Գարբինե Մուգուրուսա
Գարբինե Մուգուրուսա իսպ.՝ Garbiñe Muguruza | |
---|---|
![]() | |
Սեռ | իգական |
Քաղաքացիություն | ![]() |
Բնակվելու վայր | Ժնև, Շվեյցարիա[1] |
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 8, 1993 (29 տարեկան) |
Ծննդավայր | Կարակաս, Վենեսուելա |
Հասակ | 182 սմ |
Քաշ | 73 կգ |
Կարիերայի սկիզբ | 2011 թվական |
Աշխատող ձեռք | աջ |
Հարված ձախից | երկձեռքանի |
Մարզիչ | Սեմ Սումիկ (2015-ից) |
Պարգևավճար, USD | 9,173,265 |
Մենախաղ | |
Խաղեր Հ/Պ | 449–234[1] |
Ամենաբարձր վարկանիշ | 2 (2016 թվականի հունիսի 6) |
Ներկայիս վարկանիշ | 6 (2016 թվականի հոկտեմբերի 10) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | 4 շրջան (2014, 2015) |
Ֆրանսիա | Հաղթանակ (2016) |
Ուիմբլդոն | Եզրափակիչ (2015) |
ԱՄՆ | 2 շրջան (2015) |
Օլիմպիական խաղեր | |
Զուգախաղ | |
Խաղեր Հ/Պ | 82–51[1] |
Ամենաբարձր վարկանիշ | 10 (2015 փետրվարի 23) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | 2 շրջան (2014, 2015) |
Ֆրանսիա | 1/2 եզրափակիչ (2014) |
Ուիմբլդոն | 3 շրջան (2014) |
ԱՄՆ | 3 շրջան (2014) |
Թարմացվել է՝ 2016 հոկտեմբերի 14 |
Գարբինե Մուգուրուսա Բլանկո (իսպ.՝ Garbiñe Muguruza Blanco, իսպաներեն՝ [ɡarβiɲe muɣuɾuθa], բասկերեն՝ [ɡarβiɲe muɣuɾuˌs̻a], հոկտեմբերի 8, 1993[1][2][3], Կարակաս, Վենեսուելա[1]), վենեսուելական արմատներով իսպանացի պրոֆեսիոնալ թենիսիստուհի։ թենիսային մրցաշարերում ներկայացնում է Իսպանիան և պրոֆեսիոնալ է դարձել 2011 թվականին։ Հաղթանակ է հասել WTA 3 մրցաշարերում, այդ թվում 2016 թվականի Մեծ Սաղավարտի Ֆրանսիայի բաց առաջնությունում, որտեղ նա եզրափակիչում առավելության է հասել աշխարհի թիվ 1 ռակետ Սերենա Ուիլյամսի նկատմամբ։ Մեծ Սաղավարտի Փարիզի մրցաշարում հաղթանակի արդյունքում, Մուգուրուսան դարձել է երկրորդ թենիսիստը, ով ծնված լինելով 1990-ական թվականներին, կարողացել է շահել Մեծ Սաղավարտի մրցաշարի հաղթողի տիտղոս՝ Պետրա Կվիտովայից հետո, ով հաղթանակի էր հասել 2011 թվականի Ուիմբլդոնի մրցաշարում։ Ֆրանսիայի բաց առաջնությունից հետո Մուգուրուսան հասել է կարիերայում իր բարձրագույն վարկանիշին՝ աշխարհի թիվ 2 ռակետ։
Ունենալով անդրադարձից հզոր հարված և ագրեսիվ խաղաոճ, Մուգուրուսան առաջին հաջողության հասել է 2014 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունում՝ չորրորդ շրջան, որտեղ նրա ճանապարհը փակել է Կարոլին Վոզնյացկին։ Այնուհետև նա Սերենա Ուիլյամսին հաղթել է նույն տարվա Ֆրանսիայի բաց առաջնության երկրորդ շրջանում, աշխարհի ռիվ մեկ ռակետին հաղթելով երկու սեթում և հասնելով մինչև մրցաշարի քառորդ եզրափակիչ։ 2015 թվականին նա հաղթել է China Open մրցաշարում և հասել է կարիերայում առաջին եզրափակիչին Մեծ Սաղավարտի մրցաշարում՝ Ուիմբլդոնում։ 2015 թվականին նա նաև իրավունք է ստացել մասնակցելու WTA Ամփոփիչ մրցաշարին, որտեղ խմբային փուլում հաղթել է բոլոր երեք մրցակցուհիներին և կիսաեզրափակիչում զիջել Ագնեշկա Ռադվանսկայաին։
Մուգուրուսան հաջող ելույթներ է ունեցել նաև զուգախաղում, հաղթելով հինգ WTA մրցաշարերում, եզրափակիչ դուրս գալով 2015 թվականի WTA Ամփոփիչ մրցաշարում և հասնելով 2014 թվականի Ֆրանսիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ։ Այդ արդյունքներին նա հասել է իր հայրենակցուհի Կարլա Սուարես Նավարոյի հետ զույգով։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Գարբինեի ծնողները ծնունդով տարբեր երկրներից են՝ մայրը՝ Սկարլետ Բլանկո, Վենեսուելայից է, իսկ հայրը՝ Խոսե Անտոնիո Մուգուրուսա, ծնունդով Բասկերի երկրից է[4]։ Ինքը՝ Գարբինեն, ծնվել է Կարակասում։ Մինչև վեց տարեկան հասակը նրանք ապրել են Հարավային Ամերիկայում[5] և միայն այնուհետև վերաբնակվել են Իսպանիայում։ Իսպանուհին ունի երկու եղբայր՝ Ասեր և Իգոր, ովքեր նրանից մեծ են 10 և 11 տարիներով։
Մուգուրուսան թենիս սկսել է խաղալ երեք տարեկան հասակում։ Իսպանիայում թենիսով շարունակվել է զբաղվել Բրուգերայի թենիսի ակադեմիայում՝ Բարսելոնայից ոչ հեռու։ Թենիսում նրա կուռքը Սերենա Ուիլյամսն է[6][7]։ Սիրելի ծածկույթը հարդն է, սիրելի հարվածը՝ մատուցումը։
Գարբինեն տիրապատում է հզոր մատուցման և երկու ձեռքով էլ ուժեղ հարվածի։ Կորտում իսպանուհին նախընտրում է առավելագույն ագրեսիվ գործողություններ, նաև տիրապետելով խաղահրապարակում տեղաշարժվելու բավականին արագության։
Մարզական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2012-2013 թվականներ. Կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոգուրուսան ուայլդ-քարտ է ստացել 2012 թվականի Մայամիի մրցաշարում՝ կարիերայում իր առաջին WTA մրցաշարում[8]։ Այնտեղ նա երկրորդ և երրորդ շրջաններում առավելության է հասել աշխարհի նախկին 2-րդ ռակետ Վերա Զվոնարյովայի և աշխարհի նախկին թիվ 10 ռակետ Ֆլավիա Պենետայի նկատմամբ[8]։ Սակայն չորրորդ շրջանում երկու սեթում պարտվել է մրցաշարի ապագա հաղթող Ագնեշկա Ռադվանսկայաին[9]։
2013 թվականի Ինդիան Ուելսի «Մասթերս» մրցաշարում, որին Մուգուրուսան մասնակցելու իրավունք էր նվաճել որակավորման փուլը հաղթահարելուց հետո, հիմնական ցանցում հասել է մինչև չորրորդ շրջան, այնտեղ պարտվելով Անժելիկա Քերբերին։ Այնուհետև նա ուայլդ-քարտի է արժանացել WTA Premier Mandatory շարքի Մայամիի մրցաշարում՝ երկրորդ տարին անընդմեջ, որտեղ նա դուրս է եկել չորրորդ շրջան։ Մրցաշարում նա հաղթել է Կատերինա Սինյակովային, 23-րդ դասակարգված Անաստասիա Պավլյուչենկովային և 9-րդ դասակարգված Կարոլին Վոզնյացկիին։ Չորրորդ շրջանում նա պարտվել է 5-րդ դասակարգված Նա Լիին։
2013 թվականի Ուիմբլդոնի մրցաշարից հետո, որտեղ նա երկրորդ շրջանում պարտվել էր Եկատերինա Մակարովային, Մոգուրուսան վիրահատության է ենթարկվել ոտնաթաթի վրա և բաց թողել մրցաշրջանի մնացած մասը։ Տարին եզրափակել է որպես մենախաղի համաշխարհային դասակարգման թիվ 63 և զուգախաղի թիվ 153 ռակետ։
2014 թվական. Առաջին WTA մենախաղի տիտղոս և Մեծ Սաղավարտի մրցաշարի քառորդ եզրափակիչ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մուգուրուսան մրցաշրջանը սկսել է Օքլենդի մրցաշարում ելույթներով, որտեղ հասել է քառորդ եզրափակիչ և այնտեղ պարտվել աշխարհի նախկին թիվ 1 ռակետ Վենուս Ուիլյամսին։ Հաջորդ շաբաթ Մուգուրուսան որակավորվել է Հոբարթի մրցաշարին և իր առաջին տիտղոսն է շահել WTA մենախաղի մրցաշարում, եզրափակիչում երկու սեթում հաղթելով Կլարա Զակոպալովային[10]։
Ավստրալիայի բաց առաջնությունում Մուգուրուսան երեք սեթում հաղթանակ է տարել 9-րդ դասակարգված Կարոլին Վոզնյացկիի նկատմամբ[11] և կարիերայում առաջին անգամ հասել Մեծ Սաղավարտի մրցաշարի չորրորդ շրջան, որտեղ երկու սեթում պարտվել է 5-րդ դասակարգված Ագնեշկա Ռադվանսկայաին[12]։ Զուգախաղում նա Արանչա Պարա Սանտոնհաի հետ միասին հասել են երկրորդ շրջան, որտեղ պարտվել են 8-րդ դասակարգված Ռաքել Կոպս-Ջոնս - Էբիգեյլ Սփիրս զույգին։
Thailand Open մրցաշարի առաջին շրջանում երեք սեթում Կիմիկո Դատեին պարտվելուց հետո Մուգուրուսան մենախաղի իր երկրորդ եզրափակիչ է հասել Brasil Tennis Cup մրցաշարում, որտեղ նա երեք սեթում պարտվել է Կլարա Զակոպալովային[13]։ Այնուհետև Մուգուրուսան երկրորդ շրջանում պարտվել է Ինդիան Ուելսի և Մայամիի մրցաշարարում, սակայն քառորդ եզրափակիչ է հասել վերջինիս զուգախաղի մրցաշարում, որտեղ նա և իր խաղընկերուհի Կարլա Սուարես Նավարոն երեք սեթում պարտվել են 8-րդ դասակարգված Ռաքել Կոպս-Ջոնս - Էբիգեյլ Սփիրս զույգին։
Մուգուրուսան պարտվել է Monterrey Open մրցաշարի առաջին շրջանում և կիսաեզրափակիչ է հասել Marrakech Grand Prix մրցաշարում, որտեղ նա երկու սեթում պարտվել է մրցաշարի ապագա հաղթող Մարիա-Թերեզա Տորո Ֆլորին։ Այնուամենայնիվ, նրան և Ռոմինա Օպրանդիին հաջողվել է հաղթել զուգախաղի մրցաշարում՝ Կատաժինա Պիտեր-Մարյանա Զանևսկա զույգին երեք սեթում հաղթելով եզրափակիչում։ Madrid Open մրցաշարում Մուգուրուսան երկրորդ շրջանում պարտվել է Սամանտա Ստոսուրին[14], սակայն եզրափակիչ է դուրս եկել զուգախաղում՝ Կարլա Սուարես Նավարոյի հետ, որտեղ նրանք երկու սեթում պարտվել են 2-րդ դասակարգված իտալուհիներ Սառա Էրանիին և Ռոբերտա Վինչիին։
Internazionali BNL d'Italia մրցաշարի երկրորդ շրջանում Ֆրանչեսկա Սկիավոնեին պարտվելուց հետո Մուգուրուսան առաջին անգամ քառորդ եզրափակիչ է հասել խոշոր մրցաշարում՝ Ֆրանսիայի բաց առաջնությունում, որտեղ երկրորդ շրջանում առավելության է հասել աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսի նկատմամբ, ինչը վերջինիս վատագույն արդյունքն էր Մեծ Սաղավարտի մրցաշարերում[15]։ Մինչ քառորդ եզրափակիչ ոչ մի սեթ չզիջելով մրցակիցներին, Մուգուրուսան այնտեղ երեք սեթում պարտվել է մրցաշարի ապագա հաղթող Մարիա Շարապովային[16]։ Մուգուրուսան նաև կիսաեզրափակիչ է դուրս եկել զուգախաղի մրցաշարում, որտեղ Կարլա Սուարես Նավարոյի հետ միասին երեք սեթում պարտվել են վերին դասակարգված Պեն Շուայ-Սու Վեյ Սե զույգին։ Այդ հաջող ելույթների արդյունքում Մուգուրուսան բարելավել է համաշխարհային դասակարգման մենախաղի և զուգախաղի վարկանիշները և տեղ զբաղեցրել, համապատասխանաբար, 27-րդ և 36-րդ հորիզոնականներում։
Մուգուրուսան խոտածածկի մրցաշրջանը սկսել է Rosmalen Grass Court Championships մրցաշարում, որտեղ նա հասել է մինչև քառորդ եզրափակիչ, սակայն պարտվել է ամեպիկուհի որակավորված Կոկո Վանդևենգեին երկու սեթում[17]։ Ուիմբլդոնի մրցաշարում Մուգուրուսան 27-րդ դասակարգվածն էր, սակայն կրկին Վանդևենգեին պարտվել է առաջին շրջանում[18]։ 16-րդ դասակարգված լինելով զուգախաղի մրցաշարում (Կարլա Սուարես Նավարոյի հետ, Մուգուրուսան և խաղընկերուհին հաղթել են Այլա Տոմյանովիչ-Քրիստինա ՄակՀեյլ, Մոնիկա Նիկուլեսկու-Կլարա Կոուկալովա զույգերի նկատմամբ և դուրս են եկել երրորդ շրջան, որտեղ երկու սեթում պարտվել են Անդրեա Պետկովիչ-Մագդալենա Ռիբարիկովա զույգին[19]։
Մուգուրուսան հյուսիսամերիկյան հարդի մրցաշրջանը սկսել է Սթենֆորդի Stanford Classic մրցաշարում։ Նա երեք սեթում հաղթել է 6-րդ դասակարգված և գործող չեմպիոն Դոմինիկա Ցիբուլկովային[20] և որակավորված Դանիելա Հանտուխովային[21] և դուրս է եկել մրցաշարի քառորդ եզրափակիչ, որտեղ երկու սեթում պարտվել է 3-րդ դասակարգված Անժելիկա Քերբերին[22]։ Զուգախաղում Կարլա Սուարես Նավարոյի հետ դասակարգված լինելով 3-րդ համարի տակ, նրանք հաղթել են Եվա Գրդինովա-Անդրեա Կլեպաչ, Կարոլին Գարսիա-Չժան Շուայ և երկրորդ դասակարգված Անաստասիա Ռոդիոնավա-Ալլա Կուդրյավցևա զույգերին և դուրս են եկել եզրափակիչ։ Եզրափակիչում նրանք երեք սեթում առավելության են հասել Պաուլա Կանիա-Կատերինա Սինյակովա զույգի նկատմամբ և տիրել են մրցաշարի հաղթողի տիտղոսին[23]։ Հաջորդ շաբաթ Canadian Open մրցաշարում Մուգուրուսան առաջին շրջանում հաղթահարել է կանադացի Ստեֆանի Դյուբուայի արգելքը և հաջորդ շրջանում երեք սեթում զիջել է 4-րդ դասակարգված Մարիա Շարապովային[24]։ Զուգախաղում Մուգուրուսա-Սուարես Նավարո զույգը երկրորդ շրջանում պարտվել է 2-րդ դասակարգված Սե Սու Վեյ-Պեն Շուայ զույգին[25]։ Ցինցինատիի «Մասթերս» մրցաշարում Մուգուրուսան առաջին շրջանում պարտվել է գերմանացի Անիկա Բեկին[26], սակայն քառորդ եզրափակիչ է հասել զուգախաղում, որտեղ նա և Սուարես Նավարոն պարտվել են Կիմիկո Դատե-Անդրեա Հլավաչկովա զույգին[27]։ Connecticut Open մրցաշարում Մուգուրուսան հաղթել է 7-րդ դասակարգված Սառա Էրանիին[28] և չինուհի Պեն Շուային[29] և դուրս եկել քառորդ եզրափակիչ, որտեղ նա երեք սեթում պարտություն է կրել իտալուհի Կամիլա Ջորջիից[30]։ Նա Սուարես Նավարոն զուգախաղի մրցաշարի առաջին շրջանում պարտություն են կրել Մարինա Էրակովիչ-Արանչա Պարա Սանտոնհա զույգից[31]։ Մուգուրուսայի հաջորդ մրցաշարը եղել է ԱՄՆ բաց առաջնությունը, որտեղ նա մրցակցել է որպես 25-րդ դասակարգված։ Այնուամենայնիվ, նա առաջին շրջանում երկու սեթում պարտվել է Միրյանա Լուչիչ-Բարոնիին։ Զուգախաղում նրանք (Կարլա Սուարես Նավարոյի հետ) հասել են երրորդ շրջան, ճանապարհին հաղթելով Ալիզե Կորնե-Կիրստեն Ֆլիպկենս և Մարինա Էրակովիչ-Արանչա Պարա Սանտոնհա զույգերին, սակայն պարտվել են Ուիլյամս քույրերին՝ Վենուս Ուիլյամսին և Սերենա Ուիլյամսին[32]։

Մուգուրուսան ասիական շրջանը սկսել է Տոկիոյի Pan Pacific Open մրցաշարում։ Նա հաղթել է Անաստասիա Պավլյուչենկովային[33], 4-րդ դասակարգված Ելենա Յանկովիչին[34] և Կեյսի Դելակվային[35] և դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ նա երեք սեթում պարտվել է 2-րդ դասակարգված Կարոլին Վոզնյացկիին[36]։ Մուգուրուսան եզրափակիչ է հասել մրցաշարի զուգախաղում, Սուարես Նավարոյի հետ միասին հաղթելով Անաստասիա Պավլյուչենկովա-Լյուսիա Շաֆարժովա, Յարմիլա Հայդիշովա-Արինա Ռոդիոնովա զույգերին, երկրորդ դասակարգվածներ Ռաքել Կոպս-Ջոնս - Էբիգեյլ Սփիրս զույգին և եզրափակիչում երկու սեթում պարտություն են կրել վերին դասակարգված Կարա Բլեյք-Սանիա Միրզա զույգից[37]։ Այնուհետև Մուգուրուսան մրցակցել է Ուհանի մրցաշարում, որտեղ նա մենախաղում հասել է երրորդ շրջան, հաղթելով Մարիա Թերեզա Տորո Ֆլորին[38] և աշխարհի 2-րդ ռակետ Սիմոնա Հալեպին[39]։ Զուգախաղի երկրորդ շրջան են հասել նաև Սուարես Նավարոյի հետ զույգով՝ Մարիա Թերեզա Տորո Ֆլոր-Սիլվիա Սոլեր Էսպինոսա զույգի նկատմամբ հաղթանակից հետո[40], սակայն երկրորդ շրջանում ստիպված է եղել հրաժարվել պայքարից սրացած գաստրիտի պատճառով[41]։ Հաջորդ շաբաթ Պեկինի China Open մրցաշարում Մուգուրուսան առաջին շրջանում երեք սեթում պարտվել է Եկատերինա Մակարովային[42], սակայն զուգախաղում Սուարես Նավարոյի հետ հասել են քառորդ եզրափակիչ[43]։
Տարվա վերջին մրցաշարը եղել է WTA Ամփոփիչ մրցաշարը, որը տեղի է ունեցել Սոֆիայում, Բուլղարիա։ Չնայած խմբային փուլում Մուգուրուսան անպարտելի է մնացել՝ հաղթելով վերին դասակարգված Եկատերինա Մակարովային[44], 3-րդ դասակարգված Ֆլավիա Պենետային[45] և 6-րդ դասակագված Ալիզե Կորնեին[46], Մուգուրուսան կիսաեզրափակիչում պարտվել է մրցաշարի ապագա հաղթող Անդրեա Պետկովիչին[47]։ Մուգուրուսան տարին ավարտել է կարիերայի լավագույն վարկանիշային արդյունքով՝ տեղ զբաղեցնելով համաշխարհային դասակարգման աղյուսակի մենախաղի 21-րդ և զուգախաղի 16-րդ հորիզոնականներում։
2015 թվական. Առաջին Մեծ Սաղավարտի եզրափակիչ և առաջին Premier Mandatory մրցաշարի տիտղոս[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի մրցաշրջանում Մուգուրուսայի առաջին մեկնարկը եղել է Բրիսբենի մրցաշարում, սակայն նա ստիպված է եղել հրաժարվել պայքարից ոտնաթաթի վնասվածքի պատճառով[48]։ Հաջորդ շաբաթ Մուգուրուսան որոշել է չպաշտպանել Հոբարտի մրցաշարի տիտղոսը, այլ մասնակցել է Սիդնեյի մրցաշարին, որտեղ նա հասել է մինչև քառորդ եզրափակիչ, մրցաշարի ընթացքում առաջին անգամ հաղթանակ տանելով Ագնեշկա Ռադվանսկայաի նկատմամբ[49]։ Ավստրալիայի բաց առաջնությունում նա հասել է մինչև չորրորդ շրջան՝ Մարինա Էրակովիչի, Դանիելա Հանտուխովայի և Թիմեա Բաչինսկիի նկատմամբ հաղթանակներ տանելուց հետո, սակայն այնտեղ երեք սեթում պարտվել է վերջնական արդյունքում մրցաշարի հաղթող Սերենա Ուիլյամսին։
Մուգուրուսան հաղթանակ է տարել 2015 թվականի Ֆեդերացիայի գավաթի Համաշխարհային II խմբի երկու մենախաղերում, հաղթելով Իրինա Կամելիա Բեգուին և աշխարտի 3-րդ ռակետ Սիմոնա Հալեպին, սակայն Իսպանիայի հավաքականը պարտություն է կրել 2-3 հաշվով՝ զուգախաղի որոշիչ մրցակցությունում Մուգուրուսայի և Անաբել Մեդինա Գարիգես զույգի պարտությունից հետո։ Դուբայի մրցաշարում Մուգուրուսան հասել է կարիերայում իր առաջին WTA Premier 5 մրցաշարի մենախաղի կիսաեզրափակիչ, մրցաշարի ընթացքում հաղթելով Յարմիլա Հայդաշովային, 12-րդ դասակարգված Ելենա Յանկովիչին, 5-րդ դասակարգված Ագնեշկա Ռադվանսկայաին և 13-րդ դասակարգված, իր խաղընկերուհի Կարլա Սուարես Նավարոյին, սակայն կիսաեզրափակիչում երեք սեթում պարտություն է կրել 17-րդ դասակարգված Կարոլինա Պլիշկովայից։ Նա Սուարես Նավարոյի հետ միասին դուրս է եկել նաև զուգախաղի մրցաշարի եզրափակիչ։ Հաջորդ շաբաթ, Դոհայի մրցաշարում, Մուգուրուսան առաջին շրջանում Կարլա Սուարես Նավարոյի հետ հանդիպման ժամանակ, առաջին սեթում հրաժարվել է մրցակցությունից։
Մարտին Մուգուրուսան Կարոլինա Պրիշկովային պարտվել է Ինդիան Ուելսի մրցաշարի երկրորդ շրջանում՝ առաջին շրջանում ամերիկուհի Իրինա Ֆալկոնիին հաղթելուց հետո։ Չնայած դրան, նա մրցաշարից հետո վարկանիշային աղյուսակում բարձրացել է մինչև 19-րդ հորիզոնական։ Երկու շաբաթ անց Մուգուրուսան հասել է մինչև Մայամիի մրցաշարի երրորդ շրջան, որտեղ Սեսիլ Կարատանչևայի նկատմամբ հաղթանակից հետո պարտվել է 11-րդ դասակարգված Սառա Էրանիին՝ առաջին սեթում հաղթանակի հասնելուց հետո։
Մուգուրուսան մինչև երկրորդ շրջան է հասել Ֆրանսիայի բաց առաջնությանը նախորդող գրունտային երեք մրցաշարերում։ Նա երկրորդ դասակարգված Սիմոնա Հալեպին պարտվել է Շտուտգարտի մրցաշարում, Կրիստինա Մլադենովիչին պարտվել է Մարաքեշի մրցաշարում և Սվետլանա Կուզնեցովայից պարտություն է կրել Մադրիդի մրցաշարում։ Մուգուրուսան և Սուարես Նավարոն երկրորդ տարին անընդմեջ եզրափակիչ են հասել Մադրիդի մրցաշարում, սակայն այնտեղ երեք սեթում պարտվել են Կեյսի Դելակուա-Յարոսլավա Շվեդովա զույգին։ Չնայած այդ անհաջողություններին, Մուգուրուսան Ֆրանսիայի բաց առաջնությունում երկրորդ անգամ անընդմեջ հասել է քառորդ եզրափակիչ։ Մրցաշարի ընթացքում նա հաղթել է Անժելիկա Քերբերին[50] և Ֆլավիա Պենետային[51], սակայն քառորդ եզրափակիչում անհաղթատարելի արգելք է հանդիսացել Լյուսիա Շաֆարժովան[52]։
Մուգուրուսան անհաջող մեկնարկ է վերցրել մրցաշրջանի խոտածածկի մրցաշարերում, պարտվելով Բիրմինգհեմի մրցաշարի առաջին շրջանում և Իսթբորնի մրցաշարի երրորդ շրջանում։ Այնուամենայնիվ, նա և Սուարես Նավարոն իրենց առաջին խոտածածկի մրցաշարի տիտղոսն են նվաճել Բիրմինգհեմում, եզրափակիչում երկու սեթում հաղթելով Անդրեա Հլավաչկովային և Լյուսիա Գրադեցկայաին։ Ուիմբլդոնի մրցաշարում Մուգուրուսան երրորդ շրջանում պարտության է մատնել 10-րդ դասակարգված Անժելիկա Քերբերին[53], չորրորդ շրջանում հաղթել է 5-րդ դասակարգված Կարոլին Վոզնյացկիին[54] և քառորդ եզրափակիչում հաղթել է 15-րդ դասակարգված Թիմեա Բաչինսկիին։ Կիսաեզրափակիչում նրա մրցակցուհին 13-րդ դասակարգված Ագնեշկա Ռադվանսկայան էր, որին նա պայքարից դուրս է թողել երեք սեթում և կարիերայում առաջին անգամ դուրս է եկել Մեծ Սաղավարտի մրցաշարի եզրափակիչ։ Տիտղոսի համար մրցախաղում նա աշխարհի թիվ 1 ռաեկտ Սերենա Ուիլյամսին պարտվել է երկու սեթում[55]։ Մրցաշարից հետո Մուգուրուսան առաջին անգամ մտել է համաշխարհային դասակարգման Թոփ 10-յակ՝ տեղ զբաղեցնելով WTA վարկանիշային աղյուսակի 9-րդ հորիզոնականում։
ԱՄՆ բաց առաջնության նախապատրաստման շրջանում Մուգուրուսան հաջողությունների չի հասել, պարտվելով Տորոնտոյի և Ցինցինատիի մրցաշարերի մեկնարկներում՝ Լեսյա Ցուրենըոյին և Յարոսլավա Շվեդովային։ ԱՄՆ բաց առաջնության մրցաշարի առաջին շրջանում նա հաղթել է գերմանացի Կարինա Վիթհոֆին։ Սակայն հաջորդ փուլում նա երեք սեթում պարտվել է Յոհաննա Կոնտաին, մրցախաղում, որը տևել է 3 ժամ 23 րոպե՝ ամենաերկար կանանց մենախաղը մրցաշարի պատմության ընթացքում 1970 թվականին թայ-բրեյքը մտցնելուց ի վեր։
Մուգուրուսան ասիական մրցաշարերում մեկնարկել է Տոկիոյի Pan Pacific Open-ում, որտեղ նա հաջողությամբ հասել է մինչև քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվել է Բելինդա Բենչիչին։ Ուհանի մրցաշարում Մուգուրուսան երկրորդ մրցաշարում անընդմեջ հասել է քառորդ եզրափակիչ՝ Սլոան Սթիվենսի և Անա Իվանովիչի նկատմամբ հաղթանակներից հետո։ Այնուհետև նա առավելության է հասել Աննա Կարոլինա Շմիդլովայի և Անժելիկա Քերբերի նկատմամբ և դուրս եկել եզրափակիչ։ Եզրափակիչում նա մրցակցել է Վենուս Ուիլյամսի հետ, սակայն երկրորդ սեթում ստիպված է եղել դադարեցնել պայքարը ոտնաթաթի վնասվածքի պատճառով։ Մրցաշարից արդյունքում Մուգուրուսան առաջին անգամ կարողացել է տեղ գրավել ուժեղագույն թենիսիստուհիների Թոփ 5-ում[56]։ Պեկինի China Open մրցաշարում Մուգուրուսան առաջին երկու շրջաններում հաղթել է Իրինա Ֆալկոնիին և Միրյանա Լուչիչ Բարոնիին և դուրս եկել քառորդ եզրափակիչ։ Քառորդ եզրափակիչում հաղթանակը Մուգուրուսային թույլ կտար առաջին անգամ մասնակցութուն ունենալ WTA Ամփոփիչ մրցաշարում։ Բեթանի Մաթեկ Սանդսի նկատմամբ հաղթանակը քառորդ եզրափակիչում նրան դարձրել է առաջին իսպանացի թենիսիտուհին, 2001 թվականին Արանչա Սանչես Վիկարիոյից հետո, ով մրցակցել է տարվա ամփոփիչ մրցաշարին։ Կիսաեզրափակիչում նա հաղթել է 4-րդ դասակարգված Ագնեշկա Ռադվանսկայաին և կարիերայում առաջին անգամ դուրս եկել Premier Mandatory մրցաշարի եզրափակիչ։ Ռադվանսկայաի նկատմամբ հաղթանակը նրան թույլ է տվել վարկանիշային աղյուսակում բարձրանալ 4-րդ հորիզոնական։ Եզրափակիչում Մուգուրուսան հաղթանակ է տարել 12-րդ դասակարգված Թիմեա Բաչինսկիի նկատմամբ և հասել կարիերայում իր ամենամեծ հաջողությանը՝ WTA Premier Mandatory մրցաշարի հաղթողի տիտղոսին։
Այնուհետև Մուգուրուսան ուղևորվել է Սինգապուր՝ WTA Ամփոփիչ մրցաշար։ Խմբային փուլում նա հաղթանակներ է տարել Պետրա Կվիտովայի, Անժելիկա Քերբերի և Լյուսիա Շաֆարժովայի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ նա պարտություն է կրել Ագնեշկա Ռադվանսկայաից։ Մուգուրուսան Սինգապուրում մասնակցություն է ունեցել նաև զուգախաղի մրցաշարին, որտեղ իր խաղընկերուհի Կարլա Սուարես Նավարոյի հետ դուրս է եկել եզրափակիչ։ Եզրափակիչում նրանք պարտվել են 1-ին դասակարգված Մարտինա Հինգիս-Սանիա Միրզա զույգին։
2016 թվական. Ֆրանսիայի բաց առաջնության չեմպիոն և նորամուտ Թոփ 2[խմբագրել | խմբագրել կոդը]
Մուգուրուսան իր մրցաշրջանը սկսել է Բրիսբենի մրցաշարում, որտեղ նա առաջին իսկ շրջանում հեռանում է մրցաշարից վնասվածքի պատճառով[57]։ Հաջորդ մրցաշարը եղել է Ավստրալիայի բաց առաջնությունը, որտեղ նա հասել է մինչև երրորդ շրջան՝ նախորդ երկուսում հաղթանակներ տանելով Անեթ Կոնտավեյթի և Կիրստեն Ֆլիպկենսի նկատմամբ։ Երրորդ շրջանում նա պարտվել է Բարբորա Ստրիցովային։ Ֆեդերացիայի գավաթում Մուգուրուսան օգնել է Իսպանիայի հավաքականին հաղթելու Սերբիայի ընտրանում՝ հաղթանակներ տանելով Իվանա Յորովիչի և Ելենա Յանկովիչի նկատմամբ[58]։
Դուբայի մրցաշարում Մուգուրուսան երկրորդ շրջանում պարտվել է Էլինա Սվիտոլինային։ Նրա հաջորդ մրցաշարը եղել է Դոհայում, որտեղ նա հասել է տարվա ընթացքում առաջին քառորդ եզրափակիչ, պարտության մատնելով Նաո Հիբինոյին և Թիմեա Բաբոշին, սակայն երեք սեթում պարտվել է Անդրեա Պետկովիչին։ Այնուհետև նա խաղացել է Ինդիան Ուելսի մրցաշարում, որտեղ մեկնարկային խաղում պարտվել է Քրիստինա ՄակՀեյլին։ Miami Open մրցաշարում նա երեք սեթում հաղթել է Դոմինիկա Ցիբուլկովային, երկու սեթում Նիկոլ Գիբսին և չորրորդ շրջանում պարտություն է կրել Վիկտորիա Ազարենկայից՝ երկու թայ-բրեյքներում։
Մուգուրուսան գրունտային շրջանի մեկնարկը սկսել է Իտալիայի հավաքականի դեմ Ֆեդերացիայի գավաթի խաղում։ Այնտեղ նա հաղթանակներ է տարել Ֆրանչեսկա Սկիավոնեի և թիվ 7 ռակետ Ռոբերտա Վինչիի նկատմամբ և Իսպանիայի հավաքականին օգնել է հաջորդ տարի ելույթ ունենալ Համաշխարհային խմբում։ Այնուհետև նա խաղացել է Շտուտգարտի մրցաշարում, որտեղ հասել է տարվա մեջ երկրորդ քառորդ եզրափակիչին՝ պարտվելով Պետրա Կվիտովային։ Մադրիդի մրցաշարում նա երկրորդ շրջանում պարտվել է Իրինա Կամելիա Բեգուին։ Այնուհետև մրցաշարջանում առաջին WTA մրցաշարի կիսաեզրափակիչ է հասել Հռոմի մրցաշարում՝ 11-րդ դասակարգված Թիմեա Բաչինսկիին քառորդ եզրափակիչում հաղթելուց հետո։ Սակայն կիսաեզրափակիչում նա երկու սեթում պարտվել է Մեդիսոն Կիսին։
Ֆրանսիայի բաց առաջնությունում Մուգուրուսան անսպասելիորեն մեծ հաջողության է հասել և շահել մրցաշարի հաղթողի և Մեծ Սաղավարտի մրցաշարերում իր առաջին տիտղոսը։ Նա առաջին շրջանում առաջին սեթը պարտվել է Աննա Կարոլինա Շմիդլովային, սակայն մրցախաղը շահել է երեք սեթում։ Դրանից հետո նա հեշտությամբ հասել է մինչև մրցաշարի եզրափակիչ՝ կարիերայում երկրորդ եզրափակիչը Մեծ Սաղավարտի մրցաշարերում, ոչ մի սեթ չպարտվելով հետագա հինգ հանդիպումներում, այդ թվում Սվետլանա Կուզնեցովային չորրորդ շրջանում։ Քառորդ եզրափակիչում նա հաղթել է Շելբի Ռոջերսին և կիսաեզրափակիչում առավելության է հասել Սամանտա Ստոսուրի նկատմամբ[59]։ Եզրափակիչում նրա մրցակիցը աշխարհի թիվ 1 ռակետ և մրցաշարի 1-ին դասակարգված Սերենա Ուիլյամսի հետ՝ նախորդ տարվա Ուիմբլդոնի մրցաշարի եզրափակիչի ռևանշ-մրցախաղը։ Մուգուրուսան հաղթանակ է տարել երկու սեթում և շահել կանանց մենախաղի կարիերայի իր գլխավոր տիտղոսը[60][61]։ Մրցաշարում հաղթանակից հետո նա 2016 թվականի հունիսի 6-ին WTA վարկանիշային աղյուսակում բարձրացել է կարիերայում իր բարձրագույն հորիզոնականը՝ աշխարտի թիվ 2 ռակետ։ Նա առաջին իսպանուհի թենիսիստուհին է, ով 1998 թվականին Արանչա Սանչես Վիկարիոյի հաղթանակից հետո կարողացել է տիտղոս շահել Մեծ Սաղավարտի մրցաշարում[60]։
Մուգուրուսան խոտածածկի շրջանը սկսել է հայրենի Մալյորկայի մրցաշարում մրցելույթներով, որտեղ նա 1-ին դասակարգվածն էր։ Այնուամենայնիվ, նա առաջին շրջանում երկու սեթում պարտություն է կրել Կիրստեն Ֆլիպկենսից՝ առաջին շրջանում դուրս մնալով արդեն տարվա ընթացքում երրորդ մրցաշարում և երկրորդ անգամ պարտություն կրելով Ֆլիպկենսից։ Մուգուրուսան Ուիմբլդոնի մրցաշարում մեկնարկել է որպես 2-րդ դասակարգված՝ հույս ունենալով վարկանիշային աղյուսակի վերին հորիզոնականը շահել Սերենա Ուիլյամսից։ Չնայած Մուգուրուսան մեկնարկային խաղում հաղթել է Կամիլա Ջորջիին, այնուամենայնիվ, երկրորդ շրջանում պարտվել է Յանա Չեպելովային։ Չկարողանալով պաշտպանել նախորդ տարվա եզրափակիչի վարկանիշային միավորները, Մուգուրուսան դասակարգման աղյուսակում իջել է 3-րդ հորիզոնական։ Օգոստոսին նա մասնակցել է Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերին։ Առաջին շրջանում նա հաղթել է ռումինուհի Անդրեա Միտուին և երկրորդ շրջանում՝ Նաո Հիբինոյին։ Երրորդ շրջանում Մուգուրուսան պարտություն է կրել մրցաշարի ապագա հաղթող և ոսկե մեդալակիր Մոնիկա Պյուիգին Պուերտո Ռիկոյից։ Զուգախաղի մրցաշարում նա համագործակցել է Կարլա Սուարես Նավարոյի հետ և հասել են մինչև քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվել են Օլիմպիական խաղերի ապագա ոսկե մեդալակիրներ Եկատերինա Մակարովա-Ելենա Վեսնինա զույգին։
Օլիմպիադայից հետո Մուգուրուսան մասնակցել է Ցինցինատիի մրցաշարին, որտեղ դասակարգված էր 4-րդ համարի տակ։ Երկրորդ շրջանում նա հաղթել է Կոկո Վանդևենգեին, երրորդ շրջանում առավելության հասել 16-րդ դասակարգված Անաստասիա Պավլյուչենկովայի նկատմամբ։ Քառորդ եզրափակիչում Թիմեա Բաբոշին հաղթելուց հետո Մուգուրուսան դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ, սակայն, երկու սեթում պարտվել է մրցաշարի ապագա հաղթող, 15-րդ դասակարգված Կարոլինա Պլիշկովային։
ԱՄՆ բաց առաջնությունում Մուգուրուսան դասակարգված էր 3-րդ համարի տակ և առաջին շրջանում երեք սեթում հաղթել է Էլիս Մերտենսին։ Երկրորդ շրջանում նա երկու սեթում պարտվել է Անաստասիա Սևաստովային։
Տոկիոյի մրցաշարում նա դասակարգված էր 1-ին համարի տակ և երկրորդ շրջանում ռևանշ է վերցրել ԱՄՆ-ու իրեն պարտության մատնած Անաստասիա Սևաստովայից, հաղթելով նրան երկու սեթում։ Քառորդ եզրափակիչում նա երեք սեթում պարտվել է Էլինա Սվիտոլինային։ Ուհանի մրցաշարում նա դասակարգված էր 2-րդ համարի տակ, սակայն երկրորդ շրջանում պարտվել է Ելենա Յանկովիչին։ Հոկտեմբերին նա մասնակցել է Պեկինի մրցաշարին, որտեղ 2-րդ դասակարգվածն էր։ Առաջին շրջանում Մուգուրուսան հաղթել է Իրինա Կամելիա Բեգուին, իսկ երկրորդում՝ Յուլիա Պուտինցևային։ Երրորդ շրջանում նա երկու սեթում պարտվել է Պետրա Կվիտովային։
Այնուհետև Մուգուրուսան մասնակցել է Լինցի մրցաշարին, որտեղ առաջին երկու շրջաններում հաղթանակներ է տարել Կայլա Բույուկակչայի և Մոնիկա Նիկուլեսկուի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակիչի երրորդ սեթում հրաժարվել է Վիկտորիա Գոլուբիչի հետ պայքարից՝ վնասվածքի պատճառով։
Հոկտեմբերի վերջին Մուգուրուսան մասնակցել է WTA Ամփոփիչ մրցաշարին, որտեղ ընդգրկված էր Սպիտակ խմբում՝ Ագնեշկա Ռադվանսկաի, Կարոլինա Պլիշկովայի և Սվետլանա Կուզնեցովայի հետ։ Խմբային փուլում նա երկու սեթում պարտվել է Ռնդվանսկաին և Պլիշկովային և երեք սեթում հաղթել է Կուզնեցովային, սակայն դուրս է մնացել մրցաշարից։
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեծ Սաղավարտի մրցաշարերի եզրափակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մենախաղ 2 (1 տիտղոս, 1 պարտություն)[խմբագրել | խմբագրել կոդը]
Արդյունք | Թվական | Մրցաշար | Ծածկույթ | Մրցակից | Հաշիվ |
---|---|---|---|---|---|
Պարտություն | 2015 | Ուիմբլդոն | Խոտածածկ | ![]() |
4–6, 4–6 |
Հաղթանակ | 2016 | Ֆրանսիայի բաց առաջնություն | Գրունտ | ![]() |
7–5, 6–4 |
Մեծ Սաղավարտի մրցաշարերի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մենախաղ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցաշար | 2012 | 2013 | 2014 | 2015 | 2016 | ՀՄ | Հ–Պ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |||||||||||||||||||
Ավստրալիայի բաց առաջնություն | ՉՄ | 2 շրջան | 4 շրջան | 4 շրջան | 3 շրջան | 0 / 4 | 9–4 | ||||||||||||
Ֆրանսիայի բաց առաջնություն | Ո3 | 2 շրջան | 1/4 | 1/4 | Հ | 1 / 4 | 16–3 | ||||||||||||
Ուիմբլդոն | Ո2 | 2 շրջան | 1 շրջան | Ե | 2 շրջան | 0 / 4 | 8–4 | ||||||||||||
ԱՄՆ բաց առաջնություն | 1 շրջան | ՉՄ | 1 շրջան | 2 շրջան | 2 շրջան | 0 / 4 | 2–4 | ||||||||||||
Հ–Պ | 0–1 | 3–3 | 7–4 | 14–4 | 11–3 | 1 / 16 | 35–15 |
Զուգախաղ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցաշար | 2013 | 2014 | 2015 | 2016 | ՀՄ | Հ–Պ | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |||||||||||||||||||
Ավստրալիայի բաց առաջնություն | ՉՄ | 2 շրջան | 2 շրջան | ՉՄ | 0 / 2 | 2–2 | |||||||||||||
Ֆրանսիայի բաց առաջնություն | 1 շրջան | 1/2 | 1 շրջան | ՉՄ | 0 / 3 | 4–3 | |||||||||||||
Ուիմբլդոն | 1 շրջան | 3 շրջան | 2 շրջան | ՉՄ | 0 / 3 | 3–3 | |||||||||||||
ԱՄՆ բաց առաջնություն | ՉՄ | 3 շրջան | 2 շրջան | ՉՄ | 0 / 2 | 3–2 | |||||||||||||
Հ–Պ | 0–2 | 9–4 | 3–4 | 0–0 | 0 / 10 | 12–10 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 WTA կայքէջ
- ↑ Enciclopèdia de l'esport català (կատ.) — Grup Enciclopèdia, 2012.
- ↑ As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ Echániz P (դեկտեմբերի 11, 2012)։ «Mi gran sueño es ganar el Open USA» [My great dream is to win the US Open]։ Diario Vasco (Spanish)։ Վերցված է հուլիսի 9, 2015
- ↑ Rada Galindo Nolan (մայիսի 29, 2014)։ «5 datos que debe saber sobre Garbiñe Muguruza» [5 things you should know about Garbiñe Muguruza]։ Prodavinci (Spanish)։ Վերցված է հուլիսի 10, 2015
- ↑ «The NY Times: Muguruza realizes a dream»։ Վերցված է հուլիսի 10, 2015
- ↑ «WTA bio»։ WTA։ Վերցված է հուլիսի 10, 2015
- ↑ 8,0 8,1 Mateo Juan José, Train Rob (մարտի 26, 2012)։ «Muguruza's Miami arrival»։ El País։ Վերցված է հունիսի 10, 2016
- ↑ «Radwanska pone fin al sueño de Garbiñe Muguruza en Miami» [Radwanska ends the dream of Garbiñe Muguruza in Miami]։ Terra Deportes (Spanish) (Terra Networks)։ EFE։ մարտի 26, 2012։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-18-ին։ Վերցված է հունիսի 10, 2016
- ↑ Garbine Muguruza defeats Klara Zakopalova to win Hobart International, ABC Grandstand Sport, 11 January 2014
- ↑ «Australian Open: Caroline Wozniacki shocked by Garbine Muguruza as Maria Sharapova advances»։ ABC։ հունվարի 19, 2014։ Վերցված է հունիսի 19, 2014
- ↑ «Agnieszka Radwanska beats Garbine Muguruza to make quarters/»։ MVP Genius։ հունվարի 20, 2014։ Վերցված է հունիսի 19, 2014
- ↑ «Klara Zakopalova beats Garbine Muguruza in Brazil Cup final»։ Sports Illustrated։ մարտի 1, 2014։ Վերցված է հունիսի 19, 2014
- ↑ «Sam Stosur's French Open optimism against Australian Open finalist Dominika Cibulkova»։ Sydney Morning Herald։ 2014-05-29։ Վերցված է 2014-06-19
- ↑ «French Open: Garbine Muguruza beats Serena Williams at the French Open»։ Sydney Morning Herald։ մայիսի 29, 2014։ Վերցված է հունիսի 19, 2014
- ↑ «French Open: Maria Sharapova advances to semi-finals after beating Spain's Garbine Muguruza»։ The Telegraph։ հունիսի 3, 2014։ Վերցված է հունիսի 19, 2014
- ↑ «Vandeweghe sees off Muguruza»։ Sportal։ հունիսի 19, 2014։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-14-ին։ Վերցված է հունիսի 20, 2014
- ↑ «Coco Vandeweghe upsets Garbine Muguruza for first win at Wimbledon»։ Journal Star։ հունիսի 23, 2014։ Վերցված է հունիսի 24, 2014
- ↑ «Wimbledon Women's Doubles Draw»։ Wimbledon.com։ Վերցված է հուլիսի 3, 2014
- ↑ «Defending champion Dominika Cibulkova stunned by Garbine Muguruza in Stanford»։ Tennis World USA։ Վերցված է հուլիսի 30, 2014
- ↑ «Williams, Ivanovic reach Bank of West quarters»։ Boston Herald։ Վերցված է օգոստոսի 1, 2014
- ↑ «Petkovic Beats Venus Williams at Stanford»։ abcnews.go.com։ Վերցված է օգոստոսի 2, 2014
- ↑ «2014 Bank of The West Classic – Women's Doubles Draw»։ Women's Tennis Association։ Վերցված է օգոստոսի 21, 2014
- ↑ «Power and order restored as Maria Sharapova advances in Montreal»։ ibnlive.in.com։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-21-ին։ Վերցված է օգոստոսի 21, 2014
- ↑ «2014 Rogers Cup – Women's Doubles Draw»։ Women's Tennis Association։ Վերցված է օգոստոսի 21, 2014
- ↑ «Sports results for Wednesday, August 13»։ Sydney Morning Herald։ Վերցված է օգոստոսի 21, 2014
- ↑ «2014 Western & Southern Open – Women's Doubles Draw»։ Women's Tennis Association։ Վերցված է օգոստոսի 21, 2014
- ↑ «Samantha Stosur wins Connecticut Open first-round match»։ Sydney Morning Herald։ Վերցված է օգոստոսի 21, 2014
- ↑ «Bouchard, Wozniacki Upset at Connecticut Open»։ abcnews.go.com։ Վերցված է օգոստոսի 21, 2014
- ↑ «Stosur through to last four in Connecticut»։ au.news.yahoo.com։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-26-ին։ Վերցված է օգոստոսի 22, 2014
- ↑ «2014 Connecticut Open – Women's Doubles Draw»։ Women's Tennis Association։ Վերցված է օգոստոսի 21, 2014
- ↑ «2014 US Open – Women's Doubles Draw»։ Women's Tennis Association։ Վերցված է սեպտեմբերի 21, 2014
- ↑ «Safarova beats Keys in Tokyo tennis»։ sbs.com.au։ Վերցված է սեպտեմբերի 21, 2014
- ↑ «Casey Dellacqua through to Pan Pacific Open quarter-finals; Jarmila Gajdosova out»։ Courier Mail։ Վերցված է սեպտեմբերի 21, 2014
- ↑ «Dellacqua goes down to Muguruza»։ tennis.com.au։ Վերցված է սեպտեմբերի 21, 2014
- ↑ «Caroline Wozniacki beats Garbine Muguruza to set up Pan Pacific Open final clash with Ana Ivanovic»։ abc.net.au։ Վերցված է սեպտեմբերի 22, 2014
- ↑ «2014 Toray Pan Pacific Open – Women's Doubles Draw»։ Women's Tennis Association։ Վերցված է սեպտեմբերի 21, 2014
- ↑ «Tennis: Maria Sharapova has secured her place in the third round of the inaugural Dongfeng Motor Wuhan Open»։ Sky Sports։ Վերցված է սեպտեմբերի 23, 2014
- ↑ «Simona Halep and Serena Williams make early exits in China»։ Sky Sports։ Վերցված է սեպտեմբերի 25, 2014
- ↑ «2014 Wuhan Open – Doubles Draw»։ Women's Tennis Association։ Վերցված է սեպտեմբերի 23, 2014
- ↑ «Australian Casey Dellacqua humbled by Caroline Wozniacki’s quick win at Wuhan Open»։ Courier Mail։ Վերցված է սեպտեմբերի 26, 2014
- ↑ «2014 China Open – Women's Singles Draw»։ Women's Tennis Association։ Վերցված է նոյեմբերի 1, 2014
- ↑ «2014 China Open – Women's Doubles Draw»։ Women's Tennis Association։ Վերցված է նոյեմբերի 1, 2014
- ↑ «Muguruza beats Makarova at WTA Tournament of Champions»։ Fox Sports։ Վերցված է նոյեմբերի 3, 2014
- ↑ «Petkovic into Sofia WTA semis»։ SBS։ Վերցված է նոյեմբերի 3, 2014
- ↑ «Navarro, Muguruza into Sofia semi-finals»։ Yahoo!։ Վերցված է նոյեմբերի 3, 2014
- ↑ «Flavia Pennetta to meet Andrea Petkovic in WTA Tournament of Champions final»։ abc.net.au։ Վերցված է նոյեմբերի 3, 2014
- ↑ «Brisbane International 2015: Eighth seed Garbine Muguruza withdraws»։ Fox Sports։ Վերցված է ապրիլի 26, 2015
- ↑ «Muguruza upsets Radwanska, Kvitova powers through»։ apiainterinational.com.au։ Վերցված է ապրիլի 26, 2015
- ↑ «Muguruza beats in-form Kerber to reach fourth round»։ AXS։ մայիսի 29, 2015։ Վերցված է հուլիսի 7, 2015
- ↑ «Muguruza into another French quarters»։ EFE։ հունիսի 1, 2015։ Վերցված է հուլիսի 7, 2015
- ↑ «Safarova beats Muguruza to make last four»։ Yahoo! Sport։ հունիսի 2, 2015։ Վերցված է հուլիսի 7, 2015
- ↑ «Garbine Muguruza to face world No. 5 Caroline Wozniacki at Wimbledon 2015 after third round scalp of Angelique Kerber»։ Daily Mail։ Վերցված է հուլիսի 7, 2015
- ↑ «Wimbledon 2015: Caroline Wozniacki goes out to Garbine Muguruza – and takes a swipe at officialdom»։ independent.co.uk։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-25-ին։ Վերցված է հուլիսի 7, 2015
- ↑ «Serena Williams beats battling Garbiñe Muguruza to win Wimbledon»։ The Guardian։ հուլիսի 11, 2015։ Վերցված է հուլիսի 14, 2015
- ↑ «GARBIÑE MUGURUZA: The New world No. 5=WTATennis.com»։ հոկտեմբերի 5, 2015։ Վերցված է հոկտեմբերի 5, 2015
- ↑ «Muguruza retires with foot injury»։ Brisbane International։ հունվարի 6, 2016։ Վերցված է հունիսի 6, 2016
- ↑ «Spain one step far from Fed Cup world group»։ InSerbia News։ փետրվարի 6, 2016։ Վերցված է հունիսի 6, 2016
- ↑ «Samantha Stosur beaten in straight sets by Garbine Muguruza in French Open semi-finals»։ Fox Sports։ Արխիվացված է օրիգինալից 2016-09-09-ին։ Վերցված է հունիսի 3, 2016
- ↑ 60,0 60,1 «Garbine Muguruza upsets Serena Williams for French Open women's title»։ CNN։ հունիսի 4, 2016։ Վերցված է հունիսի 6, 2016
- ↑ Nick McCarvel (հունիսի 4, 2016)։ «Serena Williams' six losses in Grand Slam finals»։ 9News։ Վերցված է հունիսի 4, 2016(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գարբինե Մուգուրուսայի անձնական կայք Archived 2019-03-31 at the Wayback Machine.
- Գարբինե Մուգուրուսան WTA կայքում
- Գարբինե Մուգուրուսայի պրոֆիլը ITF պատանեկական կայքում Archived 2016-08-16 at the Wayback Machine.
- Գարբինե Մուգուրուսան ITF կայքում Archived 2018-04-21 at the Wayback Machine.
- Գարբինե Մուգուրուսան Ֆեդերացիայի գավաթի մասնակցի կայքում Archived 2017-02-13 at the Wayback Machine.
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Գարբինե Մուգուրուսա կատեգորիայում։ |
|
- Ապրող անձինք
- 1993 ծնունդներ
- Հոկտեմբերի 8 ծնունդներ
- Անձինք այբբենական կարգով
- Թենիսիստներ այբբենական կարգով
- Կարակաս քաղաքում ծնվածներ
- Ֆրանսիայի թենիսի բաց առաջնության կանանց մենախաղի հաղթողներ
- Իսպանացի թենիսիստներ
- Մեծ սաղավարտի (թենիս) մրցաշարեր
- Ավստրալիայի թենիսի բաց առաջնություն
- Ֆրանսիայի թենիսի բաց առաջնություն
- Ուիմբլդոնի մրցաշար
- ԱՄՆ-ի թենիսի բաց առաջնություն
- Վենեսուելայում ծնվածներ