Թոդ Վուդբրիջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox tenis.png
Թոդ Վուդբրիջ
Woodbridge Wimbledon 2004.jpg
Սեռ արական
Քաղաքացիություն Ավստրալիա Ավստրալիա
Բնակվելու վայր Օռլանդո, ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ 1971 թվական ապրիլի 2
Ծննդավայր Սիդնեյ, Ավստրալիա
Հասակ 178 սմ
Քաշ 75 կգ
Կարիերայի սկիզբ 1988 թվական
Կարիերայի ավարտ 2005 թվական
Աշխատող ձեռք աջ
Հարված ձախից մեկձեռքանի
Պարգևավճար, USD 10 095 245
Մենախաղ
Խաղեր Հ/Պ 244–236[1]
Ամենաբարձր վարկանիշ 19 (1997 թվականի հուլիսի 14)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիա 4-րդ շրջան (1991, 1998)
Ֆրանսիա 3-րդ շրջան (1992, 1996, 1998)
Ուիմբլդոն 1/2 եզրափակիչ (1997)
ԱՄՆ 3-րդ շրջան (1991, 1994, 1995)
Օլիմպիական խաղեր
Զուգախաղ
Խաղեր Հ/Պ 782–260[1]
Ամենաբարձր վարկանիշ 1 (1992 թվականի հուլիսի 6)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիա Հաղթանակ (1992, 1997, 2001)
Ֆրանսիա Հաղթանակ (2000)
Ուիմբլդոն Հաղթանակ (1993-1997, 2000, 2002-2004)
ԱՄՆ Հաղթանակ (1995-1996, 2003)
Ավարտել է կարիերան

Թոդ Էնդրյու Վուդբրիջ (անգլ.՝ Todd Andrew Woodbridge, ծնվել է 1971 թվականի ապրիլի 2-ին, Սիդնեյ, Ավստրալիա), ավստրալացի նախկին պրոֆեսիոնալ թենիսիստ և հեռուստամեկնաբան։ Զուգախաղի ականավոր վարպետ։ Թենիսի փառքի միջազգային սրահի անդամ, կարիերային Մեծ Սաղավարտի տիրակալ տղամարդկանց զուգախաղում և խառը զուգախաղում, Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարի ոսկե մեդալակիր (1996) զուգախաղում, ATP ամփոփիչ մրցաշարի կրկնակի հաղթող տղամարդկանց զուգախաղում (1992, 1996 թվականներ), Դևիսի գավաթի կրկնակի տիրակալ (1999, 2003 թվականներ) Ավստրալիայի հավաքականի կազմում, աշխարհի նախկին թիվ մեկ ռակետ զուգախաղային վարկանիշում, Մեծ Սաղավարտի մենախաղի մեկ մրցաշարի կիսաեզրափակիչի մասնակից (1997 թվականի Ուիմբլդոնի մրցաշար), ATP 85 մրցաշարերի հաղթող (ընդամենը երկու անգամ մենախաղում), Մեծ Սաղավարտի 26 մրցաշարերի հաղթող (որից 20-ը տղամարդկանց զուգախաղում, 6-ը՝ խառը զուգախաղում), Մեծ Սաղավարտի պատանեկական 7 մրցաշարերի հաղթող զուգախաղում, Մեծ Սաղավարտի մենախաղի պատանեկական 3 մրցաշարերի եզրափակիչի մասնակից։

Մարզական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոդ Վուդբրիջթ հայտնի է որպես թենիսի պատմության մեջ զուգախաղի լավագույն վարպետներից մեկը։ Դեռևս պատանեկական տարիներին նրան հաջողվել է Մեծ Սաղավարտի ռեկորդային յոթ մրցաշարերում հաղթանակ տանել զուգախաղում (սակայն այդպես էլ չի հաջողվել շահել կարիերային Մեծ Սաղավարտը, քանի որ տիտղոսներով երեք մրցաշրջաններից յուրաքանչյուրը անհաջողությամբ են ավարտվել ԱՄՆ բաց առաջնությունում)։ Արդեն լինելով պրոֆեսիոնալ թենիսիստ, նա մի քանի անգամ կարողացել է վերագրանցել զուգախաղային համագործակցություններում ATP հիմնական մրցաշարերի տիտղոսների ռեկորդները, արդյունքում իր հաղթանակների քանակը հասցնելով 83 տիտղոսի։ ATP մրցաշարերում իր առաջին եզրափակիչ նա դուրս է եկել 1988 թվականին, իսկ առաջին հաղթանակը տոնել է 1990 թվականին, իսկ իր վերջին մրցաշարը նա հաղթել է 2005 թվականին, իր հայրենի Սիդնեյում (Մահեշ Բհուպատիի հետ)։

Եվս մեկ ռեկորդ տղամարդկանց զուգախաղում համատեղությամբ պատկանում է Վուդբրիջին և նրա բազմամյա խաղընկեր Մարկ Վուդֆորդին՝ նրանք միասին հաղթանակ են տարել 61 մրցաշարերում։ «Վուդիս»-ը (անգլ.՝ Woodies), ինչպես նրանց կնքել էին երկրպագուները և լրագրողները, աշխարհի սակավաթիվ զույգերից մեկն է, ով նվաճել է, այսպես կոչված, «կարիերային» Մեծ Սաղավարտը, տարբեր տարիներին հաղթանակ տանելով Մեծ Սաղավարտի բոլոր չորս մրցաշարերում, ինչպես նաև Օլիմպիական չամպիոնը տիտղոսը այդ նույն դասակարգում։ Ընդհանուր առմամբ, Վուդբրիջի և Վուդֆորդի հաշվին կան այդ մրցաշարի զուգախաղի երկու մեդալ՝ «ոսկի» Ատլանտայում (այդ նվաճման համար նրանք արժանացել են «Ավստրալիայի Շքանշան» մեդալի[2]) և «արծաթ» Սիդնեյում (պարտվել են Սեբաստիեն Լարո-Դանիել Նեստոր կանադական զույգին)։ Վուդբրիջը և Վուդֆորդը հինգ անգամ ճանաչվել են ATP տարվա լավագույն զույգ։ 2010 թվականին Բոբ և Մայքլ Բրայանները նույնպես կարողացել են հասնել 61 համատեղ հաղթած մրցաշարերի արդյունքին[3], իսկ ավելի ուշ զգալիորեն բարելավել են այն։

Զգալի հաջողությունների Վուդբրիջը հասել է նաև 2000 թվականին Վուդֆորդի թենիսից հեռանալուց հետո։ Իր նոր խաղընկեր Յոնաս Բյորկմանի հետ միասին նա չորս տարվա ընթացքում հաղթանակ է տարել 14 մրցաշարերում, այդ թվում Մեծ Սաղավարտի հինգ մրցաշարում (նրանցից երեքը Ուիմբլդոնում, այդ մրցաշարում իր անձնական հաղթանակների արդյունքը հասցնելով ռեկորդային իննի)։

Վուդբրիջը հաջող է ելույթ ունեցել նաև խառը զուգախաղում, որտեղ նա նույնպես նվաճել է կարիերային Մեծ Սաղավարտը՝ տարբեր խաղընկերուհիների հետ։ Ընդհանուր առմամբ, Վուդբրիջը 14 անգամ խաղացել է Մեծ Սաղավարտի մրցաշարերի խառը զուգախաղի եզրափակիչներում և տոնել է վեց հաղթանակ (այդ թվում երեք անգամ ԱՄՆ բաց առաջնությունում)։ Հետաքրքիր է, որ երկու անգամ Մեծ Սաղավարտի խառը զուգախաղի եզրափակիչներում նա հանդիպել է տղամարդկանց զուգախաղի իր խաղընկեր Մարկ Վուդֆորդի հետ (հաշիվը՝ 1-1)։

Վուդբրիջը Ավստրալիայի հավաքականի կազմում երկու անգամ տիրել է Դևիսի գավաթին, ընդ որում դա արել է տարբեր խաղընկերների հետ՝ 1999 թվականին Մարկ Վուդֆորդի հետ, իսկ 2003 թվականին Ուեյն Արտուրի հետ։ Ընդհանուր հաշվարկով, նա հավաքականի կազմում անց է կացրել 32 խաղ զուգախաղում (25 հաղթանակ և 7 պարտություն) և 9 խաղ մենախաղում (5 հաղթանակ, 4 պարտություն)։ 1996 թվականին Ճապոնիայի հավաքականի հետ հանդիպման ժամանակ նա ավստրալացիներին բերել է երեք միավոր, հաղթանակ տանելով և զուգախաղի, և մենախաղի երկու հանդիպումներում։ Վուդբրիջը նաև եկու անգամ հանդես է եկել Ավստրալիայի հավաքականի կազմում ATP թիմային աշխարհի առաջնությունում։ 1997 թվականին նրա մասնակցությամբ հավաքականը դուրս է եկել այդ մրցաշարի եզրափակիչ, որտեղ զիջել է իսպանացիներին 3-0 հաշվով։

Չնայած նրան, որ Վուդբրիջը հիմնական ուշադրությունը հատկացրել էր զուգախաղում ելույթներին, նրա հաշվին կան 9 եզրափակիչներ ATP մենախաղի մրցաշարերում, այդ թվում եզրափակիչ ATP Super 9 շարքի մրցաշարում (Տորոնտո, 1996 թվականին, պարտվել է Ուեյն Ֆերեյրային 2-6, 4-6 հաշվով) և երկու հաղթանակ АТР 250 շարքի մրցաշարերում (1995 և 1997 թվականներին)։ 1997 թվականին նա հասել է իր համար բարձրագույն՝ 19-րդ, հորիզոնականին մենախաղի թենիսիտների վարկանիշային աղյուսակում, դուրս գալով Ուիմբլդոնի մրցաշարի կիսաեզրափակիչ (առաջին շրջանում հաղթել է 2-րդ դասակարգված Մայքլ Չանգին, պարտվել է 1-ին դասակարգված Փիթ Սամփրասին

2010 թվականին Վուդբրիջը և Վուդֆորդը ընդգրկվել են Թենիսի փառքի միջազգային սրահի ցուցակի մեջ[4]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոդ և Նատաշա Վուդբրիջները ամուսնացել են 1995 թվականի ապրիլի 8-ին Մելբուրնում։ Նրանք ունեն երկու երեխաներ՝ Զառա և Բո։

Վարկանիշը տարվա վերջին[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Մենախաղի
վարկանիշ
Զուգախաղի
վարկանիշ
2005 39
2004 6
2003 5
2002 5
2001 207 2
2000 187 2
1999 197 8
1998 65 5
1997 26 1
1996 36 1
1995 33 1
1994 90 5
1993 109 3
1992 54 2
1991 77 7
1990 50 25
1989 131 181
1988 239 89
1987 420 348
1986 526 751

Ելույթները մրցաշարերի եզրափակիչներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշարերի մասնակցության վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենախաղի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշար 1988 1989 1990 1991 1992 1993 1994 1995 1996 1997 1998 1999 2000 2001 ՀՄ Հ–Պ
Մեծ Սաղավարտ
Ավստրալիայի բաց առաջնություն 2 շրջան 2 շրջան 3 շրջան 4 շրջան 1 շրջան 3 շրջան 2 շրջան 1 շրջան 3 շրջան 3 շրջան 4 շրջան 1 շրջան 2 շրջան 1 շրջան 0 / 14 18–14
Ֆրանսիայի բաց առաջնություն 1 շրջան ՉՄ 2 շրջան 2 շրջան 3 շրջան 2 շրջան ՉՄ 2 շրջան 3 շրջան 2 շրջան 3 շրջան 1 շրջան ՉՄ ՉՄ 0 / 10 11–10
Ուիմբլդոն 1 շրջան 2 շրջան 1 շրջան 3 շրջան 2 շրջան 2 շրջան ՉՄ 3 շրջան 2 շրջան 1/2 3 շրջան 2 շրջան 2 շրջան 2 շրջան 0 / 13 18–13
ԱՄՆ բաց առաջնություն ՉՄ ՉՄ 1 շրջան 3 շրջան 2 շրջան 2 շրջան 3 շրջան 3 շրջան 1 շրջան 2 շրջան 1 շրջան ՉՄ ՉՄ ՉՄ 0 / 9 9–9
Հ–Պ 1–3 2–2 3–4 8–4 4–4 5–4 3–2 5–4 5–4 9–4 7–4 1–3 2–2 1–2 0 / 46 56–46
ATP Մասթերս մրցաշարեր
Indian Wells Masters
Ինդիան Ուելս
Ոչ

Մասթերս

մինչև 1990
ՉՄ ՉՄ 1 շրջան ՉՄ ՉՄ 1 շրջան 2 շրջան 2 շրջան 1 շրջան 1 շրջան ՉՄ ՉՄ 0 / 6 2–6
Miami Masters
Մայամի
ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 1 շրջան 4 շրջան 3 շրջան 2 շրջան ՉՄ 1 շրջան ՉՄ ՉՄ 0 / 5 4–5
Monte Carlo Masters
Մոնտե Կարլո
ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 1 շրջան ՉՄ ՉՄ ՉՄ 0 / 1 0–1
Rome Masters
Հռոմ
A 1 շրջան ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 1 շրջան ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 0 / 2 0–2
Hamburg Masters
Համբուրգ
ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 0 / 0 0–0
Canada Masters
Կանադա
ՉՄ ՉՄ ՉՄ 2 շրջան ՉՄ ՉՄ Ե ՉՄ ՉՄ 1 շրջան ՉՄ ՉՄ 0 / 3 6–3
Cincinnati Masters
Ցինցինատի
1 շրջան 1 շրջան 3 շրջան ՉՄ 2 շրջան 2 շրջան 1 շրջան 2 շրջան 1 շրջան ՉՄ ՉՄ ՉՄ 0 / 8 5–8
Madrid Open
Ստոկհոլմ/ Էսսեն/ Շտուտգարտ
1 շրջան 2 շրջան 2 շրջան ՉՄ 1 շրջան 1 շրջան 2 շրջան 1 շրջան ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 0 / 7 3–7
Paris Masters
Փարիզ
ՉՄ 1 շրջան ՉՄ ՉՄ ՉՄ 1 շրջան 1 շրջան 3 շրջան 2 շրջան ՉՄ ՉՄ ՉՄ 0 / 5 3–5
Հ–Պ N/A 0–2 1–4 3–3 1–1 1–3 4–5 8–6 4–6 1–4 0–3 0–0 0–0 0 / 37 23–37
Տարվա վերջի վարկանիշ 213 131 50 77 54 109 90 33 36 26 65 197 187 207

Զուգախաղի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշար 1988 1989 1990 1991 1992 1993 1994 1995 1996 1997 1998 1999 2000 2001 2002 2003 2004 2005 ՀՄ Հ–Պ
Մեծ Սաղավարտ
Ավստրալիայի բաց առաջնություն 1 շրջան 1 շրջան 3 շրջան 1/2 Հ 1 շրջան 1/4 3 շրջան 1 շրջան Հ Ե 1/2 1/2 Հ 2 շրջան 1/4 1/2 1/4 3 / 18 53–14
Ֆրանսիայի բաց առաջնություն 3 շրջան ՉՄ 1/4 3 շրջան 3 շրջան 1/2 1/4 1 շրջան 1/2 Ե 3 շրջան 1 շրջան Հ 1/4 1/4 2 շրջան 3 շրջան 1 շրջան 1 / 17 42–16
Ուիմբլդոն 1 շրջան Ո 1/4 1/4 1/2 Հ Հ Հ Հ Հ Ե 1/4 Հ 3 շրջան Հ Հ Հ 2 շրջան 9 / 17 73–8
ԱՄՆ բաց առաջնություն 1 շրջան 1 շրջան 2 շրջան 1/2 1/2 3 շրջան Ե Հ Հ 1 շրջան 3 շրջան 1/4 2 շրջան 3 շրջան 1/2 Հ 3 շրջան A 3 / 17 47–14
Հ–Պ 2–4 0–2 9–3 13–4 16–3 12–3 16–3 14–2 16–2 17–2 14–4 9–4 17–2 13–3 14–3 15–2 14–3 4–3 16 / 69 215–52
Տարվա ամփոփիչ մրցաշար
Մասթերս գավաթ ՉՄ ՉՄ ՉՄ 1/2 Հ Ե Ե 1/2 Հ ԽՓ ԽՓ 1/2 ՉՄ ՉՄ ՉԱ ԽՓ 1/2 ՉՄ 2 / 11 29–16
Օլիմպիական խաղեր
Օլիմպիական խաղեր ՉՄ ՉԱ 2 շրջան ՉԱ Հ ՉԱ Ե ՉԱ 2 շրջան ՉԱ 1 / 4 10–3
ATP Մասթերս մրցաշարեր
Indian Wells Masters
Ինդիան Ուելս
Ոչ

Մասթերս

մինչև 1990
ՉՄ ՉՄ 1/4 ՉՄ 1/4 1/2 Հ 1/2 2 շրջան 2 շրջան 1/4 Ե 1/2 1/2 1 շրջան 1 շրջան 1 / 13 20–12
Miami Masters
Մայամի
ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 3 շրջան Հ Հ Հ 2 շրջան 3 շրջան Հ Ե 2 շրջան 1/4 Ե 1/4 4 / 12 34–8
Monte Carlo Masters
Մոնտե Կարլո
ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ Ե ՉՄ ՉՄ Հ Հ 2 շրջան 1/4 ՉՄ 2 / 5 14–3
Rome Masters
Հռոմ
ՉՄ 1 շրջան 1 շրջան ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 1 շրջան 1 շրջան ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 1/2 1/2 0 / 6 3–6
Hamburg Masters
Համբուրգ
ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ Հ Հ Ե 1/4 1/2 1/4 2 / 6 17–4
Canada Masters
Կանադա
ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 1 շրջան ՉՄ 1/4 ՉՄ ՉՄ 1 շրջան ՉՄ 2 շրջան ՉՄ Ե ՉՄ ՉՄ 0 / 5 5–5
Cincinnati Masters
Ցինցինատի
1/4 1 շրջան Հ ՉՄ 1/2 Հ 1/4 Հ 1/4 Ե Հ 1/2 ՉՄ 1/4 Ե ՉՄ 4 / 13 33–9
Madrid Open
Մադրիդ (Շտուտգարտ)
1 շրջան 1 շրջան Հ Հ Հ 1/2 1/4 Հ 1/4 1/2 ՉՄ ՉՄ 1/2 1/4 ՉՄ ՉՄ 4 / 12 22–8
Paris Masters
Փարիզ
1/4 1/4 2 շրջան 1/4 1/2 1/2 1/2 2 շրջան 1/4 1/4 ՉՄ 1/4 1/2 1/2 Հ ՉՄ 1 / 14 21–13
Հ–Պ N/A 4–3 1–4 9–3 5–1 9–5 13–3 14–4 15–3 6–7 8–6 17–1 22–5 15–5 12–8 15–6 4–4 18 / 86 169–68
Տարվա վերջի վարկանիշ 89 181 25 7 2 3 5 1 1 1 5 8 2 2 5 5 6 39

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]