Ստեֆան Էդբերգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox tenis.png
Ստեֆան Էդբերգ
Edberg 2009.jpg
Սեռարական
ՔաղաքացիությունFlag of Sweden.svg Շվեդիա
Բնակվելու վայրԼոնդոն
Ծննդյան ամսաթիվհունվարի 19, 1966(1966-01-19)[1] (53 տարեկան)
ԾննդավայրVästervik, Kalmar County, Շվեդիա[1]
Հասակ188 սանտիմետր սմ
Քաշ77 կիլոգրամ կգ
Կարիերայի սկիզբ1983 թվական
Կարիերայի ավարտ1996 թվական
Աշխատող ձեռքright-handedness[1]
Հարված ձախիցմեկձեռքանի
ՄարզիչTony Pickard
Պարգևավճար, USD20 630 941
Մենախաղ
Խաղեր Հ/Պ801–270[2]
Տիտղոսներ42
Ամենաբարձր վարկանիշ1 (1990 թվական օգոստոսի 13)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
ԱվստրալիաՀաղթանակ (1985, 1987)
Ֆրանսիաեզրափակիչ (1989)
ՈւիմբլդոնՀաղթանակ (1988,1990)
ԱՄՆՀաղթանակ (1991,1992)
Օլիմպիական խաղեր Ոսկի Լոս Անջելես 1984 (մենախաղ)
 Բրոնզե Սեուլ 1988 (մենախաղ)
 Բրոնզե Սեուլ 1988 (զուգախաղ)
Զուգախաղ
Խաղեր Հ/Պ283–153[2]
Տիտղոսներ18
Ամենաբարձր վարկանիշ1 (1986 թվական հունիսի 9)
Ավարտել է կարիերան

Ստեֆան Բենգտ Էդբերգ (շվեդ.՝ Stefan Bengt Edberg, ծնվել է 1966 թվականի հունվարի 19-ին, Վեստերվիկ, Շվեդիա), շվեդ թենիսիստ, աշխարհի նախկին թիվ մեկ ռակետ մենախաղում և զուգախաղում։ Պատմության մեջ միակ Մեծ Սաղավարտի հաղթող պատանիների շրջանում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թենիսով սկսել է զբաղվել 7 տարեկանից։ 14 տարեկան հասակում դառնում է աշխարհի չեմպիոն պատանիների շրջանում ինչպես մենախաղում, այնպես էլ զուգախաղում։ 16 տարեկանում նորամուտում է պրոֆեսիոնալների շրջանում։

1983 թվականին, դժբախտ հանգամանքների բերումով, Էդբերգի մատուցումը առաջացնում է գծային մրցավար Ռիչարդ «Դիկ» Վերթհայմի մահը ԱՄՆ բաց առաջնության շրջանակներում[3]։

1983 թվականին Էդբերգը հաղթում է պատանիների շրջանում Մեծ Սաղավարտի մրցանակը։ Նա միակ մարզիկն է, ով հասել է նման հաջողության պատանեկան մրցաշարերում։

19 տարեկան հասակում հաղթում է պրոֆեսիոնալների շրջանում իր առաջին Մեծ Սաղավարտի մրցաշարում՝ 1985 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունում։

Էդբերգը մոտ էր հաղթանակների պրոֆեսիոնալների Մեծ Սաղավարտի բոլոր մրցաշարերում։ 1989 թվականին հասնում է մինչև գրունտային Ռոլան Գարոսի եզրափակիչ (իր համար ամենաանհարմար մրցաշարը), սակայն որոշիչ խաղում հինգ սեթում զիջում է մրցաշարի սենսացիա 17-ամյա Մայքլ Չանգին։

Մեծ Սաղավարտի իր վեցերորդ և վերջին տիտղոսը նա շահել է 1992 թվականի ԱՄՆ բաց առաջնությունում։ Քառորդ եզրափակիչում շվեդը 6-7, 7-5, 7-6, 5-7, 6-4 հաշվով հաղթում է Մայքլ Չանգին։ Խաղը շարունակվում է 5 ժամ և 26 րոպե, ինչը համարվում է ամենաերկարը այդ մրցաշարի պատմության մեջ։ Եզրափակիչում Էդբերգը առավելության է հասնում թենիսի նոր առաջատար Փիթ Սամփրասի նկատմամբ։

Իր կարիերայի ամբողջ ընթացքում նա մրցակցում էր իր ժամանակների ուժեղագույն թենիսիստների հետ՝ Ջոն Մաքինրոյի, Իվան Լենդլի, Մաթս Վիլանդերի, Ջիմ Կուրիեի և Բորիս Բեկկերի։ Գրավիչ են դառնում Էդբերգի և Բեկկերի հանդիպումները Ուիմբլդոնի մրցաշարում։ Երեք տարի անընդմեջ, 1988 թվականից մինչ 1990 թվականը, նրանք խաղում էին մրցաշրջանի ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակիչում։ 1988 և 1990 թվականների հաղթող է դուրս գալիս Ստեֆանը։ 1989-1991 թվականների ժամանակաշրջանին են գաիս Էդբերգի և Բեկկերի մրցակցությունը աշխարհի առաջին ռակետի կոչման համար։

Բացի մենախաղից, Ստեֆան Էդբերգը հաջողության է հասել նաև զուգախաղային մրցաշարերում։ 1980-ական թվականների կեսերին Յարիդ-Էդբերգ զույգը երկու տարի շարունակ գլխավորում էր աշխարհի լավագույն զույգերի տասնյակը։

Էդբերգը, իր երկրի հայրենասերը, ռեկորդային քանակ անգամ ներպկայացրել է Շվեդիան Դևիսի Գավաթի խաղարկությունում։ Հավաքականի հետ միասին նա Դևիսի Գավաթը շահել է 4 անգամ (1984, 1985, 1987 և 1994 թվականներին)։ Նա Շվեդիայի հավաքականի կազմում նաև երեք անգամ հաղթանակ է տարել թիմային Աշխարհի գավաթում՝ 1988, 1991 և 1995 թվականներին։

Պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է 1996 թվականին։ 2004 թվականի հունվարին թենիսում մեծ հաջողությունների համար ընդգրկվել է Թենիսի փառքի միջազգային սրահում։

Ակտիվ խաղային կարիերայի ավարտից հետո Ստեֆան Էդբերգը դառնում է հաջողակ գործարար։ Նա իր բաժինն ունի Շվեդիայի անտառային և ձկնային արդյունաբերական ձեռնարկություններում։ Հսկայական եկամուտ են բերում նրան «Adidas» ընկերության հետ նրա երկարատև պայմանագրերը, ում հագուստը և կոշիկները նա գովազդում է։ Այդ գումարների մի մասը տրամաշրվում է Արտուր Կեշի ֆոնդին, նախկինում հայտնի թենիսիստի, ով մահացել էր ՁԻԱՀ-ից։ Նաև ակտիվորեն հովանավորում է երիտասարդ շվեդ թենիսիստների, նրանց տրամաշրելով անվանական կրթաթոշակներ։ 2007 թվականից վերսկսում է մասնակցությունը վետերանների և բարեգործական խաղերում։ Նրան հաճախ, որպես փորձագետ և թենիսային մարտերի մեկնաբան, հրավիրում են Շվեդիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Ավստրալիայի հեռուստա-ռադիո ընկերությունները։

2014 թվականի սկզբին Ստեֆան Էդբերգը դառնում է հայտնի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերի մարզիչը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեֆան Էդբերգը ամուսնացած է Աննեթ Հյորթ Օլսենի հետ։ Նրանք ունեն երկու երեխա՝ Էմիլի և Քրիստոֆեր[4]։ Օլսենը ժամանակին ռոմանտիկ հարաբերություններ ուներ Էդբերգի թենիսային մրցակից Մաթս Վիլանդերի հետ, մինչ Էդբերգի հետ իրենց ամուսնությունը[5]։

Էդբերգը հանդիսանում է անգլիական «Լիդս Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի[6] և տափօղակով հոկեյի շվեդական «Växjö Lakers» ակումբի[7] երկրպագու։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսիոնալ թենիսիստ է 1983 թվականից։ Հաղթել է մենախաղի 42 և զուգախաղի 18 մրցաշարերում։

Մենախաղի աշխարհի առաջին ռակետ 1990 թվականի օգոստոսի 13-ից, այդ տիտղոսը պահպանել է (ընդմիջումներով) 72 շաբաթվա ընթացքում։

Լավագույն արդյունքներ.

Խաղաոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հզոր մատուցումը, լավ դրված բեքհենդը (հարված փակ ռակետով) և լավ խաղը ընթացքից եղել են Ստեֆանի հանրահայտ հարձակողական ոճի անքակտելի տարրերը։ Շվեդը քարոզում էր արագ և աթլետիկ թենիս և այդ պատճառոջ առավել վտանգավոր էր արագ ծածկույթների վրա։ Նրա սիրելի հնարքը եղել է «մատուցում-երք ցանցի մոտ» տարրը (անգլ.՝ serve-and-volley)։ Արդեն երկրորդ հարվածից հետո նա առաջ էր շարժվում դեպի ցանցը և խաղում էր ընթացքից, որը շատ արդյունավետ էր և Էդբերգին հաղթանակներ էր բերում։

Էդբերգը ժամանակակիցների շրջանում տարբերվում էր մարզական վեհանձնությամբ։ Հինգ անգամ նրան նշում են որպես պրոֆեսիոնալ տուրի անթերի խաղացող (1988-1990, 1992 և 1995 թվականներին)։ Հետագայում ATP-ն սահմանում է հատուկ մրցանակ վարպետության և թենիսին ծառայության համար՝ Ստեֆան Էդբերգի անվան «Կորտի ջենթլմեն»։

Հանդերձանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր ամբողջ կարիերայի ընթացքում Էդբերգն օգտագործում էր «Wilson Sporting Goods» ռակետներ և «Adidas» ընկերության մարզահագուստ և մարզակոշիկ։

Վարկանիշային պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1984 թվական — 20

1985 թվական — 5

1986 թվական— 5

1987 թվական— 2

1988 թվական— 5

1989 թվական— 3

1990 թվական— 1

1991 թվական— 1

1992 թվական— 2

1993 թվական— 5

1994 թվական— 7

1995 թվական— 23

1996 թվական— 14

Մեծ Սաղավարտի մենախաղի մրցաշարերի եզրափակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղթանակներ (6)[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Մրցաշար Մրցակից Հաշիվ
1985 Ավստրալիայի բաց առաջնություն {{{2}}} Մաթս Վիլանդեր 6-4 6-3 6-3
1987 Ավստրալիայի բաց առաջնություն {{{2}}} Պետ Կեշ 6-3 6-4 3-6 5-7 6-3
1988 Ուիմբլդոնի մրցաշար {{{2}}} Բորիս Բեկկեր 4-6 7-6(2) 6-4 6-2
1990 Ուիմբլդոնի մրցաշար {{{2}}} Բորիս Բեկկեր 6-2 6-2 3-6 3-6 6-4
1991 ԱՄՆ բաց առաջնություն {{{2}}} Ջիմ Կուրիե 6-2 6-4 6-0
1992 ԱՄՆ բաց առաջնություն {{{2}}} Փիթ Սամփրաս 3-6 6-4 7-6 6-2

Պարտություններ (5)[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Մրցաշար Մրցակից Հաշիվ
1989 Ֆրանսիայի բաց առաջնություն {{{2}}} Մայքլ Չանգ 1-6 6-3 6-4 4-6 2-6
1989 Ուիմբլդոնի մրցաշար {{{2}}} Բորիս Բեկկեր 0-6 6-7(1) 4-6
1990 Ավստրալիայի բաց առաջնություն {{{2}}} Իվան Լենդլ 6-4 6-7 2-5 հրաժարում
1992 Ավստրալիայի բաց առաջնություն {{{2}}} Ջիմ Կուրիե 3-6 6-3 4-6 2-6
1993 Ավստրալիայի բաց առաջնություն {{{2}}} Ջիմ Կուրիե 2-6 1-6 6-2 5-7

Հաղթանակներ մենախաղային մրցաշարերում[խմբագրել | խմբագրել կոդը]

ATP-տուր մրցաշարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միլան, Իտալիա - 1984
  • Լոս Անջելես, ԱՄՆ - 1984
  • Մեմֆիս, ԱՄՆ - 1985
  • Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ - 1985
  • Բազել, Շվեյցարիա - 1985
  • Գշտաադ, Շվեյցարիա - 1986
  • Բազել, Շվեյցարիա - 1986
  • Ստոկհոլմ, Շվեդիա - 1986
  • Մեմֆիս, ԱՄՆ - 1987
  • Ռոտերդամ, Նիդերլանդներ - 1987
  • Տոկիո, Ճապոնիա - 1987
  • Ցինցինատի, ԱՄՆ - 1987
  • Տոկիո, Ճապոնիա - 1987
  • Ստոկհոլմ, Շվեդիա - 1987
  • Ռոտերդամ, Նիդերլանդներ - 1988
  • Բազել, Շվեյցարիա - 1988
  • Տոկիո, Ճապոնիա - 1989
  • Ինդիան Ուելս, ԱՄՆ - 1990
  • Տոկիո, Ճապոնիա - 1990
  • Լոս Անջելես, ԱՄՆ - 1990
  • Ցինցինատի, ԱՄՆ - 1990
  • Լոնգ Իստլանդ, ԱՄՆ - 1990
  • Փարիզ (Բերսի), Ֆրանսիա - 1990
  • Շտուտգարտ, Գերմանիա - 1991
  • Տոկիո, Ճապոնիա - 1991
  • Queens, Մեծ Բրիտանիա - 1991
  • Տոկիո, Ճապոնիա - 1991
  • Սիդնեյ, Ավստրալիա - 1991
  • Համբուրգ, Գերմանիա - 1992
  • Նյու Հեյվեն, ԱՄՆ - 1992
  • Մադրիդ, Իսպանիա - 1993
  • Դոհա, Կատար - 1994
  • Շտուտգարտ, Գերմանիա - 1994
  • Վաշինգտոն, ԱՄՆ - 1994
  • Դոհա, Կատար - 1995

Ելույթներ թիմային մրցաշարերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային մրցաշարերի եզրափակիչներ (7)[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղթանակներ (3)[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Մրցաշար Թիմ Մրցակից Հաշիվ
1. 1984 Դևիսի Գավաթ {{{2}}}
Մ. Վիլանդեր, Հ. Սունդստրյոմ, Ս. Էդբերգ, Ա. Յարիդ
{{{2}}}
Ջ. Քոնորս, Ջ. Մաքինրոյ, Պ. Ֆլեմինգ, Ջ. Արիաս
4-1
 
2. 1985 Դևիսի Գավաթ {{{2}}}
Մ. Վիլանդեր, Ս. Էդբերգ, Յ. Նյուստրյոմ
{{{2}}}
Մ. Վեստֆալ, Բ. Բեկկեր, Ա. Մաուրեր
3-2
 
3. 1994 Դևիսի Գավաթ {{{2}}}
Յ. Ապել, Յ. Բյորկման, Մ. Լարսոն, Ս. Էդբերգ
{{{2}}}
Ա. Վոլկով, Ե. Կաֆելնիկով, Ա. Օլխովսկի, Ա. Չերկասով
4-1

Պարտություններ (4)[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Մրցաշար Թիմ Մրցակից Հաշիվ
1. 1986 Դևիսի Գավաթ {{{2}}}
Մ. Պերնֆորս, Ս. Էդբերգ, Ա. Յարիդ
{{{2}}}
Պ. Կեշ, Պ. Մակնամի, Ջ. Ֆիցջերալդ
2-3
 
2. 1988 Դևիսի Գավաթ {{{2}}}
Մ. Վիլանդեր, Կ. Կարլսոն, Ս. Էդբերգ, Ա. Յարիդ
{{{2}}}
Բ. Բեկկեր, Է. Յելեն, Պ. Կյունեն, Կ.-Ու. Շտեբ
1-4
 
3. 1989 Դևիսի Գավաթ {{{2}}}
Մ. Վիլանդեր, Я. Гуннарссон, Ս. Էդբերգ, Ա. Յարիդ
{{{2}}}
Բ. Բեկկեր, Է. Յելեն, Կ.-Ու. Շտեբ
2-3
 
4. 1996 Դևիսի Գավաթ {{{2}}}
Յ. Բյորկման, Ն. Կուլտի, Ս. Էդբերգ, Թ. Էնկվիստ
{{{2}}}
Ա. Բյոչ, Ս. Պիոլին, Գ. Ռաու, Գ. Ֆորժե
2-3
 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Collins B. The Bud Collins History of Tennis: An Authoritative Encyclopedia and Record Book — 2 — New York City: New Chapter Press, 2010. — P. 574. — ISBN 978-0-942257-70-0
  2. 2,0 2,1 ATP վեբկայք
  3. Evening Independent St. Petersburg, Fla. page=3-C date=12 September 1983
  4. "Stefan Edberg: A Champion reflects", Rediff India Abroad. Retrieved 22 October 2008.
  5. Kirkpatrick, Curry. "An Astonishing Net Result", Sports Illustrated. 14 June 1982. Retrieved 22 October 2008.
  6. Baker, Andrew. Stefan Edberg returns to play Tim Henman, The Daily Telegraph (London), 28 November 2007.
  7. «Stefan Edberg: Jag vill sponsra Växjö»։ Aftonbladet