Գշտադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Գշտաադ
Gstaad
Զինանշան

ԵրկիրՇվեյցարիա Շվեյցարիա
ԲԾՄ1050 մետր
Հեռախոսային կոդ033
Ավտոմոբիլային կոդBE
Պաշտոնական կայքgstaad.ch(գերմ.), gstaad.ch/fr.html(ֆր.) և gstaad.ch/en.html(անգլ.)
Գշտադ (Շվեյցարիա)##
Գշտադ (Շվեյցարիա)

Գշտաադ (Gstaad), գյուղ Բեռնի կանտոնում (Շվեյցարիա), այն մտնում է Զանեն կոմունայի քաղաքային սահմանի մեջ։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գշտաադը տեղակայված է չորս լեռնային շրջանների սահմանին, Բեռնի Օբերլանդի և Վո կանտոնայի սահմանին։ Այն հեռու է Բեռնից 80 կիլոմետր, իսկ Ժնևից 120 կիլոմետր[1]։

Գշտաադը և Զանենը կապված են երկրի մյուս շրջանների հետ երկաթգծով, որն անցնում է Ցվայզիմմենով և Մոնտրյոյով։ Գշտաադի կենտրոնական մասը, ասպես կոչված Պրոմենադը, 1997 թվականից ավտոմեքենաների երթևեկության համար փակ է։

Սուրբ Նիկողայոսի եկեղեցին Գշտաադում

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

10-րդ դարում տարածքները, որտեղ գտնվում է Գշտաադը, պատկանում էր Բուրգունդյան թագավորությանը։ 11-րդ դարից սկսած մինչև 1555 թվականը այդ տարածքները պատկանել են Գրեյհերց գրաֆներին, որոնցից առաջինը 11-րդ դարի երկրորդ կեսին ծնված Վիլհելմ 1-ինն է։ 1246 թվականին Գրեյհերցները դարձան Սավոյների վասալները և այդ կարգավիճակում մնացին մինչև 1546 թվականը։ Տարածաշրջանի ծաղկման ժամանակաշրջանը 15-րդ դարն է, բայց 1500 թվականից սկսած Գրաֆությունը սկսեց ֆինանսական խնդիրներ ունենալ, որի հետևանքով սկսեցին տարածքները մաս-մաս վաճառել, իսկ 1554 թվականին Գրեյհերցները սնանկ հայտարարվեցին։ Զանենի շրջակայքի հողատարածքները անցան Բեռնի տիրապետության տակ։

Զբոսաշրջություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբոսաշրջությունը Գշտաադում սկիզբ է առել 1577 թվականից, երբ այնտեղ կառուցվեց առաջին հյուրանոցը[2]։ Ներկայիս գործող հյուրանոցներից խոշորագույնը՝ «Գշտաադ Փելեսը» բացվել է 1913 թվականին[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]