա Հելենա Սուկովա
Պ 3–6, 6–7(4–7)
1986 Համաշխարհային I խումբ R1 1986 հուլիսի 20 Բուլղարիա Կատերինա Մալեևա Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ Գրունտ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Սվետլանա Չերնևա
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Լարիսա Սավչենկո-Նեյլանդ
Պ 6–1, 4–6, 1–6
1/4 1986 հուլիսի 23 Բուլղարիա Կատերինա Մալեևա Գերմանիա Գերմանիա Գերմանիա Բեթինա Բունգե
Գերմանիա Կլաուդիա Կոդե Կիլշ
Պ 4–6, 2–6
1989 Համաշխարհային I խումբ R1 1989 հոկտեմբերի 1 Բուլղարիա Կատերինա Մալեևա Հարավային Կորեա Հարավային Կորեա Հարդ Հարավային Կորեա Կիմ Իլսուն
Հարավային Կորեա Լի Ջոնմուն
Հ 7–5, 6–0
R2 1989 հոկտեմբերի 3 Բուլղարիա Կատերինա Մալեևա Արգենտինա Արգենտինա Արգենտինա Ֆլորենսիա Լաբատ
Արգենտինա Մերսեդես Պաս
Հ 6–1, 3–6, 6–1
1/4 1989 հոկտեմբերի 5 Բուլղարիա Կատերինա Մալեևա Ավստրալիա Ավստրալիա Ավստրալիա Էլիզաբեթ Սմայլի
Ավստրալիա Ջանին Տրեմելինգ
Պ 7–5, 4–6, 0–6
↓  Ներկայացրել է Շվեյցարիա Շվեյցարիա  ↓
1991 Համաշխարհային I խումբ R2 1991 հուլիսի 24 Շվեյցարիա Քեթի Կավերզասիո Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան Հարդ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Լի Ֆան
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Յի Ջինկան
Պ 1–3, հրաժ.
1/4 1991 հուլիսի 25 Շվեյցարիա Քեթի Կավերզասիո Չեխոսլովակիա Չեխոսլովակիա Չեխոսլովակիա Յանա Նովոտնա
Չեխոսլովակիա Ռեգինա Ռայխրտովա
Հ 6–4, 2–1, հրաժ.
1992 Համաշխարհային I խումբ R1 1992 հուլիսի 14 Շվեյցարիա Միշել Շտրեբել Շվեդիա Շվեդիա Գրունտ Շվեդիա Մարիա Լինդստրյոմ
Շվեդիա Մարիա Ստրանդլունդ
Պ 4–6, 7–5, 4–6

Մեծ Սաղավարի մենախաղի մրցաշարերի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշար 1982 1983 1984 1985 1986 1987 1988 1989 1990 1991 1992 1993 1994 ՀՄ Հ–Պ
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիայի բաց առաջնություն 2 շրջան ՉՄ ՉՄ 1/4 ՉԱ 4 շրջան ՉՄ ՉՄ ՉՄ 2 շրջան 1/4 4 շրջան 1/4 0 / 7 18–6
Ֆրանսիայի բաց առաջնություն 2 շրջան 3 շրջան 4 շրջան 1/4 3 շրջան 1/4 3 շրջան 1/4 1/4 2 շրջան 3 շրջան 3 շրջան ՉՄ 0 / 12 30–12
Ուիմբլդոն 2 շրջան 2 շրջան 1/4 4 շրջան 4 շրջան 2 շրջան 1 շրջան ՉՄ 1 շրջան ՉՄ 3 շրջան 2 շրջան ՉՄ 0 / 10 16–10
ԱՄՆ բաց առաջնություն 3 շրջան 3 շրջան 1 շրջան 4 շրջան 1/4 4 շրջան 1/4 1/4 1/4 4 շրջան 1/2 1/2 ՉՄ 0 / 12 39–12
Հ–Պ 4–4 5–3 7–3 13–4 9–3 10–4 6–3 8–2 8–3 5–3 13–3 11–4 4–1 0 / 41 103–40
Վարկանիշ տարվա վերջին 60 30 6 7 10 8 6 9 9 10 9 11 N/A

Արդյունքներ առաջատար թենիսիտուհիների հետ հանդիպումներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանուելա Մալեևայի արդյունքները որոխ թենիսիտուհիների հետ հանդիպումներում, ովքեր տեղ են զբաղեցրել Թոփ 10-ում։

Թենիսիտուհիները, ովքեր եղել են աշխարհի թիվ 1 ռակետ, նշված են թավատառ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Player Profile // WTA կայքէջ
  2. Хронология успеха на сайте спортклуба сестёр Малеевых (անգլ.)
  3. Итоги личных встреч Мануэлы Малеевой и Штеффи Граф (անգլ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 Интересные факты на сайте спортклуба сестёр Малеевых (անգլ.)
  5. 5,0 5,1 Профил WTA

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]