Զարնեն
Բնակավայր | |||
---|---|---|---|
Զարնեն | |||
շվեյց. գերմ.՝ Sarnen[1] | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մակերես | 70,01 կմ², 73,12 կմ² | ||
ԲԾՄ | 471 մետր, 1309 մետր | ||
Պաշտոնական լեզու | գերմաներեն | ||
Բնակչություն | ▲10 368 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[2] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 041 | ||
Փոստային ինդեքսներ | 6060 | ||
Ավտոմոբիլային կոդ | OW | ||
Պաշտոնական կայք | sarnen.ch(գերմ.) | ||
| |||
Զարնեն (գերմ.՝ Sarnen), համայնք Շվեյցարիայում; Օբվալդեն կանտոնի մայրաքաղաքն է, հարուստ պատմություն ունեցող, ոչ մեծ բնակավայր[3]: Գտնվում է Զարնեն գետի գետաբերանի մոտ, նույնանուն լճի (գերմ.՝ Sarnersee) հյուսիսային ափին, Լյուցեռն քաղաքից 20 կիլոմետր դեպի հարավ:
Հակիրճ տեղեկատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հնագիտական պեղումների արդյունքում պարզվել է, որ Զարնեն քաղաքի ներկայիս տարածքում ու շրջակայքում մարդիկ բնակություն են հաստատել դեռևս նախապատմական ժամանակներում: Հայտնաբերվել են քարի և բրոնզի դարաշրջանների բնակավայրերի հետքեր: Ժամանակի ընթացքում Զարնենը վեր է ածվել առևտրական կարևոր կենտրոնի: Ներկայումս զբաղեցնում է 73,12 քառակուսի կիլոմետր տարածք, որի մոտավորապես 39.0%-ը գյուղատնտեսական նշանակության հողեր են, 50.7%-ը՝ անտառապատ տարածքներ: Ընդ որում՝ 1980 թվականին հաջորդած տարիներին նկատվել է գյուղատնտեսական նշանակության հողերի կրճատման և անտառների ընդարձակման միտում: Իսկ գետերն ու լճերն ընդհանուր առմամբ 111 հեկտար են զբաղեցնում[4][5]:
Վերջին տարիներին քաղաքը կայուն տնտեսական աճ է գրանցում և Լյուցեռնին մոտ գտնվելու շնորհիվ դարձել է բավականին գրավիչ: Համայնքի բազմաթիվ բնակիչներ աշխատանքի են տեղավորվել Լյուցեռնում: Իրենց հերթին՝ մի շարք ճանաչված ընկերություններ սկսել են գործունեություն ծավալել նաև Զարնենում: Դրանց թվում են SIKA AG, Leister Technologies, Nahrin AG ընկերությունները:
2017 թվականի դեկտեմբերի տվյալներով Զարնենի բնակչության թվաքանակը եղել է 10.236:
Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի բնակչության թվաքանակը պատմական ժամանակի ընթացքում կրել է հետևյալ փոփոխությունները[6].
Տարին | Բնակչությունը |
---|---|
1945 | 5,723 |
1955 | 6,336 |
1965 | 6,686 |
1975 | 7,015 |
1985 | 7,956 |
1995 | 8,858 |
2000 | 9,218 |
2005 | 9,472 |
2006 | 9,512 |
2007 | 9,617 |
2008 | 9,798 |
Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Զարնենի մի շարք պատմամշակութային հուշարձաններ ընդգրկված են Շվեյցարիայի համազգային նշանակության պատմամշակութային ժառանգության ցանկում, այդ թվում՝ սբ. Պողոս-Պետրոս ծխական եկեղեցին, Սեն Միշելը, Սեն Մարտինը, am Grund և Grundacher կրկնակ շենքն ու Hexenturm աշտարակը, կանտոնային ռատհաուսը (վարչական շենքը), Frauenkloster-ը, Լանդենբերգ ամրոցն ու Օբվալդեն կանտոնի արխիվի շենքը: Զարնենի հին քաղաքամասն ամբողջությամբ, Ռամերսբերգ գյուղակն ու Կիրխհոֆենի տարածքը ներառված են Շվեյցարական ժառանգության գույքացուցակում [7]:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սբ. Նիկոլաս Ֆլուեցի (1598-1649) - աստվածաբան, Վետինգենի աբբահայր
- Հերման Ֆանգեր (1895 - 1971) - գյուտարար
- Հանս Ֆոլենվայդեր (1908 – 1940) - Շվեյցարիայում մահապատժի ենթարկված վերջին ոճրագործը
- Ֆրանց Բուխեր (ծնվ. 1940) - նկարիչ
- Դանիել Վացեկ (ծնվ. 1971) - նախկին թենիսիստ, 1996 թվականի ամառային օլիմպիական խաղերի մասնակից
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.sarnen.ch
- ↑ https://www.pxweb.bfs.admin.ch/pxweb/fr/px-x-0102020000_201/-/px-x-0102020000_201.px
- ↑ «Die Raumgliederungen der Schweiz 2016» (de, fr, it, en)։ Neuchâtel, Switzerland: Swiss Federal Statistical Office։ փետրվարի 17, 2016։ Վերցված է դեկտեմբերի 14, 2016
- ↑ «Arealstatistik Land Use - Gemeinden nach 10 Klassen»։ www.landuse-stat.admin.ch։ Swiss Federal Statistical Office։ նոյեմբերի 24, 2016։ Վերցված է դեկտեմբերի 27, 2016
- ↑ Swiss Federal Statistical Office - Regional portraits accessed 27 October 2016
- ↑ Sarnen in Numbers (գերմ.) accessed 3 September 2009
- ↑ «Kantonsliste A-Objekte»։ KGS Inventar (German)։ Federal Office of Civil Protection։ 2009։ Արխիվացված է օրիգինալից 2016-12-05-ին։ Վերցված է հունվարի 19, 2017
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Զարնենի պաշտոնական կայքէջ (գերմ.)
- Տեղական ընկերություններ:
|