Մայքլ Չանգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայքլ Չանգ
Սեռարական
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Բնակվելու վայրՕրինջ շրջան
Ծննդյան ամսաթիվ1972 թվական, փետրվարի 22
ԾննդավայրՀոբոկեն, Նյու Ջերսի, ԱՄՆ
Հասակ175 սմ
Քաշ73 կգ
Կարիերայի սկիզբ1988 թվական
Կարիերայի ավարտ2003 թվական
Աշխատող ձեռքաջ
Հարված ձախիցերկու ձեռքով
ՄարզիչԽոսե Իգերաս (1989)[1],
Կարլ Չանգ (1992-2003)[2]
Պարգևավճար, USD19 145 632
Մենախաղ
Խաղեր Հ/Պ662–312[3]
Ամենաբարձր վարկանիշ2 (1996 թվականի սեպտեմբերի 9)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
ԱվստրալիաԵզրափակիչ (1996)
ՖրանսիաՀաղթանակ (1989)
Ուիմբլդոն1/4 (1994)
ԱՄՆԵզրափակիչ (1996)
Օլիմպիական խաղեր
Զուգախաղ
Խաղեր Հ/Պ11–33[3]
Ամենաբարձր վարկանիշ199 (1993 թվականի ապրիլի 19)
mchang.com
Ավարտել է կարիերան

Մայքլ Դեպեյ Չանգ (Չժան) (անգլ.՝ Michael Te-Pei Chang, չինարեն՝ 張德培, Չժան Դեպեյ, ծնվել է 1972 թվականի փետրվարի 22-ին, Հոբոկեն, Նյու Ջերսի, ԱՄՆ), չինական ծագումով ամերիկացի նախկին պրոֆեսիոնալ թենիսիստ։

Դարձել է Ֆրանիսայի բաց առաջնության պատմության մեջ մրցաշարի ամենաերիտասարդ հաղթողը, մրցաշարում հաղթելով 17 տարեկան հասակում։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսիոնալ թենիսիստ է 1988 թվականից։ Հաղթել է մենախաղի 34 մրցաշարերում։ ATP դասակարգման աղյուսակի ամենաձարձր վարկանիշը երկրորդ հորիզանականն է։

Մեծ Սաղավարտի մրցաշարերում լավագույն արդյունքները.

Այլ նվաճումներ.

  • Մասթերս Գավաթի եզրափակիչի մասնակից 1995 թվականին։
  • Մեծ Սաղավարտի գավաթի եզրափակիչի մասնակից 1991 և 1992 թվականներին։
  • ԱՄՆ թենիսի հավաքականի կազմում Դևիսի Գավաթի մրցաշարի հաղթող 1990 թվականին։
  • ԱՄՆ հավաքականի կազմում Աշխարհի թիմային առաջնության հաղթող 1993 թվականին։
  • ATP «Տարվա առաջընթաց» անվանակարգում մրցանակի դափնեկիր 1989 թվականին։

Պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է 2003 թվականին։

Թենիսիստի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1987-1992 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայքլ Չանգը թենիսի պատմության մեջ մնացել է որպես խաղացող, ով տիրապետում է ամենաշատ քանակի ռեկորդների «ամենաերիտասարդ…» նախածանցով։ Իր հաջողություններով աննախընթաց թենիսիստի պատանեկան կարիերան արդեն վաղ տարիքում իր վրա սևեռում մասնագետների ուշադրությունը։ Ազգային մակարդակում իր առաջին հաղթանակը Չանգը նվաճում է 12 տարեկանում։ Իսկ 13-ում նա հաղթում է «Ֆիեստա Բոուլ» մրցաշարում, նախատեսված 16 տարեկան խաղացողների համար։ Երկու տարի անց, 15 տարեկանում, Չանգը հաղթում է պատանիների շրջանում ազգային առաջնությունում (մինչև 18 տարեկան) և հարդային ծածկույթի վրա կարգավիճակով նմանատիպ մրցաշարում։ Որպես մրցանակ կազմակերպիչների կողմից արժանանալով հրավերքի (wild card) 1987 թվականի ԱՄՆ բաց առաջնությանը, Մայքլ Չանգը դառնում է ամենաերիտասարդ թենիսիտը (տղամարդկանց շրջանում), ով կարողանում է հաղթանակ տանել մրցաշարի մենախաղի հիմնական «ցանցում»։ Առաջին շրջանում նա առավելության է հասնում ավստրալիացի Մակնամի նկատմամբ՝ 6-3, 6-7, 6-4, 6-4, իսկ երկրորդում համառ մրցակցություն է ցույց տալիս ավելի լուրջ մրցակցի, Թոփ-100-յակի թանիսիտ, նիգերիացի Օդիզորին՝ 1-6, 2-6, 7-6, 6-3, 4-6։ Մեկ ամիս անց, Սքոթսդեյլում (Tennis Channel Open), Մայքլը դառնում է ամենաերիտասարդ թենիսիտը, ով հասնում է ATP մրցաշարերի կիսաեզրափակիչ։ Նույն, 1987 թվականին, Չանգը նվաճում է առաջին մրցաշարային հաղթանակը «մեծահասակների» մրցաշարում՝ հաղթանակի հասնելով Լաս Վեգասի չելենջերում։

Իսկ հաջողդ, 1988 թվականը, երիտասարդ հրաշամանուկին համընդհանուր ճանաչում է բերում՝ պրոֆեսիոնալ կարիերան սկսելով դասակարգման աղյուսակի երկրորդ հարյուրյակի կեսերում, նա մրցաշրջանն ավարտում է Թոփ-30-ում, որի համար էլ նշվում է մրցաշարջանի ավարտին, որպես «Տարվա նորեկ ATP-ում» (այն ժամանակ մրցանակը ATP մրցանակի պաշտոնական կարգավիճակ չուներ)։ Չանգը նաև հասնում է իր նորամուտային տիտղոսի ATP տուրի մրցաշարերում՝ Սան Ֆրանցիսկոյում (16 տարեկան և 7 ամսական հասակում), մրցակիցներին չզիջելով և ոչ մի սեթ։ Իսկ ամենանշանակալիցը՝ այդ մրցաշրջանում, կրկին դառնում է նպա մասնակցությունը ԱՄՆ բաց առաջնությունում։ Այնտեղ Մայքլը հաղթելով երկու անընդմեջ ծանր հինգ սեթանոց մրցախաղում (երկրորպդ և երրորդ շրջան), 1/8 եզրափակիչում զիջում է իր հայրենակից (Անդրե Աղասի)ին (աշխարհի թիվ 4 ռակետ)։

1989 թվականը առաջընթացային տարի է դառնում Մայքլ Չանգի համար, որի ընթացքում նա ներխուժում է համաշխարհային թենիսի վերնախավ։ Մեկնարկելով դասակարգման աղյուսակի 30-րդ հորիզոնականից, նա մրցաշարջանն ավարտում է հինգերերոդ վարկանիշով, դառնալով ամենաերիտասար թենիսիտը, ով տեղ է գտնում Թոփ 5-յակում։ Այդ նվաճման համար նա արժանանում է «Տարվա առաջընթաց» անվանակարգում ATP մրցանակի։ Դրան նպաստում է կայուն, առանց խափանումների խաղը տաս ամսվա ընթացքում։ Մասնակցություն ունենալով 17 մրցաշարերում, Մայքլը միայն նրանցից մեկում (Սքոթսդեյլ) չի կարողանում հասնել մինչև 1/8 եզրափակիչ, առաջին շրջանի մրցախաղում զիջելով Ստեֆան Էդբերգին։

1989 թվականին շվեդի հետ Մայքլը հանդիպում է ևս երկու անգամ և երկու հանդիպումներն էլ ավարտվում են ամերիկացու օգտին։ Այդ հանդիպումներից մեկը կայանում է Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչում և ավարտվում է երիտասարդ թենիսիտի հաղթանակով՝ 6-1, 3-6, 4-6, 6-4, 6-2։ Հաղթելով Փարիզում (17 տարեկան և 3 ամսական հասակում), Մայքլ Չանգը իրեն է ամրագրում ևս մեկ տարիքային ռեկորդ տղամարդկանց թենիսում՝ նա մինչ այժմ մնում է Մեծ Սաղավարտի տղամարդկանց մրցաշարի մենախաղի ամենաերիտասարդ հաղթողը։

Այդ նույն «Ռոլան Գարոս»-ում, բացի եզրափակիչ խաղից, որը համառ պայքարում ավարտվում է երիտասարդ ամերիկացի թենիսիստի հաղթանակով, կայանում է ևս մեկ դրամատիկական մրցախաղ, որը, անկասկած, արժանի է առանձնահատուկ ուշադրության։ Չորրորդ շրջանում Մայքլ Չանգը իր կարիերայում առաջին անգամ կարողանում է առավելության հասնել ATP դասակարգման աղյուսակի առաջատարի նկատմամբ՝ այդ պահին աշխարհի առաջին ռակետ հանդիսանում էր Իվան Լենդլը։ Բացի այդ, մրցախաղը հագեցած էր մարզական բնույթի բազմաթիվ ելևէջներով (զիջելով առաջին երկու սեթը, Չանգը կարողանում է հաղթանակ տանել՝ 4-6, 4-6, 6-3, 6-3, 6-3), այն ուներ նաև ակնհայտ քաղաքական աստառ։ Այդ մասին բավականին մանրամասն պատմվել է, այդ թվում նաև մասնագիտական ԶԼՄ-ների կողմից[4] [5][6]։

Վառ և հուզական «վերելքներով» հագեցած 1989 թվականի մրցաշրջանից հետո, 1990 թվականին սկսվում է, այդ դեպքերում համարյա անխուսափելի, անկում։ Մայքլ Չանգի խաղը դադարում է անակնկալ լինել մրցակիցների համար, իսկ նրա՝ առաջին տասնյակի թենիսիտի նկատմամբ հաղթանակը հանդիսանում էր արժեքավոր մրցանակ։ Քանի որ, այն տարիների ATP վարկանիշի առանձնահատկություններից մեկը հանդիսանում էր, այսպես կոչված բոնուսային միավորների հաշվարկումը՝ իրենից բարձր վարկանիշով թենիսիստի նկատմամբ հաղթանակի համար։

Մայքլ Չանգը սկսում է ավելի հաճախ պարտվել մրցաշարերի առաջին իսկ շրջանում, իսկ 1990 թվականին սակավաթիվ հաղթանակների ուրախությունը կապված էր, բացառավես, Հյուսիսային Ամերիկայի հարդային ծածկույթների վրա ելույթներով։ Նա նվաճում է կարիերայում առաջին չեմպիոնական տիտղոսը «Մասթերս» շարքում, հաղթանակ տանելով կանադական փուլում (Տորոնտո)։ Մրցաշարի ընթացքում նա հերթակըանությամբ հաղթանակներ է տանում մի քանի ուժեղ հայրենակիցների նկատմամբ՝ Դևիդ Ուիտոնի, 1/8 եզրափակիչում, Անդրե Աղասիի և Փիթ Սամփրասի, համապատասխանաբար, քառորդ եզրափակիչում և կիսաեզրափակիչում։ Իսկ որոշիչ մրցախաղում, որտեղ նրան դիմակայում էր փորձառու Ջեյ Բերգերը, Չանգի կողմից հաղթանակը նվաճվում է երրորդ սեթի թայ-բրեյքում։

Նմանատիպ սցենարով է զարգանում նաև հաջորդ մրցաշարի եզրափակիչը Լոս Անջելեսում, որտեղ Չանգը հասնում է մեկ շաբաթ անց։ Սակայն այս անգամ առավելության հասնել Ստեֆան Էդբերգի նկատմամբ ամերիկացուն չի հաջողվում՝ որոշիչ խաղի երկու թայ-բրեյքներում էլ հաղթանակ է տանում շվեդը։ «Հայրենի» հարդում հաջող ամառային շառքը Մյքլին թույլ է տալիս որոշակի չափով փոխհատուցել 1990 թվականի մրցաշրջանի անհաջող մեկնարկից հետո կորցված միավորները, և հատկապես, «Ռոլան Գարոս»-ից հետո, որտեղ նա 14-րդ հորիզոնականից նահանջում է 24-րդ հորիզոնական։ Այդ պատճառով, տարվա վերջին, «անկումը» այդքան էր ողբերգական չէր նայվում՝ Չանգը մրցաշրջանը եզրափակում է 15-րդ հորիզոնականում։

եվ, գուցե, 1990 թվականի առավել հիշարժան դրվագ դառնում է թենիսիտի ելույթը ազգային հավաքականի կազմում։ նախորդ մրցաշրջանում նորամուտելով Պարագվայի հավաքականի դեմ առաջին շրջանի մրցախաղում, Մայքլը որոշակի ժամանակով ընդհատում է իր ելույթները Դևիսի Գավաթում։ Վերսկսելով այն 1990 թվականի խաղարկության կիսաեզրափակիչ փուլում, նա դառնում է ամերիկյան հավաքականի հաջողության արարիչը։ Արտեգնա մրցախաղը ավստրիացիների հետ շատ դժվար էր դասավորվում՝ Չանգը մեկնարկային խաղում զիջում է Թոմաս Մուստերին, իսկ հաջորդ անգամ կորտ է դուսբ գալիս հինգերորդ եզրափակիչ խաղում, որն էլ դառնում է որոշիչ։ Համառ պայքարում Չանգը հաղթանակը «պոկում է» Հորստ Սկոֆից՝ 3-6, 6-7, 6-4, 6-4, 6-3, 3-2 հաշվով հաղթանակ բերելով ԱՄՆ թենիսի հավաքականին և 1984 թվականից ի վեր առաջին ուղեգիրը խաղարկության եզրափակիչ։

Իսկ արդեն 1990 թվականի Դևիսի Գավաթի եզրափակիչ խաղը ամերիկացիների համար, ովքեր խաղում էին տանը, դառնում է «հեշտ զբոսանք»։ Հաղթանակ տանելով ավստրալիացիների հետ մրցախաղի առաջին երեք հանդիպումներում, ԱՄՆ թենիսի հավաքականը նվաճում է իր համար հոբելյանական՝ 30-րդ գավաթը այդ խոշոր ամենամյա մրցաշարում, որն ունի Աշխարհի թիմային առաջնության ոչպաշտոնական կարգավիճակ։ Իսկ Մայքլ Չանգը, երեք սեթում առավելության հասնելով Դարեն Կեհիլի նկատմամբ, իր ռեկորդների հավաքածում լրացնում է ևս մեկ նվաճումով՝ որպես Դևիսի Գավաթի հաղթական եզրափակիչ խաղի ամենաերիտասարդ մասնակից (18 տարեկան և 9 ամսական)։

Հաջորդ՝ 1991 թվականը, չի նշանավորվում որևէ նշանակալից հաջողությամբ։ Կայուն անցնելով, նվազագույնը, համարյա բոլոր մրցաշարերի երկու-երեք շրջան, Մայքլը, այնուամենայնիվ, ոչ մի կերպ չի կարողանում հասնել մրցաշարի որոշիչ փուլ։ Այդ տարի նրա ճանապարհը հաճախ արգելափակում էին Ստեֆան Էդբերգը և Բորիս Բեկկերը, ովքեր համառ մրցակցություն էին վարում վարկանիշի վերին հորիզոնականի համար։ Բացառություն է կազմում մրցաշրջանի ավարտը, որում Չանգը կարողանում է նվաճել միակ տիտղոսը (Բիրմինգհեմ, Մեծ Բրիտանիա) և հասնել մինչև Մեծ Սաղավարտի գավաթի եզրափակիչ, որտեղ նրան կանգնեցնում է Դևիդ Ուիտոնը։

Իսկ 1992 թվականին Մայքլ Չանգին հատկապես հաջողվում է մրցաշրջանի առաջին կեսը։ Սկսելով այն ATP վարկանիշի նորաթուխ առաջատար Ջիմ Կուրիեին «շնորհավորանքներով» (Չանգ հաղթում է նրան (6-3 6-3) Սան Ֆրանցիսկոյի մրցաշարի որոշիչ խաղում), Մայքլը շարունակում է կրկնել իր հայրենակցի նախորդ տարվա հաջողությունները։ Նա մեկը մյուսի հետևից հաղթում է ԱՄՆ-ում «Մասթերս» շարքի երկու գարնանային մրցաշարերում՝ Ինդիան Ուելս և Մայամի։ Եվ, եթե նրանցից առաջինում, նա հաղթարշավի ճանապարհին չի հանդիպում Թոփ-20-յակի և ոչ մի խաղացողի, ապա երկրորդում նրան կրկին հարկ է լինում բախվել Կուրիեի հետ՝ կրկին հանդես եկող որպես «դասակարգման» առաջատար։ Կիսաեզրափակիչ մենամարտում Մայքլ Չանգը, ևս մեկ անգամ, վստահորեն առավելության է հասնում աշխարհի առաջին ռակետի նկատմամբ՝ 6-2, 6-4։

Սակայն, այդ տարի փայլուն խաղ ցուցադրող Ջիմ Կուրիեն, շուտով կարողանում է ռևանշ վերցնել Չանգից։ Հաղթելով նրան (7-5, 6-3) Հոնգ Կոնգի մրցաշարի (Salem Open) եզրափակիչում։ Նաև, չի կարելի չնշել նաև այն, որ նմանատիպ «դուբլ» (միևնույն տարում Ինդիան Ուելս և Մայամի՝ «Մասթերս» շարքի խոշորագույն մրցաշարեր) հետագայում հաջողվել է միայն շատ քիչ թենիսիտների նրանցից, ում հաշվարկում նշվում է դասակարգման աղյուսակի առաջին հորզոնականը (Փիթ Սամփրաս, Անդրե Աղասի, Մարսելո Ռիոս և Ռոջեր Ֆեդերեր)։ Այլ ելույթների արդյունքներից առավել նշանակալից է դառնում նախորդ տարվա հաջողության կրկնությունը՝ Մեծ Սաղավարտի գավաթի եզրափակիչ։ Սակայն այս անգամ ևս մրցաշարում հաղթել Մայքլին չի հաջողվում, նա երեք սեթում զիջում է Միխաել Շտիխին։

1993-1997 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականը դառնում է իրական կայունության ձեռք բերման տարի, այն, ինչը յուրահատուկ է բարձր մակարդակի խաղացողի։ Եթե նախորդ մրցաշրջանում մեծ ջանքերը ծախսվել էին Թոփ-10-յակ վերադառնալու համար, ապա 1993 թվականը, համարյա ամբողջովին, անց է կացվում լավագույն տասնյակում։ Բացառությամբ ամռան սկզբին մրցաշրջանի կարճ «խոտածածկի» շրջանից։ Եվ կարևորը, Մայքլ Չանգը սկում է հաճախ հաղթել՝ իր կարիերայում առաջին անգամ նա մրցաշրջանի ընթացքում տոնում է երեք մրցաշարային հաղթանակից ավել։

1993 թվականի մրցաշրջանը սկսելով Ջակարտայում (Jakarta Open) չեմպիոնական տիտղոսից, Չանգն այն շարունակում է ԱՄՆ-ում մրցաշարերի կիսաեզրափակիչներով և մինչ մրցաշրջանի գրունտային մասի սկիզբը հասցնում է հաղթանակ տանել Օսակայի (ATP Osaka) մրցաշարում։ Գրուտի վրա Մայքլի ամենանշանակալիցը դառնում է մասնակցությունը Աշխարհի թիմային առաջնությունում, որտեղ ԱՄՆ թենիսի հավաքականը (Փիթ Սամփրաս, Մայքլ Չանգ, Պատրիկ Մաքինրոյ և Ռիչի Ռենեբերգ կազմով) կարողանում է նվաճել 1990-ական թվականների միակ հաղթանակը, եզրափակիչ խաղում առավելության տասնելով տանտերերի՝ գերմանացիների նկատմամբ։

Ամերիկյան հարդային ծածկույթի վրա ամառային փուլը Չանգի համար ավանդապես դասավորվում է հաջող։ Այս անգամ նրան հաջողվում է հաղթանակ «Մասթերս» շարքի Ցինցինատիի մրցաշարում (որոշիչ հանդիպումը Մայքլը շահում է Ստեֆան Էդբերգից), ինչպես նաև եզրափակիչներ Լոս Անջելեսի (Farmers Classic) և Նյու Յորքի (Waldbaum's Hamlet Cup) մրցաշարերում։ ԱՄՆ բաց առաջնությունից հետո, որում նա քառորդ եզրափակիչի խաղում պարտվում է մրցաշարի ապաա հաղթող Փիթ Սամփրասին՝ 7-6(7-0),6-7(2-7),1-6,1-6, Չանգը հաղթում է Կուալա Լումպուրի (Kuala Lumpur Open) մրցաշարում։ Այնուհետև, մրցաշարի աշնանային մասը շարունակում է Պեկինում (China Open) հաթանակով։

1994 թվականը դառնում է նմանապես հաջող, ինչպես նախորդը։ Վստահ անցկացնելով այն Թոփ-10-յակում, Մայքլ Չանգը հաղթում է վեց մրցաշարում։ Ընդ որում, նրանցից երքում0, պաշտպանելով նախոդ տարվա տիտղոսը՝ Ջակարտայում, Պեկինում և Ցինցինատիում։ Նրանց ավելանում են հաղթական մրցաշարերը Ֆիլադելֆիայում (U.S. Pro Indoor), Հոնգ Կոնգում (Salem Open) և Ատլանտայում (AT&T Challenge)։ Ինչպես նաև, եզրափակիչներ Սան Խոսեի (SAP Open) և Տոկիոյի (Rakuten Japan Open Tennis Championships) մրցաշարերում։ Չանգը բավականին հաջողակ էր նաև առաջին տասնյակի իր մրցակիցների հետ հանդիպումներում, մշտապես զիջելով միայն մրցաշրջանի առաջատար Փիթ Սամփրասին։

Այլ իրադարձություններց կարելի է նշել Մայքլի մասնակցությունը (ATP Բարի կամքի դեսպանի կարգավիճակում) Ասոցիացիայի բարեգործական ծրագրերին։ Իր անձնական հովանավորի՝ «Reebok» ընկերության աջակցությամբ, Չանգը դառնում է Ասիայում թենիսի զարգացման և տարածման լայնամասշտաբ գործունեության դեմքը։ եվ արդեն շատ շուտ նրա ջանքերը բարեգործական գործունեության ասպարեզում գնահատվում են բարձր մակարդակով։ 1995 թվականին Մայքլ Չանգը, հինգ ամերիկացի մարզիկների շարքում, դառնում է երկրում խոշորագույն «ԱՄՆ Today» հրատարկչության «Most Caring Athlete» ազգային մրցանակի դափնեկիր։

Կորտում նրան, նույնպես, հաջողություն էր սպասվում, համենայն դեպս, նախորդ մրցաշրջանների համեմատությամբ կատարվում է քայլ առաջ։ Համարյա ամբողջ տարին մնալով Թոփ-5-յակում՝ Մայքլ Չանգը եզրափակում է այն 5-րդ հորիզոնականում և կրկին պաշտպանում է իր չեմպիոնական տիտղոսները ATP երեք մրցաշարերում։ Հոնգ Կոնգում, Ատլանտայում և Պեկինում նրան հաջողվում է հաղթանակ տանել երրորդ անգամ անընդմեջ։ Իսկ Չինաստանի մայրաքաղաքում հաղթանակից մեկ շաբաթ առաջ, թենիսիստը հասնում է առաջին և միակ հաղթանակին Ճապոնիայի մայրաքաղաքում (Tokyo Indoor)։

Սակայն 1995 թվականի մրցաշրջանում ամենաուժեղ վերապրումները կապված էին Մեծ Սաղավարտի մրցաշարերի հետ։ Եթե նախկինում Մայքլը ունենում էր ամենամյա միայն մեկ իրական հաջող Մեծ Սաղավարտի մրցաշար, որը նա ավարտում էր քառորդ եզրափակիչից ոչ շուտ, ապա 1995 թվականին այդպիսի արդյունքի նա կարողանում է հասնել երեք անգամ։ եվ, չնայած, երեք դեպքերից և ոչ մեկում նրան այդպես էլ չի հաջողվում տիտղոս նվաճել, ամեն ինչ բացատրվում է նրան պարտության մատնած թենիսիստների անունները։

Տարին սկսելով Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչով, որտեղ նա կանգնեցվում է ATP դասակարգման աղյուսակի առաջատար Փիթ Սամփրասի կողմից (7-6, 3-6, 4-6, 4-6), Մայքլ Չանգը կարողանում է վեց տարի անց հասնել մինչև «Ռոլան Գարոս»-ի եզրափակիչ։ Սակայն որոշիչ խաղում նա ոչինչ չի կարողանում հակադրել այդ տարի գրունտի վրա գործնականում անպարտելի Թոմաս Մուստերին՝ 5-7, 2-6, 4-6։ Եվ, վերջպես, ԱՄՆ բաց առաջնության քառորդ եզրափակիչում նրա ճանապարհը արգելափակում է վաղեմի ծանոթ Ջիմ Կուրիեն՝ 6-7, 6-7, 5-7։

Անհնարին է անուշադրության մատնել նաև ևս մեկ նվաճում 1995 թվականին, որը տեղի է ունենում արդեն մրցաշրջանի վերջին մոտ։ Ավանդապես արագ ծածկույթի վրա անց կացվող Ամփոփիչ մրցաշարը, որը այդ ժամանակ անվանվում էր «ATP Աշխարհի առաջնություն», միշտ անհարմար էր Չանգի համար՝ և նախորդ խաղարկություններում, և հետագա խաղարկություններոում նա չէր կարողանում հաղթահարել խմբային փուլը։ Սակայն 1995 թվականին ամեն ինչ այլ կերպ է դասավորվում։ Հաշվեհարդար տեսնելով Մեծ Սաղավարտի մրցաշարերի իր «վիրավորողներ» Թոմաս Մուստերի և Ջիմ Կուրիեի՝ խմբային փուլում և Փիթ Սամփրասի նկատմամբ (6-4, 6-4) կիսաեզրափակիչում, Մայքլ Չանգը կարիերայում միակ անգամ դուրս է գալիս մրցաշարի եզրափակիչ։ Սակայն, ավաղ, ոչինչ չի կարողանում հակադրել Բորիս Բեկկերի հուժկու գրոհներին և այն հզոր աջակցությանը, որը գերմանացուն ցուցաբերում էին հարազատ տրիբունաները՝ 6-7, 0-6, 6-7։

Բեկկերի հետ նրանք կրկին կհանդիպեն եզրափակիչում, արդեն հաջորդ մրցաշրջանի մեկնարկին, երբ կվիճարկեն չեմպիոնական տիտղոսը Մելբուրնի մրցաշարում։ Եվ կրկին հաղթանակը բաժին է հասնում գերմանացի թենիսիստին՝ 6-2, 6-4, 2-6, 6-2։ Այնուհետև, մի քանի անընդմեջ ծանրակշիռ և արդյունավետ ելույթները ամերիկյան կորտերում, պսակվում են հաղթանակով Ինդիան Ուելսում՝ 1996 թվականի մրցաշրջանի «Մասթերս» շարքի առաջին մրցաշարում։ Սակայն չանգի համր հիմնական իրադարձությունները ծավալվում են ամռանը։ Նրա կատարմամբ աննախադեպ ելույթների շարքը հայրենիքում, Մայքլին բերում են կարիերայում վարկանիշի բարձրագույն՝ 2-րդ հորիզոնականը ATP դասակարգման աղյուսակում։

ԱՄՆ վերադառնալով ձախողված Ուիմբլդոնի մրցաշարից (պարտություն առաջին շրջանում), Չանգը իրար ետևից հաղթանակ է տանում երկու մրցաշարում՝ Լոս Անջելես և Վաշինգտոն, իսկ այնուհետև հասնում է մինչև Ցինցինատիի «Մասթերս» շարքի մրցաշարի եզրափակիչ, որտեղ զիջում է Անդրե Աղասիին։ Սակայն շուտով հնարավորություն է ստանում «վերադարձնել պարտքը»՝ ԱՄՆ բաց առաջնության կիսաեզրափակիչում Չանգը վստահ ռևանշի է հասնում, հայրենակցին հաղթելով 6-3, 6-2, 6-2 հաշվով։ Սակայն եզրափակիչը կրկին հիսաթափություն է բերում։ Մեկ այլ ամերիկացի՝ Փիթ Սամփրասը, խաղ է քաշում կարիերայում երկրորդ անգամ Մեծ Սաղավարտի մրցաշարում տիտղոսին տիրելու Չանգի հույսերի վրա (1-6, 4-6, 6-7)։ Միակ սփոփանքը դառնում է 2-րդ հորիզոնականը դասակարգման աղյուսակում, որը բաժին է հասնում ըստ մրցաշարի արդյունքների, որը Մայքլը կարողանում է պահպանել մինչև մրցաշրջանի ավարտը։

Նախորդ մրցաշրջանի արդյունքները Չանգին հնարավորություն են տալիս պայքարելու լավագույնների շարքում տեղի համար 1997 թվականի մրցաշրջանի ընթացքում։ Դրանում ոչ քիչ աստիճանով նպաստում են մրցաշրջանի ATP մրցաշարերի եզրափակիչներում պարտությունների բացակայությունը։ Այդ տարի Մայքլ Չանգը հինգ անգամ խաղացել է որոշիչ հանդիպումներ և բոլորում հաթղանակի է հասել։ Նրանցից առաջինը թվագրվում է փետրվարով։ Չկարողանալով պաշտպանել վարկանիշային միավորները նախորդ տարվա Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչի համար (1997 թվականին, կիսաեզրափակիչ փուլում, նրան կանգնեցնում է Կառլոս Մոյան), ամերիկացին ստիպված էր բաց թողածը լրացնել հայրենիքում մրցաշարերով, ինչը նրան փայլուն կերպով հաջողվում է։ Չանգը անընդմեջ հաղթում է երկու մրցաշարում, սկզբում Մեմֆիսում (Regions Morgan Keegan Championships and The Cellular South Cup), իսկ այնուհետև՝ Ինդիան Ուելսում (Indian Wells Masters)։ Իսկ մի փոքր դադարից հետո, ևս մեկ դուբլ է տալիս՝ Հոնգ Կոնգ (Hong Kong Open) և Օռլանդո (U.S. Men's ԳրունտCourt Championships)։

Նրա համար անհաջող Մեծ Սաղավարտի եվրոպական մրցաշարերից հետո, Մայքլի հույսերը կապված էին ամերիկյան հարդում մրցաշարերի շարքից, որը, հերթական անգամ, նրան հուսախաբ չի անում։ Նահանգներ վերադառնալուն պես, Չանգը պաշտպանում է իր չեմպիոնական տիտղոսը երկրի մայրաքաղաքի մրցաշարում (Legg Mason Tennis Classic)։ Արդյունավետ ելույթները նա շարունակում է Մոնրեալի և Ցինցինատիի Մասթերս մրցաշարերի կիսաեզրափակիչներով, ինչպես նաև ԱՄՆ բաց առաջնությունում, որտեղ նույնպես հասնում է մինչև կիսաեզրափակիչ, զիջելով Պատրիկ Ռաֆտերին՝ 3-6,3-6,4-6։

Նրա կողմից մրցաշարջանի այդ հատվածի հզոր անցկացումը նպաստում է թենիսիտի ազգային հավաքական հրավիրելուն, որտեղ նա Պատրիկ Ռաֆտերի և Մարկ Ֆիլիպուսիսի նկատմամբ երկու հաղթանակ տանելով սեպտեմբերին ավստրալիացիների հետ կայացած հանդտպման ժամանակ, օգնում է մտնելու 1997 թվականի Դևիսի Գավաթի եզրափակիչ։ Սակայն շվեդների հետ արտագնա խաղում ԱՄՆ թենիսի հավաքականը ակնհայտորեն ձախողում է (0-5), մասնավորապես, Մայքլ Չանգը պարտվում է երկու անձնական հանդիպումներում՝ Յոնաս Բյորկմանին և Մագնուս Լարսոնին։

1998-2003 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականից թենիսիստի պրոֆեսիոնալ կարիերան անկում է ապրում։ Մրցաշրջանը սկսելով ATP դասակարգման աղյուսակի 3-րդ հորիզոնականում, Մայքլն այն ավարտում է 29-րդ հորիզոնականում։ Դե նրա երրորդ, իրականում անհաջող մրցաշրջանն էր բարձր մակարդակի թենիսիտի մարզական կարիերայում։ Խոշոր մրցաշարերում նա դուրս էր մնում արդեն երկրորդ-երրորդ շրջանում։ Իսկ խոշոր հաջողությունների հնարավոր է լինում հասնել միայն ցածր դասի մրցաշարերում։ Եզրափակիչները Մեմֆիսում և Օռլանդոյում, իսկ այնուհետև, հաղթանակները Բոստոնում (U.S. Pro Tennis Championships) և Շանհայում (Kingfisher Airlines Tennis Open), նրան թույլ են տալիս որոշ ժամանակ պահպանել տեղը Թոփ-30-յակում։

Սակայն 1999 թվականին վարկանիշային նահանջը շարունակվում է։ տարիտի և վնասվածքների հետ միասին կորցնելով իր հիմնական խաղային խաղաքարտը՝ արագությունը, Մայքլ Չանգը չէր կարողանում հավասար պայքար մղել իր առավել երիտասարդ մրցակիցների հետ։ Սակայն, նույնիսկ այդ ժամանակ, վարպետությունը և փորձը թույլ են տալիս, երբեմն, առավելության տասնելու առաջին տասնյակի ներկայացուցիչների նկատմամբ։ Այսպես, Ցինցինատիում (Cincinnati Masters), Չանգը երեք սեթում հաղթում է Ալեքս Կորետխային, իսկ Փարիզում՝ նախկին առաջին ռակետ Մարսելո Ռիոսին։ Այնտեղ, ֆրանսիական մայրաքաղալում, նա հասնում է նաև վերջին նշանակալից հաջողության խոշոր մրցաշարերում, հասնելով մինչև 1999 թվականի «Մասթերս» շարքի եզրափակիչ մրցաշարի կիսաեզրափակիչ։

Իսկ 2000 թվականին են թվագրվում նաև Մայքլ Չանգի վերջին հաջողությունները ATP մրցաշարերում։ Սկզբում նա հասնում է մինչև նորզելանդական Օքլենդի մրցաշարի եզրափակիչ (Heineken Open)։ Իսկ այնուհետև դառնում է Լոս Անջելեսի մրցաշարի հաղթող, քաղաք, որը Հոնգ Կոնգի հետ միասին, նրան նվիրել են առավել քանակի եզրափակիչներ կարիերայի ընթացքում (5)։ Դրանից հետո, Մայքլ Չանգը միայն մեկ անգամ է կարողանում ATP-տուրի պաշտոնական մրցաշարերում հաղթահարել եերրորդ շրջանի արգելքը՝ 2001 թվականի ամռանը նա Վաշինգտոնի մրցաշարի (Legg Mason Tennis Classic) կիսաեզրափակիչում զիջում է համաշխարհային թենիսի ծագող աստղ Էնդի Ռոդիկին՝ 4-6, 3-6։ Մրցահարթակ է դուրս գալիս թենիսիստների նոր սերունդ, հզոր և ունիվերսալ խաղացողներ, որոնց հետ մրցակցելը Չանգի ուժերից վեր էր։

Սակայն, նաև այն ժամանակ, նա մարտիկ էր մնում ըստ խառնվածքի, անակնկալներ մատուցելով ամենաուժեղ մրցակիցներին։ Լինելով դասակարգման աղյուսակի արդեն երկրորդ հարյուրյակի խաղացող, 2002 թվականի ամռանը Մայքլը առավելության է հասնում առշարհի երրորդ ռակետ Թոմի Հաասի նկատմամբ՝ Ցինցինատիի «Մասթերս» շարքի մեկնարկային հանդիպման ժամանակ՝ (6-3, 6-2)։ Այդ ժամանակաշրջանում՝ սկսած 2002 թվականից, նա սկսում է առավել հաճախ մասնակցություն ունենալ «Չելենջեր» շարքի մրցաշարերում։ Այնտեղ նրա առավել նշանակալից հաջողությունը (2002 թվականի ապրիլ) դառնում է հաղթանակը Կալաբասաս քաղաքում տեղի ունեցող մրցաշարում։ Իսկ պրոֆեսիոնալ թենիսի հետ Մայքլ Չանգը հրաժեշտ է տալիս ԱՄՆ բաց առաջնությունում, 2003 թվականի օգոստոսի 26-ին, չիլիացի Ֆերնանդո Գոնսալեսի հետ առաջին շրջանի հանդիպումով (3-6, 5-7, 7-5, 4-6)։

Ելույթները վետերանների շրջանում և գործունեությունը կորտից դուրս[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատ Քեշը, Չանդա Ռուբինը, Մարտինա Նավրատիլովան և Մայքլ Չանգը 2010 թվականի Չեմպիոնների մրցաշարում

Դեռևս 2001 թվականին, լինելով պրոֆեսիոնալ թենիսիստ, Մայքլ Չանգը դառնում է Պեկինը 2008 թվականի Օլիմպիական խաղերի մայրաքաղաք ընտրելու Կոմիտեի անդամ։ Իսկ 2002 թվականին լույս է տեսնում մարզիկի ինքնակենսագրական գիրքը՝ «Պահպանելով մատուցումը. համառությունը կորտում և նրանից դուրս» (անգլ.՝ «Holding Serve: Persevering On and Off the Court»).

2006 թվականին Մայքլ Չանգը վերադառնում է բարձր մակարդակի պաշտոնական մրցաշարեր. մարտի 10-ին նա Ջիմ Կուրիե դեմ կորտ է դուրս գալիս Ֆլորիդայի The Oliver Group Champions Cup մրցաշարի մեկնարկային խաղում։ Այդպես են սկսվում նրա ելույթները «Թենիսի չեմպիոնների շարք»-ում (անգլ.՝ Champions Series Tennis), որտեղ նա, 2010 թվականի մրցաշարի ավարտի պահին, զբաղեցնում էր 10-րդ հորիզոնականը (այդ շարքում Չանգի առավելագույն դիրքը՝ 6-րդ)[7]։

2008 թվականի հուլիսին, նրա մարզական հաջողությունների հիշատակը հավերժացվում է Թենիսի փառքի միջազգային սրահում[8][9]։ Այդ նույն ժամանակ, 2008 թվականին, Մայքլ Չանգը նորամուտում է ATP Չեմպիոնների մրցաշարում (ATP Champions Tour), հոլլանդական Էյնդհովեն քաղաքի փուլում, մեկ այլ վետերան-նորամուտող, ռուսաստանցի Եվգենի Կաֆելնիկովի դեմ մրցախաղում[10]։ ATP վետերանների մրցաշարում ամերիկացի թենիսիտի ամենանշանակալից մրցանակը դառնում է փարիզյան փուլի եզրափակիչի մասնակցի մրցանակը, որտեղ նա, 2009 թվականի աշնանը, որոշիչ հանդիպումում զիջում է շվեդ Թոմաս Էնկվիստին։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի հոկտեմբերի 18-ին Մայքլ Չանգկ ամուսնանում է նույնպես պրոֆեսիոնալ թենիսիտուհի Ամբեր Լյուի (անգլ.՝ Amber Liu) հետ[11]։ Զույգն ունի երկու դուստր՝ Լանի (ծնվել է 2010 թվականի դեկտեմբերի 9-ին) և Մայլի (ծնվել է 2013 թվականի փետրվարին)։

Այժմ Մայքլ Չանգը բնակվում է Կալիֆոռնիայի Օրինջ շրջանում։ Սիրում է ձկնորսություն։

Մենախաղային վարկանիշը մրցաշրջանի վերջում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշրջան Վարկանիշ
2002 124
2001 94
2000 32
1999 48
1998 29
1997 3
1996 2
1995 5
1994 6
1993 8
1992 6
1991 15
1990 15
1989 5
1988 30

Մասնակցություն Մեծ Սաղավարտի մրցաշարերի եզրափակիչներում (4)[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենախաղ (1+3)[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունք Թվական Մրցաշար Ծածկույթ Մրցակից հաշիվ
Հաղթանակ 1989 Ֆրանսիայի բաց առաջնություն Գրունտ Շվեդիա Ստեֆան Էդբերգ 6–1, 3–6, 4–6, 6–4, 6–2
Պարտություն 1995 Ֆրանսիայի բաց առաջնություն Գրունտ Ավստրիա Թոմաս Մուստեր 5–7, 2–6, 4–6
Պարտություն 1996 Ավստրալիայի բաց առաջնություն Հարդ Գերմանիա Բորիս Բեկկեր 2–6, 4–6, 6–2, 2–6
Պարտություն 1996 ԱՄՆ բաց առաջնություն Հարդ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Փիթ Սամփրաս 1–6, 4–6, 6–73

Մասնակցություն Մասթերս Գավաթի և Մեծ Սաղավարտի գավաթի եզրափակիչներում (3)[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենախաղ (0+3)[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունք Թվական Մրցաշար Քաղաք Մրցակից Հաշիվ
Պարտություն 1991 Մեծ Սաղավարտի գավաթ Գերմանիա Գերմանիա
Մյունխեն
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Դևիդ Ուիտոն 5–7, 2–6, 4–6
Պարտություն 1992 Մեծ Սաղավարտի գավաթ Գերմանիա Գերմանիա
Մյունխեն
ԳերմանիաՄիխաել Շտիխ 2–6, 3–6, 2–6
Պարտություն 1995 Մասթերս Գավաթ Գերմանիա Գերմանիա
Հաննովեր
Գերմանիա Բորիս Բեկկեր 6–73, 0–6, 6–75

Մասթերս շարքի մրցաշարերի եզրափակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենախաղ (9)[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունք Թվական Մրցաշար Ծածկույթ Մրցակից Հաշիվ
Հաղթանակ 1990 Canada Masters
Տորոնտո
Հարդ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջեյ Բերգեր 4–6, 6–3, 7–6(7–2)
Հաղթանակ 1992 Indian Wells Masters
Ինդիան Ուելս
Հարդ Ռուսաստան Անդրեյ Չեսնոկով 6–3, 6–4, 7–5
Հաղթանակ 1992 Miami Masters
Մայամի
Հարդ Արգենտինա Ալբերտո Մանչինի 7–5, 7–5
Հաղթանակ 1993 Cincinnati Masters
Ցինցինատի
Հարդ Շվեդիա Ստեֆան Էդբերգ 7–5, 0–6, 6–4
Հաղթանակ 1994 Cincinnati Masters
Ցինցինատի
Հարդ Շվեդիա Ստեֆան Էդբերգ 6–2, 7–5
Պարտություն 1995 Cincinnati Masters
Ցինցինատի
Հարդ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Անդրե Աղասի 5–7, 2–6
Հաղթանակ 1996 Indian Wells Masters
Ինդիան Ուելս
Հարդ Նիդերլանդներ Պաուլ Հաարհյուս 7–5, 6–1, 6–1
Պարտություն 1996 Cincinnati Masters
Ցինցինատի
Հարդ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Անդրե Աղասի 6–7(4–7), 4–6
Հաղթանակ 1997 Indian Wells Masters
Ինդիան Ուելս
Հարդ Չեխիա Բոգդան Ուլիգրախ 4–6, 6–3, 6–4, 6–3

Մեծ Սաղավարտի, Գրան Պրիի և ATP տուրի մրցաշարերի եզրափակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենախաղ (58)[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշարեր
Մեծ Սաղավարտ (1–3)
Տարվա Ամփոփիչ մրցաշար (0–1)
ATP Մասթերս մրցաշար (7–2)
ATP Չեմպիոնների մրցաշար (5–4)
ATP World Series / Գրան Պրի (21–12)
Տիտղոսներ ըստ ծածկույթի
Հարդ (21–15)
Գրունտ (4–2)
Խոտածածկ (0–0)
Գորգ (9–7)
Տիտղոսներ ըստ ծածկի
Բաց երկինք (22–14)
Մարզարահ (12–10)
Արդյունք No. Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Մրցակից Հաշիվ
Հաղթանակ 1. 1988 սեպտեմբերի 26 SAP Open
Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ
Գորգ (i) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Յոհան Կրայկ 6–2, 6–3
Հաղթանակ 2. 1989 մայիսի 29 Ֆրանսիայի թենիսի բաց առաջնություն, Փարիզ Գրունտ Շվեդիա Ստեֆան Էդբերգ 6–1, 3–6, 4–6, 6–4, 6–2
Պարտություն 1. 1989 սեպտեմբերի 18 Los Angeles Open
Լոս Անջելես, ԱՄՆ
Հարդ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Աարոն Կրիկշտեյն 6–2, 4–6, 2–6
Հաղթանակ 3. 1989 նոյեմբերի 7 Ուիմբլդոն
Լոնդոն, Մեծ Բրիտանիա
Գորգ (i) Ֆրանսիա Գի Ֆորժե 6–2, 6–1, 6–1
Հաղթանակ 4. 1990 հուլիսի 23 Canada Masters
Տորոնտո, Կանադա
Հարդ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջեյ Բերգեր 4–6, 6–3, 7–6(7–2)
Պարտություն 2. 1990 հուլիսի 30 Լոս Անջելես, ԱՄՆ Հարդ Շվեդիա Ստեֆան Էդբերգ 6–7(4–7), 6–2, 6–7(3–7)
Պարտություն 3. 1990 նոյեմբերի 5 Ուեմբլի, Մեծ Բրիտանիա Գորգ (i) Շվեյցարիա Յակոբ Հլասեկ 6–7(7–9), 3–6
Հաղթանակ 5. 1991 նոյեմբերի 4 Բիրմինգհեմ, Մեծ Բրիտանիա Գորգ (i) Ֆրանսիա Գիյոմ Ռոյ 6–3, 6–2
Պարտություն 4. 1991 դեկտեմբերի 10 Մեծ Սաղավարին գավաթ
Մյունխեն, Գերմանիա
Գորգ (i) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Դևիդ Ուիտոն 5–7, 2–6, 4–6
Հաղթանակ 6. 1992 փետրվարի 3 Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ Հարդ (i) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջիմ Կուրիե 6–3, 6–3
Հաղթանակ 7. 1992 մարտի 2 Indian Wells Masters
Ինդիան Ուելս, ԱՄՆ
Հարդ Ռուսաստան Անդրեյ Չեսնոկով 6–3, 6–4, 7–5
Հաղթանակ 8. 1992 մարտի 13 Miami Masters
Մայամի, ԱՄՆ
Հարդ Արգենտինա Ալբերտո Մանչինի 7–5, 7–5
Պարտություն 5. 1992 ապրիլի 13 Hong Kong Open
Հոնգ Կոնգ
Հարդ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջիմ Կուրիե 5–7, 3–6
Պարտություն 6. 1992 դեկտեմբերի 8 Մեծ Սաղավարին գավաթ
Մյունխեն, Գերմանիա
Գորգ (i) Գերմանիա Միխաել Շտիխ 2–6, 3–6, 2–6
Հաղթանակ 9. 1993 հունվարի 11 ATP Jakarta
Ջակարտա, Ինդոնեզիա
Հարդ Գերմանիա Կարլ-Ուվե Շտեբ 2–6, 6–2, 6–1
Հաղթանակ 10. 1993 մարտի 29 ATP Osaka
Օսակա, Ճապոնիա
Հարդ Իսրայել Ամոս Մանսդորֆ 6–4, 6–4
Պարտություն 7. 1993 օգոստոսի 2 Լոս Անջելես, ԱՄՆ Հարդ Նիդերլանդներ Ռիխարդ Կրայչեկ 6–0, 6–7(3–7), 6–7(5–7)
Հաղթանակ 11. 1993 օգոստոսի 9 Cincinnati Masters
Ցինցինատի, ԱՄՆ
Հարդ Շվեդիա Ստեֆան Էդբերգ 7–5, 0–6, 6–4
Պարտություն 8. 1993 օգոստոսի 23 ATP Long Island
Լոնգ Իսլանդ, ԱՄՆ
Հարդ Շվեյցարիա Մարկ Ռոսե 4–6, 6–3, 1–6
Հաղթանակ 12. 1993 սեպտեմբերի 27 Կուալա Լումպուր, Մալայզիա Հարդ (i) Շվեդիա Յոնաս Սվենսոն 6–0, 6–4
Հաղթանակ 13. 1993 հոկտեմբերի 18 China Open
Պեկին, Չինաստան
Գորգ (i) Կանադա Գրեգ Ռուսեդսկի 7–6(7–5), 6–7(6–8), 6–4
Հաղթանակ 14. 1994 հունվարի 10 Ջակարտա, Ինդոնեզիա Հարդ Չեխիա Դավիդ Ռիկլ 6–3, 6–3
Պարտություն 9. 1994 հունվարի 31 SAP Open
Սան Խոսե, ԱՄՆ
Հարդ (i) Իտալիա Ռենցո Ֆուրլան 6–3, 3–6, 5–7
Հաղթանակ 15. 1994 փետրվարի 14 U.S. Pro Indoor
Ֆիլադելֆիա, ԱՄՆ
Գորգ (i) Նիդերլանդներ Պաուլ Հաարհյուս 6–3, 6–2
Պարտություն 10. 1994 ապրիլի 4 Japan Open Tennis Championship
Տոկիո, Ճապոնիա
Հարդ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Փիթ Սամփրաս 4–6, 2–6
Հաղթանակ 16. 1994 ապրիլի 11 Հոնգ Կոնգ Հարդ Ավստրալիա Պատրիկ Ռաֆտեր 6–1, 6–3
Հաղթանակ 17. 1994 ապրիլի 25 Verizon Tennis Challenge
Ատլանտա, ԱՄՆ
Գրունտ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Թոդ Մարտին 6–7(4–7), 7–6(7–4), 6–0
Հաղթանակ 18. 1994 օգոստոսի 8 Ցինցինատի, ԱՄՆ Հարդ Շվեդիա Ստեֆան Էդբերգ 6–2, 7–5
Պարտություն 11. 1994 հոկտեմբերի 10 Tokyo Indoor
Տոկիո, Ճապոնիա
Գորգ (i) Խորվաթիա Գորան Իվանիշևիչ 4–6, 4–6
Հաղթանակ 19. 1994 հոկտեմբերի 17 Պեկին, Չինաստան Գորգ (i) Շվեդիա Անդերս Յարիդ 7–5, 7–5
Պարտություն 12. 1995 փետրվարի 6 Սան Խոսե, ԱՄՆ Հարդ (i) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Անդրե Աղասի 2–6, 6–1, 3–6
Պարտություն 13. 1995 փետրվարի 20 Ֆիլադելֆիա, ԱՄՆ Գորգ (i) Շվեդիա Թոմաս էնկվիստ 6–0, 4–6, 0–6
Հաղթանակ 20. 1995 ապրիլի 17 Հոնգ Կոնգ Հարդ Շվեդիա Յոնաս Բյորկման 6–3, 6–1
Հաղթանակ 21. 1995 մայիսի 1 Ատլանտա, ԱՄՆ Գրունտ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Անդրե Աղասի 6–2, 6–7(6–8), 6–4
Պարտություն 14. 1995 մայիսի 29 Ֆրանսիայի բաց առաջնություն
Փարիզ, Ֆրանսիա
Գրունտ Ավստրիա Թոմաս Մուստեր 5–7, 2–6, 4–6
Պարտություն 15. 1995 օգոստոսի 7 Ցինցինատի, ԱՄՆ Հարդ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Անդրե Աղասի 5–7, 2–6
Հաղթանակ 22. 1995 հոկտեմբերի 9 Tokyo Indoor
Տոկիո, Ճապոնիա
Գորգ (i) Ավստրալիա Մարկ Ֆիլիպուսիս 6–3, 6–4
Հաղթանակ 23. 1995 հոկտեմբերի 16 Պեկին, Չինաստան Գորգ (i) Իտալիա Ռենցո Ֆուրլան 7–5, 6–3
Պարտություն 16. 1995 նոյեմբերի 14 Մասթերս Գավաթ
Հաննովեր, Գերմանիա
Գորգ (i) Գերմանիա Բորիս Բեկկեր 6–7(3–7), 0–6, 6–7(5–7)
Պարտություն 17. 1996 հունվարի 15 Ավստրալիայի բաց առաջնություն
Մելբուրն, Ավստրալիա
Հարդ Գերմանիա Բորիս Բեկկեր 2–6, 4–6, 6–2, 2–6
Հաղթանակ 24. 1996 մարտի 11 Ինդիան Ուելս, ԱՄՆ Հարդ Նիդերլանդներ Պաուլ Հաարհյուս 7–5, 6–1, 6–1
Պարտություն 18. 1996 ապրիլի 8 Հոնգ Կոնգ Հարդ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Փիթ Սամփրաս 4–6, 6–3, 4–6
Հաղթանակ 25. 1996 հուլիսի 15 Legg Mason Tennis Classic
Վաշինգտոն, ԱՄՆ
Հարդ Հարավաֆրիկյան Հանրապետություն Ուեյն Ֆերեյրա 6–2, 6–4
Հաղթանակ 26. 1996 հուլիսի 29 Լոս Անջելես, ԱՄՆ Հարդ Նիդերլանդներ Ռիխարդ Կրայչեկ 6–4, 6–3
Պարտություն 19. 1996 օգոստոսի 5 Ցինցինատի, ԱՄՆ Հարդ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Անդրե Աղասի 6–7(4–7), 4–6
Պարտություն 20. 1996 օգոստոսի 26 ԱՄՆ թենիսի բաց առաջնություն
Նյու Յորք, ԱՄՆ
Հարդ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Փիթ Սամփրաս 1–6, 4–6, 6–7(3–7)
Պարտություն 21. 1996 սեպտեմբերի 30 ATP Singapore
Սինգապուր
Գորգ (i) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջոնաթան Սթարք 4–6, 4–6
Հաղթանակ 27. 1997 փետրվարի 17 U.S. National Indoor Tennis Championships
Մեմֆիս, ԱՄՆ
Հարդ (i) Ավստրալիա Թոդ Վուդբրիջ 6–3, 6–4
Հաղթանակ 28. 1997 մարտի 10 Ինդիան Ուելս, ԱՄՆ Հարդ Չեխիա Բոգդան Ուլիգրախ 4–6, 6–3, 6–4, 6–3
Հաղթանակ 29. 1997 ապրիլի 7 Հոնգ Կոնգ Հարդ Ավստրալիա Պատրիկ Ռաֆտեր 6–3, 6–3
Հաղթանակ 30. 1997 ապրիլի 21 ATP Houston
Օռլանդո, ԱՄՆ
Գրունտ Հարավաֆրիկյան Հանրապետություն Գրանտ Սթաֆորդ 4–6, 6–2, 6–1
Հաղթանակ 31. 1997 հուլիսի 14 Legg Mason Tennis Classic
Վաշինգտոն, ԱՄՆ
Հարդ Չեխիա Պետր Կորդա 5–7, 6–2, 6–1
Պարտություն 22. 1998 փետրվարի 16 Մեմֆիս, ՄՄՆ Հարդ (i) Ավստրալիա Մարկ Ֆիլիպուսիս 3–6, 2–6
Պարտություն 23. 1998 ապրիլի 20 Օռլանդո, ԱՄՆ Գրունտ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջիմ Կուրիե 5–7, 6–3, 5–7
Հաղթանակ 32. 1998 օգոստոսի 24 U.S. Pro Tennis Championships
Բոստոն, ԱՄՆ
Հարդ Նիդերլանդներ Պաուլ Հաարհյուս 6–3, 6–4
Հաղթանակ 33. 1998 հոկտեմբերի 5 ATP Shanghai
Շանհայ, Չինաստան
Գորգ (i) Խորվաթիա Գորան Իվանիշևիչ 4–6, 6–1, 6–2
Պարտություն 24. 2000 հունվարի 10 ATP Auckland
Օքլենդ, Նոր Զելանդիա
Հարդ Շվեդիա Մագնուս Նորման 6–3, 3–6, 5–7
Հաղթանակ 34. 2000 հուլիսի 24 Լոս Անջելես, ԱՄՆ Հարդ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Յան-Մայքլ Գեմբլ 6–7(2–7), 6–3, ret.

Մասնակցություն թիմային մրցաշարերի եզրափակիչներում (3)[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղթանակներ (2)[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Մրցաշար Թիմ Մրցակից Հաշիվ
1990 Դևիսի Գավաթ Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Անդրե Աղասի, Ռիկ Լիչ, Ջիմ Պյու, Մայքլ Չանգ
Ավստրալիա Ավստրալիա
Դարեն Կեհիլ, Պատ Կեշ, Ջոն Ֆիցջերալդ, Ռիչարդ Ֆրոմբերգ
3-2
1993 ARAG World Team Cup Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Պատրիկ Մաքինրոյ, Ռիչի Ռենեբերգ, Փիթ Սամփրաս, Մայքլ Չանգ
{{{2}}} Գերմանիա
Պատրիկ Կյունեն, Կարլ-Ուվե Շտեբ, Միխաել Շտիխ
4-0

Պարտություններ (1)[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Մրցաշար Թիմ Մրցակից Հաշիվ
1997 Դևիսի Գավաթ Շվեդիա Շվեդիա
Յոնաս Բյորկման, Նիկլաս Կուլտի, Մագնուս Լարսոն
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Թոդ Մարտին, Փիթ Սամփրաս, Ջոնաթան Սթարկ, Մայքլ Չանգ
5-0

Մենախաղի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշար 1987 1988 1989 1990 1991 1992 1993 1994 1995 1996 1997 1998 1999 2000 2001 2002 2003 Հ–Պ ՀՄ
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիայի թենիսի բաց առաջնություն A A A A A 3 շրջան 2 շրջան A 1/2 Ե 1/2 2 շրջան 2 շրջան 1 շրջան 1 շրջան 1 շրջան A 21–10 0 / 10
Ֆրանսիայի թենիսի բաց առաջնություն A 3 շրջան Հ 1/4 1/4 3 շրջան 2 շրջան 3 շրջան Ե 3 շրջան 4 շրջան 3 շրջան 1 շրջան 3 շրջան 2 շրջան 1 շրջան 1 շրջան 38–15 1 / 16
Ուիմբլդոնի մրցաշար A 2 շրջան 4 շրջան 4 շրջան 1 շրջան 1 շրջան 3 շրջան 1/4 2 շրջան 1 շրջան 1 շրջան 2 շրջան A 2 շրջան 2 շրջան 2 շրջան A 18–14 0 / 14
ԱՄՆ թենիսի բաց առաջնություն 2 շրջան 4 շրջան 4 շրջան 3 շրջան 4 շրջան 1/2 1/4 4 շրջան 1/4 Ե 1/2 2 շրջան 2 շրջան 2 շրջան 1 շրջան 2 շրջան 1 շրջան 43–17 0 / 17
Հ-Պ 1–1 6–3 13–2 9–3 7–3 9–4 8–4 9–3 16–4 14–4 13–4 5–4 2–3 4–4 2–4 2–4 0–2 120–56 1 / 57
Օլիմպիական խաղեր
Օլիմպիադա NH A ՉՄ 2 շրջան ՉՄ A ՉՄ 1 շրջան ՉՄ 1-2 0 / 2
Տարվա ամփոփիչ մրցաշար
Մասթերս Գավաթ ՉՄ Խ ՉՄ Խ Խ Խ Ե Խ Խ Չի մասնակցել 7–16 0 / 7
ATP Մասթերս
Indian Wells Masters
Ինդիան Ուելս
A 1 շրջան 1/4 A 1/4 Հ 1/2 3 շրջան 3 շրջան Հ Հ A 1 շրջան 2 շրջան 1 շրջան 1 շրջան 1 շրջան 28–11 3 / 14
Miami Masters
Մայամի
A A A A 3 շրջան Հ 1 շրջան 3 շրջան 2 շրջան 1/4 2 շրջան A 1 շրջան 2 շրջան 2 շրջան 1 շրջան 2 շրջան 18–11 1 / 12
Monte Carlo Masters
Մոնտե Կարլո
A A A A A A A A A 1 շրջան A A A 1 շրջան 1 շրջան A A 0–3 0 / 3
Rome Masters
Հռոմ
A A A 1 շրջան A 1/4 1 շրջան 1/2 2 շրջան 1/4 A 1 շրջան 1/4 2 շրջան 2 շրջան A A 17–10 0 / 10
Hamburg Masters
Համբուրգ
A A A 1 շրջան A 2 շրջան 1 շրջան A A A A 2 շրջան 1 շրջան 1 շրջան 2 շրջան A A 3–7 0 / 7
Canada Masters
Տորոնտո
A A A Հ 1 շրջան A 3 շրջան 3 շրջան 1/4 A 1/2 A 3 շրջան 2 շրջան 1 շրջան A A 15–8 1 / 9
Cincinnati Masters
Ցինցինատի
A 1/4 1/4 1/4 3 շրջան 1/2 Հ Հ Ե Ե 1/2 2 շրջան 1/4 1 շրջան 2 շրջան 3 շրջան 1 շրջան 41–14 2 / 16
Madrid Masters
Ստոկհոլմ
A A A 3 շրջան A A A 2 շրջան A A A A A A A A A 1–2 0 / 2
Paris Masters
Փարիզ
A A 1/4 1 շրջան 1/2 2 շրջան 3 շրջան 1/2 1/4 3 շրջան 2 շրջան 1 շրջան 1/2 3 շրջան A A A 18–12 0 / 12
Պարտություններ 0 0 1 2 1 2 2 3 5 5 0 2 0 1 0 0 0 24
Տիտղոսներ 0 1 2 1 1 3 5 6 4 3 5 2 0 1 0 0 0 34
Ընդամենը Հ-Պ 4–4 23–13 47–17 36–21 47–20 57–23 66–21 66–21 65–19 65–19 57–21 35–17 30–22 42–26 16–21 7–16 2–10 662–312
Տարվա վերջի վարկանիշ 163 30 5 15 15 6 8 6 5 2 3 29 48 32 94 124 383

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող Մրցանակ Հաջորդող
Ռիչի Ռենեբերգ ATP Տարվա նորեկ
1988
Սերխի Բրուգերա
Անդրե Աղասի ATP Տարվա առաջթնըաց
1989
Փիթ Սամփրաս

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Garber, Greg (2009 թ․ մայիսի 19). «Chang refused to lose 20 years ago». ESPN. Վերցված է 2014 թ․ հուլիսի 5-ին.
  2. «Kei Nishikori's Coach, Michael Chang, Has Been There Before». The new York Times. 2014 թ․ սեպտեմբերի 7. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 11-ին.
  3. 3,0 3,1 ATP վեբկայք
  4. Greg Garber: Michael Chang's '89 French Open title more than a fond memory - ESPN (անգլ.)
  5. «Пятого июня, 20 лет назад». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 24-ին.
  6. Давид и Голиаф
  7. Michael Chang in Champions Series Tennis Արխիվացված 2011-05-09 Wayback Machine (անգլ.)
  8. Майкл Чанг: с возрастом больше ценишь победы(չաշխատող հղում)
  9. Michael Chang - International Tennis Hall of Fame (անգլ.)
  10. Michael Chang in ATP Champions Tour Արխիվացված 2010-11-19 Wayback Machine (անգլ.)
  11. Michael Chang Gets Married at Virginity Արխիվացված 2010-04-20 Wayback Machine (անգլ.)