Ուեյն Ֆերեյրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուեյն Ֆերեյրա
Wayne Ferreira
Սեռարական[1]
Քաղաքացիություն ՀԱՀ[1]
Բնակվելու վայրԼաֆայեթ, Կալիֆորնիա
Ծննդյան ամսաթիվսեպտեմբերի 15, 1971(1971-09-15)[1] (52 տարեկան)
ԾննդավայրՅոհաննեսբուրգ, Տրանսվաալ, ՀԱՀ[1]
Հասակ185 սանտիմետր սմ
Քաշ85 կիլոգրամ կգ
Կարիերայի սկիզբ1989
Կարիերայի ավարտ2005
Աշխատող ձեռքաջ
Հարված ձախիցերկձեռքանի
ՄարզիչԴավիդ Նայնկին
Պարգևավճար, USD9 969 617
Մենախաղ
Խաղեր Հ/Պ512–330[1]
Տիտղոսներ15
Ամենաբարձր վարկանիշ6 (1995 մայիսի 8)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիա1/2 եզրափակիչ (1992, 2003)
Ֆրանսիա4-րդ շրջան (2006)
Ուիմբլդոն1/4 եզրափակիչ (1994)
ԱՄՆ1/4 եզրափակիչ (1992)
Օլիմպիական խաղեր Արծաթ 1992 Բարսելոնա (զուգախաղ)
Զուգախաղ
Խաղեր Հ/Պ295–210[1]
Տիտղոսներ11
Ամենաբարձր վարկանիշ9 (2001 մարտի 19)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիա3-րդ շրջան (1993, 1996, 2000—2001)
Ֆրանսիա1/4 եզրափակիչ (2000)
Ուիմբլդոն1/2 եզրափակիչ (1991, 1994)
ԱՄՆ1/2 եզրափակիչ (1994, 2000)

Ուեյն Ռիչարդ Ֆերեյրա (անգլ.՝ Wayne Richard Ferreira, ծնվել է 1971 թվականի սեպտեմբերի 15-ին, Յոհանեսբուրգ, ՀԱՀ), հարավաֆրիկյան նախկին պրոֆեսիոնալ թենիսիստ, Օլիմպիական խաղերի թենիսի զուգախաղի մրցաշարի մրցանակակիր, ATP 26 մրցաշարերի հաղթող (որից 15-ը մենախաղում), աշխարհի նախկին թիվ 6 ռակետ մենախաղում և թիվ 9 ռակետ զուգախաղում։

Մարզական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականին, պրոֆեսիոնալի կարգավիճակում իր առաջին մրցաշրջանում, Ուեյն Ֆերեյրան հաղթել է ԱՄՆ բաց առաջնության տղաների միջև մրցաշարի զուգախաղում՝ հայրենակից Գրանտ Սթաֆորդի հետ զույգով։ Նա նաև երկու անգամ դուրս է եկել «Յոհանեսբուրգ»-ի «չելենջեր» մրցաշարերի եզրափակիչներ։

1991 թվականին Ֆերեյրան հաղթել է ATP զուգախաղի իր առաջին երկու մրցաշարերում, այդ թվում նաև «Մասթերս» շարքի մրցաշարում, իր մեկ այլ հայրենակից Պիտ Նորվալի հետ միասին դուրս է եկել Ուիմբլդոնի զուգախաղի մրցաշարի կիսաեզրափակիչ և մտել է մենախաղի թենիսիստների վարկանիշի առաջին հարյուրյակ։

1992 թվականին, Բարսելոնայի Օլիմպիական խաղերում, Ֆերեյրան և Նորվալը 32 տարվա ընդմիջումից հետո դարձել են առաջին օլիմպիական մեդալակիրները Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունից։ Զույգը դուրս է եկել տղամարդկանց զուգախաղի մրցաշարի եզրափակիչ, կիսաեզրափակչում հինգ սեթում հաղթելով խորվաթներ Գորան Իվանիշևիչին և Գորան Պրպիչին, սակայն ոսկու համար խաղում, համառ պայքարում (չորս սեթ, որից երկուսում պարտվել են թայ-բրեյքում), զիջել են գերմանացիներ Բորիս Բեկկերին և Միխայել Շտիխին։ Այդ նույն տարում Ֆերեյրան հաղթել է ATP մենախաղի իր առաջին մրցաշարերում և դուրս եկել ԱՄՆ բաց առաջնության քառորդ եզրափակիչ։

Ֆերեյրայի մենախաղի կարիերայում ամենահաջողը եղել է 1994 թվականի մրցաշրջանը, որի ընթացքում նա յոթ անգամ խաղացել է ATP մրցաշարերի եզրափակիչներում և հաղթել է նրանցից հինգում։ Նրան նաև հաջողվել է դուրս գալ Ավստրալիայի բաց առաջնության 1/8 եզրափակիչ և քառորդ եզրափակիչ Ուիմբլդոնի մրցաշարում, ինչը մրցաշարջանի վերջում նրան ապահովել է մասնակցություն Մեծ Սաղավարտի գավաթում։ Նա հաղթական շարքը շարունակել է նաև 1995 թվականի մրցաշարջանի առաջին կեսում և այդ տարվա մայիսին բարձրացել է վարկանիշային աղյուսակի կարիերայում բարձրագույն դիրքին՝ 9-րդ հորիզոնական։ Նա իրավունք է ստացել խաղալ ATP վարկածով աշխարհի առաջնությունում և խմբային փուլի երեք խաղերում տարել է երկու հաղթանակ, այդ թվում աշխարհի առաջին ռակետ Փիթ Սամփրասին, սակայն պարտությունը ապագա հաղթող Բորիս Բեկկերից, նրան թույլ չտվեց դուրս գալ կիսաեզրափակիչ։ Զուգախաղի մրցաշարերում նա երկու անգամ հասել է մինչև Մեծ Սաղավարտի մրցաշարերի կիսաեզրափակիչ՝ Ուիմբլդոնում (Միխայել Շտիխի հետ) և ԱՄՆ-ում (Մարկ Նոուլսի հետ)։ Այդ նույն տարում նա օգնել է ազգային հավաքականին դուրս գալու Դևիսի գավաթի Համաշխարհային խումբ։

XX դարի 90-ական թվականների վերջին և հաջորդ տասնամյակի սկզբին Ֆերեյրայի հիմնական հաջողությունները կապված են եղել զուգախաղի մրցաշարերում մասնակցության հետ։ Այդ տարիների ընթացքում նա խաղացել է 11 եզրափակիչներում և հաղթել է նրանցից վեցում, այդ թվում հինգում Եվգենի Կաֆելնիկովի հետ զույգով։ Չորս հաղթանակներ տարվել են «Մասթերս» շարքի մրցաշարերում։ Այդ նույն ժամանակաընթացքում նա հաղթել է մենախաղի երկու մրցաշարում, այդ թվում Շտուտգարտի «Մասթերս» մրցաշարում։ Իր անվանակից Էլիս Ֆերեյրայի հետ նա հասել է մինչև Ատլանտայի 1996 թվականի Օլիմպիական խաղերի քառորդ եզրափակիչ և նույն հաջողությանն է հասել նաև մենախաղի մրցաշարում, պարտվելով միայն ապագա հաղթող Անդրե Աղասիին, իսկ Եվգենի Կաֆելնիկովի հետ միասին երկրորդ անգամ դուրս է եկել 2000 թվականի ԱՄՆ բաց առաջնության կիսաեզրափակիչ։

Ֆերեյրան ՀԱՀ ազգային հավաքականի կազմում Դևիսի գավաթում անց է կացրել 59 հանդիպում, տանելով 30 հաղթանակ մենախաղում և 11 հաղթանակ զուգախաղում։ Նրա ակտիվ մասնակցությամբ հավաքականը Եվրոպա/Աֆրիկա III խմբից, որտեղ այն եղել է 1992 թվականին, բարձրացել է մինչև 1995 թվականի Համաշխարհային խումբ, ընդ որում Ֆերեյրան այդ ընթացքում տարել է 22 անընդմեջ հաղթանակ ինչպես մենախաղում, այնպես էլ զուգախաղում։ Ֆերեյրային և ՀԱՀ հավաքականին հաջողվել է Համաշխարհային խմբում մնալ չորս տարի և երեք անգամ խաղալ Դևիսի գավաթի քառորդ եզրափակչում ։ Խորհրդանշական է, որ արդեն ավարտելով ելույթները անհատական մրցաշարերում, 2005 թվականին նա դեռևս երկու հանդիպում է անց կացրել ՀԱՀ հավաքականի կազմում՝ Գերմանիայի հավաքականի դեմ, սակայն չի կարողացել դիմադրել Տոմի Հաասին և Ռայներ Շուտլերին, զիջելով երկու հանդիպումներում։

Հասարակական և բարեգործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականին Ֆերեյրան մասնակցել է թենիսի բարեգործական մրցաշարին Քեյփթաունում՝ ի պատիվ Նելսոն Մանդելայի։ 2000 թվականին նա հիմնադրել է «Ուեյն Ֆերեյրայի հիմնադրամ»-ը, որը նախատեսված էր երիտասարդ հարավ-աֆրիկացի թենիսիստների ուղևորությունների վճարման համար։ 2001-2002 թվականներին եղել է ATP թենիսիստների խորհրդի անդամ։ Այժմ նա կամավորական հիմունքներով մարզում է Բերկլիի համալսարանի ուսանողներին։

Մասնակցություն ATP մրցաշարերի եզրափակիներում (47)[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմություն
Մեծ Սաղավարտ (0)
Օլիմպիական խաղեր (1)
Մասթերս գավաթ/АТР աշխարհի առաջնություն (0)
ATP Մասթերս շարք (15)
ATP Championship շարք (8)
ATP մրցաշարեր (23)

Մենախաղ (23)[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղթանակներ (15)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Մրցակից Հաշիվ
1. 1992 հունիսի 15 Stella Artois Championships,
Լոնդոն, Մեծ Բրիտանիա
Խոտածածկ Ճապոնիա Սուդզո Մացուոկա 6–3, 6–4
2. 1992 օգոստոսի 31 Սկենեկտադի, ԱՄՆ Հարդ Ավստրալիա Ջեյմի Մորգան 6–2, 6–75, 6–2
3. 1994 հունվարի 10 Օախու, Հավայի, ԱՄՆ Հարդ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ռիչի Ռենեբերգ 6–4, 6–73, 6–1
4. 1994 օգոստոսի 22 RCA Championships,
Ինդիանապոլիս, ԱՄՆ
Հարդ Ֆրանսիա Օլիվիե Դելատր 6–2, 6–1
5. 1994 սեպտեմբերի 19 Grand Prix Passing Shot,
Բորդո, Ֆրանսիա
Հարդ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջեֆ Տարանգո 6–0, 7–5
6. 1994 հոկտեմբերի 3 Swiss Indoors,
Բազել, Շվեյցարիա
Հարդ (i) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Պատրիկ Մաքինրոյ 4–6, 6–2, 7–67, 6–3
7. 1994 հոկտեմբերի 17 Թել Ավիվ, Իսրայել Հարդ Իսրայել Ամոս Մանսդորֆ 7–64, 6–3
8. 1995 փետրվարի 13 Dubai Tennis Championships,
Դուբայ, ԱՄԷ
Հարդ Իտալիա Անդրեա Գաուդենցի 6–3, 6–3
9. 1995 մայիսի 8 BMW Open,
Մյունխեն, Գերմանիա
Գրունտ Գերմանիա Միխայել Շտիխ 7–5, 7–66
10. 1995 հոկտեմբերի 16 Օստրավա, Չեխիա Գորգ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մելիվայ Վաշինգտոն 3–6, 6–4, 6–3
11. 1995 հոկտեմբերի 23 Լիոն, Ֆրանսիա Գորգ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Փիթ Սամփրաս 7–62, 5–7, 6–3
12. 1996 մարտի 11 Franklin Templeton Classic,
Սքոթսդեյլ, ԱՄՆ
Հարդ Չիլի Մարսելո Ռիոս 2–6, 6–3, 6–3
13. 1996 օգոստոսի 26 Rogers Cup,
Տորոնտո, Կանադա
Հարդ Ավստրալիա Թոդ Վուդբրիջ 6–2, 6–4
14. 2000 նոյեմբերի 6 Mutua Madrilena Madrid Open,
Շտուտգարտ, Գերմանիա
Հարդ (i) Ավստրալիա Լեյթոն Հյուիթ 7–66, 3–6, 6–75, 7–62, 6–2
15. 2003 օգոստոսի 4 Լոս Անջելես, ԱՄՆ Հարդ Ավստրալիա Լեյթոն Հյուիթ 6–3, 4–6, 7–5

Պարտություններ (8)[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Մրցաշար Ծածկույթ Մրցակից Հաշիվ
1. 1992 փետրվարի 17 Federal Express International,
Մեմֆիս, ԱՄՆ
Հարդ (i) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մելիվայ Վաշինգտոն 6–3, 6–2
2. 1992 հուլիսի 20 Mercedes Cup,
Շտուտգարտ, Գերմանիա
Գրունտ Ուկրաինա Անդրեյ Մեդվեդև 6–1, 6–4, 6–75, 2–6, 6–1
3. 1993 մարտի 8 Newsweek Champions Cup,
Ինդիան Ուելս, ԱՄՆ
Հարդ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջիմ Կուրիե 6–3, 6–3, 6–1
4. 1993 հունիսի 14 Stella Artois Championships,
Լոնդոն, Մեծ Բրիտանիա
Խոտածածկ Գերմանիա Միխայել Շտիխ 6–3, 6–4
5. 1994 փետրվարի 28 ABN AMRO World Tennis Tournament,
Ռոտերդամ, Նիդերլանդներ
Գորգ Գերմանիա Միխայել Շտիխ 4–6, 6–3, 6–0
6. 1994 հունիսի 20 Մանչեստեր, Մեծ Բրիտանիա Խոտածածկ Ավստրալիա Պատրիկ Ռաֆտեր 7–65, 7–64
7. 1996 հուլիսի 22 Legg Mason Tennis Classic,
Վաշինգտոն, ԱՄՆ
Հարդ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մայքլ Չանգ 6–2, 6–4
8. 1999 ապրիլի 19 Տոկիո, Ճապոնիա Հարդ Գերմանիա Նիկոլաս Կիֆեր 7–65, 7–5

Զուգախաղ (24)[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղթանակներ (11)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Խաղընկեր Մրցակիցներ Հաշիվ
1. 1991 հունվարի 7 Australian Men's Hardcourt Championships,
Ադելաիդա, Ավստրալիա
Հարդ Հարավաֆրիկյան Հանրապետություն Ստեֆան Կրյուգեր Նիդերլանդներ Մարկ Կուվերմանս
Նիդերլանդներ Պաուլ Հաարհյուս
6–4, 4–6, 6–4
2. 1991 մարտի 25 Lipton International,
Մայամի, ԱՄՆ
Հարդ Հարավաֆրիկյան Հանրապետություն Պիտ Նորվալ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ռոբերտ Սեգուսո
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կեն Ֆլեչ
5–7, 7–6, 6–2
3. 1992 հունվարի 13 Heineken Open,
Օքլենդ, Նոր Զելանդիա
Հարդ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջիմ Գրեբ Կանադա Գրանտ Կոնել
Կանադա Գլեն Միչիբատա
6–4, 6–3
4. 1993 օգոստոսի 9 Լոս Անջելես, ԱՄՆ Հարդ Գերմանիա Միխայել Շտիխ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սքոթ Դևիս
Կանադա Գրանտ Կոնել
7–6, 7–6
5. 1995 մայիսի 15 Համբուրգ, Գերմանիա Գրունտ Ռուսաստան Եվգենի Կաֆելնիկով Զիմբաբվե Բայրոն Բլեյք
Ռուսաստան Անդրեյ Օլխովսկի
6–1, 7–6
6. 1998 փետրվարի 23 Անտվերպեն, Բելգիա Հարդ Ռուսաստան Եվգենի Կաֆելնիկով Իսպանիա Տոմաս Կարբոնել
Իսպանիա Ֆրանսիսկո Ռոյչ
7–5, 3–6, 6–2
7. 1999 օգոստոսի 2 Լոս Անջելես, ԱՄՆ (2) Հարդ Զիմբաբվե Բայրոն Բլեյք Խորվաթիա Գորան Իվանիշևիչ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բրայան Մակֆի
6–2, 7–6
8. 2000 ապրիլի 24 Monte-Carlo Masters,
Մոնտե Կարլո, Մոնակո
Գրունտ Ռուսաստան Եվգենի Կաֆելնիկով Ավստրալիա Սենդոն Ստոլ
Նիդերլանդներ Պաուլ Հաարհյուս
6–3, 2–6, 6–1
9. 2001 մարտի 19 Indian Wells Masters,
Ինդիան Ուելս, ԱՄՆ
Հարդ Ռուսաստան Եվգենի Կաֆելնիկով Շվեդիա Յոնաս Բյորկման
Ավստրալիա Թոդ Վուդբրիջ
6–2, 7–5
10. 2001 մայիսի 14 Rome Masters,
Հռոմ, Իտալիա
Գրունտ Ռուսաստան Եվգենի Կաֆելնիկով Կանադա Դանիել Նեստոր
Ավստրալիա Սենդոն Ստոլ
6–4, 7–6
11. 2003 մարտի 17 Pacific Life Open,
Ինդիան Ուելս, ԱՄՆ (2)
Հարդ Ռուսաստան Եվգենի Կաֆելնիկով Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բոբ Բրայան
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մայք Բրայան
3–6, 7–5, 6–4

Պարտություններ (13)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Խաղընկեր Մրցակիցներ Հաշիվ
1. 1992 ապրիլի 6 Յոհանեսբուրգ, ՀԱՀ Հարդ Հարավաֆրիկյան Հանրապետություն Պիտ Նորվալ Հարավաֆրիկյան Հանրապետություն Դանի Վիսեր
Հարավաֆրիկյան Հանրապետություն Պիտեր Օլդրիչ
6–4, 6–4
2. 1992 մայիսի 18 Հռոմ, Իտալիա Գրունտ Ավստրալիա Մարկ Կրատցման Շվեյցարիա Մարկ Ռոսսե
Շվեյցարիա Յակոբ Հլասեկ
6–4, 3–6, 6–1
3. 1992 օգոստոսի 3 Օլիմպիական խաղեր,
Բարսելոնա, Իսպանիա
Գրունտ Հարավաֆրիկյան Հանրապետություն Պիտ Նորվալ Գերմանիա Բորիս Բեկկեր
Գերմանիա Միխայել Շտիխ
7–6, 4–6, 7–6, 6–3
4. 1993 մայիսի 17 Հռոմ, Իտալիա (2) Գրունտ Ավստրալիա Մարկ Կրատցման Նիդերլանդներ Պաուլ Հաարհյուս
Նիդերլանդներ Յակո Էլթինգ
6–4, 7–6
5. 1993 նոյեմբերի 15 Անտվերպեն, Բելգիա Գորգ Իսպանիա Խավիեր Սանչես Ամերիկայի Միացյալ Նահանգներ Պատրիկ Հելբրայթ
Կանադա Գրանտ Կոնել
6–3, 7–6
6. 1994 մայիսի 16 Հռոմ, Իտալիա (3) Գրունտ Իսպանիա Խավիեր Սանչես Ռուսաստան Եվգենի Կաֆելնիկով
Չեխիա Դավիդ Ռիկլ
6–1, 7–5
7. 1994 օգոստոսի 15 Thriftway ATP Championships,
Ցինցինատի, ԱՄՆ
Հարդ Ավստրալիա Մարկ Կրատցման Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ալեքս Օ'Բրիեն
Ավստրալիա Սենդոն Ստոլ
6–7, 6–3, 6–2
8. 1995 հոկտեմբերի 23 Լիոն, Ֆրանսիա Գորգ Հարավաֆրիկյան Հանրապետություն Ջոն Լաֆնի դե Յագեր Ռուսաստան Եվգենի Կաֆելնիկով
Շվեյցարիա Յակոբ Հլասեկ
6–3, 6–3
9. 1998 հուլիսի 27 Legg Mason Tennis Classic,
Վաշինգտոն, ԱՄՆ
Հարդ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Պատրիկ Հելբրայթ Հարավաֆրիկյան Հանրապետություն Գրանտ Սթաֆորդ
Զիմբաբվե Քևին Ուլետ
6–2, 6–4
10. 1999 մարտի 1 Guardian Direct Cup,
Լոնդոն, Մեծ Բրիտանիա
Գորգ Զիմբաբվե Բայրոն Բլեյք Միացյալ Թագավորություն Գրեգ Ռուսեդսկի
Միացյալ Թագավորություն Թիմ Հենման
6–3, 7–6
11. 1999 օգոստոսի 9 du Maurier Open,
Մոնրեալ, Կանադա
Հարդ Զիմբաբվե Բայրոն Բլեյք Շվեդիա Յոնաս Բյորկման
Ավստրալիա Պատրիկ Ռաֆտեր
7–6, 6–4
12. 1999 հոկտեմբերի 25 Լիոն, Ֆրանսիա (2) Գորգ Ավստրալիա Սենդոն Ստոլ Հարավաֆրիկյան Հանրապետություն Պիտ Նորվալ
Զիմբաբվե Քևին Ուլետ
4–6, 7–6, 7–6
13. 2000 մայիսի 15 Rome Masters,
Հռոմ, Իտալիա (4)
Գ8րունտ Ռուսաստան Եվգենի Կաֆելնիկով Չեխիա Մարտին Դամ
Սլովակիա Դոմինիկ Հրբաթի
6–4, 4–6, 6–3

Մրցաշարերի մասնակցության վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենախաղի մրցաշարերի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշար 1988 1989 1990 1991 1992 1993 1994 1995 1996 1997 1998 1999 2000 2001 2002 2003 2004 ՀՄ Հ–Պ
Մեծ Սաղավարտ
Ավստրալիայի բաց առաջնություն ՉՄ ՉՄ ՉՄ 4 շրջան 1/2 4 շրջան 4 շրջան 2 շրջան 2 շրջան 4 շրջան 2 շրջան 4 շրջան 4 շրջան 3 շրջան 1/4 1/2 3 շրջան 0 / 14 39–14
Ֆրանսիայի բաց առաջնություն ՉՄ ՉՄ ՉՄ 2 շրջան 3 շրջան 2 շրջան 1 շրջան 3 շրջան 4 շրջան 3 շրջան 3 շրջան 2 շրջան 3 շրջան 1 շրջան 1 շրջան 3 շրջան 1 շրջան 0 / 14 18–13
Ուիմբլդոն ՉՄ ՉՄ 2 շրջան 2 շրջան 4 շրջան 4 շրջան 1/4 4 շրջան 3 շրջան 3 շրջան 4 շրջան 1 շրջան 4 շրջան 1 շրջան 3 շրջան 1 շրջան 3 շրջան 0 / 15 29–15
ԱՄՆ բաց առաջնություն ՉՄ ՉՄ ՉՄ 2 շրջան 1/2 4 շրջան 3 շրջան 1 շրջան 1 շրջան 4 շրջան 1 շրջան 1 շրջան 2 շրջան 1 շրջան 4 շրջան 2 շրջան 1 շրջան 0 / 14 18–14
Հ–Պ 0–0 0–0 1–1 6–4 14–4 10–4 9–4 6–4 6–4 10–3 6–4 4–4 9–4 2–4 9–4 8–4 4–4 0 / 57 104–56
ATP Մասթերս շարք
Indian Wells Masters
Ինդիան Ուելս
NME ՉՄ 3 շրջան 2 շրջան Ե 2 շրջան 1/4 1/4 2 շրջան 2 շրջան 1 շրջան 2 շրջան 1 շրջան 1 շրջան 1 շրջան 2 շրջան 0 / 14 17–14
Miami Masters
Մայամի
NME ՉՄ 4 շրջան 2 շրջան 2 շրջան 3 շրջան 1/4 2 շրջան 3 շրջան 4 շրջան 2 շրջան 1/4 2 շրջան 1 շրջան 3 շրջան 2 շրջան 0 / 14 16–14
Monte Carlo Masters
Մոնտե Կարլո
NME ՉՄ ՉՄ 3 շրջան ՉՄ 2 շրջան ՉՄ ՉՄ 2 շրջան 2 շրջան ՉՄ 2 շրջան 1 շրջան ՉՄ 2 շրջան ՉՄ 0 / 7 6–7
Rome Masters
Հռոմ
NME ՉՄ 3 շրջան 2 շրջան 1 շրջան 3 շրջան 1/2 1/2 1 շրջան 2 շրջան 2 շրջան 1 շրջան 1/4 3 շրջան 2 շրջան ՉՄ 0 / 13 21–13
Hamburg Masters
Համբուրգ
NME ՉՄ 1 շրջան 2 շրջան 1 շրջան ՉՄ 1/4 1/4 3 շրջան 3 շրջան 3 շրջան 3 շրջան 1 շրջան 2 շրջան 1/4 ՉՄ 0 / 12 17–12
Canada Masters
Տորոնտո
NME ՉՄ ՉՄ ՉՄ 3 շրջան 1/2 3 շրջան Հ 3 շրջան 1 շրջան 3 շրջան 1/2 1 շրջան 1 շրջան 1 շրջան ՉՄ 1 / 11 19–10
Cincinnati Masters
Ցինցինատի
NME ՉՄ 3 շրջան 1 շրջան 3 շրջան 3 շրջան 3 շրջան 1/4 2 շրջան 2 շրջան 1 շրջան 1 շրջան 1 շրջան 3 շրջան 1 շրջան ՉՄ 0 / 13 14–13
Madrid Open
Մադրիդ (Շտուտգարտ)
NME ՉՄ ՉՄ 2 շրջան 2 շրջան 3 շրջան 2 շրջան 2 շրջան ՉՄ 2 շրջան 2 շրջան Հ 1/4 ՉՄ 2 շրջան ՉՄ 1 / 10 13–9
Paris Masters
Փարիզ
NME ՉՄ 2 շրջան 2 շրջան 2 շրջան 2 շրջան 1/2 3 շրջան ՉՄ 1 շրջան 1 շրջան 3 շրջան 1 շրջան ՉՄ 1 շրջան ՉՄ 0 / 11 5–11
Հ–Պ N/A 0–0 9–6 5–8 9–8 11–8 17–8 18–7 5–7 9–9 6–8 19–8 6–9 5–6 7–9 2–2 2 / 105 128–103
Վարկանիշ տարվա վերջին 315 229 173 41 12 22 12 9 10 42 26 54 13 62 39 26 128

Զուգախաղի մրցաշարերի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշար 1988 1989 1990 1991 1992 1993 1994 1995 1996 1997 1998 1999 2000 2001 2002 2003 2004 ՀՄ Հ–Պ
Մեծ Սաղավարտ
Ավստրալիայի բաց առաջնություն ՉՄ ՉՄ ՉՄ 1 շրջան 2 շրջան 3 շրջան 1 շրջան ՉՄ 3 շրջան ՉՄ ՉՄ 2 շրջան 3 շրջան 3 շրջան 2 շրջան ՉՄ 2 շրջան 0 / 10 12–10
Ֆրանսիայի բաց առաջնություն ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 3 շրջան 2 շրջան ՉՄ ՉՄ ՉՄ 1 շրջան ՉՄ 2 շրջան 1/4 1 շրջան 2 շրջան ՉՄ ՉՄ 0 / 7 8–7
Ուիմբլդոն ՉՄ ՉՄ 3 շրջան 1/2 1 շրջան 3 շրջան 1/2 ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 1 շրջան 2 շրջան 3 շրջան 2 շրջան ՉՄ ՉՄ 0 / 9 16–8
ԱՄՆ բաց առաջնություն ՉՄ ՉՄ 3 շրջան 2 շրջան 3 շրջան 3 շրջան 1/2 ՉՄ ՉՄ 1/4 1 շրջան ՉՄ 1/2 2 շրջան 3 շրջան ՉՄ ՉՄ 0 / 10 21–9
Հ–Պ 0–0 0–0 4–2 5–2 5–4 7–4 8–3 0–0 2–1 3–2 0–1 2–3 10–4 5–3 5–4 0–0 1–1 0 / 36 57–34
ATP Մասթերս շարք
Indian Wells Masters
Ինդիան Ուելս
NME ՉՄ 1 շրջան 1/4 2 շրջան 2 շրջան 1 շրջան 2 շրջան 2 շրջան 1 շրջան 2 շրջան 1/2 Հ 1 շրջան Հ ՉՄ 2 / 13 20–11
Miami Masters
Մայամի
NME ՉՄ Հ 1/2 2 շրջան 2 շրջան ՉՄ ՉՄ 1/4 1/4 1 շրջան 2 շրջան ՉՄ 1 շրջան ՉՄ ՉՄ 1 / 9 16–8
Monte Carlo Masters
Մոնտե Կարլո
NME ՉՄ ՉՄ 1/4 ՉՄ 1 շրջան ՉՄ ՉՄ ՉՄ 2 շրջան ՉՄ Հ 1 շրջան ՉՄ ՉՄ ՉՄ 1 / 5 7–4
Rome Masters
Հռոմ
NME ՉՄ 1 շրջան Ե Ե Ե ՉՄ 1/4 ՉՄ 1 շրջան 1/4 Ե Հ 2 շրջան 1/4 ՉՄ 1 / 11 28–10
Hamburg Masters
Համբուրգ
NME ՉՄ 1 շրջան ՉՄ 1 շրջան ՉՄ Հ 1 շրջան 2 շրջան 1 շրջան 1 շրջան 2 շրջան 1 շրջան 1/2 ՉՄ ՉՄ 1 / 10 9–9
Canada Masters
Տորոնտո
NME ՉՄ ՉՄ ՉՄ 1 շրջան 1 շրջան 1 շրջան ՉՄ ՉՄ ՉՄ Ե 2 շրջան 1 շրջան 1/4 ՉՄ ՉՄ 0 / 7 7–7
Cincinnati Masters
Ցինցինատի
NME ՉՄ 1/4 1 շրջան 2 շրջան Ե 1/4 ՉՄ 1 շրջան ՉՄ ՉՄ 2 շրջան 2 շրջան 2 շրջան ՉՄ ՉՄ 0 / 9 12–7
Madrid Open
Մադրիդ (Շտուտգարտ)
NME ՉՄ 2 շրջան 2 շրջան 1 շրջան ՉՄ 1/4 ՉՄ ՉՄ ՉՄ 2 շրջան 1/4 1/4 ՉՄ ՉՄ ՉՄ 0 / 7 7–6
Paris Masters
Փարիզ
NME ՉՄ 1 շրջան 1/4 ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 1/4 2 շրջան ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 0 / 4 4–4
Հ–Պ N/A 0–0 8–6 13–7 6–7 10–6 8–3 3–3 5–4 4–5 10–7 16–8 13–4 7–5 7–1 0–0 6 / 75 110–66
Վարկանիշ տարվա վերջին 511 357 87 25 31 35 19 59 100 114 66 31 14 31 56 85 495

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]