Անդրեյ Չերկասով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox tenis.png
Անդրեյ Չերկասով
AndreiCherkasov-RG1994.jpg
Սեռ արական
Քաղաքացիություն Ռուսաստան Ռուսաստան
Բնակվելու վայր Մոսկվա, Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ 1970 թվական հուլիսի 4
Ծննդավայր Ուֆա, ԽՍՀՄ
Հասակ 180 սմ
Քաշ 75 կգ
Կարիերայի սկիզբ 1988 թվական
Կարիերայի ավարտ 2005 թվական
Աշխատող ձեռք աջ
Հարված ձախից երկձեռքանի
Մարզիչ Պոլ Ֆելդմանիս
Պարգևավճար, USD 2 260 051
Մենախաղ
Խաղեր Հ/Պ 193–214[1]
Ամենաբարձր վարկանիշ 13 (1991 թվականի հունիսի 10)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիա 1/4 եզրափակիչ (1990)
Ֆրանսիա 1/4 եզրափակիչ (1992)
Ուիմբլդոն 1-ին շրջան (1989-1994)
ԱՄՆ 1/4 եզրափակիչ (1990)
Օլիմպիական խաղեր
Զուգախաղ
Խաղեր Հ/Պ 26–47[1]
Ամենաբարձր վարկանիշ 141 (1998 թվականի օգոստոսի 3)
Ավարտել է կարիերան

Անդրեյ Գենադևիչ Չերկասով (անգլ.՝ Андре́й Генна́дьевич Черка́сов, ծնվել է 1970 թվականի հուլիսի 4-ին, Ուֆա, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս նախկին պրոֆեսիոնալ թենիսիստ, Ռուսաստանի Սպորտի վաստակավոր վարպետ։ Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1998 թվականին և մրցաշարում մասնակցությունը ավարտել 2005 թվականին։ Կարիերայի ընթացքում հաղթել է ATP 2 մրցաշարերում (1990 և 1991 թվականների Մոսկվայի Կրեմլի գավաթ)։ 1992 թվականի Բարսելոնայի Օլիմպիական խաղերում արժանացել է բրոնզե մեդալի։ Մեծ Սաղավարտի մրցաշերում երեք անգամ դուրս է եկել քառորդ եզրափակիչ (1990 թվականի Ավստրալիայի և ԱՄՆ բաց առաջնություններում և 1992 թվականի Ֆրանսիայի բաց առաջնությունում)։ Եղել է ԽՍՀՄ, ԱՊՀ և Ռուսաստանի հավաքականի անդամ Դևիսի գավաթի 1988-2000 թվականների խաղարկություններում։ Այժմ Մոսկվայում գործում է Անդրեյ Չերկասովի թենիսի դպրոցը։

Մարզական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1988-1989 թվականներ. Առաջին քայլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրեյ Չերկասովը 1988 թվականի օգոստոսին առաջին մասնակցությունն է ունեցել ATP մրցաշարում, Պրահայի մրցաշարի առաջին շրջանում պարտվելով Գիլիերմո Պերես Ռոլդանին։ Նյոնի «Չելենջեր» մրցաշարում նա հասել է կիսաեզրափակիչ, որտեղ պարտվել է Ֆրանսիսիկո Կլավետին։ Սեպտեմբերին առաջին անգամ մասնակցել է Օլիմպիական խաղերին, Սեուլում երկրորդ շրջանում պարտվելով Բրեդ Ջիլբերտին։ Զուգախաղում, Անդրեյ Օլխովսկիի հետ, հասել է Պրահայի ATP մրցաշարի քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվել են Պետր Կորդա-Յարոսլավ Նավրատիլ զույգին։

1989 թվականի մրցաշարջանը Չերկասովը սկսել է Ադելաիդայի մրցաշարում, որտեղ երկրորդ շրջանում պարտվել է Մարկ Վուդֆորդին։ Սիդնեյի մրցաշարի կիսաեզրափակիչում հաղթել է Օլիվիե Դելատրին և դուրս եկել ATP մրցաշարի կերիերայի առաջին եզրափակիչ, որտեղ պարտություն է կրել Աարոն Կրիկշտեյնից։

Միլանի մրցաշարում Չերկասովը առաջին շրջանում հաղթել է Անրի Լեկոնտին, երկրորդ շրջանում՝ Ուելի Մասուրին, սակայն քառորդ եզրափակիչում պարտվել է աշխարհի 9-րդ ռակետ Ջոն Մաքինրոյին։ Այնուհետև հետևել են հաջող ելույթներ «Չելենջեր» շարքի մրցաշարերում, որտեղ իրար հաջորդող պորտուգալական Օպորտայի և Լիսաբոնի մրցաշարերում դարձել է հաղթող, եզրափակիչներում հաղթանակներ տանելով Խավիեր Սանչեսի և Տոմաս Կարբոնելի նկատմամբ։ Համբուրգի մրցաշարի երկրորդ շրջանում նա հանդիպել է աշխարհի առաջին ռակետ Իվան Լենդլի հետ և պարտություն է կրել։

Չերկասովի Մեծ Սաղավարտի մրցաշարերում նորամուտը կայացել է Ֆրանսիայի բաց առաջնությունում, որտեղ երկրորդ շրջանում պարտվել է Ժան Ֆիլիպ Ֆլորիանին։ Մեծ Սաղավարտի մյուս երկու մրցաշարերում նա պայքարից դուրս է մնացել առաջին շրջանում՝ Ուիմբլդոնի մրցաշարում պարտվելով Ջիմի Քոնորսին, իսկ ԱՄՆ բաց առաջնությունում պարտվելով Ջեյ Բերգերին։

Բազելի մրցաշարում նա առաջին շրջանում պարտվել է Ստեֆան Էդբերգին, իսկ Ֆրանկֆուրտի մրցաշարի երկրորդ շրջանում զիջել է Պետր Կորդային։

Զուգախաղի մրցաշարերում նա հասել է Մյունխենի մրցաշարի քառորդ եզրափակիչ, որտեղ Անդրեյ Օլխովսկիի հետ միասին, զիջել են Տոմաս Շմիդին և Մարկ Վուդֆորդին։

1990 թվական. Մեծ Սաղավարտի մրցաշարերի առաջին քառորդ եզրափակիչ, առաջին ATP տիտղոս[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականի մրցաշարջանի Չերկասովը սկսել է Սիդնեյի մրցաշարում, որտեղ առաջին շրջանում հաղթել է Պետր Կորդային, սակայն երկրորդ շրջանում պարտվել է Յանիկ Նոային։ Ավստրալիայի բաց առաջնությունում նա երկրորդ շրջանում հաղթել է Անդրես Գոմեսին, սակայն քառորդ եզրափակիչում՝ կարիերայի առաջին քառորդ եզրափակիչը Մեծ Սաղավարտի մրցաշարերում, պարտվել է Իվան Լենդլին։

Ապրիլին Չերկասովը առաջին անգամ հասել է ATP մրցաշարի կիսաեզրափակիչ։ Նիսի մրցաշարում նա առաջին շրջանում հաղթել է Պետր Կորդային, երկրորդ շրջանում՝ Միխաել Շտիխին, քառորդ եզրափակիչում՝ աշխարհի 7-րդ ռակետ Ջեյ Բերգերին, իսկ կիսաեզրափակիչում պարտություն է կրել Գի Ֆորժեից։ Համբուրգի «Մասթերս» մրցաշարի երրորդ շրջանում նա պարտվել է Բորիս Բեկկերին։ Ումագի մրցաշարում նա հասել է կիսաեզրավակիչ, որտեղ զիջել է Գորան Իվանիշևիչին։

Ֆրանսիայի բաց առաջնությունում նա դուրս է մնացել երկրորդ շրջանում, զիջելով Գիլիերմո Պերես Ռոլդանին։ Ուիմբլդոնի մրցաշարում նա պայքարից դուրս է մնացել առաջին շրջանում, պարտվելով Ուելի Մասուրին։

Հուլիսին Չերկաովը քառորդ եզրափակիչ է դուրս եկել Շտուտգարտի և Կիցբյուելի մրցաշարերում, որտեղ առաջինում հաղթել է Պետր Կորդային, Կարել Նովաչեկին և զիջել Անրի Լեկոնտին, իսկ երկրորդում պարտվել է Էմիլիո Սանչեսին։ Օգոստոսին Չերկասովը հասել է դասակարգման աղյուսակի 50-րդ հորիզոնական։ ԱՄՆ բաց առաջնությունում նա կարիերայում երկրորդ անգամ հասել է քառորդ եզրափակիչ, ճանապարհին առավելության հասնելով Անրի Լեկոնտի (երկրորդ շրջան, չորս սեթում), Մայքլ Չանգի (երրորդ շրջան, երեք սեթ) նկատմամբ։ Քառորդ եզրափակիչում նա երեք սեթում պարտվել է Անդրե Աղասիին։ ԱՄՆ բաց առաջնությանը հաջորդող Բազելի և Տոկիոյի մրցաշարերում նա հասել է մինչև քառորդ եզրափակիչ, որտեղ, համապատասխանաբար, զիջել է Ջոն Մաքինրոյին և աշխարհի թիվ 2 ռակետ Բորիս Բեկկերին։ Փարիզի «Մասթերս» մրցաշարում նա երկրորդ շրջանում պարտվում է թիվ մեկ ռակետ Ստեֆան Էդբերգին։

Նոյեմբերին Չերկասովը առաջին հթանակն է տանում ATP մրցաշարում՝ Մոսկվայի Կրեմլի գավաթում։ քառորդ եզրափակիչում հաղթելով Էմիլիո Սանչեսին և կիսաեզրափակիչում առավելության հասնելով Ուդո Ռիգլևսկիի նկատմամբ, նա եզրափակիչում հաղթահարել է Թիմ Մայոտի դիմադրությունը և դարձել մրցաշարի հաղթող։

Զուգախաղի մրցաշարերում Չերկասովը հասել է Բրյուսելի մրցաշարի կիսաեզրափակիչ և Ումագի մրցաշարի եզրափակիչ։ Բրյուսելում նա Ալեքսանդր Վոլկովի հետ միասին կիսաեզրափակիչում զիջել են Գորան Իվանիշևիչին և Բալաշ Տարոցիին։ Ումագի մրցաշարում, համագործակցելով Անդրեյ Օլխովսկիի հետ, նրանք քառորդ եզրափակիչում հաղթում են Գորան Իվանիշևիչ-Գորան Պրպիչ զույգին, իսկ եզրափակիչում զիջում են Վայտեխ Ֆլեգլ-Դանիել Վացեկ զույգին։

1991 թվական. Բարձրագույն վարկանիշ, ATP երկրորդ տիտղոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրալիայի բաց առաջնությունում Դերկասովը հասել է երկրորդ շրջան՝ առաջին շրջանում Դերիկ Ռոստանոյին հաղթելուց հետո, սակայն այնտեղ պարտվել է Դարեն Կեհիլին։ Բրյուսելի մրցաշարում նա քառորդ եզրափակիչում հաղթանակ է տարել հայրենակից Անդրեյ Չեսնոկովի նկատմամբ, իսկ կիսաեզրափակիչում նրա անվան դիմաց առաջին հաղթանակն է գրանցվել աշխարհի առաջին ռակետի նկատմամբ՝ երրորդ սեթում Բորիս Բեկկերի հրաժարումից հետո։ Եզրափակիչում նա չորս սեթում պարտվել է Գի Ֆորժեին։ Շտուտգարտի մրցաշարում նա հասել է մինչև քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվել է Յան Սիմերինկին։

«Մասթերս» շարքի մրցաշարերը բավականին արդյունավետ են եղել Չերկասովի համար։ Ինդիանա Ուելսում նա հեսել է երրորդ շրջան, որտեղ պարտվել է Էմիլիո Սանչեսին։ Մոնտե Կարլոյի մրցաշարի երրորդ շրջանում նրան պայքարից դուրս է թողել Անդրեյ Չեսնոկովը, իսկ Հռոմի «Մասթերսում» նա հասել է մինչև քառորդ եզրափակիչ։ Մրցաշարի երրորդ շրջանում նա առավելության է հասել աշխարհի թիվ 9 ռակետ Ջիմ Կուրիեի նկատմամբ, սակայն քառորդ եզրափակիչում պարտվել է Գորան Պրպիչին։

Մայիսին Չերկավովը մասնակցել է Աշխարհի թիմային գավաթին, որտեղ խմբային փուլում երկու սեթում հաղթանակ է տարել աշխարհի թիվ 1 ռակետ Ստեֆան Էդբերգի նկատմամբ։ Ֆրանսիայի բաց առաջնությունում նա առաջին շրջանում հաղթել է Ջոն Մաքինրոյին։ Երկրորդ շրջանում Չերկասովը հաղթել է Պետ Կեշին, սակայն չորրորդ շրջանում երեք սեթում պարտություն է կրել Ստեֆան Էդբերգից։ Մրցաշարերի արդյունքները զգալիորեն բարելավել են Չերկասովի վարկանիշը և հունիսի 10-ին նա հասել է կարիերայի իր լավագույն արդյունքին՝ համաշխարհային դասակարգման աղյուսակի թիվ 13 ռակետ։

Ուիմբլդոնի մրցաշարում նա անհաջողության է հասել, առաջին շրջանում պարտվելով Ռիչի Ռենեբերգին։ Օգոստոսին նա դուրս է եկել Ցինցինատիի Մասթերս մրցաշարի քառորդ եզրափակիչ, որտեղ զիջել է առաջին ռակետ Բորիս Բեկկերին։ Ինդիանապոլիսի մրցաշարը, նույնպես, ավարտվել է քառորդ եզրափակիչ փուլում, որտեղ պարտվել է Ջիմ Կուրիեին։ ԱՄՆ բաց առաջնության մեկնարկում Չերկասովը պարտվել է Յոնաս Սվենսոնին։

Սեպտեմբերին առաջին շրջանում են ավարտվել նաև ելույթները Ժնևի և Բազելի մրցաշարերում։ Առաջին շրջանում պարտություն է կրել Ստոկհոլմի Մասթերս մրցաշարում, զիջելով Կրիստիան Բերգստրյոմին։ Փարիզի Մասթերս 1000 մրցաշարի երկրորդ շրջանում նա զիջել է Փիթ Սամփրասին։

Նոյեմբերին նա կարիերայում իր երկրորդ տիտղոսն է շահել ATP մրցաշարում, հաղթանակ տանելով և պաշտպանելով տիտղոսը Մոսկվայի Կրեմլի գավաթ մրցաշարում, որտեղ եզրափակիչում նա երեք սեթում հաղթել է Յակոբ Հլասեկին։ Չերկասովը մասնակցել է նաև զուգախաղի մրցաշարին, որտեղ Ալեքսանդր Վոլկովի հետ միասին կրկին հասել է եզրափակիչ, սակայն պարտություն են կրել Էրիկ Յելեն - Կարլ-Ուվե Շտեբ զույգից։

1992 թվականի մրցաշարջանը Չերկասովն ավարտել է համաշխարհային դասակարգման աղյուսակի 21-րդ հորիզոնականում։

1992 թվական. Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալ[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականի մրցաշրջանը Չերկասովը սկսել է Օքլենդի մրցաշարում, որտեղ երրորդ շրջանում պարտվել է Մելիվայ Վաշինգտոնին։ Ավստրալիայի բաց առաջնությունում նա հասել է երկրորդ շրջան՝ պարտվելով Ջոն Մաքինրոյին։ Միլանի մրցաշարում Չերկասովը հեսել է մինչև կիսաեզրափակիչ, որտեղ պարտվել է Օմար Կոմպորեզեին։

Մարտին կրկին արդյունավետ է եղել «Մասթերս» մրցաշարերում ելույթները, որի ընթացքում նա Ինդիան Ուելսում հասել է քառորդ եզրափակիչ, երկրորդ շրջանում հաղթելով Գի Ֆորժեին։ Քառորդ եզրափակիչում նա պարտվել է Մայքլ Չանգին։ Քառորդ եզրափակիչում է ավարտվել նաև ելույթները Մայամիի մրցաշարում, որտեղ երրորդ շրջանում նա հաղթել է Էմիլիո Սանչեսին, չորրորդ շրջանում՝ Սեդրիկ Պիոլինին, իսկ քառորդ եզրափակիչում զիջել է Յակոբ Հլասեկին։ Մոնտե Կարլոյի մրցաշարում նա առաջին շրջանում պարտվել է Կարել Նովաչեկին։ Երկրորդ շրջանում են ավատվել ելույթները Համբուրգի և Հռոմի մրցաշարեում, որտեղ Չերկասովը պարտվել է, համապատասխանաբար, Մայքլ Չանգին և Պետր Կորդային։

Ֆրանսիայի բաց առաջնությունում նա երրորդ շրջանում երեք սեթում հաղթել է աշխարհի թիվ 2 ռակետ Ստեֆան Էդբերգին, չորրորդ շրջանում, նույնպես երեք սեթում, հաղթել է Սեդրիկ Պիոլինին։ Հերթական անգամ քառորդ եզրափակիչ դուրս գալով Մեծ Սաղվարտի մրցաշարում, Չերկասովը չորս սեթում պարտվել է թիվ 8 ռակետ Պետր Կորդային։ Ուիմբլդոնի մրցաշարը նրա համար կրկին ավարտվել է առաջին շրջանում, որտեղ նա պարտվել է աշխարհի 3-րդ ռակետ Փիթ Սամփրասին։

Չերկասովը մասնակցել է 1992 թվականի Բարսելոնայի Օլիմպիական խաղերին, որտեղ հաղթանակներ է տարել Գորան Պրպիչի, Փիթ Սամփրասի և Ջալմե Օլկինսի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ։ Կիսաեզրափակիչ փուլում նա պարտվել է Խորդի Արեսեին և արժանացել Օլիպիական խաղերի բրոնզե մեդալի։

Ամերիկյան հարդային մրցաշարերում նա հասել է Ցինցինատիի մրցաշարի երկրորդ շրջան և Նյու Հեյվենի մրցաշարի երրորդ շրջան, որտեղ պարտվել է Մայքլ Չանգին։ ԱՄՆ բաց առաջնության առաջին շրջանում նա պարտվել է Ամաուդ Բուտչին։

Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսները անարդունավետ էին և Չերկասովը միայն Բոլցանոյի մրցաշարում է հասել կիսաեզրափակիչ՝ զիջելով Թոմաս Էնկվիստին։ Նոյեմբերին, տարվա ամփոփիչ Փարիզի «Մասթերս 1000» մրցաշարում, նա առաջին շրջանում պարտվել է Էմիլիո Սանչեսին։ Մոսկվայի Կրեմլի գավաթ մրցաշարում նա փորձել է երկրորդ անգամ պաշտպանել տիտղոսը, սակայն քառորդ ազրափակիչում պարտվել է Սեդրիկ Պիոլինին։ Տարվա ավարտին Չերկասովը դասակարգման աղյուսակում զբաղեցրել է 32-ր հորիզոնականը։

1993-2000 թվականներ. Մարզավիճակի կորուստ, մասնակցություն «Չելենջեր» մրցաշարերի[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականի մրցաշարջանը Չերկասովը սկսել է Դոհայի մրցաշարում, որտեղ հասել է կիսաեյրափակիչ, այնտեղ պարտվելով Գորան Իվանիշևիչին։ Ավստրալիայի բաց առաջնությունում նա առաջին շրջանում պարտվել է Ջիմ Գրաբին։ Դուբայի մրցաշարում նա հասել է մինիչև քառորդ եզրափակիչ, որտեղ զիջել է Կարել Նովաչեկին։ Ինդիանա Ուսելսի Մասթերս մրցաշարը ավարտվել է առաջին շրջանում, զիջելով Ուեյն Ֆերեյրաին, իսկ Մայամիի մրցաշարը՝ երկրորդ շրջանում, Ջեֆ Տարանգոյից կրած պարտությունից հետո։ Մոնտե Կարլոյի մրցաշարում նա երկրորդ շրջանում հաղթել է Գորան Իվանիշևիչին, իսկ երրորդ շրջանում պարտվել է Կարլոս Կոստային։

Մայիսին նա մասնակցել է Լյուբլյանայի «Չելենջեր» մրցաշարին, որտեղ հասել է մինչև եզրափակիչ, որտեղ պարտություն է կրել Դանիել Օրսանիչից։ Հռոմի «Մասթերս»ում նա առաջին շրջանում պարտվել է Բորիս Բեկկերին։ Հաջորդ չելենջեր մրցաշարը կրկին ավարտվել է եզրափակիչում, այս անգամ պարտվելով Խորդի Բուրիլոյին։ Ֆրանսիայի բաց առաջնության առաջին շրջանում Չերկասովը չորս սեթում պարտվել է աշխարհի թիվ 4 ռակետ Փիթ Սամփրասին։ Ուիմբլդոնի մրցաշարում, դարձյալ առաջին շրջանում, նա երեք սեթում պարտվել է Դեյվ Ռենդալին։

Պրահայի մրցաշարում նա հասել է կիսաեզրափակիչ, որտեղ պարտվել է աշխարհի 5-րդ ռակետ Սերխի Բրուգերային։ ԱՄՆ բաց առաջնության մեկնարկում նա զիջել է թիվ 4 ռակետ Բորիս Բեկկերին։ Դրան հաջորդող Բուխարեստի մրցաշարը Չերկասովի համար ավարտվել է եզրափակիչ փուլում, որտեղ նա զիջել է Գորան Իվանիշևիչին։

Հոկտեմբերին նա հասել է Թել Ավիվի մրցաշարի կիսաեզրափակիչ, զիջելով Ամոս Մանսդորֆին։ Փարիզի «Մասթերս 1000» մրցաշարը ավարտվել է երկրորդ շրջանում։ Առաջին շրջանում Հենրիկ Հոլմի նկատմամբ հաղթանակ տանելուց հետո նա զիջել է Կարել Նովաչեկին։ 1993 թվականի մրցաշարջանը Չերկասովը ավարտել է համաշխարհային դասակարգման աղյուսակի 37-րդ հորիզոնականում։

1994 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունում նա երկրորդ շրջանում պարտվել է Մելիվալ Վաշինգտոնին։ Դուբայի և Շտուտգարտի ATP մրցաշարերը ավարտվել են երկրորդ շրջանում, որտեղ նա պարտվել է Իվան Լենդլին և Միխայել Շտիխին։

«Մասթերս» շարքի մրցաշարերը հիմնականում ավարտվել են առաջին շրջանում։ Նույն փուլում են ավարտվել նաև ելույթները Մեծ Սաղավարտի մյուս երեք մրցաշարերը. Ֆրանսիայի բաց առաջնությունում նա պարտվել է Թոմաս Մուստերին, Ուիմբլդոնի մրցաշարում՝ Մարկ Նոուլսին, իսկ ԱՄՆ բաց առաջնությունում՝ աշխարհի թիվ 6 ռակետ Մայքլ Չանգին։

Թել Ավիվի «Չելենջեր» մրցաշարում նա, ինչպես և նախորդ տարի, պարտվել է Ամոս Մանսդորֆին՝ այս անգամ քառորդ եզրափակիչում։ Քյոլնի չելենջերը նրան բերել է կիսաեզրափակիչի մասնակցություն, որտեղ նա պարտվել է Կարստեն Բրաշին։

Հետագա տարիները անցնում են հիմնականում «Չելենջեր» մրցաշարերում մսանկցություններով և հազվադեպ ելույթներով ATP Tour-ի մրցաշարերում, որտեղ ելույթները հիմնականում առաջին և երկրորդ շրջաններում։ Նախորդ տարվա անհաջողությունները Չերկասովի վարկանիշը իջեցնում են մինչև դասակարգման աղյուսակի երրորդ հարյուրյակ։

1995 թվականին նա հասնում է Սևիլիայի և Պուստեյովի չելենջերների քառորդ եզրափակիչ, որտեղ նա պարտվել է Դիրկ Դիերին և Անդրեա Գաուդենցիին։ Սինգապուրի մրցաշարը ավարտվել է հաղթանակով, եզրափակիչում առավելության հեսնելով Յամամոտո Յասուֆումիի նկատմամբ։ Տարվա վերջին Չերկասովը տեղ է զբաղեցրել դասակարգման աղյուսակի երկրորդ հարյուրյակում՝ 175-րդ հորիզոնական։

1996 թվականի մրցաշարջանը սկսվել է Ադելաիդայի մրցաշարում, որտեղ Չերկասովը առաջին շրջանւմ պարտվել է Մարկ Վուդֆորդին։ Ավստրալիայի բաց առաջնության առաջին շրջանում նա պարտվել է Էյալ Ռանին։ Դուբայի մրցաշարում նա երկրորդ շրջանում պարտվել է Սանդոն Ստոլին։ Ինդիան Ուելսի չելենջերում նա կիսաեզրափակիչում պարտվել է Մարկ Նոուլսին։ Ֆրանսիայի բաց առաջնությունում Չերկասովը չի կարողացել հաղթահարել որակավորման փուլը և դուրս է մնացել հիմնական ցանցի մրցաշարից։ Զագրեբի մրցաշարում նա հասել է կիսաեզրափակիչ, որտեղ զիջել է Մարկոս Աուրելիո Գորիցին։ Տաշքենդի մրցաշարի քառորդ եզրափակիչում նա զիջել է Ֆրեդերիկ Ֆոնտանին։ Դայթոն Բիչի մրցաշարն ավարտվում է հաղթանակով՝ եզրափակիչում առավելության հասնելով Թոմի Հաասի նկատմամբ։

1997 թվականին Ադելաիդայի մրցաշարի քառորդ եզրափակիչում նա պարտվել է Միքաել Թիլստրյոմին։ Ավստրալիայի բաց առաջնության առաջին շրջանում նա դուրս է մնացել պայքարից, զիջելով Ռենցո Ֆուրլանին։ ATP հազվադեպ ելույթներից Տոկիոյի մրցաշարը ավարտվել է երրորդ շրջանում Մարտին Դամից կրած պարտությամբ։ Ֆրանսիայի բաց առաջնությունը կրկին ավարտվել է որակավորման փուլում։ Մրցաշրջանի մնացած մասի նշանակալից հաջողությունը Մալյորկայի մրցաշարի կիսաեզրափակիչն է, որտեղ նա պարտվել է Ալեքս Լոպես Մորոնին։

1998 թվականի մրցաշրջանի ընթացքում Չերկասովը չի կարողացել դուրս գալ Մեծ Սաղավարտի մրցաշարերի հիմնական ցանց՝ պարտություն կրելով որակավորման մրցաշարերում։ Մյուս մրցաշարերը նրան բերել են քառորդ եզրափակիչ Պրահայի մրցաշարում (պարտություն Օլեգ Օգորոդովից), կիսաեզրափակիչ Վայդենի (պարտություն Գաստոն Էթլիսից) և Բուդապեշտի (պարտություն Ռենցո Ֆուրլանից) մրցաշարերում և եզրափակիչ Վարշավայի մրցաշարում (պարտություն Իրժի Վանեկից)։

1999 թվականին Չերկասովը վերջապես մասնակցել է Ավստրալիայի բաց առաջնությանը, սակայն երկրորդ շրջանում պարտվել է Բոգդան Ուլրիխին։ Շերբուրգի չելենջերում նա հասել է կիսաեզրափակիչ. որտեղ զիջել է Էնթոնի Դուպուային։ Որակավորման փուլում պարտություններ կրելով նա չի մասնակցել Մեծ Սաղավարտի տարվա մյուս մրցաշարերին, որը կրկնվում է նաև 2000 թվականին։

2001-2005 թվականներ. Կարիերայի ավարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

2001-2005 թվականները անցել են «Չելենջեր» և ITF մրցաշարերում մասնակցություններով, որոնց ընթացքում Չերկասովը մենախաղի և զուգախաղի մրցաշարերում մի քանի անգամ հասել է քառորդ եզրափակիչ, 6 անգամ հասել է մենախաղի և մեկ անգամ զուգախաղի մրցաշարերի կիսաեզրափակիչ և 3 անգամ մասնակցել է մենախաղի և մեկ անգամ զուգախաղի մրցաշարերի եզրափակիչներին։ 2001 թվականի USA F9 Futures մրցաշարի եզրափակիչում նա առավելության է հասել Ռոբերտ Կենդրիխի նկատմամբ։ 2005 թվականին Spain F11 Futures մրցաշարի զուգախաղի եզրափակիչում, համագործակցելով Օրեստ Տերեշչուկի հետ, առավելության են հասել Ջեյմոն Կրաբ-Բրոդլի Ստյուարտ զույգի նկատմամբ։

Անդրեյ Չերկասովը պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է 2005 թվականի հուլիսին, դակարգման աղյուսակում զբաղեցնելով 729-րդ հորիզոնականը։

Մասնակցություն ATP մրցաշարերի եզրափակիչներին (8)[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենախաղ (6)[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղթանակներ (2)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Մրցակից Հաշիվ
1. 1990 նոյեմբերի 5 Կրեմլի գավաթ
Մոսկվա, ԽՍՀՄ
Գորգ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Թիմ Մայոտ 6-2 6-1
2. 1991 նոյեմբերի 4 Կրեմլի գավաթ
Մոսկվա, ԽՍՀՄ
Գորգ Շվեյցարիա Յակոբ Հլասեկ 7-6² 3-6 7-65

Պարտություններ (4)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Մրցակից Հաշիվ
1. 1989 հունվարի 15 Medibank International Sydney
Սիդնեյ, Ավստրալիա
Հարդ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Աարոն Կրիկշտեյն 4-6 2-6
2. 1991 փետրվարի 17 Բրյուսել, Բելգիա Գորգ Ֆրանսիա Գի Ֆորժե 3-6 5-7 6-3 6-7
3. 1993 մայիսի 23 Բոլոնիա, Իտալիա Գրունտ Իսպանիա Խորդի Բուրիլիո 64-7 7-67 1-6
4. 1993 սեպտեմբերի 19 Բուխարեստ, Ռումինիա Գրունտ Խորվաթիա Գորան Իվանիշևիչ 2-6 65-7

Զուգախաղ (2)[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարտություններ (2)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամսաթիվ Մրցաշար Ծածակույթ Խաղընկեր Մրցակիցներ Հաշիվ
1. 1990 մայիսի 20 Ումագ, Հարավսլավիա Գրունտ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Անդրեյ Օլխովսկի Չեխոսլովակիա Վոյտեխ Ֆլեգլ
Չեխոսլովակիա Դանիել Վացեկ
4-6 4-6
2. 1991 նոյեմբերի 4 Կրեմլի գավաթ
Մոսկվա, ԽՍՀՄ
Գորգ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Ալեքսանդր Վոլկով Գերմանիա Էրիկ Յելեն
Գերմանիա Կարլ-Ուվե Շտեբ
4-6 6-7

Թիմային մրցաշարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային մրցաշարերի եզրափակիչներ (1)[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարտություն (1)[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Մրցաշար Թիմ Մրցակից Հաշիվ
1. 2002 ARAG World Team Cup
Աշխարհի թիմային գավաթ
Ռուսաստան
Ե. Կաֆելնիկով, Մ. Սաֆին, Ա. Չերկասով
Արգենտինա
Խ. Ակասուսո, Լ. Առնոլդ Կեր, Գ. Կանիաս, Գ. Էլթիս,
0-3

Վարկանիշը տարվա վերջին[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասակարգ 1988 1989 1990 1991 1992 1993 1994 1995 1996 1997 1998 1999 2000 2001 2002 2003 2004
Մենախաղ 236 82 21 21 32 37 184 175 149 133 163 217 199 362 469 657 512
Զուգախաղ 481 462 202 240 335 346 848 723 326 278 171 343 958 727 483

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականի հոկտեմբերին, Թել Ավիվի մրցաշարի քառորդ եզրափակիչում, Չերկասովը հանդիպել է իտալացի Անդրեա Գաուդենցիի հետ։ Այդ դրամատիկ խաղն ավարտվել է 6-76, 7-62, 7-5 հաշվով՝ հօգուտ ռուսաստանցու և տևել է 3 ժամ 54 րոպե։

Մինչ 2009 թվականը այն եղել է երրորդ սեթում թայ-բրեյքով երեք սեթանոց հանդիպումների համար ռեկորդային ժամանակ տղամարդկանց թենիսում, որկ միայն կրկնվել է 2008 թվականի հունվարին, նշանավոր իսպանացիներ Ռաֆայել Նադալի և Կարլոս Մոյաի կողմից, Չեննայի մրցաշարի կիսաեզրափակիչում։ Նադալն այդ նույն 3 ժամ 54 րոպեի ընթացքում հաղթանակ է տարել 6-73, 7-68, 7-61 հաշվով։

2009 թվականի մայիսին, Մադրիդի «Մասթերս 1000» շարքի մրցաշարում, այդ նույն Նադալը կիսաեզրափակիչում առավելության է հասել սերբ Նովակ Ջոկովիչի նկատմամբ, 3-6 7-65 7-69 հաշվով։ Այդ խաղը շարունակվել է 4 ժամ 3 րոպե՝ 9 րոպեով գերազանցելով 16 տարվա վաղեմության Չերկասովի և Գաուդենցիի հանդիպումը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրեյ Չերկասովը ATP կայքում Անդրեյ Չերկասովը ITF կայքում

Անդրեյ Չերկասովը Դևիսի գավաթի մասնակցի կայքում

  1. 1,0 1,1 ATP վեբկայք