Մելիվայ Վաշինգտոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox tenis.png
Մելիվայ Վաշինգտոն
MaliVai Washington at the 2010 US Open 01.jpg
Սեռ արական
Քաղաքացիություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Բնակվելու վայր Պոնտե Վեդրա Բիչ, Ֆլորիդա, ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ հունիսի 20, 1969 (49 տարեկան)
Ծննդավայր Գլեն Կոուվ, Նյու Յորք, ԱՄՆ
Հասակ 180 սմ
Քաշ 79 կգ
Կարիերայի սկիզբ 1989 թվական
Կարիերայի ավարտ 1999 թվական
Աշխատող ձեռք աջ
Հարված ձախից երկձեռքանի
Պարգևավճար, USD 3 239 865
Մենախաղ
Խաղեր Հ/Պ 254–184[1]
Ամենաբարձր վարկանիշ 11 (1992 հոկտեմբերի 26)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիա 1/4 եզրափակիչ (1994)
Ֆրանսիա 4-րդ շրջան (1993)
Ուիմբլդոն Եզրափակիչ (1996)
ԱՄՆ 4-րդ շրջան (1992)
Օլիմպիական խաղեր
Զուգախաղ
Խաղեր Հ/Պ 27–44[1]
Ամենաբարձր վարկանիշ 172 (1992 ապրիլի 20)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
ԱՄՆ 2-րդ շրջան (1991)
Ավարտել է կարիերան

Մելիվայ «Մալ» Վաշինգտոն (անգլ.՝ MaliVai "Mal" Washington, (/mælᵻˈviːə/ mal-i-vee-ə), ծնվել է 1969 թվականի հունիսի 20-ին, Գլեն Կոուվ, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի նախկին պրո՝եսլոնալ թենիսիստ։ Նրա մենախաղի լավագույն արդյունքը եղել է 1996 թվականի Ուիմբլդոնի մենախաղի մրցաշարի եզրափակիչը, կարիերայի ընթացքում հաղթել է ATP մենախաղի 4 մրցաշարերում և հասել է համաշխարհային դասակարգման աղյուսակի 11-րդ հորիզոնական։

Ընդհանուր տեղեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մելիվայը «General Motors» ընկերության աշխատակից Ուիլյամի և Կրիստինա Վաշինգտոնների հինգ երեխաներից մեկն է։ Նրա կրտսեր քույրը՝ Մաշոնան, նույնպես ժամանակին պրոֆեսիոնալ կերպով զբաղվել է թենիսով, 2000-ական թվականների առաջին կեսին մի քանի անգամ հասել է WTA մրցաշարերի եզրափակիչ և եղել է ասոցիացիայի երկու վարկանիշների Թոփ 55-ում։

Այժմ Մելիվայն ամուսնացած է։ Նա և նրա կին Ջենիֆերն ունեն երկու երեխա։

Խաղային կարիերայի ավարտից հետո Մելիվայը Հյուսիսային Ֆլորիդայի համալսարանում ուսուցանել է ֆինանսներ։ Հետագայում ամերիկացին աշխատել է անշարժ գույքի ոլորտում և ամերիկյան ESPN մարզական ալիքի կողմից աշխատանքի է ներգրավվել թենիսի մասին ծրագրերում։

1994 թվականին Վաշինգտոնը հիմնադրել է բարեգործական հիմնադրամ, որը երպիտասարդ մարդկանց օգնում է թենիս խաղալ, կրթություն ստանալ և ձեռք բերել կենսական անհրաժեշտ ունակություններ։ Կազմակերպության երիտասարդական կենտրոնին կից գոյություն ունեն թենիսի ութ կորտեր։

Խաղաոճ և պահվածքը կորտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորտում ամերիկացին միատեսակ լավ էր կատարում բոլոր հնարավոր հարվածները։ Վաշինգտոնին առանձնացնում էր հոգեբանական կայունությունը, խաղի ժամանակ նա մտածում էր միայն թենիսի մասին։

Մարզական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոր աջակցությամբ Մելիվայը հինգ տարեկանում առաջին անգամ իր ուժերն է փորձել թենիսում։

Ուսանողական տարեիներին Վաշինգտոնը ուսուցանել է Միչիգանի համալսարանում և խաղացել NCAA թենիսի լիգայում։

1987 թվականին Մելիվայը մասնակցել է պատանեկական թենիսի բարձրագույն խմբի երկու մրցաշարերի։ Ուիմբլդոնի մրցաշարում երիտասարդ ամերիկացին հասել է մենախաղի մրցաշարի քառորդ եզրափակիչ, իսկ ԱՄՆ բաց առաջնությունում՝ մինչև զուգախաղի մրցաշարի կիսաեզրափակիչ։

1988 թվականի հուլիսին Վաշինգտոնը նորամուտել է պրոֆեսիոնալ մրցաշարերում, հատուկ հրավեր ստանալով Վաշինգտոնի մրցաշարի հիմնական ցանցին։ Առաջին փորձը դրական էր, ամերիկացին առաջին շրջանում գերմանացի Կրիստիան Սակիանուին զիջել է միայն որոշիչ սեթի թայ-բրեյքում։

Աստիճանաբար փորձ ձեռք բերելով առավել բարձրակարգ մրցակիցների հետ հանդիպումներում, Մելիվայը 1989 թվականի օգոստոսի սկզբին շահել է իր առաջին տիտղոսը, հաղթանակի հասնելով Սիեթլի «Չելենջեր» մակարդակի մրցաշարում։ Նույն թվականին Մելիվայը նորամուտել է Մեծ Սաղավարտի մեծահասակների մրցաշարում, ազգային ասոցիացիայի կողմից հատուկ հրավեր ստանալով ԱՄՆ բաց առաջնության հիմնական ցանցին։ Նորամուտը դարձել է առավել քան հաջող՝ ամերիկացին առաջին շրջանում հաղթանակ է կորզել հայրենակից Ջոն Բոյտիմի հետ հինգ սեթանոց մրցախաղում։ Սակայն երկրորդ շրջանում երեք սեթում զիջել է Պիտեր Օլդրիչին։

1990-1994 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականին Մելիվայը կտրուկ առաջընթաց է ունենում կայունությունում։ Ձմեռ-գարուն հարդի մրցաշարքում Մելիվայը այնպիսի վարկանիշ է ձեռք բերել, որ Ֆրանսիայի բաց առաջնության համար (նրա երկրորդ Մեծ Սաղավարտի մրցաշարը մեծահասակ կարերայում) նա ոչ միայն հավաքում է բավականաչափ վարկանիշ, որպեսզի չխաղա որակավորման մրցաշարում, այլ նաև մտնում է աշխարհի առաջատար թենիսիստների հարյուրյակ։ Սակայն բուն մրցաշարում նա առաջին շրջանում պարտվում է պարտվում է Խուան Ագիլերային։ Ուիմբլդոնի մրցաշարում նա հասնում է երկրորդ շրջան, որտեղ զիջում է Յոնաս Սվենսոնին։ Օգոստոսին նա Նյու Հեյվենի մրցաշարի երկրորդ շրջանում առավելության է հասնում աշխարհի 2-րդ ռակետ Իվան Լենդլի նկատմամբ, սակայն երրորդ շրջանում պարտվում է Բրայան Շելթոնին։ ԱՄՆ բաց առաջնությունում նա դուրս է մնում երկրորդ շրջանում, պարտվելով Քևին Կարենին։

1991 թվականին Մելիվայն ամրապնդվում է վարկանիշի առաջին հարյուրյակում։ Փետրվարին նա հասնում է Չիկագոյի մրցաշարի կիսաեզրափակիչ, երկրորդ շրջանում հաղթելով Պետր Կորդային, իսկ կիսաեզրափակիչում պարտվում է Ջոն Մաքինրոյին։ Հաջորդ կիսաեզրափակիչը տեղի է ունեցել Օռլանդոյի մրցաշարում, որտեղ նա զիջել է Անդրե Աղասիին։ Հունիսին նա Լոնդոնի «Aegon Championships» մրցաշարի կիսաեզրափակիչում պարտվել է աշխարհի առաջին ռակետ Ստեֆան Էդբերգին։ Ուիմբլդոնի մրցաշար երկրորդ շրջանում նա պայքարից դուրս է մնացել Իվան Լենդլին պարտվելուց հետո։ ԱՄՆ բաց առաջնությունում նա հաեսլ է երրորդ շրջան, որտեղ պարտվել է 4-րդ ռակետ Միխայել Շտիխին։ 1991-1992 թվականների աշուն-ձմեռ շրջանում մի շարք հաջող ելույթները ամերիկացուն թույլ են տալիս սկզբում բարձրանալ Թոփ 50, իսկ այնուհետև, կարճ ժամանակի ընթացքում երեք անգամ, հասնել ասոցիացիայի տարբեր մակարդակների մրցաշարերի կիսաեզրափակիչներ և բարձրանալ դասակարգման աղյուսակի Թոփ 30։ Հունվարին նա դուրս է եկել Օքլենդի մրցաշարի եզրափակիչ, որտեղ երկու սեթում զիջել է Յալմե Իզագային։ Ավստրալիայի բաց առաջնությունում նա հասել է երրորդ շրջան, որտեղ զիջել է Ուեյն Մասուրին։ Փետրվարի կեսերին նա իր առաջին տիղոսն է շահել WTA մրցաշարում, հաղթելով Մեմֆիսի մրցաշարում։ Մրցաշարի ընթացքում պայքարից դուրս թողնելով Մայքլ Չանգին և Ջիմի Քոնորսին, նա եզրափակիչում առավելության է հասել Ուեյն Ֆերեյրայի նկատմամբ։ Այդ հաղթանակից հետո Մելիվայը վարկանիշային աղյուսակում բարձրացել է 23-րդ հորիզոնական։

Հետագայում Մելիվայը շարունակում է կանոնավորապես հաղթանակի հասնել մրցակիցների նկատմամբ, բազմաթիվ անգամներ հասնելով ասոցիացիայի մրցաշարերի կիսաեզրափակիչներ (Վաշինգտոն, Տորոնտո, Լիոն) և եզրափակիչներ (Տամպա, Մանչեստր, Նյու Հեյվեն), հաղթանակի հասնել Շառլոտայի մրցաշարում և տեղ զբաղեցնել դասակարգման աղյուսակի Թոփ 20-ում։ Ամռանը Մելիվայն առաջին անգամ դուրս է եկել «Մասթերս» շարքի մրցաշարի կիսաեզրափակիչ, իսկ այնուհետև ԱՄՆ բաց առաջնությունում հասել է չորրորդ շրջան՝ առաջին անգամ Մեծ Սաղավարտի մրցաշարում, մրցաշարի ընթացքում հաղթանակ տանելով Անրի Լեկոնտի նկատմամբ և զիջելով 4-րդ դասակարգված Մայքլ Չանգին։ Հոկտեմբերին նա արդեն դասակարգման աղյուսակի 11-րդ հորիզոնականում էր, սակայն մրցաշրջանն ավարտել է 13-րդ հորիզոնականում։ Հունվարի սկզբին Մելիվայի հաջողությունները նշվում են Հոպմանի գավաթում ԱՄՆ-ն ներկայացնելու իրավունքով։ Այնտեղ նա մասնակցել է Մերի Ջո Ֆերնանդեսի հետ միասին և քառորդ եզրափակիչում զիջել են Ֆրանսիայի հավաքականին։

1993 թվականին ամերիկացին շարունակել է բավականին հաջող արդյունքներ ցուցադրել։ Հարդային մրցաշարքի ընթացքում նա դուրս է եկել Օքլենդի մրցաշարի եզրափակիչ, որտեղ զիջել է Ալեքսանդր Վոլկովին, հասել է Ավստրալիայի բաց առաջնության չորրորդ շրջան, զիջելով 3-րդ դասակարգված Փիթ Սամփրասին, և Մայամիի «Մասթերս» շարքի մրցաշարի եզրափակիչ, որտեղ պարտվել է կրկին Փիթ Սամփրասին։ Գրունտային մրցաշրջանում նա հասնում է Ֆրանսիայի բաց առաջնության չորրորդ շրջան, կրկին հպարտություն կրելով թիվ 1 ռակետ Փիթ Սամփրասից։ Ուիմբլդոնի մրցաշարում նա պայքարից դուրս է մնացել երկրորդ շրջանում, իսկ ԱՄՆ բաց առաջնությունում՝ երրորդ շրջանում, կրկին պարտվելով աշխարհի թիվ 1 ռակետին, այս անգամ Ջիմ Կուրիեին։ Ստոկհոլմի «Մասթերս» մրցաշարում նա երրորդ շրջանում առավելության է հասել Բորիս Բեկկերի նկատմամբ և հասել մինչև կիսաեզրափակիչ, որտեղ զիջել է Գորան Իվանիշևիչին։ Դեկտեմբերին նա իրավունք է ստացել մասնակցելու Մեծ Սաղավարտի գավաթին, սակայն առաջին իսկ շրջանում պարտվել է Միխայել Շտիխին։

1994 թվականի սկզբին Մելիվայը բարելավել է իր լավագույն արդյունքը Մեծ Սաղավարտի մրցաշարերում և հասել Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ, ճանապարհին հաղթանակներ տանելով Միխայել Շտիխի և Մաթս Վիլանդերի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակիչում պարտվել է Թոդ Մարտինին։ Հետագայում ամերիկացին մի քանի անգամ հասել է մինչև մրցաշարերի կիսաեզրափակիչներ և եզրափակիչներ, այդ թվում հաղթանակի հասնելով ԱՄՆ-ից դուրս անց կացվող մրցաշարում՝ Օստրավայում։ Մրցաշրջանը Մելիվայը եզրափակել է դասակարգման աղյուսակի 30-րդ հորիզոնականում։

1995-1999 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականի մրցաշրջանի առաջին կեսում Մելիվայն ընկնում է անհաջողությունների հոսանքի մեջ, սակայն քառորդ եզրափակիչը «Canada Masters»-ում և եզրափակիչները Օստրավայի և Էսսենի «Մասթերս» մրցաշարերում (որտեղ նա պարտվել է Ուեյն Ֆերեյրային և Թոմաս Մուստերին), ինչպես նաև մի քանի կիսաեզրափակիչներ երկրորդական մրցաշարերում, ամերիկացում թուել են տալիս տարվա վերջին վերադառնալ աշխարհի 30 ուժեղագույն թենիսիստների շարքը։

Նախորդ տարվա վերջում ձեռք բերված արդյունքների կայունությունը հաջողվում է ամրապնդել 1996 թվականի մրցաշարջանի ընթացքում։ Սկզբում Մելիվայն երկու տարվա ընթացքում առաջին անգամ դուրս է գալիս Մեծ Սաղավարտի մրցաշարի չորրորդ շրջան (Ավստրալիայի բաց առաջնությունում), այնուհետև շահել է չորրորդ տիտղոսը ATP մրցաշարերում՝ Բերմուդում։ Հունիսին Մելիվայն անց է կացրել մրցաշրջանի և կարիերայի լավագույն մրցաշարը։ Ուիմբլդոնի մրցաշարում նա մեկը մյուսի հետևից հաղթանակներ է տարել Ռիչարդ Ֆրոմբերգի, Թոմաս Էնկվիստի, Բոգդան Ուլրիխի, Պաուլ Հաարհյուսի, Ալեքս Ռադուլեսկուի, Թոդ Մարտինի (կիսաեզրափակիչում նրան հինգերորդ սեթում զիջելով 1-5 հաշվով) նկատմամբ և կարիերայում առաջին և միակ անգամ դուրս է եկել Մեծ Սաղավարտի մրցաշարի եզրափակիչ։ Եզրափակիչում ամերիկացին ոչինչ չի կարողանում հակադրել հոլանդացի Ռիխարդ Կրայչեկին, նրան թույլ տալով դառնալ մրցաշարի հաղթող ընդամենը 94 րոպեի ընթացքում։

Դրանից անմիջապես հետո Մելիվայը մասնակցել է Ատլանտայի Օլիմպիական խաղերին, որտեղ հասել է մինչև քառորդ եզրափակիչ և զիջել իսպանացի Սերխի Բրուգերային։

Տարվա արդյունքներով Մելիվայը դարձել է աշխարհի թիվ 20 ռակետ և իրավունք նվաճել մասնակցելու հեղինակավոր Մեծ Սաղավարտի գավաթին, որտեղ առաջին շրջանում ռևանշի հասնելով Ռիխարդ Կրայչեկի նկատմամբ, քառորդ եզրափակիչում պարտվել է Թիմ Հենմանին։

1997 թվականի փետրվարին Մելիվայը Դևիսի գավաթի շրջանակներում Բրազիլիայի հավաքականի հետ հանդիպման ժամանակ վնասել է ծունկը։ Այդ վնասվածքից ամերիկացին այդպես էլ չի կարողացել վերջնականապես վերականգնվել և 1999 թվականին Մելիվայն ավարտել է պրոֆեսիոնալ թենիսիստի կարիերան։

Վարկանիշը տարվա վերջին[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Մենախաղի
վարկանիշ
Զուգախաղի
վարկանիշ
1998 178
1997 258
1996 20 682
1995 26 189
1994 30 562
1993 23 287
1992 13 239
1991 50 290
1990 93 308
1989 199 513
1988 329

Ելույթները մրցաշարերի եզրափակիչներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելույթները մենախաղի մրցաշարերի եզրափակիչներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Սաղավարտի մենախաղի մրցաշարերի եզրափակիչներ (1)[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարտություն (1)[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Մրցաշար Ծածկույթ Մրցակից Հաշիվ
1. 1996 Ուիմբլդոն Խոտածածկ Նիդերլանդներ Ռիխարդ Կրայչեկ 3-6 4-6 3-6

ATP մենախաղի մրցաշարերի եզրափակիչներ (13)[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղթանակներ (4)[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատմություն
Մեծ Սաղավարտի մրցաշարեր (0)
Մասթերս գավաթ (0)
ATP Մասթերս 1000
Super 9 (0)
ATP 500
International Series Gold (1)
ATP 250
International Series (3)
Տիտղոսներ
ըստ ծածկույթների
Տիտղոսներ
ըստ մրցաշարի
անց կացման վայրի
Հարդ (1) Մարզասրահ (2)
Գրունտ (2)
Խոտածածկ (0) Բաց երկինք (2)
Գորգ (1)
Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Մրցակից Հաշիվ
1. 1992 փետրվարի 10 Regions Morgan Keegan Championships and the Cellular South Cup
Մեմֆիս, ԱՄՆ
Հարդ(i) Հարավաֆրիկյան Հանրապետություն Ուեյն Ֆերեյրա 6-3 6-2
2. 1992 մայիսի 4 Շառլոտա, ԱՄՆ Գրունտ Շվեյցարիա Կլաուդիո Մեզարդի 6-3 6-3
3. 1994 հոկտեմբերի 10 Օստրավա, Չեխիա Գորգ(i) Ֆրանսիա Առնո Բյոչ 4-6 6-3 6-3
4. 1996 ապրիլի 15 Պեյջետ, Բերմուդյան կղզիներ Գրունտ Ուրուգվայ Մարսելո Ֆիլիպինի 6-7(6) 6-4 7-5
Պարտություններ (9)[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Մրցակից Հաշիվ
1. 1992 հունվարի 6 Heineken Open
Օքլենդ, Նոր Զելանդիա
Հարդ Պերու Խայմե Իսագա 6-7(6) 4-6
2. 1992 փետրվարի 13 Տամպա, ԱՄՆ Գրունտ Պերու Խայմե Իսագա 6-3 4-6 1-6
3. 1992 հունիսի 15 Մանչեստր, Մեծ Բրիտանիա Խոտածածկ Նիդերլանդներ Յակո Էլթինգ 3-6 4-6
4. 1992 օգոստոսի 17 New Haven Open at Yale
Նյու Հեյվեն, ԱՄՆ
Հարդ Շվեդիա Ստեֆան էդբերգ 6-7(4) 1-6
5. 1993 հունվարի 11 Heineken Open
Օքլենդ, Նոր Զելանդիա (2)
Հարդ Ռուսաստան Ալեքսանդր Վոլկով 6-7(2) 4-6
6. 1993 մարտի 12 Miami Masters
Մայամի, ԱՄՆ
Հարդ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Փիթ Սամփրաս 3-6 2-6
7. 1995 հոկտեմբերի 9 Օստրավա, Չեխիա Գորգ(i) Հարավաֆրիկյան Հանրապետություն Ուեյն Ֆերեյրա 6-3 4-6 3-6
8. 1995 հոկտեմբերի 23 Mutua Madrid Open
Էսսեն, Գերմանիա
Գորգ(i) Ավստրիա Թոմաս Մուստեր 6-7(6) 6-2 3-6 4-6
9. 1996 հուլիսի 7 Ուիմբլդոն Խոտածածկ Նիդերլանդներ Ռիխարդ Կրայչեկ 3-6 4-6 3-6

Զուգախաղի մրցաշարերի եզրափակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ATP զուգախաղի մրցաշարերի եզրափակիչներ (1)[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարտություն (1)[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Խաղընկեր Մրցակիցներ Հաշիվ
1. 1995 սեպտեմբերի 11 Բոգոտա, Կոլումբիա Գրունտ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սթիվ Քեմփբել Չեխիա Իրժի Նովակ
Չեխիա Դավիդ Ռիկլ
6-7 2-6

Մրցաշարերի մասնակցության վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենախաղի մրցաշարերի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշար 1988 1989 1990 1991 1992 1993 1994 1995 1996 1997 1998 1999 ՀՄ Հ-Պ
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիայի բաց առաջնություն ՉՄ ՉՄ ՉՄ 1 շրջան 3 շրջան 4 շրջան 1/4 1 շրջան 4 շրջան 4 շրջան 2 շրջան ՉՄ 0 / 8 16–7
Ֆրանսիայի բաց առաջնություն ՉՄ ՉՄ 1 շրջան 1 շրջան 2 շրջան 4 շրջան 1 շրջան 2 շրջան 1 շրջան ՉՄ ՉՄ ՉՄ 0 / 7 5–7
Ուիմբլդոն ՉՄ ՉՄ 2 շրջան 2 շրջան 1 շրջան 2 շրջան 1 շրջան 1 շրջան Ե ՉՄ ՉՄ ՉՄ 0 / 7 9–7
ԱՄՆ բաց առաջնություն ՉՄ 2 շրջան 2 շրջան 3 շրջան 4 շրջան 3 շրջան 2 շրջան 1 շրջան 2 շրջան ՉՄ 1 շրջան ՉՄ 0 / 9 11–9
Մեծ Սաղավարտի ՀՄ 0 / 0 0 / 1 0 / 3 0 / 4 0 / 4 0 / 4 0 / 4 0 / 4 0 / 4 0 / 1 0 / 2 0 / 0 0 / 31 N/A
Ընդամենը Հ-Պ 0–0 1–1 2–3 3–4 6–4 9–4 5–4 1–4 10–4 3–1 1–1 0–0 N/A 41–30
ATP Մասթերս շարք
Indian Wells Masters
Ինդիան Ուելս
ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 3 շրջան 3 շրջան 1 շրջան 1 շրջան ՉՄ ՉՄ 2 շրջան ՉՄ 0 / 5 5–5
Miami Masters
Մայամի
ՉՄ ՉՄ ՉՄ 1 շրջան 2 շրջան Ե 2 շրջան 4 շրջան 3 շրջան ՉՄ 2 շրջան ՉՄ 0 / 7 10–7
Monte Carlo Masters
Մոնտե Կարլո
ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 0 / 0 0–0
Rome Masters
Հռոմ
ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 1 շրջան ՉՄ 3 շրջան 2 շրջան ՉՄ ՉՄ ՉՄ 0 / 3 3–3
Hamburg Masters
Համբուրգ
ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 2 շրջան 2 շրջան ՉՄ ՉՄ ՉՄ 0 / 2 2–2
Canada Masters
Մոնրեալ/Տորոնտո
ՉՄ ՉՄ 1 շրջան 2 շրջան 1/2 2 շրջան 1/4 1/4 3 շրջան ՉՄ 3 շրջան ՉՄ 0 / 8 13–8
Cincinnati Masters
Ցինցինատի
ՉՄ ՉՄ ՉՄ 3 շրջան 1 շրջան 2 շրջան 3 շրջան 1 շրջան 2 շրջան ՉՄ ՉՄ 1 շրջան 0 / 7 6–6
Eurocard Open
Ստոկհոլմ/Էսսեն/Շտուտգարտ
ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 2 շրջան 1/2 1 շրջան Ե 2 շրջան ՉՄ ՉՄ ՉՄ 0 / 5 9–5
Paris Masters
Փարիզ
ՉՄ ՉՄ ՉՄ 2 շրջան 2 շրջան 2 շրջան ՉՄ 2 շրջան 3 շրջան ՉՄ ՉՄ ՉՄ 0 / 5 4–5
Մասթերս շարքի ՀՄ 0 / 0 0 / 0 0 / 1 0 / 4 0 / 5 0 / 7 0 / 5 0 / 8 0 / 8 0 / 0 0 / 3 0 / 1 0 / 42 N/A
Ընդամենը Հ-Պ 0–0 0–0 0–1 4–4 3–5 13–7 7–5 15–8 6–7 0–0 4–3 0–1 N/A 52–41
Վարկանիշ տարվա վերջին 329 199 93 50 13 23 30 26 20 258 178 1115 N/A
Կարիերայի վիճակագրություն Ընդամենը
Եզրափակիչներ 0 0 0 0 6 2 1 2 2 0 0 0
13
Հաղթած մրցաշարեր 0 0 0 0 2 0 1 0 1 0 0 0
4

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1996 թվականին Մելիվայը դարձել է առաջին աֆրոամերիկացին Արտուր Էշի ժամանակաշրջանից ի վեր, ով կարողացել է հասնել Ուիմբլդոնի մենախաղի մրցաշարի եզրափակիչ։ Դրանից մի քանի տարի առաջ մելիվայը դարձել է առաջին աֆրոամերիկացին այդ նույն ժամանակրջանից ի վեր, ում հաջողվել է տիտղոս նվաճել ATP մրցաշարերում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ATP վեբկայք

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]