Սերենա Ուիլյամս
![]() | |
Սեռ | Իգական |
Քաղաքացիություն | ![]() |
Բնակվելու վայր | Փալմ Բիչ Գարդենս, ԱՄՆ[1] և Քոմփթոն |
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 26, 1981 (42 տարեկան) |
Ծննդավայր | ![]() |
Հասակ | 175[2] սմ |
Քաշ | 70 կգ |
Կարիերայի սկիզբ | 1995 |
Աշխատող ձեռք | աջ |
Հարված ձախից | երկձեռքանի |
Մարզիչ | Ռիչարդ Ուիլյամս (1994-) Պատրիկ Մուրատօղլու (2012-) |
Պարգևավճար, USD | $60,881,179 |
Մենախաղ | |
Խաղեր Հ/Պ | 855–152[3] |
Ամենաբարձր վարկանիշ | 1 (հուլիսի 8 2002) |
Ներկայիս վարկանիշ | 1 (սեպտեմբերի 8, 2014) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | հաղթող (2003, 2005, 2007, 2009, 2010) |
Ֆրանսիա | հաղթող (2002, 2013) |
Ուիմբլդոն | հաղթող (2002, 2003, 2009, 2010, 2012) |
ԱՄՆ | հաղթող (1999, 2002, 2008, 2012, 2013, 2014) |
Զուգախաղ | |
Խաղեր Հ/Պ | 190–34[3] |
Ամենաբարձր վարկանիշ | 1 (հունիսի 7 2010) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | եզրափակիչ (1999) |
Ֆրանսիա | եզրափակիչ (1998) |
Ուիմբլդոն | հաղթող (1998) |
ԱՄՆ | հաղթող (1998) |
serenawilliams.com(անգլ.) | |
Թարմացվել է՝ 2014 թ. սեպտեմբեր |
Olympic medal record | ||
---|---|---|
Կանանց թենիս | ||
Ներկայացնում էր՝ ![]() | ||
Ոսկի | 2000 Սիդնեյ | Զուգախաղ |
Ոսկի | 2008 Պեկին | Զուգախաղ |
Ոսկի | 2012 Լոնդոն | Մենախաղ |
Ոսկի | 2012 Լոնդոն | Զուգախաղ |
Սերենա Ջամեկա Ուիլյամս (անգլ.՝ Serena Jameka Williams, սեպտեմբերի 26, 1981[4][5][6][…], Սագինո, Միչիգան, ԱՄՆ[4][7]) ամերիկացի պրոֆեսիոնալ թենիսիստուհի։ 2002 թվականի հուլիսի 8-ին դարձել է թիվ 1 ռակետը և վերին հորիզոնականին վերադարձել 6 անգամ։ 2013 թվականի փետրվարի 18-ին կրկին դարձել է առաջին ռակետը՝ միաժամանակ դառնալով Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) պատմության ամենատարեց թիվ 1 ռակետը։
Սերենա Ուիլյամսը նաև ամենաշատ գումար վաստակած կին թենիսիստն է և կանանց շարքում առաջինն է, ում պարգևավճարները գերազանցել են 50 միլիոն դոլարը[8]։
Գործող թե կին, թե տղամարդ թենիսիստների շարքում Ս. Ուիլյամսն ամենաշատ Մեծ սաղավարտի տիտղոսներ նվաճած մարզիկն է՝ մենախաղի, զուգախաղի և խառը զուգախաղի ընդհանուր ցուցանիշով։ Նա 33 մեյջոր է հաղթել՝ 18 մենախաղում, 13 զուգախաղում, 2 խառը զուգախաղում։
Մենախաղում նվաճած Մեծ սաղավարտի տիտղոսների թվով նա 4-րդն է կանանց թենիսի պատմության ընթացքում։ Ամերիկացի թենիսիստուհին իր քրոջ՝ Վենուս Ուիլյամսի հետ զուգախաղում Մեծ սաղավարտի 13 տիտղոս է նվաճել՝ չկրելով ոչ մի պարտություն[9][10]։ Սերենա Ուիլյամսը նաև քառակի օլիմպիական չեմպիոն է, ինչը բոլոր ժամանակների ռեկորդ է։
Վաղ տարիները[խմբագրել | խմբագրել կոդը]
Սերենա Ուիլյամսը ծնվել է ԱՄՆ Միչիգան նահանգի Սեգինոու քաղաքում, Ռիչարդ Ուիլյամսի և Օրիսին Փրայսի ընտանիքում և Փրայսի 5 դուստրերից ամենաերիտասարդն է։ Նրա հարազատ քույրը Վենուսն է, իսկ խորթ քույրերը՝ Ետունդեն, Լինդրեան և Այշան[11]։
Սերենան 4 տարեկանում թենիս է սկսել խաղալ Կալիֆորնիայում, որտեղ տեղափոխվել է նրա ընտանիքը[12]։ Այն ժամանակվանից մինչ այժմ Սերենայի ծնողները մարզում են նրան։
9 տարեկանում Ուիլյամսն ընդունվել է Ռիկ Մակիի թենիսի ակադեմիա։ Սերենան 10 տարեկան էր, երբ հայրը նրան դուրս բերեց ակադեմիայից՝ դպրոցի դասերի վրա կենտրոնանալու, ինչպես նաև ռասայական խնդիրների պատճառով։
Խաղաոճը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուիլյամսը հիմնականում ետնագծի խաղացող է, նրա խաղը կառուցված է հզոր ու կայուն մատուցումների միջոցով խաղարկումների վերահսկողությունն իր ձեռքը վերցնելու վրա[13] ։ Ուիլյամսի ուժեղ կողմերից են նաև ֆորհենդ և բեքհենդ հարվածները, մատուցման վերադարձը։
Ուիլյամսի ֆորհենդն ամենահզորներից մեկն է համարվում կանանց թենիսի պատմության մեջ։ Ուիլյամսի ագրեսիվ և ռիսկայի խաղաոճը հավասարակշռվում է մատուցման միջոցով, որը ամենաուժեղն է կանանց թենիսում[14]։ Ավստրալիայի բաց առաջնությունում 2013 թվականին նա մատուցել է 207 կմ/ժամ արագությամբ, որը 3-րդ ամենաուժեղ մատուցումն է կանանց թենիսի պատմության մեջ։ Նրան գերազանցում են միայն Վենուս Ուիլյամսը[15] և Սաբին Լիսիցկին[16]։
Ուիլյամսի խաղի ուժեղ կոմերից է մատուցման ճշգրտությունը։ 2012 թվականի Ուիմբլդոնի մրցաշարում 102 անգամ էյս է արել։ Սերենան գերազանց տիրապետում է նաև գնդակը մրցակցի վրայով գցելու տեխնիկային։
Պրոֆեսիոնալ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Պրոֆեսինալ մեկնարկ. 1995-98[խմբագրել | խմբագրել կոդը]
Սերենա Ուիլյամսն իր առաջին պրոֆեսինալ խաղն անց է կացրել 1995 թվականի սեպտեմբերին 14 տարեկանում։ Առաջին փուլում նա պարտվել է Ան Միլերին[17]։ 1996 թվականին նա հանդես չի եկել պրոֆեսիոնալ մրցաշարերում։ 1997 թվականին մասնակցել է 3 մրցաշարի՝ պարտվելով որակավորման փուլերում։ Նույն թվականի նոյեմբերին Ameritech Cup Chicago մրցաշարում նա իր առաջին հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ մակարդակում։
304-րդ ռակետը լինելով՝ Ուիլյամսը կարողացել է հաղթել 7-րդ ռակետ Մարի Փիրսին և 4-րդ ռակետ Մոնիկա Սելեշին։ 1997 թվականը նա ավարտել է 99-րդ հորիզոնականում։ Մեծ սաղավարտի մրցաշարերում Սերենայի մեկնարկը տեղի է ունեցել 1998 թվականին Ավստրալիայում, որտեղ երկրորդ փուլում պարտվել է քրոջը՝ Վենուսին։ Այդ տարի 6 տարբեր մրցաշարերում նա քառորդ եզրափակիչ է հասել։
1998 թվականինխառը զուգախաղում Մաքս Միրնիի հետ հաղթել է Ուիմբլդոնի մրցաշարը և ԱՄՆ բաց առաջնությունը։ Նույն թվականին Սերենա և Վենուս քույրերը հաղթանակ են տարել Օկլահոմայի մրցաշարի զուգախաղում[11]։
1998 թվականը Սերենան ավարտել է WTA վարկանիշի 20-րդ հորիզոնականում։
Դեպի վերելք ուղին. 1999-2003[խմբագրել | խմբագրել կոդը]
Անկում, վնասվածքներ, դեպրեսիա.2004-2007[խմբագրել | խմբագրել կոդը]
Վերադարձ. 2008-2010[խմբագրել | խմբագրել կոդը]
Օլիմպիական ոսկի, հաղթանակներ ու ռեկորդներ. 2011-2014[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեկ տարվա բացակայությունից հետո Սերենա Ուիլյամսը կորտ վերադարձավ Իսթբորնի մրցաշարում[18], որտեղ 2-րդ փուլում Պարտվեց Վերա Զվոնարյովային։ Ուիմբլդոնի մրցաշարում նա 1/16 եզրափակիչում պարտվեց Մարիոն Բարտոլիին։ Պարտությունից հետո նա WTA վարկանիշում նահանջեց 175-րդ հորիզոնական։
Վերադարձից հետո առաջին տիտղոսը նվաճել է Սթենֆորդում, իսկ այնուհետև Տորոնտոյում հաղթեց Սամանտա Ստոսուրին։ 2011 թ. նա հասավ ԱՄՆ բաց առաջնության եզրափակիչ, որտեղ պարտվեց Ստոսուրին։
2012 թվականին Ավստրալիայի բաց առաջնության 4-րդ փուլում Սերենան պարտվեց Եկատերինա Մակարովային։ Գարնանը նա հաղթանակներ տարավ Չարլսթոնի և Մադրիդի մրցաշարերում։ Ֆրանսիայի բաց առաջնությունում նա պարտություն կրեց առաջին փուլում Վիրջին Ռազանոյից։ Տարվա երկրորդ կեսին Սերենա Ուիլյամսը հաղթեց 5 մրցաշարում՝ Ուիմբլդոնում, Սթենֆորդում, Լոնդոնի Օլիմպիական խաղերում, ԱՄՆ բաց առաջնությունում և տարվա Ամփոփիչ մրցաշարում։ 2012 թ. նա 4-րդ անգամ ճանաչվեց տարվա լավագույն խաղացող։
2013 թվականի Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչում Սերենա Ուիլյամսը պարտվեց իր հայրենակից Սլոան Ստեֆանսին։ Դոհայի մրցաշարում հաղթելով Պետրա Կվիտովային՝ Ուիլյամսը 6-րդ անգամ վերադարձավ վարկանիշի առաջին հորիզոնական՝ դառնալով այն գլխավորած ամենատարեց կին թենիսիստը[19]։
2013 թ. Ուիլյամսը 6-րդ անգամ հաղթեց Մայամիի մրցաշարում՝ այդ ցուցանիշով շրջանցելով ռեկորդակիր Շտեֆի Գրաֆին։ Մայամիից հետո Սերենա Ուիլյամսը հաղթեց Մադրիդի ու Հռոմի մասթերսներում՝ եզրափակիչներում պարտության մատնելով Մարիա Շարապովային և Վիկտորիա Ազարենկային։ Այունհետև նա հաղթանակ տարավ Ռոլան Գարոսում՝ եզրափակիչում կրկին առավելության հասնելով Շարապովայի նկատմամբ։ Այս հաղթանակից հետո նա Մարտինա Նավրատիլովայից, Քրիս Էվերտից ու Շտեֆի Գրաֆից հետո դարձավ 4-րդ թենիսիտուհին, ով առնվազն երկուական անգամ հաղթել է Մեծ Սաղավարտի բոլոր մրցաշարերում։

Ուիմբլդոնում Ուիլյամսն անհաջող հանդես եկավ, սակայն հաղթեց ԱՄՆ բաց առաջնությունում։ 2013 թ. Սերենան 11 տիտղոս նվաճեց։ Մրցաշրջանի ընթացքում նա ավելի քան 12 միլիոն դոլար վաստակեց և դարձավ առաջին կինը, ով մեկ մրցաշրջանում վաստակել է 10 միլիոն դոլարից ավելի։
2014 թվականին Սերենա Ուիլյամսը ՄԵծ Սաղավարտի 4 մրցաշարերից հաղթանակ տարավ միայն ԱՄՆ բաց առաջնությունում։ 2014 թ. օգոստոսի 4-ին Ուիլյամսը դարձավ այն 5 թենիսիստուհիներից մեկը, ովքեր WTA վարկանիշային աղյուսակը գլխավորել են առնվազն 200 շաբաթ։
Սերենան ընդդեմ Վենուսի[խմբագրել | խմբագրել կոդը]
Սերենա և Վենուս Ուիլյամս քույրերը 1998 թվականից սկսած 25 պրոֆեսիոնալ հանդիպում են անցկացրել։ Քույրերի պայքարում Սերենան առջևում է 14-11 հաշվով։ Քույրերը 8 անգամ միմյանց դեմ խաղացել են Մեծ սաղավարտի մրցաշարերի եզրափակիչներում, որոնցից 6-ը հաղթել է Սերենան։
2002 թվականի Ռոլան Գարոսի մրցաշարից սկսած՝ նրանք 4 անգամ անընդմեջ խաղացել են Մեծ սաղավարտի մրցաշարերի եզրափակիչներում։
Մեծ սաղավարտի մրցաշարերի եզրափակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մենախաղ 22 (18-4)[խմբագրել | խմբագրել կոդը]
Ելք | Տարի | Մրցաշար | Ծածկույթ | Մրցակից | Հաշիվ |
---|---|---|---|---|---|
Հաղթող | 1999 | US Open | Կոշտ | ![]() |
6–3, 7–6(7–4) |
Եզրափակիչ | 2001 | US Open | Կոշտ | ![]() |
2–6, 4–6 |
Հաղթող | 2002 | French Open | Կավ | ![]() |
7–5, 6–3 |
Հաղթող | 2002 | Wimbledon | Խոտ | ![]() |
7–6(7–4), 6–3 |
Հաղթող | 2002 | US Open (2) | Կոշտ | ![]() |
6–4, 6–3 |
Հաղթող | 2003 | Australian Open | Կոշտ | ![]() |
7–6(7–4), 3–6, 6–4 |
Հաղթող | 2003 | Wimbledon (2) | Խոտ | ![]() |
4–6, 6–4, 6–2 |
Եզրափակիչ | 2004 | Wimbledon | Խոտ | ![]() |
1–6, 4–6 |
Հաղթող | 2005 | Australian Open (2) | Կոշտ | ![]() |
2–6, 6–3, 6–0 |
Հաղթող | 2007 | Australian Open (3) | Կոշտ | ![]() |
6–1, 6–2 |
Եզրափակիչ | 2008 | Wimbledon (2) | Խոտ | ![]() |
5–7, 4–6 |
Հաղթող | 2008 | US Open (3) | Կոշտ | ![]() |
6–4, 7–5 |
Հաղթող | 2009 | Australian Open (4) | Կոշտ | ![]() |
6–0, 6–3 |
Հաղթող | 2009 | Wimbledon (3) | Խոտ | ![]() |
7–6(7–3), 6–2 |
Հաղթող | 2010 | Australian Open (5) | Կոշտ | ![]() |
6–4, 3–6, 6–2 |
Հաղթող | 2010 | Wimbledon (4) | Խոտ | ![]() |
6–3, 6–2 |
Եզրափակիչ | 2011 | US Open (2) | Կոշտ | ![]() |
2–6, 3–6 |
Հաղթող | 2012 | Wimbledon (5) | Խոտ | ![]() |
6–1, 5–7, 6–2 |
Հաղթող | 2012 | US Open (4) | Կոշտ | ![]() |
6–2, 2–6, 7–5 |
Հաղթող | 2013 | French Open (2) | Կավ | ![]() |
6–4, 6–4 |
Հաղթող | 2013 | US Open (5) | Կոշտ | ![]() |
7–5, 6–7(6–8), 6–1 |
Հաղթող | 2014 | US Open (6) | Կոշտ | ![]() |
6–3, 6–3 |
Կանանց զուգախաղ։ 13 (13-0)[խմբագրել | խմբագրել կոդը]
Ելք | Տարի | Մրցաշար | Ծածկույթ | Խաղընկեր | Մրցակիցներ | Հաշիվ |
---|---|---|---|---|---|---|
Հաղթող | 1999 | French Open | Կավ | ![]() |
![]() ![]() |
6–3, 6–7(2–7), 8–6 |
Հաղթող | 1999 | US Open | Կոշտ | ![]() |
![]() ![]() |
4–6, 6–1, 6–4 |
Հաղթող | 2000 | Wimbledon | Խոտ | ![]() |
![]() ![]() |
6–3, 6–2 |
Հաղթող | 2001 | Australian Open | Կոշտ | ![]() |
![]() ![]() |
6–2, 2–6, 6–4 |
Հաղթող | 2002 | Wimbledon (2) | Խոտ | ![]() |
![]() ![]() |
6–2, 7–5 |
Հաղթող | 2003 | Australian Open (2) | Կոշտ | ![]() |
![]() ![]() |
4–6, 6–4, 6–3 |
Հաղթող | 2008 | Wimbledon (3) | Խոտ | ![]() |
![]() ![]() |
6–2, 6–2 |
Հաղթող | 2009 | Australian Open (3) | Կոշտ | ![]() |
![]() ![]() |
6–3, 6–3 |
Հաղթող | 2009 | Wimbledon (4) | Խոտ | ![]() |
![]() ![]() |
7–6(7–4), 6–4 |
Հաղթող | 2009 | US Open (2) | Կոշտ | ![]() |
![]() ![]() |
6–2, 6–2 |
Հաղթող | 2010 | Australian Open (4) | Կոշտ | ![]() |
![]() ![]() |
6–4, 6–3 |
Հաղթող | 2010 | French Open (2) | Կավ | ![]() |
![]() ![]() |
6–2, 6–3 |
Հաղթող | 2012 | Wimbledon (5) | Խոտ | ![]() |
![]() ![]() |
7–5, 6–4 |
Խառը զուգախաղ։ 4 եզրափակիչ (2-2)[խմբագրել | խմբագրել կոդը]
Ելք | Տարի | Մրցաշար | Ծածկույթ | Խաղընկեր | Մրցակիցներ | Հաշիվ |
---|---|---|---|---|---|---|
Եզրափակիչ | 1998 | French Open | Կավ | ![]() |
![]() ![]() |
4–6, 4–6 |
Հաղթող | 1998 | Wimbledon | Խոտ | ![]() |
![]() ![]() |
6–4, 6–4 |
Հաղթող | 1998 | US Open | Կոշտ | ![]() |
![]() ![]() |
6–2, 6–2 |
Եզրափակիչ | 1999 | Australian Open | Կոշտ | ![]() |
![]() ![]() |
4–6, 6–4, 6–7(5–7) |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Collins B. The Bud Collins History of Tennis: An Authoritative Encyclopedia and Record Book — 2 — NYC: New Chapter Press, 2010. — P. 679. — ISBN 978-0-942257-70-0
- ↑ http://www.wtatennis.com/players/player/9044/
- ↑ 3,0 3,1 WTA կայքէջ
- ↑ 4,0 4,1 4,2 Collins B. The Bud Collins History of Tennis: An Authoritative Encyclopedia and Record Book — 2 — NYC: New Chapter Press, 2010. — P. 681. — ISBN 978-0-942257-70-0
- ↑ FemBio database (գերմ.)
- ↑ GeneaStar
- ↑ 7,0 7,1 http://espn.go.com/tennis/player/results/_/id/394/serena-williams
- ↑ "Million Dollar Club". Retrieved June 25, 2013
- ↑ «Venus and Serena Williams win Olympic gold»։ CBS News։ AP։ օգոստոսի 5, 2012։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-15-ին։ Վերցված է 2014-09-09
- ↑ Whiteside Kelly (օգոստոսի 4, 2012)։ «Serena Williams routs Maria Sharapova for Olympic gold»։ USA Today
- ↑ 11,0 11,1 WTA Profile http://www.wtatennis.com/players/player/9044
- ↑ «About Serena – Serena Williams»։ serenawilliams.com։ Արխիվացված է օրիգինալից 2016-11-07-ին։ Վերցված է 2014-09-09
- ↑ Ford Bonnie D. (հունվարի 22, 2008)։ «Gimpy Jankovic swats away defending champion Williams»։ ESPN
- ↑ Reeves Wiedeman (սեպտեմբերի 5, 2012)։ «The Serve, Returned»։ The New Yorker
- ↑ «IDS Serve Speed Leaders»։ WTA Tennis.com։ WTA Tour
- ↑ Marcin Bryszak (հուլիսի 30, 2014)։ «Sabine Lisicki sets record for fastest serve in women’s tennis - but loses»։ The Guardian
- ↑ (Williams 2009, էջեր 114–115)
- ↑ Clarey Christopher։ «Serena Williams Plans to Play at Wimbledon»։ The New York Times։ Վերցված է հունիսի 6, 2011
- ↑ «Serena To Return To No.1 For Sixth Time»։ WTA Tennis (WTA Tour)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Ապրող անձինք
- 1981 ծնունդներ
- Հունիսի 26 ծնունդներ
- Անձինք այբբենական կարգով
- Թենիսիստներ այբբենական կարգով
- Սեպտեմբերի 26 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Կանանց թենիսի առաջին ռակետներ
- Ուիմբլդոնի մրցաշարի կանանց մենախաղի հաղթողներ
- Ավստրալիայի թենիսի բաց առաջնության կանանց մենախաղի հաղթողներ
- Ֆրանսիայի թենիսի բաց առաջնության կանանց մենախաղի հաղթողներ
- ԱՄՆ-ի թենիսի բաց առաջնության կանանց մենախաղի հաղթողներ
- Ամերիկացի թենիսիստներ
- Կին ինքնակենսագիրներ
- 2012 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ
- 2008 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ
- 2000 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ
- ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպաններ