WTA Ամփոփիչ մրցաշար, կանանց պրոֆեսիոնալ միջազգային թենիսային մրցաշար, որն անց է կացվում կանոնավոր մրցաշրջանի վերջում, հանդիսանում է եզրափակիչ մրցաշար վարկանիշային առաջատարների համար։ 2014 թվականից մրցաշարն անց է կացվում Սինգապուրում, հարդային ծածկույթով կորտերում, ունենալով 7 միլիոն դոլար մրցանակային հիմնադրամ և մրցաշարային ցանց, հաշվարկված 8 մենախաղի մասնակիցների և 8 զույգերի համար։
Մրցաշարն անց է կացվում ամեն տարի, սկսած 1971 թվականից։ Նրա պատմության ընթացքում մրցաշարը չի ունեցել կոնկրետ ժամկետներ։ Այսպես, այն անց է կացվել օգոստոսին (1971), հոկտեմբերին (1972-74), մարտին (1975-86), իսկ սկսած 1986 թվականից՝ նոյեմբերին (1986 թվականին այն խաղացվել է երկու անգամ)։
Մրցաշարը չունի կոնկրետ անվանում և ժամանակ առ ժամանակ ամբողջությամբ վաճառում է իր պաշտոնական անվանման իրավունքները հովանավորական կազմակերպություններից մեկին։ 1972-1978 թվականներին և 1983-1994 թվականներին մրցանակն անվանվում էր Virginia Slims Championships, 1979-1982 թվականներին՝ Avon Championships, 1996—2000 թվականներին՝ Chase Championships, 2001 թվականին՝ Sanex Championships, 2002 թվականին՝ Home Depot Championships, 2005-2010 թվականներին՝ Sony Ericsson Championships, 2011-2013 թվականներին՝ TEB–BNP Paribas Istanbul Cup, իսկ 2014 թվականից ի վեր՝ BNP Paribas WTA Finals Singapore Presented by SCglobal։
Իր պատմության ընթացքում մրցաշարը 11 անգամ փոխել է անցկացման վայրը։ Առավել հաճախ նրա մրցավայր է հանդես եկել Նյու Յորքը և նրա «Մեդիսոն Սքուեր Գարդեն» մարզական համալիրը։ Առաջին անգամ ԱՄՆ սահմաններից դուրս մրցաշարն անց է կացվել 2001 թվականին, երբ ուժեղագույն թենիսիստուհին ընդունել էր Մյունխենը։
1984-1998 թվականներին մրցաշարի եզրափակիչ խաղը խաղացվում էր մինչև երեք հաղթած սեթ, այսինքն Ամփոփիչ մրցաշարը եղել է կանանց միակ մրցաշարը, որտեղ հաղթանակի համար անհրաժեշտ էր հաղթել երկուսից ավել սեթ։