Սվետլանա Կուզնեցովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox tenis.png
Սվետլանա Կուզնեցովա
2014 US Open (Tennis) - Tournament - Svetlana Kuznetsova (15085701785).jpg
Սեռ իգական
Քաղաքացիություն Ռուսաստան Ռուսաստան
Բնակվելու վայր Մոսկվա, Ռուսաստան[1]
Ծննդյան ամսաթիվ հունիսի 27, 1985(1985-06-27)[2][3] (33 տարեկան)
Ծննդավայր Սանկտ Պետերբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]
Հասակ 174 սմ
Քաշ 73 կգ
Կարիերայի սկիզբ 2000 թվական
Աշխատող ձեռք աջ
Հարված ձախից երկձեռքանի
Մարզիչ Կարլոս Մարտինես
Պարգևավճար, USD 21,360,001
Մենախաղ
Խաղեր Հ/Պ 642–319[4]
Ամենաբարձր վարկանիշ 2 (2007 սեպտեմբերի 10)
Ներկայիս վարկանիշ 9 (2016 թվական հոկտեմբերի 24)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիա 1/4 եզրափակիչ (2005, 2009, 2013)
Ֆրանսիա Հաղթանակ (2009)
Ուիմբլդոն 1/4 եզրափակիչ (2003, 2005, 2007)
ԱՄՆ Հաղթանակ (2004)
Օլիմպիական խաղեր
Զուգախաղ
Խաղեր Հ/Պ 259–135[4]
Ամենաբարձր վարկանիշ 3 (2004 թվականի հունիսի 7)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիա Հաղթանակ (2005, 2012)
Ֆրանսիա Եզրափակիչ (2004)
Ուիմբլդոն Եզրափակիչ (2005)
ԱՄՆ Եզրափակիչ (2003, 2004)
svetlanakuznetsova27.com
Թարմացվել է՝ 2016 հոկտեմբերի 24

Սվետլանա Ալեքսանդրովնա Կուզնեցովա (ռուս.՝ Светлана Александровна Кузнецова, IPA: [svʲɪtlanə ɐlʲɪksandrəvnə kʊznʲɪtsovə], ծնվել է 1985 թվականի հունիսի 27-ին, Լենինգրադում (Սանկտ Պետերբուրգ), ԽՍՀՄ), ռուս պրոֆեսիոնալ թենիսիստուհի։ Կուզնեցովան հասել է Մեծ սաղավարտի մրցաշարերի չորս եզրափակիչներ, որոնցից հաղթել է երկուսում, ինչպես նաև, հասել է զուգախաղի յոթ եզրափակիչներ՝ կրկին տոնելով երկու հաղթանակ։ Զուգախաղի մրցաշարում Կուզնեցովան Մեծ սաղավարտի յուրաքանչյուր մրցաշարում եզրափակիչ է հասել նվազագույնը մեկ անգամ, սակայն հաղթանակ է տարել միայն Ավստրալիայի բաց առաջնությունում (երկու անգամ)։ Նա հինգ անգամ իրավունք է նվաճել մասնակցելու WTA Ամփոփիչ մրցաշարին, սակայն երբեք չի հասել կիսաեզրափակիչ։

Ծնվել է մարզական ընտանիքում, յոթ տարեկանում տեղավոխվել է Իսպանիա՝ մասնակցելու Sanchez-Casal ակադեմիային։ 2001 թվականին Կուզնեցովան առաջին անգամ մասնակցում է WTA մրցաշարին՝ Madrid Open-ին, իսկ մեկ տարի անց իր առաջին WTA տիտղոսն է շահել Հելսինկիի Nordea Nordic Light Open մրցաշարում։ Մեծ սաղավարտի մրցաշարում նրա առաջին ելույթը կայանում է 2002 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունում, իսկ Մեթ սաղավարտի առաջին տիտղոսը շահել է 2004 թվականի ԱՄՆ բաց առաջնությունում, ինչը նրան դարձնում է երրորդ ռուս թենիսիստուհին, ով տիտղոս է շահել Մեծ Սաղավարտի մրցաշարում (Անաստասիա Միսկինայից և Մարիա Շարապովայից հետո)։ Մեծ Սաղավարտի մրցաշարի երկրորդ տիտղոսը Կուզնեցովան շահել է 2009 թվականի Ֆրանսիայի բաց առաջնությունում, եզրափակչում երկու սեթում հաղթելով հայրենակցուհի Դինարա Սաֆինային։ 2006 թվականի Ֆրանսիայի բաց առաջնության և 2007 թվականի ԱՄՆ բաց առաջնության մրցաշարերում Կուզնեցովան հասնում է եզրափակիչ, երկու անգամն էլ եզրափակչում պարտվելով Ժյուստին Էնենին։ Արդյունքում Կուզնեցովան արժանանում է կարիերայում իր բարձրագույն WTA վարկանիշին՝ թիվ 2 ռակետ՝ այդ դիրքը պահպանելով 24 շաբաթվա ընթացքում։

Բացի մենախաղի մրցաշարերից, Կուզնեցովան հաջողություններ է ունեցել նաև զուգախաղի մրցաշարերում։ Արանչա Սանչես-Վիկարիոյի հետ միասին նա հաղթել է իր առաջին հինգ WTA տիտղոսները զուգախաղում։ Այնուհետև, նրա հետ մի շարք անհաջող ելույթներից հետո, Կուզնեցովան համագործակցում է Մարտինա Նավրատիլովայի, Ելենա Լիխովցևայի, Ալիսիա Մոլիկի և Ամելի Մորեսմոյի հետ։ Ելենա Լիխովցևայի հետ զույգով խաղալու ժամանակ Կուզնեցովան 2004 թվականին բարձրանում է մինչև WTA զուգախաղի թիվ 3 ռակետ, այդ դիրքը պահպանելով 8 շաբաթվա ընթացքում, ինչը նրա կարիերայի ամենաբարձր արդյունքն է զուգախաղում։ Նա Ավստրալիայի բաց առաջնությունում հաղթանակ է տարել երկու անգամ, 2005 թվականին Ալիսիա Մոլիկի հետ և 2012 թվականին Վերա Զվոնարյովայի հետ զույգով։ Կուզնեցովան տարբեր ժամանակներ խառը զուգախաղում մասնակցել է Մեծ Սաղավարտի մրցաշարերին, որոնցից առավել նշանակալիցը 2003 թվականին էր, սակայն միայն մեկ անգամ է հասել քառորդ եզրափակիչ (2003 թվականի Ուիմբլդոնի մրցաշար2010 թվականին նա 2006 թվականից ի վեր առաջին անգամ դուրս է մնում Թոփ 10-ից և չի կարողանում այն վերականգնել մինչև 2016 թվականի հուլիսը։ Ընդհանուր առմամբ, Կուզնեցովան հաղթանակ է տարել մենախաղի 16 WTA և 1 ITF մրցաշարերում, ինչպես նաև հաղթանակի է հասել զուգախաղի 16 WTA մրցաշարերում։

Բովանդակություն

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սվետլանա Ալեքսանդրովնա Կուզնեցովան ծնվել է Լենինգրադ քաղաքում։ Նրա հայրը՝ Ալեքսանդր Կուզնեցովը, մարզել է հեծանվասպորտի հինգ օլիմպիական և աշխարհի չեմպիոնների։ Կուզնեցովայի մայրը՝ Գալինա Ցարևան, հեծանվասպորտի աշխարհի վեցակի չեմպիոն էր և 20 համաշխարհային ռեկորդների հեղինակ։ Սվետլանայի եղբայրը՝ Նիկոլայ Կուզնեցովը, եղել է 1996 թվականի Ատլանտայի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր և ռուսական «Լոկոմոտիվ» հեծանվային թիմի մարզիչ։ Կուզնեցովան երբեք ոգևորություն չի ցուցաբերել հեծանվասպորտով զբաղվելու համար, այլ նախընտրել է թենիսը։ Հետագայում նա հարցազրույցներում հայտարարել է, որ նրան վաղ տարիներից դուր էր գալիս նայել թենիս՝ տղամարդկանց թենիսը նախընտրելով կանանց թենիսից։ «Իմ սենյակում պատին փակցրած ես ունեի Մելիվայ Վաշինգտոնի, Մարսելո Ռիոսի և Եվգենի Կաֆելնիկովի պաստառները։ Դա շատ տարօրինակ է, սակայն այդ նրանք էին, ովքեր ինձ դուր էին գալիս։ Հետագայում ես եղել եմ Մարատ Սաֆինի մեծ երկրպագուն»։ Կուզնեցովան թենիս սկսել է խաղալ յոթ տարեկան հասակում և վեց տարի անց տեղափոխվել է Իսպանիա, որպեսզի առավել ուսուցում և մարզում ստանա։ Այդ ընթացքում նա սկսում է ազատ խոսել իսպաներենով[5]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվական. ITF կրտսեր կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուզնեցովան ITF մրցաշարերում նորամուտում է 2000 թվականի հունվարի 31-ին, Մալյորկայի մրցաշարում։ Առաջին շրջանում նա երկու սեթում հաղթել է իտալուհի Կատիա Ալտիլիային՝ 6-0, 6-4։ Սակայն քառորդ եզրափակչում նա պարտվել է Օանա Ելենա Գոլիմբիոչիին[6]։ Հաջորդ մրցաշարը լինում է ապրիլին Թալանսում։ Առաջին շրջանում նա հաղթել է Ավրորա Դեսերտինիին, սակայն երկրորդում պարտվել է ֆրանսուհի Բերենժար Կապրենշիֆին։ Մինսկում նա առաջին շրջանում չորս սեթում հաղթել է Վերա Զվոնարյովային, երկրորդում՝ Դարյա Պանովային, երեք սեթում։ Քառորդ եզրափակչում նա չորս սեթում պարտվել է 574-րդ հորիզոնականը զբաղեցնող Ելենա Վորոպաևային, նախորդ երկու սեթում երկու թայ-բրայքներում պարտվելուց հետո։ Այնուամենայնիվ, Կուզնեցովան տեղ է զբաղեցնում Թոփ 900-ում, ստանալով իր առաջին վարկանիշը՝ թիվ 889։ Այնուհետև նա կրկին տեղափոխվում է Մալյորկա և մասնակցում Mallorca 3 մրցաշարին։ Կուզնեցովան առաջին շրջանում պարտվում է Դինարա Սաֆինային, առաջին սեթում հաղթանակ տանելուց հետո։ Տարվա նրա վերջին մրցաշարը կրկին Մալյորկայում էր, սակայն այժմ նա խաղում է նվազագույնը չորս սեթ։ 32 ուժեղագույնների փուլում նա հաղթում է Սիլվիա Դիսդերիին։ Սակայն վերջին փուլում նա պարտվում է 8-րդ ռակետ Միխաելա Մոլդովանին։ Կուզնեցովան մրցաշրջանն ավարտում է 889 հորիզոնականում։

2001-2002 թվականներ. Առաջին WTA տիտղոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուզնեցովան ITF Circuit մրցաշարերում սկսում է խաղալ 2000 թվականին, իսկ իր առաջին տիտղոսը նվաճել է 2001 թվականի ապրիլին։ WTA Tour-ի մրցաշարերում նրա առաջին ելույթը լինում է Մադրիդի Madrid Open մրցաշարում, նույն թվականին և Հավայան կղզիներում անց կացվող Hilton Waikoloa Village USTA Challenger մրցաշարում, սեպտեմբերին։ Երկու մրցաշարերում էլ նա պարտվում է երկրորդ շրջանում։ Կուզնեցովան 2001 թվականի մրցաշրջանն ավարտում է դասակարգման աղյուսակի 259-րդ հորիզոնականում։

Կուզնեցովան Մեծ Սաղավարտի մրցաշարերում նորամուտում է 2002 թվականին, Ավստրալիայի բաց առաջնությունում, որտեղ, որպես որակավորված, նա հասնում է երկրորդ շրջան, պարտվելով 16-րդ դասակարգված Իրոդա Տուլյագանովային[7]։ Այնուհետև, նա չի անցնում որակավորման փուլը ինչպես Ֆրանսիայի բաց առաջնությունում, այնպես էլ Ուիմբլդոնի մրցաշարում։

Գրունտի վրա Կուզնեցովան Ֆինլանդիայի Հելսինկիի Nordea Nordic Light Open մրցաշարում շահում է մենախաղում իր առաջին WTA տիտղոսին, քառորդ եզրափակչում հաղթելով աշխարհի թիվ 24 ռակետ Պատի Շնայդերին, առաջին հաղթնակը տոնելով Թոփ 40-ի թենիսիստուհու նկատմամբ։ Եզրափակչում Կուզնեցովան առավելության է հասնում Դենիսա Խլադկովայի նկատմամբ[8]։ Այդ հաղթանակի արդյունքում Կունեցովան առաջին անգամ մտնում է Թոփ 100։ Նա որակավորվում է ԱՄՆ բաց առաջնությանը, որտեղ առաջին շրջանում հաղթում է 19-րդ դասակարգված Էնն Կրամերին, առաջին հաղթանակը տոնելով Թոփ 20-ի թենիսիստուհու նկատմամբ, սակայն երրորդ շրջանում պարտվում է 13-րդ դասակարգված Սիլվիա Ֆարինա Էլիային[9]։ Սեպտեմբերին Կուզնեցովան շահում է իր երկրորդ տիտղոսը, այս անգամ հարդի վրա, Բալիի (Ինդոնեզիա) Commonwealth Bank Tennis Classic մրցաշարում, հաղթանակներ տանելով մեծ Սաղավարտի նախկին չեմպիոնուհի Արանչա Սանչես Վիկարիոյին և Կոնչիտա Մարտինեսին[10]։ Բացի այդ, 2002 թվականի ընթացքում նա միավորվում է Արանչա Սանչես Վիկարիոյի հետ և կարիերայում առաջին անգամ WTA զուգախաղի տիտղոս է նվաճում լեհական Սոպոտի մրցաշարում։ Այնուհետև տիտղոսներ են նվաճվում Ֆինլանդիայում և Ճապոնիայում անց կացվող զուգախաղի մրցաշարերում։ Կուզնեցովան 2002 թվականի մրցաշրջանն ավարտում է դասակարգման աղյուսակի մենախաղի 43-րդ և զուգախաղի 45-րդ հորիզոնականներում։

2003 թվական. Մեծ Սաղավարտի առաջին քառորդ եզրափակիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուզնեցովան 2013 թվականի մրցաշրջանը սկսում է Բրիսբենի մրցաշարում։ Մենախաղի մրցաշարում նա առաջին շրջանում պարտվում է Ելենա Բովինային։ Զուգախաղում՝ Մարտինա Նավրատիլովայի հետ, ում հետ նա խաղում է ամբողջ մրցաշրջանի ընթացքում (բացառությամբ Pacific Life Open մրցաշարի, որտեղ խաղում է Ժանետա Հուսարովայի հետ), նրանք եզրափակչում հաղթում են Նատալի Դեշի-Էմիլի Լուա զույգին՝ 6–4, 6–4[11]։ Ավստրալիայի բաց առաջնությունում նա առաջին շրջանում պարտվում է 2-րդ դասակարգված Վենուս Ուիլյամսին։ Նավրատիլովայի հետ նրանք զուգախաղում երրորդ շրջանում պարտվում են 9-րդ դասակարգված Դանիելա Հանտուխովա-Չանդա Ռուբին զույգին։ Ավստրալացի Ջեֆ Կուտզեի հետ նա մասնակցում է նաև խառը զուգախաղի մրցաշարին, սակայն առաջին շրջանում երկու համառ սեթում պարտվում են Մարկ Նոուլզ-Ելենա Լիխովցևա զույգին[12]։ Փետրվարին Դոհաի մրցաշարի մենախաղում Կուզնեցովան առաջին շրջանում հաղթում է 6-րդ դասակարգված Ֆրանչեսկա Սկիավոնեին, սակայն երկրորդ շրջանում պարտվում է Դինարա Սաֆինային։ Դուբայի մրցաշարի մենախաղում նա առաջին շրջանում հաղթում է Իվա Մաջոլիին, սակայն երկրորդ շրջանում պարտվում է աշխարհի 6-րդ ռակետ և մրցաշարի 3-րդ համար Ջենիֆեր Կապրիատիին, իսկ զուգախաղում, Մարտինա Նավրատիլովայի հետ, նրանք եզրափակչում հաղթանակ են տանում Կառա Բլեյք-Ելենա Լիխովցևա զույգի նկատմամբ։ Դա տարվա ընթացքում Կուզնեցովայի երկրորդ և ընդհանուր յոթերորդ տիտղոսն էր։ Նա տարվա առաջին կեսում չի կարողանում դուրս գալ ոչ մի մենախաղի մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Աշխարհի թիվ 11 ռակետ Անաստասիա Միսկինայի նկատմամբ հաղթանակը Ինդիան Ուելսի Pacific Life Open մրցաշարի երկրորդ շրջանում, նրա ամենաբարձր արդյունքն էր այդ շրջանում[13]։

Ֆրանսիայի բաց առաջնության մենախաղի մրցաշարում Կուզնեցովան առաջին շրջանում պարտվում է 18-րդ դասակարգված Մեգան Շոնեսիին։ Նա անհաջողության է մատնվում նաև զուգախաղերի մրցաշարերում։ Կանանց զուգախաղում Կուզնեցովան և Մարտինա Նավրատիլովան երրորդ շրջանում պարտվում են 9-րդ դասակարգված Դանիելա Հանտուխովա-Չանդա Ռուբին զույգին։ Խառը զուգախաղում նա համագործակցում է Ջարեդ Պալմերի հետ և երկրորդ շրջանում պարտվում են Նադեժդա Պետրովա-Պոլ Հաարհյուս զույգին։ Այնուհետև Կուզնեցովան մասնակցում է Ուիմբլդոնի մրցաշարին, որտեղ չորրորդ շրջանում հաղթում է Մարիա Շարապովային և դուրս գալիս Մեծ Սաղավարտի մրցաշարի կարիերայում առաջին քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվում է աշխարհի և մրցաշարի 3-րդ ռակետ Ժյուստին Էնենին։ Զուգախաղում Կուզնեցովա-Նավրատիլովա զույգը, նույնպես քառորդ եզրափակչում, պարտվում է Կիմ Կլեյստերս-Աի Սուգիյամա զույգին։ Խառը զուգախաղում, համագործակցելով Թոդ Վուդբրիջի հետ, կրկին քառորդ եզրափակչում, նրանք պարտվում են Լեոշ Ֆրիդլ-Լիզել Հուբեր զույգին[14]։ Այնուհետև նա տարվա ընթացքում իր առաջին կիսաեզրափակիչն է դուրս գալիս Սան Դիեգոյի Acura Classic մրցաշարում, որտեղ պարտվում է Ժյուստին Էնենին[15]։ ԱՄՆ բաց առաջնության մենախաղում Կուզնեցովան երրորդ շրջանում պարտվում է վերին դասակարգված Կիմ Կլեյստերսին։ Զուգախաղում նա կրկին համագործակցում է Մարտինա Նավրատիլովայի հետ և հասնում է Մեծ Սաղավարտի մրցաշարի կարիերայում առաջին եզրափակչին, սակայն երկու սեթում պարտություն են կրում Պաոլա Սուարեսից և Վիրխինիա Ռուանո Պասկուալից[16]։ Նա մասնակցում է Լայպցիգի մրցաշարին, սակայն առաջին շրջանում պարտվում է 5-րդ դասակարգված Դանիելա Հանտուխովային։ Զուգախաղում Նավրատիլովայի հետ միասին նրանք կիսաեզրափակչում հաղթում են 4-րդ զույգ Մարիոն Բարտոլիին և Ելենա Դոկիչին։ Եզրափակչում նրանք առավելության են հասնում Ելենա Լիխովցևա-Նադեժդա Պետրովա զույգի նկատմամբ[17]։ Մոսկվայի Կրեմլի գավաթի զուգախաղում նրանք հասնում են կիսաեզրափակիչ, որտեղ պարտվում են Անաստասիա Միսկինա-Վերա Զվոնարյովա ռուսական զույգին[18]։ Տարվա ընթացքում վերջին ելույթը կայանում է Լոս Անջելեսի WTA Ամփոփիչ մրցաշարի զուգախաղում։ Մրցաշարում առաջին ելույթում նա Նավրատիլովայի հետ առաջին շրջանում պարտվում են Վիրխինիա Ռուանո Պասկուալ-Պաոլա Սուարես զույգին[19]։ Կուզնեցովան մրցաշրջանն ավարտում է դասակարգման աղյուսակի մենախաղի 36-րդ և զուգախաղի կարիերայում առայժմ լավագույն 7-րդ հորիզոնականում։

2004. Առաջին հաղթանակը Մած Սաղավարտի մրցաշարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուզնեցովան մրցաշրջանը սկսում է Գոլդ Քոստի մրցաշարում, որտեղ մենախաղում հաղթանակներ տանելով Ելենա Լիխովցևայի և Վերա Զվոնարյովայի նկատմամբ, քառորդ եզրափակչում պարտվում է Նատալի Դեշիին։ Զուգախաղի մրցաշարում նա Ելենա Լիխովցևայի հետ միասին եզրափակչում առավելության են հասնում Լիզել Հուբերի և Մագդալենա Մալեևայի նկատմամբ։ Կուզնեցովան երրորդ շրջան է հասնում Ավստրալիայի բաց առաջնության մենախաղում, պարտվելով վերին դասակարգված Ժյուստին Էնենին։ Ելենա Լիխովցևայի հետ նա հասնում է կարիերայում երկրորդ Մեծ Սաղավարտի մրցաշարի եզրափակիչ, որտեղ պարտվում են Վիրխինիա Ռուանո Պասկուալին և Պաոլա Սուարեսին[20]։ Մի քանի շաբաթ անց, խաղալով Դուբայի մրցաշարում, Կուզնեցովան քառորդ եզրափակչում հաղթանակ է տանում աշխարհի նախկին թիվ 1 ռակետ Վենուս Ուիլյամսի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում հաղթում է նաև աշխարհի գործող թիվ 8 ռակետ Աի Սուգիյամաին, ինչը հանդիսանում էր նրա առաջին հաղթանակը Թոփ 10 թենիսիստուհու նկատմամբ։ Կուզնեցովան եզրափակչում պարտվում է աշխարհի 1-ին ռակետ Ժյուստին Էնենին[21]։ Հաջորդ շաբաթ Կուզնեցովան իր առաջին հաղթանակն է տանում Ժյուստին Էնենի նկատմամբ, հաղթելով նրան Դոհայի Qatar Total Open մրցաշարի կիսաեզրափակչում, սակայն եզրափակչում երեք սեթում պարտվում է հայրենակցուհի Անաստասիա Միսկինային[22]։ Մարտին Ինդիան Ուելսի մրցաշարում նա հասնում է քառորդ եզրափակիչ, որտեղ կրկին զիջում է Ժյուստին Էնենին։ Ապրիլին նա դուրս է գալիս տարվա ընթացքում իր մենախաղի երրորդ եզրափակիչ՝ Վարշավայի մրցաշարում, որտեղ պարտվում է Վենուս Ուիլյամսին[23]։ Կուզնեցովան դասակարգման աղյուսակում բարձրանում է 11-րդ հորիզոնական։ Ֆրանսիայի բաց առաջնությունում նա հասնում է չորրորդ շրջան, որտեղ պարտվում է Անաստասիա Միսկինային։ Զուգախաղի մրցաշարում Կուզնեցովան և Լիխովցևան հասնում են եզրափակիչ, կիսաեզրափակչում հաղթելով Մարտինա Նավրատիլովա-Լիզա Ռեյմոնդ զույգին։ Սակայն եզրափակչում նրանք զիջում են Պաոլա Սուարես-Վիրխինիա Ռուանո Պասկուալ զույգին[24]։ Ֆրանսիայի բաց առաջնությունից հետո Կուզնեցովան բարձրանում է դասակարգան աղյուսակի 9-րդ հորիզոնական, նրա առաջին Թոփ 10-ը և զուգախաղում 2004 թվականի հունիսի 7-ին հասնում է ընդհանրապես զուգախաղի կարիերայի լավագույն արդյունքին՝ թիվ 3 ռակետ։ Կուզնեցովան տարվա ընթացքում երրորդ տիտղոսը շահում է Իսթբորնի մրցաշարում, եզրափակչում երեք սեթում հաղթելով Դանիելա Հանտուխովային[25]։ Ուիմբլդոնի մրցաշարում Կուզնեցովան առաջին շրջանում պարտություն է կրում 118-րդ ռակետ Վիրխինիա Ռազանոյից[26]։ Հուլիսի 26-ին նա զուգախաղի վարկանիշում իջնում է 4-րդ հորիզոնական, Լոս Անջելեսի մրցաշարում զիջելով Գիսելա Դուլկո-Պատրիսիա Տարաբինի զույգին։

Ռուսաստանը ներկայացնելով Օլիմպիական խաղերում, օգոստոսին Կուզնեցովան հասնում է մինչև քառորդ եզրափակիչ, որտեղ զիջում է Ամելի Մորեսմոյին[27]։ ԱՄՆ բաց առաջնությանը նա մասնակցում է որպես 9-րդ դասակարգված։ Այնտեղ նա քառորդ եզրափակչում հաղթում է 14-րդ դասակարգված Նադյա Պետրովային և դուրս գալիս Մեծ Սաղավարտի մրցաշարի առաջին կիսաեզրափակիչ, որտեղ հաղթում է 5-րդ դասակարգված և աշխարհի նախկին թիվ 1 ռակետ Լինդսեյ Դևենպորտին՝ ընդհատելով նրա 22 անպարտելի խաղերի շարքը[28]։ Կուզնեցովան Մեծ Սաղավարտի մրցաշարերում երկրորդ համառուսական եզրափակչում առավելության է հասնում Ելենա Դեմենտևայի նկատմամբ՝ տիրելով կարիերայում առաջին Մեծ Սաղավարտի տիտղոսին մենախաղում։ Կուզնեցովան դառնում է առաջին ռուս թենիսիստուհին, ով հաղթանակ է տանում ԱՄՆ բաց առաջնությունում և երրորդը, ով հաղթանակ է տանում Մեծ Սաղավարտի մրցաշարում՝ Անաստասիա Միսկինայից (2004 թվականի Ֆրանսիայի բաց առաջնություն) և Մարիա Շարապովայից (2004 թվականի Ուիմբլդոնի մրցաշար) հետո։ Միևնույն ժամանակ, Կուզնեցովան, Ելենա Լիխովցևայի հետ միասին, դուրս են գալիս մրցաշարի եզրափակիչ, որտեղ հերթական անգամ զիջում են Պաոլա Սուարես-Վիրխինիա Ռուանո Պասկուալ զույգին, կրելով Կուզնեցովայի չորրորդ անընդմեջ պարտությունը Մեծ Սաղավարտի մրցաշարի եզրափակչում։ Սեպտեմբերի 13-ին Կուզնեցովան կրկին վերադառնում է զուգախաղի դասակարգման աղյուսակի 3-րդ հորիզոնական[29]։ Կուզնեցովան շարունակում է իր հաջողությունները և Բալիի Commonwealth Bank Tennis Classic մրցաշարի եզրափակչում հաղթանակ է տանում Մարլեն Վեյնգարտների նկատմամբ[30]։ Զուգախաղում նա Արանչա Սանչես Վիկարիոի հետ միասին հասնում են եզրափակիչ, որտեղ զիջում են Անաստասիա Միսկինաին և Աի Սուգիյամաին։ Դա սեպտեմբերի 20-ին բարելավում է Կուզնեցովայի մենախաղի վարկանիշը և բարձրացնում նոր մակարդակ՝ թիվ 5 ռակետ, սակայն վատթարացնում զուգախաղի վարկանիշը՝ թիվ 4 ռակետ։ Հաջորդ շաբաթ, Պեկինի China Open մրցաշարում, Կուզնեցովան կիսաեզրափակչում հաղթում է Ուիմբլդոնի մրցաշարի հաղթող Մարիա Շարապովային և անպարտելի խաղերի շարքը հասցնում 14-ի։ Այնուամենայնիվ, եզրափակչում նա պարտվում է Սերենա Ուիլյամսին[31]։ Նորամուտելով Լոս Անջելեսի WTA Ամփոփիչ մրցաշարի մենախաղում՝ Կուզնեցովան խմբային փուլում հաղթում է Վերա Զվոնարյովային, սակայն պարտվում է Մարիա Շարապովային և Ամելի Մորեսմոին և դուրս մնում հետագա պայքարից[32]։ Զուգախաղի մրցաշարում նա Ելենա Լիխովցևայի հետ միասին առաջին շրջանում զիջում են Նադյա Պետրովա-Մեգան Շոնեսի զույգին։ Մրցաշրջանը Կուզնեցովան ավարտում է մենախաղի 5-րդ և զուգախաղի 8-րդ հորիզոնականներում։

2005 թվական. Թոփ 10-ից դուրս[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուզնեցովան մրցաշրջանը սկում է Ավստրալիայի բաց առաջնությունում քառորդ եզրափակիչ հասնելով, երեք սեթում զիջելով 4-րդ դասակարգված Մարիա Շարապովային։ Սակայն զուգախաղի մրցաշարում նա ավստրալուհի Ալիսիա Մոլիկի հետ միասին շահում է զուգախաղի կարիերայում առաջին Մեծ Սաղավարտի տիտղոսը, եզրափակչում հաղթելով Լինդսեյ Դևենպորտին և Կորինա Մորարիուին[33]։ Տոկիոյի Toray Pan Pacific Open մրցաշարում նա հասնում է կիսաեզրափակիչ, որտեղ զիջում է Լինդսեյ Դևենպորտին[34]։ Կուզնեցովան գարնանային հարդի մրցաշրջանում չի հասնում որևէ մրցաշարի եզրափակիչ, Դուբայում երկրորդ շրջանում զիջելով թիվ 97 ռակետ Սանիա Միրզային[35], Ինդիան Ուելսի Pacific Life Open մրցաշարի քառորդ եզրափակչում՝ Ելենա Դեմենտևային[36] և Մայամիի NASDAQ-100 Open մրցաշարի չորրորդ շրջանում պարտություն կրելով Անա Իվանովիչից[37]։ Մայամիի զուգախաղի մրցաշարում նա Ալիսիա Մոլիկի հետ քառորդ եզրափակչում հաղթում է Անաստասիա Միսկինա-Վերա Զվոնարյովա զույգին, կիսաեզրափակչում պայքարից հանում 1-ին դասակարգված Վիրխինիա Ռուանո Պասկուալ-Պաոլա Սուարես զույգին և եզրափակչում հաղթում է Լիզա Ռեյմոնդ-Ռենե Ստաբս զույգին։

Առաջին եզրափակիչը կայանում է ապրիլին, Վարշավայի J&S Cup մրցաշարում, որտեղ կիսաեզրափակչում նա հաղթում է աշխարհի թիվ 1 ռակետ Կիմ Կլեյստերսին։ Եզրափակչում Կուզնեցովան երեք սեթում պարտվում է Ժյուստին Էնենին[38]։ Ֆրանսիայի բաց առաջնությունում Կուզնեցովան կրկին պարտվում է Ժյուստին Էնենին, այս անգամ չորրորդ շրջանում, չկարողանալով երրորդ սեթում իրացնել մատչ-փոինթը[39]։ Իսթբորնի մրցաշարի կիսաեզրափակչում Կուզնեցովան զիջում է Կիմ Կլեյստերսին։ Ուիմբլդոնի մրցաշարում Կուզնեցովան երկրորդ անգամ հասնում է մինչև քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվում է վերին դասակարգված Լինդսեյ Դևենպորտին։ Նա միավորվում է Ամելի Մորեսմոյի հետ և զուգախաղում հասնում Մեծ սաղավարտի մրցաշարի իր վեցերորդ զուգախաղի եզրափակիչ, սակայն պարտվում են Կառա Բլեյքին և Լիզել Հուբերին[40]։

ԱՄՆ բաց առաջնությունում նա առաջին շրջանում պարտվում է 97-րդ ռակետ Եկատերինա Բիչկովային, դառնալով առաջին կին թենիսիստուհին, ով պաշտպանելով ԱՄՆ առաջնության տիտղոսը, պարտվում է առաջին շրջանում[41] Այդ պարտությունը նրան դուրս է թողնում Թոփ 10-ից։ Մոսկվայի Կրեմլի գավաթի մրցաշարում նա քառորդ եզրափակչում հաղթում է Վերա Զվոնարյովային, սակայն կիսաեզրափակչում պարտվում է Ֆրանչեսկա Սկիավոնեին[42]։ Ցյուրիխի 1300000 $ Zurich Open մրցաշարում Կուզնեցովան առաջին շրջանում պարտվում է Նատալի Դեշիին։ Կուզնեցովան տարին եզրափակում է մենախաղի 18-րդ և 8-րդ հորիզոնականներում։

2006 թվական. Վերադարձ լավ մարզավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուզնեցովան Ցյուրիխի մրցաշարում, 2006 թվական

Կուզնեցովան իր մրցաշրջանը սկսում է Ավստրալիայի բաց առաջնությունում և հասնում է մինչև չորրորդ շրջան, որտեղ պարտվում է վերին դասակարգված Լինդսեյ Դևենպորտին[43]։ Մի քանի շաբաթ անց Կուզնեցովան Դուբայի մրցաշարում հաղթում է աշխարհի թիվ 2 ռակետ Ամելի Մորեսմոին, քառորդ եզրափակչում, ինչը նրա առաջին հաղթանակն էր Թոփ 10-ի թենիսիտուհու նկատմամբ 2004 թվականից ի վեր, սակայն կիսաեզրափակչում զիջում է Ժյուստին Էնենին[44]։ Մարտին Կուզնեցովան աշխարհի նախկին թիվ 1 ռակետ Մարտինա Հինգիսին հաղթում է Մայամիի NASDAQ-100 Open մրցաշարի երրորդ շրջանում, կիսաեզրափակչում հաղթում է գործող 1-ին ռակետ Ամելի Մորեսմոին։ Եզրափակիչ մրցախաղում նա առավելության է հասնում Մարիա Շարապովայի նկատմամբ և տիրում կարիերայում առաջին տիտղոսին WTA I մակարդակի մրցաշարում և առաջին մենախաղի տիտղոսին վերջին 18 ամիսների ընթացքում[45]։ Այդ հաղթանակը նրան վերադարձնում է Թոփ 10-յակ։

Կուզնեցովան մրցաշրջանի ընթացքում երկրորդ մենախաղի եզրափակչին հասնում է Վարշավայի մրցաշարում՝ ճանապարհին հաղթելով Վենուս Ուիլյամսին։ Եզրափակչում նա պարտվում է աշխարհի 2-րդ ռակետ Կիմ Կլեյստերսին[46]՝ երրորդ անգամ անընդմեջ զիջելով Վարշավայի մրցաշարի եզրափակչում։ Ֆրանսիայի բաց առաջնությունում Կուզնեցովան առաջին անգամ հասնում է մրցաշարի քառորդ եզրափակիչ, որտեղ նա հաղթում է 14-րդ դասակարգված Դինարա Սաֆինային։ Կիսաեզրափակչում նա երեք սեթում առավելության է հասնում 17-ամյա Նիկոլ Վայդիշովաի նկատմամբ։ Մենախաղի կարիերայի իր երկրորդ Մեծ Սաղավարտի մրցաշարի եզրափակչում Կուզնեցովան պարտվում է Ժյուստին Էնենին[47]։ Ուիմբլդոնի մրցաշարում Կուզնեցովան հասնում է միայն մրցաշարի երրորդ շրջան, զիջելով 27-րդ դասակարգված Նա Լիին[48]։

ԱՄՆ բաց առաջնությունում Կուզնեցովան չորրորդ շրջանում պարտվում է 19-րդ դասակարգված Ելենա Յանկովիչին[49]։ Սեպտեմբերին նա տարվա ընթացքում իր երկրորդ տիտղոսն է շահում Բալիի $ 225,000-ոց Commonwealth Bank Tennis Classic մրցաշարում, որպես դասակարգման 1-ին համար, որը կարիերայում առաջին անգամ էր[50]։ Կիսաեզրափակչում նա հաղթում է Լինդսեյ Դևենպորտին, իսկ եզրափակչում՝ Մարիոն Բարտոլիին[51]։ Հաջորդ շաբաթ նա հաղթում է նաև Պեկինի China Open մրցաշարում, եզրափակչում աշխարհի առաջին ռակետ Ամելի Մորեսմոի նկատմամբ հաղթանակ տանելուց հետո[52]։

Մրցակցելով Մադրիդում անց կացվող WTA Ամփոփիչ մրցաշարում, Կուզնեցովային կրկին չի հաջողվում հաղթահարել խմբային փուլը։ Նա հաղթում է Ելենա Դեմենտևային, սակայն պարտություն է կրում Մարիա Շարապովայից և Կիմ Կլեյստերսից[53]։ Կուզնեցովան մրցաշրջանն ավարտում է մենախաղի 4-րդ և զուգախաղի 37-րդ հորիզոնականներում։

2007 թվական. Հաջողության շարունակություն, աշխարհի թիվ 2 ռակետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուզնեցովան տարին սկսում է Ավստրալիայի բաց առաջնության չորրորդ շրջանում 16-րդ դասակարգված Շահար Պիիրից պարտությամբ[54]։ Նա վերականգնվում է և տարվա առաջին եզրափակչին հասնում է փետրվարին, Դոհայի Qatar Total Open մրցաշարում, երկու սեթում պարտվելով աշխարհի առաջին ռակետ Ժյուստին Էնենին[55]։ Նա առաջին համարի տակ է դասակարգվում և հասնում եզրափակիչ Ինդիան Ուելսի Pacific Life Open I մակարդակի մրցաշարում, սակայն պարտվում է Դանիելա Հանտուխովային[56]։ Եզրափակիչների շարքը բարելավում է նրա վարկանիշը և Կուզնեցովան տեղ է զբաղեցնում դասակարգման աղյուսակի 3-րդ հորիզոնականում։

Կուզնեցովայի լավ մարզավիճակը շարունակվում է մրցաշջանի գրունտային մասում։ Վարշավայի J&S Cup մրցաշարի քառորդ եզրափակչում նա կարիերայում առաջին անգամ հաղթում է Վենուս Ուիլյամսին. սակայն կիսաեզրափակչում պարտվում է Ալյոնա Բոնդարենկոյին[57]։ Նա I մակարդակի մրցաշարի եզրափակիչ է հասնում Բեռլինում, կիսաեզրափակչում կարիերայում երկրորդ անգամ հաղթելով աշխարհի 1-ին ռակետ Ժյուստին Էնենին։ եզրափակչում 1-ին դասակարգված Կուզնեցովան պարտվում է 12-րդ ռակետ Անա Իվանովիչին[58]։ Հաջորդ շաբաթ Կուզնեցովան դուրս է գալիս Հռոմի I մակարդակի Internazionali BNL d'Italia մրցաշարի եզրափակիչ, պարտվելով 3-րդ դասակարգված Ելենա Յանկովիչին[59]։ Որպես 3-րդ դասակարգված, Կուզնեցովան դուրս է գալիս Ֆրանսիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ, մրցակցուհիներին չզիջելով ոչ մի սեթ, սակայն այնտեղ պարտվում է Անա Իվանովիչին[60]։ Հուլիսին Կուզնեցովան երրորդ անգամ դուրս է գալիս Ուիմբլդոնի մրցաշարի քառորդ եզրափակիչ, որտեղ նա զիջում է Վենուս Ուիլյամսին[61]։

Օգոստոսին առաջին դասակարգված Կուզնեցովան տարվա ընթացքում իր առաջին տիտղոսն է նվաճում Նյու Հեյվենի Pilot Pen Tennis մրցաշարում, նրանից հետո, երբ նրա մրցակցուհիները հրաժարվում էին պայքարից վնասվածքի կամ հիվանդության պատճառով, այդ թվում նաև եզրափակչի նրա մրցակցուհի Ագնեշ Սավայը[62]։ ԱՄՆ բաց առաջնությունում Կուզնեցովան կիսաեզրափակչում հաղթում է 6-րդ դասակարգված Աննա Չակվետաձեին և դուրս գալիս Մեծ Սաղավարտի մրցաշարերի մենախաղի երրորդ եզրափակիչ։ Եզրափակչում նա հերթական անգամ պարտվում է Ժյուստին Էնենին[63]։ Այդ հաղթական շարքի արդյունքում Կուզնեցովան հասնում է աշխարհի թիվ 2 ռակետի կոչմանը, որը պահպանում է մեկ շաբաթ, այն զիջելով սեպտեմբերի 9-ին։

Շտուտգարտի Porsche Tennis Grand Prix մրցաշարում Կուզնեցովան կարիերայում առաջին հաղթանակն է գրանցում Սերենա Ուիլյամսի նկատմամբ, հաղթելով նրան քառորդ եզրափակչում, սակայն կիսաեզրափակչում զիջում է Տատյանա Գոլովինաին[64]։ Հաջորդ շաբաթ նա առաջին դասակարգվածն է լինում Մոսկվայի Կրեմլի գավաթում, սակայն Սերենա Ուիլյամսին պարտվում է կիսաեզրափակչում[65]։ Կուզնեցովան տարին ավարտում է Մադրիդում անց կացվող WTA Ամփոփիչ մրցաշարում. սակայն հերթական անգամ չի կարողանում հաղթահարել խմբային փուլի արգելքը, պարտվելով բոլոր երեք խաղերում[66]։ Նա տարին ավարտում է թիվ 2 ռակետի կարգավիճակում, որպես ռուս թենիսիստուհիների շրջանում բարձրագույն վարկանիշ ունեցող։

2008 թվական. Հաստատուն վարկանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուզնեցովան 2008 թվականի Ինդիան Ուելսի մրցաշարում

Կուզնեցովան 2008 թվականի մրցաշրջանի սկզբում դուրս է գալիս Սիդնեյի Medibank International մրցաշարի եզրափակիչ, որտեղ զիջում է Ժյուստին Էնենին[67]։ Ավստրալիայի բաց առաջնությունում Կուզնեցովան դասակարգված էր երկրորդ համարի տակ, սակայն երրորդ շրջանում պարտվում է 29-րդ դասակարգված Ագնեշկա Ռադվանսկայային[68]։ Դոհայի մրցաշարում 15-րդ դասակարգված Սիբիլ Բամերից պարտություն կրելուց հետո, նա դասակարգման աղյուսակում իջնում է 3-րդ հորիզոնական[69]։ Մրցաշրջանում երկրորդ եզրափակչին Կուզնեցովան հասնում է Դուբայում, քառորդ եզրափակչում հաղթելով նախկին թիվ 1 ռակետ Ամելի Մորեսմոին և կիսաեզրափակչում՝ աշխարհի 4-րդ ռակետ Ելենա Յանկովիչին։ Եզրափակչում Կուզնեցովան պարտվում է հայրենակցուհի Ելենա Դեմենտևային[70]։ Մարտին Տոկիոյի I մակարդակի Pacific Life Open մրցաշարում Կուզնեցովան քառորդ եզրափակչում հաղթում է Ագնեշկա Ռադվանսկայային. իսկ կիսաեզրափակչում առավելության է հասնում Ավստրալիայի բաց առաջնության հաղթող Մարիա Շարապովայի նկատմամբ։ Եզրափակչում Կուզնեցովան պարտվում է վերին դասակարգված Անա Իվանովիչին[71]։ Դա նրա ութերորդ պարտությունն էր վերջին ինը եզրափակիչներում։ I մակարդակի Sony Ericsson Open մրցաշարում Կուզնեցովան քառորդ եզրափակչում հաղթում է Վենուս Ուիլյամսին, սակայն, այնուհետև, կիսաեզրափակչում պարտվում է նրա քույր Սերենային[72]։

Կուզնեցովայի մարզավիճակն անկում է ապրում գարնանային հարդային շրջանի ավարտին, երբ նա հաղթում է Ֆրանսիայի բաց առաջնությանը նախորդող հինգ խաղերից ընդամենը երեքում։ Փարիզում նա դուրս է գալիս կիսաեզրափակիչ, չզիջելով ոչ մի սեթ, սակայն զիջում է Դինարա Սաֆինային[73]։ Ուիմբլդոնի մրցաշարում Կուզնեցովան չորրորդ շրջանում պարտվում է Ագնեշկա Ռադվանսկայային[74]։

Ամառվա ընթացքում նա մրցակցում է Պեկինի Օլիմպիական խաղերում, տանտեր Նա Լիին պարտվելով առաջին շրջանում։ Երրորդ դասակարգված լինելով ԱՄՆ բաց առաջնությունում, նա երրորդ շրջանում երեք սեթում պարտվում է Կատարինա Սրեբոտնիկին[75]։ Վերջին պարտությունից հետո նա դուրս է մնում համաշխարհային դասակարգման առաջին հնգյակից։ Հաջորդ շաբաթ նա դուրս է գալիս մարտից ի վեր առաջին եզրափակիչ՝ I մակարդակի Տոկիոյի Toray Pan Pacific Open մրցաշարում, քառորդ եզրափակչում հաղթելով աշխարհի 2-րդ ռակետ Ելենա Յանկովիչին, սակայն որոշիչ խաղում զիջում է Դինարա Սաֆինային[76]։ Հաջորդ շաբաթ Կուզնեցովան եզրափակիչ է հասնում Պեկինի China Open մրցաշարում, սակայն պարտվում է Ելենա Յանկովիչին[77]։ Դա դառնում է Կուզնեցովայի 10-րդ պարտությունը վերջին 11 եզրափակիչներում։

Հերթական տարեվերջի WTA Ամփոփիչ մրցաշարը Դոհայում նույնանման արդյունք է ունենում, ինչ նախորդը, պարտվելով խմբային փուլի բոլոր երեք խաղերում[78]։ Կուզնեցովան տարին ավարտում է զբաղեցնելով դասակարգման աղյուսակի 8-րդ հորիզոնականը, հանդիսանալով միակ թենիսիստուհին առաջին տասնյակում, ով մրցաշրջանի ընթացքում չէր շահել ոչ մի տիտղոս։

2009 թվական. Ֆրանսիայի բաց առաջնության տիտղոս[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունում Կուզնեցովան կարիերայում երկրորդ անգամ հասնում է մրցաշարի քառորդ եզրափակիչ, սակայն պարտվում է Սերենա Ուիլյամսին, երբ երկրորդ սեթում նրան հաղթանակից երկու միավոր էր բաժանում[79]։ Դրանից հետո Կուզնեցովան համարյա երկու ամսվա ընթացքում չի կարողանում հաղթանակ տանել ոչ մի խաղում։ Այդ պատությունների շարքը ընդհատվում է Մայամիի Sony Ericsson Open մրցաշարում, որտեղ դուրս է գալիս կիսաեզրափակիչ, այնտեղ պարտվելով Վիկտորիա Ազարենկային[80]։

Կուզնեցովան 2009 թվականի Ուիմբլդոնի մրցաշարում

Շտուտգարտի Porsche Tennis Grand Prix մրցաշարում Կուզնեցովան կիսաեզրափակչում հաղթում է աշխարհի թիվ 3 ռակետ Ելենա Դեմենտևային և հասնում տարվա ընթացքում առաջին եզրափակչին։ եզրափակչում նա հաղթում է աշխարհի առաջին ռակետ Դինարա Սաֆինային[81] և շահում մենախաղի իր առաջին տիտղոսը 2007 թվականի օգոստոսից ի վեր։ Հաջորդ շաբաթ Կուզնեցովան ևս մեկ եզափակիչ է ունենում, այդ արդյունքին հասնելով Հռոմի Premier 5 Internazionali BNL d'Italia մրցաշարում, ճանապարհին հաղթելով թիվ 4 ռակետ Ելենա Յանկովիչին։ Որոշիչ խաղում նա տիտղոսը զիջում է Դինարա Սաֆինային[82]։ Ֆրանսիայի բաց առաջնության քառորդ եզրափակչում Կուզնեցովան հաղթում է Սերենա Ուիլյամսին։ Կիսաեզրափակչում զենքերը վայր է դնում Սամանտա Ստոսուրը։ Կուզնեցովան դուրս է գալիս Մեծ Սաղավարտի մենախաղի մրցաշարի իր չորրորդ եզրափակիչ։ Այնտեղ նա առավելության է հասնում վերին դասակարգված Դինարա Սաֆինայի նկատմամբ և իր երկրորդ տիտղոսն է նվաճում Մեծ Սաղավարտի մրցաշարում[83]։ Ուիմբլդոնի մրցաշարում նա երրորդ շրջանում պարտություն է կրում գերմանուհի Սաբինա Լիսիցկիից[84]։

Լոս Անջելեսի մրցաշարում նա դուրս է մնում պայքարից՝ հիմնվելով ոտքի վնասվածքի վրա[85]։ Հաջորդ մրցաշարը լինում է Ցինցինատիում, որտեղ նա երրորդ շրջանում պարտվում է Կիմ Կլեյստերսին[86]։ Այնուհետև նա մասնակցում է Rogers Cup մրցաշարին, որտեղ երկրորդ շրջանում պարտվում է Սամանտա Ստոսուրին[87]։ Նյու Հեյվենի Pilot Pen Tennis մրցաշարում նա քառորդ եզրափակչում պարտվում է Ամելի Մորեսմոին և դա նրա վերջին մրցաշարն էր որպես առաջին դասակարգված։ ԱՄՆ բաց առաջնությունում նա հաղթանակ է տանում Յուլիա Գյորգեսի, Անաստասին Սևաստովայի և Շահար Պիիրի նկատմամբ, սակայն չորրորդ շրջանում պարտվում է Կարոլին Վոզնյացկիին[88]։ Տոկիոյի Toray Pan Pacific Open մրցաշարում նա հինգերորդ դասակարգվածն էր, սակայն երկրորդ շրջանում պարտվում է Անդրեա Պետկովիչին[89]։

Մեկ շաբաթ անց նա խաղում է Պեկինի China Open մրցաշարում, որպես վեցերորդ դասակարգված։ Նա դուրս է գալիս եզրափակիչ, կիսաեզրափակչում հաղթելով Նադյա Պետրովաին և եզրափակչում առավելության հասնելով Ագնեշկա Ռադվանսկայայի նկատմամբ[90]։ Դրանից քիչ անց, նա խաղում է Դոհայի WTA Ամփոփիչ մրցաշարում։ Նա ընդգրկվում է Ելենա Դեմենտևայի, Վենուս Ուիլյամսի և Սերենա Ուիլյամսի հետ միևնույն խմբում։ Նա պարտվում է Ուիլյամսի քույրերի հետ երկու խաղերում և հաղթանակ տանում Ելենա Դեմենտևայի նկատմամբ, խախտելով մրցաշարում 8 խաղից բացկացած անհաղթանակ շարքը[91]։ Կուզնեցովան տարվա վերջին զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 3-րդ հորիզոնականը։

2010-2011 թվականներ. Պայքար մարզավիճակի համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուզնեցովան տարին սկսում է Սիդնեյի Medibank International Sydney մրցաշարում։ Առաջին շրջանում նա հաղթում է Ալիսա Կլեյբանովային, սակայն երկրորդ շրջանում պարտվում է Դոմինիկա Ցիբուլկովային[92]։ Կուզնեցովան երրորդ դասակարգվածն էր Ավստրալիայի բաց առաջնությունում։ Նա պայքարից դուրս է մնում չորրորդ շրջանում, պարտվելով 19-րդ ռակետ Նադյա Պետրովային[93]։ Մրցաշարի արդյունքում Կուզնեցովայի վարկանիշը ընկնում է մինչև աշխարհի 4-րդ ռակետ։ Երկրորդ համարի տակ դասակարգվելով Դուբայի մրցաշարում, նա երրորդ շրջանում պարտվում է 99-րդ ռակետ Ռեգինա Կուլիկովաին[94]։ Սերենա Ուիլյամսի և Դինարա Սաֆինայի հրաժարումից հետո BNP Paribas Open մրցաշարում նա հանդիսանում է վերին դասակարգված, սակայն երկրորդ շրջանում պարտվում է Կարլա Սուարես Նավարոյին[95]։ Առաջին դասակարգված լինելով Sony Ericsson Open մրցաշարում՝ վեցերորդ և վերջին անգամ, նա երկրորդ շրջանում հաղթում է Պեն Շուային։ Այնուհետև նա հաղթում է Ագնեշ Սավային և քառորդ եզրափակչում պարտվում է Մարիոն Բարտոլիին[96]։

Կուզնեցովան գործող չեմպիոն էր Շտուտգարտի Porsche Tennis Grand Prix մրցաշարում, սակայն երկրորդ շրջանում պարտվում է Նա Լիին, առաջին շրջանում Կատարինա Սրեբոտնիկին հաղթելուց հետո[97]։ Հռոմի Internazionali BNL d'Italia մրցաշարում, որտեղ նա նախորդ տարի հասել էր մինչև եզրափակիչ, երկրորդ շրջանում պարտվում է Մարիա Կիրիլենկոյին[98]։ Որպես գործող չեմպիոն Ֆրանսիայի բաց առաջնությունում, Կուզնեցովան դասակարգված էր 6-րդ համարի տակ։ Նա մեկնարկում հաղթում է Սորանա Կիրստեային և Անդրեա Պետկովիչին։ Երրորդ շրջանում նա զիջում է 30-րդ դասակարգված Մարիա Կիրիլենկոին[99]։ Կուզնեցովան քառորդ եզրափակիչ է դուրս գալիս Իսթբորնի մրցաշարում, զիջելով Եկատերինա Մակարովային[100]։ Կուզնեցովան 19-րդ դասակարգվածն էր Ուիմբլդոնի մրցաշարում։ Նա առաջին շրջանում հաղթում է Ակգուլ Ամանմուրադովային, իսկ երկրորդում պարտվում է Անաստասիա Ռադիոնովային[101]։

Այնուհետև Կուզնեցովան համախմբվում է և հաղթանակ տանում Սան Դիեգոյի Mercury Insurance Open մրցաշարում։ Այնտեղ նա հաղթում է Յանինա Վիկմայերին, Սառա Էրանիին, Կոկո Վանդևենգեին և Ֆլավիա Պենետաին, իսկ եզրափակչում առավելության է հասնում Ագնեշկա Ռադվանսկայային[102]։ Այնուհետև նա խաղում է Ցինցինատիի մրցաշարում, որտեղ առաջին իսկ շրջանում պարտվում է Մարիա Շարապովային[103]։ Rogers Cup մրցաշարում Կուզնեցովան հասնում է կիսաեզրափակիչ, որտեղ երկու սեթում զիջում է Կարոլին Վոզնյացկիին[104]։ Կուզնեցովան 11-րդ դասակարգվածն էր ԱՄՆ բաց առաջնությունում։ Նա հաղթում է Կիմիկո Դատեին, Անաստասին Սևաստովաին և 23-րդ դասակարգված Մարիա Կիրիլենկոին, նախքան չորրորդ շրջանում Դոմինիկա Ցիբուլկովային պարտվելը[105]։ 10-րդ դասակարգված լինելով Toray Pan Pacific Open մրցաշարում, նա երկրորդ շրջանում պարտվում է Անդրեա Պետկովիչին[106]։

Որպես գործող չեմպիոն, նա Պեկինի մրցաշարի մեկնարկում պարտվում է Ռոբերտա Վինչիին[107]։ Նա տարին ավարտում է զբաղեցնելով դասակարգման աղյուսակի 27-րդ հորիզոնականը՝ վատագույն արդյունքը 2003 թվականից ի վեր։

Svetlana Kuznetsova (4308347671).jpg

2011 թվականի առաջին մրցաշարը լինում է Օքլենդի ASB Classic Open-ը, որտեղ նա 3-րդ դասակարգվածն էր։ Երկրորդ շրջանում նա զիջում է Պեն Շուային[108]։ Այնուհետև նա ուղևորվում է Սիդնեյ, որտեղ քառորդ եզրափակչում պարտվում է 8-րդ դասակարգված Նա Լիին[109]։ Կուզնեցովան 23-րդ դասակարգվածն էր Ավստրալիայի բաց առաջնությունում, որտեղ չորրորդ շրջանում պարտվում է Ֆրանչեսկա Սկիավոնեին[110]։ Խաղը, որն ավարտվում է 6-4, 1 -6, 16-14 հաշվով, ամենաերկարն էր Մեծ Սաղավարտի Բաց դարաշրջանի կանանց մենախաղում և երկրորդը ընդհանրապես կանանց Բաց դարաշրջանում[111]։ Նրա հաջորդ մրցաշարը լինում է Դուբայում։ 16-րդ դասակագված լինելով, նա հասնում է եզրափակիչ, կիսաեզրափակչում հաղթելով Ֆլավիա Պենետաին։ Եզրափակչում նա զիջում է վերին դասակարգված Կարոլին Վոզնյացկիին։ Զուգախաղում նա միավորվում է Վերա Զվոնարյովայի հետ, սակայն Լիզել Հուբեր-Մարիա Խոսե Մարտինես Սանչես զույգի հետ կիսաեզրափակիչ խաղում դադարեցնում են պայքարը՝ Զվոնարյովայի աջ արմունկի վնասվածքի պատճառով[112]։ Դոհայի մրցաշարի առաջին շրջանում նա պարտվում է Շահար Պիիրին[113]։ Ինդիան Ուելսի BNP Paribas Open մրցաշարում Կուզնեցովան երկրորդ շրջանում, երկու թայ-բրեյքների արդյունքում, պարտվում է Քրիստինա ՄակՀեյլին։ Զուգախաղում, Վերա Զվոնարյովայի հետ համատեղ, չորրորդ շրջանում պարտվում են 4-րդ դասակարգված Վանյա Քինգին և Յարոսլավա Շվեդովային[114]։ Մայամիի Sony Ericsson Open մրցաշարի մենախաղում Կուզնեցովան 11-րդ դասակարգվածն էր և երրորդ շրջանում պարտվում է Պեն Շուային։ Զուգախաղում, կրկին Զվոնարյովայի հետ, երկրորդ շրջանում պարտվում են Մարիա Խոսե Մարտինես Սանչես-Մեդինա Գարիգես[115]։

Կուզնեցովան 2-րդ դասակարգվածն էր Andalucia Tennis Experience մրցաշարում։ Նրան հաջողվում է հասնել կիսաեզրափակիչ, որտեղ պարտվում է Իրինա Կամելիա Բեգուին[116]։ Նա չի կարողանում երկրորդ շրջան դուրս գալ Մադրիդի և Հռոմի մրցաշարերում, պարտվելով Դոմինիկա Ցիբուլկովային և Գրետա Առնին։ Մադրիդում նա, համագործակցելով Զվոնարյովայի հետ, երկրորդ շրջանում կրկին պարտվում են Վանյա Քինգին և Յարոսլավա Շվեդովային[117]։ Ֆրանսիայի բաց առաջնությունում, որտեղ նա հանդես էր գալիս 13-րդ համարի տակ, Կուզնեցովան քառորդ եզրափակչում զիջում է Մարիոն Բարտոլիին։ Զուգախաղի մրցաշարում հանդես է գալիս Վերա Զվոնարյովայի հետ և առաջին շրջանում հաղթում են Կլաուդիա Յանս-Ալիսիա Ռոսոլսկա զույգին, սակայն զիջում են Վանյա Քինգ-Յարոսլավա Շվեդովա զույգին[118]։ UNICEF Open մրցաշարում նա քառորդ եզրափակչում զիջում է Դոմինիկա Ցիբուլկովային[119]։ Ուիմբլդոնի մենախաղի մրցաշարում նա հաղթում է Չժան Շուային և Ալեքսանդրա Դուլգերուին, սակայն երրորդ շրջանում զիջում է Յանինա Վիկմայերին[120]։

Կուզնեցովան Mercury Insurance Open մրցաշարի գործող հաղթողն էր, սակայն մրցաշարից դուրս է մնում ոտքի մկանի վնասվածքի պատճառով[121]։ Նա արագ վերականգնվում է վնասվածքից և մասնակցում է Rogers Cup մրցաշարին, սակայն առաջին շրջանում պարտվում է Սիմոնա Հալեպին[122]։ Որպես 14-րդ դասակարգված, նա Western & Southern Open մրցաշարի երրորդ շրջանում պարտվում է վերջնական արդյունքում մրցաշարի հաղթող Մարիա Շարապովային[123]։ Կուզնեցովան հասնում է մինչև ԱՄՆ բաց առաջնության չորրորդ շրջան, որտեղ զիջում է թոփ-դասակարգված Կարոլին Վոզնյացկիին[124]։

2012 թվական. Վնասվածք և Թոփ 50-ից դուրս[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուզնեցովան մրցաշրջանը սկսում է Օքլենդի ASB Classic մրցաշարում, որտեղ նա հասնում է մինչև կիսաեզրափակիչ, երեք սեթում պարտվելով չինուհի Չժեն Ցզեին[125]։ Ավստրալիայի բաց առաջնությունում նա երրորդ շրջանում պարտվում է Սաբինա Լիսիցկիին։ Ի տարբերություն մենախաղի, նա, համագարծակցելով Վերա Զվոնարյովայի հետ, եզրափակչում երեք սեթում հաղթանակ են տանում իտալուհիներ Սառա Էրանիի և Ռոբերտա Վինչի նկատմամբ և իր երկրորդ զուգախաղի տիտղոսը նվաճում Մեծ Սաղավարտի մրցաշարում[126]։ Դա նրա լավագույն զուգախաղի արդյունքն էր 2009 թվականից ի վեր[127]։

Կուզնեցովան 26-րդ դասակարգվածն էր 2012 թվականի Ֆրանսիայի բաց առաջնությունում։ Նա երրորդ շրջանում առավելության է հասնում աշխարհի 3-րդ ռակետ Ագնեշկա Ռադվանսկայայի նկատմամբ, սակայն հետագայում պարտվում է եզրափակիչի մասնակից Սառա Էրանիին[128]։

Այնուհետև Կուզնեցովան առաջին շրջանում դուրս է մնում Ուիմբլդոնի մրցաշարում, երկու սեթում պարտվելով Յանինա Վիկմայերին։ Դա առաջին անգամն էր 2005 թվականի ԱՄՆ բաց առաջնությունից հետո, որ նա Մեծ Սաղավարտի մրցաշարում դուրս է մնում առաջին շրջանում։ Նա չի մասնակցում ԱՄՆ բաց առաջնությանը, ավարտելով 40 անընդմեջ ելույթները Մեծ Սաղավարտի մրցաշարերում, որը սկիզբ է առնում 2002 թվականից[129]։

2013 թվական. Վերադարձ վնասվածքից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուզնեցովան 2013 թվականի օգոստոսին

Կուզնեցովան մրցաշարեր է վերադառնում Սիդնեյի Apia International-ում, որտեղ նա հիմնական ցանց է մտնում որակավորման փուլում հաղթելուց հետո։ Երկրորդ շրջանում նա հաղթում է աշխարհի նախկին թիվ 1 ռակետ Կարոլին Վոզնյացկիին, սակայն քառորդ եզրափակչում պարտվում է Անժելիկա Քերբերին[130]։

Կուզնեցովան Ավստրալիայի բաց առաջնությանը մասնակցում է որպես չդասակարգված, սակայն կարողանում է երրորդ անգամ հասնել քառորդ եզրափակիչ, չորրորդ շրջանում տարվա ընթացքում երկրորդ անգամ Կարոլին Վոզնյացկիին հաղթելուց հետո[131]։ Քառորդ եզրափակչում նա երկու սեթում պարտվում է աշխարհի 1-ին ռակետ և տիտղոսը պաշտպանող ու հետագա հաղթող Վիկտորիա Ազարենկային։ Այնուհետև նա խաղում է Դոհայի մրցաշարում և երկրորդ շրջանում հաղթում է 9-րդ դասակարգված Մարիոն Բարտոլիին, սակայն երրորդ շրջանում պարտվում է Սամանտա Ստոսուրին։

Ինդիան Ուելսի մրցաշարում Կուզնեցովան հասնում է երրորդ շրջան, երկրորդ շրջանում հաղթելով Ելենա Յանկովիչին և երրորդ շրջանում պարտվելով Մարիոն Բարտոլիին։ Մայամիում Կուզնեցովան կրկին չդասակարգված էր, սակայն նրան հաջողվում է հասնել երրորդ շրջան, երկու սեթում պարտվելով Անա Իվանովիչին։

Ֆրանսիայի բաց առաջնությունում Կուզնեցովան երկրորդ անգամ անընդմեջ հասնում է Մեծ Սաղավարտի մրցաշարի քառորդ եզրափակիչ, որտեղ նա երեք սեթում պարտվում է աշխարհի թիվ 1 ռակետ և մրցաշարի վերջնական հաղթող Սերենա Ուիլյամսին[132]։ Մրցաշարի ընթացքում Ուիլյամսին հաղթած երկրորդ սեթը վերջինիս զիջած միակ սեթն էր մրցաշարի ընթացքում։ Մինչ այդ Կուզնեցովան առավելության էր հասել Եկատերինա Մակարովայի և 6-րդ դասակարգված Անժելիկա Քերբերի նկատմամբ։

Կուզնեցովան բաց է թողնում Ուիմբլդոնի մրցաշարը։ ԱՄՆ բաց առաջնությունում նա երրորդ շրջանում պարտվում է Ֆլավիա Պենետային։ Տոկիոյի մրցաշարի երկրորդ շրջանում նա հաղթում է 3-րդ դասակարգված Սառա Էրանիին, սակայն քառորդ եզրափակչում զիջում է 7-րդ դասակարգված Պետրա Կվիտովային։

Մրցաշրջանի վերջին մրցաշարում՝ Մոսկվայի Կրեմլի գավաթում, Կուզնեցովան քառորդ եզրափակչում հաղթում է 2-րդ դասակարգված Ռոբերտա Վինչիին, իսկ կիսաեզրափակչում զիջում է 7-րդ համար Սամանտա Ստոսուրին։ Սամանտա Ստոսուրի զույգով մասնակցելով զուգախաղի մրցաշարին, նրանք դառնում են մրցաշարի հաղթողները՝ եզրափակչում պարտության մատնելով Ալլա Կուդրյավցևա-Անաստասիա Ռոդիոնովա զույգին։ Տարվա ավարտին Կուզնեցովան դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 21-րդ հորիզոնականը։

2014 թվական. Առաջին WTA տիտղոսը 2010 թվականից ի վեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի Ավստրալիայի բաց առաջնություն։ Սամանտա Ստոսուրի հետ զուգախաղի մրցաշարում

Կուզնեցովան մրցաշրջանը սկսում է Սիդնեյի մրցաշարի առաջին շրջանում Վարվարա Լեպչենկոյին պարտությամբ։ PTT Pattaya Open մրցաշարի առաջին շրջանում Կուզնեցովան հաղթում է Չժան Շուային և տոնում կարիերայում իր 500-րդ հաղթանակը[133]։ Դրան նախորդում էր Էլինա Սվիտոլինայից պարտությունը Ավստրալիայի բաց առաջնության առաջին շրջանում։ Կուզնեցովան երրորդ շրջանում երեք սեթում պարտվում է Պետրա Կվիտովային BNP Paribas Open մրցաշարում։ Sony Open Tennis մրցաշարում նա երկրորդ շրջանում պարտվում է 17-ամյա Դոնա Վեկիչին[134]։

Կուզնեցովան քառորդ եզրափակիչ է հասնում Շտուտգարտի Porsche Tennis Grand Prix մրցաշարում, որտեղ պարտություն է կրում Անա Իվանովիչից։ Հաջորդ մրցաշարում 7-րդ դասակարգված Կուզնեցովան հասնում է Էշտորիլի մրցաշարի եզրափակիչ։ Քառորդ եզրափակչում 2-րդ դասակարգված Էժենի Բուշարին և կիսաեզրափակչում 8-րդ դասակարգված Ելենա Վեսնինային հաղթելուց հետո նա եզրափակչում զիջում է վերին դասակարգված Կարլա Սուարես Նավարոյին։ Դա նրա առաջին մենախաղի եզրափակիչն էր վերջին երեք տարիների ընթացքում[135]։

Ֆրանսիայի բաց առաջնությունում Կուզնեցովան կրկնում է նախորդ տարվա հաջողությունը, հասնելով մինչև քառորդ եզրափակիչ, երրորդ շրջանում 5-րդ դասակարգված և Ուիմբլդոնի մրցաշարի գործող չեմպիոն Պետրա Կվիտովային հաղթելուց հետո։ Քառորդ եզրափակչում նա վնասվածք ունենալով զիջում է Սիմոնա Հալեպին[136]։

Կուզնեցովան Ուիմբլդոնի մրցաշարի առաջին շրջանում երեք սեթում պարտվում է Միշել Լարշեր դե Բրիտուին։ Հուլիսին Կուզնեցովան մասնակցում է Վաշինգտոնի մրցաշարին, որտեղ կիսաեզրափակչում հաղթում է 2-րդ դասակարգված Եկատերինա Մակարովային և եզրափակչում առավելության է հասնում Կուրումի Նարայի նկատմամբ և տիրում կարիերայում 14-րդ տիտղոսին, այն շահելով համարյա չորս տարի ընդմիջումից հետո[137]։

ԱՄՆ բաց առաջնությունում նա պայքարից դուրս է մնում հենց մեկնարկում, առաջին շրջանում պարտվելով Մարինա Էրակովիչին։ Սեպտեմբերին Պեկինում նա առաջին երկու շրջաններում հաղթում է Դանիելա Հանտուխովային և Կուրումի Նարային։ Երրորդ շրջանում հաղթանակ է տանում 7-րդ դասակարգված Անժելիկա Քերբերին, սակայն քառորդ եզրափակչում զիջում է 4-րդ դասակարգված Մարիա Շարապովային։

2015 թվական. Առաջին Premier Mandatory մրցաշարի եզրափակիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուզնեցովան չի կարողանում հաղթանակ տանել Օքլենդի և Սիդնեյի մրցաշարերում, պարտվելով Լյուսիա Գրադեցկային և Մեդիսոն Կեյսին։ Ավստրալիայի բաց առաջնությունում նա կրկին պարտվում է առաջին շրջանում՝ Կարոլին Գարսիային։

Կուզնեցովան տարվա ընթացքում իր առաջին հաղթանակը տոնում է Ֆեդերացիայի գավաթում, որտեղ նա հաղթում է աշխարհի թիվ 8 ռակետ Ագնեշկա Ռադվանսկայային։ Այնուամենայնիվ, հարդային շրջանը անհաջող էր Կուզնեցովայի համար, որտեղ նրա ամենանշանակալից հաղթանակը Մայամիի մրցաշարում էր՝ 15-րդ ռակետ Անժելիկա Քերբերի նկատմամբ։

Գրունտային շրջանը նա սկսում է Պրահայի Prague Open մրցաշարում, որտեղ նա պարտվում է 98-րդ ռակետ Չժան Շուային, սակայն վերականգնվում է Մադրիդի մրցաշարում, որտեղ նա հասնում է իր 35-րդ եզրափակչին։ Կուզնեցովան հաղթում է Եկատերինա Մակարովային, Գարբինե Մուգուրուսային, Սամանտա Ստոսուրին և Լյուսիա Շաֆարժովային, իսկ կիսաեզրափակչում երկու սեթում հաղթում է Մարիա Շարապովային։ Եզրափակչում նա երկու սեթում պարտվում է Պետրա Կվիտովային։ Կուզնեցովան երկրորդ շրջան է դուրս գալիս Ֆրանսիայի բաց առաջնությունում, այնտեղ համառ երեք սեթում պարտվելով Ֆրանչեսկա Սկիավոնեին՝ 6-7(9-11), 7-5, 10-8։ Դա երրորդ ամենաերկար մրցախաղն էր Ֆրանսիայի բաց առաջնության պատմության մեջ՝ 3 ժամ 50 րոպե տևողությամբ[138]։ Այդ պարտությունը նրան դուրս է թողնում Թոփ 20-ից, կորցնելով վարկանիշային տաս դիրք։

Կուզնեցովան խոտածածկի վրա անց է կացնում բավականին կայուն խաղեր, ունենալով հաղթանակների և պարտությունների 6-3 հարաբերակցություն՝ կարիերայի երկրորդ լավագույն արդյունքը խոտածածկի վրա։ Նա հասնում է Ուիմբլդոնի մրցաշարի երկրորդ շրջան, առաջին անգամ 2011 թվականից ի վեր, որտեղ պարտվում է Կրիստինա Պլիշկովային։ Կուզնեցովան բաց է թողնում Հյուսիսային Ամերիկայի մրցաշարերի մեծ մասը, այդ թվում Rogers Cup-ը և Ցինցինատիի մրցաշարը՝ ձախ ոտքի վնասվածքի պատճառով։ ԱՄՆ բաց առաջնությունում նա առաջին շրջանում պարտվում է Կրիստինա Մլադենովիչին։ Գուանչժոուի մրցաշարում Կուզնեցովան հասնում է քառորդ եզրափակիչ։ Այնուամենայնիվ, նա մրցանակ է շահում Մոսկվայի Կրեմլի գավաթում, եզրափակչում հաղթանակ տանելով Անաստասիա Պավլյուչենկովայի նկատմամբ, շահելով կարիերայում 15-րդ տիտղոսը։

2016 թվական. Մայամիի մրցաշարի եզրափակիչ և վերադարձ Թոփ 10[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուզնեցովան կրկնում է իր նախորդ տարվա մեկնարկը։ Օքլենդում նա հասնում է երկրորդ շրջան, որտեղ պարտվում է Թամիրա Պաշեկին։ Այնուհետև նա տիտղոս է շահում Սիդնեյի մրցաշարում, երկրորդ շրջանում հաղթելով Սաբինա Լիսիցկիին, քառորդ եզրափակչում՝ Սառա Էրանիին և կիսաեզրափակչում թոփ-դասակարգված Սիմոնա Հալեպին։ Եզրափակչում նա առավելության է հասնում որակավորված Մոնիկա Պուիգի նկատմամբ՝ երկու սեթում։

Ավստրալիայի բաց առաջնությունում նա դասակարգվում է 23-րդ համարի տակ, սակայն երկրորդ շրջանում պարտվում է Կատերինա Բոնդարենկոյին։

8-րդ դասակարգված լինելով Դուբայի մրցաշարում, Կուզնեցովան առաջին շրջանում պարտություն է կրում Յուլիա Գյորգեսից։ Այնուհետև նա ուղևորվում է Դոհա, որտեղ դասակարգված էր 12-րդ համարի տակ։ Առաջին շրջանում նա կրկին հանդիպում է Յուլիա Գյորգեսի հետ, սակայն այս անգամ առավելության է հասնում, իսկ երկրորդ շրջանում զիջում է Ելենա Օստապենկոյին։

BNP Paribas Open մրցաշարում նա 16-րդ դասակարգվածն էր և երկրորդ շրջանում պարտվում է Կոկո Վանդևենգեին։ Այնուհետև Կուզնեցովան հասնում է Մայամիի մրցաշարի իր երկրորդ եզրափակիչ։ Երրորդ շրջանում նա հաղթանակ է տանում 1-ին դասակարգված և աշխարհի թիվ 1 ռակետ Սերենա Ուիլյամսի նկատմամբ։ Վերջին անգամ թիվ 1 ռակետին Կուզնեցովան հաղթել էր 2009 թվականին՝ Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակչում։ Նա նաև ընդհատում է ամերիկուհու 20 խաղից բաղկացած անպարտելի շարքը[139]։ Քառորդ եզրափակչում պարտության է մատնվում Եկատերինա Մակարովան[140], իսկ կիսաեզրափակչում՝ Թիմեա Բաչինսկին[141]։ Կուզնեցովան բաց է թողնում Թոփ 10-յակ վերադառնալու հնարավորությունը՝ եզրափակչում պարտվելով Վիկտորիա Ազարենկային։

Կուզնեցովան հասնում է մինչև քառորդ եզրափակիչ Հռոմի մրցաշարում, որտեղ նա պարտվում է Սերենա Ուիլյամսին։ Արդյունքում նա 4 աստիճանով բարելավում է իր վարկանիշը և ապրիլի 15-ին զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը։ Կուզնեցովան վերին հորիզոնականում Մարիա Շարապովային է փոխարինում ռուս թենիսիստուհիների շրջանում՝ առաջին անգամ 2011 թվականից ի վեր[142]։

Ֆրանսիայի բաց առաջնությունում Կուզնեցովան հասնում է չորրորդ շրջան, վերջնական արդյունքում մրցաշարի հաղթող Գարբինե Մուգուրուսային զիջելով երկու սեթում։ Զուգախաղում նա համագործակցում է Մարգարիտա Գասպարյանի հետ և նանք հասնում են մինչև կիսաեզրափակիչ, որտեղ զիջում են Կարոլին Գարսիա-Կրիստինա Մլադենովիչ զույգին։ Դա դառնում է նրա լավագույն զուգախաղի արդյունքը Մեծ Սաղավարտի մրցաշարում 2012 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունից հետո և լավագույն արդյունքը Ֆրանսիայի առաջնությունում 2004 թվականից ի վեր։

Ուիմբլդոնի մրցաշարում նա առաջին շրջանում հաղթում է Կարոլին Վոզնյացկիին։ Երրորդ շրջանում հաղթում է 18-րդ դասակարգված Սլոան Սթիվենսին։ Սակայն չորրորդ շրջանում նա պարտվում է աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսին։ Հուլիսին Մոնրեալի Rogers Cup մրցաշարում 9-րդ դասակարգված Կուզնեցովան հասնում է մինչև քառորդ եզրափակիչ, երրորդ շրջանում 12-րդ դասակարգված Պետրա Կվիտովային հաղթելուց հետո։ Նրա ճանապարհը փակում է 5-րդ դասակարգված Սիմոնա Հալեպը։

Օգոստոսին Կուզնեցովան Ռուսաստանի հավաքականի կազմում մասնակցել է Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերին։ Մենախաղի մրցաշարում նա հասել է մինչև երրորդ շրջան՝ ճանապարհին հաղթելով Ցյան Վանին, Մոնիկա Նիկուլեսկուին և պարտվել է 10-րդ դասակարգված Յոհաննա Կոնտային։ Զուգախաղում նա համագործակցել է Դարյա Կասատկինայի հետ։ Հաղթելով Աննա-Լենա Գրյունֆելդ-Լաուրա Զիգեմունդ, Միսակի Դոի-Էրի Հոդզումի զույգերին, նրանք դուրս են եկել քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվել են Անդրեա Գլավաչկովա-Լյուսիա Գրադեցկայա զույգին։

Այնուհետև Կուզնեցովան մասնակցել է Ցինցինատիի մրցաշարին, որտեղ, լինելով 7-րդ դասակարգված, երկրորդ շրջանում հաղթել է Էլիսոն Ռիսկեին, երրորդ շրջանում առավելության է հասել 12-րդ դասակարգված Թիմեա Բաչինսկիի նկատմամբ և դուրս եկել քառորդ եզրափակիչ։ Քառորդ եզրափակչում նա երեք սեթում պարտվել է 15-րդ դասակարգված Կարոլինա Պլիշկովային։ ԱՄՆ բաց առաջնությունում Կուզնեցովան 9-րդ դասակարգվածն էր և առաջին շրջանում երկու սեթում հաղթել է Ֆրանչեսկա Սկիավոնեին։ Երկրորդ շրջանում նա կրկին երկու սեթում պարտվել է Կարոլին Վոզնյացկիին։

Սեպտեմբերին Կուզնեցովան մասնակցել է Ուհանի Premier մակարդակի մրցաշարին, որտեղ նա 9-րդ դասակարգվածն էր և առաջին շրջանում հաղթանակ է տարել Բելինդա Բենչիչի նկատմամբ։ Երկրորդ շրջանում նա հաղթանակ է տարել Մեդիսոն Բրենգլի նկատմամբ, իսկ երրորդ շրջանում՝ մրցաշարի 6-րդ դասակարգված Վենուս Ուիլյամսի։ Քառորդ եզրափակչում նա երեք սեթում առավելության է հասել 3-րդ դասակարգված Ագնեշկա Ռադվանսկայի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ երեք սեթում պարտվել է 10-րդ դասակարգված Դոմինիկա Ցիբուլկովային։ Հոկտեմբերի սկզբին նա մասնակցել է Պեկինի մրցաշարին, որտեղ 9-րդ դասակարգվածն էր և երկրորդ շրջանում հաղթել է Միսակի Դոիին, սակայն երրորդ շրջանում պարտվել է Մեդիսոն Կիսին։

Որպես գործող չեմպիոն, Կուզնեցովան մասնակցել է Կրեմլի գավաթի մրցաշարին, իմանալով, որ դա իր վերջին հնարավորությունն է Սինգապուրի WTA Ամփոփիչ մրցաշարին մասնակցելու ուղեգիր նվաճելու համար, քանի որ Սերենա Ուիլյամսը հրաժարվել էր մրցաշարից վնասվածքի պատճառով։ Կուզնեցովան հիանալի ելույթներ է ունեցել մրցաշարում և երկրորդ շրջանում Ալիզե Կորնեին, քառորդ եզրափակչում Թիմեա Բաբոշին, կիսաեզրափակչում Էլինա Սվիտոլինային և եզրափակչում Դարյա Գավրիլովային հաղթելուց հետո, դարձել է մրցաշարի հաղթողը և պաշտպանել տիտղոսը, իրավունք նվաճելով մասնակցելու տարեվերջին ամփոփիչ մրցաշարին՝ առաջին անգամ 2009 թվականից ի վեր։

Հոկտեմբերի վերջին Կուզնեցովան մասնակցել է Սինգապուրի WTA Ամփոփիչ մրցաշարին, որտեղ ընդգրկված էր Սպիտակ խմբում՝ Ագնեշկա Ռադվանսկայի, Գարբինե Մուգուրուսայի և Կարոլինա Պլիշկովայի հետ։ Խմբային փուլի առաջին երկու հանդիպումներում երեք սեթում հաղթանակներ տանելով Ռադվանսկայի և Պլիշկովայի նկատմամբ, նա առաջին անգամ իրավունք է նվաճել խաղալ կիսաեզրափակչում։ Երրորդ խաղում նա երեք սեթում պարտվել է Գարբինե Մուգուրուսային[143]։ Կիսաեզրափակչում Կուզնեցովան կրկին երեք սեթում պարտվել է Դոմինիկա Ցիբուլկովային[144]

Մրցակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուզնեցովան ընդդեմ Էնենի[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելգիայի թենիսի լեգենդ Ժյուստին Էնենը եղել է Կուզնեցովայի հիմնական մրցակիցներից մեկը նրա կարիերայի միջնամասում։ Նրանց միջև կայացած 19 հանդիպումներում Կուզնեցովան հաղթանակի է հասել 3-ում, այդ թվում վերջին հանդիպումում[145]։ Էնենը հաղթանակ է տարել նրանց միջև առաջին հանդիպման ժամանակ՝ 2003 թվականի Ուիմբլդոնի մրցաշարի քառորդ եզրափակչում, որտեղ 17-ամյա Կուզնեցովան պարտվում է երկու սեթում։ Կուզնեցովան Էնենի նկատմամբ առաջին հաղթանակը տոնում է 2004 թվականի Total Qatar Open մրցաշարի կիսաեզրափակչում, որտեղ նա եզրափակչում պարտվում է Անաստասիա Միսկինային։ Դա համաշխարհային առաջատար 20 թենիսիստուհիների նկատմամբ ռուս թենիսիստուհիների առաջին հաղթանակն էր։ Նրանց միջև լավագույն հանդիպումը կարելի է համարել 2005 թվականի Ֆրանսիայի բաց առաջնության չորրորդ շրջանում կայացած հանդիպումն էր, որտեղ Էնենը երեք սեթում հաղթանակ տանելու ընթացքում փրկել է երկու միավոր[146]։ Էնենը Կուզնեցովայի նկատմամբ հաղթանակ է տարել 2006 թվականի Ֆրանսիայի առաջնության եզրափակիչում։ Էնենը ևս մեկ անգամ հաղթանակ է տանում Մեծ Սաղավարտի մրցաշարի եզրափակչում, այս անգամ 2007 թվականի ԱՄՆ բաց առաջնությունում։ Կուզնեցովան Էնենին երկրորդ անգամ հաղթել է 2007 թվականի Բեռլինի Qatar Telecom German Open մրցաշարի կիսաեզրափակչում, երեք սեթում, մինչ Էնենի յոթամսյա, 32 խաղից բաղկացած անպարտելի շարքը[147]։ Էնենը անսպասելի դադար է վերցնում 2008 թվականին, սակայն կարճ ժամանակով մրցաշար է վերադառնում 2010 թվականին։ 2011 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունում Էնենը վնասվածքից հետո կրկին վերադառնում է մրցաշար, որտեղ Կուզնեցովան նրան հաղթում է երրորդ շրջանի դրամատիկ խաղում։ Վնասվածքի կրկնվող բնույթի պատճառով Ժյուստին Էնենը այդ խաղից անմիջապես հետո դադարեցնում է պրոֆեսիոնալ կարիերան, ինչը ռուս թենիսիստուհուն դարձնում է վերջին թենիսիստուհին, ով խաղացել և հաղթել է նրան[148]։

Կուզնեցովան ընդդեմ Ռադվանսկայայի[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուզնեցովան և Ագնեշկա Ռադվանսկայան միմյանց հետ խաղացել են 16 անգամ, սկսած 2007 թվականից և արդյունքը 13-4 է՝ հօգուտ Կուզնեցովայի[149]։ Նրանց առաջին հանդիպումը կայացել է 2007 թվականի Ուիմբլդոնի մրցաշարում և ավարտվել է երկու սեթում Կուզնեցովայի հաղթանակով։ Կուզնեցովան հաղթել է առաջին երեք հանդիպումներում, սակայն 2008 թվականին կայացած 4 հանդիպումներում նա երեքում պարտություն է կրել, այդ թվում Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջանում[150] և Ուիմբլդոնի մրցաշարի չորրորդ շրջանում[151]։ Բացի այդ, նա պարտվել է նաև տարեվերջին ամփոփիչ մրցաշարում, երբ Ռադվանսկայան փոխարինել է վնասվածք ստացած Անա Իվանովիչին։ Այնուհետև Կուզնեցովան առավելություն է ունենում հետագա հանդիպումներում, հաղթելով վերջին վեց հանդիպումներում, այդ թվում 2012 թվականի Ֆրանսիայի բաց առաջնության երրորդ շրջանում[152]։ Ռադվանսկայան այդ շարքը ընդհատում է 2014 թվականի Մադրիդի Mutua Madrid Open մրցաշարում[153]։ Մինչ 2014 թվականը, Կուզնեցովայի վերջին երկու տիտղոսները շահվել են մրցաշարերի եզրափակիչներում Ռադվանսկայային հաղթելուց հետո, սկզբում 2009 թվականին Պեկինում[154], իսկ այնուհետև 2010 թվականին Սան Դիեգոյում[155]։ 2015 թվականին Կուզնեցովան կրկին Ռադվանսկայային հաղթում է Ֆեդերացիայի գավաթի Ռուսաստանի և Լեհաստանի հավաքականների միջև հանդիպման ընթացքում[156]։ 2016 թվականին Ուհանի մրցաշարի քառորդ եզրափակչում Կուզնեցովան ևս մեկ հաղթանակ է տարել Ռադվանսկայայի նկատմամբ։ Կրկին Կուզնեցովայի օգտին է գրանցվել նրանց վերջին հանդիպումը 2016 թվականի WTA Ամփոփիչ մրցաշարի խմբային փուլի հանդիպումը։

Կուզնեցովան ընդդեմ Իվանովիչի[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուզնեցովան և Անա Իվանովիչը միմյանց հետ հանդիպել են 14 անգամ՝ սկսած 2005 թվականից, և Իվանովիչը առավելություն ունի 11-3 հաշվով[157]։ Իվանովիչը հաղթանակ է տարել զույգի առաջին հանդիպման ժամանակ՝ 2005 թվականի Մայամիի մրցաշարում, ինչը սերբուհու առաջին ելույթն էր I մակարդակի մրցաշարում։ Կուզնեցովան հաղթանակ է տանում 2006 թվականի Սիդնեյի հանդիպման ժամանակ։ Դա եղել է Կուզնեցովայի միակ հաղթանակը Իվանովիչի նկատմամբ Ֆեդերացիայի գավաթի սահմաններից դուրս։ Նրանք հանդիպել են երկու եզրափակիչներում, 2007 թվականի Բեռլին մրցաշարում[158] և 2008 թվականի Ինդիան Ուելսի մրցաշարում, որտեղ երկու դեպքում էլ Իվանովիչը հաղթանակ է տարել, ընդ որում վերջինը նրանք խաղում էին որպես վերին դասակարգվածներ[159]։ Բացի այդ, 2007 թվականի WTA Ամփոփիչ մրցաշարում, Կուզնեցովան Իվանովիչին պարտվել է երեք սեթում, սերբուհու 20-րդ ծննդյան տարեդարձին[160]։ Կուզնեցովան 2006 թվականից հետո ընդամենը երկու անգամ է հաղթել Իվանովիչին, երկուսն էլ Ֆեդերացիայի գավաթում (2010 և 2012 թվականներին)։ Նրանց վերջին հանդիպումը կայացել է 2015 թվականի Պեկինի China Open մրցաշարի երրորդ շրջանում, որտեղ Կուզնեցովան պարտվել է երեք սեթում։

Մասնակցությունը Ֆեդերացիայի գավաթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուզնեցովան Ֆեդերացիայի գավաթում նորամուտել է 2004 թվականին, մասնակցելով Ավստրալիայի հավաքականի հետ խաղին։ Առաջին հանդիպումները հաջող են ավարտվում։ Նա մենախաղում հաղթում է Ալիսիա Մոլիկին և Ելենա Լիխովցևայի հետ միասին առավելության են հասնում Ալիսիա Մոլիկ-Ռենե Ստաբս զույգի նկատմամբ։

Ռուսաստանի հավաքականը 7 անգամ հասել է Ֆեդերացիայի գավաթի եզրափակիչ, որտեղ հաղթանակ է տարել 4 անգամ։ Այդ հաղթական եզրափակիչ հանդիպումներից երեքում Կուզնեցովան իր ավանդն է ունեցել։ Մեկ անգամ էլ նա մասնակցել է եզրափակչին, որտեղ Ռուսաստանի հավաքականը պարտություն է կրել։

2004 թվականի եզրափակչում Կուզնեցովան պարտվել է ֆրանսուհիներ Նատալի Դեշիին և Տատյանա Գոլովինային։ Վերջնական արդյունքում Ռուսաստանի հավաքականը հաղթանակ է տարել։

2007 թվականի եզրափակչում Կուզնեցովան հաղթում է իտալուհիներ Մարա Սանտանջելոյին և Ֆրանչեսկա Սկիավոնեին և օգնում Ռուսաստանի հավաքականին վերջնական հաղթանակ տանելու։

2008 թվականին նա կրկին հաղթանակներ է տանում, այս անգամ շահելով հանդիպումները իսպանուհիներ Կարլա Սուարես Նավարոյից և Անաբել Մեդինա Գարիգեսից, որի արդյունքում Ռուսաստանի հավաքականը հերթական անգամ տիրում է մրցանակին։

2011 թվականին Կուզնեցովան նախ հաղթում է չեխ Լյուսիա Շաֆարժովային, իսկ այնուհետև պարտվում է Պետրա Կվիտովային և Ռուսաստանի հավաքականը եզրափակչում պարտություն է կրում։

Ընդհանուր առմամբ Կուզնեցովան Ֆեդերացիայի գավաթում ունի մենախաղի 21-11 և զուգախաղի 6-2 արդյունք։

Մարզիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուզնեցովան իր ուսումը անցել է Բարսելոնայի Sanchez-Casal ակադեմիայում, Իսպանիա, 14 տարեկան հասակում և մարզվել է ակումբի նախագահներ Էմիլիո Սանչեսի և Սերխիո Կասալի ղեկավարությամբ[161]։ Նրա հիմնական մարզիչը եղել է Ստեֆան Օրտեգան, որը նրա հետ էր կանոնավոր մրցաշարերի ընթացքում[162]։

Մի շարք անարդյունք եզրափակիչներից հետո 2009 թվականին Կուզնեցովան դադարեցնում է հարաբերությունները Sanchez-Casal ակադեմիայի հետ և Ռոջեր Ֆեդերերի խորհրդով տեղափոխվում է Մոսկվա, որպեսզի սկսի ուսուցումը հայտնի ռուս մարզիչ Օլգա Մորոզովայի հետ[163]։ Նրանք դադարեցնում են իրենց հարաբերությունները 2009 թվականի մարտին BNP Paribas Open մրցաշարից հետո, որից հետո Կուզնեցովան մնում է առանց մարզիչ[164]։ 2009 թվականի մայիսի դրությամբ նրա մարզիչն էր հանդիսանում նախկին թենիսիտուհի և Ֆեդերացիայի գավաթի մարզիչ Լարիսա Սավչենկո-Նեյլանդը[165]։ Նա կարճ ժամանակի ընթացքում մարզվում էր Լոիկ Կուրտուայի մոտ՝ Ամելի Մորեսմոին որպես մարզիչ ներգրավելու անհաջող փորձից հետո[166]։ Նրա հաջորդ մարզիչը, կարճ ժամանակով, եղել է իսպանացի նախկին թենիսիստ Կարլոս Կուադրադոն, նա փոխարինվում է նախկին մարզիչ Լարիսա Սավչենկո-Նեյլանդով։ Հռոմի մրցաշարում պարտությունից հետո Կուզնեցովան տեղափոխվում է Մորոզովայի մոտ, իսկ այնուհետև՝ Ամոս Մանսդորֆի[167] և, վերջապես, 2012 թվականի մայիսին, արգենտինացի Էռնան Գումիի մոտ՝ Մարատ Սաֆինի նախկին մարզիչի։ Նրա օգնությամբ Կուզնեցովան երկու սեթում երեք հաղթանակ է տանում 2012 թվականի Ֆրանսիայի բաց առաջնությունում, այդ թվում աշխարհի թիվ 3 ռակետ Ագնեշկա Ռադվանսկայաի նկատմամբ[168]։

2012 թվականի մրցաշրջանի վատ վերջնամասից հետո Կուզնեցովան ներգրավում է Կարլոս Մարտինեսին։ Երբեմն երկուսն էլ հանդես են գալիս որպես մարզիչ[169][170]։

Համագործակցություն և մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուզնեցովան իր վաղեմի համագործակցությունը մարզական հագուստի Fila ընկերության հետ երկարաձգում է 2012 թվականի հունվարի 13-ին։ Նա նոր մարզահագուստով նորամուտում է Ավստրալիայի բաց առաջնությունում՝ Fila-ի մեկ այլ գործընկեր Կիմ Կլեյստերսի հետ։ Ըստ ընկերության նախագահ Ջին Յունի խոսքերի «Երկու խաղացողներն էլ հանդիսանում են Fila-ի ընտանիքի վաղեմի անդամներ և կարևոր դեր են խաղացել թենիսում ընկերության հարուստ պատմությունում»[171]։

Սակայն այդ պայմանագիրը չի երկարաձգվում 2012 թվականից հետո, իսկ այնուհետև, 2013 թվականի Ավստրալիայի բաց առաջնության սկզբից քիչ առաջ, Կուզնեցովան նոր պայմանագիր է ստորագրում չինական Qiaodan մարզական հագուստի ընկերության հետ[172]։

Սվետլանա Կուզնեցովան հայտնվել է «Top Spin 3»[173], «Virtua Tennis 2009»[174] և «Virtua Tennis 4» համակարգչային խաղերում[175]։

Դաջվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ցավը ինձ չի սպանում, ես եմ սպանում ցավին», - անգլերեն լեզվով այդպիսի գրություն է դաջված թենիսիստուհու բիցեպսի վրա։ Կուզնեցովան մեկ անգամ չէ խոստովանել, որ սիրում է դաջվածքներ։ Ճիշտ է, նրանց նշանակության մասին մարզուհին առանձնապես չի տարածվում։ Կուզնեցովայի ձեռքի վրա կա նաև աստղի տեսքով դաջվածք, ռուսերեն լեզվով գրություն՝ «Только Бог Нам Судья» («Միայն Աստված է մեզ դատավոր»), ինչպես նաև մարմնին՝ Կուպիդոնի տեսքով։ Հնարավոր է, շուտով կհայտնվի ինչ-որ նոր դաջվածք, քանի որ վերջերս սոցցանցերում նա խորհուրդ էր հարցնում և փնտրում լավ տատու-մասնագետ, իր ընկերների և բաժանորդների շրջանում։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]


Մրցաշար 2000 2001 2002 2003 2004 2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 ՀՄ Հ–Պ
Ավստրալիայի բաց առաջնություն ՉՄ ՉՄ 2 շրջան 1 շրջան 3 շրջան 1/4 4 շրջան 4 շրջան 3 շրջան 1/4 4 շրջան 4 շրջան 3 շրջան 1/4 1 շրջան 1 շրջան 2 շրջան 0 / 15 32–15
Ֆրանսիայի բաց առաջնություն ՉՄ ՉՄ Ո2 1 շրջան 4 շրջան 4 շրջան Ե 1/4 1/2 Հ 3 շրջան 1/4 4 շրջան 1/4 1/4 2 շրջան 4 շրջան 1 / 14 49–13
Ուիմբլդոն ՉՄ ՉՄ Ո2 1/4 1 շրջան 1/4 3 շրջան 1/4 4 շրջան 3 շրջան 2 շրջան 3 շրջան 1 շրջան ՉՄ 1 շրջան 2 շրջան 4 շրջան 0 / 13 26–13
ԱՄՆ բաց առաջնություն ՉՄ ՉՄ 3 շրջան 3 շրջան Հ 1 շրջան 4 շրջան Ե 3 շրջան 4 շրջան 4 շրջան 4 շրջան ՉՄ 3 շրջան 1 շրջան 1 շրջան 2 շրջան 1 / 14 34–13
Հ–Պ 0–0 0–0 3–2 6–4 12–3 11–4 14–4 17–4 12–4 16–4 9–4 12–4 5–3 10–3 4–4 2–4 8-4 2 / 56 141–54
Ընդամենը Հ–Պ 6–5 16–6 48–15 26–18 60–23 29–17 60–20 55–20 44–21 43–16 26–17 34–21 16–13 36–19 27–19 14–12 25–11 565-273
Տարվա վերջի վարկանիշ 889 259 43 36 5 18 4 2 8 3 27 19 72 21 28 25

Մեծ Սաղավարտի եզրափակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենախաղ 4 (2–2)[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունք Թվական Մրցաշար Ծածկույթ Մրցակից Հաշիվ
Հաղթանակ 2004 ԱՄՆ բաց առաջնություն Հարդ Ռուսաստան Ելենա Դեմենտևա 6–3, 7–5
Պարտություն 2006 Ֆրանսիայի բաց առաջնություն Գրունտ Բելգիա Ժյուստին Էնեն 4–6, 4–6
Պարտություն 2007 ԱՄՆ բաց առաջնություն Հարդ Բելգիա Ժյուստին Էնեն 1–6, 3–6
Հաղթանակ 2009 Ֆրանսիայի բաց առաջնություն Գրունտ Ռուսաստան Դինարա Սաֆինա 6–4, 6–2

Զուգախաղ 7 (2–5)[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունք Թվական Մրցաշար Ծածկույթ Խաղընկեր Մրցակիցներ Հաշիվ
Պարտություն 2003 ԱՄՆ բաց առաջնություն Հարդ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մարտինա Նավրատիլովա Իսպանիա Վիրխինիա Ռուանո Պասկուալ
Արգենտինա Պաոլա Սուարես
2–6, 3–6
Պարտություն 2004 Ավստրալիայի բաց առաջնություն Հարդ Ռուսաստան Ելենա Լիխովցևա Իսպանիա Վիրխինիա Ռուանո Պասկուալ
Արգենտինա Պաոլա Սուարես
4–6, 3–6
Պարտություն 2004 Ֆրանսիայի բաց առաջնություն Գրունտ Ռուսաստան Ելենա Լիխովցևա Իսպանիա Վիրխինիա Ռուանո Պասկուալ
Արգենտինա Պաոլա Սուարես
0–6, 3–6
Պարտություն 2004 ԱՄՆ բաց առաջնություն Հարդ Ռուսաստան Ելենա Լիխովցևա Իսպանիա Վիրխինիա Ռուանո Պասկուալ
Արգենտինա Պաոլա Սուարես
4–6, 5–7
Հաղթանակ 2005 Ավստրալիայի բաց առաջնություն Հարդ Ավստրալիա Ալիսիա Մոլիկ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լինդսեյ Դևենպորտ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կորինա Մորարիու
6–3, 6–4
Պարտություն 2005 Ուիմբլդոն Խոտածածկ Ֆրանսիա Ամելի Մորեմո Զիմբաբվե Կառա Բլեյք
Հարավաֆրիկյան Հանրապետություն Լիզել Հուբեր
2–6, 1–6
Հաղթանակ 2012 Ավստրալիայի բաց առաջնություն Հարդ Ռուսաստան Վերա Զվոնարյովա Իտալիա Սառա Էրանի
Իտալիա Ռոբերտա Վինչի
5–7, 6–4, 6–3

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Anastasia Filippova (27 June 2016)։ «Азбука фактов о Светлане Кузнецовой» [Alphabet of Facts about Svetlana Kuznetsova] (Russian)։ Championat.com։ Վերցված է 27 June 2016 
  2. 2,0 2,1 Collins B. The Bud Collins History of Tennis: An Authoritative Encyclopedia and Record Book — 2 — New York City: New Chapter Press, 2010. — P. 676. — ISBN 978-0-942257-70-0
  3. Person Profile // Internet Movie Database — 1990.
  4. 4,0 4,1 Player Profile // WTA կայքէջ
  5. «Brian Viner interviews Svetlana Kuznetsova: ‘In Britain the first girl who hits two balls in – they give her everything’ – Tennis – Sport»։ London: The Independent։ 20 June 2008։ Վերցված է 26 June 2012 
  6. «Player Profiles -> Svetlana Kuznetsova -> Activity»։ WTA։ Վերցված է 12 February 2011 
  7. «2002 Australian Open Women's Singles Championship» (PDF)։ WTA։ Վերցված է 23 January 2011 
  8. «Nordea Nordic Light Open» (PDF)։ WTA։ Վերցված է 23 January 2011 
  9. «2002 US Open Women's Singles Championship Presented by JPMorgan Chase» (PDF)։ WTA։ Վերցված է 23 January 2011 
  10. «WISMILAK International» (PDF)։ WTA։ Վերցված է 23 January 2011 
  11. «Uncle Tobys Հարդcourts» (PDF)։ WTA։ Վերցված է 22 January 2011 
  12. «2003 Australian Open» (PDF)։ WTA։ Վերցված է 22 January 2011 
  13. «Pacific Life Open» (PDF)։ WTA։ Վերցված է 22 January 2011 
  14. «Wimbledon 2003» (PDF)։ WTA։ Վերցված է 22 January 2011 
  15. «Acura Classic» (PDF)։ WTA։ Վերցված է 22 January 2011 
  16. «2003 US Open» (PDF)։ WTA։ Վերցված է 22 January 2011 
  17. «Sparkassen Cup» (PDF)։ WTA։ Վերցված է 22 January 2011 
  18. «Kremlin Cup» (PDF)։ WTA։ Վերցված է 22 January 2011 
  19. «2003 Bank of America WTA Tour Championships» (PDF)։ WTA։ Վերցված է 22 January 2011 
  20. «2004 Australian Open» (PDF)։ WTA։ Վերցված է 22 January 2011 
  21. «Dubai Tennis Championships» (PDF)։ WTA։ Վերցված է 22 January 2011 
  22. «Qatar Total Open 2004» (PDF)։ WTA։ Վերցված է 22 January 2011 
  23. «J&S Cup» (PDF)։ WTA։ Վերցված է 22 January 2011 
  24. «Roland Garros 2004» (PDF)։ WTA։ Վերցված է 22 January 2011 
  25. «HASTINGS DIRECT INTERNATIONAL CHAMPIONSHIPS» (PDF)։ WTA։ Վերցված է 22 January 2011 
  26. «Wimbledon 2004 Ladies’ Singles Championship» (PDF)։ WTA։ Վերցված է 22 January 2011 
  27. «Olympics-Athens» (PDF)։ WTA։ Վերցված է 22 January 2011 
  28. «Player Profiles -> Lindsay Davenport -> Activity»։ WTA։ Վերցված է 12 February 2011 
  29. «US Open 2004» (PDF)։ WTA։ Վերցված է 22 January 2011 
  30. «WISMILAK INTERNATIONAL» (PDF)։ WTA։ Վերցված է 22 January 2011 
  31. «CHINA OPEN» (PDF)։ WTA։ Վերցված է 22 January 2011 
  32. «2004 WTA Tour Championships presented by Porsche» (PDF)։ WTA։ Վերցված է 22 January 2011 
  33. «2005 Australian Open» (PDF)։ WTA։ Վերցված է 22 January 2011 
  34. «Toray Pan Pacific Open» (PDF)։ WTA։ Վերցված է 13 February 2011 
  35. «Dubai Duty Free Women's Open» (PDF)։ WTA։ Վերցված է 22 January 2011 
  36. «Pacific Life Open» (PDF)։ WTA։ էջ 2։ Վերցված է 13 February 2011 
  37. «NASDAQ-100 Open» (PDF)։ WTA։ Վերցված է 13 February 2011 
  38. «J&S Cup» (PDF)։ WTA։ Վերցված է 22 January 2011 
  39. «Roland Garros 2005 Women's Singles Championship» (PDF)։ WTA։ Վերցված է 22 January 2011 
  40. «Wimbledon 2005» (PDF)։ WTA։ Վերցված է 22 January 2011 
  41. Robbins Liz (30 August 2005)։ «Serena Williams Sparkles, but Kuznetsova Fizzles»։ Նյու Յորք Թայմս։ Վերցված է 12 January 2011 
  42. «Kremlin Cup» (PDF)։ WTA։ Վերցված է 22 January 2011 
  43. «Australian Open 2006 Women's Singles Championship» (PDF)։ WTA։ Վերցված է 22 January 2011 
  44. «DUBAI DUTY FREE WOMEN'S OPEN» (PDF)։ WTA։ Վերցված է 22 January 2011 
  45. «NASDAQ-100 Open» (PDF)։ WTA։ Վերցված է 22 January 2011 
  46. «J&S Cup» (PDF)։ WTA։ Վերցված է 22 January 2011 
  47. «Roland Garros 2006 Women's Singles Championship» (PDF)։ WTA։ Վերցված է 22 January 2011 
  48. «Wimbledon 2006 Ladies' Singles Championship» (PDF)։ WTA։ Վերցված է 22 January 2011 
  49. «US Open 2006 Women's Singles Championship» (PDF)։ WTA։ Վերցված է 22 January 2011 
  50. «Kuznetsova beats Davenport to reach Bali final»։ oneindianews։ Reuters։ 16 September 2006։ Վերցված է 26 June 2012 
  51. «WISMILAK International» (PDF)։ WTA։ Վերցված է 22 January 2011 
  52. «China Open» (PDF)։ WTA։ Վերցված է 22 January 2011 
  53. «Centre Court – Madrid, Spain – November 7–12, 2006» (PDF)։ WTA։ Վերցված է 22 January 2011 
  54. «Australian Open 2007 Women's Singles Championship» (PDF)։ WTA։ Վերցված է 22 January 2011 
  55. «Dubai Duty Free Women's Open» (PDF)։ WTA։ Վերցված է 22 January 2011 
  56. «Pacific Life Open» (PDF)։ WTA։ Վերցված է 22 January 2011 
  57. «J&S Cup» (PDF)։ WTA։ Վերցված է 22 January 2011 
  58. «Qatar Telecom German Open» (PDF)։ WTA։ Վերցված է 22 January 2011 
  59. «Internazionali BNL d'Italia» (PDF)։ WTA։ Վերցված է 22 January 2011 
  60. «Internationaux de France 2007 – Simple Dames» (PDF)։ WTA։ Վերցված է 22 January 2011 
  61. «121st Championships – Event 3: Ladies' Singles» (PDF)։ WTA։ Վերցված է 22 January 2011 
  62. «Pilot Pen Tennis presented by Schick» (PDF)։ WTA։ Վերցված է 22 January 2011 
  63. «US Open 2007 Women's Singles Championship» (PDF)։ WTA։ Վերցված է 22 January 2011 
  64. «Porsche Tennis Grand Prix» (PDF)։ WTA։ Վերցված է 22 January 2011 
  65. «Kremlin Cup» (PDF)։ WTA։ Վերցված է 22 January 2011 
  66. «Recinto Ferial Casa de Campo – Madrid – Madrid, Spain – November 6–11, 2007» (PDF)։ WTA։ Վերցված է 22 January 2011 
  67. «Medibank International» (PDF)։ WTA։ Վերցված է 22 January 2011 
  68. «Australian Open 2008 Women's Singles Championship» (PDF)։ WTA։ Վերցված է 22 January 2011 
  69. «Qatar Total Open» (PDF)։ WTA։ Վերցված է 24 June 2012 
  70. «BarԳրունտs Dubai Tennis Championships» (PDF)։ WTA։ Վերցված է 22 January 2011 
  71. «Pacific Life Open» (PDF)։ WTA։ Վերցված է 22 January 2011 
  72. «Sony Ericsson Open» (PDF)։ WTA։ Վերցված է 22 January 2011 
  73. «Roland Garros 2008 Women's Singles Championship» (PDF)։ WTA։ Վերցված է 22 January 2011 
  74. «Wimbledon 2008 Ladies' Singles Championship» (PDF)։ WTA։ Վերցված է 22 January 2011 
  75. «US Open 2008 Women's Singles Championship» (PDF)։ WTA։ Վերցված է 22 January 2011 
  76. «Toray Pan Pacific Open Tennis Tournament» (PDF)։ WTA։ Վերցված է 22 January 2011 
  77. «China Open» (PDF)։ WTA։ Վերցված է 22 January 2011 
  78. «Khalifa Tennis Complex – Doha, Qatar – Nov. 4–92008» (PDF)։ WTA։ Վերցված է 22 January 2011 
  79. «Australian Open 2009 Women's Singles Championship» (PDF)։ WTA։ Վերցված է 31 January 2011 
  80. «Sony Ericsson Open» (PDF)։ WTA։ Վերցված է 31 January 2011 
  81. «Porsche Tennis Grand Prix» (PDF)։ WTA։ Վերցված է 31 January 2011 
  82. «Internazionali BNL D'Italia» (PDF)։ WTA։ Վերցված է 31 January 2011 
  83. «Internationaux de France 2009 – Simple Dames» (PDF)։ WTA։ Վերցված է 31 January 2011 
  84. «Wimbledon Championships 2009 – Event 3: Ladies' Singles» (PDF)։ WTA։ Վերցված է 21 January 2011 
  85. «Kuznetsova withdraws with foot injury»։ ESPN։ 28 July 2009։ Վերցված է 18 June 2011 
  86. «Western & Southern Financial Group Women's Open» (PDF)։ WTA։ Վերցված է 31 January 2011 
  87. «Rogers Cup» (PDF)։ WTA։ Վերցված է 21 January 2011 
  88. «US Open 2009 – Women's Singles» (PDF)։ WTA։ Վերցված է 21 January 2011 
  89. «Toray Pan Pacific Open 2009» (PDF)։ WTA։ Վերցված է 21 January 2011 
  90. «China Open» (PDF)։ WTA։ Վերցված է 21 January 2011 
  91. «Khalifa International Tennis and Squash Complex – Doha, Qatar – October 27, – 1 November 2009» (PDF)։ WTA։ Վերցված է 21 January 2011 
  92. «Medibank International Sydney» (PDF)։ WTA։ Վերցված է 21 January 2011 
  93. «Australian Open 2010 Women's Singles Championship» (PDF)։ WTA։ Վերցված է 21 January 2011 
  94. «BarԳրունտs Dubai Tennis Championships» (PDF)։ WTA։ Վերցված է 19 January 2011 
  95. «BNP Paribas Open» (PDF)։ WTA։ Վերցված է 19 January 2011 
  96. «Sony Ericsson Open» (PDF)։ WTA։ Վերցված է 19 January 2011 
  97. «Porsche Tennis Grand Prix» (PDF)։ WTA։ Վերցված է 19 January 2011 
  98. «Internationali BNL d'Italia» (PDF)։ WTA։ Վերցված է 19 January 2011 
  99. «Roland Garros 2010 Simple Dames Championship» (PDF)։ WTA։ Վերցված է 19 January 2011 
  100. «AEGON Classic, Birmingham» (PDF)։ WTA։ Վերցված է 19 January 2011 
  101. «Wimbledon 2010 Ladies' Singles Championship» (PDF)։ WTA։ Վերցված է 19 January 2011 
  102. «Mercury Insurance Open» (PDF)։ WTA։ Վերցված է 19 January 2011 
  103. «Western & Southern Financial Group Women's Open» (PDF)։ WTA։ Վերցված է 19 January 2011 
  104. «Rogers Cup presented by National Bank» (PDF)։ WTA։ Վերցված է 19 January 2011 
  105. «US Open 2010 Women's Singles Championship» (PDF)։ WTA։ Վերցված է 19 January 2011 
  106. «Toray Pan Pacific Open» (PDF)։ WTA։ Վերցված է 19 January 2011 
  107. «China Open» (PDF)։ WTA։ Վերցված է 10 January 2011 
  108. «ASB Classic» (PDF)։ WTA։ Վերցված է 31 January 2011 
  109. «Medibank International» (PDF)։ WTA։ Վերցված է 11 January 2011 
  110. «Australian Open 2011 Women's Singles Championship» (PDF)։ WTA։ Վերցված է 23 January 2011 
  111. «Schiavone Beats Kuznetsova In Epic»։ WTA։ 23 January 2011։ Վերցված է 23 January 2011 
  112. «Dubai Duty Free Tennis Championships» (PDF)։ WTA։ Վերցված է 13 February 2011 
  113. «Qatar Ladies Open» (PDF)։ WTA։ Վերցված է 21 February 2011 
  114. «BNP Paribas Open» (PDF)։ WTA։ Վերցված է 7 March 2011 
  115. «Sony Ericsson Open» (PDF)։ WTA։ Վերցված է 23 March 2011 
  116. «Andalucia Tennis Experience» (PDF)։ WTA։ Վերցված է 6 April 2011 
  117. «Mutua Madrid Open» (PDF)։ WTA։ Վերցված է 22 May 2011 
  118. «Wimbledon 2011»։ WTA։ Վերցված է 23 June 2011 
  119. «Unicef Open»։ WTA։ Վերցված է 23 June 2011 
  120. «Wimbledon 2011»։ WTA։ Վերցված է 23 June 2011 
  121. Tom Sheridan (1 August 2011)։ «Tennis: Americans languishing as European players rule in women's rankings»։ North County Times։ Վերցված է 12 September 2011 
  122. «Rogers Cup presented by National Bank» (PDF)։ WTA։ Վերցված է 12 September 2011 
  123. «Western & Southern Open» (PDF)։ WTA։ Վերցված է 12 September 2011 
  124. «US Open 2011 Women's Singles Championship» (PDF)։ WTA։ Վերցված է 25 January 2012 
  125. «ASB Classic» (PDF)։ WTA։ Վերցված է 25 January 2012 
  126. «Draws >> Women's Doubles» (PDF)։ WTA։ Վերցված է 25 January 2012 
  127. «Kuznetsova, Zvonareva take Australian Open doubles title»։ ԱՄՆ Today։ Associated Press։ 27 January 2012։ Վերցված է 22 June 2012 
  128. «Svetlana Kuznetsova»։ The Guardian (London)։ 3 June 2012։ Վերցված է 5 June 2012 
  129. «Kuznetsova, Kanepi, Pennetta Pull Out of US Open»։ NY Times։ Վերցված է 20 August 2012 
  130. «Refreshed Kuznetsova: Not my time to stop yet – Matt Cronin – 10sBalls – Tennis can't be Tennis without Balls»։ 10sballs.com 
  131. «Azarenka cruises, Kuznetsova upsets Wozniacki»։ ABC Grandstand Sport 
  132. Jo-Wilfried Tsonga beats Roger Federer in straight sets at French Open | Herald Sun
  133. «Kuznetsova scores 500th win in Pattaya»։ Women's Tennis Association 
  134. Kerber edges Peng in Key Biscayne; Ivanovic beats Davis, tennis.com, 20 March 2014
  135. «Kuznetsova in Portugal Open tennis final»։ MSN Sport։ 3 May 2014։ Վերցված է 18 June 2014 
  136. Kevin Mitchell (4 June 2014)։ «French Open 2014: Simona Halep exploits Svetlana Kuznetsova’s injury»։ The Guardian։ Վերցված է 18 June 2014 
  137. Kuznetsova ends four-year title drought at Citi Open, tennis.com, 3 August 2014
  138. Greg Garber։ «Schiavone beats Kuznetsova in another marathon»։ ESPN։ Վերցված է 31 May 2015 
  139. «Kuznetsova Shocks Serena In Miami»։ WTA։ 28 March 2016։ Վերցված է 23 April 2016 
  140. «Kuznetsova Tireless Against Makarova»։ Women's Tennis Association։ Վերցված է 2016-05-02 
  141. «Kuznetsova First Into Miami Final»։ Women's Tennis Association։ Վերցված է 2016-05-02 
  142. Впервые с 2011 года Шарапова не является первой ракеткой России
  143. Кузнецова заявила, что ей не хватило энергии в игре итогового турнира WTA с Мугурусой
  144. Кузнецова без финала
  145. «Head 2 Head – WTA Tennis English»։ Women's Tennis Association 
  146. Clarey Christopher (31 May 2005)։ «French Open: Henin-Հարդenne has a great escape»։ New York Times։ Վերցված է 6 June 2013 
  147. «Sharapova ends Henin’s 32-match streak; Serena Williams loses to Jelena Jankovic»։ Associated Press։ 23 January 2008։ Վերցված է 6 June 2013 
  148. «Justine Henin quits tennis because of injury»։ BBC Sport։ 26 January 2011։ Վերցված է 6 June 2013 
  149. «S. Kuznetsova – A. Radwańska Head to Head Game Statistics, Tennis Tournament Results – Tennis Statistics Wettpoint»։ wettpoint.com 
  150. «Second seed Kuznetsova upset»։ ABC News 
  151. «Janković, Kuznetsova join exodus»։ ABC News 
  152. Kevin Mitchell։ «French Open 2012: Agnieszka Radwanska goes out in third round»։ the Guardian 
  153. Agnieszka Radwanska survives Kuznetsova clash at the Mutua Madrid Open, Wozniacki and Jankovic fall, Live Tennis
  154. «Kuznetsova claims her second China Open title – People's Daily Online»։ people.com.cn 
  155. «Kuznetsova wins San Diego Open»։ ABC News 
  156. «Sharapova wins Radwanska falls»։ Women's Tennis Association 
  157. «A. Ivanovic – S. Kuznetsova Head to Head Game Statistics, Tennis Tournament Results – Tennis Statistics Wettpoint»։ wettpoint.com 
  158. «Ivanovic beats Kuznetsova to win German Open»։ Reuters 
  159. «Ivanonic clinches Indian Wells title»։ ABC News 
  160. «S. Kuznetsova – A. Ivanovic Match Result, Statistics 06/11/2007 – Tennis Statistics Wettpoint»։ wettpoint.com 
  161. «Svetlana Kuznetsova, a prodigious decade with Academia Sánchez-Casal.» (PDF)։ sanchez-casal.com։ Barcelona։ Վերցված է 1 February 2011 
  162. «Svetlana Kuznetsova Leaves Sanchez Academy and Coach Ortega»։ The Tennis Times։ 28 October 2008։ Վերցված է 1 February 2011 
  163. «Kuznetsova finds herself, and first Roland Garros title»։ WTA։ Արխիվացված օրիգինալից-ից 15 July 2011-ին։ Վերցված է 1 February 2011 
  164. «Sony Ericsson Open»։ ASAP Sports։ 31 March 2009։ Վերցված է 1 February 2011 
  165. «Svetlana Kuznetsova»։ WTA։ Վերցված է 1 February 2011 
  166. «Kuznetsova working with coach Carlos Cuadrado»։ tennis.com։ 12 January 2011։ Վերցված է 31 January 2011 
  167. «Kuznetsova Splits With Coach Morozova»։ RIA Novosti։ 8 April 2012։ Վերցված է 22 June 2012 
  168. «Kuznetsova, Wozniacki team up with new coaches»։ ԱՄՆ Today։ Associated Press։ 27 May 2012։ Վերցված է 22 June 2012 
  169. Vladimir Serov (31 May 2014)։ «Мне хочется семью и детей» [I want to start a family and have children] (Russian)։ Gazeta.ru։ Վերցված է 9 May 2015 
  170. Maria Vorobyeva, Andrey Simonenko (10 February 2015)։ «Светлана Кузнецова: играть за свою страну – для меня не пустое слово» [Svetlana Kuznetsova: Playing for my country is not an empty word] (Russian)։ R-Sport.com։ Վերցված է 9 May 2015 
  171. «Fila Extends Agreements with Grand Slam Champions Kim Clijsters and Svetlana Kuznetsova»։ Prweb.com։ 13 January 2012։ Վերցված է 26 June 2012 
  172. «Kuznetsova's New Clothes»։ 21 January 2013։ Tennis Magazine։ Վերցված է 21 February 2013 
  173. «Top Spin 3»։ Վերցված է 22 June 2012 
  174. «Svetlana Kuznetsova»։ topspin3։ Վերցված է 12 April 2011 
  175. «Virtua Tennis 4 – Trailer of Awesome» (video)։ YouTube։ Վերցված է 1 May 2011 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]