Դևիսի գավաթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դևիսի գավաթը

Դևիսի գավաթ (անգլ.՝ Davis Cup), Խոշորագույն միջազգային թիմային մրցաշար տղամարդկանց թենիսում։ Անց է կացվում ամենամյա, սկսած 1900 թվականից, 1979 թվականից՝ Թենիսի միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո։ Տարբեր երկրներից թենիսիստների թիմեր միմյանց միջև խաղեր են անցկացնում, պարտվող թիմի մրցաշարից դուրս մնալու պայմանով։ Գավաթի ընթացիկ տիրակալը Մեծ Բրիտանիայի հավաքականն է։

Կանանց համար նմանատիպ մրցաշարը Ֆեդերացիայի գավաթն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1899 թվականին Հարվարդի համալսարանի չորս ուսանողների մոտ միտք է հղանում թենսիային մրցաշարի անցկացման մասին, որում կարող են մասնակցել ազգային հավաքականների թիմեր։ Նրանցից մեկը՝ Դուայթ Դևիսը, մշակում է մրցաշարի անցկացման ծրագիրը և սեփական գումարով հաղթողի համար մրցանակ է գնում՝ արծաթե գավաթ։

Առաջին մրցաշարը տեղի է ունենում Բրուքլինում, Մասսաչուսեթսի նահանգ, 1900 թվականին և նրանում մասնակցություն են ունենում ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի հավաքականները։ Դուայթ Դևիսը Խաղում էր ԱՄՆ հավաքականի կազմում, որն անսպասելիորեն հաղթանակ է տանում, շահելով առաջին երեք խաղում։ Հաջորդ տարի մրցաշարը չի անցկացվում, իսկ 1902 թվականին կրկին հաղթանակ է տանում ԱՄՆ հավաքականը։ 1905 թվականին մրցաշարի մասնակիցներն են դառնում Բելգիայի, Ավստրիայի, Ֆրանսիայի և Ավստրալազիայի (Ավստրալիայի և Նոր Զելանդիայի միավորված թիմերը, որոնք միասին հանդես են գալիս մինչ 1914 թվականը) հավաքականները։

Մրցաշարը սկզբնապես անվանվում էր International Lawn Tennis Challenge, իր ժամանակաից անվանումը այն ստացել է Դուայթ Դևիսի մահվանից հետո, 1945 թվականին։ Մինչ 1979 թվականը անց էր կացվում անկախ կազմակերպչական կոմիտեի կողմից, երբ նրա խնդրանքով այն անցնում է ITF-ի վերահսկողությանն տակ։ Մրցաշարի հոբելյանական հարյուրերոդ անցկացման ժամանակ մրցաշարում մասնակցություն են ունենում 129 երկրների ազգային հավաքականներ

Մրցաշարի ձևաչափ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործող կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դևիսի գավաթի մրցախաղերը անց են կացվում թիմերի միջև, որոնք բաժանված են տարբեր մակարդակների և խմբերի։ Խմբերի հաղթողները և ետնապահները հաջորդ մրցաշրջանում տեղափոխվում են մեկ այլ մակարդակ։

Առաջին մակարդակը ներկայացված է Համաշխարհային խմբով (World Group), նրանում խաղերը անց են կացվում օլիմպիական մրցակարգով (պարտված թիմը դուրպս է մնում մրցաշարից)։ Հետագա մակարդակները բաժանված են ըստ գոտիների՝ Ամերիկա, Եվրոպա/Աֆրիկա, Ասիա/Օկեանիա։ Ամերիկա և Եվրոպա/Աֆրիկա գոտիները պարունակում են երեք խումբ, իսկ Ասիա/Օկեանիա գոտին պարունակում է չորս խումբ։ Երկու բարձրագույն խմբերը մրցաշարը անց են կացնում Օլիմպիական համակարգով, երրորդ և չորրորդ խմբերը՝ շրջանաձև։ Խմբերի հաղթողները անցնում են մեկ մակարդակ վեր, պարտվողները՝ մեկ մակարդակ ցած (բացառությամբ վերջին խմբերի)։ Առաջին խմբերի հաղթողները խաղում են որակավորման մրցաշար Համաշխարհային խմբի ետնապահների հետ՝ հաջորդ մրցաշրջանում բարձրագույն մակարդակում խաղալու իրավունքի համար։

Մակարդակ

Խմբեր

1

Համաշխարհային խումբ
16 երկիր

2

Ամերիկայի առաջին խումբ
6 երկիր

Եվրոպա/Աֆրիկայի առաջին խումբ
11 երկիր

Ասիա/Օկեանիայի առաջին խումբ
7 երկիր

3

Ամերիկայի երկրորդ խումբ
8 երկիր

Եվրոպա/Աֆրիկայի երկրորդ խումբ
16 երկիր

Ասիա/Օկեանիայի երկրորդ խումբ
8 երկիր

4

Ամերիկայի երրորդ խումբ
10 երկիր

Եվրոպայի երկրորդ խումբ
14 երկիր

Աֆրիկայի երրորդ խումբ
13 երկիր

Ասիա/Օկեանիայի երրորդ խումբ
8 երկիր

5

 

 

 

Ասիա/Օկեանիայի չորրորդ խումբ
10 երկիր

Խաղերի անցկացման կանոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշարի յուրաքանչյուր փուլում երկու թիմեր երեք օրվա ընթացքում խաղում են հինգ մրցախաղ, սովորաբար, ուրբաթ օրվանից մինչ կիրակի։ Հաղթանակի համար անհրաժեշտ է հաղթել նվազագույնը հինգ խաղից երեքում։ Առաջին երկու հանդիպումները մենախաղային են, անց են կացվում առաջին օրը։ Երկրորդ օրը անց է կացվում զուգախաղը։ Վերջին երկու հպանդիպումները կրկին մենախաղային են և անց են կացվում երրորդ օրը։ Նրանում ավանդաբար հանդիպում են առաջին օրվա մասնակիցները, փոխելով մրցակիցներին։ Նախկինում թույլատրվում են փոխարինել խաղացողին վերջին երկու խաղում, եթե միայն փուլի հաղթողը արդեն հայտնի էր առաջին երեք հանդիպումների արդյունքում։ Այժմ թիմերին թույլատրվում է վերջին օրը կորտ հանել քաղացողների ըստ իրենց սեփական հայեցողության, պայմանով, որ մրցակիցների կազմը չի կրկնի առաջին օրվա մրցախաղերի կազմը։

Չկա ոչ մի պահանջ, թե մրցակիցներից ով պետք է խաղա զուգախաղը։ Դա կարող է լինել խաղացողներից յուրաքանչյուրը, ով մասնակցել է մենախաղում, երկու ցանկացած այլ խաղացողներ (սովորաբար, զուգախաղի մասնագետներ) կամ նրանց համակցություն։

Խաղերն անց են կացվում հինգ սեթում, հինգերորդ սեթը խաղարկվում է առանց թայ-բրեյքի։ Եթե թիմերից մեկը ապահովել հաղթանակը մինչ այն ժամանակ, մինչ խաղացվում են բոլոր հինգ հանդիպումները, ապա մնացած խաղերը անց են կացվում երեք սեթում, որպես փուլի արդյունքի վրա ազդեցություն չունեցող։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղթողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշարի անցկացման ժամանակահաիվածում տասնչորս երկիր կարողացել են տիրել գոնե մեկ չեմպիոնական տիտղոսի։

Երկիր Տիտղոսներ Եզրափակիչներ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 1900, 1902, 1913, 1920, 1921, 1922, 1923, 1924, 1925, 1926, 1937, 1938, 1946, 1947, 1948, 1949, 1954, 1958, 1963, 1968, 1969, 1970, 1971, 1972, 1978, 1979, 1981, 1982, 1990, 1992, 1995, 2007 (32) 1903, 1905, 1906, 1908, 1909, 1911, 1914, 1927, 1928, 1929, 1930, 1932, 1934, 1935, 1939, 1950, 1951, 1952, 1953, 1955, 1956, 1957, 1959, 1964, 1973, 1991, 1997, 2004 (28)
Ավստրալիա Ավստրալիա 1907, 1908, 1909, 1911, 1914, 1919, 1939, 1950, 1951, 1952, 1953, 1955, 1956, 1957, 1959, 1960, 1961, 1962, 1964, 1965, 1966, 1967, 1973, 1977, 1983, 1986, 1999, 2003 (28) 1912, 1920, 1922, 1923, 1924, 1936, 1938, 1946, 1947, 1948, 1949, 1954, 1958, 1963,1968,1990, 1993, 2000, 2001 (19)
Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա 1903, 1904, 1905, 1906, 1912, 1933, 1934, 1935, 1936, 2015 (10) 1900, 1902, 1907, 1913, 1919, 1931, 1937, 1978 (8)
Ֆրանսիա Ֆրանսիա 1927, 1928, 1929, 1930, 1931, 1932, 1991, 1996, 2001 (9) 1925, 1926, 1933, 1982, 1999, 2002, 2010, 2014 (8)
Շվեդիա Շվեդիա 1975, 1984, 1985, 1987, 1994, 1997, 1998 (7) 1983, 1986, 1988, 1989, 1996 (5)
Իսպանիա Իսպանիա 2000, 2004, 2008, 2009, 2011 (5) 1965, 1967, 2003, 2012 (4)
Գերմանիա Գերմանիա 1988, 1989, 1993 (3) 1970, 1985 (2)
Չեխիա Չեխիա և
Չեխոսլովակիա Չեխոսլովակիա
1980, 2012, 2013 (3) 1975, 2009 (2)
Ռուսաստան Ռուսաստան 2002, 2006 (2) 1994, 1995, 2007 (3)
Իտալիա Իտալիա 1976 (1) 1960, 1961, 1977, 1979, 1980, 1998 (6)
Սերբիա Սերբիա 2010 (1) 2013 (1)
Շվեյցարիա Շվեյցարիա 2014 (1) 1992 (1)
Խորվաթիա Խորվաթիա 2005 (1) -
Հարավաֆրիկյան Հանրապետություն Հարավաֆրիկյան Հանրապետություն 1974 (1) -
Արգենտինա Արգենտինա - 1981, 2006, 2008, 2011 (4)
Հնդկաստան Հնդկաստան - 1966, 1974, 1987 (3)
Ռումինիա Ռումինիա - 1969, 1971, 1972 (3)
Բելգիա Բելգիա - 1904, 2015 (2)
Մեքսիկա Մեքսիկա - 1962 (1)
Սլովակիա Սլովակիա - 2005 (1)
Չիլի Չիլի - 1976 (1)
Ճապոնիա Ճապոնիա - 1921 (1)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]