Մոնիկա Սելեշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox tenis.png
Մոնիկա Սելեշ
Monica Seles 1991.jpg
Սեռ իգական
Քաղաքացիություն Հարավսլավիա Հարավսլավիա
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հունգարիա Հունգարիա
Բնակվելու վայր Սարասոտա, Ֆլորիդա, ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 2, 1973 (44 տարեկան)
Ծննդավայր Նովի Սադ, Հարավսլավիա
Հասակ 178 սմ
Քաշ 70 կգ
Կարիերայի սկիզբ 1989 թվական
Կարիերայի ավարտ 2008 թվական
Աշխատող ձեռք ձախ
Հարված ձախից երկձեռքանի
Պարգևավճար, USD 14 891 762
Մենախաղ
Խաղեր Հ/Պ 595–122[1]
Ամենաբարձր վարկանիշ 1 (1991 մարտի 11)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիա Հաղթանակ (1991, 1992, 1993, 1996)
Ֆրանսիա Հաղթանակ (1990, 1991, 1992)
Ուիմբլդոն Եզրափակիչ (1992)
ԱՄՆ Հաղթանակ (1991, 1992)
Օլիմպիական խաղեր
Զուգախաղ
Խաղեր Հ/Պ 89–45[1]
Ամենաբարձր վարկանիշ 16 (1991 ապրիլի 22)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիա 1/2 եզրափակիչ (1991, 2001)
Ֆրանսիա 3 շրջան (1990)
Ուիմբլդոն 1/4 եզրափակիչ (1999)
ԱՄՆ 1/4 եզրափակիչ (1999)
Ավարտել է կարիերան

Մոնիկա Սելեշ (սերբ.՝ Моника Селеш, Monika Seleš, հունգ.՝ Szeles Mónika, անգլ.՝ Monica Seles, դեկտեմբերի 2, 1973({{padleft:1973|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:2|2|0}})[2][3], Նովի Սադ, ՀՍՖՀ[2][4]), հարավսլավացի և ամերիկացի հանրահայտ նախկին պրոֆեսիոնալ թենիսիստուհի, ով մասնակցել է այդ երկու երկրների դրոշի ներքո։ Աշխարհի նախկին թիվ 1 ռակետ։ 1986 թվականին նա Հարավսլավիայից տեղափոխվել է ԱՄՆ և 1994 թվականին ստացել է ԱՄՆ քաղաքացիություն։ 2007 թվականին Սելեշը ստացել է նաև Հունգարիայի քաղաքացիություն, քանի որ նրա ծնողները հանդիսանում են էթնիկ հունգարացիներ։ Նա կարիերայի ընթացքում ինն անգամ անժանացել է Մեծ Սաղավարտի մենախաղի մրցաշարի հաղթողի տիտղոսին, որոնցից 4-ը նա նվաճել է Ավստրալիայի բաց առաջնությունում։ 1990 թվականին նա դարձել է Ֆրանսիայի բաց առաջնության ամենաերիտասարդ հաղթողը։ 1991-1992 թվականներին եղել է աշխարհի թիվ 1 ռակետ։

2007 թվականին ՄԱԿ-ի ներքո գործող Սպիրուլինի հարցերով միջկառավարական ինստիտուցիոն ծրագիրը (IIMSAM), որը պայքարում է թերսնման դեմ, Մոնիկա Սելեշին նշանակել է Բարի կամքի դեսպան և կազմակերպության մամլո-քարտուղար[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճանապարհ դեպի բարձունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնիկա Սելեշը ծնվել է հարվսլավական Նովի Սադ (ներկա պահին Սերբիա) քաղաքում, 1973 թվականի դեկտեմբերի 2-ին, էթնիկ հունգարացու ընտանիքում։ Հայրը՝ Կարոյ Սելեշը (հունգ.՝ Szeles Károly), նկարիչ-մուլտիպլիկատոր, մայրը՝ Էստեր Սելեշ ((հունգարերեն)Szeles Eszter), ծրագրավորող։ 6 տարեկան հասակում, հոր պնդմամբ և ղեկավարությամբ, սկսել է թենիսի դասեր վերցնել։ Մարզումների համար սկզբնական վայր դարձել է տան հետևում գտնվող ավտոմոբիլային կայանը, որտեղ որպես ցանց օգտագործվել է սովորական պարանը, ձգված երկու մեքենաների միջև[6]։ Ընտանիքը իրեն չէր կարող թույլ տալ պրոֆեսիոնալ մարզիչ և որպես ուսումնական ձեռնարկ օգտագործվել է «Համաշխարհային թենիս» ամսագիրը։ Հայրը գնդակի վրա նկարում էր «Թոմ և Ջերի» մուլտֆիլմի հերոս-մկնիկին և դստերն առաջարկում էր իրեն պատկերացնել որպես կատու և որսալ աներես մկնիկին[7]։

Մոնիկան արագ սովորել է լավ խաղալ և արդեն 9 տարեկան հասակում կարողացել է հաղթանակ տանել մինչև 12 տարեկան աղջիկների շրջանում Հարավսլավիայի պատանեկան առաջնությունում։ 10 տարեկան հասակում նա հաղթել է Եվրոպայի նմանատիպ պատանեկան առաջնությունում, իսկ 12 տարեկանում արժանացել է Հարավսլավիայի «Տարվա մարզուհի» տիտղոսին[8][9]։ 13 տարեկան հասակում Մոնիկան ընտանիքի հետ ուղևորվել է ԱՄՆ, որտեղ մասնակցություն է ունեցել տեղի պատանեկան մրցաշարում։ Մրցաշարի ավարտից հետո ընտանիքը ծրագրավորել էր վերադառնալ հայրենիք, սակայն նրա վրա ուշադրություն է դարձրել հանրահայտ մարզիչ Նիկ Բոլետիերին (անգլ.՝ Nick Bollettieri), ով դաստիարակել էր այնպիսի մարզիկների, ինչպիսիք են Անդրե Աղասին, Ջիմի Կուրիեն, Մարի Պիրսը և առաջին մեծության այլ աստղեր։ Ավելի ուշ Բոլետիերին այսպես է նկարագրել Մոնիկայի հետ իր առաջին հանդիպումը[7].

Aquote1.png Ես երբեք չեմ մոռանա իմ առաջին հանդիպումը նրա հետ, քանի որ սկզբում նրան նույնիսկ չնկատեցի. առաջին պահին ես լսեցի գռմռոց, այնուհետև ուշադրություն դարձրեցի Մոնիկայից մեծ չափերով հիանալի ռակետին, այնուհետև տեսա ոտքերը, որոնք շարժվում էին ինչպես ժամացույց և այնուհետև տեսա անձամբ աղջկան, ով գրոհում էր բոլոր գնդակներին, ընդունում էր նրանք ընթացքից և ուղակի խաղում էր իր հակառակորդուհու հետ
Aquote2.png


Նա Մոնիկային տեղ է առաջարկում իր Ակադեմիայում (անգլ.՝ Nick Bollettieri Tennis Academy), սակայն որպես նախապայման պետք է լիներ ԱՄՆ մշտական բնակության տեղավոխվելը։ Արդյունքում ծնողները որոշեցին թողնել իրենց նախկին աշխատավայրը և դստեր հետ տեղափոխվել Ֆլորիդա։

Պրոֆեսիոնալ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականի աշնանը, երբ Մոնիկան 14 տարեկան էր, նա իր առաջին հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ մրցաշարում, իսկ 1989 թվականին լիովին անցել է մեծ սպորտ՝ դառնալով պրոֆեսիոնալ։ Այդ ժամանակաշրջանում կորտում գերիշխում էր հանրահայտ գերմանացի թենիսիստուհի Շտեֆի Գրաֆը, իսկ Սելեշի մուտքը փոխել է համաշխարհային թենիսում ուժերի դասավորությունը։ 1989 թվականի մայիսին նա կարողացել է Կրիս Էվերտին հաղթել Հյուսթոնի մրցաշարի եզրափակչում և, չնայած վերջնիս ռևանշ է վերցրել նույն թվականի ԱՄՆ բաց առաջնությունում, կարիերայի սկիզբը դրված էր։ Նույն տարում նա կարողացել է հասնել Ֆրանսիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ, սակայն պարտվել է առավել փորձառու Շտեֆի Գրաֆին։ Տարվա արդյունքներով Մոնիկան համաշխարհային վարկանիշում զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը։ Հաջորդ, 1990 թվականը, թենիսիստուհու համար դարձել է առավել հաջողակ։ Սկզբում նա Մարտինա Նավրատիլովային հաղթել է Իտալիայում, այնուհետև Շտեֆի Գրաֆին Գերմանիայում, և, վերջապես, իր առաջին տիտղոսն է նվաճել Մեծ Սաղավարտի մրցաշարում, նույն Գրաֆին երկու սեթում հաղթելով Ֆրանսիայում։ Վերջին հաղթանակը, տարված 16 տարեկան հասակում, թենիսի պատմության մեջ նրան դարձրել է Մեծ Սաղավարտի մրցաշարի ամենաերիտասարդ հաղթողը, այդ ցուցանիշով գերազանցելով Արանչա Սանչես-Վիկարիոյին։

1991 և 1992 թվականներին Մոնիկան արդեն գերակշռում էր մրցաշարերում, արդյունավետությամբ առաջ անցնելով Շտեֆի Գրաֆից և արժանանալով թիվ 1 ռակետի վարկանիշին։ Այդ կարճ ժամանակահատվածում նա միայն Մեծ Սաղավարտի մրցաշարերում կարողացել է արժանանալ 6 տիտղոսի, իր հիմնական մրցակցուհուն զիջելով միայն Ուիմբլդոնի մրցաշարում։ Ընդ ուրում, առաջին տարում Մոնիկան Ուիմբլդոնում մասնակցություն չի ունեցել, իսկ երկրորդում նա հասել է մինչև եզրափակիչ։ 1991 թվականի հունվարից մինչ 1993 թվականի փետրվարն ընկած ժամանակաշրջանում նա տիրացել է 22 տիտղոսի, 34 մրցաշարերից 33-ում թենիսիստուհին մասնակցել է եզրափակիչներին, ընդհանուր հարաբերակցությունը կազմել է 159-12 (92,9 % հաղթած հանդիպումներ)։

Հարված մեջքին[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականի մրցաշրջանի սկիզբը ոչ պակաս հաջող էր։ Ավստրալիայի բաց առաջնության եզրափակչում Սելեշը հաղթանակ էր տարել Շտեֆի Գրաֆի նկատմամբ՝ 4-6, 6-3, 6-2։ Սակայն այնուհետև տեղի է ունեցել ողբերգական իրադարձություն, որի պատճառով թենիսիստուհին որոշ ժամանակով ստիպված էր հեռանալ մեծ սպորտից։ 1993 թվականի ապրիլի 30-ին Համբուրգում, Ռոտենբաումյան թենիսային ակումբի կորտերում տեղի էր ունենում «Citizen Cup» մրցաշարի քառորդ եզրափակիչ հանդիպումը, որում Սելեշը հաշվի մեջ առավելություն ուներ բուլղարացի թենիսիստուհի Մագդալենա Մալեևայի հետ մրցախաղում՝ 6-4 4-3։ Սովորաբար հանգիստ գերմանացի երկրպագուները այս անգամ իրենց պահում էին շատ հանդուգն, մարտական տրամադրված՝ ճչում էին, սուլում և ծաղրում, դժգոհ նրանից, որ Սելեշը վարկանիշում գերազանցում էր երբեմնի առաջատար Շտեֆի Գրաֆին։ Գեյմերի միջև դադարում գերմանացի թենիսիտուհու ֆանատներից մեկը, ոմն Գյունտեր Պարխե (գերմ.՝ Günter Parche), մոտ վազեց Սելեշին և մոտ մեկուկես սանտիմետր նրա մեջքը խրեց դանակ։ Հարձակվողին անմիջապես բռնեցին թիկնապահները և թենիսիստուհու եղբայրը, Սելեշն անմիջապես հոսպիտալացվել է[10]։ Եվ, չնայած, վերքը վտանգավոր չէր, Մոնիկային հասցվել էր ծանր հոգեբանական վնասվածք, որի արդյունքում նա դադարեց հանդես գալ մրցաշարերում և սկսել է խուսափել մարդկանցից։ Նա փակվել է Սարասոտաի իր տանը (Ֆլորիդա նահանգ), որը կահավորված էր բարձր պարիսպներով, ազդանշանային համակարգով և տեսախցիկներով[11]։ Ինչպես դատարանում հայտարարել է նրան բուժող բժիշկ Ջերի Մեյը (անգլ.՝ Jerry May), «…նա շատ է վախենում, լացում է և իրեն զգում շատ նյարդային։ Քնում է վատ և երազում մղձավանջ է տեսնում։ Նա երկյուղ է կրում, որ Պարխեն կրկին կհարձակվի իր վրա»[12]։

Հետագայում, դատարանում, ձերբակալվածը հայտարարել է, որ ցանկացել է օգնել Շտեֆի Գրաֆին՝ վերադարձնելու առաջին ռակետի վարկանիշը։ Նա բանտային ժամկետի չի դատապարտվել, քանի որ դատարանը նրան համարել է հոգեպես անկայուն և դատապարտել է 2 տարի պայմանական և պարտադրել հարկադիր բուժման։ Սելեշի ընտանիքը որոշումից դժգոհ է եղել, սակայն բողոքարկում չի ներկայացրել[12]։

Վերադարձ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնիկա Սելեշը կորտ է վերադարձել միայն 1995 թվականին, իր վրա կատարված հարձակումից 28 ամիս անց։ Դրանում նրան անգնահատելի օգնություն են ցուցաբերել հայտնի բուժող բժիշկը, հոր հոգատարությունը և հանդիպումը հայտնի բռնցքամարտիկ Մուհամմեդ Ալիի հետ, ով անձամբ պայքարում էր ծանր հիվանդության դեմ[11]։ Երկարատև բացակայությունից հետո առաջին հանդիպումը եղել է ցուցադրական խաղը Մարտինա Նավրատիլովայի հետ, որը կայացել է 1995 թվականի հուլիսին։ Վերադարձի դրդապատճառը եղել է տենդագին ցանկությունը մասնակցելու 1996 թվականի Օլիմպիական խաղերին[13]։

Մոնիկա Սելեշը 2007 թվականին, ցուցադրական մրցաշարում

Մոնիկա Սելեշին անմիջապես դասակարգել են առաջին համարի տակ՝ Շտեֆի Գրաֆի հետ միասին։ Թենիսի պատմության մեջ այդպիսի բացառիկ որոշումը WTA ասոցիացիան ընդունել է այն պատճառով, որ մինչ ողբերգությունը Սելեշը եղել է վարկանիշի առաջատարը։ Միայն 1996 թվականի վերջին վարկանիշային աղյուսակը վերադարձել է դասական տեսքի և Շտեֆի Գրաֆը միանձնյա դարձել է աշխարհի թիվ 1 ռակետ։

Պրոֆեսիոնալ թենիս պաշտոնական վերադարձը կայացել է մեկ ամիս անց։ Օգոստոսին Սելեշը մասնակցություն է ունեցել «Canada Masters» մրցաշարին, որտեղ եզրափակչում առավելության է հասել ՀԱՀ-ից թենիսիտուհի Ամանդա Կյոտցերի նկատմամբ։ Այդ ժամանակ շատերը ենթադրում էին, որ Մոնիկան կրկին կսկսի հաղթանակներ տանել մրցաշար մրցաշարի հետևից, ինչպես նա դա անում էր 1990-ական թվականների սկզբին, սակայն դա տեղի չի ունեցել։ Մեկ ամիս անց նա ԱՄՆ բաց առաջնության եզրափակչում հանդիպել է Շտեֆի Գրաֆի հետ, սակայն այս անգամ առավելության հասնել չի հաջողվել։ Մեծ Սաղավարտի մրցաշարերում վերջին հաջող ելույթը դարձել է Ավստրալիայի բաց առաջնությունը հաջորդ, 1996 թվականին, որտեղ Մոնիկան առավելության է հասել Անկե Հուբերի նկատմամբ։ Հոր ծանր հիվանդությունը իր ազդեցությունն է թողել թենիսիստուհու հետագա կարիերայի վրա։ 1998 թվականին, հոր մահվանից մի քանի ամիս անց, նա վերջին անգամ կարողացել է դուրս գալ Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչ, որտեղ զիջել է Արանչա Սանչես-Վիկարիոյին։ 2000 թվականին Սելեշը բրոնզե մեդալ է նվաճել Սիդնեյի Օլիմպիադայում։ 2003 թվականից Մոնիկա Սելեշը խոշոր մրցաշարերում մասնակցություն չի ունեցել և 2008 թվականի փետրվարի 14-ին պաշտոնապես հայտարարել է պրոֆեսիոնալ կարիերայի ավարտի մասին[14]։

2009 թվականի հուլիսի 11-ին Մոնիկա Սելեշն ընդգրկվել է Թենիսի փառքի միջազգային սրահում։

Հանդերձանք և մարզագույք[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-ական թվականների սկզբին Սելեշը $ 4 միլիոն դոլարի պայմանագիր է ստորագրել «Fila» ընկերության հետ[15]։ Նա օգտագործել է Prince original graphite ռակետ[16]։ 1990 թվականի օգոստոսին նա սկսել է օգտագործել «Yonex» ռակետ։

Երբ նա մրցաշրջան է վերադարձել 1995 թվականին, Սելեշը կրել է «Nike» մարզահագուստ և օգտագործել է «Yonex» ռակետ։

2000-ական թվականներին Սելեշը կրել է «Yonex» մարզահագուստ և օգտագործել է «Yonex Srq Ti-800 Pro Long» ռակետ[17]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]


Մեծ Սաղավարտի մենախաղի մրցաշարերի եզրափակիչներ 13 (9 տիտղոս, 4 պարտություն)[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունք Թվական Մրցաշար Ծածկույթ Մրցակից Հաշիվ
Հաղթանակ 1990 Ֆրանսիայի բաց առաջնություն Գրունտ Գերմանիա Շտեֆի Գրաֆ 7–6(8–6), 6–4
Հաղթանակ 1991 Ավստրալիայի բաց առաջնություն Հարդ Չեխոսլովակիա Յանա Նովոտնա 5–7, 6–3, 6–1
Հաղթանակ 1991 Ֆրանսիայի բաց առաջնություն (2) Գրունտ Իսպանիա Արանչա Սանչես-Վիկարիո 6–3, 6–4
Հաղթանակ 1991 ԱՄՆ բաց առաջնություն Հարդ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մարտինա Նավրատիլովա 7–6(7–1), 6–1
Հաղթանակ 1992 Ավստրալիայի բաց առաջնություն (2) Հարդ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մերի Ջո Ֆերնանդես 6–2, 6–3
Հաղթանակ 1992 Ֆրանսիայի բաց առաջնություն (3) Գրունտ Գերմանիա Շտեֆի Գրաֆ 6–2, 3–6, 10–8
Պարտություն 1992 Ուիմբլդոն Խոտածածկ Գերմանիա Շտեֆի Գրաֆ 2–6, 1–6
Հաղթանակ 1992 ԱՄՆ բաց առաջնություն (2) Հարդ Իսպանիա Արանչա Սանչես-Վիկարիո 6–3, 6–3
Հաղթանակ 1993 Ավստրալիայի բաց առաջնություն (3) Հարդ Գերմանիա Շտեֆի Գրաֆ 4–6, 6–3, 6–2
Պարտություն 1995 ԱՄՆ բաց առաջնություն Հարդ Գերմանիա Շտեֆի Գրաֆ 6–7(6–8), 6–0, 3–6
Հաղթանակ 1996 Ավստրալիայի բաց առաջնություն (4) Հարդ Գերմանիա Անկե Հուբեր 6–4, 6–1
Պարտություն 1996 ԱՄՆ բաց առաջնություն Հարդ Գերմանիա Շտեֆի Գրաֆ 5–7, 4–6
Պարտություն 1998 Ֆրանսիայի բաց առաջնություն Գրունտ Իսպանիա Արանչա Սանչես-Վիկարիո 6–7(5–7), 6–0, 2–6

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենախաղ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավսլավիա Միացյալ Նահանգներ
Tournament Հ–Պ ՀՄ 1988 1989 1990 1991 1992 1993 1994 1995 1996 1997 1998 1999 2000 2001 2002 2003
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիայի բաց առաջնություն 43–4 4 / 8 ՉՄ ՉՄ ՉՄ Հ Հ Հ ՉՄ ՉՄ Հ ՉՄ ՉՄ 1/2 ՉՄ 1/4 1/2 2 շրջան
Ֆրանսիայի բաց առաջնություն 54–8 3 / 11 ՉՄ 1/2 Հ Հ Հ ՉՄ ՉՄ ՉՄ 1/4 1/2 Ե 1/2 1/4 ՉՄ 1/4 1 շրջան
Ուիմբլդոն 30–9 0 / 9 ՉՄ 4 շրջան 1/4 ՉՄ Ե ՉՄ ՉՄ ՉՄ 2 շրջան 3 շրջան 1/4 3 շրջան 1/4 ՉՄ 1/4 ՉՄ
ԱՄՆ բաց առաջնություն 54–10 2 / 12 ՉՄ 4 շրջան 3 շրջան Հ Հ ՉՄ ՉՄ Ե Ե 1/4 1/4 1/4 1/4 4 շրջան 1/4 ՉՄ
Հ–Պ 181–31 9 / 40 0–0 11–3 13–2 21–0 27–1 7–0 0–0 6–1 17–3 11–3 14–3 16–4 12–3 7–2 17–4 1–2

Մրցակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սելեշն ընդդեմ Նավրատիլովայի[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնիկա Սելեշը և Մարտինա Նավրատիլովան մրցաշարերում միմյանց հետ հանդիպել են 17 անգամ և Սելեշն առավելություն ունի 10-7 հաշվով։ Նրանց միջև առաջին հանդիպումը կայացել է 1989 թվականի Դալլասի մրցաշարում, իսկ վերջին հանդիպումը՝ 1993 թվականի Փարիզի մրցաշարում։ Նրանց միջև կայացած 17 հանդիպումներից 14-ը տեղի են ունեցել մրցաշարերի որոշիչ փուլում, որտեղ Սելեշը հաղթանակի է հասել 9 անգամ, պարտվելով 5-ում։ Մյուս երեք հանդիպումներից երկուսը կայացել են կիսաեզրափակիչ, իսկ մեկ հանդիպումը քառորդ եզրափակիչ փուլում։ 11 հանդիպում տեղի է ունեցել գորգի վրա և Սելեշը հաղթանակի է հասել նրանցից 6-ում։ Մեծ Սաղավարտի մրցաշարերում նրանք հանդիպել են երկու անգամ և երկուսում էլ հաղթանակ է տարել Սելեշը։ Վիրջինիա Սլիմս մրցաշարերում կայացած երեք հանդիպումներից երկուսը կայացել են եզրափակչում, որոնցում առավելությունը Սելեշի կողմն է եղել, իսկ մեկ հանդիպում կայացել է քառորդ եզրափակիչ փուլում, որտեղ հաղթանակ է տարել Նավրատիլովան։

Սելեշն ընդդեմ Գրաֆի[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-ական թվականների համաշխարհային թենիսի երկու առաջատար թենիսիստուհիներ Մոնիկա Սելեշի և Շտեֆի Գրաֆի մրցակցությունը տևել է 10 տարի և նրանք միմյանց հետ հանդիպել են 15 անգամ, որտեղ առավելությունը Գրաֆի կողմն է՝ 5-10։ Նրանց մրցակցությունը սկսվել և ավարտվել է Ֆրանսիայի բաց առաջնությունում (1989 և 1999 թվականներ), ընդ որում երկուսում էլ հաղթանակ է տարել Գրաֆը։ Գրաֆն առավելություն ունի նաև Մեծ Սաղավարտի մրցաշարերում կայացած նրանց 10 հանդիպումներում, որտեղ նա առավելության է հասել 6 անգամ, ընդ որում եզրափակիչ փուլում նրանց հարաբերությունը հավասար է՝ 3-3։ Նույն հարաբերությունը ունի նաև եզրափակիչներում կայացած նրանց հանդիպումները։ WTA Ամփոփիչ մրցաշարերում նրանք հանդիպել են մեկ անգամ և 1998 թվականի մրցաշարի քառորդ եզրափակիչում առավելության է հասել Շտեֆի Գրաֆը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Player Profile // WTA կայքէջ
  2. 2,0 2,1 2,2 Collins B. The Bud Collins History of Tennis: An Authoritative Encyclopedia and Record Book — 2 — New York City: New Chapter Press, 2010. — P. 646. — ISBN 978-0-942257-70-0
  3. Person Profile // Internet Movie Database — 1990.
  4. 4,0 4,1 http://espn.go.com/blog/peter-bodo/tag/_/name/u-s
  5. Intergovernmental Institution for the use of Micro-algae Spirulina Against Malnutrition «Global Sports for Peace and Development Programme Initiative» Прочитано 2007-12-01
  6. New York Times. 4 сентября 2002. «Sports of The Times; Monica Seles Still Loves The Game» онлайн [1]
  7. 7,0 7,1 New York Times. 12 февраля 1990 «Seles, at 16, Is Sitting in Wings as Tennis Superstar» онлайн [2]
  8. Seles, Monica Richardson, Nancy Ann Monica: From Fear to Victory — HarperCollins, 1997 ISBN 978-0-00-255788-7
  9. Famous Sports Stars «Monica Seles — Growing Up» Прочитано 2007-12-01
  10. BBC «1993: Tennis star stabbed» Опубликовано 2003-03-30 Прочитано 2007-12-04
  11. 11,0 11,1 Белорусская деловая газета «Злой рок Моники Селеш» Прочитано 2007-12-04
  12. 12,0 12,1 New York Times. 4 апреля 1995 «TENNIS; Seles’s Assailant Gets Suspended Sentence» Прочитано 2007-12-04
  13. Famous Sports Stars «Monica Seles — Bizarre Tragedy» Прочитано 2007-12-01
  14. http://www.eurosport.ru/tennis/sport_sto1480052.shtml Селеш заверила карьеру
  15. Horovitz Bruce (June 26, 1990)։ «Athletic Firms Going to the Net in Quest for Next Tennis Celebrity»։ The Los Angeles Times։ Վերցված է September 11, 2014 
  16. Perrotta Tom (June 30, 2012)։ «Finding the spin may be a racquet»։ The Australian։ Վերցված է September 11, 2014 
  17. «WHAT THEY'RE WEARING (AND HITTING WITH) AT THE U.S. OPEN»։ SportsBusiness Journal։ 28 August 2000։ Վերցված է 10 September 2014 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]