Ջենիֆեր Կապրիատի
Սեռ | իգական |
---|---|
Քաղաքացիություն | ![]() |
Բնակվելու վայր | Wesley Chapel? և Նյու Յորք |
Ծննդյան ամսաթիվ | մարտի 29, 1976[3][4][5] (47 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3] |
Հասակ | 170 սանտիմետր սմ |
Քաշ | 73 կիլոգրամ կգ |
Կարիերայի սկիզբ | 1990 թվականի մարտի 5 |
Կարիերայի ավարտ | 2004 թվական |
Աշխատող ձեռք | աջլիկություն[3] |
Հարված ձախից | երկձեռքանի |
Մարզիչ | Harold Solomon? |
Պարգևավճար, USD | 10 206 639 |
Մենախաղ | |
Խաղեր Հ/Պ | 430–176[6] |
Տիտղոսներ | 14 |
Ամենաբարձր վարկանիշ | 1 (2001 թվականի հոկտեմբերի 15) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | Հաղթանակ (2001, 2002) |
Ֆրանսիա | Հաղթանակ (2001) |
Ուիմբլդոն | 1/2 եզրափակիչ (1991, 2001) |
ԱՄՆ | 1/2 եզրափակիչ (1991, 2001, 2003, 2004) |
Օլիմպիական խաղեր | ![]() |
Զուգախաղ | |
Խաղեր Հ/Պ | 66–50[6] |
Տիտղոսներ | 1 |
Ամենաբարձր վարկանիշ | 28 (1992 թվականի մարտի 2) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | 3 շրջան (2000) |
Ֆրանսիա | 3 շրջան (2000, 2001) |
Ուիմբլդոն | 3 շրջան (1991, 2000) |
ԱՄՆ | 1/4 եզրափակիչ (2001) |
Ավարտել է կարիերան |
Ջենիֆեր Մարիա Կապրիատի[7] (անգլ.՝ Jennifer Maria Capriati, մարտի 29, 1976[3][4][5], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]), ամերիկացի նախկին պրոֆեսիոնալ թենիսիստուհի։ Թենիսի փառքի միջազգային սրահի անդամ, նա հաղթել է Մեծ Սաղավարտի մենախաղի երեք մրցաշարերում, ոսկե մեդալ է նվաճել 1992 թվականի Օլիմպիական խաղերում, հասել է աշխարհի թիվ մեկ ռակետի կոչման և համարվում է բոլոր ժամանակների ամենամեծագույն թենիսիտուհիներից մեկը[8][9]։
Կապրիատին իր կարիերայի սկզբում մի քանի ռեկորդներ է սահմանել թենիսի պատմության մեջ։ Նա իր պորֆեսիոնալ նորամուտը սկսել է 1990 թվականին, 13 տարեկան և 11 ամսական հասակում, դուրս գալով Ֆլորիդայի նահանգի Բոկա Ռատոնի մրցաշարի կանանց մենախաղի եզրափակիչ։ Կապրիատին Ֆրանսիայի բաց առաջնությունում հասնում է մինչև կիսաեզրափակիչ իր նորամուտում, իսկ այնուհետև դառնում է ամենաերիտասարդ թենիսիտուհին, ով հասնում է Թոփ-10-յակ 14 տարեկան 235 օրական հասակում, նույն տարվա հոկտեմբերին։ 1993 թվականի ԱՄՆ բաց առաջնության առաջին շրջանում պարտությունից հետո Կապրիատին վերցնում է 14-ամսյա դադար։ Այդ ժամակաընթացքում նրա անձնական պայքարը (այդ թվում ձերբակալություններ խանութում գողության և մարիխուանա պահելու համար) բավականին լավ փաստագրված են մամուլում։
1998 թվականին Կապրիատին իր առաջին հաղթանակն է տանում Մեծ Սաղավարտի մրցաշարի մենախաղում վերջին հինգ տարիների ընթացքում, Ուիմբլդոնի մրցաշարում։ Հեիավա երկու տարիների ընթացքում կապրիատին աստիճանաբար վերադառնում է նախկին մարզավիճակի և 1999 թվականին շահում է վերջին վեց տարիների ընթացքում իր առաջին տիտղոսը՝ Ստրասբուրգի մրցաշարում և վերականգնվում է դասակարգման Թոփ-20-ում։ 2001 թվականին Ավստրալիայի բաց առաջնությունում Կապրիատին դառնում է ամենացածր դասակարգված թենիսիտուհին, ով երբևիցե հաղաթանակ է տարել մրցաշարում, երբ եզրափակիչում նա երկու սեթում հաղթում է Մարտինա Հինգիսին և խշահում Մեծ Սաղավարտի մրցաշարերում իր առաջին տիտղոսը։ Այդ նույն թվականին նա նաև հաղթում է Ֆրանսիայի բաց առաջնությունում և համաշխարհային դասակարգման աղյուսակում առաջին հորիլոնականն է գրավում հոկտեմբերին։ 2002 թվականին Ավստրալիայի բաց առաջնությունում տիտղոսի պաշտպանումից հետո Կապրիատին պահպանում է իր դիրքերը Թոփ-10-յակում մինչ 2004 թվականին վնասվածք ստանալը։ Նա իր ամբողջ կարիերայի ընթացքում հաղթում է մենախաղի 14 պրոֆեսիոնալ մրցաշարերում և զուգախաղի 1 մրցաշարում։
Մարզական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
1990-1991 թվականներ. Ռեկորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կապրիատին իր պրոֆեսիոնալ նորամուտը սկսել է 13 տարեկանում, եզրափակիչ հասնելով իր առաջին երեք պրոֆեսիոնալ մրցաշարերից երկուսում, պարտվելով Գաբրիելա Սաբատինիին և Մարտինա Նավրատիլովային Բոկա Ռատոնում և Հիլթոն Հեդում, համապատասխանաբար, վաստակելով իր առաջին երկու հաղթանակները Թոփ-10-յակի թենիսիստուհիների նկատմամբ (№ 10 Հելենա Սուկովա և համար հինգ Արանչա Սանչես-Վիկարիո)։ Նա դասակարգման աղյուսակ է մտնում ապրիլին՝ 23 համարի տակ։ Կապրիատին Մեծ Սաղավարտի մրցաշարերում իր նորամուտը կատարում է Ֆրանսիայի բաց առաջնությունում։ Նա մրցաշարում հասնում է մինչև կիսաեզրափակիչ, որտեղ պարտվում է մրցաշարի ապագա հաղթող Մոնիկա Սելեշին։ Այնուհետև նա հասնում է մինչև Ուիմբլդոնի մրցաշարի չորրորդ շրջան, այնտեղ պարտվելով Շտեֆի Գրաֆին։ Ավելի ուշ, նույն տարում, Կապրիատին շահում է կարիերայում իր առաջին տիտղոսը, Պուերտո Ռիկոյում, հաղթելով Զինա Հարիսոնին։ Այդ հաղթանակից հետո Կապրիատին մտնում է համաշխարհային դասակարգման Թոփ -10-յակ և որակավորվում WTA առաջնության՝ տարվա ամփոփիչ մրցաշարի, որտեղ առաջին շրջանում երեք սեթում պարտվում է Շտեֆի Գրաֆին։ Նա պրոֆեսիոնալի կարգավիճակում իր առաջին մրցաշրջանն ավարտում է դասակարգման աղյուսակի 8-րդ հորիզոնականում։
Ամբողջ մրցաշարջանի ընթացքում Կապրիատին սահմանում է մի քանի «երիտասարդ» ռեկորդներ։ Նա դառնում է ամենաերիտասարդ թենիսիտուհին, ով կարողացել է հասնել մրցաշարի եզրափակիչ, ամենաերիտասարդը, ով հասել է Ֆրանսիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ, երբևիցե ամենաերիտասարդ դասակարգվածը Ուիմբլդոնի մրցաշարում և ամենաերիտասարդը, ով հավակնել է տարվա ամփոփիչ մրցաշարում։ Նա նաև եղել է չորրորդ ամենաերիտասարդ թենիսիտուհին, ով հաղթել է WTA տիտղոս։
Որպես պրոֆեսիոնալ թենիսիտուհի իր առաջին մրցաշրջանում կապրիատին իրեն դրսևորում է որպես Թոփ-10-յակի խաղացող։ Նա շահում է երկու տիտղոս մենախաղում, ամառային հարդի շրջանում, հաղթելով աշխարհի թիվ մեկ ռակետ Մոնիկա Սելեշին Սան Դիեգոյի մրցաշարի եզրափակիչում երեք սեթում, թայ-բրեյքում և Կատերինա Մալեևային Տորոնտոյի մրցաշարի եզրափակիչում, երկու սեթում։ Բացի այդ, նա հասնում է Մեծ Սաղավարտի մրցաշարերի երկու կիսաեզրափակիչներ՝ Ուիմբլդոնում է ԱՄՆ բաց առաջնությունում։ Ուիմբլդոնում 15-ամյա Կապրիատին պայքարից դուրս է թողնում մրցաշարի իննակի հաղթող Մարտինա Նավրատիլովային, քառորդ եզրափակիչում հաղթելով նրան երկու սեթում[10]։ Կապրիատին դառնում է ամենաերիտասարդ թենիսիտուհին, ով երբևիցե հասել է մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ պարտվում է Գաբրիելա Սաբատինիին։ ԱՄՆ բաց առաջնությունում Կապրիատին Սաբատինիին հաղթում է քառորդ եզրափակիչում, սակայն կիսաեզրափակիչում պարտվում է մրցաշարի ապագա հաղթող Մոնիկա Սելեշին՝ երկու մատչ-բոլ ետ շահելուց հետո։ Տարվա վերջին Կապրիատին կրկին որակավորվում է WTA Tour-ի եզրափակիչ, որտեղ դուրս է մնում քառորդ եզրափակիչում, երկու սեթում կրկին պարտվելով Գաբրիելա Սաբատինիին։ Նա տարին ավարտում է դասակարգման աղյուսակի 6-րդ հորիզոնականում, որը նրա կարիերայում ամենաբարձրն էր մինչև 2001 թվականը։
1991 թվականին Կապրիատին նաև շահում է կարիերայում իր միակ զուգախաղային տիտղոսը, Մոնիկա Սելեշի հետ զույգով հաղթանակ տանելով Իտալիայի բաց առաջնությունում[11]։
1992-1993 թվականներ. Հաջողության շարունակում, Օլիմպիական ոսկե մեդալ[խմբագրել | խմբագրել կոդը]
1992 թվականի մրցաշրջանը Կապրիատիի համար նշանավորվում է Օլիմպիական խաղերում հաղթանակով։ Նա կիսաեզրափակիչում հաղթում է երկրորդ դասակարգված Արանչա Սանչես-Վիկարիոյին և անցնում եզրափակիչ, որտեղ հաղթում է թոփ-դասակարգված Շտեֆի Գրաֆին և արժանանում Օլիմպիական խաղերի ոսկե մեդալի։ Այնուհետև Կապրիատին պաշտպանում է տիտղոսը Սան Դիեգոյի մրցաշարում, եզրափակիչում հաղթելով Կոնչիտա Մարտինեսին, մենախաղային կարիերայում առաջին անգամ անընդմեջ հաղթելով միևնույն մրցաշարում։ Նա հասնում է մինչև քառորդ եզրափակիչ Ավստրալիայի բաց առաջնությունում (մրցաշարում իր նորամուտում), Ֆրանսիայի բաց առաջնությունում և Ուիմբլդոնում, իսկ այնուհետև նա պարտվում է ԱՄՆ բաց առաջնության երրորդ շրջանում։ Մայամիում կապրիատին ընդհատում է Մոնիկա Սելեշի 21 անընդմեջ եզրափակիչների շարքը, հաղթելով նրան քառորդ եզրափակիչում։ Կապրիատին մրցաշրջանն ավարտում է Թոփ-10-յակում, երրորդ տարին անընդմեջ, տեղ գրավելով 7-րդ հորիզոնականում։ Նա նաև դառնում է ամենաերիտասարդ թենիսիստուհին, ով գերազանցել է 1 միլիոն դոլլար մրցանակային գումարի սահմանը (հետագայում Մարտինա Հինգիսը գերազանցում է այդ ռեկորդը)[11]։ Բացի այդ, 1992 թվականին Sega Genesis տեսախաղերի ընկերությունը թողարկում է «Jennifer Capriati Tennis» անվանումով տեսախաղ[12]։
1993 թվականի մրցաշարջանի իր առաջին մրցաշարում՝ Սիդնեյում, Կապրիատին կիսաեզրափակիչում հաղթում է 3-րդ դասակարգված Գաբրիելա Սաբատինիին և եզրափակիչում առավելության հասնում Անկե Հուբերի նկատմամբ։ Արդեն երկրորդ տարին անընդմեջ նա հասնում է մինչև քառորդ եզրափակիչ Մեծ Սաղավարտի առաջին երեք մրցաշարերում՝ բոլորում էլ պարտվելով Շտեֆի Գրաֆին։ Մոնրեալի Ռոջերսի գավաթի մրցաշարում նա հասնում է եզրափակիչ՝ կրկին պհարտվելով Շտեֆի Գրաֆին։ ԱՄՆ բաց առաջնությունում 7-րդ դասակարգված Կապրիատին առաջին շրջանում պարտվում է նախկին Թոփ-15-ի թենիսիստուհի Լեյլա Մեսխիին, նրա առաջին պարտությունը ցանկացած մրցաշարի առաջին շրջանում։ Այդ պարտությունից հետո Կապրիատին որոշում է հանգստանալ թենիսից։ Նա տարին ավարտում է դասակարգման աղյուսակի 9-րդ հորիզոնականում[11]։
1994-95 թվականներ. Ընդմիջում մրցաշարերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Կապրիատին 1994 թվականին խաղում է ընդամենը մեկ մրցախաղ, Ֆիլադելֆիայի մրցաշարի առաջին շրջանում պարտվելով Անկե Հուբերին։ Նա դասակարգման աղյուսակի առաջին հարյուրյակից դուրս է մնում հունիսին։ 1995 թվականին Կապրիատին ընդհանրապես չի մասնակցում որևէ մրցաշարի[11]։
1996 թվական. Վերադարձ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կապրիատին, չդասակարգված, 15 ամսվա ընթացքում իր առաջին խաղն անց է կացնում Էսսենում, որտեղ նա հասնում է մինչև քառորդ եզրափակիչ, երեք սեթում պարտվելով Յանա Նովոտնային։ Նա երեք տարիների ընթացքում իր առաջին եզրափակիչին հասնում է Չիկագոյի մրցաշարում, ճանապարհին հաղթելով Մոնիկա Սելեշին, մինչ կրկին պարտություն է կրում Յանա Նովոտնայից երեք սեթում։ Կապրիատին աշնանը նաև հասնում է Ցյուրիխի մրցաշարի քառորդ եզրափակիչ, առաջին շրջանում պարտության մատնելով Գաբրիելա Սաբատինիին, որը վերջինիս համար վերջին մրցախաղն էր մենախաղային կարիերայում։ Կապրիատին մասնակցում է 1993 թվականից ի վեր Մեծ Սաղավարտի իր առաջին մրցաշարերին, առաջին շրջանում պարտվելով ինչպես Ֆրանսիայի բաց առաջնությունում, այնպես էլ ԱՄՆ բաց առաջնությունում։ Կապրիատին վարկանիշային աղյուսակում կրկին հայտնվում է ապրիլին, զբաղեցնելով 103-րդ հորիզոնականը և տարին ավարտում է Թոփ-25-ում, զբաղեցնելով 24-րդ հորիզոնականը[11]։
1997-98 թվականներ. Անկում վարկանիշում[խմբագրել | խմբագրել կոդը]
1997 թվականի հունվարին Կապրիատին դուրս է գալիս Սիդնեյի մրցաշարի եզրափակիչ, երկրորդ անգամ կարիերայի ընթացքում, ճանապարհին հաղթելով աշխարհի թիվ 9 ռակետ Լինդսեյ Դևենպորտին՝ տարվա ընթացքում միակ հաղթանակը Թոփ-10-ը ներկայացնող թանիսիստուհու նկատմամբ, սակայն եզրափակիչում պարտվում է Մարտինա Հինգիսին։ Մրցաշրջանում նա կարողանում է միայն դուրս գալ Օկլահոմա Սիթիի մրցաշարի քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվում է Լինդսեյ Դևենպորտին։ Կապրիատին տարին եզրափակում է դասակարգման աղյուսակի 66-րդ հորիզոնականում՝ խաղալով ընդամենը երեք մրցաշարում։
Կապրիատին չի խաղում 1998 թվականի առաջին կեսի ընթացքում։ Գարնան մոտ նա տեղ է զբաղեցնում վարկանիշային աղյուսակի առաջին 200-յակում։ Նա ուայլդ-քարտ է ստանում գերմանական Համբուրգ քաղաքի գրունտային մրցաշարին, որտեղ հասնում է մինչև քառորդ եզրափակիչ, սակայն այնտեղ պարտվում է Մարտինա Հինգիսին։ Կապրիատին նաև հասնում է Պալերմոյի մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Ուիմբլդոնի մրցաշարի առաջին շրջանում Կապրիատին հինգ տարվա ընթացքում հաղթում է Մեծ Սաղավարտի մրցաշարի մենախաղի առաջին խաղը, սակայն երկրորդ շրջանում պարտվում է Լորի Մակնիլին։ Կապրիատին 1998 թվականի մրցաշարջանն ավարտում է 101-րդ հորիզոնականում[11]։
1999-2000 թվականներ. Վերելք[խմբագրել | խմբագրել կոդը]
1999 թվականի մրցաշրջանը Կապրիատիի համար լավագույնն էր մի քանի տարվա ընթացքում։ Նա վերջին վեց տարիների ընթացքում իր առաջին տիտղոսն է նվաճում Ստրասբուրգում, քառորդ եզրափակիչում հաղթելով դասակարգման աղյուսակի իններորդ համար Նատալի Տոզիային, որը նրա առաջին հաղթանակն էր Թոփ-10-յակի թենիսիտուհու նկատմամբ վերջին երկու տարիների ընթացքում։ Եզրափակիչում նա հաղթանակ է տանում ռուսաստանցի Ելենա Լիխովցևայի նկատմամբ։ Նա տարվա ընթացքում երկրորդ տիտղոսն է նվաճում Քվեբեկում, հաղթելով ամերիկուհի Չանդա Ռուբինին եզրափակիչում։ Բացի այդ, նա մտնում է 16 լավագույնների մեջ Մեծ Սաղավարտի երկու մրցաշարերում՝ Ֆրանսիայի բաց առաջնությունում և ԱՄՆ բաց առաջնությունում։ Նա տարին ավարտում է 23-րդ հորիզոնականում։
2000 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունում կապրիատին հասնում է իր առաջին Մեծ Սաղավարտի կիսաեզրափակիչին վերջին ինը տարիների ընթացքում, սակայն այնտեղ երկու սեթում պարտվում է Լինդսեյ Դևենպորտին։
Մայամիի մրցաշարում Կապրիատին հաղթում է աշխարհի 6-րդ ռակետ Սերենա Ուիլյամսին, ինչը նրա առաջին հաղթանակն էր Թոփ-6-ի թենիսիստուհու նկատմամբ վերջին չորս տարիների ընթացքում և հասնում մինչև քառորդ եզրափակիչ։ Դրանից քիչ անց՝ ապրիլին, Կապրիատին աջ աքիլեսյան մկանի վնասվածք է ստանում, իսկ հունիսին՝ արմունկի։
Կապրիատին բավականին ուժեղ շրջան է անց կացնում աշնանը, շահելով իր իններորդ տիտղոսը Լյուքսեմբուրգում, հաղթելով Մագդալենա Մալեևային։ Նա նաև եզրափակիչ է հասնում Քվեբեկում՝ պարտվելով Չանդա Ռուբինին, և կիսաեզրափակիչ Ցյուրիխում։ Այդ արդյունքները Կապրիատիին վերադարձնում են Թոփ-20, առաջին անգամ 1994 թվականից ի վեր։ Նա որակավորվում է տարվա ամփոփիչ մրցաշարին՝ առաջին անգամ վերջին յոթ տարվա ընթացքում, որտեղ առաջին շրջանում պարտվում է Աննա Կուրնիկովային։ Տարվա վերջին նա զբաղեցնում է վարկանիշային աղյուսակի 14-րդ հորիզոնականը՝ նրա ամենափարձր ցուցանիշը վերջին յոթ տարիներին։ Կապրիատին ԱՄՆ ազգային հավաքականի անդամն էր Ֆեդերացիայի գավաթի մրցաշարում, հաղթանակ տանելով Իսպանիայի ազգային հավաքականի հետ եզրափակիչ խաղի մենախաղում և զուգախաղում[11]։
2001 թվական. Մեծ Սաղավարտի չեմպիոն և Աշխարհի թիվ 1[խմբագրել | խմբագրել կոդը]
Կապրիատին 12-րդ «դասակարգվածն էր» 2001 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունում։ Նա քառորդ եզրափակիչում հաղթում է Մոնիկա Սելեշին և երկրորդ տարին անընդմեջ տասնում է կիսաեզրափակիչ, որտեղ առավելության է հասնում աշխարհի երկրորդ ռակետ Լինդսեյ Դևենպորտի նկատմամբ։ Մեծ Սաղավարտի մրցաշարերի իր առաջին եզրափակիչում նա հաղթանակ է տանում վերին «դասակարգված» և աշխարհի թիվ մեկ ռակետ Մարտինա Հինգիսին՝ երկու սեթում, և արժանանում Մեծ Սաղավարտի մրցաշարերի մենախաղի իր առաջին տիտղոսին։ Նա երբևիցե ամենացածր «դասակարգված» թենիսիտուհին էր, ով երբևիցե շահել էր տիտղոսը և առաջին թենիսիտուհին՝ 1979 թվականին Թրեյսի Օստինից հետո, ով կարողանում է հաղթել երկու վերին «դասակարգվածներին» երկու սեթում միևնույն գլխավոր մրցաշարում։ Այդ հաղթանակի արդյունքում Կապրիատին կրկին մտնում է Թոփ-10-յակ՝ 7-րդ համարի տակ, դառնալով Թոփ-10-ի ամենաշատ բացակայողը (համարյա ութ տարի) WTA պատմության մեջ։
Այնուհետև Կապրիատին հասնում է Օկլահոմա Սիթիի մրցաշարի եզրափակիչ, որտեղ պարտվում է Մոնիկա Սելեշին։ «Դասակարգվելուց» հետո չմասնակցելով 2001 թվականի Ինդիանա Ուելսի մրցաշարին, Կապրիատին դուրս է գալիս Մայամիի մրցաշարի եզրափակիչ, որտեղ պարտվում է Վենուս Ուիլյամսին՝ ութ հաղթանակային միավոր չիրացնելուց հետո։
Այնուհետև Կապրիատին ձեռնամուխ է լինում չափազանց հաջող գրունտային շրջանին։ Նա հաղթում է տարվա ընթացքում իր երրորդ տիտղոսը Չարլստոնում, երեք սեթում հաղթելով Մարտինա Հինգիսին եզրափակիչում։ Այնուհետև նա պարտվում է Բեռլինի մրցաշարի եզրափակիչում՝ Ամելի Մորեսմոյին, նույնպես երեք սեթում։ 4-րդ համարի տակ դասկարգված լինելով Ֆրանսիայի բաց առաջնությունում, Կապրիատին քառորդ եզրափակիչում պայքարից դուրս է թողնում Սերենա Ուիլյամսին, իսկ թոփ-դասակարգված Մարտինա Հինգիսին հաղթում է կիսաեզրափակիչում։ Եզրափակիչում նրա հակառակորդն էր 12-րդ դասակարգված Կիմ Կլեյստերսը, որին հաղթելուց հետո նա տիրում է Մեծ Սաղավարտի երկրորդ անընդմեջ տիտղոսին։ Նրա 1-6, 6-4, 12-10 հաշվով հաղթանակը Կլեյստերսի նկատմամբ ամենաերկարն էր Ֆրանիսայի բաց առաջնության կանանց մենախաղի մրցաշարերի երրորդ սեթերի պատմության մեջ։ Կապրիատիին յորս անգամ երկու միավոր էր բաժանում պարտությունից։ Նա ընդամենը հինգերերորդ կինն է պատմության մեջ, ով հաջորդաբար հաղթում է Ավստրալիայի և Ֆրանիսայի բաց առաջնություններում։
Ուիմբլդոնի մրցաշարի քառորդ եզրափակիչում նա 7-6, 5-3, 30-0 հաշվի դեպքում՝ հօգուտ Սերենա Ուիլյամսի, համախմբվում է և հաղթանակ տանում։ Մեծ Սաղավարտի մրցաշարերում 19 անընդմեջ հաղթանակի Կապրիատիի շարքը ընդհատվում է կիսաեզրափակիչում, 8-րդ դասակարգված Ժյուստին Էնենի ձեռքով։ Կապրիատին վերականգնվում է Տորոնտոյի մրցաշարում, որտեղ եզրափակչում նա պարտվում է Սերենա Ուիլյամսին։ Այնուհետև Կապրիատին պարտվում է ԱՄՆ բաց առաջնության կիսաեզրափակիչում՝ Վենուս Ուիլյամսին։ Չնայած վերջին անհաջողությանը, Կապրիատին 2001 թվականին անց է կացնում Մեծ Սաղավարտի իր լավագույն մրցաշրջանը և նա միակ թենիսիտուհին էր, ով մրցաշարջանի ընթացքում նվազագույնը հասնում է Մեծ Սաղավարտի բոլոր չորս մրցաշարերի կիսաեզրափակիչ։
Չնայած վերջին շատ փոքր անկումներին, այնուամենայնիվ Կապրիատին հոկտեմբերի 15-ին հասնում է համաշախարհային դասակարգման առաջին հորիզոնական, սակայն WTA Tour-ի մրցաշարի առաջին շրջանում հաղթելով Մագդալենա Մալեևային, նա քառորդ եզրափակիչում զիջում է Սանդրին Թեստուդին և զիջում է աղյուսակի առաջին հորիզոնականը։ Կապրիատին տարին կավարտեր առաջին հորիզոնականում, եթե հասներ մրցաշարի կիսաեզրափակիչ։ Դրա փոխարեն նա տարին ավարտում է 2-րդ հորիզոնականում՝ Լինդսեյ Դևենպորտից հետո, հաղթանակների և պարտությունների 56-14 հարաբերակցությամբ[11]։
2002 թվական. Մեծ Սաղավարտի երրորդ տիտղոս[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավստրալիայի բաց առաջնությունում վնասվածքի պատճառով Լինդսեյ Դևենպորտի դուրս մնալուց հետո Կապրիատին վերին «դասակարգվածն» է դառնում։ Նա հաղթում է 6-րդ դասակարգված Ամելի Մորեսմոյին և 4-րդ դասակարգված Կիմ Կլեստերսին և ճանապարհ է հարթում դեպի երկրորդ անընդմեջ եզրափակիչ այդ մրցաշարում։ Եզրափակիչում նրա հակառակորդ էր Մարտինա Հինգիսը։ Խաղն անց էր կացվում շատ շոգ պայմաններում, ըստ Ցելսիուսի 35-ից բարձր ջերմաստիճանի պայմաններում։ Կապրիատին պաշտպանվում էր 6-4, 4-0 հաշվի և չորս հաղթական միավորի ժամանակ, սակայն վերջնական արդյունքում հաղթանակ է տանում՝ 4-6, 7-6 (7), 6-2։ Դա Կապրիատիի երրորդ և վերջին տիտղոսն էր Մեծ Սաղավարտի մրցաշարերում։
Գարնանը Կապրիատին հասնում է Սքոթսդեյլի և Մայամիի մրցաշարերի եզրափակիչներ, որտեղ երկու դեպքում էլ պարտվում է Սերենա Ուիլյամսին։ Կապրիատին նախապատրաստվելով Ֆրանսիայի բաց առաջնությունում տիտղոսի պաշտպանմանը, մասնակցում է Չարլստոնի, Բեռլինի և Հռոմի մրցաշարերին, զիջելով բոլոր երեքի կիսաեզրափակիչներում։ Որպես վերին դասակարգված Ֆրանսիայի բաց առաջնությունում, Կապրիատին հասնում է մինչև կիսաեզրափակիչ, որտեղ երեք սեթում զիջում է մրցաշարի վերջնական հաղթող Սերենա Ուիլյամսին։ Այդ պարտության արդյունքում Կապրիատին դասակարգման աղյուսակի առաջին հորզոնականը հանձնում է Վենուս Ուիլյամսին։ Մեծ Սաղավարտի մրցաշարերում Կապրիատիի վեց անընդմեջ կիսաեզրափակիչների շարքը ընդհատվում է Ուիմբլդոնի մրցաշարում, որտեղ նա քառորդ եզրափակիչում երեք սեթում պարտվում է Ամելի Մորեսմոյին։ Բացի այդ, նա Մորեսմոյին պարտվում է նաև Canadian Open-ի եզրափակիչում և ԱՄՆ բաց առաջնության քառորդ եզրափակիչում, այն դեպքում, որ հաղթանակի համար մատուցում ուներ։
Կապրիատին միայն մեկ հաղթանակ է տանում եվրոպական փակ մարզասրահներում մասնակցած մրցաշարերում։ Նա մասնակցում է տարվա ամփոփիչ մրցաշարին, առաջին անգամ հասնելով կիսաեզրափակիչ, որտեղ զիջում է Սերենա Ուիլյամսին։ Կապրիատին տարին եզրափակում է դասակարգման աղյուսակի 3-րդ հորիզոնականում[11]։
2003 թվական. Նյու Հեյվենի հաղթող[խմբագրել | խմբագրել կոդը]
WTA Tour-ի եզրափակիչ մրցաշարից մեկ շաբաթ անց Կապրիատին դիմում է վիրահատության, որպեսզի հեռացնի արևային պուտը երկու աչքերից։ Վիրահատությունից հետո վերականգնումը խոչընդոտում է Կապրիատիի նախապատրաստանը։
2003 թվականի Ավստրալիայի բաց առաջնության առաջին շրջանում Կապրիատին պարտվում է որակավորման փուլից անցած Մարլեն Վեյնգարտներին։ Կապրիատին առաջինն էր, ով հանդիսանալով մրցաշարի տիտղոսակիր, պարտվում է առաջին շրջանում։ Նա բաց է թողնում Pan Pacific Open մրցաշարը՝ վիրահատությունից հետո հետագա վերականգնման համար։
Կապրիատին վերականգնումից հետո հասնում է, նվազագույնը, մինչև կիսեզրափակիչ, հետագա հինգ մրցաշարերում, որոնց նա մասնակցում է։ Նա պարտվում է Լինդսեյ Դևենպորտին Ինդիան Ուելսի մրցաշարի կիսաեզրափակիչում։ Այնուհետև նա դուրս է գալիս Sony Ericsson Open մրցաշարի եզրափակիչ, որտեղ երրորդ անգամ անընդմեջ պարտվում է աշխարհի թիվ 1 ռակետ Սերենա Ուիլյամսին։ Կապրիատին Ֆրանսիայի բաց առաջնության չորրորդ շրջանում պարտվում է Նադեժդա Պետրովային։ Նա վեցերորդ անգամ հասնում է Ուիմբլդոնի մրցաշարի քառորդ եզրափակիչ, որտեղ երեք սեթում զիջում է Սերենա Ուիլյամսին՝ հայրենակցուհուն զիջելով ութերորդ անգամ անընդմեջ։
Այնուհետև Կապրիատին հասնում է տարվա ընթացքում իր երկրորդ եզրափակիչին Սթենֆորդում, երեք սեթում պարտվելով Կիմ Կլեստերսին։ Ազդրի վնասվածքը կապրիատիին ստիպում է հրաժարվել Սան Դիեգոյի մրցաշարի առաջին շրջանի խաղից և բաց թողնել Մոնրեալի մրցաշարը։ 2003 թվականի իր առաջին տիտղոսը Կապրիատին նվաճում է Նյու Հեյվենում, եզրափակիչում հաղթելով Լինդսեյ Դևենպորտին։ Դրանով ավարտվում է Կապրիատիի 28-րդ «չոր» մրցաշարը և դա նրա առաջին հաղթանակն էր մրցաշարում՝ 2002 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունում հաղթանակից հետո։ Դասակարգված լինելով 6-րդ համարի տակ, ԱՄՆ բաց առաջնությունում Կապրիատին հասնում է մինչև կիսաեզրափակիչ, որտեղ նա հանդիպում է 2-րդ դասակարգված Ժյուստին Էնենին։ Կապրիատին երկու անգամ մատուցում էր հաղթանակի համար և տասնմեկ անգամ նրան երկուլ միավոր էր բաժանում հաղթանակից, սակայն Էնենը գերազանցում է նրան երեք ժամանոց մարաթոնում։
Կապրիատին չի մասնակցում մրցաշարերի մինչ WTA Tour-ի եզրափակիչ, որտեղ նա կիսաեզրափակիչում պարտվում է աշխարհի թիվ մեկ ռակետ Ժյուստին Էնենին[11]։
2004 թվական. Վերջնական ամբողջական մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]
Վնասվածքները խաթարում են Կապրիատիի 2004 թվականի մրցաշրջանը։ 2003 թվականի WTA Tour-ի եզափակիչի ժամանակ ստացած մեջքի վնասվածքը Կապրիատիին ստիպում են դուրս գալ Ավստրալիայի բաց առաջնությունից և Տոկիոյի Toray Pan Pacific Open մրցաշարից։ Կապրիատին քառորդ եզրափակիչից այն կողմ շարժվում է չորս մրցաշարերից միայն Դոհայում, պարտվելով Անաստասիա Միսկինային կիսաեզրափակիչում։ Նրա մեջքի վնասվածքը խնդիրներ է առաջացնում, ստիպելով նրան հրաժարվել Ինդիան Ուելսի և Մայամիի մրցաշարերից։ Վնասվածքի պատճառով նրա վարկանիշը անկում է ապրում մինչև 10-րդ հորիզոնական։
Կապրիատին մրցաշրջանի իր լավագույն արդյունքներին հասնում է եվրոպական գրունտային շրջանում։ Նա հասնում է մինչև Բեռլինի մրցաշարի կիսաեզրափակիչ, հաղթելով աշխարհի թիվ 5 ռակետ Անաստասիա Միսկինային և դա մրցաշրջանի ընթացքում նրա չորրորդ հաղթանակն էր Թոփ-5 թենիսիտուհու նկատմամբ։ Կիսաեզրափակիչում նա պարտվում է Ամելի Մորեսմոյին։ Հռոմում Կապրիատին հաղթում է 1-ին դասակարգված Սերենա Ուիլյամսին քառորդ եզրափակիչում, դա նրա առաջին հաղթանակն էր ամերիկուհու նկատմամբ 2001 թվականի Ուիմբլդոնի մրցաշարից ի վեր։ Կապրիատին դուրս է գալիս մրցաշարի եզրափակիչ, որտեղ նա 3 ժամանոց համառ պայքարում զիջում է Ամելի Մորեսմոյին։ Ֆրանսիայի բաց առաջնությունում 7-րդ դասակարգված Կապրիատին հասնում է կիսաեզրափակիչ, երկու սեթում պարտվելով 6-րդ դասակարգված Անաստասիա Միսկինային։
Ուիմբլդոնի մրցաշարում Կապրիատին չորրորդ տարին անընդմեջ հասնում է քառորդ եզրափակիչ, որտեղ նա 45 րոպեի ընթացքում պարտվում է Սերենա Ուիլյամսին, ամենա միակողմանի արդյունքը նրանց 17 խաղերից բաղկացած մրցակցությունում։ Ծնկահոդի մկանի վնասվածքը նրան ստիպում է հեռանալ Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի մրցաշարերից, սակայն նա հասնում է մինչև քառորդ եզրափակիչ ինչպես Մոնրեալում, այնպես էլ Նյու Հեյվենում։ ԱՄՆ բաց առաջնությունում 8-րդ համարի տակ դասակարգված Կապրիատին քառորդ եզրափակիչի համառ պայքարում հաղթում է Սերենա Ուիլյամսին, որպեսզի հասնի մրցաշարի չորրորդ կիսաեզրափակիչ։ Կիսաեզրափակիչում նա զիջում է 4-րդ դասակարգված Ելենա Դեմենտևային։
ԱՄՆ բաց առաջնությունից հետո Կապրիատին պարտվում է Ֆիլադելֆիայի մրցաշարի քառորդ եզրափակիչում, աշխարհի թիվ 11 ռակետ Վերա Զվոնարյովային։ Կապրիատին չի կարողանում հավակնել տարվա ամփոփիչ մրցաշարին՝ առաջին անգամ 1999 թվականից ի վեր, և տարին ավարտում է աշխարհի թիվ 10 ռակետի կարգավիճակում[11]։
Մարզագույք և հագուստ[խմբագրել | խմբագրել կոդը]
1990-ական թվականներին Կապրիատին հայտարարում է, որ թենիսի ռակետների համար $ 3 միլիոնի պայմանագիր է ստորագրել «Diadora» և $ 1 միլիոնի «Prince» ընկերությունների հետ[13]։
2000-ական թվականների սկզբին մրցաշարերում Կապրիատիի հագուստը արտադրված էր Fila ընկերության կողմից[14]։ Նա օգտագործում էր Prince Precision Retro 27 Midplus թենիսի ռակետը[15]։
Ժառանգություն և փառք[խմբագրել | խմբագրել կոդը]
Կապրիատին Թենիսի բառքի միջազգային սրահ է մտցվում 2012 թվականին և համարվում է բոլոր ժամանակների մեծագույն թենիսիստուհիներից մեկը[8][9]։ «Jennifer Capriati Tennis» անվանումով տեսախաղը թողարկվել է 1992 թվականին Sega Genesis-ի համար[12]։ 2001 թվականին ESPN-ը Կապրիատիին անվանում է աշխարհի ամենասեքսուալ մարզուհիներից մեկը[16]։
Խաղաոճ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կապրիատին եղել է 1990-ական թվականների ամենաուժեղ խաղացողներից մեկը, ի դեմս այնպիսի թենիսիստուհիների, ինչպիսին են Լինդսեյ Դևենպորտը, Մարի Պիրսը և Մոնիկա Սելեշը։ Նրա խաղը կառուցված էր աջից լավ դրված հարվածների վրա, որորնք, բավարար արագության դեպքում, կարող էին մնալ անպատասխան։ Երբ նա վերադառնում է 2001 թվականին, նա դառնում է ավելի արագ և ճարպիկ, քան նախկինում։ Ջենիֆերը սկսում է ետ մղել «անհավանական գնդակներ»։ Կապրիատիի թույլ կողմերից էին համարվում երկրորդ մատուցումը և կտրող հարվածները, ինչը առավել նկատելի էր պաշտպանությունից խաղալիս։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Կապրիատին ծնվել է Նյու Յորքում, Դենիզ և Ստեֆանո Կապրիատիների ընտանիքում[17]։ Նա ունի իտալական արմատներ։
1993 թվականին Կապրիատին մեղադրվում է խանութում գողության համար, որկ նա նկարագրում է որպես պատահականություն[18]։ 1994 թվականի մայիսի 16-ին նա ձերբակալվում է և մեղադրվում մարիխուանա պահելու համար։ Նա համաձայնվում է մասնակցել թմրանյութերից կախվածության կուրս անցնելու ծրագրին[19]։
1994 թվականին Կապրիատին խոստովանում է, որ մտածել է ինքնասպանության մասին՝ թենիսային ծանրաբեռնվածության և իր արտաքին տեսքի և վերաբերմունքի համար[20]։ 2010 թվականին նա բուժում է պահանջում թմրանյութի չափտց շատ մեծ դոզա ընդունելու պատճառով[21]։
Կապրիատին հարաբերություններ է ունեցել բելգիացի թենիսիստ Քսավիե Մալիսի հետ[22]։
2013 թվականին Կապրիատին մեղադրվում է ծեծի և վիրավորանքի մեջ այն բանից հետո, որ հայտարարվում է, որ հետապնդել և հարվածել է իր նախկին բոյֆրենդ Իվան Բրենանին Սուրբ Վալենտինի օրը[23]։ Հետագայում մեղադրանքները հանվում են[24]։ 2014 թվականին, կապված այդ մեղադրանքի հետ, Ֆլորիդայի նահանգի Պալմ Բիչ քաղաքի պետական դատախազությունը Կապրիատիին դատապարտում է 30 ժամյա հասարակական աշխատանքների և զայրույթի կառավարման համար 4-ժամյա խորհրդակցության[24]։
Մասնակցություններ մրցաշարերի[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեծ Սաղավարտի մենախաղի մրցաշարեր (3 տիտղոս)[խմբագրել | խմբագրել կոդը]
Արդյունք | Թվական | Մրցաշար | Ծածկույթ | Մրցակից | Հաշիվ |
---|---|---|---|---|---|
Հաղթանակ | 2001 | Ավստրալիայի բաց առաջնություն | Հարդ | ![]() |
6–4, 6–3 |
Հաղթանակ | 2001 | Ֆրանսիայի բաց առաջնություն | Գրունտ | ![]() |
1–6, 6–4, 12–10 |
Հաղթանակ | 2002 | Ավստրալիայի բաց առաջնություն (2) | Հարդ | ![]() |
4–6, 7–6(9–7), 6–2 |
Ամառային Օլիմպիական խաղերի մենախաղի մրցաշար (1 Ոսկե մեդալ)[խմբագրել | խմբագրել կոդը]
Արդյունք | Թվական | Մրցաշար | Ծածկույթ | Մրցակից | Հաշիվ |
---|---|---|---|---|---|
Ոսկե | 1992 | Բարսելոնայի Օլիմպիական խաղեր | Գրունտ | ![]() |
3–6, 6–3, 6–4 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://espn.go.com/blog/espnw/tag/_/name/jennifer-capriati
- ↑ http://www.nytimes.com/2012/07/15/sports/tennis/capriati-among-those-added-to-tennis-hall-of-fame.html
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Collins B. The Bud Collins History of Tennis: An Authoritative Encyclopedia and Record Book — 2 — NYC: New Chapter Press, 2010. — P. 667. — ISBN 978-0-942257-70-0
- ↑ 4,0 4,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 5,0 5,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 6,0 6,1 WTA կայքէջ
- ↑ «Jennifer Capriati»։ britannica.com։ Վերցված է մայիսի 17, 2013
- ↑ 8,0 8,1 «100 Greatest of All Time»։ Yahoo։ Վերցված է 2015-09-07
- ↑ 9,0 9,1 «Capriati into Hall of Fame»։ skysports.com։ 2014-04-12։ Վերցված է 2015-09-07
- ↑ Finn Robin (հուլիսի 4, 1991)։ «TENNIS; Navratilova Finds 15 Beats 34 at Wimbledon»։ The New York Times։ Վերցված է սեպտեմբերի 21, 2014
- ↑ 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 11,10 «Jennifer Capriati»։ wtatennis.com։ Վերցված է 2015-09-07
- ↑ 12,0 12,1 «Jennifer Capriati Tennis»։ gamerankings.com։ Վերցված է 2015-09-07
- ↑ Horovitz Bruce (հունիսի 26, 1990)։ «Athletic Firms Going to the Net in Quest for Next Tennis Celebrity»։ The Los Angeles Times։ Վերցված է սեպտեմբերի 11, 2014
- ↑ «WHAT THEY'RE WEARING (AND HITTING WITH) AT THE U.S. OPEN»։ SportsBusiness Journal։ օգոստոսի 28, 2000։ Վերցված է սեպտեմբերի 10, 2014
- ↑ «What they're wearing (and hitting with) at Wimbledon»։ SportsBusiness Journal։ հունիսի 25, 2001։ Վերցված է սեպտեմբերի 10, 2014
- ↑ «Jennifer Capriati»։ ESPN։ Վերցված է 2015-09-07
- ↑ Who's Who of American Women 1999-2000 - Google Books։ Books.google.ca։ Վերցված է 2013-05-17(չաշխատող հղում)
- ↑ Finn Robin (դեկտեմբերի 11, 1993)։ «Shoplifting an Accident, Capriati Says of Charge»։ The New York Times։ Վերցված է մարտի 12, 2013
- ↑ «Capriati prepared to seek counseling»։ The Milwaukee Journal։ հունիսի 14, 1994։ Վերցված է մարտի 12, 2013(չաշխատող հղում)
- ↑ «Capriati thought of suicide»։ The Milwaukee Sentinel։ սեպտեմբերի 26, 1994։ Վերցված է մարտի 12, 2013(չաշխատող հղում)
- ↑ «Capriati recovering after 'accidental overdose'»։ abc.net.au։ հունիսի 29, 2010։ Վերցված է մարտի 12, 2013
- ↑ Tresniowski Alex (փետրվարի 12, 2001)։ «Jenny, Anyone?»։ People.com։ Արխիվացված է օրիգինալից 2016-09-20-ին։ Վերցված է սեպտեմբերի 7, 2014
- ↑ «Ivan Brannan - Former Tennis Player Jennifer Capriati’s Boyfriend»
- ↑ 24,0 24,1 Yan Holly (2014-01-14)։ «Stalking charge against tennis star Jennifer Capriati dropped»։ CNN։ Վերցված է 2015-09-07
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ջենիֆեր Կապրիատին WTA-ի կայքում
- Ջենիֆեր Կապրիատին ITF-ի կայքում Archived 2016-04-29 at the Wayback Machine.
- Ջենիֆեր Կապրիատին Ֆեդերացիայի գավաթի մասնակցի կայքում Archived 2015-04-13 at the Wayback Machine.
- Ջենիֆեր Կապրիատին Թենիսի փառքի միջազգային սրահում
|
- Մարտի 29 ծնունդներ
- 1976 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Թենիսիստներ այբբենական կարգով
- Կանանց թենիսի առաջին ռակետներ
- Ավստրալիայի թենիսի բաց առաջնության կանանց մենախաղի հաղթողներ
- Ֆրանսիայի թենիսի բաց առաջնության կանանց մենախաղի հաղթողներ
- Ամերիկացի թենիսիստներ
- Մեծ սաղավարտի (թենիս) մրցաշարեր
- Ավստրալիայի թենիսի բաց առաջնություն
- Ֆրանսիայի թենիսի բաց առաջնություն
- Ուիմբլդոնի մրցաշար
- ԱՄՆ-ի թենիսի բաց առաջնություն