Վիկտորյա Ազարենկա
Սեռ | իգական |
---|---|
Քաղաքացիություն | Բելառուս |
Բնակվելու վայր | Մոնտե Կառլո[1] |
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 31, 1989[1][2][3] (35 տարեկան) |
Ծննդավայր | Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Հասակ | 183 սանտիմետր[4] սմ |
Քաշ | 70 կիլոգրամ կգ |
Կարիերայի սկիզբ | 2003 թ. ապրիլի 19 |
Աշխատող ձեռք | աջ |
Հարված ձախից | երկձեռքանի |
Մարզիչ | Անտոնիո դան Գրիչեն (2005–2009) Սեմ Սումիկ (2010–2015) Վիմ Ֆիսեթ (2015–այժմ) |
Պարգևավճար, USD | 28,244,443 |
Մենախաղ | |
Խաղեր Հ/Պ | 629–260[1] |
Տիտղոսներ | 20 (WTA), 1 (ITF) |
Ամենաբարձր վարկանիշ | 1 (2012 թվական, հունվարի 30) |
Ներկայիս վարկանիշ | 11 (2016 թվական, սեպտեմբերի 12) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | Հաղթանակ (2012 թվական) |
Ֆրանսիա | 1/2 կիսաեզրափակիչ (2013 թվական) |
Ուիմբլդոն | 1/2 կիսաեզրափակիչ (2011 թվական, 2012 թվական) |
ԱՄՆ | Եզրափակիչ (2012 թվական, 2013 թվական) |
Զուգախաղ | |
Խաղեր Հ/Պ | 186–73[1] |
Տիտղոսներ | 6 WTA,3 ITF |
Ամենաբարձր վարկանիշ | 7 (2008 թվականի հուլիսի 7) |
Ներկայիս վարկանիշ | 444 (2016 թվականի փետրվարի 8) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | Եզրափակիչ (2008, 2011) |
Ֆրանսիա | Եզրափակիչ (2009 թվական) |
Ուիմբլդոն | 1/4 կիսաեզրափակիչ (2008 թվական) |
ԱՄՆ | 2-րդ փուլ, (2009 թվական) |
Թարմացվել է՝ 2016 սեպտեմբերի 12 |
Վիկտորյա Ազարենկա (բելառուս․՝ Вікторыя Фёдараўна Азаранка, հուլիսի 31, 1989[1][2][3], Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), բելառուս թենիսիստուհի։ Նախկինում թենիսի մենախաղերի առաջին ռակետն է։
Ազարենկան թենիս սկսել է խաղալ 7 տարեկանից։ 14 տարեկանում տեղափոխվել է ԱՄՆ, Արիզոնա նահանգ, ներկայումս ապրում է Մոնտե Կառլոյում (Մոնակո)։ Մարզվում է մարզիչ Վիմ Ֆիսեթի մոտ։
Ընդհանուր տեղեկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազարենկան մեկն է Ֆյոդոր Միխայիլի և Ալլա Վալենտինի Ազարենկաների զավակներից, նրա եղբայրը Մաքսիմ Ազարենկան է։
Վիկտորյան թենիսում է յոթ տարեկան հասակից։ 14 տարեկան հասակում նա տեղափոխվել է Սքոտսդեյլ (Արիզոնա նահանգ, ԱՄՆ)՝ շնորհիվ հայտնի հոկեյի դարպասապահ Նիկոլայ Խաբիբուլինի, որն այն ժամանակ հանդես էր գալիս ՀԱԼ-ում (Հոկեյի Ազգային Լիգա) և նրա կնոջ՝ Ազարենկայի մոր ընկերուհու[5]։
2009 թվականին բելառուս մարզուհին նկարահանվել է ֆրանսիական FHM (անգլ. For Him Magazine) ամսագրի համար։
Խաղային ոճ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազարենկան նախընտրում է շատ ագրեսիվ խաղ ետին գծում՝ օգտագործելով խոր և հզոր հարվածներ։ Բեկհենդը նույնպես արդյունավետ է, ինչպես ֆորհենդը և ավելի հուսալի։ Իսկ ընթացքից հարվածը կորտի կենտրոնից լավագույններից մեկն էր այն ժամանակվա կանանց թենիսում։
Մատուցումը հանդիսանում է համեմատաբար թույլ կողմերից, չնայած Վիկտորյան նրա վրա չի հիմնվում՝ նախընտրելով հուսալիորեն մատուցել գնդակը, պահպանելով առաջին մատուցմամբ խաղալու բարձր տոկոսայնություն։
Մրցանակներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բելառուսական Հանրապետության Սպորտի Վաստակավոր Վարպետ ( 2010 թվականի հուլիսի 29[6]))։
- Երրորդ աստիճանի Հայրենիքի շքանշան (2012 թվականի հունվարի 28[7])։
Սպորտային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատանեկան տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մենախաղային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]18 տարեկանից ոչ բարձր թենիսիստուհիների մրցություններում Վիկտորյան նորամուտը նշում է 2002 թվականի օգոստոսին, հայրենի Մինսկում կայացած մրցույթում՝ առաջին իսկ խաղում զիջելով ռուսաստանցի Օլգա Պուչկովային[8]։
2003 թվականին Ազարենկան հաղթում է այդ մակարդակի իր առաջին մրցույթում՝ Տաշքենդի G3 կարգի մրցաշարում[9]։ Այդ նույն տարում Վիկտորյան առաջին անգամ խաղում է G1 կարգի մրցույթում։
2004 թվականին, հողածածկի վրա տեղի ունեցող մրցույթների շարքում բավականին հաջող ելույթներից հետո, մրցաշրջանի սկզբում, բելառուս թենիսիստուհին հավաքում է բավականին վարկանիշ և խաղային փորձ, որպեսզի իր նորամուտը նշի Մեծ Սաղավարտի մրցաշարի պատանեկան մրցաշարում։ Առաջին մրցաշարը հանդիսացավ «Roland Garros»-ը (Ֆրանսիայի թենիսի բաց առաջնություն)։ Առաջին փորձը սահմանափակվեց երրորդ շրջանով, որտեղ Վիկտորյան զիջեց իսրաելուհի Շահար Պեերին։ Երկրորդ նմանատիպ մրցաշարում՝ Ուիմբլդոնում (Wimbledon), Ազարենկան հասնում է մինչև կիսաեզրափակիչ՝ տևական երրորդ սեթում զիջելով սերբուհի Աննա Իվանովիչին[10]։ US Open-ում (Ամերիկայի թենիսի բաց առաջնություն) արդյունքը կրկնվեց։
2005 թվականը դարձավ բերոռուս թենիսիստուհու պատանեկան թենիսում վերջին տարին։ Մեկ տարվա ընթացքում խաղացվեց վեց մրցաշար և միայն մեկ անգամ Վիտորիան պարտվեց կիսաեզրափակիչից շուտ (Roland Garros-ում)։ Մնացյալ հինգ մրցաշարերից չորսում Վիտորիան հաղթանակ է տոնել, իր հաշվին գրանցելով երկու հաղթանակ Մեծ Սաղավարտի մրցաշարում և տիտղոսներ պատանեկան փուլի ավագ կարգում՝ G1 մրցաշար Մելբուրնում[11] և GA մրցաշար Օսակայում[12]
2005 թվականի հունվարի 31-ին Australian Open-ի (Ավստրալիայի թենիսի բաց առաջնություն) տիտղոսից հետո Ազարենկան առաջին անգամ բարձրանում է պատանեկան վարկանիշի գագաթը։ Իսկ ամբողջ մրցաշրջանի արդյունքում, գնահատելով բալոռուս թենիսիստուհու հաջողությունները, ITF-ը (անգլ. International Tennis Federation, Թենիսի Միջազգային Ֆեդերացիա) նրան ճանաչում է տարվա լավագույն երիտասարդ թենիսիստուհի։
Զուգախաղային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մենախաղային գործունեությանը զուգընթաց սկսվում է նաև նրա զուգախաղային գործունեությունը։ Մինսկի մրցաշարում Վիկտորյան անմիջապես հասնում է մինչև եզրափակիչ։
Արդեն երկրորդ մրցաշարում Ազարենկան սկսում է զուգախաղային համագործակցությունը այդ ժամանակաշրջանի մեկ այլ բելառուս ուժեղագույն թենիսիստուհի Օլգա Գովորցովայի հետ։ Իրենց համագործակցության սկիզբը այդ մակարդակում աղջիկները նշում են G4 կարգի մրցաշարի տիտղոսով[13]։ 2003 թվականի մրցաշրջանի ավարտը։ Մի քանի ոչ մեծ մրցաշարերում հաղթանակի հասնելուց հետո, բելառուս թենիսիստուհիները մրցաշրջանը ավարտում են ԱՄՆ-ում՝ որտեղ հասնում են հեղինակավոր Orange Bowl մրցաշարի եզրափակիչին։
2004 թվականի մրցաշրջանը, նույնպես, աղջիկները միասին են խաղում։ Վիկտորյան և Օլգան հաջող են սկսում մեկնարկը հողածածկի վրա՝ տիտղոս նվաճելով Իտալիայի GA կարգի մրցաշարում[14] և հասնում են Roland Garros մրցաշարի կիսաեզրափակիչ։ Խոտածածկի վրա Բելառուսի Հանրապետության ներկայացուցիչները առաջին մեծ հաջողությանն են հասնում՝ Ազարենկան և Գովորցովան հաղթում են Ուիմբլդոնում։ Մինչ տարեվերջ աղջիկները հասնում են նաև US Open-ի կիսաեզրափակիչ։
Զուգախաղային մրցաշրջան 2006-ը նույնպես բավականին հաջող էր։ Վիկտորյան խաղում է հինգ մրցաշարում (ժամանակ առ ժամանակ համագործակցելով Ալիսա Կլեյբանովայի, Մարինա Էրակովիչի և Ագնեշ Սավայի հետ)։ Նրան հաջողվեց իրավունք նվաճել հանդես գալու չորս եզրափակիչներում, որոնցում նվաճվեց երեք տիտղոս (բոլորն էր Մեծ Սաղավարտի մրցաշարերում)։ Միակ անհաջողությունը Մելբուրնի G1 մրցաշարի եզրափակիչն էր, որտեղ Ազարենկան և Կլեյբանովան զիջեցին Ֆրանկովային և Սավային։
Մեծահասակների կարիերայի առաջին տարիները
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծահասակների խաղաշրջանի մրցույթներում Ազարենկան իր նորամուտը նշում է 2003 թվականի աշնանը՝ խաղալով մի քանի 10-հազարականներ Իսրայելում։ Այդ մրցույթներում բելառուս թենիսիստուհին տոնում է իր առաջին հաղթանակը՝ Գովորցովայի հետ միասին հաղթելով Ռամատ-խա-Շարոնի փոքրիկ մրցաշարում։
Հաջորդ տարին ավելի արդյունավետ է. Վիկտորյան մասնակցում է միանգամից հինգ մրցաշարի։ Հուլիսին, Դարմշտադտի մրցաշարում, Ազարենկան տոնում է իր առաջին հաղթանակը Թոփ 20-ի խաղացողի հանդեպ՝ հաղթելով ուկրաինուհի Մարիա Կոռիտցևային։
2005 թվականին, հաջող անց կացնելով մրցաշարերի շարք ԱՄՆ-ում, Վիկտորյան ներխուժում է Թոփ 300։ Հետագայում, Եվրոպայում կայացող ITF մրցաշարերում, Վիկտորյան հավաքում է վարկանիշային միավորներ և սեպտեմբերի սկզբին սերտորեն մոտենում է Թոփ 200-ին։ Ավելի ուշ, Գուանչժոուի մրցաշարում, բելառուս թենիսիստուհին առաջին անգամ հաղթահարում է WTA (անգլ. Women's Tennis Association, Կանանց Թենիսի Ասոցիացիա) մրցաշարի որակավորումը և արդյունքում հասնում է մինչև կիսաեզրափակիչ, միաժամանակ հաղթանակի հասնելով Թոփ 100-ի թենիսիստուհիների նկատմամբ։ Տվյալ հաջողությունը թույլ է տալիս մտնել և ամրապնդվել Թոփ 200-ում և ապահովել մասնակցությունը Australian Open-ի որակավորումում։
Զուգախաղային տարին նշվում է Թուսոնի 75-հազարանոց մրցաշարի տիտղոսով, որը նվաճվում է Տատյանա Պուչեկի հետ միասին։
2006 թվականին, Մեմֆիսի մրցաշարում, Վիկտորյան հաղթում է Թոփ 20-ի առաջին խաղացողին (Նիկոլ Վայդիշովա), իսկ երկու ամիս անց Մայամիում հաղթում է Թոփ 30-ի երկրորդ խաղացողին (Ելենա Յանկովիչ)։ Հողածածկային խաղաշրջանի ժամանակ Ազարենկան դժվարին պայքարում՝ երրորդ սեթի թայ-բրեքում, պարտվում է 2004 թվականի Roland Garros-ի հաղթող Անաստասիա Միսկինային՝ Հռոմի գերմրցաշարի երրորդ շրջանում, իսկ առաջին շրջանում հաղթանակ է տոնում հողածածկի մասնագետ Անաբել Մեդինա Գարիգեսին։ 2006 թվականի US Open-ի առաջին շրջանում նա ռևանշի է հասնում Անաստասիա Միսկինայի նկատմամբ, այնուհետև հասնում է երրորդ շրջան, որտեղ պարտվում է Աննա Չակվետաձեին։ Հաջորդ մրցաշարում՝ Տաշքենդում, Վիկտորյան մեծահասակների կարիերայում երկրորդ անգամ հասնում է մինչև WTA մրցաշարի եզրափակիչ, որտեղ պարտվում է Սուն Տյանտանին՝ Չինաստանից։ Տարին ավարտում է հյուսիս-ամերիկյան մրցաշարով՝ հասնելով Պիտսբուրգի ITF մրցաշարի եզրափակիչ, որտեղ զիջում է Կանադայի ներկայացուցիչ Ալեքսանդրա Վոզնյակին[15]։
2007 թվական
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկսելով տարին որպես համաշխարհային դասակարգման 96-րդ համար, Ազարենկան մեկնարկում է ավստրալիական մրցաշարերի շարքով։ Սկզբում Հոբարտի մրցաշարի որակավորումն էր, որտեղ նա զիջելով 3-6, 2-5 հրաժարվում է շարունակել պայքարը շվեյցարուհի Էմանուել Գալյարդիի հետ խաղում։ Այնուհետև Australian Open էր, որտեղ նա երկրորդ անգամ, անընդմեջ, հասնում է Մեծ Սաղավարտի մենախաղերի մրցաշարի երրորդ շրջան, միաժամանակ հաղթանակ տանելով (երկրորդ շրջանում) Մարիոն Բարտոլիի նկատմամբ՝ նախքան համաշխարհային դասակարգման 11-րդ ռակետ, սերբուհի Ելենա Յանկովիչին պարտվելը։
Մասնակցելով Լաս Վեգասի նախապատրաստական մրցաշարին (երկրորդ շրջան, պարտություն հայրենակցուհի Տատյանա Պուչեկից) Վիկտորյան սլանում է երկու ամերիկյան գարնանային սուպերմրցաշարերին։ Ինդիանա Ուելսում նա հաղթահարում է որակավորումը և հասնում է մինչև երրորդ շրջան, որտեղ պարտվում է Վերա Զվոնարյովային։ Այդ մրցելույթը թույլ է տալիս Ազարենկային ուղղակիորեն մասնակցել Մայամիի հիմնական մրցաշարին, որտեղ նա կրկին հասնում է երրորդ շրջան։ Այս անգամ նրան կանգնեցնում է Նիկոլ Վայդիշովան՝ Չեխիայից։
Հաջորդ շաբաթ մեկնարկում է հողածածկային մրցաշրջանը։ Ամելիա Այլենդի մրցաշարում նա պարտություն է կրում հենց մեկնարկում։
Երեքշաբաթյա ընդմիջումից հետո նա վերսկսում է մասնակցությունը մրցաշարին։ Մայիսի առաջին կեսին նա երկու անգամ նշվում է կրտսեր որակավորման մրցաշարերի բարձր փուլերում՝ Էշտորիլում (Պորտուգալիա)նա առաջին անգամ մասնակցում է WTA մրցաշարերի եզրափակիչին։ Իսկ հաջորդ շաբաթ նա մոտ էր այդ նույն արդյունքին Պրահայի (Չեխիա) մրցաշարում[16]՝ սակայն կիսաեզրափակիչում, 3-6, 5-4 հաշվի ժամանակ, ստիպված էր ընդհատել պայքարը Ակիկո Մորիգամիի հետ խաղում։ Մրցաշեր վերադառնալ հաջողվեց միայն Rolland Garros-ում, որտեղ հենց մեկնարկում ստիպված էր վայր դնել զենքերը իտալուհի Կարին Կնապի հետ խաղում։
Արագընթաց խոտածածկային մրցաշրջանը սկսվում է Հերտոգենբոսեի (Նիդերլանդներ) մրցաշարից, որտեղ Վիկտորյան մեկնարկում զիջում է համաշխարհային դասակարգման 8-րդ ռակետ և մրցաշարի ապագա հաղթող Աննա Չակվետաձեին։ Եվ, վերջապես, Ուիմբլդոնում, որտեղ նա հասնում է մինչև երրորդ շրջան, նորից զիջելով Վայդիշովային(այդ պահին համաշխարհային դասակարգման 14-րդ ռակետ)։
Նախապատրաստությունը US Open-ին, Վիկտորյան տեղավորում է երեք մրցաշարում։ Եվ, եթե Ստենֆորդում և Սան Դիեգոյում առանձնապես հաջողությունների չի հասնում, ապա Լոս Անջելեսի մրցաշարում նա հասնում է մինչև 1/4 եզրափակիչ, որտեղ երկրորդ սեթի թայ բրեյքում բաց է թողնում հնարավորությունը հաղթանակի հասնելու մրցաշարի երկրորդ համարը հանդիսացող Ելենա Յանկովիչին Սերբիայից։ Դրան հաջորդող US Open-ը դարձավ բելառուս թենիսիստուհու համար լավագույնը երկարատև ժամկետում՝ Վիկտորյան, առաջին անգամ կարիերայի ընթացքում, հասնում է Մեծ Սաղավարտի մեծահասակների մրցաշարերի չորրորդ շրջան (որտեղ զիջում է մրցաշարի եզրափակիչի ապագա մասնակից Սվետլանա Կուզնեցովային Ռուսաստանից) և նշվում է ավելի քան վստահ հաղթանակը համաշխարհային դասակարգման նախկին առաջին ռակետ Մարտինա Հինգենսի նկատմամբ՝ երեք սեթանոց մրցախաղի երկու հաղթանակած սեթերում նրան զիջելով միայն մեկ գեյմ։ Իսկ խառը զուգախաղում (հայրենակից Մաքսիմ Միրնու հետ միասին) Ազարենկան տիտղոս է նվաճում՝ եզրափակիչում, երկու սեթում, հաղթելով ամերիկա-հնդկական Մեգան Շոնեսի և Լեանդեր Պաես զույգին[17]։
Մրցաշրջանի ավարտը արագընթաց էր և ընդգրկեց երեք մրցաշար՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։ Լյուքսեմբուրգում նա հասնում է 1/4 եզրափակիչ, միաժամանակ հաղթելով Ագնեշկա Ռադվանսկուն և Նադեժդա Պետրովային (ավելի քան վստահ՝ 6-2, 6-1, դա, նաև, առաջին հաղթանակն էր Թոփ 10-ի խաղացողի նկատմամբ)։ 1/4 եզրափակիչում նրան կանգնեցնում է Վերա Զվոնարյովան։ Զուգախաղում (Շահար Պեերի հետ միասին) հասնում է մինչև եզրափակիչ։ Հաջորդ շաբաթ՝ Տաշքենդում (Ուզբեկստան), նա, կարիերայի ընթացքում, հասնում է WTA մրցաշարերի երկրորդ եզրափակիչին (չնայած մրցաշարին նա համարվում էր առաջին դասակարգվածը)։ Տարին ավարտվում է առաջին կարգի «Կրեմլի գավաթ» մրցաշարով՝ Մոսկվա (Ռուսաստան)։ Երկրորդ շրջանում հաջողվում է հաղթանակ տանել համաշխարհային դասակարգման 4-րդ ռակետ Մարիա Շարապովայի նկատմամբ՝ 7-6 (9-7) 6-2, ետ բերելով վեց սեթպոինթ առաջին սեթում[18]։ Քառորդ եզրափակիչում նա ստիպված է լինում զիջել մրցաշարի ապագա հողթող Ելենա Դեմենտևային։ Զուգախաղում, հայրենակցուհի Տատյանա Պուչեկի հետ, հասնում է եզրափակիչ, որտեղ միայն թայ բրեյքում զիջում են Լիզել Հուբեր և Կառա Բլեկ (այդ պահին համաշխարհային դասակարգման առաջին ռակետ) զույգին՝ 6-4, 1-6, 7-10: Տարվա վերջին նրան հաջողվում է համաշխարհային դասակարգման աղյուսակում բարձրանալ մենախաղերի 27-րդ հորիզոնական, իսկ զուգախաղերում՝ 29-րդ հորիզոնական։
2008 թվական
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիկտորյան տարին սկսում է Գոլդ Կոստեում (Ավստրալիա)։ Լինելով դասակարգված, նա հասնում է մինչև եզրափակիչ, միաժամանակ պարտության մատնելով դասակարգման 4-րդ համարին՝ Շահար Պեերին Իսրայելից։ WTA մրցաշարերի մենախաղերի իր երրորդ եզրափկիչում նա նորից զիջում է՝ չինուհի Լի Նաին, սակայն, նույնիսկ չհաղթելով մրցաշարում, նա, առաջին անգամ կարիերայում, բարձրանում է համաշխարհային դասակարգման 25-րդ հորիզոնական։ Սակայն պահպանել դիրքը չի հաջողվում։ Հոբարտում ստիպված է լինում լքել մրցաշարը առաջին մրցախաղի չորրորդ գեյմից հետո՝ ձախ ոտքի վնասվածքի պատճառով[19]։
Australian Open-ում Ազարենկան առաջին անգամ դասակարգվում է՝ 26-րդը։ Համեմատաբար հեշտ հաղթահարելով առաջին երկու շրջանները, երրորդում ստիպված է լինում ավարտել պայքարը՝ մրցաշարի գործող չեմպիոն Սերենա Ուիլյամսը ավելի ուժեղ էր - 3:6, 4:6։ Զուգախաղում Վիկտորյան՝ իր խաղընկերուհու հետ, ստանում է դասակարգման 12-րդ համարը։ Մեկը մյուսի ետևից անցնելով հինգ զույգի (որոնցից երեքը դասակարգված էին. Սանյա Միրզա և Ալիսիա Մոլիկը 6-րդն էին, Ժանետ Գուսարովան և Ֆլավիա Պենետին 13-րդը, Չժեն Ցզեն և Յան Ցզին (2006 թվականի մրցաշարի հաղթողները)) նրանք դուրս են գալիս եզրափակիչ, որտեղ զիջում են չդասակարգված զույգ, ուկրաինուհիներ Կատերինա և Ալյոնա Բոնդարենկոներին, չնայած որ հաղթանակ տոնեցին առաջին սեթում։
Երկարատև ընդմիջումից առաջ հերթական մրցաշարը խաղացվեց Փարիզում (Ֆրանսիա), որտեղ նա հենց մեկնարկում զիջում է հույն Էլենի Դանիլիդուին։ Մոտ երկու ամսվա ընդմիջումից հետո նա խաղում է Մայամիի մրցաշարում։ Մենախաղերում Ազարանկան պարտվում է երրորդ շրջանում՝ Սվետլանա Կուզնեցովային, չնայած որ հաղթում էր 6:1, 5:2[20]։ Զուգախաղում (Շահար Պեերի հետ) հասնում է մինչև կիսաեզրափակիչ։
Կանաչ հողածածկի վրա մրցաշարերը մենախաղերում առանձնապես հաջողություն չբերեցին, իսկ զուգախաղում (այժմ Ելենա Վեսնինայի հետ) նրանց հաջողվեց հասնել Ամելիա Այլենդի մրցաշարի եզրափակիչ և Չարլստոնի մրցաշարի կիսաեզրափակիչ։
Եվրոպա վերադարձը նշանավորվում է WTA-ի մրցաշարերի չորրորդ եզրափակիչով՝ Պրահայում, որտեղ, մինչ եզրափակիչ չզիջելով ոչ մի սեթ, նա, այնուամենայնիվ, չի կարողանում նվաճել առաջին խոշոր տիտղոսը։ Ռուսաստանցի Վերա Զվոնարյովան ավելի ուժեղ էր- 6:7, 2:6։ Այնուհետև, Բեռլինում, Վիկտորյան ձևակերպում է երկու կիսաեզրափակիչ (մենախաղում պայքարից դուրս է հանվում համաշխարհային դասակարգման 7-րդ համարը՝ Աննա Չակվետաձեն, մինչ նրան կկանգնեցներ այդ ժամանակ թափ առնող Դինարա Սաֆինան, իսկ զուգախաղում, Շահար Պեերի հետ, քառորդ եզրափակիչում ռևանշ են վերցնում Բոնդարենկո քույրերից՝ Australian Open-ի պարտության համար, երրորդ գեյմից հետո, հանվում են համաշխարհային դասակարգման առաջին զույգը համարվող Կարա Բլեկի և Լիզել Հուբերի հետ մրցախաղում)։ Դրան հաջորդող հռոմյան Մասթերսը (Իտալիայի բաց առաջնություն) ավարտվում է վաղաժամկետ՝ երրորդ շրջանում։ Ցվետանա Պիրոնկավայի հետ մրցախաղում՝ ինը գեյմից հետո, նա ձախ ոտքի ծնկահոդի վնասվածքի պատճառով ստիպված է լինում հանվել մրցաշարից[21]։
Օրացույցային մրցաշրջանի հաջորդ մրցաշարում՝ Roland Garros-ում, նրան դասակարգում են 16-րդը։ Համեմատաբար հեշտությամբ հաղթահարելով երեք շրջանները (ոչ մի պարտված սեթ), չորրորդում նրան նորից (ինչպես Մայամիում) ճանապարհը արգելափակում է Սվետլանա Կուզնեցովան։ Մրցաշարի զուգախաղերում (Պեերի հետ) հասնում է մինչև 1/4 եզրափակիչ, իսկ խառը զույգերում հաջողվում է հաղթանակ տոնել՝ Բոբ Բրայանի հետ նրանց զույգը դարձավ ոչ միայն ուժեղագույնը, այլ դա արեց կիսաեզրափակիչում և եզրափակիչում հաղթելով մրցաշարի առաջին երկու դասակարգված զույգերին (կիսաեզրափակիչում՝ երկրորդը դասակարգված Պեշկեին և Վիզներին, իսկ եզրափակիչում՝ առաջինը դասակարգված Սրաբոտնիկ և Զիմովիչ)։
Հռոմյան վնասվածքը ամբողջությամբ բուժված չէր և դա փչացնում է խոտածածկի վրա մրցաշրջանը։ Այսպես, Իստբորնի (Մեծ Բրիտանիա) մրցաշարը ավարտվում է արդեն առաջին իսկ խաղի ութերորդ գեյմից հետո[22]։ Ուիմբլդոնում Վիկտորյան դասակարգված էր 16-րդը մենախաղերում և 6-րդը զուգախաղերում (Պեերի հետ)։ Մենախաղերում մրցաշարը ավարտվում է երրորդ շրջանում, երբ բելառուս թենիսիստուհին չի կարողանում երկու անգամ հաղթել թայ բրեյքում Նադեժդա Պետրովային՝ 6-7 (9-11), 6-7 (4-7)։ Զուգախաղերում Վիկտորյան և Պեերը հասնում են մինչև 1/4 եզրափակիչ, որտեղ նրանց հաղթում է մրցաշարի առաջինը դասակարգված Կարա Բլեկ և Լիզել Հուբեր զույգը՝ 7-5, 7-6 (7-4)։
Ամառային մրցաշարերում հաջողությունները կապված են միայն մենախաղային մրցաշարերում ելույթներից։ Հուլիսին Վիկտորյան հասնում է Լոս Անջելեսի մրցաշարի քառորդ եզրափակիչ և Մոնրեալի մրցաշարի կիսաեզրափակիչ (երկու դեպքում էլ նրա ճանապարհը արգելափակում է Դինարա Սաֆինան)։ Նորամուտային Օլիմպիադայում հաջողվում է հասնել երկու 1/8 եզրափակիչի (մենախաղային մրցաշարում պարտվում է Վենուս Ուիլյամսին, իսկ զուգախաղում (Տատյանա Պուչեկի հետ)՝ ամերիկյան զույգ Հուբեր և Դևենպորտ)։ US Open-ում նա դասակարգված էր 14-րդը, սակայն նորից անհաջողության է մատնվում երրորդ շրջանում՝ ավելի ցածր դասակարգված մրցակցուհի Կարոլինա Վոզնյացկին հաղթանակ է տանում 6-4, 6-4 հաշվով։
Տարին ավարտում է եվրոպական մրցասպարեզներում։ Սկզբում հաջողվում է հասնել երկու կիսաեզրափակիչների Շտուտգարտում (մենախաղում, հաղթելով երկու դասակարգված մասնակիցների (Ռադվանսկայա և Դեմենտևա), Վիկտորյան կիսաեզրափակիչում չի կարողանում հաջողության հասնել Նադեժդա Պետրովայի նկատմամբ, իսկ զուգախաղում, Ռադվանսկայաի հետ նրանց զույգը, սուպեր թայ բրեյքում, զիջում է մրցաշարի ապագա հաղթող Գրյոնեֆելդ և Շնիդեր զույգին)։ Այնուհետև անփառունակ ավարտ է ունենում Մոսկվայի «Կրեմլի գավաթը», որտեղ Ազարենկան զիջում է հենց մեկնարկային խաղում՝ իտալուհի Սառա Էրանիին։ Տարին ավարտվում է Ցյուրիխում, որտեղ Վիկտորյան՝ չորրորդ անգամ տարվա ընթացքում, ստիպված է լինում վաղաժամկետ հանվել մրցաշարից այն բանից հետո, երբ քառորդ եզրափակիչում, Անաբել Մեդինա Գարրիգեսի հետ մրցախաղում, նա ստանում է կրծքամկանի վնասնվածք[23]։
2009 թվական
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարին սկսվում է երկար սպասված WTA մրցաշարերի մենախաղային տիտղոսից՝ Բրիսբենում նա սկզբից կիսաեզրափակիչում ռևանշի է հասնում Սառա Էրանիի նկատմամբ՝ անցյալ տարվա «Կրեմլի գավաթի» համար, իսկ այնուհետև եզրափակիչում հաղթանակի է հասնում Մարիոն Բարտոլիի նկատմամբ։ Australian Open-ում դասակարգվում է 13-րդը և հասնում է մինչև չորրորդ շրջան, որտեղ չի կարողանում ավարտին հասցնել մրցաշարի ապագա հաղթող Սերենա Ուիլյամսի հետ մրցախաղը՝ մրցաշարից հանվելով ինքնազգացողության պատճառով, 6-3, 2-4 իր օգտին հաշվի ժամանակ։
Փետրվարին հաջողվում է հաղթական դուբլ անել Մեմֆիսում (ԱՄՆ) (զուգախաղում տիտղոսը նվաճվում է մենախաղի եզրափակիչի մրցակցուհի Կարոլինա Վոզնյացկու հետ)։
Դրան հաջորդող երկու ամերիկյան սուպերմրցաշարերը դարձան հաղթական։ Ինդիանա Ուելսում հաջողվեց հասնել մենախաղային մրցաշարի կիսաեզրափակիչ (ընթացքում հաղթելով համաշխարհային դասակարգման աղյուսակի երկրորդ ռակետ Դինարա Սաֆինային) և տիտղոս զուգախաղում (մենախաղային մրցաշարի կիսաեզրափակիչում իրեն պարտության մատնած Վերա Զվոնարյովայի հետ)։ Այդ արդյունքները թույլ տվեցին մտնելու մենախաղային դասակարգման Թոփ 10[24]։ Ընդ որում, նա դարձավ երկրորդ թենիսիստուհին Բելառուսիայից (Նատալյա Զվերևայից հետո(դեռ ԽՍՀՄ-ի ժամանակաշրջանից)), որը կարողացավ այդքան բարձր բարձրանալ դասակարգման աղյուսակում[24]։
Մայամիում Վիկտորյան նվաճում է իր պրոֆեսիոնալ կարիերայի ամենածանրակշիռ տիտղոսը, այլոց շարքերում հաղթանակ տանելով Սամանտա Ստոսուրի, Սվետլանա Կուզնեցովայի և Սերենա Ուիլյամսի նկատմամբ, Վիկտորյան նվաճում է տարվա ընթացքում իր երրորդ տիտղոսը։ Ընդ որում դա դեռ առաջին եզրափակիչն էր այդ կարգի մրցաշարերում։ Ազարենկան, նաև, դարձավ վեցերորդ թենիսիստուհին տվյալ տարիքային խմբում, որին հաջողվել է հաղթել այդ մրցաշարում (Շտեֆի Գրաֆ, Մոնիկա Սելեշ, Մարտինա Հինգիս, Վինուս Ուիլյամս և Գաբրիելա Սաբատինի[25])։
Մեկամսյա դադարից հետո Վիկտորյան սկսում է հողածածկային մրցաշրջանը։ Շտուտգարտում ստիպված է լինում ավարտել մրցելույթները երկրորդ շրջանից, երբ չի հաջողվում հաղթանակել Խիսել Դուլկոյին։ Այնուհետև, Հռոմում, Վիկտորյան հասնում է կիսաեզրափակիչ, որտեղ պարտվում է Սվետլանա Կուզնեցովային։ Մադրիդում, որոշակի վնասվածքի պայմաններում, նա զիջում է երրորդ շրջանում՝ Ագնեշ Սավային։ Սակայն այդ վնասվածքը չի խանգարում պատշաճ մարզավիճակում մոտենալ Roland Garros-ին։
Roland Garros-ում Ազարենկան, որը մենախաղերում դասակարգված էր 9-րդը, հասնում է մինչև քառորդ եզրափակիչ (միաժամանակ հաղթելով մրցաշարի գործող չեմպիոն Աննա Իվանովիչին), որտեղ պարտվում է մրցաշարի առաջինը դասակարգված Դինարա Սաֆինային՝ 6-1, 4-6, 2-6: Զուգախաղում (Ելենա Վեսնինայի հետ) դասակարգված էր 12-րդը և հասավ եզրափակիչ (քառորդ եզրափակիչում հաղթելով Յան և Չժեն զույգին, իսկ կիսաեզրափակիչում՝ Պեն և Սե զույգին)։ Եզրափակիչում նրանք հեշտությամբ զիջում են մրցաշարի գործող չեմպիոններին Իսպանիայից՝ Մեդինա Գարիգես և Ռուանո Պասկուալ զույգին - 1-6, 1-6։
Վիկտորյան բաց է թողնում Իստբորնի խոտածածկի վրա մրցաշարը՝ վկայակոչելով ազդրի վնասվածքը։ Ուիմբլդոնում Ազարենկան մրցաշարում դասակարգվել էր 8-րդ համարի տակ, հասնում է քառորդ եզրափակիչ (ընթացքում հաղթելով Նադեժդա Պետրովային), որտեղ զիջում է մրցաշարի ապագա հաղթող Սերենա Ուիլյամսին - 2-6, 3-6[26]։
Մրցաշրջանի ավարտը ընթանում է արդյունքների անկման պայմաններում՝ Ուիմբլդոնին հաջորդող յոթ մրցաշարերում Վիկտորյան ոչ մի անգամ երկու խաղից ավել հաղթանակ չի տոնում և առավելագույնը, որին նա հասնում է, Տոկիոյի մրցաշարի քառորդ եզրափակիչն է։ Սակայն չնայած այդ ամենին, նա առաջին անգամ իրավունք է նվաճում մասնակցելու Դոհայի Եզրափակիչ մրցաշարին։
Դոհայի Եզրափակիչ մրցաշարի խմբային շրջանի առաջին խաղում Վիկտորյան հաղթում է 8-րդ դասակարգված Ելենա Յանկովիչին՝6-2, 6-3[27]: Խմբի երկրորդ խաղում Վիկտորյան, մի քանի անգամ առաջելություն ունենալով հաշվի մեջ և մոտ լինելով հաղթանակին, այնուամենայնիվ պարտվում է Կարոլին Վոզնյացկում՝ 6-1, 4-6, 5-7[28]: Վոզնյացկուն պարտությունը սրում է պայքարը կիսաեզրափակիչի ուղեգրի համար և, որպեսզի ուղեգիր ձեռք բերվի, Ազարենկան պետք է հաղթանակ տանի մրցաշարի երկրորդ դասակարգվածը համարվող Ագնեշկա Ռադվանսկու նկատմամբ։ Դա նրան համարյա հաջողվում էր։ Վիկտորյան հաղթում էր 6-4, 5-2 հաշվով, սակայն այնուհետև զիջում է հաջորդ տասը գեյմից ինը, որից հետո ստիպված է լինում հանվել մրցաշարից՝ ոտքի մկանների լուրջ ջղաձգումների պատճառով[29]։
Ազարենկան տարին ավարտում է համաշխարհային դասակարգման աղյուսակի 7-րդ հորիզոնականում, հաղթանակած-պարտված խաղերի 45-15 արդյունքով, ունենալով երեք նվաճված տիտղոս մենախաղերում և երկուսը՝ զուգախաղերում։ Վիկտորյան կարիերայի ընթացքում առաջին անգամ ընտրվում է WTA-ի Եզրափակիչ մրցաշարին։
2010 թվական
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարին սկսում է Հոնկոնգի ցուցադրական մրցաշարին մասնակցությամբ, այնուհետև խաղացվում է առաջին պաշտոնական մրցաշարը Սիդնեյում, որտեղ հաջողվում է հասնել մինչև կիսաեզրափակիչ՝ զիջելով մրցաշարի ապագա հաղթող Ելենա Դեմենտևային Ռուսաստանից։
Այնուհետև հետևում է Australian Open-ը։ Զուգախաղում (Սվետլանա Կուզնեցովայի հետ) հաջողվում է հասնել երրորդ շրջան (զիջում են Բլեկ և Հուբեր զույգին), իսկ մենախաղում հաջողվում է հասնել 1/4 եզրափակիչ, որտեղ պարտվում է առաջինը դասակարգված Սերենա Ուիլյամսին, ընդ որում խաղի ընթացքում հաղթում էր 6-4, 4-0 հաշվով։
Ֆեդերացիայի գավաթում հավաքականի կազմում ոչ շատ հաջող ելույթներից հետո (Վիկտորյան խաղաց ոչ ամբողջական մեկ խաղ, իսկ Բելառուսիայի հավաքականը առանց նրա չկարողոցավ դուրս գալ ենթախմբից) բելառուս թենիսիստուհին ուղևորվեց Դուբայ, որտեղ, երկարետև ընդմիջումից հետո, մենախաղային մրցաշարում կարողացավ հասնել եզրափակիչ, որում, սակայն, պարտություն կրեց Վինուս Ուիլյամսից - 6-3, 7-5։
Գարնանային ամերիկյան մրցաշրջան 2010-ը ավելի վատ ընթացք ունեցավ, քան նախորդ տարի։ Ինդիանա Ուելսում հաջողվեց հասնել միայն երրորդ շրջան, որտեղ պարտություն կրեց Մարիա Խոսե Մարտինես Սանչեսից։ Մայամիում ամեն ինչ ավարտվեց մի փոքր ուշ՝ չորրորդ շրջանում անհաղթահարելի արգելք հանդիսացավ Կիմ Կլեյտերսը։ Համաշխարհային որակավորման մենախաղային դասակարգումը ընկավ մինչև իններորդ հորիզոնական։
Հողածածկի վրա մրցաշրջանի սկսման հետ մի փոքրիկ ետքայլ կատարվեց։ Վիկտորյան հայտավորվեց Մարբելի WTA International մրցաշարին։ Սակայն այնտեղ ևս հուսախաբություն էր սպասվում։ Երեք խաղում մրցակիցներին զիջելով միայն ինը գեյմ՝ նա չի կարողանում հասնել կիսաեզրափակիչ՝ ստիպված լինելով ընդհատել պայքարը (նույն Մարտինես Սանչեսի հետ քառորդ եզրափակիչ մրցախաղի միջնամասում թենիսիստուհին ստանում է ձախ ազդրի ցավագին վնասվածք)[30]։ Հաջորդ շաբաթ, Չարլստոնում, չբուժված վնասվածքով խաղալու փորձը, անհաջողության է մատնվում առաջին իսկ խաղում՝ երկրորդ սեթի միջնամասում նորից ստիպված է լինում դադարեցնել պայքարը[31]։
Եվրոպական հողածածկի վրա մրցաշարջանը անցնում է վնասվածքի և սեփական անհաջող սպորտային վիճակի հետ պայքարում։ Եզակի հաղթանակները բելառուս թենիսիստուհու վարկանիշը ցած են իջեցնում՝ ամռան սկիզբը Վիկտորյան դիմավորում է դասակարգման երկրորդ տասնյակի միջնամասում։
Որոշակի առաջխաղացում նկատվում է խոտածածկի մրցաշրջանի ժամանակ։ Վիկտորյան հասնում է Ինսբրուքի մրցաշարի եզրափակիչ, սակայն դեռևս անհանգստացնող առողջական խնդիրները թույլ չեն տալիս նույնիսկ մեկ սեթ շահել Եկատերինա Մակարովայի հետ մրցամարտում։ Ուիմբլդոնում հաջողվում է հասնել երրորդ շրջան։ Վիկտորյան առաջին սեթում շահում էր 5-3, որից հետո պարտվում է անընդմեջ տասը գեյմում և պարտվում է մրցաշարի հայտնություն համարվող Պետրա Կվիտովային Չեխիայից։
Մրցաշրջանում հաջորդ հայտնությունը կայանում է հուլիս-օգոստոս ամիսների սահմանագծին Սթենֆորդում (ԱՄՆ)։ Վերջին պահին ստանալով հատուկ հրավեր, Վիկտորյան վստահորեն հաղթահարում է մրցատարածությունը և տիտղոս է նվաճում։ Որոշակի դիմադրություն է ցույց տալիս միայն այդ պահին գործող չեմպիոն Մարիոն Բարտոլին։ Ֆրանսուհին միակն էր, որ կարողացավ սեթ շահել Ազարենկայից։
Հաջորդ մրցաշարը անց է կացվում Ցինցինատիում։ Մենախաղային մրցաշարը ավարտվում է առաջին իսկ խաղում, չնայած, որ Վիկտորյան շահում է առաջին սեթը և վստահ վարում էր երկրորդ սեթում։ Զուգախաղում հաջողվում է՝ առաջինը տասնհինգ ամսվա ընթացքում, դուրս գալ եզրափակիչ։ Մրցաշարի գլխավոր խաղում Ազարենկա և Կիրիլենկո զույգին դիմակայում էր փորձառու Ստաբս և Ռեյմոնդ զույգը։ Նախկին ԽՍՀՄ-ից զույգը ավելի ուժեղ էր և հաղթանակ տոնեց երկու թայ բրեյքներում։
Հողածածկի վրա մրցաշրջանի հետագա ընթացքը Հյուսիսային Ամերիկայում շարունակվում է մոռացված հրաժարումների շարքով։ Վստահորեն հասնելով Մոնրեալի մրցաշարի կիսաեզրափակիչ, Վիկտորյան հանվում է երկրորդ սեթի սկզբում՝ սաստկացած ցավի պատճառով։ Հաջորդ մրցաշարում՝ US Open-ում, Ազարենկան հանվում է երկրորդ շրջանում, որպես պատճառ անվանվում է տապը և մարզման ժամանակ ստացած ուղեղի ցնցումը[32][33][34][35]։
Մրցաշրջանի աշնանային շրջանում Վիկտորյան նշվում է Տոկիոյի P5 մրցաշարի կիսաեզրափակիչում և հաղթանակ է տոնում Մոսկվայի մրցաշարում, որը նրան թույլ է տալիս տարին ավարտել մենախաղերի Թոփ 10-նյակում և որակավորվելու Դոհայի եզրափակիչ մրցաշարին։
Եզրափակիչ մրցաշարում բելառուս թենիսիստուհուն չի հաջողվում իրեն դրսևորել։ Հավասար պայքարում երկու պարտությունները առաջ են բերում ժամանակից շուտ մրցաշրջանի ավարտին։ Վիկտորյան մրցաշրջանը ավարտում է համաշխարհային դասակարգման աղյուսակի տասներորդ հորիզոնականում։
2011 թվական
[խմբագրել | խմբագրել կոդը]Մենախաղային տարին սկսվում է Սիդնեյի մրցաշարի քառորդ եզրափակիչով, որտեղ Վիկտորյան զիջոււմ է Կիմ Կլեյստերսին և Australian Open-ի չորրորդ շրջանով (պարտություն Լի Նաից)։
Մենախաղային համեմետաբար ազատությունը թույլ է տալիս լրացուցիչ ուժեր հատկացնել զուգախաղերին։ Մելբուրնում Ազարենկա և Կիրիլենկո զույգը հասնում է եզրափակիչ, որտեղ պարտություն է կրում՝ ընթացքում շահելով եռեջին սեթը և 4-1 հաշվով վարելով երկրորդ սեթում։
Հետագայում, անհաջող անցկացնելով Արաբական թերակղզում կայացած մրցաշարերի շարքը, բելառուս թենիսիստուհին աստիճանաբար բարելավում է իր արդյունքները ԱՄՆ-ում կայացած մրցաշարերի ընթացքում։ Սկզբում Վիկտորյան հասնում է Ինդիանա Ուելսի մրցաշարի քառորդ եզրափակիչ (դադարեցնելով պայքարը Կարոլին Վոզնյացկու հետ մրցախաղում՝ ձախ ազդրի խնդիրների պատճառով), իսկ այնուհետև, երկու շաբաթվա ընթացքում, Ազարենկան անընդմեջ շահում է տասնմեկ խաղ և շահում է երկու տիտղոս՝ Մայամիում և Մարբելում (ընթացքում փոխելով ծածկույթը)։
Նույնատիպ հաջողություն է ունենում նաև երկու եվրոպական հողածածկային սուպերմրցաշարերը։ Մադրիդում Վիկտորյան հասնում է եզրափակիչ, որտեղ հավասար պայքարում զիջում է Պետրա Կվիտովային Չեխիայից, իսկ Հռոմում հասնում է քառորդ եզրափակիչ, որտեղ երրորդ անգամ, երեք ամսվա ընթացքում, չի կարողանում ավարտել մրցախաղը՝ առողջական խնդիրների պատճառով։ Հողածածկի գլխավոր մեկնարկը՝ Roland Garros-ը, Ազարենկան սկսում է բավականին վստահ՝ չորս խաղի ընթացքում չպարտվելով ոչ մի սեթ, սակայն 1/4-ում նորից, ինչպես Ավստրալիայում, Ազարենկան հանդիպում է Լի Նաի հետ և կրկին չի հաջողվում արժանի դիմադրություն ցույց տալ և պարտվում է 5-7 2-6 հաշվով։
Կարճատև խոտածածկային մրցաշրջանը բաղկացած էր Իստբուրնի մրցաշարից և Ուիմբլդոնից։ Արևելյան Սուսսեկսի մրցաշարում Ազարենկան հասնում է քառորդ եզրափակիչ, որտեղ, հրաժարվելով խաղից, զիջում է ֆրանսուհի Մարիոն Բարտոլին։ Մեծ Սաղավարտի մրցաշարում բելառուս թենիսիստուհին, հերթական անգամ, հասնում է քառորդ եզրափակիչ և առաջին անգամ անյտեղ հաղթանակ է տոնում։ Կիսաեզրափակիչում Ազարենկան, երեք սեթում, զիջում է մրցաշարի ապագա հաղթող Պետրա Կվիտովային։
US Open Series-ը, հերթական առողջական խնդիրների պատճառով, շատ կարճատև էր՝ միայն երկու մրցաշար (նախապատրաստական մրցաշար Սթենֆորդում և P5 մրցաշար Տորոնտոյում)։ Կանադայում կայացած մրցաշարում Վիկտորյան հասնում է կիսաեզրափակիչ, որտեղ զիջում է մրցաշարի ապագա հաղթող Սերենա Ուիլյամսին։ Բուն US Open-ում Վիկտորյան կրկին զիջում է ամերիկուհուն, սակայն նրանց ճանապարհները հատվում են երրորդ շրջանում։
Ասիական շարքը սկսվում է Տոկիոյի P5 մրցաշարով։ Վիկտորյան բավականին վստահորեն հասնում է կիսաեզրափակիչ, սակայն այնտեղ հանդիպում է Ագնեշկա Ռադվանսկու դիմադրությանը և զիջում է։ Երկրորդ սուպերմրցաշարում՝ Պեկինում, Վիկտորյան կրկին զգում է առողջական խնդիրներ՝ հանվելով մրցաշարից արդեն երկրորդ շրջանի մրցախաղից հետո։
Բելառուս թենիսիստուհին մրցաշրջան է վերադառնում մեկ ու կես շաբաթ անց՝ առողջական խնդիրները լուծված են և Վիկտորյան խաղից խաղ վստահություն է ձեռք բերում սեփական ուժերի նկատմամբ։ Թենիսիստուհին, սկզբից, շահում է Լյուքսեմբուրգի մրցաշարը, իսկ հետագայում Ազարենկան, բավականին հեշտությամբ, հասնում է WTA Եզրափակիչ մրցաշարի եզրափակիչ, որտեղ զիջում է հիանալի մարզավիճակում գտնվող Պետրա Կվիտովային։
Զուգախաղային տարին, Ավստրալիայում կայացած մրցաշարերի շարքից հետո, շարունակվում է բավականին հաջող, չնայած որ Վիկտորյան ստիպված էր լինում պարբերաբար դադար վերցնել՝ խնայելով ուժերը մենախաղերի համար։ Այսպիսով, մինչև գարնանային հողածածկի ավարտը, Ազարենկան և Կիրիլենկոն երկու անգամ հասնում են կիսաեզրափակիչ (Դուբայում և Ինդիանա Ուելսում)։ Այնուհետև շահում են Մադրիդի սուպերմրցաշարը և հասնում են Roland Garros-ի քառորդ եզրափակիչ։
Խոտածածկի վրա մրցաշրջանը բաց է թողնվում։ Վիկտորյան զուգախաղեր է վերադառնում միայն US Open Series-ի ժամանակ։ Ռուս-բելառուսական զույգը շահում է Սթենֆորդի մրցաշարը և հասնում է Տորոնտոյի մրցաշարի եզրափակիչ (եզրափակիչ խաղից հրաժարվում են Ազարենկայի առողջական խնդիրների պատճառով)։ Կանադայից հետո զուգախաղային մրցաշարերը երկար ժամանակով մոռացվում են։
Վերադարձը կայանում է Ասիայում կայացող մրցաշարերի ժամանակ՝ սեպտեմբերին։ Տոկիոյում աղջիկները հասնում են քառորդ եզրափակիչ, որտեղ Ազարենկան կրկին չի կարողանում ավարտել մրցախաղը, իսկ Պեկինում Ազարենկան և Կիրիլենկոն զիջում են արդեն երկրորդ շրջանում։
2012 թվական
[խմբագրել | խմբագրել կոդը]Փութաջան աշխատելով միջմրցաշարային շրջանում, Վիկտորյան կարողացավ առաջին իսկ ելույթների ժամանակ ցուցադրել իր լավագույն խաղը՝ մեկը մյուսի ետևից հաղթելով մրցակցուհիներին։ Մրցաշրջանը բացող Սիդնեյի մրցաշարում բելառուս թենիսիստուհին հերթականությամբ հաղթանակներ տանելով Մարիոն Բարտոլի, Ագնեշկա Ռադվանսկու և Լի Նաի նկատմամբ, տիրացավ WTA մրցաշարերի մենախաղերի իր իններորդ տիտղոսին։ Իր ուժերի նկատմամբ վստահությունը թույլ է տալիս հաջող ելույթ ունենալ Australian Open մրցաշարում։ Առանց խոչընդոտների հասնելով քառորդ եզրափակիչ, Ազարենկան, այնուհետև, դժվարին պայքարում հաջողության է հասնում Ագնեշկա Ռադվանսկու և Կիմ Կլեյստերսի նկատմամբ և կարիերայի ընթացքում առաջին անգամ իրավունք է նվաճում մասնակցելու Մեծ Սաղավարտի մենախաղերի եզրափակիչին։ Համաշխարհային դասակարգման աղյուսակի առաջին հորիզոնականի և մրցաշարի հաղթողի տիտղոսի համար վճռորոշ մրցախաղում Վիկտորյան ավելի քան վստահորեն հաղթում է Մարիա Շարապովային՝ 6:3, 6:0[36]: Այնուհետև, չնայած փոքրիկ վնասվածքին, Ազարենկան բառձռ մակարդակի վրա է անց կացնում Կատարի Premier 5 մրցաշարը, որտեղ հինգ խաղերի ընթացքում հակառակորդուհիներին զիջում է ընդամենը 18 գեյմ։
Մարտին, Ինդիանա Ուելսի բարձր կարգի մրցաշարում հաղթելուց հետո, բելառուս թենիսիստուհու անպարտելի խաղերի քանակը հասնում է 23-ի։ Ամենադժվարին մրցախաղը՝ տիտղոսի նվաճման ճանապարհին, անց կացվեց մեկնարկում։ Դժվարին պայքարում, միայն վճռորոշ սեթի թայ բրեյքում, նա կարողոցավ հաջողության հասնել համաշխարհային դասակարգման աղյուսակի 37-րդ հորիզոնականը զբաղեցնող գերմանուհի Մոնա Բարտելի նկատմամբ։ Այնուհետև մրցակցուհիները սկսեցին բարելավել իրենց մարզավիճակը և Ազարենկայի ելույթները դադարեցին համատարած հաղթանակների շարք լինելուց։ Մայամիում նա դժվարությամբ չորրորդ շրջանում կարողանում է հաղթանակ տանել Դոմինիկա Ցիբուլկովայի նկատմամբ, իսկ այնուհետև, քառորդ եզրափակիչում, զիջում է Մարիոն Բարտոլիին։ Հողածածկի վրա նա մասնակցում է Շտուտգարտի և Մադրիդի մրցաշարերի եզրափակիչներին, սակայն երկու անգամն էլ զիջում է։ Անհաջող է դասավորվում նաև հողածածկի շրջանի ավարտը։ Roland Garros-ում հասնելով լոկ չորրորդ շրջան, Ազարենկան կորցնում է համաշխարհային դասակարգման առաջին ռակետի կոչումը։ Անձնական մրցաշարերին Վիկտորյայի կենտրոնացումը ազդում է Բելառուսիայի հավաքականի կազմում նրա արդյունքների վրա՝ երկու խաղում (ամերիկուհիների և շվեյցարուհիների դեմ) հավաքականը պարտվում է ընդհանում 1-9 հաշվով և նորից դուրս է մնում տարածքային մրցաշարից։
Արդյունքները բարելավվում են միայն խոտածածկի վրա մրցաշարերում։ Վիկտորյան իր ակտիվում է գրանցում Ուիմբլդոնի մրցաշարի կիսաեզրափակիչը և Լոնդոնի Օլիմպիադայի կիսաեզրափակիչը (երկու դեպքում էլ զիջելով այդ տարի խոտածածկի վրա անպարտելի Սերենա Ուիլյամսին), նաև, Մաքսիմ Միրնու հետ, հաղթում է Օլիմպիական մրցաշարի խառը զույգերի մրցաշարում։ Բելառուսական թենիսի պատմության մեջ առաջին օլիմպիական ոսկե մեդալի ճանապարհին նրանք պարտության են մատնում Լեանդեր Պաես-Սանյա Միրզա և Մայք Բրայան-Լիզա Ռեյմոնդ զույգերին։
Մրցաշրջանի հյուսիսամերիկյան հատվածում Ազարենկան հասնում է US Open մրցաշարի եզրափակիչ, հաղթանակի հասնելով Մարիա Շարապովայի և Սամանտա Ստոսուրի հետ դժվարին խաղերում և զիջում է Սերենա Ուիլյամսին։ Այնուհետև՝ առողջական փոքրիկ խնդիրներից հետո, Վիկտորյան հաղթանակով է ավարտում Պեկինի մրցաշարը (կրկին առավելության հասնելով Մարիա Շարապովայի նկատմամբ) և Լինցում, որից հետո, հաղթելով նաև Եզրափակիչ մրցաշարի մի քանի խաղերում, օրացույցային տարվա արդյունքներով, ապահովում է դասակարգման աղյուսակի առաջին հորիզոնականը։
2013 թվական
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցաշրջան 2013-ը կրկին սկսվում է երկարատև անպարտելի շարքից։ Բելառուս թենիսիտստուհին հավասարը չունի առաջին երեք մրցաշարում՝ պաշտպանելով Australian Open մրցաշարի տիտղոսը (եզրափակիչում առավելության հասնելով Լի Նաի նկատմամբ) և Դոհայի խոշոր մրցաշարում (եզրպափակիչում հաղթելով Սերենա Ուիլյամսին)։ Դասակարգման աղյուսակի առաջին հորիզոնականը պահպանել, սակայն, չի հաջողվում։ Սերենա Ուիլյամսը, բարելավելով իր 2012 թվականի արդյունքները, Կատարի մրցաշարից հետո իրեն է վերադարձնում առաջին հորիզոնականը։ Այնուհետև բելառուս թենիսիտուհին, աստիճանաբար, ավելի է զիջում արդյունքների կայունությամբ, սկզբում, ամերիկուհուն, իսկ այնուհետև, նաև, Մարիա Շարապովային, իսկ ժամանակ առ ժամանակ հայտնվող ոտքերի հետ խնդիրները միայն օգնում են մրցակցուհիներին։ Այդպիսի խնդիրներից մեկը Ազարենկաին երկու ամսով շարքից հանում է[37], իսկ երկրորդը ստիպում է հանվել Ուիմբլդոնի մրցաշարից առաջին շրջանից հետո[38]։ Այնուամենայնիվ, վնասվածքներից վերականգնվելով, Վիկտորյան հասնում է լավ արդյունքների։ Օգոստոսի սկզբին նա հասնում է Կարլսբադի մրցաշարի եզրափակիչ (զիջելով Սամանտա Ստոսուրին), իսկ այնուհետև հաղթում է Ցինցինատիի խոշոր մրցաշարում, եզրափակիչում՝ որոշիչ թայ բրեքում, հաղթելով Սերենա Ուիլյամսին։
US Open մրցաշարում, որտեղ նա երկրորդ դասակարգվածն էր, հաջողությամբ հասնում է մինչև եզրափակիչ (երկրորդ տարին անընդմեջ), սակայն եզրափակիչում զիջում է Սերենա Ուիլյամսին։ 2013 թվականի Եզրափակիչ մրցաշարում, նույնպես, անհաջողության է մատնվում՝ հաղթելով խմբային մրցաշարի երեք հանդիպումներից մեկում։
2014 թվական
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականը մթագնվում է ոտքի վնասվածքով, որը նրան ստիպում է բաց թողնել մրցաշարջանի հինգ ամիսները և ժամանակից շուտ ավարտել մրցաշրջանը՝ սեպտեմբեր ամսին։ Այնուամենայնիվ Australian Open և Մոնրեալի մրցաշարերում հասնում է քառորդ եզրափակիչ, որտեղ պարտություն է կրում Ագնեշկա Ռադվանսկուց, իսկ US Open մրցաշարի քառորդ եզրափակիչում՝ Եկատերինա Մակարովայից։ Ուիմբլդոնում Ազարենկան պարտություն է կրում երկրորդ շրջանում՝ Բոյանա Ժովանովսկուց։ Բաց է թողնում Roland Garros մրցաշարը։ Այդ ամենի արդյունքում նա տարին ավարտում է համաշխարհային դասակարգման աղյուսակի 32-րդ հորիզոնականում։
Եկամուտներ և հովանավորներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի օգոստոս ամսին «Ֆորբս» (Forbes) ամսագրի կողմից Ազարենկան անվանվում է աշխարհի չորրորդ ամենաբարձր վարձատրվող մարզուհին։ 2012-2013 թվականների ընթացքում նրա ընդհանում եկամուտը կազմել է 15,7 միլլիոն դոլլար։ 2012 թվականի Ազարենկայի մրցանակային 7,9 միլլիոն դոլլար գումարը համարվում է ռեկորդային կանանց համար՝ ցանկացած մարզաձևում։
Նրան հովանավորող ընկերություններն են հանդիսանում Nike, Wilson, American Express, Six Star Pro Nutrition, InstaForex և Citizen Watch ընկերությունները։ 2013 թվականի հունվարին Red Bull ընկերությունը պայմանագիր է կնքում Ազարենկայի հետ, որը նրան դարձնում է թենիսիստուհու հյութերի մատակարարման գլխավոր ընկերությունը։
Պահվածքը կորտում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մասնագետները հաճախ քննադատում են մարզուհուն այն բանի համար, որ նա շատ ձայնային էֆեկտներ է արձակում գնդակին հարվածելու ժամանակ[39]։ Ազարենկային առաջատար դիրքեր են տալիս ձայնային ուժգնության ուժով։ Ուիմբլդոնի մրցաշարում սարքավորումները արձանագրել են 95 դեցիբել ուժգնությամբ և 1,5 վայրկյան տևողությամբ ձայնային աղմուկ[40]։
Նախկինում մասնագետները նշում էին, նաև, որ Վիկտորյան հակված է խաղի ժամանակ կորցնելու սեփական վերահսկողությունը[41]։ Քննադատության ևս մեկ առիթ է հանդիսանում այն փաստը, որ Վիկտորյան հաճախ անպատշաճ արտահայտություններ է թույլ տալիս կորտում[42]։
Մասնակցությունները մրցաշարերին
[խմբագրել | խմբագրել կոդը]- Համաշխարհային որակավորման մենախաղային դասակարգման նախկին առաջին ռակետ։
- Մեծ Սաղավարտի մրցաշարերի քառակի հաղթող (2 անգամ մենախաղում, 2 անգամ խառը զուգախաղում)։
- Մեծ Սաղավարտի մրցաշարերի վեցակի եզրափակիչի մասնակից (2 անգամ մենախաղում, 3անգամ զուգախաղում, 1 անգամ խառը զուգախաղում)։
- Օլիմպիական չեմպիոնուհի խառը զուգախաղում։
- WTA Եզրափակիչ մրցաշարի 2011 թվականի եզրափակիչի մասնակից մենախաղում։
- Նախկին յոթերորդ ռակետ զուգախաղում։
- WTA մրցաշարերի 23-ակիկի հաղթող (17 անգամ մենախաղում)։
- Նախկին առաջին ռակետ պատանեկան որակավորումում։
- Մեծ Սաղավարտի պատանեկան մրցաշարերի կրկնակի հաղթող մենախաղում (Australian Open, US Open-2005)։
- Մեծ Սաղավարտի պատանեկան մրցաշարերի քառակի հաղթող զուգախաղում։
- 2003 թվականի Orange Bowl մրցաշարի զուգախաղի եզրափակիչի մասնակից։
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցաշար | 2006 թվական | 2007 թվական | 2008 թվական | 2009 թվական | 2010 թվական | 2011 թվական | 2012 թվական | 2013 թվական | 2014 թվական | 2015 թվական | 2016 թվական |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Australian Open | I շրջան | III շրջան | III շրջան | IV շրջան | 1/4 | IV շրջան | Հաղթող | Հաղթող | 1/4 | IV շրջան | 1/4 |
Roland Garros | I շրջան | I շրջան | IV շրջան | 1/4 | I շրջան | 1/4 | IV շրջան | 1/4 | ՉՄ | III շրջան | I շրջան |
Ուիմբլդոն | I շրջան | III շրջան | III շրջան | 1/4 | III շրջան | 1/2 | 1/2 | II շրջան | II շրջան | 1/4 | ՉՄ |
US Open | III շրջան | IV շրջան | III շրջան | III շրջան | II շրջան | III շրջան | Եզրափակիչ | Եզրափակիչ | 1/4 | 1/4 |
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվական
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվական
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվական
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվական
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվական
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվական
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվական
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվական
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվական
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվական
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 WTA կայքէջ
- ↑ 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 Babesdirectory — 2020.
- ↑ Reuters: Azarenka reaches first top tier final
- ↑ Государственных наград Беларуси удостоены 52 человека, belta.by, 30 июля 2010
- ↑ «Лукашенко поздравил Азаренко с победой на турнире Australian оpen и наградил орденом Отечества III степени» (ռուսերեն). БелТА. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 28-ին.
- ↑ Belarus Cup 2002 results Արխիվացված 2015-09-20 Wayback Machine, itftennis.com (անգլ.)
- ↑ 23rd Tashkent International Junior Tournament 2003 results Արխիվացված 2015-10-02 Wayback Machine, itftennis.com (անգլ.)
- ↑ The Junior Championships, Wimbledon 2004 results Արխիվացված 2015-09-19 Wayback Machine, itftennis.com (անգլ.)
- ↑ Uncle Tobys Australian Hardcourt Championships 2005 results Արխիվացված 2014-08-10 Wayback Machine, itftennis.com (անգլ.)
- ↑ Osaka Mayor’s Cup 2005 results Արխիվացված 2015-09-20 Wayback Machine, itftennis.com (անգլ.)
- ↑ Siauliai «Mayors Cup» 2003 RESULTS Արխիվացված 2014-07-14 Wayback Machine, itftennis.com (անգլ.)
- ↑ 45th Trofeo Bonfiglio «Campionati Internazionali D’Italia» 2004 Արխիվացված 2014-09-04 Wayback Machine, itftennis.com (անգլ.)
- ↑ Day by day in Jewish sports history - Bob Wechsler - Google Books
- ↑ Пражский блог Виктории Азаренко
- ↑ «Мирный и Азаренка берут титул среди смешанных пар на US Open». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 9-ին.
- ↑ «Tennis, Kremlin Cup: Kuznetsova advances, Sharapova, Mauresmo, Bartoli upset at Kremlin Cup». Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ Dokic continues comeback with first-round victory in Hobart(չաշխատող հղում)
- ↑ Davenport Stuns Ivanovic; Serena Recovers To Advance
- ↑ «Sharapova, Jankovic and Serena Williams reach Italian Open quarterfinals». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 19-ին.
- ↑ Mauresmo Gets Past Cornet; Azarenka Out, Petrova In
- ↑ Venus and Ivanovic into Zurich semi-finals
- ↑ 24,0 24,1 Azarenka primed for Top 10
- ↑ «Victoria Azarenka wins Sony title against gimpy Serena Williams». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 23-ին.
- ↑ «Rampant Serena crushes Azarenka». BBC Sport. 2009 թ․ հունիսի 30. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 30-ին.
- ↑ «Azarenka dismisses Jankovic in Doha». Eurosport. 2009 թ․ հոկտեմբերի 27. Վերցված է 2009 թ․ հունիսի 31-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում) - ↑ «Wozniacki beats Azarenka in thriller». Eurosport. 2009 թ․ հոկտեմբերի 28. Վերցված է 2009 թ․ հունիսի 31-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում) - ↑ «Wozniacki through after Azarenka cramp». Eurosport. 2009 թ․ հոկտեմբերի 30. Վերցված է 2009 թ․ հունիսի 31-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում) - ↑ Victoria Azarenka breaks down
- ↑ Азаренко о характере травмы(չաշխատող հղում)
- ↑ US Open-2010. Азаренко упала на корт, получив тепловой удар(չաշխատող հղում)
- ↑ Азаренко прямо с корта отвезли в больницу(չաշխատող հղում)
- ↑ Азаренко: Мне диагностировали легкое сотрясение мозга(չաշխատող հղում)
- ↑ «Сафина и Азаренко покидают US Open-2010». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 23-ին.
- ↑ «First Slam Title & No.1: Azarenka's Perfect Day» (անգլերեն). WTA. Վերցված է 2012 թ․ հունվարի 28-ին.
- ↑ http://www.eurosport.ru/tennis/indian-wells/2013/story_sto3666732.shtml
- ↑ http://www.championat.com/tennis/news-1564607-azarenko-snjalas-s-uimbldona-iz-za-travmy-kolena.html
- ↑ AFP 'Scream queens' distract opponents, says Evert Retrieved 30 June 2009
- ↑ «WTA начала кампанию по борьбе с криками в женском теннисе». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 24-ին.
- ↑ sports.in.msn.com 'Azarenka promises to control her temper' Արխիվացված 2009-07-01 Wayback Machine Retrieved 2 August 2009
- ↑ Шарапова кричит громче, но Азаренко ещё и ругается матом (ռուս.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- Վիկտորյա Ազարենկան WTA կայքում
- Վիկտորյա Ազարենկան ITF կայքում Արխիվացված 2012-06-02 Wayback Machine
- Վիկտորյա Ազարենկան Ֆեդերացիայի գավաթի մասնակցի կայքում Արխիվացված 2016-05-21 Wayback Machine
- Վիկտորյա Ազարենկան Ֆեյսբուքում
- Վիկտորյա Ազարենկան Twitter-ում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտորյա Ազարենկա» հոդվածին։ |
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
- Հուլիսի 31 ծնունդներ
- 1989 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մինսկ քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Թենիսիստներ այբբենական կարգով
- Կանանց թենիսի առաջին ռակետներ
- Ավստրալիայի թենիսի բաց առաջնության կանանց մենախաղի հաղթողներ
- 2012 թվականի Ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրներ
- 2012 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ
- Բելառուս թենիսիստներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Բելառուս)