Միխայել Շտիխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox tenis.png
Միխայել Շտիխ
Michael Stich Interview.jpg
Սեռ արական
Քաղաքացիություն Գերմանիա Գերմանիա
Բնակվելու վայր Համբուրգ, Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 18, 1968 (50 տարեկան)
Ծննդավայր Պինեբերգ, Շլեզվիգ, ԳՖՀ
Հասակ 193 սմ
Քաշ 79 կգ
Կարիերայի սկիզբ 1988 թվական
Կարիերայի ավարտ 1997 թվական
Աշխատող ձեռք աջ
Հարված ձախից մեկձեռքանի
Պարգևավճար, USD 12 595 128
Մենախաղ
Խաղեր Հ/Պ 385–176[1]
Ամենաբարձր վարկանիշ 2 (1993 թվական նոյեմբերի 22)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիա 1/2 եզրափակիչ (1993)
Ֆրանսիա Եզրափակիչ (1996)
Ուիմբլդոն Հաղթանակ (1991)
ԱՄՆ Եզրափակիչ (1994)
Օլիմպիական խաղեր
Զուգախաղ
Խաղեր Հ/Պ 165–111[1]
Ամենաբարձր վարկանիշ 9 (1991 թվական մարտի 25)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիա 1/4 եզրափակիչ (1991)
Ֆրանսիա 3-րդ շրջան (1989, 1991)
Ուիմբլդոն Հաղթանակ (1992)
ԱՄՆ 1/2 եզրափակիչ (1992)
Ավարտել է կարիերան

Միխայել Շտիխ (գերմ.՝ Michael Detlef Stich, հոկտեմբերի 18, 1968(1968-10-18)[2], Պինեբերգ, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[2], ԳՖՀ), գերմանացի նախկին պրոֆեսիոնալ թենիսիստ։ ATP մենախաղային 18 և զուգախաղային 10 մրցաշարերի հաղթող։ 1991 թվականի Ուիմբլդոնի մրցաշարի հաղթող մենախաղում և 1992 թվականին զուգախաղում։ Օլիմպիական խաղերի զուգախաղի մրցաշարի ոսկե մեդալակիր 1992 թվականին։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Միխայել Շտիխը թենիսով սկսել է զբաղվել 6 տարեկան հասակից։ 1988 թվականին նորամուտել է պրոֆեսիոնալ մրցաշարերում։ Առաջին մրցաշարը հաղթել է 1990 թվականին, Մեմֆիսում։

1991 թվականին Շտիխի կարիերայում իսկական բեկում է տեղի ունենում։ «Ռոլան Գարոս»-ում նա հասնում է մինչև կիսաեզրափակիչ, իսկ մեկ ամսից էլ քիչ ժամանակ անց նա հաղթում է Ուիմբլդոնում, որտեղ հերթականությամբ հաղթում է աշխարհի ուժեղագույն թենիսիստներին՝ Ջիմ Կուրիեին, Ստեֆան Էդբերգին և եզրափակիչում Բորիս Բեկկերին։ Մինչ այժմ Շտիխը մնում է գերմանացիներից վերջինը, ով հաղթել է Ուիմբլդոնի մրցաշարում։ ԱՄՆ բաց առաջնությունում առաջին անգամ մտնում է ուժեղագույն ութնյակի մեջ։ Մրցաշրջանն ավարտում է աշխարհի 4-րդ ռակետի կարգավիճակում, անց կացնելով 100 հանդիպում և հաղթելով նրանցից 74-ում։ Միաժամանակ հաջող է հանդես գալիս նաև զուգախաղերում։ 1992 թվականին, Ջոն Մաքինրոյի հետ զույգով, հաղթում է Ուիմբլդոնում։

1992 թվականին, Բորիս Բեկկերի հետ զույգով, դառնում է Բարսելոնայի Օլիմպիական խաղերի չեմպիոն։

1993 թվականին նույնպես շատ հաջող է ելույթ ունենում, հաղթելով 6 խոշոր մրցաշարերում։ Մրցաշրջանի ավարտին մոտ, Մայնի Ֆրանկֆուրտում, հաղթում է ATP Ամփոփիչ աշխարհի առաջնությունում։ Եզրափակիչում չորս սեթում հաղթում է աշխարհի ուժեղագույն թենիսիստ Փիթ Սամփրասին։ Այդ նվաճումը Շտիխին թույլ է տալիս դառնալ աշխարհի 2-րդ ռակետ։

1993 թվականին, Գերմանիայի հավաքականի հետ միասին, հաղթում է Դևիսի Գավաթում և անվանի հայրենակից Շտեֆի Գրաֆի հետ հաղթում է Հոպմանի գավաթում։

1994 թվականին կարերայում երկրորդ անգամ դուրս է գալիս Մեծ Սաղավարտի մրցաշարի եզրափակիչ։ Այս անգամ ԱՄՆ բաց առաջնության որոշիչ խաղում գերմանացին զիջում է Անդրե Աղասիին։

1994 թվականի Դյուսելդորֆում կայացած Աշխարհի ամփոփիչ թիմային առաջնությունում Շտիխը նվաճում է չեմպիոնական գավաթը։ Մրցաշարի եզրափակիչում Գերմանիայի հավաքականը հաղթում է իսպանացինեին՝ 2-1, Շտիխը մասնակցություն է ունենում երկու հաղթական հանդիպումներում՝ զուգախաղում և Սերխի Բրուգերայի դեմ մենախաղում։

Հետագա վնասվածքները բացասական են անդրադառնում Շտիխի խաղի վրա։ Նա աստիճանաբար զիջում է իր դիրքերը, պարտություն կրելով ավելի շատ խաղերում և կորցնելով դիրքերը դասակարգման աղյուսակում։ 1995 թվականի սեպտեմբերի 23-ին, Դևիսի Գավաթի կիսաեզրափակիչում, Գերմանիայի հավաքականը հանդիպում էր Ռուսաստանի հետ։ Որոշիչ խաղում Շտիխը հանդիպում էր Անդրեյ Չեսնոկովի հետ և ունենալով 9 մատչ-բոլ, բաց է թողնում հաղթանակը։ Մինչ այդ Շտիխն անց էր կացրել երկարատև զուգախաղ և մենախաղ Եվգենի Կաֆելնիկովի դեմ։ Ֆիզիկապես և հոգեպես հյուծված Շտիխը չի կարողանում է Չեսնոկովի հետ հանդիպումը հասցնել հաղթական ավարտի։

1996 թվականին դուրս է գալիս Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչ։ Որոշիչ հանդիպման ճանապարհին նա առավելության է հասնում մրցաշարի գործող չեմպիոն Թոմաս Մուստերի նկատմամբ, սակայն եզրափակիչում զիջում է Եվգենի Կաֆելնիկովին։

Բազմաթիվ անգամներ հաղթել է խոշոր և ոչ մեծ մրցաշարեր Գերմանիայում։ Երգեք չի հրաժարվել մասնակցել հայրենի թիմի կազմում, որի համար մեծ հարգանք էր վայելում հայրենակիցների մոտ։

Շտիխի վերջին վառ ելույթը դառնում է 1997 թվականի Ուիմբլդոնի մրցաշարը։ Լինելով աշխարհի միայն 88-րդ ռակետը, նա դուրս է գալիս 1/8 եզրափակիչ, որտեղ առավելության է հասնում բրիտանացի Թիմ Հենմենի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակիչում զիջում է Սեդրիկ Պիոլինին։

Պրոֆեսիոնալ մրցաշարերում ելույթներն ավարտել է 1997 թվականին։

Միխայել Շտիխի խաղը առանձնանում էր բարձր վարպետությամբ և արագությամբ։ Մարզիկը տիրապետում էր գնդակը «զգալու» անփոխարինելի որակով, ճշգրիտ և ըստ տեղի ուղարկելով այն կորտի հարկավոր հատվածը։ Նա հիանալի էր խաղում ցանցի մոտ և ուներ շատ հզոր մեկձեռքանի բեքհենդ։ Ունենալով մեծ ֆիզիկական ներուժ և մեծ թենիսային ունակություններ, Շտիխը ամբողջ կարիերայի ընթացքում կատարելագործում էր իր վարպետությունը։

Կարիերայի ամբողջ ընթացքում Միխայելին մշտապես համեմատում էին հայրենակից Բորիս Բեկկերի հետ։ Բեկկերի հաջողությունները և հանրաճանաչությունն անսահման մեծ էին։ Սակայն, ըստ որոշ ցուցանիշների, Շտիխը գերազանցում էր Բորիսին։ Մասնավորապես, նա Բեկկերից զգալի հաջող էր ելույթ ունենում գրունտի վրա և նույնիսկ հաղթել է մրցաշարեր։ Ի տարբերություն Բեկկերի, ունի այն տարիների անվիճելի առաջատար Փիթ Սամփրասի հետ հանդիպումների դրական բալանս։

Այժմ Միխայել Շտիխը մասնակցում է բարեգործական ակցիաներում։ 1994 թվականին, լինելով գործող մարզիկ, հիմնադրել է հիմնադրամ, որը զբաղվում է ՄԻԱՎ-ով վարակված երեխաների համար միջոցների հավաքագրումով։ Այսօր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հասարակական հիմնադրամում գործունեությունը ավելի մեծ տարածում է ստանում։ Հատկապես ակտիվ է նրա աշխատանքը Գերմանիայի դաշնային խաչում։ Հանդես է գալիս որպես խոշոր մրցաշարերի մեկնաբան։ Հանդիսանում է ֆուտբոլի մոլի երկրպագու և ակտիվորեն աջակցում է ազգային հավաքականին։

Եզրափակիչներում մասնակցությունների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Սաղավարտի մրցաշարերի եզրափակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենախաղ 3 (1–2)[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունք Թվական Մրցաշար Ծածկույթ Մրցակից Հաշիվ
Հաղթանակ 1991 Ուիմբլդոն Խոտածածկ Գերմանիա Բորիս Բեկկեր 6–4, 7–6(7–4), 6–4
Պարտություն 1994 ԱՄՈՆ բաց առաջնություն Հարդ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Անդրե Աղասի 1–6, 6–7(5–7), 5–7
Պարտություն 1996 Ֆրանսիայի բաց առաջնություն Գրունտ Ռուսաստան Եվգենի Կաֆելնիկով 6–7(4–7), 5–7, 6–7(4–7)

Զուգախաղ 1 (1–0)[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունք Թվական Մրցաշար Ծածկույթ Խաղընկեր Մրցակիցներ Հաշիվ
Հաղթանակ 1992 Ուիմբլդոն Խոտածածկ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջոն Մաքինրոյ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջիմ Գրաբ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ռիչի Ռենեբերգ
5–7, 7–6(7–5), 3–6, 7–6(7–5), 19–17

Օլիմպիական խաղերի տղամարդկանց զուգախաղի եզրափակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունք Թվական Մրցաշար Ծածկույթ Խաղընկեր Մրցակիցներ Հաշիվ
Ոսկե 1992 Օլիմպիական խաղեր Գրունտ Գերմանիա Բորիս Բեկկեր Հարավաֆրիկյան Հանրապետություն Ուեյն Ֆերեյրա
Հարավաֆրիկյան Հանրապետություն Պիտ Նորվալ
7–6(7–5), 4–6, 7–6(7–5), 6–3

Մասթերս շարքի մրցաշարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենախաղ 3 (2–1)[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունք Թվական Մրցաշար Ծածկույթ Մրցակից Հաշիվ
Պարտություն 1992 Hamburg Masters
Համբուրգ
Գրունտ Շվեդիա Ստեֆան Էդբերգ 7–5, 4–6, 1–6
Հաղթանակ 1993 Hamburg Masters
Համբուրգ
Գրունտ Ռուսաստան Անդրեյ Չեսնոկով 6–3, 6–7(1–7), 7–6(9–7), 6–4
Հաղթանակ 1993 Stockholm Masters
Ստոկհոլմ
Հարդ (i) Խորվաթիա Գորան Իվանիշևիչ 4–6, 7–6(8–6), 7–6(7–3), 6–2

Զուգախաղ 3 (1–2)[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունք Թվական Մրցաշար Ծածկույթ Խաղընկեր Մրցակիցներ Հաշիվ
Պարտություն 1990 Hamburg Masters
Համբուրգ
Գրունտ Գերմանիա Ուդո Ռիգլևսկի Իսպանիա Սերխի Բրուգերա
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջիմ Կուրիե
6–7, 2–6
Հաղթանակ 1992 Monte-Carlo Masters
Մոնտե Կարլո
Գրունտ Գերմանիա Բորիս Բեկկեր Չեխիա Պետր Կորդա
Չեխիա Կարել Նովաչեկ
3–6, 6–1, 6–4
Պարտություն 1992 Hamburg Masters
Համբուրգ
Գրունտ Գերմանիա Կարլ-Ուվե Շտեբ Իսպանիա Սերխիո Կասալ
Իսպանիա Էմիլիո Սանչես
7–5, 4–6, 3–6

Կարիերայի եզրափակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենաքաղ 31 (18–13)[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշար
Մեծ Սաղավարտ (1–2)
Մասթերս գավաթ (1–0)
Մեծ Սաղավարտի գավաթ (1–1)
ATP Մասթերս (2–1)
ATP մրցաշարեր (3–3)
ATP համաշխարհային շարք (10–6)
Տիտղոսներ ըստ ծածկույթի
Հարդ (4–4)
Խոտածածկ(4–1)
Գրունտ (3–5)
Գորգ (7–3)
Արդյունք No. Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Մրցակից Հաշիվ
Հաղթանակ 1. 1990 մարտի 5 U.S. National Indoor Tennis Championships
Մեմֆիս, ԱՄՆ
Հարդ Ավստրալիա Ուելի Մասուր 6–7(5–7), 6–4, 7–6(7–1)
Պարտություն 1. 1991 հունվարի 7 ATP Adelaide
Ադելաիդա, Ավստրալիա
Հարդ Շվեդիա Նիկլաս Կուլտի 3–6, 6–1, 2–6
Պարտություն 2. 1991 հունվարի 14 ATP Sydney
Սիդնեյ, Ավստրալիա
Հարդ Ֆրանսիա Գի Ֆորժե 3–6, 4–6
Պարտություն 3. 1991 փետրվարի 25 Մեմֆիս, ԱՄՆ Հարդ (i) Չեխիա Իվան Լենդլ 5–7, 3–6
Հաղթանակ 2. 1991 հուլիսի 8 Ուիմբլդոն,
Լոնդոն, Մեծ Բրիտանիա
Խոտածածկ Գերմանիա Բորիս Բեկկեր 6–4, 7–6(7–4), 6–4
Հաղթանակ 3. 1991 հուլիսի 22 Mercedes Cup
Շտուտգարտ, Գերմանիա
Գրունտ Արգենտինա Ալբերտո Մանչինի 1–6, 7–6(11–9), 6–4, 6–2
Հաղթանակ 4. 1991 օգոստոսի 26 ATP Schenectady
Սկենեկտադի, ԱՄՆ
Հարդ Իսպանիա Էմիլիո Սանչես 6–2, 6–4
Հաղթանակ 5. 1991 հոկտեմբերի 21 BA-CA TennisTrophy
Վիեննա, Ավստրիա
Գորգ Նիդերլանդներ Յան Սիմերինկ 6–4, 6–4, 6–4
Պարտություն 4. 1992 մայիսի 11 Hamburg Masters
Համբուրգ, Գերմանիա
Գրունտ Շվեդիա Ստեֆան էդբերգ 7–5, 4–6, 1–6
Հաղթանակ 6. 1992 հունիսի 15 Ordina Open
Ռոսմալեն, Նիդերլանդներ
Խոտածածկ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջոնաթան Սթարկ 6–4, 7–5
Հաղթանակ 7. 1992 դեկտեմբերի 14 Մեծ Սաղավարտի գավաթ,
Մյունխեն, Գերմանիա
Գորգ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մայքլ Չանգ 6–2, 6–3, 6–2
Հաղթանակ 8. 1993 փետրվարի 22 Eurocard Open
Շտուտգարտ, Գերմանիա
Գորգ Նիդերլանդներ Ռիխարդ Կրայչեկ 4–6, 7–5, 7–6(7–4), 3–6, 7–5
Պարտություն 5. 1993 մայիսի 3 BMW Open
Մյունխեն, Գերմանիա
Գրունտ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Իվան Լենդլ 6–7(2–7), 3–6
Հաղթանակ 9. 1993 մայիսի 10 Համբուրգ, Գերմանիա Գրունտ Ռուսաստան Անդրեյ Չեսնոկով 6–3, 6–7(1–7), 7–6(9–7), 6–4
Հաղթանակ 10. 1993 հունիսի 14 Queen's Club Championships
Լոնդոն), Մեծ Բրիտանիա
Խոտածածկ Հարավաֆրիկյան Հանրապետություն Ուեյն Ֆերեյրա 6–3, 6–4
Պարտություն 6. 1993 հուլիսի 26 ATP Stuttgart
Շտուտգարտ, Գերմանիա
Գրունտ Շվեդիա Մագնուս Գուստաֆսոն 3–6, 4–6, 6–3, 6–4, 4–6
Հաղթանակ 11. 1993 օգոստոսի 12 Davidoff Swiss Indoors
Բազել, Շվեյցարիա
Հարդ Շվեդիա Ստեֆան Էդբերգ 6–4, 6–7(5–7), 6–3, 6–2
Հաղթանակ 12. 1993 նոյեմբերի 1 Stockholm Open
Ստոկհոլմ, Շվեդիա
Գորգ Խորվաթիա Գորան Իվանիշևիչ 4–6, 7–6(8–6), 7–6(7–3), 6–2
Հաղթանակ 13. 1993 նոյեմբերի 22 Մասթերս գավաթ,
Ֆրանկֆուրտ, Գերմանիա
Գորգ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Փիթ Սամփրաս 7–6(7–3), 2–6, 7–6(9–7), 6–2
Պարտություն 7. 1993 դեկտեմբերի 13 Մեծ Սաղավարտի գավաթ,
Մյունխեն, Գերմանիա
Գորգ Չեխիա Պետր Կորդա 6–2, 4–6, 6–7(5–7), 6–2, 9–11
Հաղթանակ 14. 1994 փետրվարի 28 ATP Rotterdam
Ռոտերդամ, Նիդերլանդներ
Գորգ Հարավաֆրիկյան Հանրապետություն Ուեյն Ֆերեյրա 4–6, 6–3, 6–0
Հաղթանակ 15. 1994 մայիսի 2 Մյունխեն, Գերմանիա Գրունտ Չեխիա Պետր Կորդա 6–2, 2–6, 6–3
Հաղթանակ 16. 1994 հունիսի 20 Gerry Weber Open
Հալլե, Գերմանիա
Խոտածածկ Շվեդիա Մագնուս Լարսոն 6–4, 4–6, 6–3
Պարտություն 8. 1994 սեպտեմբերի 12 ԱՄՆ բաց առաջնություն,
Նյու Յորք, ԱՄՆ
Հարդ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Անդրե Աղասի 1–6, 6–7(5–7), 5–7
Պարտություն 9. 1994 հոկտեմբերի 24 Վիեննա, Ավստրիա Գորգ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Անդրե Աղասի 6–7(4–7), 6–4, 2–6, 3–6
Պարտություն 10. 1995 փետրվարի 27 Շտուտգարտ, Գերմանիա Գորգ Նիդերլանդներ Ռիխարդ Կրայչեկ 6–7(4–7), 3–6, 7–6(8–6), 6–1, 3–6
Պարտություն 11. 1995 մայիսի 8 Մյունխեն, Գերմանիա Գրունտ Հարավաֆրիկյան Հանրապետություն Ուեյն Ֆերեյրա 5–7, 6–7(6–8)
Պարտություն 12. 1995 հունիսի 26 Հալլե, Գերմանիա Խոտածածկ Շվեյցարիա Մարկ Ռոսե 6–3, 6–7(11–13), 6–7(8–10)
Հաղթանակ 17. 1995 օգոստոսի 7 Countrywide Classic
Լոս Անջելես, ԱՄՆ
Հարդ Շվեդիա Թոմաս Էնկվիստ 6–7(7–9), 7–6(7–4), 6–2
Հաղթանակ 18. 1996 փետրվարի 26 ATP Antwerp
Անտվերպեն, Բելգիա
Գորգ Խորվաթիա Գորան Իվանիշևիչ 6–3, 6–2, 7–6(7–5)
Պարտություն 13. 1996 հունիսի 10 Ֆրանսիայի բաց առաջնություն,
Փարիզ, Ֆրանսիա
Գրունտ Ռուսաստան Եվգենի Կաֆելնիկով 6–7(4–7), 5–7, 6–7(4–7)

Զուգախաղ 16 (10–6)[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշար
Մեծ Սաղավարտ (1–0)
Մասթերս գավաթ (0–0)
Օլիմպիական խաղեր (1–0)
ATP Մասթերս (1–2)
ATP մրցաշարեր (1–1)
ATP համաշխարհային շարք(6–3)
Տիտղոսներ ըստ ծածկույթի
Հարդ (3–2)
Խոտածածկ(3–1)
Գրունտ (3–2)
Գորգ (1–1)
Արդյունք No. Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Խաղընկեր Մրցակիցենր Հաշիվ
Հաղթանակ 1. 1989 հոկտեմբերի 9 Davidoff Swiss Indoors
Բազել, Շվեյցարիա
Հարդ (i) Գերմանիա Ուդո Ռիգլևսկի Իտալիա Օմար Կամպորեսե
Շվեյցարիա Կլաուդիո Մազարդի
6–3, 4–6, 6–0
Պարտություն 1. 1990 փետրվարի 26 ATP Memphis
Մեմֆիս, ԱՄՆ
Հարդ (i) Գերմանիա Ուդո Ռիգլևսկի Ավստրալիա Դարեն Կեհիլ
Ավստրալիա Մարկ Կրատցման
5–7, 2–6
Պարտություն 2. 1990 մայիսի 7 Hamburg Masters
Համբուրգ, Գերմանիա
Գրունտ Գերմանիա Ուդո Ռիգլևսկի Իսպանիա Սերքի Բրուգերա
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջիմ Կուրիե
6–7, 2–6
Հաղթանակ 2. 1990 մայիսի 17 BMW Open
Մյունխեն, Գերմանիա
Գրունտ Գերմանիա Ուդո Ռիգլևսկի Չեխիա Պետր Կորդա
Չեխիա Տոմաշ Շմիդ
6–1, 6–4
Հաղթանակ 3. 1990 հունիսի 18 Ordina Open
Ռոսմալեն, Նիդերլանդներ
Խոտածածկ Շվեյցարիա Յակոբ Հլասեկ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջիմ Գրաբ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջոն Մաքինրոյ
7–6, 6–3
Պարտություն 3. 1990 օգոստոսի 20 ATP Long Island
Լոնգ Իսլանդ, ԱՄՆ
Հարդ Գերմանիա Ուդո Ռիգլևսկի Ֆրանսիա Գի Ֆորժե
Շվեյցարիա Յակոբ Հլասեկ
6–2, 3–6, 4–6
Հաղթանակ 4. 1990 հոկտեմբերի 22 BA-CA TennisTrophy
Վիեննա, Ավստրիա
Գորգ Գերմանիա Ուդո Ռիգլևսկի Մեքսիկա Խորխե Լոսանո
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Թոդ Ուիթսկեն
6–4, 6–4
Հաղթանակ 5. 1991 հունվարի 9 Մեմֆիս, ԱՄՆ Հարդ (i) Գերմանիա Ուդո Ռիգլևսկի Ավստրալիա Ջոն Ֆիցջերալդ
Ավստրալիա Լորի Ուարդեր
7–5, 6–3
Պարտություն 4. 1991 փետրվարի 11 U.S. Pro Indoor
Ֆիլադելֆիա, ԱՄՆ
Գորգ Գերմանիա Ուդո Ռիգլևսկի Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ռիկ Լիչ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջիմ Պյու
4–6, 4–6
Հաղթանակ 6. 1992 ապրիլի 27 Monte-Carlo Masters
Մոնտե Կարլո, Մոնակո
Գրունտ Գերմանիա Բորիս Բեկկեր Չեխիա Պետր Կորդա
Չեխիա Կարել Նովաչեկ
6–4, 6–4
Պարտություն 5. 1992 մայիսի 4 Համբուրգ, Գերմանիա Գրունտ Գերմանիա Կարլ-Ուվե Շտեբ Իսպանիա Սերխիո Կասալ
Իսպանիա Էմիլիո Սանչես
7–5, 4–6, 3–6
Պարտություն 6. 1992 հունիսի 8 Ռոսմալեն, Նիդերլանդներ Խոտածածկ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջոն Մաքինրոյ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջիմ Գրաբ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ռիչի Ռենեբերգ
4–6, 7–6, 4–6
Հաղթանակ 7. 1992 հուլիսի 6 Ուիմբլդոն,
Լոնդոն
Խոտածածկ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջոն Մաքինրոյ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջիմ Գրաբ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ռիչի Ռենեբերգ
5–7, 7–6, 3–6, 7–6, 19–17
Հաղթանակ 8. 1992 օգոստոսի 3 Օլիմպիական խաղեր,
Բարսելոնա
Գրունտ Գերմանիա Բորիս Բեկկեր Հարավաֆրիկյան Հանրապետություն Ուեյն Ֆերեյրա
Հարավաֆրիկյան Հանրապետություն Պիտ Նորվալ
7–6, 4–6, 7–6, 6–3
Հաղթանակ 9. 1993 օգոստոսի 9 Countrywide Classic
Լոս Անջելես, ԱՄՆ
Հարդ Հարավաֆրիկյան Հանրապետություն Ուեյն Ֆերեյրա Կանադա Գրանտ Կոնել
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սքոթ Դևիս
7–6, 7–6
Հաղթանակ 10. 1997 հունիսի 16 Gerry Weber Open
Հալլե, Գերմանիա
Խոտածածկ Գերմանիա Կարստեն Բրաշ Հարավաֆրիկյան Հանրապետություն Դավիդ Ադամս
Հարավաֆրիկյան Հանրապետություն Մարիուս Բեռնարդ
7–6, 6–3

Մենախաղի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշար 1987 1988 1989 1990 1991 1992 1993 1994 1995 1996 1997 ՀՄ Հ–Պ
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիայի բաց առաջնություն ՉՄ ՉՄ ՉՄ 3 շրջան 3 շրջան 1/4 1/2 1 շրջան 3 շրջան ՉՄ 2 շրջան 0 / 7 16–7
Ֆրանսիայի բաց առաջնություն ՉՄ ՉՄ 2 շրջան 2 շրջան 1/2 3 շրջան 4 շրջան 2 շրջան 4 շրջան Ե ՉՄ 0 / 8 22–8
Ուիմբլդոն ՉՄ ՉՄ 1 շրջան 3 շրջան Հ 1/4 1/4 1 շրջան 1 շրջան 4 շրջան 1/2 1 / 9 25–8
ԱՄՆ բաց առաջնություն ՉՄ ՉՄ 1 շրջան 2 շրջան 1/4 2 շրջան 1 շրջան Ե 4 շրջան 2 շրջան ՉՄ 0 / 8 15–8
Հ–Պ 0–0 0–0 1–3 6–4 17–3 11–4 12–4 7–4 8–4 10–3 6–2 1 / 32 78–31
ATP Մասթերս
Indian Wells Masters
Ինդիան Ուելս
NME ՉՄ 1/2 1/2 2 շրջան ՉՄ 3 շրջան ՉՄ ՉՄ 0 / 4 8–4
Miami Masters
Մայամի
NME 2 շրջան 4 շրջան ՉՄ 4 շրջան ՉՄ 2 շրջան ՉՄ ՉՄ 0 / 4 5–4
Monte Carlo Masters
Մոնտե Կարլո
NME 1 շրջան ՉՄ 1/4 2 շրջան 3 շրջան 2 շրջան ՉՄ 2 շրջան 0 / 6 5–6
Rome Masters
Հռոմ
NME ՉՄ 1 շրջան 1 շրջան ՉՄ 1/4 ՉՄ 2 շրջան ՉՄ 0 / 4 4–3
Hamburg Masters
Համբուրգ
NME 1 շրջան 1/2 Ե Հ 1/2 3 շրջան ՉՄ 2 շրջան 1 / 7 18–6
Canada Masters
Կանադա
NME 2 շրջան ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 1/4 ՉՄ ՉՄ 0 / 2 3–2
Cincinnati Masters
Ցինցինատի
NME ՉՄ ՉՄ ՉՄ 1/4 1/2 1/2 ՉՄ ՉՄ 0 / 3 8–3
Eurocard Open
Շտուտգարտ/Ստոկհոլմ
NME ՉՄ 2 շրջան 3 շրջան Հ 1/4 ՉՄ 2 շրջան ՉՄ 1 / 5 9–4
Paris Masters
Փարիզ
NME 1/4 ՉՄ 3 շրջան 1/4 2 շրջան ՉՄ 1 շրջան ՉՄ 0 / 5 6–5
Հ–Պ N/A 5–5 10–5 11–6 16–5 13–5 7–6 2–3 2–2 2 / 40 66–37
Վարկանիշ 564 269 100 42 4 15 2 9 12 16 64

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]