Կարել Նովաչեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարել Նովաչեկ
Սեռարական
ՔաղաքացիությունՉեխիա Չեխիա
Բնակվելու վայրԲոկա Ռաթոն
Ծննդյան ամսաթիվ1965 թվական մարտի 30
ԾննդավայրՊրոստեյով, Չեխոսլովակիա
Հասակ190 սմ
Քաշ82 կգ
Կարիերայի սկիզբ1984 թվական
Կարիերայի ավարտ1996 թվական
Աշխատող ձեռքաջ
Հարված ձախիցմեկձեռքանի
Պարգևավճար, USD3 729 540
Մենախաղ
Խաղեր Հ/Պ299–246[1]
Ամենաբարձր վարկանիշ8 (1991 թվականի նոյեմբերի 18)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիա4-րդ շրջան (1995)
Ֆրանսիա1/4 եզրափակիչ (1987, 1993
Ուիմբլդոն4-րդ շրջան (1991)
ԱՄՆ1/2 եզրափակիչ (1994)
Զուգախաղ
Խաղեր Հ/Պ168–179[1]
Ամենաբարձր վարկանիշ25 (1994 թվականի փետրվարի 28)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիա1/2 եզրափակիչ (1994)
Ֆրանսիա1/4 եզրափակիչ (1990)
Ուիմբլդոն3-րդ շրջան (1994)
ԱՄՆԵզրափակիչ (1993)
Ավարտել է կարիերան

Կարել Նովաչեկ (չեխ․՝ Karel Nováček, մարտի 30, 1965(1965-03-30)[1][2], Պրոստեյով[1], Չեխոսլովակիա), չեխ նախկին պրոֆեսիոնալ թենիսիստ, «Գրան-Պրի» և ATP տուրի մենախաղերի և զուգախաղերի 19 մրցաշարերի հաղթող։

Մարզական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդեն չորս տարեկանում Կարել Նովաչեկը՝ ընտանիքի միակ զավակը, սկսել է զբաղվել սպորտով։ Նրա առաջին ընտրությունը դառնում է հոկեյը (նրա հայրը, նույնպես Կարել, եղել է հոկեյիստ, իսկ այնուհետև մարզիչ), սակայն արդեն վեց տարեկանում, Կարելը իր համար բացահայտում է թենիսը։

Պրոֆեսիոնալ մրցաշարերում իր առաջին հանդիպումները Կարելն անց է կացրել 1984 թվականին և արդեն մայիսին դուրս է գալիս Ֆրանսիայի բաց առաջնության երրորդ շրջան։ Հաջորդ տարի նա հասնում է մինչև Մադրիդի «Գրան-Պրի» մրցաշարի կիսաեզրափակիչ և բրազիլական Պորտու Ալեգրիի «չելենջերի» եզրափակիչ։ 1986 թվականի մարտին Վիեննայում, Ռիխարդ Ֆոգելի հետ, նա հաղթում է ի առաջին «չելենջերը» զուգախաղում։ Մենախաղում նա հասնում է մինչև Վիեննայի մրցաշարի եզրափակիչ և, դրանից անմիջապես հետո, մինչև Քյոլնի «Գրան-Պրի»-ի կիսաեզրափակիչ, ճանապարհին հաղթելով աշխարհի 29-րդ ռակետ Պետեր Լունդգրենին։ Դրանից հետո նա առաջին անգամ մտնում է ATP դասակարգման աղյուսակի 100 լավագույն թենիսիստների շարքը։ Հոկտեմբերին նա հաղթանակ է տանում Վաշտիգտոնի «Գրան-Պրի» մրցաշարում, հաղթելով համաշխարհային թենիսի Թոփ-50-յակից հինգ մրցակիցների, ներառյալ աշխարհի 10-րդ ռակետ Անդրես Գոմեսին, իսկ անձամբ մտնում է աշխարհի 50 ուժեղագույնների շարքը։

1987 թվականին Նովաչեկը Դևիսի Գավաթում առաջին անգամ ընդգրկվում է Չեխոսլովակիայի հավաքականի կազմում։ Չնայած այդ մրցաշրջանում նա հաղթանակներ չի տանում մրցաշարերում, Ֆրանսիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչը և Պալերմոյի մրցաշարի եզրափակիչը նրան թույլ են տալիս մնալ դասակարգման աղյուսակի առաջին հարյուրյակում։ Հաջորդ տարի նա արդեն չի կարողանում պահպանել դիրքերը Թոփ-10-յակում, քանի որ ոչ մի անգամ չի կարողանում հասնել նույնիսկ մինչև «Գրան-Պրի» մրցաշարերի եզրափակիչ։ Ընդհակառակը, զուգախաղերում նա դուրս է գալիս կարիերայում առաջին եզրափակիչը Աթենքի «Գրան-Պրի» մրցաշարում, ինչպես նաև կիսաեզրափակիչներ Մյունխենում և Վիեննայում, մրցաշրջանի վերջում մտնելով զուգախաղային թենիսիստների առաջին հարյուրյակի մեջ։

1989 թվականին Նովաչեկը վերադառնում է մենախաղային ուժեղագույն հարյուրյակ, Նիդերլանդների բաց առաջնության եզրափակիչում հաղթելով աշխարհի 16-րդ ռակետ Էմիլիո Սանչեսին, իսկ մեկ տարի անց հաղթանակը Մյունխենում, որտեղ նա ընթացքում հաղթում է Աարոն Կրիկշտեյնին՝ այդ պահին աշխարհի 6-րդ ռակետ, նրան թույլ է տալիս վերադառնալ նաև Թոփ-50։ Մայիսին նա կրկին առավելության է հասնում Կրիկշտեյնի նկատմամբ, այժմ Ֆրանսիայի բաց առաջնությունում, սակայն դրանից հետո զիջում է երկրորդ հարյուրյակից թենիսիստ Թիերի Շամպիոնին։ Նմանատիպ իրավիճակ է դասավորվում նաև Կիցբյուելի մրցաշարում, որտեղ Նովաչեկը հաղթում է աշխարհի երրորդ ռակետ Բորիս Բեկկերին, իսկ այնուհետև եզրափակիչում զիջում է երկրորդ հարյուրյակից մրցակցի։

Նովաչեկի խաղը իրական կայունություն ձեռք է բերում 1991 թվականին։ Մեկ տարվա ընթացքում նա շահում է ATP տուրի մենախաղի չորս մրցաշարերում, ներառյալ բարձր կատեգորիայի դասակարգվող Գերմանիայի բաց առաջնությունում, որտեղ, մասնավորապես, առավելության է հասնում աշխարհի 6-րդ ռակետ Փիթ Սամփրասի նկատմամբ։ Ավելի ուշ, Գշտադում, նա հաղթում է Միխաել Շտիխին, ով դասակարգման աղյուսակում զբաղեցնում էր 4-րդ հորիզոնականը, իսկ ամռան երկրորդ կեսին երկու անգամ եզրափակիչներում հաղթում է համաշխարհային դասակարգումում տասներորդ Մագնուս Գուստաֆսոնին (տարվա ընթացքում նրանք երեք անգամ խաղում են եզրափակիչներում և բոլոր երեք անգամներն էլ հաղթում է Նովաչեկը)։ ԱՄՆ բաց առաջնությունից հետո Նովաչեկը մտնում է աշխարհի ուժեղագույն թենիսիստների տասնյակի մեջ և իր համար ապահովում է մասնակցությունը տարվա վերջին ATP վարկածով աշխարհի առաջնությունում։ Այնտեղ, սակայն, նա պարտվում է խմբային մրցաշարի բոլոր երեք խաղերում և փլեյ-օֆֆ չի անցնում։ Զուգախաղերում նա տարվա ընթացքում հասնում է մինչև կիսաեզրափակիչ, իսկ մրցաշրջանի ավարտին, Բեռլինում, շահում է իր առաջին ATP տիտղոսը՝ Պետր Կորդայի հետ միասին, տարին ավատելով ուժեղագույն հարյուրյակում։

1992 թվականին Նովաչեկի հաջող ելույթները շարունակվում են։ Գարնանը նա հավախականի հետ հասնում է մինչև Աշխարհի թիմային գավաթի եզրափակիչ, իսկ ամռան ընթացքում հաղթում է երեք մենախաղային մրցաշարերում և ևս մեկը զուգախաղում։ Եվս երեք անգամ նա խաղում է մրցաշարերի զուգախաղային եզրափակիչներում, այդ թվում, Կորդայի հետ, բարձրագույն կատեգորիայի Մոնտե Կարլոյի մրցաշարում։ Տարվա ընթացում երեք անգամ (Բարսելոնայում, Մոնտե Կարլոյում և Բազելում) նրան հաջողվում է հաղթել զույգերի, ովքեր մտնում են համաշխարհային էլիտայի մեջ։ Սակայն անձամբ նա դուրս է մնում մենախաղի դասակարգման աղյուսակի առաջին տասնյակից և այդպես էլ այնտեղ չի հասնում զուգախաղում։

1993 թվականին Նովաչեկը կարիերայում հասնում է իր ամենամեծ հաջողությանը զուգախաղում, Մարտին Դամի հետ հասնելով մինչև ԱՄՆ բաց առաջնության եզրափակիչ։ Միասին նրանք շահում են նաև Սարագոսայի մրցաշարում։ Մենախաղում Նովաչեկը հաղթում է երկու մրցաշարերում (այդ թվում նաև Սարագոսայում), ևս երեք անգամ խաղում է եզրափակիչներում և հասնում է մինչև Ֆրանսիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ, մրցաշրջանն ավարտելով աշխարհի 20 լավագույն թենիսիստների շարքում։ Զուգախաղում նա կարիերայում բարձրագույն վարկանիշային արդյունքին հասնում է հաջորդ մրցաշրջանի սկզբին, երբ Մարտին Դամի հետ միասին հասնում է մինչև Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ։ Տարվա ավարտին մոտ նա հաղթում է ATP երեք շարքային մրցաշարերի զուգախաղերում՝ մեկը Դամի հետ և երկուսը Մաթս Վիլանդերի հետ, իսկ ԱՄՆ բաց առաջնությունում այս անգամ նա հասնում է մինչև քառորդ եզրափակիչ։ Մենախաղում, շահելով մեկ մրցաշար և հասնելով մինչև ԱՄՆ բաց առաջնության կիսաեզրափակիչ (Անդրեյ Մեդվեդևի նկատմամբ հաղթանակից հետո, ով այդ պահին աշխարհում 8-րդ էր), նա ևս մեկ տարով իրեն է վերապահում տեղը Թոփ-50-ում։

1995 թվականից Նովաչեկի կարիերան անկում է ապրումև Չնայած նրան դեռևս հաջողվում են առանձին հաղթանակներ համաշխարհային էլիտայից թենիսիստների նկատմամբ, մենախաղում նրան լավագույն արդյունքը դառնում է Ավստրալիայի բաց առաջնության չորրորդ շրջանը, իսկ զուգախաղում այդ տարի նա սահմանափակվում է Միլանում եզրափակիչով։ Նույնպես մեկ եզրափակիչ զուգախաղում, Դուբայում, նա հասնում է նաև հաջորդ տարի, իսկ մենախաղում համարյա դադարում է հաղթել, տարվա ընթացքում տանելով 3 հաղթանակ, 9 պարտության դեպքում։ ԱՄՆ բաց առաջնությունից հետո նա ավարտում է խաղային կարիերան։ Հնարավոր է, այդ որոշումը ընդունվում է նաև վերջին ժամանակներում ծագած դոպինգային սկանդալների ազդեցության տակ։ 1995 թվականին Ֆրանսիայի բաց առաջնությունում Նովաչեկի և Մաթս Վիլանդերի անալիզներում հայտնաբերվում են կոկաինի հետքեր և դատարանի որոշմամբ նրանք երեք ամսով որոկազրկվում են և դատապարտվում 1995 թվականից ի վեր բոլոր շահած մրցանակների հետ վերադարձման[3]։

Մեծ Սաղավարտի մրցաշարերի եզրափակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զուգախաղ (1)[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարտություն (1)

Թվական Մրցաշար Ծածկույթ Խաղընկեր Մրցակիցներ Հաշիվ
1993 ԱՄՆ բաց առաջնություն Հարդ Չեխիա Մարտին Դամ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ռիկ Լիչ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կեն Ֆլեչ
7-6, 4-6, 2-6

Կարիերայի եզրափակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենախաղ (13 տիտղոս, 7 պարտություն)[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշար (մենախաղ)
Մեծ Սաղավարտ (0–0)
Մասթերս Գավաթ (0–0)
ATP Մասթերս (1–0)
ATP մրցաշարեր (12–7)
Արդյունք No. Թվական Մրցաշար Ծածկույթ Մրցակից Հաշիվ
Պարտություն 1. 1986 Erste Bank Open
Վիեննա, Ավստրիա
Հարդ (i) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Գարի Դոնելի 2–6, 6–7
Հաղթանակ 1. 1986 Legg Mason Tennis Classic
Վաշտիգտոն, ԱՄՆ
Գրունտ Ֆրանսիա Թիերի Թուլաս 6–1, 7–6(7–4)
Պարտություն 2. 1987 Campionati Internazionali di Sicilia
Պալերմո, Իտալիա
Գրունտ Արգենտինա Մարտին Խայտե 6–7, 7–6, 4–6
Հաղթանակ 2. 1989 DuՉեխոսլովակիա Open
Հիլվերսում, Նիդերլանդներ
Գրունտ Իսպանիա Էմիլիո Սանչես 6–2, 6–4
Հաղթանակ 3. 1990 BMW Open
Մյունխեն, Գերմանիա
Գրունտ Ավստրիա Թոմաս Մուստեր 6–4, 6–2
Պարտություն 3. 1990 Austrian Open Kitzbühel
Կիցբյուել, Ավստրիա
Գրունտ Արգենտինա Հորասիո դե լա Պենա 4–6, 6–7, 6–2, 2–6
Հաղթանակ 4. 1991 ATP Auckland
Օքլենդ, Նոր Զելանդիա
Հարդ Ֆրանսիա Ժան Ֆիլիպ Ֆլորիան 7–6(7–5), 7–6(7–4)
Պարտություն 4. 1991 Portugal Open
Էշտորիլ, Պորտուգալիա
Գրունտ Իսպանիա Սերխի Բրուգերա 6–7(7–9), 1–6
Հաղթանակ 5. 1991 Hamburg Masters
Համբուրգ, Գերմանիա
Գրունտ Շվեդիա Մագնուս Գուստաֆսոն 6–3, 6–3, 5–7, 0–6, 6–1
Հաղթանակ 6. 1991 Generali Open
Կիցբյուել, Ավստրիա
Գրունտ Շվեդիա Մագնուս Գուստաֆսոն 7–6(7–2), 7–6(7–4), 6–2
Հաղթանակ 7. 1991 ATP Prague
Պրահա, Չեխոսլովակիա
Գրունտ Շվեդիա Մագնուս Գուստաֆսոն 7–6(7–5), 6–2
Հաղթանակ 8. 1992 DuՉեխոսլովակիա Open
Հիլվերսում, Նիդերլանդներ
Գրունտ Իսպանիա Խորդի Արեսե 6–2, 6–3, 2–6, 7–5
Հաղթանակ 9. 1992 San Marino Open
Սան Մարինո, Սան Մարինո
Գրունտ Իսպանիա Ֆրանսիսկո Կլավետ 7–5, 6–2
Հաղթանակ 10. 1992 ATP Prague
Պրահա, Չեխոսլովակիա
Գրունտ Արգենտինա Ֆրանկո Դավին 6–1, 6–1
Հաղթանակ 11. 1993 Dubai Tennis Championships
Դուբայ, ԱՄԷ
Հարդ Ֆրանսիա Ֆաբրիս Սանտորո 6–4, 7–5
Պարտություն 5. 1993 ABN AMRO World Tennis Tournament
Ռոտերդամ, Նիդերլանդներ
Գորգ Շվեդիա Անդերս Յարիդ 3–6, 5–7
Հաղթանակ 12. 1993 ATP Zaragoza
Սարագոսա, Իսպանիա
Գրունտ Շվեդիա Յոնաս Սվենսոն 3–6, 6–2, 6–1
Պարտություն 6. 1993 Portugal Open
Էշտորիլ, Պորտուգալիա
Գրունտ Ուկրաինա Անդրեյ Մեդվեդև 4–6, 2–6
Պարտություն 7. 1993 Swiss Open
Գշտադ, Շվեյցարիա
Գրունտ Իսպանիա Սերխի Բրուգերա 3–6, 4–6
Հաղթանակ 13. 1994 DuՉեխոսլովակիա Open
Հիլվերսում, Նիդերլանդներ
Գրունտ Ավստրալիա Ռիխարդ Ֆրոմբերգ 7–5, 6–4, 7–6(9–7)

Զուգախաղ (6 տիտղոս, 8 պարտություն)[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունք No. Թվական Մրցաշար Ծածկույթ Խաղընկեր Մրցակիցներ Հաշիվ
Պարտություն 1. 1988 ATP Athens Open
Աթենք, Հունաստան
Գրունտ Պերու Պաբլո Արայա Շվեդիա Ռիխարդ Բերգ
Շվեդիա Պեր Հենրիկսոն
4–6, 5–7
Պարտություն 2. 1989 ATP Bastad
Բաստադ, Շվեդիա
Գրունտ Չեխոսլովակիա Ժոզեֆ Չիհակ Շվեդիա Պեր Հենրիկսոն
Շվեդիա Նիկլաս Ուտգրեն
5–7, 2–6
Հաղթանակ 1. 1991 European Indoor Championships
Բեռլին, Գերմանիա
Գորգ Չեխոսլովակիա Պետր Կորդա Նիդերլանդներ Յան Սիմերինկ
Չեխոսլովակիա Դանիել Վացեկ
3–6, 7–5, 7–5
Պարտություն 3. 1992 Barcelona Open
Բարսելոնա, Իսպանիա
Գրունտ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Իվան Լենդլ Էկվադոր Անդրես Գոմես
Իսպանիա Խավիեր Սանչես
4–6, 4–6
Պարտություն 4. 1992 Monte Carlo Masters
Մոնտե Կարլո, Մոնակո
Գրունտ Չեխոսլովակիա Պետր Կորդա Գերմանիա Բորիս Բեկկեր
Գերմանիա Միխաել Շտիխ
4–6, 4–6
Հաղթանակ 2. 1992 ATP Prague
Պրահա, Չեխոսլովակիա
Գրունտ Չեխոսլովակիա Բրանիսլավ Ստանկովիչ Շվեդիա Յոնաս Բյորկման
Ավստրալիա Ջոն Այլենդ
7–5, 6–1
Պարտություն 5. 1992 ATP Basel
Բազել, Շվեյցարիա
Հարդ (i) Չեխոսլովակիա Դավիդ Ռիկլ Նիդերլանդներ Թոմ Նիյսեն
Չեխոսլովակիա Ցիրիլ Սուկ
3–6, 4–6
Հաղթանակ 3. 1993 ATP Zaragoza
Սարագոսա, Իսպանիա
Գորգ Չեխիա Մարտին Դամ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մայք Բաուեր
Չեխիա Դավիդ Ռիկլ
2–6, 6–4, 7–5
Պարտություն 6. 1993 BMW Open
Մյունխեն, Գերմանիա
Գրունտ Գերմանիա Կարլ-Ուվե Շտեբ Չեխիա Մարտին Դամ
Շվեդիա Հենրիկ Հոլմ
0–6, 6–3, 5–7
Պարտություն 7. 1993 ԱՄՆ բաց առաջնություն,
Նյու Յորք
Հարդ Չեխիա Մարտին Դամ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կեն Ֆլեչ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ռիկ Լիչ
7–6, 4–6, 2–6
Պարտություն 8. 1994 ATP Zaragoza
Սարագոսա, Իսպանիա
Գորգ Չեխիա Մարտին Դամ Շվեդիա Հենրիկ Հոլմ
Շվեդիա Անդերս Յարիդ
5–7, 2–6
Հաղթանակ 4. 1994 ATP Prague
Պրահա, Չեխիա
Գրունտ Շվեդիա Մաթս Վիլանդեր Չեխիա Տոմաշ Կրոպա
Չեխիա Պավել Վիզներ
հրաժարում
Հաղթանակ 5. 1994 ATP Ostrava
Օստրավա, Չեխիա
Գորգ Չեխիա Մարտին Դամ Հարավաֆրիկյան Հանրապետություն Գարի Մյուլեր
Հարավաֆրիկյան Հանրապետություն Պիտ Նորվալ
6–4, 1–6, 6–3
Հաղթանակ 6. 1994 VTR Open
Սանտյագո, Չիլի
Գրունտ Շվեդիա Մաթս Վիլանդեր Իսպանիա Տոմաս Կարբոնել
Իսպանիա Ֆրանսիսկո Ռոյչ
4–6, 7–6, 7–6
Պարտություն 9. 1995 Milan Indoor
Միլան, Իտալիա
Գորգ Չեխիա Պետր Կորդա Գերմանիա Բորիս Բեկկեր
Ֆրանսիա Գի Ֆորժե
2–6, 4–6
Պարտություն 10. 1996 ATP Dubai
Դուբայ, ԱՄԷ
Հարդ Չեխիա Իրժի Նովակ Զիմբաբվե Բայրոն Բլեյք
Կանադա Գրանտ Կոնել
0–6, 1–6

Մրցաշարերի մասնակցության վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշար 1984 1985 1986 1987 1988 1989 1990 1991 1992 1993 1994 1995 1996 ՀՄ
Մեծ Սաղավարտ
Ավստրալիայի բաց առաջնություն ՉՄ ՉՄ NH ՉՄ ՉՄ ՉՄ 3 շրջան 1 շրջան 2 շրջան ՉՄ 3 շրջան 4 շրջան ՉՄ 0 / 5
Ֆրանսիայի բաց առաջնություն 3 շրջան 1 շրջան 1 շրջան 1/4 1 շրջան 3 շրջան 4 շրջան 1 շրջան 1 շրջան 1/4 1 շրջան 1 շրջան ՉՄ 0 / 12
Ուիմբլդոնի մրցաշար ՉՄ ՉՄ 1 շրջան 1 շրջան 2 շրջան 2 շրջան 3 շրջան 4 շրջան 1 շրջան 1 շրջան 1 շրջան 1 շրջան ՉՄ 0 / 10
ԱՄՆ թենիսի բաց առաջնություն ՉՄ ՉՄ 1 շրջան 1 շրջան ՉՄ ՉՄ 1 շրջան 3 շրջան ՉՄ 3 շրջան 1/2 1 շրջան ՉՄ 0 / 7
Մեծ Սաղավարտի ՀՄ 0 / 1 0 / 1 0 / 3 0 / 3 0 / 2 0 / 2 0 / 4 0 / 4 0 / 3 0 / 3 0 / 4 0 / 4 0 / 0 0 / 34
ATP Մասթերս
Indian Wells Masters
Ինդիան Ուելս
Ոչ Մասթերս
մինչև 1990
1 շրջան ՉՄ 3 շրջան ՉՄ ՉՄ 1 շրջան ՉՄ 0 / 3
Miami Masters
Կի Բիսկեյն
2 շրջան 2 շրջան 2 շրջան ՉՄ ՉՄ 2 շրջան 1 շրջան 0 / 5
Monte Carlo Masters
Մոնտե Կարլո
2 շրջան 1 շրջան 3 շրջան 1 շրջան 1 շրջան 2 շրջան ՉՄ 0 / 6
Rome Masters
Հռոմ
2 շրջան 1 շրջան 1 շրջան 3 շրջան 1 շրջան 1 շրջան ՉՄ 0 / 6
Hamburg Masters
Համբուրգ
1 շրջան Հ 1/4 3 շրջան 1 շրջան ՉՄ ՉՄ 0 / 5
Canada Masters
Կանադա
ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 0 / 0
Cincinnati Masters
Ցինցինատի
1 շրջան ՉՄ ՉՄ ՉՄ 1 շրջան ՉՄ ՉՄ 0 / 2
Eurocard Open
Շտուտգարտ/Ստոկհոլմ
2 շրջան 3 շրջան 3 շրջան ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 0 / 3
Paris Masters
Փարիզ
1 շրջան 1/4 1 շրջան 3 շրջան ՉՄ ՉՄ ՉՄ 0 / 4
Մասթերս շարքի ՀՄ N/A 0 / 8 1 / 6 0 / 7 0 / 4 0 / 4 0 / 4 0 / 1 0 / 34
Տարվա վերջի վարկանիշ 138 159 33 76 127 74 34 8 23 17 28 121 409 N/A

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 ATP վեբկայք
  2. Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. Roberts, John (1996 թ․ հունվարի 29). «ITF faces legal challenge after allegations of cocaine use». The Independent. Վերցված է 2011 թ․ հուլիսի 9-ին.
    «Wilander and Novacek Are Banned». Նյու Յորք Թայմս. 1997 թ․ մայիսի 15. Վերցված է 2011 թ․ հուլիսի 9-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարել Նովաչեկ» հոդվածին։