Jump to content

Բիչի Հեդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բիչի Հեդ
Տեսակհրվանդան և headland?
Երկիր Միացյալ Թագավորություն
ՎարչատարածքԱրևելյան Սասիքս
ԲԾՄ162 մետր
Ջրլիցի ափինԼա Մանշ
50°44′15″N 0°14′51″E / 50.7375°N 0.2475°E / 50.7375; 0.2475
Քարտեզ
Քարտեզ

Բիչի Հեդ (անգլ.՝ Beachy Head), հրվանդան Մեծ Բրիտանիայի հարավային ափին։

Բիչի Հեդը իրենից ներկայացնում է կավճային լեռ Արևելյան Սասիքսում մոտիկ Իստաբորնային, որը չնայած իր մեծ ձգվածությանը կախված է օդում։ Բարձրությունը հասնում է 162 մ, այն ամենաբարձր կավճային լեռն է Մեծ Բրիտանիայում։

Հաճախ Բիչի Հեդ այցելում են զբոսաշրջիկներ։ Լեռան գագաթից բացվում է տեսարան դեպի ծովափ՝ արևելքից Դագնես հրվանդանից մինչև արևմուտք Սելսի-Բիլ հրվանդան։

Տեղի վտանգավորությունից ելնելով 1830-ականներին արևմտյան հրվանդանում կառուցվել է Բել-Տու փարոսը, իսկ 1902 թվականից աշխատում է նաև այլ փարոս՝ 43 մ բարձրությամբ, որը գտնվում է բաց ծովում՝ լեռից ցած։ 1983 թվականից այն աշխատում էր ավտոմատ ռեժիմով։

Հրվանդանը նաև հայտնի է 1690 թվականի ծովային ճակատամարտով, որ տեղի է ունեցել հրվանդանից ոչ այդքան հեռու։ Հրվանդանը հայտնի է նաև մեկ այլ մարտով, որ տեղի է ունեցել 1653 թվականին՝ Առաջին Անգլո-հոլանդական պատերազմի ժամանակ։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիչի Հեդն ինքնասպանության ամենահայտնի վայրերից մեկն է։ Տարեկան այստեղ իրենց կյանքին վերջ է տալիս մոտ 20 մարդ[1][2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ «World's 10 most popular suicide destinations». Արխիվացված է օրիգինալից 2011-08-26-ին. Վերցված է 2019-07-22-ին.
  2. ↑ Meaney, Thomas. «Exiting Early: Is life worth living? The question is perennial. The answers include 'no'», The Wall Street Journal, April 15, 2006.


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիչի Հեդ» հոդվածին։