Իսթբորն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Իսթբորն
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Մակերես44,16 կմ²
ԲԾՄ22 մետր
Բնակչություն101 547 մարդ (2014)
Ժամային գոտիUTC+0
Հեռախոսային կոդ01323
Փոստային դասիչBN20 - 23
Պաշտոնական կայքeastbourne.gov.uk
Իսթբորն (Միացյալ Թագավորություն)##
Իսթբորն (Միացյալ Թագավորություն)

Իսթբորն[1] (անգլ.՝ Eastbourne. /ˈstbɔːrn/ ( ) ), քաղաք Անգլիայում՝ Արևելյան Սասեքսի կոմսությունում, Լա Մանշի ափին։ Ձևավորում է վարչական շրջան (բորո)։ Զբաղեցնում է 44,16 քառակուսի կիլոմետր տարածք։ 2021 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 101.700[2]:

Պատմություն և գտնվելու վայրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսթբորնը Արևելյան Սասեքսի քարտեզի վրա

Մինչև 19-րդ դարը Իսթբորնը մնում էր շատ փոքր բնակավայր, մինչև որ նրա չորս թաղամասերը աստիճանաբար մեծացան՝ հասնելով քաղաքային չափերի։ Երկաթուղու գործարկումից հետո Իսթբորնը դարձել է վիկտորիանական ծովափնյա գլխավոր հանգստավայրերից մեկը և մինչ օրս էլ շարունակում է ժողովրդականություն վայելել այդ տեսակետից։ Քաղաքի ճարտարապետությունը դեռ 19-րդ դարում ունեցել է վիկտորիանական ոճ և այդ ոճը շարունակում է մնալ բնակավայրի առավել բնութագրական հատկանիշներից մեկը[3]

Իսթբորնը գտնվում է Հարավային հարթավայրի արևելյան ծայրամասում՝ հանրահայտ Beachy Head կավճային ժայռի մոտ, որի բարձրությունը հասնում է 162 մետրի։ Ֆրիդրիխ Էնգելսի աճյունամոխիրը, նրա կամքի համաձայն, ցրվել է հենց այս ժայռի վրա։

Անգլիացի բանաստեղծ Ֆրենսիս Ուիլյամ Բուրդիլյոնը ապրել է այս քաղաքում և դասավանդել տեղի համալսարանում։

Միջազգային միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսթբորնը հայտնի է որպես ամենամյա քառօրյա ավիաշոուի (Airbourne) անցկացման վայր։

Քաղաքում է գտնվում Devonshire Park Lawn Tennis Club-ը, որտեղ պարբերաբար կազմակերպվում են թենիսի տարբեր միջազգային մրցումներ։ Թենիսի կենտրոնական կորտի տրիբունաները կարող են միաժամանակ ընդունել մինչև ութ հազար մարդ[4]։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիտանիայի հարավային ծովափնյա մյուս բնակավայրերի պես՝ Իսթբորնին բնորոշ է օվկիանոսային կլիման՝ տաք ամառներով ու մեղմ ձմեռներով։ 1910 թվականի հուլիս ամսին, ըստ մերձակա օդերևեթուբանական կայանի գրանցումների, արևոտ ժամերի քանակը կազմել է 383,9[5]։ 1976 թվականի հուլիսին միջին ամսական ջերմաստիճանը եղել է 31.6 °C[6], 1987 թվականի հունվարինը՝ −9,7 C[7]: Köppen Climate Classification-ի դասակարգմամբ՝ Իսթբորնի կլիման բնորոշվում է որպես [Köppen climate classification#Group C: Temperate/mesothermal climates|Cfb (Marine West Coast Climate/Oceanic climate)[8]:

Իսթբորն 7 m asl, 1991–2020, Extremes 1960–ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 14.8
(58.6)
14.7
(58.5)
16.7
(62.1)
24.0
(75.2)
26.3
(79.3)
29.0
(84.2)
31.6
(88.9)
30.4
(86.7)
26.9
(80.4)
21.4
(70.5)
17.4
(63.3)
15.2
(59.4)
31.6
(88.9)
Միջին բարձր °C (°F) 8.5
(47.3)
8.6
(47.5)
10.6
(51.1)
13.3
(55.9)
16.3
(61.3)
18.9
(66)
21.0
(69.8)
21.3
(70.3)
19.2
(66.6)
15.7
(60.3)
11.9
(53.4)
9.3
(48.7)
14.55
(58.18)
Միջին ցածր °C (°F) 3.9
(39)
3.6
(38.5)
4.9
(40.8)
6.7
(44.1)
9.7
(49.5)
12.5
(54.5)
14.7
(58.5)
14.9
(58.8)
12.6
(54.7)
9.9
(49.8)
6.9
(44.4)
4.5
(40.1)
8.73
(47.73)
Ռեկորդային ցածր °C (°F) −9.7
(14.5)
−8.8
(16.2)
−6.1
(21)
−1.7
(28.9)
0.0
(32)
3.3
(37.9)
8.3
(46.9)
7.1
(44.8)
5.2
(41.4)
0.1
(32.2)
−3.7
(25.3)
−7.8
(18)
−9.7
(14.5)
Տեղումներ մմ (դյույմ) 83.1
(3.272)
58.9
(2.319)
47.6
(1.874)
44.4
(1.748)
46.1
(1.815)
46.8
(1.843)
54.1
(2.13)
59.8
(2.354)
59.9
(2.358)
93.2
(3.669)
98.5
(3.878)
100.1
(3.941)
792.5
(31.201)
Միջ. անձրևոտ օրեր (≥ 1.0 mm) 12.7 10.4 8.7 7.9 7.9 6.8 7.3 8.4 8.5 11.5 13.0 13.1 116.2
Միջին ամսական արևային ժամ 70.1 89.6 134.2 202.2 235.1 237.7 251.5 232.7 176.3 121.6 78.3 62.5 1891,8
Աղբյուր #1: Met Office[9]
Աղբյուր #2: Royal Dutch Meteorological Institute/KNMI[10]

Անվանի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր ժամանակներում Իսթբորնում են ապրել ու ստեղծագործել, ուսանել կամ ուսուցանել, կամ իրենց հանգիսն անցկացրել գրողներ Լյուիս Քերոլը[11][12], Ֆրենսիս Ուիլյամ Բուրդիյոնը[13], Չարլզ Ուեբը[14], Էննի Քըրին[15], Ջորջ Օրուելը, փիլիսոփաներ Կարլ Մարքսը, Ֆրիդրիխ Էնգելսը[16] և բազմաթիվ այլ նշանավոր մարդիկ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 137.
  2. «2021 census ONS Statistics». Office for National Statistics. Վերցված է 2023 թ․ հունվարի 7-ին.
  3. «Eastbourne's story». Eastbourne Borough Council. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 29-ին.
  4. «Сайт теннисного клуба» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 17-ին.
  5. UK Weather Records, UK Met Office, Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 3-ին, Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 27-ին
  6. «1976 temperature». KNMI. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 11-ին.
  7. «1987 temperature». KNMI. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 11-ին.
  8. «Travel Weather Averages (Weatherbase)». Weatherbase.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 9-ին.
  9. «Met Office: Climate averages 1991-2020». Met Office. 2021 թ․ դեկտեմբեր. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 17-ին.
  10. «Anomaly maps». Eca.knmi.nl. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 12-ին.
  11. «Lewis Carroll Blue Plaque – Blue Plaque – East Sussex». Eastbourne. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 23-ին.
  12. Cooper, R.M. (1998). The Literary Guide & Companion to Southern England. Ohio University Press. էջ 127. ISBN 978-0-8214-1225-1. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 23-ին.
  13. «Eastbourne Memories – A Victorian Perspective». sussexhistory.co.uk. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 24-ին.
  14. Hastings, David (2007 թ․ մայիսի 27), «An arch-seductress graduates to sequel», The Sunday Telegraph, London, Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 19-ին, Վերցված է 2021 թ․ հունվարի 23-ին
  15. «Anna Keary». Oxford Dictionary of National Biography (online ed.). Oxford University Press. 2004. doi:10.1093/ref:odnb/15216. Արխիվացված օրիգինալից 24 January 2016-ին. Վերցված է 10 July 2011-ին. (Subscription or UK public library membership required.)
  16. Kerrigan, Michael (1998), Who lies where (A guide to famous graves), London, England: Fourth Estate Ltd, ISBN 978-1-85702-258-2

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսթբորն» հոդվածին։