Անաստասիա Միսկինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox tenis.png
Անաստասիա Միսկինա
Анастасия Мыскина
Anastasia Myskina in 2008.jpg
Սեռիգական
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսաստան
Բնակվելու վայրՄոսկվա
Ծննդյան ամսաթիվհուլիսի 8, 1981(1981-07-08)[1] (37 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ[2]
Հասակ174 սանտիմետր սմ
Քաշ59 կիլոգրամ կգ
Կարիերայի սկիզբ1998
Կարիերայի ավարտ2007
Աշխատող ձեռքright-handedness[2]
Հարված ձախիցերկձեռքանի
Պարգևավճար, USD5,606,725
Մենախաղ
Խաղեր Հ/Պ355–191[1]
Տիտղոսներ10 (WTA) 3 (ITF)
Ամենաբարձր վարկանիշ2 (2004 սեպտեմբերի 13)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիա1/4 եզրափակիչ (2003-2004)
ՖրանսիաՀաղթանակ (2004)
Ուիմբլդոն1/4 եզրափակիչ (2005-2006)
ԱՄՆ1/4 եզրափակիչ (2003)
Զուգախաղ
Խաղեր Հ/Պ100–92[1]
Տիտղոսներ5 (WTA), 3 (ITF)
Ամենաբարձր վարկանիշ15 (2005 փետրվարի 21)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիա1/2 եզրափակիչ (2005)
Ֆրանսիա3-րդ շրջան (2004, 2006)
Ուիմբլդոն3-րդ շրջան (2006)
ԱՄՆ1-ին շրջան (2003, 2005)
Ավարտել է կարիերան

Անաստասիա Անդրեևնա Միսկինա (ռուս.՝ Анастаси́я Андре́евна Мы́скина, [ɐnəstɐsʲijə mɨskʲɪnə], ծնվել է 1981 թվականի հուլիսի 8-ին, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս նախկին պրոֆեսիոնալ թենիսիստուհի, աշխարհի նախկին թիվ 2 ռակետ։ 2004 թվականին նա հաղթել է Ֆրանսիայի բաց առաջնության մենախաղում՝ դառնալով առաջին ռուս թենիսիստուհին, ով հաղթանակ է տարել Մեծ Սաղավարտի մենախաղի մրցաշարում։ Դրանից հետո նա համաշխարհային դասակարգման աղյուսակում բարձրանում է 3-րդ հորիզոնական՝ դառնալով առաջին ռուս թենիսիստուհին, ով ընդգրկվել է լավագույն թենիսիստուհիների առաջին եռյակում։ 2004 թվականի սեպտեմբերին նա հասնում է իր կարիերայի լավագույն ցուցանիշին՝ զբաղեցնելով վարկանշային աղյուսակի 2-րդ հորիզոնականը։ Կարիերան ավարտելու ժամանակ նա WTA մրցաշարերին չէր մասնակցում 2007 թվականի մայիսից։

Մարզական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1999-2001 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միսկինան թենիսիստուհու պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2000 թվականին՝ WTA դասակարգման աղյուսակում ընդգրկվելով 500 լավագույն թենիսիստուհիների մեջ։ Նա իր առաջին WTA տիտղոսը շահել է Պալերմոյի մրցաշարում, որը նրա միայն երկրորդ մրցաշարն էր, որտեղ Միսկինան մասնակցում էր մրցաշարի հիմնական ցանցին։ Նա Մեծ Սաղավարտի մրցաշարերում նորամուտում է ԱՄՆ բաց առաջնությունում և Ֆեդերացիայի գավաթում (մասնակցելով զուգախաղին)։ 2000 թվականին Միսկինան հասնում է Թոփ 20-ի թենիսիտուհու նկատմամբ առաջին հաղթանակին, Սապոտի մրցաշարի կիսաեզրափակիչում հաղթելով աշխարհի թիվ 17 ռակետ Բարբարա Շեթին։ 2000 թվականին Միսկինան նորամուտում է նաև Ֆրանսիայի բաց առաջնությունում և Ուիմբլդոնում։ Նա մասնակցել է Սիդնեյի Օլիմպիական խաղերին, որտեղ պարտվում է երկրորդ շրջանում։ Նա I մակարդակի մրցաշարերում առաջին քառորդ եզրափակիչին հասնում է Ցյուրիխի մրցաշարում, որտեղ նա պարտվում է աշխարհի առաջին ռակետ Մարտինա Հինգիսին։ Այնուհետև Միսկինան վնասվածքի պատճառով բաց է թողնում Ավստրալիայի բաց առաջնությունը։ Արդյունքում, նա դուրս է մնում Թոփ 100-ից։ Այնուհետև նա բավականին հաջող արդյունքների է հասնում՝ դուրս գալով Լայպցիգի մրցաշարի քառորդ եզրափակիչ (դառնալով առաջին ռուս թենիսիտուհին, ով հաղթում է Աննա Կուրնիկովային) և կիսաեզրափակիչ Մոսկվայում՝ նրա առաջին կիսաեզրափակիչը I մակարդակի մրցաշարերում։

2002 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականի բեկումնային է դառնում Միսկինայի համար։ Նա իր առաջին հաղթանակն է տանում Թոփ 10-ի թենիսիտուհու նկատմամբ՝ հաղթելով Ելենա Դոկիչին Հռոմի մրցաշարում և մտնելով Թոփ 20։ Միսկինան եզրափակիչ է հասնում Բիրմինգհեմի և Իսթբորնի խոտածածկի մրցաշարերում՝ դասակարգման աղյուսակում բարձրանալով 15-րդ հորիզոնական։ II մակարդակի մրցաշարերում նա իր առաջին հաղթանակը տանում է 2002 թվականի Brasil Open մրցաշարում, իսկ Լայպցիգի մրցաշարի եզրափակիչն ամրապնդում է նրա տեղը WTA Ամփոփիչ մրցաշարում, որտեղ նա առաջին շրջանում պարտվում է Ելենա Դոկիչին։ Նա 2002 թվականի մրցաշարջանն ավարտում է Թոփ 15-ում, ինչն առաջին դեպքն էր նրա կարիերայում։

2003 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Միսկինան «Hong Kong Tennis Patrons' Association»-ից հրավեր է ստանում մասնակցելու The Hong Kong Ladies Challenge մրցաշարին և հասնում է Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ (նրա առաջին քառորդ եզրափակիչը Մեծ Սաղավարտի մրցաշարում)։ Դրանից հետո, նա տիտղոս է նվաճում Դոհայի մրցաշարում, որտեղ WTA-ի պատմության մեջ առաջին ռուսական եզրափակիչում հաղթում է իր ընկերուհի Ելենա Լիխովցևային և մտնում Թոփ 10։ Ամրապնդելով իր դիրքերը թենիսի էլիտայի մեջ, Միսկինան հաղթանակ է հասնում Սարասոտայի մրցաշարում և բավականին միջին արդյունքների է հասնում ամառային մրցաշրջանում։ Սակայն, այնուհետև, նա հասնում է ԱՄՆ բաց առաջնության քառորդ եզրափակիչ, հաղթանակ է տանում Լայպցիգի մրցաշարում, որտեղ կիսաեզրափակիչում և եզրափակիչում հաղթում է աշխարհի թիվ մեկ ռակետ Կիմ Կլեյստերսին և թիվ 2 ռակետ Ժյուստին Էնենին և Մոսկվայի Կրեմլի գավաթի մրցաշարում, որտեղ հաղթանակներ է տանում 3-րդ դասակարգված Ելենա Դեմենտևայի և 2-րդ դասակարգված Ամելի Մորեսմոյի նկատմամբ։ Այդպիսով, նա դառնում է առաջին ռուս թենիսիստուհին, ով հաղթանակ է տանում Կրեմլի գավաթի մրցաշարում։ Ֆիլադելֆիայի մրցաշարի եզրափակիչից հետո Միսկինան իրավունք է նվաճում մասնակցելու WTA Ամփոփիչ մրցաշարում։ Մրցաշարի խմբային փուլում նա պարտվում է Ժյուստին Էնենին և Ջենիֆեր Կապրիատիին և հաղթում է Աի Սուգիյամային, սակայն դուրս է մնում հետագա պայքարից։ Մրցաշրջանի ընթացքում Միսկինան վաստակում է ավելի քան 1 միլիոն ԱՄՆ դոլլար և կարիերայում առաջին անգամ տարին ավարտում է Թոփ 10-ում, զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը։

2004 թվական. Լավագույն մրցաշարջան, Ֆրանսիայի բաց առաջնության հաղթող[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականի մրցաշրջանը Միսկինայի համար հանդիսանում է լավագույնը։ Միսկինան հաջողությամբ պաշտպանում է տիտղոսը Դոհայի մրցաշարում՝ հետագայում դառնալով երկրորդ ռուս թենիսիտուհին, ով տեղ է գրավել Թոփ 5-ում (առաջինը եղել է Նատաշա Զվերևան, ով աշխարհի թիվ 5 ռակետ էր դարձել 1989 թվականի մայիսին)։ 2004 թվականի մրցաշրջանի գլխավոր իրադարձությունը դառնում է հաղթանակը Մեծ Սաղավարտի Ֆրանսիայի բաց առաջնությունում, որտեղ նա չորրորդ շրջանում փրկում է Սվետլանա Կուզնեցովայի հետ խաղը, իսկ այնուհետև հաղթում է աշխարհի նախկին թիվ 1 ռակետ Վենուս Ուիլյամսին՝ քառորդ եզրափակչում, և Ջենիֆեր Կապրիատիին՝ կիսաեզրափակչում։ Մեծ Սաղավարտի առաջին համառուսական եզրափակիչում Միսկինան 6-1, 6-2 հաշվով հաղթանակ է տանում Ելենա Դեմենտևայի նկատմամբ, այդպիսով դառնալով առաջին ռոււս թենիսիստուհին, ով հաղթում է Մեծ Սաղավարտի կանանց մենախաղի մրցաշարում։ Փարիզում նրա հաղթանակից հետո, Միսկինան համաշխարհային դասակարգման աղյուսակում բարձրանում է 3-րդ հորիզոնական։ Նա դուրս է գալիս Սան Դիեգոյի մրցաշարի եզրափակիչ՝ ընդհատելով Մարիա Շարապովայի 14 անպարտելի խաղերի շարքը և կիսաեզրափակչում հաղթանակ տանելով Վերա Զվոնարյովայի նկատմամբ՝ երրորդ սեթի թայ-բրեյքում հաղթանակ տանելով 17-15 հաշվով։ Եզրափակչում նա պարտվում է Լինդսեյ Դևենպորտին։ 2004 թվականի Աթենքի Օլիմպիական խաղերում նա կիսաեզրափակիչում պարտվում է Ժյուստին Էնենին, որոշիչ սեթում առավելություն ունենալով 5-1 հաշվով։ Այդ հաջողությունների արդյունքում Միսկինա բարձրանում է կարիերայի ընթացքում իր ամենաբարձր հորիզոնականին՝ աշխարհի թիվ 2 ռակետ։ Այնուհետև Միսկինան երկրորդ տարին անընդմեջ հաղթում է Մոսկվայի Կրեմլի գավաթում, ճանապարհին հինգ հանդիպումների ընթացքում առաջին անգամ հաղթանակ տանելով Լինդսեյ Դևենպորտի նկատմամբ։ WTA Ամփոփիչ մրցաշարում նա գլխավորում է խմբային փուլի իր խմբի աղյուսակը՝ երկրորդ անգամ հաղթելով աշխարհի թիվ 1 ռակետ Լինդսեյ Դևենպորտին և Ելենա Դեմենտևային և պարտվելով Սերենա Ուիլյամսին։ Կիսաեզրափակիչում նա պարտվում է մրցաշարի ապագա հաղթող Մարիա Շարապովային։ Միսկինան Ռուսաստանի հավաքականին օգնում է Ֆեդերացիայի գավաթի առաջին տիտղոսին տիրանալու համար, հաղթանակ տանելով ինը խաղերից ութում, այդ թվում հաթելով եզրափակիչի բոլոր երեք խաղերում։ Միսկինան մրցաշարջանն ավարտում է համաշխարհային դասակարգման աղյուսակի 3-րդ հորիզանականին, Ռուսաստանի կին թենիսիտուհիների շրջանում լավագույն արդյունքը, վաստակելով ավելի քան 2 միլիոն ԱՄՆ դոլլար մրցանակային գումար և 2004 թվականի մրցաշրջանի ընթացքում ունենալով Թոփ 10-ի թենիսիստուհիների նկատմամբ տասը հաղթանակ։

2005 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Անաստասիա Միսկինան և Վերա Զվոնարյովան 2005 թվականի Ավստրալիայի բաց առաջնության զուգախաղի մրցաշարում

2005 թվականի մրցաշարջանը Միսկինային բերում են փոփոխական հաջողություններ։ Նա մրցաշրջանի առաջին կեսն անցկացնում է անհաջող՝ մոր առողջության հետ կապված խնդիրների պատճառով։ Միսկինան Դոհայի և Ֆրանսիայի բաց առաջնության տիտղոսները հանձնում է մրցաշարերի առաջին շրջանում և դառնում է Ֆրանսիայի բաց առաջնության առաջին չեմպիոնուհին, ով պարտություն է կրում առաջին շրջանում։ Մրցաշրջանի խոտածածկի մասից առաջ ունենալով հաղթանակների և պարտությունների 8-10 հարաբերակցություն, նա այնընդհատում է Ուիմբլդոնի մրցաշարում, հասնելով մրցաշարի քառորդ եզրափակիչ, հաղթանակ տանելով Ելենա Յանկովիչի (եզրափակիչ սեթում 1-5 հաշվով պարտվելով) և Ելենա Դեմենտևայի (պարտվելով 1-6, 0-3 հաշվով և երկրորդ սեթում մրցակցուհու մաթչ-բոլի առկայությամբ) նկատմամբ։ Նա Թոփ 10-ից դուրս է մնում օգոստոսին։ Այնուհետև նա կարիերայում իր տասներորդ տիտղոսն է նվաճում Կալկաթայի մրցաշարում, հաղթելով ավելի ցածր վարկանիշ ունեցող մրցակցուհիներին։ Այնուհետև Միսկինան հաղթանակ է տանում 2005 թվականի Ուիմբլդոնի մրցաշարի հաղթող Վենուս Ուիլյամսին, առավելության հասնելով Ֆեդերացիայի գավաթում, սակայն եզրափակչում պարտվում է Ֆրանսիայի հավաքականի հետ երկու մրցախաղում։ Միսկինան չորրորդ անգամ անընդմեջ տարին ավարտում է Թոփ 15-ում։

2006 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականը ևս մեկ հիասթափություն է բերում Միսկինային։ Մի քանի անգամ հնարավորություն ունենալով վերադառնալ Թոփ 10՝ նա չի կարողանում իրացնել դրանցից ոչ մեկը։ Վարշավայում նա WTA մրցաշարերում իր ամենավատագույն պարտությունն է կրում վարկանիշի տեսանկյունից՝ պարտվելով ուայլդ-քարտի արժանացած Ագնեշկա Ռադվանսկայաին, ով զբաղեցնում էր 309-րդ հորիզոնականը։ Ֆրանսիայի բաց առաջնությունում Միսկինան երրորդ շրջանում առավելության է հասնում 2005 թվականի մրցաշարի քառորդ եզրափակիչի մասնակից Անա Իվանովիչի նկատմամբ, սակայն չորրորդ շրջանում պարտվում է ապագա չեմպիոն Ժյուստին Էնենին։

Նա ընդհատումներով իր նախկին մարզավիճակին է վերադառնում խոտաղակի մրցաշրջանի ընթացքում, եզրափակիչ հասնելով Իսթբորնի մրցաշարում, Ժյուստին Էնենին պարտվելով համառ պայքարում, երրորդ սեթի թայ-բրեյքում։ Ուիմբլդոնի մրցաշարում Միսկինան հասնում է քառորդ եզրափակիչ, սակայն երեք սեթում պարտվում է Ամելի Մորեսմոյին։ Մեծ Սաղավարտի առաջին երկու մրցաշարերում նա հասնում է մինչև մրցաշարի չորրորդ շրջան։ Ուիմբլդոնից հետո նրա խաղը վերջնականապես խարխլվում է։ Չնայած երկրորդ անընդմեջ եզրափակիչին Ստոկհոլմի IV մակարդակի մրցաշարում, նրան չի հաջողվում ուչ մի հաղթանակ տանել Հյուսիսային Ամերիկայի մրցաշարերումֆ ունենալով 0-3 հաաբերակցություն։ Անհաջողույթունը իր գագաթնակետին է հասնում ԱՄՆ բաց առաջնությունում, որտեղ նա դառնում է առաջին թենիսիստուհին, ով Մեծ Սաղավարտի մրցաշարում պարտվում է աշխարհի ապագա թիվ 1 ռակետ Վիկտորիա Ազարենկային՝ առաջին շրջանում պարտվելով վնասվածքի առկայությամբ, որը նա ստացել էր Նյու Հեյվենի մրցաշարում։ Միսկինան մրցաշրջանի մնացած մեծ մասը բաց է թողնում ոտքի վնասվածքի պատճառով՝ դուրս գալով Շտուտգարտի և Մոսկվայի մրցաշարերից։ Մրցաշրջան նա վերադառնում է Ցյուրիխի մրցաշարում, սակայն պարտվում է շվեյցարուհի Թիմեա Բաչինսկիին՝ 6-3, 6-3։

2007 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի մրցաշրջանի ընթացքում Միսկինան մասնակցում է ընդամենը երկու մրցաշարի, երկուսում էլ պարտություն կրելով առաջին շրջանում, այդ թվում Ֆրանսիայի բաց առաջնությունում՝ Մեգան Շոնեսիին[3][4]։ 2007 թվականի հուլիսի 25-ի դրությամբ Միսկինան դասակարգման աղյուսակում զբաղեցնում էր 309-րդ հորիզոնականը։ Միսկինան որոշում է ընդունում դադարեցնել պրոֆեսիոնալ կարիերան՝ կարիերային սպառնացող վնասվածքների պատճառով[5][6]։

Կորտից դուրս[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի մարտին Միսկինան իր ուժերն է փորձում որպես ՆՏՎ հառուսաալիքում «Наш футбол» հաղորդման հաղորդավարուհի[7]։ Կարիերայի ավարտից հետո նա վերադառնում է «Наш футбол» հաղորդում, այնուհետև մասնակցում է «Ледниковый период» շոուին, որտեղ սահում էր Անդրեյ Խվալկոյի հետ։

Այնուհետև Միսկինան մեկնաբան է աշխատում «НТВ-Плюс Теннис» հեռուստաալիքում, իսկ ավելի ուշ ընդգրկվում է Ֆեդերացիայի գավաթում Ռուսաստանի հավաքականի մարզչական խմբում։ 2014 թվականի ձմռանը Անաստասիա Միսկինան նշանակվում է Ռուսաստանի հավաքականի ավագ[8]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի ապրիլի 28-ին Միսկինան ունենում է որդի՝ Եվգենին[9]։ 2010 թվականի օգոստոսի 30-ին ծնվում է նրա երկրորդ որդին՝ Գեորգին, իսկ 2012 թվականի մարտի 1-ին Անաստասիայի և նրա ամուսնու՝ գործարար Սերգեյ Մամեդովի ընտանիքում ծնվում է երրորդ որդին՝ Պավելը[10]։

Մասնակցությունը մրցաշարերին[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Սաղավարտի եզրափակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենախաղ 1 (1–0)[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունք Թվական Մրցաշար Ծածկույթ Մրցակից Հաշիվ
Հաղթանակ 2004 Ֆրանսիայի բաց առաջնություն Գրունտ Ռուսաստան Ելենա Դեմենտևա 6–1, 6–2

Օլիմպիական խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենախաղ 1 (0–1)[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունք Թվական Մրցաշար Ծածկույթ Մրցակից Հաշիվ
4-րդ շրջան 2004 Աթենքի Օլիմպիադա Հարդ Ավստրալիա Ալիսիա Մոլիկ 3–6, 4–6

Թիմային մրցաշարերի եզրափակիչներ (2)[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղթանակներ (2)[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Մրցաշար Թիմ Մրցակից Հաշիվ
1. 2004 Ֆեդերացիայի գավաթ Ռուսաստան
Ս. Կուզնեցովա, Ա. Միսկինա, Վ. Զվոնարյովա
Ֆրանսիա
Ն. Դեշի, Տ. Գոլովինա, Մ. Բարտոլի, Է. Լուա
3-2
2. 2005 Ֆեդերացիայի գավաթ (2) Ռուսաստան
Ե. Դեմենտևա, Ա. Միսկինա, Դ. Սաֆինա
Ֆրանսիա
Մ. Պիրս, Ա. Մորեսմո
3-2

WTA Մակարդակ I մրցաշարերի եզրափակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենախաղ 3 (2 տիտղոս, 1 պարտություն)[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունք Թվական Մրցաշար Ծածկույթ Մրցակից Հաշիվ
Հաղթանակ 2003 Kremlin Cup
Մոսկվա
Գորգ(i) Ֆրանսիա Ամելի Մորեսմո 6–2, 6–4
Պարտություն 2004 Acura Classic
Սան Դիեգո
Հարդ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լինդսեյ Դևենպորտ 6–1, 6–1
Հաղթանակ 2004 Kremlin Cup
Մոսկվա (2)
Գորգ(i) Ռուսաստան Ելենա Դեմենտևա 7–5, 6–0

Կարիերայի եզրափակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենախաղ (10)[խմբագրել | խմբագրել կոդը]

No. Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Մրցակից Հաշիվ
1. 1999 հուլիսի 18 Torneo Internazionali Femminili di Palermo
Պալերմո, Իտալիա
Գրունտ Իսպանիա Անժելես Մոնտոլիո 3–6, 7–6(7–3), 6–2
2. 2002 սեպտեմբերի 14 2002 Brasil Open
Բայա, Բրազիլիա
Հարդ Հունաստան Ելենի Դանիլիդու 6–3, 0–6, 6–2
3. 2003 փետրվարի 16 Qatar Ladies Open
Դոհա, Կատար (1)
Հարդ Ռուսաստան Ելենա Լիխովցևա 6–3, 6–1
4. 2003 ապրիլի 6 Sarasota Clay Court Classic
Սարասոտա, ԱՄՆ
Գրունտ Ավստրալիա Ալիսիա Մոլիկ 6–4, 6–1
5. 2003 սեպտեմբերի 28 WTA Leipzig
Լայպցիգ, Գերմանիա
Գորգ (i) Բելգիա Ժյուստին Էնեն 3–6, 6–3, 6–3
6. 2003 հոկտեմբերի 5 Kremlin Cup
Մոսկվա, Ռուսաստան(1)
Գորգ (i) Ֆրանսիա Ամելի Մորեսմո 6–2, 6–4
7. 2004 մարտի 6 Դոհա, Կատար(2) Հարդ Ռուսաստան Սվետլանա Կուզնեցովա 4–6, 6–4, 6–4
8. 2004 հունիսի 3 Ֆրանսիայի բաց առաջնություն,
Փարիզ, Ֆրանսիա
Գրունտ Ռուսաստան Ելենա Դեմենտևա 6–1, 6–2
9. 2004 հոկտեմբերի 17 Մոսկվա, Ռուսաստան(2) Գորգ (i) Ռուսաստան Ելենա Դեմենտևա 7–5, 6–0
10. 2005 սեպտեմբերի 25 Sunfeast Open
Կալկութա, Հնդկաստան
Գորգ (i) Խորվաթիա Կարոլինա Շպրեմ 6–2, 6–2

Պարտություն (9)[խմբագրել | խմբագրել կոդը]

No. Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Մրցակիցներ Հաշիվ
1. 2002 հունիսի 16 AEGON Classic
Բիրմինգհեմ, Մեծ Բրիտանիա
Խոտածածկ Սերբիա Ելենա Դոկիչ 6–2, 6–3
2. 2002 հունիսի 22 AEGON International
Իսթբորն, Մեծ Բրիտանիա (1)
Խոտածածկ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Չանդա Ռուբին 6–1, 6–3
3. 2002 սեպտեմբերի 29 WTA Leipzig
Լայպցիգ, Գերմանիա
Գորգ (i) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սերենա Ուիլյամս 6–3, 6–2
4. 2003 նոյեմբերի 2 Advanta Championships Philadelphia
Ֆիլադելֆիա, ԱՄՆ
Հարդ (i) Ֆրանսիա Ամելի Մորեսմո 5–7, 6–0, 6–2
5. 2004 օգոստոսի 1 Acura Classic
Սան Դիեգո, ԱՄՆ
Հարդ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լինդսեյ Դևենպորտ 6–1, 6–1
6. 2005 օգոստոսի 14 Nordea Nordic Light Open
Ստոկհոլմ, Շվեդիա(1)
Հարդ Սլովենիա Կատարինա Սրեբոտնիկ 7–5, 6–2
7. 2006 մայիսի 27 İstanbul Cup
Ստամբուլ, Թուրքիա
Գրունտ Իսրայել Շահար Պիիր 1–6, 6–3, 7–6(7–3)
8. 2006 հունիսի 24 Իսթբորն, Մեծ Բրիտանիա (2) Խոտածածկ Բելգիա Ժյուստին Էնեն 4–6, 6–1, 7–6(7–5)
9. 2006 օգոստոսի 13 Ստոկհոլմ, Շվեդիա(2) Հարդ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չժեն Ցզե 6–4, 6–1

Զուգախաղ (6)[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղթանակներ (5)[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմություն
Մրցաշարեր
Մեծ Սաղավարտ (0)
WTA Ամփոփիչ մրցաշար (0)
Մակարդակ I (1)
Մակարդակ II (2)
Մակարդակ III (2)
Մակարդակ IV (0)
No. Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Խաղընկեր Մրցակիցներ Հաշիվ
1. 2004 սեպտեմբերի 19 Commonwealth Bank Tennis Classic
Բալի, Ինդոնեզիա
Հարդ Ճապոնիա Աի Սուգիյամա Ռուսաստան Սվետլանա Կուզնեցովա
Իսպանիա Արանչա Սանչես Վիկարիո
6–3, 7–5
2. 2004 հոկտեմբերի 17 Kremlin Cup
Մոսկվա, Ռուսաստան
Գորգ (i) Ռուսաստան Վերա Զվոնարյովա Իսպանիա Վիրխինիա Ռուանո Պասկուալ
Արգենտինա Պաոլա Սուարես
6–3, 4–6, 6–2
3. 2005 սեպտեմբերի 25 Sunfeast Open
Կալկութա, Հնդկաստան
Գորգ (i) Ռուսաստան Ելենա Լիխովցևա Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նեհա Ուբերոյ
Հնդկաստան Շիկխա Ուբերոյ
6–1, 6–0
4. 2005 հոկտեմբերի 9 Porsche Tennis Grand Prix
Ֆիլդերշտադտ, Գերմանիա
Հարդ (i) Սլովակիա Դանիելա Հանտուխովա Չեխիա Կվետա Պեշկե
Իտալիա Ֆրանչեսկա Սկիավոնե
6–0, 3–6, 7–5
5. 2006 մայիսի 7 Warsaw Open
Վարշավա, Լեհաստան
Գրունտ Ռուսաստան Ելենա Լիխովցևա Իսպանիա Անաբել Մեդինա Գարիգես
Սլովենիա Կատարինա Սրեբոտնիկ
6–3, 6–4

Պարտություն (1)[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմություն
Մրցաշարեր
Մեծ Սաղավարտ (0)
WTA Ամփոփիչ մրցաշար (0)
Մակարդակ I (1)
Մակարդակ II (0)
Մակարդակ III (0)
Մակարդակ IV (0)
No. Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Խաղընկեր Մրցակիցներ Հաշիվ
1. 2003 հոկտեմբերի 5 Kremlin Cup
Մոսկվա, Ռուսաստան
Գորգ (i) Ռուսաստան Վերա Զվոնարյովա Ռուսաստան Նադյա Պետրովա
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մեգան Շոնեսի
6–3, 6–4

Մրցաշարերի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենախաղ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշար 1999 2000 2001 2002 2003 2004 2005 2006 2007 Կարիերայի
ՀՄ
Կարիերայի
Հ-Պ
Ընդամենը
Ավստրալիայի բաց առաջնություն ՉՄ ՉՄ ՉՄ 2 շրջան 1/4 1/4 4 շրջան 4 շրջան ՉՄ 0 / 5 14–5 N/A
Ֆրանսիայի բաց առաջնություն ՉՄ 1 շրջան 1 շրջան 1 շրջան 2 շրջան Հ 1 շրջան 4 շրջան 1 շրջան 1 / 8 11–7 N/A
Ուիմբլդոն ՉՄ 3 շրջան 2 շրջան 3 շրջան 4 շրջան 3 շրջան 1/4 1/4 ՉՄ 0 / 7 18–7 N/A
ԱՄՆ բաց առաջնություն 2 շրջան 1 շրջան 1 շրջան 3 շրջան 1/4 2 շրջան 3 շրջան 1 շրջան ՉՄ 0 / 8 10–8 N/A
Մեծ Սաղավարտի ՀՄ 0 / 1 0 / 3 0 / 3 0 / 4 0 / 4 1 / 4 0 / 4 0 / 4 0 / 1 1 / 28 N/A N/A
Մեծ Սաղավարտի Հ-Պ 1–1 2–3 1–3 5–4 12–4 14–3 8–4 10–4 0–1 N/A 53–27 N/A
WTA Ամփոփիչ մրցաշար ՉՄ ՉՄ ՉՄ 1 շրջան 4 շրջան 1/2 ՉՄ ՉՄ ՉՄ 0 / 3 3–5 N/A
WTA Մակարդակ I մրցաշարեր
Toray Pan Pacific Open
Տոկիո
ՉՄ ՉՄ ՉՄ Ո1 ՉՄ ՉՄ ՉՄ 1/2 ՉՄ 0 / 2 2–2 N/A
Indian Wells Masters
Ինդիան Ուելս
ՉՄ 1 շրջան ՉՄ 4 շրջան 2 շրջան 1/2 1/2 4 շրջան ՉՄ 0 / 5 8–5 N/A
Miami Masters
Մայամի
ՉՄ 3 շրջան 1 շրջան 3 շրջան 2 շրջան ՉՄ 4 շրջան 1/4 ՉՄ 0 / 6 8–6 N/A
Family Circle Cup
Չարլսթոն
ՉՄ 2 շրջան 1 շրջան 1/4 2 շրջան ՉՄ 2 շրջան ՉՄ ՉՄ 0 / 5 4–5 N/A
Internazionali BNL d'Italia
Հռոմ
ՉՄ ՉՄ 1 շրջան 2 շրջան 1/4 1/4 2 շրջան 3 շրջան ՉՄ 0 / 5 9–5 N/A
Qatar Telecom German Open
Բեռլին
ՉՄ ՉՄ Ո1 2 շրջան 2 շրջան 1/4 2 շրջան ՉՄ ՉՄ 0 / 5 2–5 N/A
Acura Classic
Սան Դիեգո
ՉՄ ՉՄ ՉՄ 3 շրջան ՉՄ Ե ՉՄ ՉՄ ՉՄ 0 / 2 5–2 N/A
Canada Masters
Մոնրեալ/Տորոնտո
ՉՄ 1 շրջան Ո2 1 շրջան 3 շրջան 1/2 1/2 2 շրջան ՉՄ 0 / 7 8–7 N/A
Kremlin Cup
Մոսկվա
2 շրջան ՉՄ 1/2 1 շրջան Հ Հ 1/4 ՉՄ ՉՄ 2 / 9 18–7 N/A
Zurich Open
Ցյուրիխ
ՉՄ 1/4 Ո1 2 շրջան ՉՄ ՉՄ 1/2 1 շրջան ՉՄ 0 / 5 9–5 N/A
Կարիերայի վիճակագրություն
Եզրափակիչներ 1 0 0 4 5 4 2 3 0 N/A N/A 19
Տիտղոսներ 1 0 0 1 4 3 1 0 0 N/A N/A 10
Հարդ բաց Հ-Պ 4–4 3–7 2–3 19–11 15–8 27–10 14–8 13–10 0–1 N/A 97–62 N/A
Հարդ փակ Հ-Պ 0–0 2–2 0–1 0–1 6–5 5–4 5–2 0–0 0–0 N/A 18–15 N/A
Գրունտ Հ-Պ 5–1 6–6 1–4 12–8 11–6 12–2 3–6 8–4 0–1 N/A 58–38 N/A
Խոտածածկ Հ-Պ 0–0 5–3 3–2 10–3 3–2 2–1 5–2 8–2 0–0 N/A 36–15 N/A
Գորգ Հ-Պ 1–1 0–0 5–2 6–5 11–1 9–1 9–2 2–1 0–0 N/A 43–13 N/A
Ընդամենը Հ-Պ 10–6 16–18 11–12 47–28 46–22 55–18 36–20 31–17 0–2 N/A 252–143 N/A
Տարվա ավարտի վարկանիշ (լավագույն) 65 58 59 11 7 3 14 16 1038 N/A N/A (2)

Զուգախաղ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշար 2000 2001 2002 2003 2004 2005 2006 Ընդամենը Հ-Պ
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիայի բաց առաջնություն - - 1 շրջան - 1 շրջան 1/2 2 շրջան 0 / 4 5-4
Ֆրանսիայի բաց առաջնություն 1 շրջան - - - 3 շրջան 1 շրջան 3 շրջան 0 / 4 4-4
Ուիմբլդոն - Ո - 1 շրջան 2 շրջան 2 շրջան 3 շրջան 0 / 5 4-4
ԱՄՆ բաց առաջնություն - - - 1 շրջան - 1 շրջան - 0 / 2 0-2
Ընդամենը 0 / 1 0 / 1 0 / 1 0 / 2 0 / 3 0 / 4 0 / 3 0 / 15
Հ-Պ մրցաշրջանում 0-1 0-1 0-1 0-2 3-2 5-4 5-3 13-14

Ո - պարտություն որակավորման մրցաշարում

WTA մրցաշարերի կարիերայի մրցանակային գումարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Մեծ Սաղավարտի
մենախաղի տիտղոսներ
WTA
մենախաղի տիտղոսներ
Ընդամենը
մենախաղի տիտղոսներ
Գումար ($) Գումարային վարկանիշ
1998 0 0 0 9,152 332
1999-00 0 1 1 232,492 n/a
2001 0 0 0 144,378 75
2002 0 1 1 545,661 21
2003 0 4 4 1,025,355 10
2004 1 2 3 2,115,847 4
2005 0 1 1 873,199 13
2006 0 0 0 660,641 21
Career 1 9 10 5,606,725 47

Հանդիպումները այլ թենիսիտուհիների հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թենիսիստուհի Արդյունք Հ% Հարդ Գրունտ Խոտածածկ Գորգ
Թիվ 1 վարկանիշի թենիսիստուհիներ
Սերբիա Ելենա Յանկովիչ 3–0 100% 0–0 1–0 2–0 0–0
Իսպանիա Արանչա Սանչես Վիկարիո 1–0 100% 0–0 1–0 0–0 0–0
Սերբիա Անա Իվանովիչ 1–0 100% 0–0 1–0 0–0 0–0
Ռուսաստան Դինարա Սաֆինա 4–1 80% 3–1 1–0 0–0 0–0
Բելառուս Վիկտորիա Ազարենկա 2–1 66.7% 1–1 1–0 0–0 0–0
Ռուսաստան Մարիա Շարպովա 3–2 60% 3–2 0–0 0–0 0–0
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Վենուս Ուիլյամս 2–3 40% 0–1 2–1 0–0 0–1
Շվեյցարիա Մարտինա Հինգիս 1–2 33.3% 1–2 0–0 0–0 0–0
Բելգիա Կիմ Կլեյստերս 3–7 30% 0–5 0–2 1–0 2–0
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջենիֆեր Կապրիատի 2–5 28.6% 1–2 1–2 0–1 0–0
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լինդսեյ Դևենպորտ 2–6 25% 1–6 0–0 0–0 1–0
Բելգիա Ժյուստին Էնեն 2–8 20% 1–5 0–2 0–1 1–0
Ֆրանսիա Ամելի Մորեսմո 1–8 11.1% 0–3 0–1 0–3 1–1
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սերենա Ուիլյամս 0–5 0% 0–2 0–1 0–0 0–2
Թիվ 2 վարկանիշի թենիսիստուհիներ
Ռուսաստան Վերա Զվոնարյովա 3–1 75% 2–0 0–1 0–0 1–0
Իսպանիա Կոնչիտա Մարտինես 3–1 75% 2–1 0–0 1–0 0–0
Ռուսաստան Սվետլանա Կուզնեցովա 4–2 66.7% 1–1 2–1 1–0 0–0
Լեհաստան Ագնեշկա Ռադվանսկայա 0–1 0% 0–0 0–1 0–0 0–0
Թիվ 3 վարկանիշի թենիսիստուհիներ
Ֆրանսիա Մարի Պիրս 4–2 66.7% 2–0 1–2 0–0 1–0
Ռուսաստան Ելենա Դեմենտևա 9–6 60% 3–3 4–0 1–0 1–3
Ռուսաստան Նադյա Պետրովա 3–2 60% 1–2 1–0 0–0 1–0
Հարավաֆրիկյան Հանրապետություն Ամանդա Կյոտցեր 2–2 50% 2–1 0–0 0–1 0–0
Ֆրանսիա Նատալի Տոզիա 0–1 0% 0–0 0–0 0–1 0–0
Թիվ 4 վարկանիշի թենիսիստուհիներ
Իտալիա Ֆրանչեսկա Սկիավոնե 3–0 100% 2–0 1–0 0–0 0–0
Հարավսլավիա/Խորվաթիա Իվա Մաջոլի 3–0 100% 0–0 1–0 0–0 2–0
Ավստրալիա Սամանտա Ստոսուր 2–0 100% 1–0 0–0 0–0 1–0
Բուլղարիա Մագդալենա Մալեևա 4–1 80% 1–0 0–0 1–0 2–1
Հարավսլավիա/Ավստրալիա Ելենա Դոկիչ 2–4 33.3% 1–2 1–1 0–1 0–0
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մերի Ջո Ֆերնանդես 0–1 0% 0–1 0–0 0–0 0–0
Գերմանիա Անկե Հուբեր 0–1 0% 0–0 0–1 0–0 0–0
Թիվ 5 վարկանիշի թենիսիտուհիներ
Սլովակիա Դանիելա Հանտուխովա 2–0 100% 0–0 1–0 1–0 0–0
Ռուսաստան Աննա Չակվետաձե 1–1 50% 1–1 0–0 0–0 0–0
Թիվ 6 վարկանիշի թենիսիտուհիներ
Իտալիա Ֆլավիա Պենետա 1–0 100% 1–0 0–0 0–0 0–0
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Չանդա Ռուբին 5–2 71% 4–0 0–1 0–1 1–0
Թիվ 7 վարկանիշի թենիսիտուհիներ
Ֆրանսիա Մարիոն Բարտոլի 1–0 100% 1–0 0–0 0–0 0–0
Ավստրիա Բարբարա Շեթ 3–1 75% 1–0 1–0 0–0 1–1
Շվեյցարիա Պատի Շնայդեր 2–3 40% 1–3 0–0 1–0 0–0
Իտալիա Ռոբերտա Վինչի 1–2 33% 0–1 0–1 1–0 0–0
Չեխիա Նիկոլ Վայդիշովա 0–1 0% 0–0 0–1 0–0 0–0
Թիվ 8 վարկանիշի թենիսիտուհիներ
Ռուսաստան Աննա Կուրնիկովա 1–0 100% 0–0 0–0 0–0 1–0
Ավստրալիա Ալիսիա Մոլիկ 3–2 60% 1–1 2–0 0–0 0–1
Ճապոնիա Աի Սուգիյամա 2–3 40% 1–2 0–0 1–1 0–0
Թիվ 9 վարկանիշի թենիսիտուհիներ
Իտալիա Ռոբերտա Վինչի 2–1 66.7% 1–0 1–0 0–1 0–0
Արգենտինա Պաոլա Սուարես 1–1 50% 0–0 0–1 1–0 0–0
Ֆրանսիա Սանդրին Թեստուդ 0–1 0% 0–0 0–1 0–0 0–0
Բելգիա Դոմինիկա Մոնամի 0–1 0% 0–1 0–0 0–0 0–0
Թիվ 10 վարկանիշի թենիսիտուհիներ
Շվեյցարիա Թիմեա Բաչինսկի 0–1 0% 0–1 0–0 0–0 0–0
Չեխոսլովակիա/Սլովակիա Կարինա Հաբսուդովա 0–1 0% 0–0 0–0 0–0 0–1
Ընդամենը 93–94 50% 41–51 (45%) 24–21 (53%) 12–11 (52%) 16–11 (59%)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Player Profile // WTA կայքէջ
  2. 2,0 2,1 Collins B. The Bud Collins History of Tennis: An Authoritative Encyclopedia and Record Book — 2 — New York City: New Chapter Press, 2010. — P. 701. — ISBN 978-0-942257-70-0
  3. Roland Garros – The 2007 French Open – Official Site by IBM
  4. N/A (2007-05-30)։ «Wednesday 30 May in numbers»։ Wimbledon։ Վերցված է 2007-07-25 
  5. N/A (2007-05-30)։ «Day 4 – An interview with Anastasia Myskina – Wednesday, May 30, 2007»։ Wimbledon։ Վերցված է 2007-07-25 
  6. Video Interview with Anastasia Myskina
  7. Мыскина дебютировала в качестве ведущей футбольной программы на НТВ Публикация на сайте NEWSru от 16 марта 2007 года
  8. «Мыскина заменит Тарпищева на посту капитана сборной России по теннису» (ռուսերեն)։ sportfm.ru։ 2013-12-06։ Վերցված է 2014-01-29 
  9. Теннисистка Анастасия Мыскина родила сына Публикация на сайте NEWSru от 30 апреля 2008 года
  10. «Российская теннисистка Анастасия Мыскина родила сына»։ РИА Новости։ 2010-08-30։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-25-ին։ Վերցված է 2010-08-30 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող՝
Ժյուստին Էնեն
ITF Աշխարհի չեմպիոն
2004
Հաջորդող՝
Կիմ Կլեյստերս