Դանիել Վացեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դանիել Վացեկ
Սեռարական
ՔաղաքացիությունՉեխիա Չեխիա
Բնակվելու վայրԶարնեն
Ծննդյան ամսաթիվապրիլի 1, 1971 (53 տարեկան)
ԾննդավայրՊրահա, Չեխոսլովակիա
Հասակ190 սմ
Քաշ81 կգ
Կարիերայի սկիզբ1990 թվական
Կարիերայի ավարտ2003 թվական
Աշխատող ձեռքաջ
Հարված ձախիցմեկձեռքանի
Պարգևավճար, USD4 803 388
Մենախաղ
Խաղեր Հ/Պ176–225[1]
Ամենաբարձր վարկանիշ26 (1996 թվականի հունվարի 29)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիա3-րդ շրջան (1994)
Ֆրանսիա3-րդ շրջան (1994, 1998)
Ուիմբլդոն4-րդ շրջան (1994)
ԱՄՆ4-й круг (1995, 1997)
Զուգախաղ
Խաղեր Հ/Պ335–258[1]
Ամենաբարձր վարկանիշ3 (1997 թվականի սեպտեմբերի 8)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիա1/4 եզրափակիչ (1999)
ՖրանսիաՀաղթանակ (1996, 1997)
Ուիմբլդոն3-րդ շրջան (1998)
ԱՄՆՀաղթանակ (1997)
Ավարտել է կարիերան

Դանիել Վացեկ (չեխ․՝ Daniel Vacek, ապրիլի 1, 1971(1971-04-01)[1], Պրահա, Չեխոսլովակիա[1], Չեխոսլովակիա), չեխ նախկին պրոֆեսիոնալ թենիսիստ, Մեծ Սաղավարտի մրցաշարերի տղամարդկանց զուգախաղի եռակի հաղթող (բոլոր երեք անգամներն էլ Եվգենի Կաֆելնիկովի հետ)։

Մարզական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանիել Վացեկը թենիս սկսել է խաղալ 11 տարեկանում, այդ ձեռնարկմանը նրան աջակցում է հայրը՝ Վացլավ Վացեկը։ Պրոֆեսիոնալ կարիերայում իր առաջին խաղը Վացեկը անց է կացրել 1989 թվականի հուլիսին։ 1990 թվականին Վացեկը հաղթում է ATP զուգախաղի առաջին երեք մրցաշարերում։ Բոլոր երեք մրցաշարերում նրա խաղընկերն էր հայրենակից Վոյտեխ Ֆլեգլը։ Արդեն տարվա ավարտին մոտ Վացեկը սերտորեն մոտենում է զուգախաղի լավագույն թենիսիստների հարյուրյակին։ Հաջորդ տարի, երկու անգամ հասնելով ATP մրցաշարերի եզրափակիչ և նույնքան անգամ էլ «չելենջերներում», նա արդեն մոտենում է Թոփ-50-ին։ Այդ մրցաշրջանում նրա հաշվին է գրանցվում նաև առաջին հաղթանակը աշխարհի լավագույն զույգի նկատմամբ՝ Տոկիոյում նրանք Միլան Շրեյբերի հետ հաղթում են Սքոթ Դևիսին և Դևիդ Փեյթին, սակայն կիսաեզրափակիչում զիջում են Թոդ Վուդբրիջին և Ստեֆան Էդբերգին։

Սակայն 1992 թվականին զույգում Վացեկի խաղը չի ստացվում։ Տարվա ամենասկզբում դուրս գալով Վելինգտոնի մրցաշարի եզրափակիչ, հետագայուս նա չի փայլում, նույնիսկ «չելենջերներում» միայն մեկ անգամ է հասնում եզրափակիչ։ Միևնույն ժամանակ մենախաղում նա երեք անգամ խաղում է «չելենջերների» եզրափակիչներում, հաղթելով նրանցից երկուսում և ընդհուպ մոտենում է վարկանիշային աղյուսակի առաջին հարյուրյակին։ 1993 թվականին նա կրկին վստահ խաղ է ցուցադրում զուգախաղում և մարզական ձեռք բերելով «չելենջերներում», օգոստոսին Նյու Հեյվենում Ցիրիլ Սուկի հետ հաղթում է կարիերայում առաջին ATP Championship Series դասի մրցաշարում։ 1994 թվականի ընթացքում նա չորս անգամ խաղում է ATP մրցաշարերի զուգախաղի եզրափակիչներում, այդ թվում Մոնտե Կարլոյի բարձր մակարդակի մրցաշարում և երկու անգամ հաղթանակի է հասնում։ Մրցաշրջանի վերջում նա առաջին անգամ մտնում է զուգախաղի 20 լավագույնք թենիսիստների մեջ։ Մենախաղում նա սկզբում հաղթանակ է տանում առաջին տասնյակից մրցակցի նկատմամբ՝ հաղթելով Թոմաս Մուստերին, այդ պահին աշխարհում 9-րդը, իսկ փետրվարի սկզբին հաղթում է Ռենի «չելենջերում», հետո դուրս է գալիս Կոպենհագենի АТР մրցաշարի եզրափակիչ, իսկ այնուհետև Ուիմբլդոնի մրցաշարի չորրորդ շրջան, ռևանշ վերցնելով Եվգենի Կաֆելնիկովից՝ այդ պահին աշխարհի 16-րդ ռակետին և կոպենհագենյան իր վիրավորողին, և պարտվելով միայն աշխարհի առաջին ռակետ Փիթ Սամփրասին։ Ուիմբլդոնից հետո նա մտնում է համաշխարհային թենիսի մենախաղի Թոփ-50։

Հաջորդ երեք տարիները Վացեկի կարիերայում դառնում են լավագույնները։ Այդ ժամանակահատվածում նա երեք անգամ խաղում է ATP մրցաշարերի մենախաղի եզրափակիչներում, 1996 թվականի հունվարին հասնելով վարկանիշային աղյուսակի 26-րդ հորիզոնականին, բարձրագույնը կարիերայի ընթացքում։ Նրան ևս չորս անգամ հաջողվում է հաղթանակ տանել առաջին տասնյակից մրցակիցներին, այդ թվում ևս երկու անգամ Եվգենի Կաֆելնիկովին։ Զուգախաղում, հենց Կաֆելնիկովի հետ, նա հասնում է կարիերայում գլխավոր հաջողություններին, երկու անգամ անընդմեջ՝ 1996 և 1997 թվականներին, հաղթելով Ֆրանսիայի բաց առաջնությունում (այդ թվում երբ 1997 թվականին նրանք հերթականությամբ հաղթում են առաջին երկու «դասակարգված» զույգի), իսկ 1997 թվականին նրանց ավելացնելով նաև հաղթանակը ԱՄՆ բաց առաջնությունում։ Ընդհանուր առմամբ Վացեկը և Կաֆելինկովը համագործակցության այդ երկու տարիների ընթացքում հաղթում են յոթ մրցաշարերում, իսկ մինչ այդ, 1995 թվականին, Վացեկը Ցիրիլ Սուկի հետ հաղթում են չորս մրցաշարերում, ներառյալ իր հեղինակությամբ աշխարհում երկրորդ գրունտային մրցաշարը՝ Իտալիայի բաց առաջնությունը և հասնում է մինչև ATP Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ։ Արդյունքում նա 1995 թվականի մրցաշրջանի ավարտում է զուգախաղի դասակարգման 11-րդ հորիզոնականում, 1996 թվականը 8-րդում և 1997 թվականը 5-րդում, ընթացքում, 1997 թվականի սեպտեմբերին, բարձրանալով մինչև 3-րդ հորիզոնական։ 1995 և 1996 թվականներին նա Չեխիայի հավաքականի կազմում Դևիսի Գավաթում անց է կացնում 12 հանդիպում, թիմի հետ 1996 թվականին հասնելով մինչև Համաշխարհային խմբի կիսաեզրափակիչ։ Նույն թվականին նա հավաքականի հետ դուրս է գալիս Դյուսելդորֆում Աշխարհի թիմային գավաթի եզրափակիչ, սակայն այնհեղ չեխերը զիջում են Շվեյցարիային։ Նա նաև մասնակցություն է ունեցել Ատլանտայի Օլիմպիադային, սակայն այնտեղ մենախաղում նա պայքարից դուրս է մնում արդեն երկրորդ շրջանում, իսկ Իրժի Նովակի հետ զույգով՝ քառորդ եզրափակիչում։

Հետագայում Վացեկը շարունակում է հավասար խաղ ցուցադրել ևս երկու տարի, մնալով մենախաղի 100 լավագույն թենիսիստների շարքում և զուգախաղի Թոփ-50-ում։ Եվ 1998 թվականին, և 1999 թվականին նա չորսական անգամ խաղում է զուգախաղի մրցաշարերի եզրափակիչներում, առաջին տարում հաղթելով մեկ (Եվգենի Կաֆելնիկովի հետ), իսկ երկրորդ տարում բոլոր չորս մրցաշարերում (նրանցից երեքը Ջեֆ Տարանգոյի հետ)։ 1999 թվականի ընթացքում Վացեկը նաև երկու անգամ հասնում է մինչև Մեծ Սաղավարտի մրցաշարերի քառորդ եզրափակիչ՝ սկզվում Ավստրալիայում Կաֆելնիկովի հետ, իսկ այնուհետև Ֆրանսիայում Դավիդ Պրինոսիլի հետ։ 1998 թվականին նա մեկ մրցաշրջանի ընթացքում նա առավելության է հասնում մենախաղի աշխարհի առաջին և երկրորդ ռակետների նկատմամբ (համապատասխանաբար, Մարսելո Ռիոսի և Պատրիկ Ռաֆտերի)։ 1999 թվականի ընթացքում նա երեք անգամ հաղթում է մենախաղի առաջին տասնյակի թենիսիստների, ներառյալ կարիերայում չորրորդ անգամ հաղթանակ Եվգենի Կաֆելնիկովի նկատմամբ՝ այդ պահին արդեն աշխարհի 2-րդ ռակետ, իսկ տարվա ավարտին վերջին անգամ դուրս է գալիս ATP մրցաշարի մենախաղի եզրափակիչ։ Այդ տարիներին են գալիս նաև նրա երկրորդ եզրափակիչը հավաքականի հետ Աշխարհի գավաթում և խաղերը Դևիսի Գավաթում։ Այդ երկու տարիների ընթացքում նա երկու անգամ դառնում է ATP տուրի խաղացողների շրջանում խաղացած խաղերի քանակով երկրորդը[2]։

Զուգախաղում իր վերջին եզրափակիչին և ATP վերջին տիտղոսին Վացեկը դրանից հետո սպասում էր երկու տարուց ավել։ 2000 թվականի մայիսին նա վնասվածք է ստանում և կորտը լքում է մինչև մրցաշրջանի վերջը։ Նա վերադառնում է ուղիղ մեկ տարի անց, սակայն երկար ժամանակ մրցաշարերում չէր կարողանում երկրորդ շրջանից այն կողմ անցնել, արդյունքում մրցաշրջանն ավատելով միայն կիսաեզրափակիչներով Տաշքենդում և Վիեննայում։ 2002 թվականին մոտ նա վերկանգնվում է այնքան, որ Ավստրալիայի բաց առաջնությունում, Տոմաշ Ցիբուլեցի հետ, առավելության է հասնում աշխարհի առաջին զույգի նկատմամբ՝ Յոնաս Բյորկմանի և Թոդ Վուդբրիջի, իսկ ապրիլին հաղթում է Բարսելոնայի ATP Gold դասակարգի մրցաշարում։ Դրանից հետո նրա խաղը խախտվում է, հունիսից նա միայն երկու անգամ, ութ մրցաշարի ընթացքում, հաղթում է մեկնարկային խաղում և օգոստոսին Ցինցինատիում խաղում է մրցաշրջանում իր վերջին խաղը։ Հաջորդ տարի կորտ վերադառնալու փորձը հաջողություն չի ունենում։ Վացեկը պարտվում է Ֆրանսիայի բաց առաջնության առաջին իսկ շրջանում, իսկ այնուհետև նաև Ուիմբլդոնի մրցաշարում և դրանից հետո վերջնականապես վայր է դնում ռակետը։

2003 թվականին Դանիել Վացեկը այն գումարներով, որոնք նա շահել էր ելույթների ընթացքում, ձեռք է բերում «Բանիկ» (Օստրավա) ֆուտբոլային ակումբի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը[3]։ Հաջորդ մրցաշրջանում ակումբը հեղթում է Չեխիայի առաջնությունում և դուրս է գալիս Չեխիայի Գավաթի եզրափակիչ։ Դրանից հետո, սակայն, ակումբի ֆինանսական վաճակը ստիպում է հրաժարվել մի շարք առաջատար ֆուտբոլիստներից և այդ պահից ի վեր նմանատիպ հաջողություններ արդեն չեն կրկնվում։

Դիրքը ATP վարկանիշում տարվա վերջին[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Մենախաղային Զուգախաղային
2002 749 65
2001 393 113
2000 238 143
1999 39 20
1998 50 26
1997 53 5
1996 71 8
1995 27 11
1994 45 21
1993 114 58
1992 107 160
1991 470 54
1990 607 103

Կարիերայի ընթացքում Մեծ Սաղավարտի և ATP մրցաշարերում եզրափակիչներ (45)[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենախաղ (5)[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարտություններ (5)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Մրցակից Հաշիվ
1. 1994 փետրվարի 28 Կոպենհագեն, Դանիա Գորգ Ռուսաստան Եվգենի Կաֆելնիկով 3-6, 5-7
2. 1995 փետրվարի 6 Մարսել, Ֆրանսիա Գորգ Գերմանիա Բորիս Բեկկեր 7-62, 4-6, 5-7
3. 1995 նոյեմբերի 6 Կրեմլի Գավաթ,
Մոսկվա, Ռուսաստան
Գորգ Գերմանիա Կարլ-Ուվե Շտեբ 6-75, 6-3, 6-76
4. 1997 մարտի 3 ABN AMRO World Tennis Tournament,
Ռոտերդամ, Նիդերլանդներ
Գորգ Նիդերլանդներ Ռիխարդ Կրայչեկ 6-74, 6-75
5. 1999 սեպտեմբերի 27 Թուլուզա, Ֆրանսիա Հարդ (i) Ֆրանսիա Նիկոլա Էսկյուդե 5-7, 1-6

Զուգախաղ (40)[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղթանակներ (25)[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշար
Մեծ Սաղավարտ (3)
Մասթերս գավաթ (0)
ATP Մասթերս (1)
ATP International Series Gold (5)
ATP Tour (16)
Տիտղոսներ ըստ ծածկույթի
Հարդ (10)
Գրունտ (10)
Խոտածածկ (0)
Գորգ (5)
Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Խաղընկեր Մրցակիցներ Հաշիվ
1. 1990 մայիսի 14 Հարավսլավիայի բաց առաջնություն,
Ումագ
Գրունտ Չեխոսլովակիա Վոյտեխ Ֆլեգլ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Անդրեյ Օլխովսկի
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Անդրեյ Չերկասով
6-4, 6-4
2. 1990 օգոստոսի 6 Չեխոսլովակիայի բաց առաջնություն,
Պրահա
Գրունտ Չեխոսլովակիա Վոյտեխ Ֆլեգլ Ռումինիա Ջորջե Կոսակ
Ռումինիա Ֆլորին Սեգերչանու
5-7, 6-4, 6-3
3. 1990 օգոստոսի 20 Սան Մարինոյի բաց առաջնություն
Սան Մարինո
Գրունտ Չեխոսլովակիա Վոյտեխ Ֆլեգլ Իսպանիա Խորդի Բուրիլյո
Իսպանիա Մարկոս Աուրելիո Գորիս
6-1, 4-6, 7-6
4. 1993 օգոստոսի 16 Volvo International,
Նյու Հեյվեն, ԱՄՆ
Հարդ Չեխիա Ցիրիլ Սուկ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սթիվ Դևրիզ
Ավստրալիա Դեյվիդ Մակֆերսոն
7-5, 6-4
5. 1994 հունվարի 31 Մարսել, Ֆրանսիա Գորգ Նիդերլանդներ Յան Սիմերինկ Չեխիա Մարտին Դամ
Ռուսաստան Եվգենի Կաֆելնիկով
6-7, 6-4, 6-1
6. 1994 հոկտեմբերի 3 Թուլուզա, Ֆրանսիա Հարդ (i) Նիդերլանդներ Մենո Օստինգ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Պատրիկ Մաքինրոյ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջարեդ Պալմեր
7-6, 6-7, 6-3
7. 1995 ապրիլի 17 Philips Open,
Նիցցա, Ֆրանսիա
Գրունտ Չեխիա Ցիրիլ Սուկ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լյուկ Ջենսեն
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Դևիդ Ուիտոն
3-6, 7-6, 7-6
8. 1995 մայիսի 15 Իտալիայի բաց առաջնություն,
Հռոմ
Գրունտ Չեխիա Ցիրիլ Սուկ Շվեդիա Յան Ապել
Շվեդիա Յոնաս Բյորկման
6-3, 6-4
9. 1995 օգոստոսի 21 Waldbaum's Hamlet Cup,
Լոնգ Այլենդ, ԱՄՆ
Հարդ Չեխիա Ցիրիլ Սուկ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ռիկ Լիչ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սքոթ Մելվիլ
5-7, 7-6, 7-6
10. 1995 սեպտեմբերի 25 Davidoff Swiss Indoors,
Բազել, Շվեյցարիա
Հարդ (i) Չեխիա Ցիրիլ Սուկ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մարկ Կեյլ
Շվեդիա Պետեր Նյուբորգ
3-6, 6-3, 6-3
11. 1996 ապրիլի 29 Tento Czech Open
Պրահա (2)
Գրունտ Ռուսաստան Եվգենի Կաֆելնիկով Արգենտինա Լուիս Լոբո
Իսպանիա Խավիեր Սանչես
6-3, 6-7, 6-3
12. 1996 մայիսի 27 Ֆրանսիայի բաց առաջնություն,
Փարիզ
Գրունտ Ռուսաստան Եվգենի Կաֆելնիկով Ֆրանսիա Գի Ֆորժե
Շվեյցարիա Յակոբ Հլասեկ
6-2, 6-3
13. 1996 սեպտեմբերի 23 Davidoff Swiss Indoors
Բազել, Շվեյցարիա (2)
Հարդ (i) Ռուսաստան Եվգենի Կաֆելնիկով Հարավաֆրիկյան Հանրապետություն Դևիդ Ադամս
Նիդերլանդներ Մենո Օստինգ
6-3, 6-4
14. 1996 հոկտեմբերի 7 CA-Tennis Trophy,
Վիեննա, Ավստրիա
Գորգ Ռուսաստան Եվգենի Կաֆելնիկով Չեխիա Պավել Վիզներ
Նիդերլանդներ Մենո Օստինգ
7-6, 6-4
15. 1997 ապրիլի 7 Հոնկոնգի բաց առաջնություն
Հոնկոնգ
Հարդ Չեխիա Մարտին Դամ Գերմանիա Կարստեն Բրաշ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջեֆ Տարանգո
6-3, 6-4
16. 1997 ապրիլի 14 Ճապոնիայի բաց առաջնություն,
Տոկիո
Հարդ Չեխիա Մարտին Դամ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջաստին Հիմելստոբ
Ավստրալիա Պատրիկ Ռաֆտեր
2-6, 6-2, 7-6
17. 1997 մայիսի 26 Ֆրանսիայի բաց առաջնություն
Փարիզ (2)
Գրունտ Ռուսաստան Եվգենի Կաֆելնիկով Ավստրալիա Թոդ Վուդբրիջ
Ավստրալիա Մարկ Վուդֆորդ
7-6, 4-6, 6-3
18. 1997 հուլիսի 7 Շվեյցարիայի բաց առաջնություն,
Գշտադ
Գրունտ Ռուսաստան Եվգենի Կաֆելնիկով Ամերիկայի Միացյալ Նահանգներ Թրևոր Կրոնեման
Ավստրալիա Դեյվիդ Մակֆերսոն
4-6, 7-6, 6-3
19. 1997 օգոստոսի 25 ԱՄՆ բաց առաջնություն,
Նյու Յորք
Հարդ Ռուսաստան Եվգենի Կաֆելնիկով Շվեդիա Յոնաս Բյորկման
Շվեդիա Նիկլաս Կուլտի
7-6, 6-3
20. 1998 հոկտեմբերի 12 CA-Tennis Trophy (2) Գորգ Ռուսաստան Եվգենի Կաֆելնիկով Հարավաֆրիկյան Հանրապետություն Դևիդ Ադամս
Հարավաֆրիկյան Հանրապետություն Ջոն-Լաֆնի դե Յագեր
7-5, 6-3
21. 1999 հունվարի 11 Heineken Open,
Օքլենդ, Նոր Զելանդիա
Հարդ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջեֆ Տարանգո Չեխիա Իրժի Նովակ
Չեխիա Դավիդ Ռիկլ
7-5, 7-5
22. 1999 փետրվարի 8 Սանկտ Պետերբուրգի բաց առաջնություն,
Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Գորգ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջեֆ Տարանգո Նիդերլանդներ Մենո Օստինգ
Ռումինիա Անդրեյ Պավել
3-6, 6-3, 7-5
23. 1999 ապրիլի 12 Ճապոնիայի բաց առաջնություն
Տոկիո (2)
Հարդ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջեֆ Տարանգո Զիմբաբվե Ուեյն Բլեյկ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բրայան Մակֆի
4-3 հրաժարում
24. 1999 նոյեմբերի 8 Կրեմլի Գավաթ,
Մոսկվա, Ռուսաստան
Գորգ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջասթին Հիմելստոբ Ուկրաինա Անդրեյ Մեդվեդև
Ռուսաստան Մարատ Սաֆին
6-2, 6-1
25. 2002 ապրիլի 22 Open SEAT,
Բարսելոնա, Իսպանիա
Գրունտ Ավստրիա Մայքլ Հիլլ Արգենտինա Լուկաս Առնոլդ-Կեր
Արգենտինա Գաստոն Էտլիս
6-4, 6-4

Պարտություններ (15)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Խաղընկեր Մրցակիցներ Հաշիվ
1. 1991 օգոստոսի 5 Tento Czech Open,
Պրահա
Գրունտ Բելգիա Լիբոր Պիմեկ Չեխոսլովակիա Ցիրիլ Սուկ
Չեխոսլովակիա Վոյտեխ Ֆլեգլ
4-6, 2-6
2. 1991 հոկտեմբերի 7 Բեռլին, Գերմանիա Գորգ Նիդերլանդներ Յան Սիմերինկ Չեխոսլովակիա Պետր Կորդա
Չեխոսլովակիա Կարել Նովաչեկ
6-3, 5-7, 5-7
3. 1991 դեկտեմբերի 30 Վելինգտոն, Նոր Զելանդիա Հարդ Նիդերլանդներ Միխիլ Սհապերս Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջարեդ Պալմեր
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջոնաթան Սթարկ
3-6, 3-6
4. 1993 մարտի 1 Կոպենհագեն, Դանիա Գորգ Չեխիա Մարտին Դամ Հարավաֆրիկյան Հանրապետություն Դևիդ Ադամս
Ռուսաստան Անդրեյ Օլխովսկի
3-6, 6-3, 3-6
5. 1994 ապրիլի 18 Monte-Carlo Open,
Մոնտե Կարլո, Մոնակո
Գրունտ Ռուսաստան Եվգենի Կաֆելնիկով Շվեդիա Նիկլաս Կուլտի
Շվեդիա Մագնուս Լարսոն
6-3, 6-7, 4-6
6. 1994 հուլիսի 4 Շվեյցարիայի բաց առաջնություն,
Գշտադ
Գրունտ Նիդերլանդներ Մենո Օստինգ Իսպանիա Սերխիո Կասալ
Իսպանիա Էմիլիո Սանչես
6-7, 4-6
7. 1995 փետրվարի 20 Eurocard Open,
Շտուտգարտ, Գերմանիա
Գորգ Չեխիա Ցիրիլ Սուկ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Պատրիկ Հելբրայթ
Կանադա Գրանտ Կոնել
2-6, 2-6
8. 1995 սեպտեմբերի 11 Ռումինիայի բաց առաջնություն,
Բուխարեստ, Ռումինիա
Գրունտ Չեխիա Ցիրիլ Սուկ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մարկ Կեյլ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջեֆ Տարանգո
4-6, 6-7
9. 1995 հոկտեմբերի 23 Eurocard Open,
Էսսեն, Գերմանիա(2)
Գորգ Չեխիա Ցիրիլ Սուկ Նիդերլանդներ Պաուլ Հաարհյուս
Նիդերլանդներ Յակկո Էլթինգ
5-7, 4-6
10. 1996 հունիսի 17 Gerry Weber Open,
Հալլե, Գերմանիա
Խոտածածկ Ռուսաստան Եվգենի Կաֆելնիկով Զիմբաբվե Բայրոն Բլեյք
Կանադա Գրանտ Կոնել
1-6, 5-7
11. 1996 հոկտեմբերի 28 Paris Open,
Փարիզ, Ֆրանսիա
Գորգ Ռուսաստան Եվգենի Կաֆելնիկով Նիդերլանդներ Պաուլ Հաարհյուս
Նիդերլանդներ Յակկո Էլթինգ
4-6, 6-4, 6-7
12. 1997 մարտի 17 Սանկտ Պետերբուրգի բաց առաջնություն,
Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Գորգ Գերմանիա Դավիդ Պրինոսիլ Ռուսաստան Անդրեյ Օլխովսկի
Նոր Զելանդիա Բրետ Սթիվեն
4-6, 3-6
13. 1998 փետրվարի 23 Guardian Direct Cup,
Լոնդոն, Մեծ Բրիտանիա
Գորգ Ռուսաստան Եվգենի Կաֆելնիկով Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջիմ Գրաբ
Չեխիա Մարտին Դամ
4-6, 5-7
14. 1998 հուլիսի 27 Mercedes-Benz Cup,
Լոս Անջելես, ԱՄՆ
Հարդ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջեֆ Տարանգո Ավստրալիա Պատրիկ Ռաֆտեր
Ավստրալիա Սենդոն Ստոլ
4-6, 4-6
15. 1998 նոյեմբերի 9 Կրեմլի գավաթ,
Մոսկվա, Ռուսաստան
Գորգ Ռուսաստան Եվգենի Կաֆելնիկով Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջարեդ Պալմեր
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջեֆ Տարանգո
4-6, 7-6, 2-6

Զուգախաղի մրցաշարերի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշար 1989 1990 1991 1992 1993 1994 1995 1996 1997 1998 1999 2000 2001 2002 2003 ՀՄ Հ-Պ
Մեծ Սաղավարտ
Ավստրալիայի բաց առաջնություն ՉՄ ՉՄ 1 շրջան 2 շրջան 1 շրջան 2 շրջան 2 շրջան 3 շրջան ՉՄ 1 շրջան 1/4 1 շրջան ՉՄ 3 շրջան ՉՄ 0 / 10 10–10
Ֆրանսիայի բաց առաջնություն ՉՄ ՉՄ 2 շրջան 1 շրջան ՉՄ ՉՄ 2 շրջան Հ Հ 2 շրջան 1/4 ՉՄ ՉՄ 1 շրջան 1 շրջան 2 / 9 18–7
Ուիմբլդոնի մրցաշար ՉՄ ՉՄ 2 շրջան 2 շրջան 2 շրջան 1 շրջան 1 շրջան 1 շրջան 1 շրջան 3 շրջան 1 շրջան ՉՄ ՉՄ 1 շրջան 1 շրջան 0 / 11 5–11
ԱՄՆ բաց առաջնություն ՉՄ ՉՄ 1 շրջան 1 շրջան 1 շրջան 1 շրջան 2 շրջան 1 շրջան Հ 2 շրջան 1 շրջան ՉՄ 1 շրջան ՉՄ ՉՄ 1 / 10 8–9
Մեծ Սաղավարտի ՀՄ 0 / 0 0 / 0 0 / 4 0 / 4 0 / 3 0 / 3 0 / 4 1 / 4 2 / 3 0 / 4 0 / 4 0 / 1 0 / 1 0 / 3 0 / 2 3 / 40 N/A
Ընդամենկ Հ-Պ 0–0 0–0 2–4 2–4 1–3 1–3 3–4 8–3 12–1 4–4 6–4 0–1 0–1 2–3 0–2 N/A 41–37
Մասթերս շարք
Indian Wells Masters
Ինդիան Ուելս
NME ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 1/4 1 շրջան 2 շրջան ՉՄ ՉՄ ՉՄ 0 / 3 2–3
Miami Masters
Մայամի
NME ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 1/2 2 շրջան ՉՄ ՉՄ 1/4 2 շրջան 3 շրջան ՉՄ 1 շրջան ՉՄ 0 / 6 7–6
Monte Carlo Masters
Մոնտե Կարլո
NME ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ Ե 1 շրջան 1 շրջան 1/2 2 շրջան 1/4 1 շրջան ՉՄ ՉՄ ՉՄ 0 / 7 8–7
Rome Masters
Հռոմ
NME ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 2 շրջան Հ 1 շրջան 2 շրջան 1/4 2 շրջան 1 շրջան ՉՄ 2 շրջան ՉՄ 1 / 8 11–7
Hamburg Masters
Համբուրգ
NME ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 2 շրջան 1 շրջան 1/4 ՉՄ ՉՄ 1/4 1 շրջան ՉՄ 2 շրջան ՉՄ 0 / 6 6–6
Canada Masters
Կանադա
NME ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 2 շրջան 1 շրջան 1/4 2 շրջան 1 շրջան ՉՄ 1/4 1 շրջան ՉՄ 0 / 7 4–7
Cincinnati Masters
Ցինցինատի
NME ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 1/4 1 շրջան 2 շրջան 2 շրջան 1/2 2 շրջան ՉՄ ՉՄ 1 շրջան ՉՄ 0 / 7 5–7
Madrid Open
Մադրիդ/Շտուտգարտ
NME ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 2 շրջան Ե 2 շրջան 2 շրջան 1/4 2 շրջան ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 0 / 6 5–6
Paris Masters
Փարիզ
NME ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 1/4 2 շրջան Ե 2 շրջան 2 շրջան 1/4 ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 0 / 6 8–6
Մասթերս շարքի ՀՄ N/A 0 / 0 0 / 0 0 / 0 0 / 0 0 / 7 1 / 8 0 / 7 0 / 6 0 / 8 0 / 9 0 / 5 0 / 1 0 / 5 0 / 0 1 / 56 N/A
Ընդամենը Հ-Պ N/A 0–0 0–0 0–0 0–0 13–7 7–7 5–7 4–6 10–8 9–9 3–5 2–1 2–5 0–0 N/A 56–55
Տարվա ավարտի վարկանիշ 325 103 54 160 58 21 11 8 5 26 20 143 113 65 1204 N/A

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 ATP վեբկայք
  2. Основные вехи карьеры на сайте ATP (անգլ.)
  3. «Baník bank on Vacek». UEFA. 2003 թ․ հունվարի 20. Վերցված է 2011 թ․ հուլիսի 8-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]