Լեյլա Մեսխի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox tenis.png
Լեյլա Մեսխի
Սեռիգական
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Georgia.svg Վրաստան
Բնակվելու վայրԹիֆլիս
Ծննդյան ամսաթիվհունվարի 5, 1968(1968-01-05)[1] (51 տարեկան)
ԾննդավայրԹբիլիսի, ԽՍՀՄ
Հասակ164 սանտիմետր սմ
Քաշ54 կիլոգրամ կգ
Կարիերայի սկիզբ1986
Կարիերայի ավարտ1996
Մենախաղ
Խաղեր Հ/Պ223–134[1]
Ամենաբարձր վարկանիշ12 (5 օգոստոս 1991)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիա4-րդ շրջան (1992)
Ֆրանսիա4-րդ շրջան (1991, 1992)
Ուիմբլդոն2-րդ շրջան (1988)
ԱՄՆ1/4 (1990)
Զուգախաղ
Խաղեր Հ/Պ171–122[1]
Ամենաբարձր վարկանիշ21 (10 ապրիլ 1995)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիա1/4 (1990, 1995)
Ֆրանսիա1/4 (1994)
Ուիմբլդոն2-րդ շրջան (1988, 1990, 1992-1994)
ԱՄՆ1/2 (1991)
Թարմացվել է՝ Ավարտել է իր ելույթները
Մարզչական մրցանակներ
Թենիս օլիմպիական խաղերի ժամանակ
Օլիմպիական խաղեր
Բրոնզ Ամառային օլիմպիական խաղեր Թենիս ամառային օլիմպիական խաղերի ժամանակ
Թենիս Ունիվերսիադայում
Ոսկի Ամառային Ունիվերսիադա Թենիս 1987 թվականին՝ Ունիվերսիադայում
Ոսկի Ամառային Ունիվերսիադա 1987 Թենիս 1987 թվականին՝ Ունիվերսիադայում
Արծաթ Ամառային Ունիվերսիադա 1987 Թենիս 1987 թվականին՝ Ունիվերսիադայում
զուգախաղ]]

Լեյլա Մեսխի (վրաց.՝ ლეილა მესხი, հունվարի 5, 1968(1968-01-05)[1], Թբիլիսի, ԽՍՀՄ), խորհրդային նախկին պրոֆեսիոնալ թենիսիստուհի։ 1990 թվականին ԽՍՀՄ հավաքականի կազմում Դաշնության գավաթի ֆինալիստ, 1992 թվականի Բարսելոնայի Օլիմպիական խաղերի կանանց զույգային կարգի բրոնզե մեդալակիր (Նատալյա Զվերյեվայի հետ)։

Սպորտային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերայի սկիզբը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեյլա Մեսխին սկսել է զբաղվել թենիսով յոթ տարեկանում։ Նրա առաջին մարզիչը Գուրամ Թոխաձեն էր[2]: Կարիերայի սկզբնական շրջանում նրան մարզել է նաև Եվրոպայի քառակի չեմպիոն Թեյմուրազ Կակուլիան[3]:

1986 թվականին Մեսխին Նատալյա Զվերյեվայի հետ հաղթել է Ֆրանսիայի բաց առաջնության աղջիկների զույգային մրցաշարում, իսկ մեկ ամիս անց պարտվել է Ուիմբլդերի պատանեկան առաջնությունում՝ զիջելով Զվերևային։ Տարվա վերջում նա առաջին հորիզոնականն է զբաղեցրել աղջիկների զույգային կարգի թենիսի Միջազգային ֆեդերացիայի (ITF) վարկանշային աղյուսակում[4]: Նույն թվականին Բեթեսդայում (Մերիլենդ նահանգ) նա հաղթել է իր առաջին պրոֆեսիոնալ տուրնիրը, որին մասնակցում էր ITF հովանավորությամբ։ Այդ հաջողությանը ևս նա հասել էր Զվերևայի հետ դուետով։ Իսկ անհատական կարգով հաղթեց ԽՍՀՄ-ում (ԽՍՀՄ «ամառային» չեմպիոնուհու տիտղոսը նա վաստակեց երեք տարի անց)։ Իր առաջին պրոֆեսիոնալ տուրնիրն անհատական կարգով հաղթել է 1987 թվականի հունվարին, կրկին ITF հովանավորության ներքո։ Նա առաջին հորիզոնականն է գրավել նաև Զագրեբի Ունիվերսիադայի թենիսի մրցաշարում՝ զույգային և անհատական կարգերում։

1988 թվականին նա առաջին անգամ հաղթում է վարկանշային աղյուսակի առաջին տասնյակում գտնվող թենիսիստուհիներից մեկին. ԱՄՆ բաց առաջնության երկրորդ շրջանում նա առաջ է անցնում աշխարհի հինգերորդ ռակետ Փեմ Շարյվերից։ Մեսխին ներկայացնում էր ԽՍՀՄ-ը Սեուլի Օլիմպիադայում, բայց երկրորդ շրջանում պարտվում է ամբողջ սեզոնի ֆավորիտ Շթեֆի Գրաֆին։ Օլիմպիադայից հետո Նաշվիլի մրցաշարում նա երկրորդ անգամ հաղթանակ է տանում լավագույն տասնյակի թենիսիստուհիներից մեկի՝ Բարբարա Փոթերի (ԱՄՆ) նկատմամբ։

WTA-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականին՝ 21 տարեկան հասակում, Մեսխին Նեշվիլում հաղթում է իր առաջին Կանանց թենիսի ասոցացիայի (WTA) մրցաշարը, դառնալով առաջին ԽՍՀՄ թենիսիստուհին, ով 1974 թվականից սկսած հաղթանակ էր տարել WTA անհատական կարգում[2]: Հաջորդ տարի նա ևս երկու հաղթանակ է տոնում WTA անհատական կարգում, այդ թվում Moscow Ladies Open-ում՝ կանանց առաջին պրոֆեսիոնալ մրցաշարը ԽՍՀՄ-ում։ Երկու անգամ նա առաջին հորիզոնականում է հայտնվում նաև զույգային կարգում՝ ուկրաինուհի Նատալյա Մեդվեդևայի հետ։ Այդ թվականին է վերագրվում նաև Մեսխիի մեծագույն ձեռքբերումը Դաշնության Գավաթում. ԽՍՀՄ հավաքականի հետ նա հասնում է մինչև ֆինալ, որտեղ զիջում են ամերիկուհիներին։

1991 թվականին Մեսխին իր ամբողջ կարիերայի ընթացքում առաջին անգամ Հիլթոն Հեդ Այլենդում (Հարավային Կարոլինա) դուրս է եկել մրցաշարի I կատեգորիայի ֆինալ։ Քառորդ եզրափակչում նա հաղթում է առաջին համարի ներքո հանդես եկող Նավրատիլովային, իսկ կիսաեզրափակչում՝ Զվերյեվային, բայց եզրափակիչ փուլում զիջում է երկրորդ համարի ներքո հանդես եկող Գաբրիելա Սաբատինիին։ Այդ մրցաշարից հետո նա բարձրացավ WTA վարկանշային աղյուսակի իր համար լավագույն 12-րդ հորիզոնական։ Նա նաև ԱՄՆ բաց առաջնությունում հասավ մինչև կիսաեզրափակիչ փուլ՝ արգենտինուհի Մերսեդես Պասի հետ զույգային կարգում։ Այս իրադարձությունը մեծահասակների Մեծ սաղավարտ մրցաշարում նրա ամենաբարձր ձեռքբերումն էր։ Այդ սեզոնում նրա օգտին էին նաև Յանա Նովոտնայայի, Ջենիֆեր Կապրիատիի և վարկանշային աղյուսակի առաջին տասնյակում գտնվող Նավրատիլովայի նկատմամբ տարած հաղթանակները։

Հաջողությունը Բարսելոնայում[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականը նրա համար առանձնացավ կարիերայի կարևորագույն ձեռքբերումով. Զվերյեվայի հետ զույգով ներկայացնելով ԱՊՀ Միացյալ հավաքականը, նա գրավում է բրոնզե մեդալ Բարսելոնայի Օլիմպիադայում։ Բելառուսավրացական զույգը հաղթանակ է տանում արգենտինուհիների նկատմամբ, իսկ եզրափակչում զիջում ապագա չեմպիոններ Ջիջի և Մերի Ջո Ֆերնանդեսներին ԱՄՆ-ից։ Այս Օլիմպիադայում երրորդ տեղի համար խաղ չկայացավ, և Մեսխին ու Զվերյեվա ավտոմատ կերպով արժանացան «բրոնզե» մեդալի։

Պաշտոնական կարիերայի ավարտը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաջորդ տարիներին ևս Մեսխին բավականին հաջող ներկայանում է զույգային կարգում, հաղթելով երեք II և III կատեգորիայի մրցաշար, այդ թվում երկու անգամ Լինցի մրցաշարը՝ երկու անգամն էլ ռուս Եվգենիա Մանյուկովայի հետ։ 1995 թվականին հասել է զույգային կարգի իր համար ամենաբարձր հորիզոնականին։ Անհատական կարգում նա ժամանակ առ ժամանակ հաղթանակներ էր տանում։ Մի քանի անգամ հաղթանակել է նաև առաջին տասնյակի թենիսիտուհիների նկատմամբ (Կապրիատի, Սաբատինի)։ 1995 թվականի սկզբում անգամ հաղթում է WTA մրցաշարը, բայց ոտքի վնասվածքը թույլ չի տալիս շարունակել պարբերական ելույթները[2]: Իր վերջին պաշտոնական մրցախաղերը Մեսխին անց է կացրել 1996 թվականի հոկտեմբերին Կրեմլի Գավաթի խաղերի ժամանակ։

Մասնակցությունը WTA և ITF մրցաշարերի եզրափակիչներին (26)[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեգենդ
Մեծ սաղավարտ (0)
WTA խաղային մրցաշար (0)
I կատեգորիա (1)
II կատեգորիա(3)
III կատեգորիա(2)
IV & V կատեգորիա(16)
VS (1)
ITF (3)

Անհատական կարգ (12)[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղթանակներ(6)[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Մրցաշար Պատում Հակառակորդը եզրափակչում Հաշիվը եզրափակչում
1. 26 հունվ. 1987 Լոս անջելես, ԱՄՆ Հարդ Մեծ Բրիտանիա Քլեր Վուդ 1–6, 6–4, 6–2
2. 6 նոյ. 1989 Նաշվիլ, ԱՄՆ Հարդ (i) Կանադա Հելեն Քելեսի 6–2, 6–3
3. 29 հունվ. 1990 Nutri-Metics, Օքլենդ, Նոր Զելանդիա Հարդ Բելգիա Սաբին Ապելմանս 6–1, 6–0
4. 1 հոկ 1990 Moscow Ladies Open, ԽՍՀՄ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Ելենա Բրյուխովեց 6–4, 6–4
5. 4 փետ 1991 Վելինգտոն, Նոր Զելանդիա Հարդ Չեխիա Անդրեա Ստրնադովա 3–6, 7–6, 6–2
6. 9 հունվ 1995 Schweppes Tasmanian Open, Հոբարթ Հարդ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Լի Ֆան 6–2, 6–3

Պարտություններ (6)[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Մրցաշար Պատում Հակառակորդը եզրափակչում Հաշիվը եզրափակչում
1. 18 ապր1988 Սինգապուր Հարդ Մեծ Բրիտանիա Մոնիկա Ջեյվեր 6–7(3), 3–6
2. 27 փետ1989 VS of Oklahoma, ԱՄՆ Հարդ (i) Նիդերլանդներ Մանոն Բոլեգրաֆ 4–6, 4–6
3. 5 փետ 1990 Վելինգտոն, Նոր Զելանդիա Հարդ Գերմանիա Վիլտրուդ Պրոբստ 6–1, 4–6, 0–6
4. 5 նոյ 1990 Ինդիանապոլիս, ԱՄՆ Հարդ (i) Իսպանիա Կոնչիտա Մարտինես 4–6, 2–6
5. 1 ապր 1991 Հիլթոն Հեդ Այլենդ, Հարավային Կարոլինա, ԱՄՆ Հարդ Արգենտինա Գաբրիելա Սաբատինի 1–6, 1–6
6. 23 սեն 1991 Բայոնա, Ֆրանսիա Շվեյցարիա Մանուելա Մալյեևա 6–4, 3–6, 4–6

Զույգային կարգ (14)[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղթանակներ(7)[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Մրցաշար Պատում Զուգընկեր Հակառակորդուհիները ֆինալում Հաշիվը եզրափակչում
1. 29 սեն 1986 Բետեսդա, Մերիլենդ, ԱՄՆ Հարդ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Նատալիա Զվերյեվա Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջենիֆեր Գուդլինգ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջեյն Ֆորման
6–3, 6–1
2. 27 ապր 1987 Տարանտո, Իտալիա Հող Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Նատալիա Զվերյեվա Մեծ Բրիտանիա Քլեր Վուդ
Նիդերլանդներ Սիմոնա Շիլդեր
6–3, 6–2
3. 29 հուն 1990 Nutri-Metics, Օքլենդ, Նոր Զելանդիա Հարդ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Նալայա Մեդվեդևա Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ռոբին Ուայթ
Կանադա Ջիլ Հեթերինգթոն
3–6, 6–3, 7–63
4. 5 փետ 1990 Վելինգտոն, Նոր Զելանդիա Հարդ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Նալայա Մեդվեդևա Ավստրալիա Միշել Ջագարդ Լեյ
Ավստրալիա Ջուլի Ռիչարդսոն
6–3, 2–6, 6–4
5. 22 փետ1993 Generali Ladies Linz, Լինց գորգ Ռուսաստան Եվգենիա Մանյուկովա Ավստրիա Յուդիտ Վիզներ
Իսպանիա Կոնչիտա Մարտինես
առանց խաղի
6. 5 ապր 1993 Bausch & Lomb Championships, Ամելիա Այլենդ, Ֆլորիդա, ԱՄՆ Հող Շվեյցարիա Մանուելա Մալյեևա Արգենտինա Ինես Գորոտաչեգի
Հարավաֆրիկյան Հանրապետություն Ամանդա Կետցեր
3–6, 6–3, 6–4
7. 7 փետ 1994 EA-Generali Ladies, Լինց (2) գորգ Ռուսաստան Եվգենիա Մանյուկովա Շվեդիա Օսա Սվենսոն
Գերմանիա Կարոլին Շնայդեր
6–2, 6–2

Պարտություններ(7)[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Մրցաշար Պատում Զուգընկեր Հակառակորդուհիները ֆինալում Հաշիվը եզրափակչում
1. 21 սեն 1987 Համբուրգ, Գերմանիա Հող Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Նատալյա Եգորովա Գերմանիա Կլաուդիա Կոդե Կիլշ
Չեխոսլովակիա Յանա Նովոտնա
6–7, 6–7
2. 18 ապր 1988 Սինգապուր Հարդ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Սվետլանա Պարխոմենկո Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Նատալյա Եգորովա
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Նատալյա Մեդվեդևա
6–74, 3–6
3. 6 հուն 1988 Dow Chemical Classic,
Բիրմինգհեմ, Մեծ Բրիտանիա
Խոտ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Սվետլանա Պարխոմենկո Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Նատալյա Զվերյեվա
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Լարիսա Սավչենկո
4–6, 1–6
4. 20 фев 1989 Ուիչիտա, Կանզաս, ԱՄՆ Հարդ (i) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սենդի Քոլինզ Նիդերլանդներ Մանոն Գոլենգրաֆ
Հարավաֆրիկյան Հանրապետություն Լիզ Գրեգորի
2–6, 6–7
5. 6 նոյ 1989 Նաշվիլ, ԱՄՆ Հարդ (i) Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Նատալյա Մեդվեդևա Նիդերլանդներ Մանոն Բոլեգրաֆ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մերեդիտ Մակգրաֆ
6–1, 6–75, 6–74
6. 25 ապր 1994 Համբուրգ, Գերմանիա (2) Հող Ռուսաստան Եվգենյա Մանյուկովա Չեխիա Յանա Նովոտնա
Իսպանիա Արանչա Սանչես Վիկարիա
3–6, 2–6
7. 24 հոկ 1994 Nokia Grand Prix, Էսսեն, Գերմանիա գորգ Ռուսաստան Եվգենիա Մանյուկովա Շվեդիա Մարիա Լինդստրեմ
Շվեդիա Մարիա Ստրաունդլունդ
2–6, 1–6

Հետագա կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թվականին Լեյլա Մեսխին և իր ամուսինը՝ Պավել Նադիբաիձեն, Թբիլիսիում բացեցին թենիսի ակադեմիա[2]:

Իր հրաժեշտի մատչը Մեսխին անց է կացրել 1997 թվականի հոկտեմբերին, իր թենիսի ակադեմիայի դահլիճում իր իսկ կազմակերպած միջազգային մրցաշարի՝ Թբիլիսիի թենիսի բաց առաջնության շրջանակներում։ Մրցախաղի վերջում հայտարարվեց, որ նախագահ Շևարդնաձեն Մեսխիին շնորհում է Վրաստանի բարձրագույն քաղաքացիական մրցանակը՝ Պատվո շքանշան[5]:

1999 թվականին Մեսխին ընտրվում է Վրաստանի թենիսի ֆեդերացիայի ներկայացուցիչ[6], իսկ 2004-ին վերընտրվեց երկրորդ անգամ[2]: 2011 թվականին Մեսխին դարձավ WTA նոր մրցաշրջանի տնօրեն հարևան Ադրբեջանում կայացող մրցաշարում՝ Բաքվի գավաթում[7]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Player Profile // WTA կայքէջ
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Deherian Suren (21 мая 2004)։ «Sport to business: Meskhi has Become Queen of Georgian Tennis»։ Brosse Street Journal (English)։ Վերցված է 2009-11-30 
  3. «Умер Теймураз Какулия»։ Коммерсантъ № 158 (3489)։ 26 октября 2006։ Վերցված է 2009-11-30 
  4. Список чемпионов мира по версии ITF (անգլ.)
  5. Пачкория, Тенгиз (7 октября 1997)։ «Лейла Месхи завершила карьеру»։ Спорт-Экспресс։ Վերցված է 2009-11-30 
  6. «Георгий Габашвили призвал противостоящие стороны в грузинском теннисе к конструктивному диалогу»։ Новый Регион։ 31 октября 2007։ Վերցված է 2009-11-30 
  7. «Лейла Месхи: «Мы не раз проведем Baku Cup»»։ Tennis.az։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-12-ին։ Վերցված է 2011-07-28 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]