Բայրոն Բլեյք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բայրոն Բլեյք
Byron Black
Սեռարական
Քաղաքացիություն Զիմբաբվե
Բնակվելու վայրՀարարե
Ծննդյան ամսաթիվհոկտեմբերի 6, 1969(1969-10-06)[1] (54 տարեկան)
ԾննդավայրՀարարե, Զիմբաբվե[1]
Հասակ175 սանտիմետր սմ
Քաշ70 կիլոգրամ կգ
Կարիերայի սկիզբ1991 թվական
Կարիերայի ավարտ2002 թվական
Աշխատող ձեռքաջ
Հարված ձախիցերկձեռքանի
Պարգևավճար, USD5 159 775
Մենախաղ
Խաղեր Հ/Պ257–246[2]
Տիտղոսներ2
Ամենաբարձր վարկանիշ22 (1996 ապրիլի 22)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիա4-րդ շրջան (1998)
Ֆրանսիա3-րդ շրջան (1999)
Ուիմբլդոն1/4 եզրափակիչ (2000)
ԱՄՆ1/4 եզրափակիչ (1995)
Օլիմպիական խաղեր2 շրջան (1996)
Զուգախաղ
Խաղեր Հ/Պ328–201[2]
Տիտղոսներ22
Ամենաբարձր վարկանիշ1 (1994 փետրվարի 14)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
ԱվստրալիաԵզրափակիչ (1994, 2001)
ՖրանսիաՀաղթանակ (1994)
ՈւիմբլդոնԵզրափակիչ (1996)
ԱՄՆ1/2 եզրափակիչ (1999)
Ավարտել է կարիերան

Բայրոն Հեմիշ Բլեյք (անգլ.՝ Byron Hamish Black, ծնվել է 1969 թվականի հոկտեմբերի 6-ին, Հարարե, Զիմբաբվե), նախկին պրոֆեսիոնալ թենիսիստ Զիմբաբվեից։ Ուեյն և Կառա Բլեյքների ավագ եղբայրը։ 1994 թվականի Ֆրանսիայի բաց առաջնության հաղթող և աշխարհի նախկին թիվ 1 ռակետ զուգախաղում։ Կարիերային ընթացքում հաղթանակ է տարել ATP 24 մրցաշարերում, որոնցից 22-ը զուգախաղում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բայրոնի հայրը՝ Դոն, եղել է սիրողական-թենիսիստ։ Ելույթ ունենալով Ռոդեզիայի դրոշի ներքո, նա երկու անգամ հասել է մինչև Ուիմբլդոնի մրցաշարի երրորդ շրջան։ Ընտանիքին պատկանող ավոկադոյի տնկադաշտում Դոնը երեխաների համար կառուցել էր խոտածածկով կորտեր։

Ամուսնացել է 1996 թվականին։ 2000 թվականին ծնվել է նրա որդին։ 2005 թվականին Բայրոն Բլեյքը հատարարել է, որ որդու թույլ առողջության պատճառով նա տեղափոխվում է ՀԱՀ[3]։

Մարզական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

1985 թվականին Բայրոն Բլեյքը դարձել է թենիսի Աֆրիկայի պատանիների (մինչև 18 տարեկան) չեմպիոն[4]։ Արդեն 1987 թվականին, 18 տարեկան հասակում, Բայրոնը Զիմբաբվեի հավաքականի կազմում մասնակցել է Դևիսի գավաթի խաղարկությանը։ Հավաքականում իր առաջին երկու տարիների ընթացքում նա հաղթել է 15-ից 13 խաղերում։

Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում ուսանելու տարիներին նա երեք անգամ ընտրվել է ԱՄՆ-ի խորհրդանշական ուսանողական (NCAA) մենախաղի հավաքականի կազմում և չորս անգամ զուգախաղի։ 1990 թվականին նա մարզական հաջողությունների համար արժանացել է Արտուր Էշի մրցանակի, իսկ 1991 թվականին համալսարանի հավաքականի հետ միասին հաղթել է ԱՄՆ ուսանողոկան առաջնությունում։ Նույն թվականից սկսել է ելույթները թենիսի պրոֆեսիոնալ մրցաշարերում և արդեն հուլիսին Ուինետկում (Իլինոյս, ԱՄՆ) հաղթել է իր առաջին «չելենջերը» մենախաղում և զուգախաղում (Սքոթ Մելվիլի հետ միասին)։

1992 թվականի ապրիլին Հոնկոնգում Բլեյքը յուրս է եկել կարիերայում իր առաջին եզրափակիչը ATP մրցաշարի զուգախաղում՝ Բայրոն Թալբոտի հետ միասին։ Նույն ամսին նա նորամուտել է զուգախաղի թենիսիստների վարկանիշային աղյուսակի առաջին հարյուրյակ։ Մենախաղում նա նմանատիպ հաջողության նա առաջին անգամ հասել է մեկ ամիս անց, սակայն էլիտայում երկար մնալ չի հաջողվել։ Դևիսի գավաթում նա հասել է 100 տոկոսանոց արդյունքի՝ հաղթելով բոլոր ինը խաղերում։ Մարոկկոյի հավաքականի հետ վերջին հանդիպման ժամանակ նրա հետ զույգով առաջին անգամ հանդես է եկել նրա եղբայր Ուեյնը։

1993-1996 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականին Բլեյքը հաղթանակ է տարել ATP վեց մրցաշարերում, որոնցից չորսը ամերիկացի Ջոնաթան Սթարկի հետ զույգով, իսկ բրիտանացի Ջերեմի Բեյթսի հետ միասին հասել է Ուիմբլդոնի մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Փարիզի «Մասթերս» շարքի մրցաշարում հաղթելուց հետո նա մտել է զուգախաղի աշխարհի 10 ուժեղագույնների թենիսիստների մեջ։ Մենախաղում նա 100 ուժեղագույնների շարք է վերադարձել Նյու Հեյվենի ATP մրցաշարում կիսաեզրափակիչ դուրս գալուց հետո։ Ավելի վաղ, նույն թվականին, նա իր առաջին հաղթանակն է տարել առաջին տասնյակի թենիսիստի նկատմամբ, Լոնդոնի մրցաշարում հաղթելով աշխարհի 7-րդ ռակետ Իվան Լենդլին։

1994 թվականին Բայրոնը առաջին անգամ դուրս է եկել Մեծ Սաղավարտի Ավստրալիայի բաց առաջնության զուգախաղի մրցաշարի եզրափակիչ, իսկ այնուհետև հաղթել է Ֆրանսիայի բաց առաջնությունում։ Այդ երկու հաջողություններին էլ նա հասել է Ջոնաթան Սթարկի հետ զույգով։ Ընդհանուր առմամբ, մրցաշարջանի ընթացքում նրանք հաղթել են զուգախաղի երեք մրցաշարերում և ևս վեց անգամ խաղացել են եզրափակիչներում։ Ֆրանսիայի բաց առաջնությունում հաղթանակից հետո Բլեյքը գլխավորել է ATP զուգախաղի թենիսիստների վարկանիշային աղյուսակը։ Տարվա վերջին Բլեյքը և Սթարկը քաղացել են ATP աշխարհի առաջնությունում, սակայն պարտվել են խմբային փուլի երկու հանդիպումներում և ավարտել են ելույթները։ Մենախաղում Բլեյքը պահպանել է դիրքը 100 ուժեղագույնների շարքում և հաջողությունների ցանկին ավելացրել է հաղթանակը աշխարհի 9-րդ ռակետ Թոդ Մարտինի նկատմամբ։

1995 թվականը Բլեյքի զուգախաղային կարիերայում դարձել է բավականին անցողիկ (երկու հաղթանակ մրցաշարերում և Ուիմբլդոնի մրցաշարի քառորդ եզրափակիչ), իսկ մենախաղում նա դուրս է եկել ԱՄՆ բաց առաջնության քառորդ եզրափակիչ, որի ընթացքում նա հաղթել է առաջին տասնյակի երկու թենիսիստների, և կարիերայում առաջին անգամ մտել է 50 ուժեղագույնների մեջ։

Բլեյքը իր հաջողությունները զարգացրել է 1996 թվականի սկզբին, կարիերայում առաջին անգամ հաղթելով ATP մենախաղի մրցաշարում և ևս երկուլ անգամ դուրս գալով եզրափակիչ։ Ապրիլի վերջին նա բարձրացել է մինչև վարկանիշային աղյուսակի 22-րդ հորիզոնական՝ բարձրագույնը իր մենախաղի կարիերայի ընթացքում։ Զուգախաղում նա տարվա ընթացքում հաղթել է չորս մրցաշարերում, որոնցից երեքը կանադացի Գրանտ Կոնելի հետ զույգով, և նրա հատ միասին դուրս է եկել Ուիմբլդոնի մրցաշարի եզրափակիչ՝ վերադառնալով զուգախաղի թենիսիստների լավագույն տասնյակ։ Հուլիսին Ատլանտայում նա մասնակցել է կարիերայում միակ Օլիմպիական խաղերին և հասել է երկրորդ շրջան ինչպես մենախաղում, այնպես էլ զուգախաղում, որտեղ նրա խաղընկերն է եղել կրտսեր եղբայրը, իսկ նրանց պարտության են մատնել մրցաշարի ապագա բրոնզե մեդալակիրներ Մարկ Քևին Գյոլները և Դավիդ Պրինոսիլը։ Տարվա վերջին ATP աշխարհի առաջնությունում Բլեյքը և Կոնելը հասել են մինչև կիսաեզրափակիչ, որտեղ զիջել են օլիմպիական չեմպիոններ Թոդ Վուդբրիջին և Մարկ Վուդֆորդին։

1997-1999 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականին Բլեյքը նշանակալից հաջողությունների չի հասել ոչ անհատական մակարդակում (որտեղ նրա հաշվին գրանցվել է միայն հաղթանակ աշխարհի 65-րդ ռակետ Մարսելո Ռիոսի նկատմամբ), ոչ էլ զուգախաղում (որտեղ նա մրցաշարջանի միջնամասում հրաժեշտ է տվել Կոնելին և ամբողջ տարվա ընթացքում միայն մեկ անգամ է հասել եզրափակիչ), սակայն օգնել է Զիմբաբվեի հավաքականին պատմության մեջ առաջին անգամ դուրս գալ Դևիսի գավաթի Համաշխարհային խումբ։ Հաջորդ տարին մենախաղում դասավորվել է առավել հաջող։ Երեք անգամ դուրս գալով մրցաշարերի եզրափակիչ, նա վերադարձել է աշխարհի 30 ուժեղագույն թենիսիստների շարքը։ Տարվա ընթացքում նա երեք անգամ առավելության է հասել առաջին տասնյակի թենիսիստների նկատմամբ, այդ թվում Ինդիանապոլիսում Մարեսլո Ռիոսի նկատմամբ՝ այդ պահին աշխարհի առաջին ռակետի։ Զուգախաղում նա այդպես չի կարողացել գտնել մշտական խաղընկեր և հաղթանակի է հասել ընդամենը ATP մեկ մրցաշարում։ Հավաքականի կազմում նա Ավստրալիայի հավաքականի նկատմամբ հաղթանակից հետո դուրս է եկել Դևիսի գավաթի Համաշխարհային խմբի քառորդ եզրափակիչ։ Այդ մրցակցության ընթացքում նա հաղթել է երկու մենախաղում՝ Պատրիկ Ռաֆտերի և Ջեյսոն Ստոլտենբերգի։ Սակայն քառորդ եզրափակիչում Զիմբաբվեն «չոր» հաշվով պարտվել է Իտալիային։

1999 թվականի առաջին կեսը Բլեյքը անց է կացրել հարավաֆրիկացի Ուեյն Ֆերեյրայի հետ զույգով։ Նրանք երեք անգամ խաղացել են եզրափակիչներոււմ և նրանցից մեկում հաղթանակ են տարել։ Մրցաշրջանի երկրորդ կեսում Բլեյքի հիմնական խաղընկերն է դարձել շվեդ Յոնաս Բյորկմանը, ում հետ միասինլ նրանք հաղթել են «Մասթերս» շարքտ երկու մրցաշարում և հասել են մինչև ԱՄՆ բաց առաջնության կիսաեզրափակիչ՝ Բլեյքի բարձրագույն նվաճումը այդ մրցաշարում։ Մենախաղում Բլեյքը հաղթել է կարիերայում ATP երկրորդ մրցաշարում և ևս մեկ անգամ դուրս է եկել եզրափակիչ։ Դևիսի գավաթում նրա հաղթանակները Մարեսլո Ռիոսի և Նիկոլաս Մասսուի նկատմամբ թույլ են տվել Զիմբաբվեի հավաքականին ևս մեկ տարով պահպանել տեղը Համաշխարհային խոմբում։

Վերջին տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականը կրկին անցել է խաղընկեր գտնելու փնտրտուքի մեջ, քանի որ Բյորկմանի հետ Բլեյքին չի հաջողվել զարգացնել նախորդ տարվա հաջողությունները։ Այդ տարում միակ մրցաշարը նրան հաջողվել է հաղթել փետրվարին՝ այլ խաղընկերոջ հետ։ Մենախաղում նա երկու անգամ դուրս է եկել եզրափակիչ, հասել է մինչև Ուիմբլդոնի մրցաշարի քառորդ եզրափակիչ և հոկտեմբերին հերթական անգամ վերադարձել է աշխարհի 30 ուժեղագույն թենիսիստների շարքը։ Սակայն հաջորվ տարի նրա հաջողությունները եղել են առավել համեստ և Ուիմբլդոնի մրցաշարի երկրորդ շրջանում պարտությունից հետո նա լքել է վարկանիշային առաջին հարյուրյակը։ Զուգախաղում նա Մեծ Սաղավարտի մրցաշարերում վերջին անգամ դուրս է եկել եզրափակիչ (Ավստրալիայի բաց առաջնությունում, Դավիդ Պրինոսիլի հետ) և հաղթել է կարիերայում վերջին երկու ATP մրցաշարերում (այդ թվում կըարերայում միակ անգամ նա հաղթել է եղբոր՝ Ուեյն Բլեյքի հետ զույգով)։ 2002 թվականը դարձել է Բլեյքի կարերայում վերջինը։ Զուգախաղում իր վերջին հանդիպումը նա անց է կացրել Ուիմբլդոնի մրցաշարի երկրորդ շրջանում, իսկ վերջնականապես պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է Բելգիայի հավաքականի հետ Դևիսի գավաթի Համաշխարհային խմբի անցումային հանդիպումում կրած երկու պարտությունից հետո։

ATP վարկանիշը տարվա վերջին[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Մենախաղի
վարկանիշ
Զուգախաղի
վարկանիշ
2002 317 106
2001 196 34
2000 35 53
1999 67 10
1998 28 70
1997 76 70
1996 44 4
1995 40 18
1994 66 6
1993 84 5
1992 142 90
1991 123 149
1990 453 381
1989 586

Մասնակցությունը Մեծ Սաղավարտի զուգախաղի մրցաշարերի եզրափակիչներում (4)[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղթանակ (1)[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Մրցաշար Ծածկույթ Խաղընկեր Մրցակիցներ Հաշիվ
1994 Ֆրանսիայի բաց առաջնություն Գրունտ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջոնաթան Սթարկ Շվեդիա Յան Ապել
Շվեդիա Յոնաս Բյորկման
6–4, 7–65

Պարտություններ (3)[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Մրցաշար Ծածկույթ Խաղընկեր Մրցակիցներ Հաշիվ
1994 Ավստրալիայի բաց առաջնություն Հարդ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջոնաթան Սթարկ Նիդերլանդներ Պաուլ Հաարհյուս
Նիդերլանդներ Յակո Էլթինգ
6–7, 6–3, 6–4, 6–3
1996 Ուիմբլդոնի մրցաշար Խոտածածկ Կանադա Գրանտ Կոնել Ավստրալիա Թոդ Վուդբրիջ
Ավստրալիա Մարկ Վուդֆորդ
4–6, 6–1, 6–3, 6–2
2001 Ավստրալիայի բաց առաջնություն (2) Հարդ Գերմանիա Դավիդ Պրինոսիլ Շվեդիա Յոնաս Բյորկման
Ավստրալիա Թոդ Վուդբրիջ
6–1, 5–7, 6–4, 6–4

Մասնակցությունը ATP մրցաշարերի եզրափակիչներին (51)[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմություն
Մեծ Սաղավարտի մրցաշարեր (0+4)
ATP աշխարհի առաջնություն / Մասթերս գավաթ (0)
ATP Մասթերս 1000 (0+10)
АТР Championship Series (2+7)
ATP International (8+20)

Մենախաղ (10)[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղթանակներ (2)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Մրցակից Հաշիվ
1. 1996 ապրիլի 29 Սեուլ, Հարավային Կորեա Հարդ Չեխիա Մարտին Դամ 7–63, 6–3
2. 1999 ապրիլի 12 Gold Flake Open,
Չենայ, Հնդկաստան
Հարդ Գերմանիա Ռայներ Շուտլեր 6–4, 1–6, 6–3

Պարտություններ (8)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Մրցակից Հաշիվ
1. 1996 հունվարի 8 Australian Men's Hardcourt Championships,
Ադելաիդա, Ավստրալիա
Հարդ Ռուսաստան Եվգենի Կաֆելնիկով 6–70, 6–3, 1–6
2. 1996 ապրիլի 15 Gold Flake Open,
Նյու Դելի, Հնդկաստան
Հարդ Շվեդիա Թոմաս Էնկվիստ 2–6, 6–73
3. 1998 ապրիլի 13 Հոնգկոնգ Հարդ Դանիա Քենետ Կարլսեն 2–6, 0–6
4. 1998 ապրիլի 20 Տոկիո, Ճապոնիա Հարդ Ռումինիա Անդրեյ Պավել 3–6, 4–6
5. 1998 հունիսի 22 Նոթինգհեմ, Մեծ Բրիտանիա Խոտածածկ Շվեդիա Յոնաս Բյորկման 3–6, 2–6
6. 1999 նոյեմբերի 15 Կրեմլի գավաթ,
Մոսկվա, Ռուսաստան
Գորգ Ռուսաստան Եվգենի Կաֆելնիկով 6–72, 4–6
7. 2000 փետրվարի 21 Kroger St. Jude International,
Մեմֆիս, ԱՄՆ
Հարդ (i) Շվեդիա Մագնուս Լարսոն 2–6, 6–1, 3–6
8. 2000 հունիսի 26 Նոթինգհեմ, Մեծ Բրիտանիա (2) Խոտածածկ Ֆրանսիա Սեբաստիան Գրոժան 6–77, 3–6

Տղամարդկանց զուգախաղ (41)[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղթանակներ (22)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Խաղընկեր Մրցակիցներ Հաշիվ
1. 1993 ապրիլի 5 Դուրբան, ՀԱՀ Հարդ Հարավաֆրիկյան Հանրապետություն Լեն Բեյլ Հարավաֆրիկյան Հանրապետություն Յոհան դե Բեր
Հարավաֆրիկյան Հանրապետություն Մարկոս Օնդրուսկա
7–6, 6–2
2. 1993 հուլիսի 26 Washington Open,
Վաշինգտոն, ԱՄՆ
Հարդ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ռիկ Լիչ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Պատրիկ Հելբրայթ
Կանադա Գրանտ Կոնել
6–4, 7–5
3. 1993 հոկտեմբերի 4 Swiss Indoors,
Բազել, Շվեյցարիա
Հարդ (i) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջոնաթան Սթարկ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բրեդ Պիրս
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Դեյվ Ռենդոլ
3–6, 7–5, 6–3
4. 1993 հոկտեմբերի 11 Թուլուզ, Ֆրանսիա Հարդ (i) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջոնաթան Սթարկ Գերմանիա Դավիդ Պրինոսիլ
Գերմանիա Ուդո Ռիգլևսկի
7–5, 7–6
5. 1993 հոկտեմբերի 25 CA-Tennis Trophy,
Վիեննա, Ավստրիա
Գորգ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջոնաթան Սթարկ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մայք Բաուեր
Գերմանիա Դավիդ Պրինոսիլ
6–3, 7–6
6. 1993 նոյեմբերի 8 Paris Open,
Փարիզ, Ֆրանսիա
Գորգ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջոնաթան Սթարկ Նիդերլանդներ Թոմ Նեյսեն
Չեխիա Ցիրիլ Սուկ
4–6, 7–5, 6–2
7. 1994 փետրվարի 14 Kroger St. Jude International,
Մեմֆիս, ԱՄՆ
Հարդ (i) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջոնաթան Սթարկ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջիմ Գրաբ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջարեդ Պալմեր
7–6, 6–4
8. 1994 հունիսի 6 Ֆրանսիայի բաց առաջնություն,
Փարիզ, Ֆրանսիա
Գրունտ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջոնաթան Սթարկ Շվեդիա Յան Ապել
Շվեդիա Յոնաս Բյորկման
6–4, 7–65
9. 1994 օգոստոսի 1 Տորոնտո, Կանադա Հարդ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջոնաթան Սթարկ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Պատրիկ Մաքինրոյ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջարեդ Պալմեր
6–4, 6–4
10. 1995 մայիսի 29 Բոլոնիա, Իտալիա Գրունտ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջոնաթան Սթարկ Բելգիա Լիբոր Պիմեկ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Վինսենտ Սփեյդի
7–5, 6–3
11. 1995 նոյեմբերի 13 Kremlin Cup,
Մոսկվա, Ռուսաստան
Գորգ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջոնաթան Սթարկ Նոր Զելանդիա Բրետ Սթիվեն
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Թոմի Հո
6–4, 3–6, 6–3
12. 1996 փետրվարի 19 Դուբայ, ԱՄԷ Հարդ Կանադա Գրանտ Կոնել Չեխիա Իրժի Նովակ
Չեխիա Կարել Նովաչեկ
6–0, 6–1
13. 1996 մայիսի 20 Հռոմ, Իտալիա Գրունտ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջոնաթան Սթարկ Բելգիա Լիբոր Պիմեկ
Հարավաֆրիկյան Հանրապետություն Բայրոն Թալբոտ
6–2, 6–3
14. 1996 հունիսի 24 Gerry Weber Open,
Հալլե, Գերմանիա
Խոտածածկ Կանադա Գրանտ Կոնել Չեխիա Դանիել Վացեկ
Ռուսաստան Եվգենի Կաֆելնիկով
6–1, 7–5
15. 1996 օգոստոսի 19 Volvo International,
Նյու Հեյվեն, ԱՄՆ
Հարդ Կանադա Գրանտ Կոնել Շվեդիա Յոնաս Բյորկման
Շվեդիա Նիկլաս Կուլտի
6–4, 6–4
16. 1998 ապրիլի 13 Հոնգկոնգ Հարդ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ալեքս Օ'Բրիեն Հարավաֆրիկյան Հանրապետություն Նևիլ Գոդվին
Ֆինլանդիա Տուոմաս Կետոլա
7–5, 6–1
17. 1999 օգոստոսի 2 Լոս Անջելես, ԱՄՆ Հարդ Հարավաֆրիկյան Հանրապետություն Ուեյն Ֆերեյրա Խորվաթիա Գորան Իվանիշևիչ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բրայան Մակֆի
6–2, 7–64
18. 1999 օգոստոսի 16 Great American Insurance,
Ցինցինատի, ԱՄՆ
Հարդ Շվեդիա Յոնաս Բյորկման Ավստրալիա Թոդ Վուդբրիջ
Ավստրալիա Մարկ Վուդֆորդ
6–3, 7–66
19. 1999 նոյեմբերի 1 Eurocard Open,
Շտուտգարտ, Գերմանիա
Հարդ (i) Շվեդիա Յոնաս Բյորկման Հարավաֆրիկյան Հանրապետություն Դևիդ Ադամս
Հարավաֆրիկյան Հանրապետություն Ջոն Լաֆնի դե Յագեր
6–7, 7–6, 6–0
20. 2000 փետրվարի 28 Abierto Mexicano de Tenis Pegaso,
Մեխիկո, Մեքսիկա
Գրունտ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Դոնալդ Ջոնսոն Արգենտինա Մարտին Ռոդրիգես
Արգենտինա Գաստոն Էտլիս
6–3, 7–5
21. 2001 հունվարի 8 Gold Flake Open,
Չենայ, Հնդկաստան
Հարդ Զիմբաբվե Ուեյն Բլեյք Միացյալ Թագավորություն Բարի Կոուեն
Իտալիա Մոսե Նավարա
6–4, 6–3
22. 2001 սեպտեմբերի 24 Շանհայ, Չինաստան Հարդ Ճապոնիա Թոմաս Սիմադա Հարավաֆրիկյան Հանրապետություն Ջոն Լաֆնի դե Յագեր
Հարավաֆրիկյան Հանրապետություն Ռոբի Կյոնիգ
6–2, 3–6, 7–5

Պարտություններ (19)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Խաղընկեր Մրցակիցներ Հաշիվ
1. 1992 ապրիլի 20 Հոնգկոնգ Հարդ Հարավաֆրիկյան Հանրապետություն Բայրոն Թալբոտ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջիմ Գրաբ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բրեդ Ջիլբերտ
6–2, 6–1
2. 1993 հուլիսի 12 Hall of Fame Championships,
Նյուպորտ, ԱՄՆ
Խոտածածկ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջիմ Պյու Հարավաֆրիկյան Հանրապետություն Կրիստո վան Ռենսբուրգ
Արգենտինա Խավիեր Ֆրանա
4–6, 6–1, 7–6
3. 1993 օգոստոսի 30 Սկենեկտադի, Նյու Յորք, ԱՄՆ Հարդ Նոր Զելանդիա Բրետ Սթիվեն Գերմանիա Բերնդ Կարբահեր
Ռուսաստան Անդրեյ Օլխովսկի
2–6, 7–6, 6–1
4. 1994 հունվարի 10 Australian Men's Hardcourt Championships,
Ադելաիդա, Ավստրալիա
Հարդ Հարավաֆրիկյան Հանրապետություն Դևիդ Ադամս Ավստրալիա Մարկ Կրատցման
Ավստրալիա Էնդրյու Կրատցման
6–4, 6–3
5. 1994 հունվարի 31 Ավստրալիայի բաց առաջնություն,
Մելբուրն, Ավստրալիա
Հարդ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջոնաթան Սթարկ Նիդերլանդներ Պաուլ Հաարհյուս
Նիդերլանդներ Յակո Էլթինգ
6–7, 6–3, 6–4, 6–3
6. 1994 փետրվարի 7 San Jose Open,
Սան Խոսե, ԱՄՆ
Հարդ (i) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջոնաթան Սթարկ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ռիկ Լիչ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջարեդ Պալմեր
4–6, 6–4, 6–4
7. 1994 փետրվարի 14 Newsweek Champions Cup,
Ինդիան Ուելս, ԱՄՆ
Հարդ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջոնաթան Սթարկ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Պատրիկ Հելբրայթ
Կանադա Գրանտ Կոնել
7–5, 6–3
8. 1994 հոկտեմբերի 10 Australian Indoors,
Սիդնեյ, Ավստրալիա
Հարդ (i) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջոնաթան Սթարկ Նիդերլանդներ Պաուլ Հաարհյուս
Նիդերլանդներ Յակո Էլթինգ
6–4, 7–6
9. 1994 հոկտեմբերի 17 Seiko Super Tennis,
Տոկիո, Ճապոնիա
Հարդ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջոնաթան Սթարկ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Պատրիկ Հելբրայթ
Կանադա Գրանտ Կոնել
6–3, 3–6, 6–4
10. 1994 նոյեմբերի 7 Paris Open,
Փարիզ, Ֆրանսիա
Գորգ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջոնաթան Սթարկ Նիդերլանդներ Պաուլ Հաարհյուս
Նիդերլանդներ Յակո Էլթինգ
3–6, 7–6, 7–5
11. 1995 հունվարի 9 Australian Men's Hardcourt Championships,
Ադելաիդա, Ավստրալիա (2)
Հարդ Կանադա Գրանտ Կոնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջիմ Կուրիե
Ավստրալիա Պատրիկ Ռաֆտեր
7–6, 6–4
12. 1995 մայիսի 15 Համբուրգ, Գերմանիա Գրունտ Ռուսաստան Անդրեյ Օլխովսկի Ռուսաստան Եվգենի Կաֆելնիկով
Հարավաֆրիկյան Հանրապետություն Ուեյն Ֆերեյրա
6–1, 7–6
13. 1996 մարտի 4 Ֆիլադելֆիա, ԱՄՆ Գորգ Կանադա Գրանտ Կոնել Ավստրալիա Թոդ Վուդբրիջ
Ավստրալիա Մարկ Վուդֆորդ
7–6, 6–2
14. 1996 ապրիլի 15 Gold Flake Open,
Նյու Դելի, Հնդկաստան
Հարդ Ավստրալիա Սենդոն Ստոլ Շվեդիա Յոնաս Բյորկման
Շվեդիա Նիկլաս Կուլտի
4–6, 6–4, 6–4
15. 1996 հուլիսի 8 Ուիմբլդոնի մրցաշար,
Լոնդոն, Մեծ Բրիտանիա
Խոտածածկ Կանադա Գրանտ Կոնել Ավստրալիա Թոդ Վուդբրիջ
Ավստրալիա Մարկ Վուդֆորդ
4–6, 6–1, 6–3, 6–2
16. 1997 մայիսի 19 Հռոմ, Իտալիա Գրունտ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ալեքս Օ'Բրիեն Կանադա Դանիել Նեստոր
Բահամներ Մարկ Նոուլս
6–3, 4–6, 7–5
17. 1999 մարտի 1 Guardian Direct Cup,
Լոնդոն, Մեծ Բրիտանիա
Գորգ Հարավաֆրիկյան Հանրապետություն Ուեյն Ֆերեյրա Միացյալ Թագավորություն Գրեգ Ռուսեդսկի
Միացյալ Թագավորություն Թիմ Հենմեն
6–3, 7–66
18. 1999 օգոստոսի 9 du Maurier Open,
Մոնրեալ, Կանադա
Հարդ Հարավաֆրիկյան Հանրապետություն Ուեյն Ֆերեյրա Շվեդիա Յոնաս Բյորկան
Ավստրալիա Պատրիկ Ռաֆտեր
7–6, 6–4
19. 2001 հունվարի 29 Ավստրալիայի բաց առաջնություն,
Մելբուրն, Ավստրալիա (2)
Հարդ Գերմանիա Դավիդ Պրինոսիլ Շվեդիա Յոնաս Բյորկան
Ավստրալիա Թոդ Վուդբրիջ
6–1, 5–7, 6–4, 6–4

Մրցաշարերի մասնակցության վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զուգախաղ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշար 1989 1990 1991 1992 1993 1994 1995 1996 1997 1998 1999 2000 2001 2002 ՀՄ Հ-Պ
Մեծ Սաղավարտ
Ավստրալիայի բաց առաջնություն ՉՄ ՉՄ ՉՄ 2 շրջան 1 շրջան Ե 1 շրջան 2 շրջան 3 շրջան 1 շրջան 2 շրջան 2 շրջան Ե 3 շրջան 0 / 11 18–11
Ֆրանսիայի բաց առաջնություն ՉՄ ՉՄ ՉՄ 1 շրջան 1 շրջան Հ 2 շրջան 2 շրջան 1 շրջան 1 շրջան 2 շրջան 2 շրջան 1 շրջան 3 շրջան 1 / 11 12–10
Ուիմբլդոն ՉՄ ՉՄ 2 շրջան 1 շրջան 1/4 3 շրջան 3 շրջան Ե 2 շրջան 1 շրջան 1 շրջան 3 շրջան 1 շրջան 2 շրջան 0 / 12 17–12
ԱՄՆ բաց առաջնություն 2 շրջան ՉՄ ՉՄ 1 շրջան 2 շրջան 3 շրջան 1/4 1 շրջան 1 շրջան 3 շրջան 1/2 1 շրջան 2 շրջան ՉՄ 0 / 11 14–11
Մեծ Սաղավարտի ՀՄ 0 / 1 0 / 0 0 / 1 0 / 4 0 / 4 1 / 4 0 / 4 0 / 4 0 / 4 0 / 4 0 / 4 0 / 4 0 / 4 0 / 3 1 / 45 N/A
Ընդամենը Հ-Պ 1–1 0–0 1–1 1–4 4–4 15–3 6–4 7–4 3–4 2–4 6–4 4–4 6–4 5–3 N/A 61–44
ATP Մասթերս մրցաշարեր
Indian Wells Masters
Ինդիան Ուելս
NME 2 շրջան ՉՄ ՉՄ ՉՄ Ե 2 շրջան 1/2 2 շրջան 2 շրջան 1 շրջան 1 շրջան 1/4 ՉՄ 0 / 9 9–8
Miami Masters
Մայամի
NME ՉՄ ՉՄ ՉՄ 1/2 1/2 1/2 1/2 1/4 3 շրջան 1 շրջան 1/4 2 շրջան ՉՄ 0 / 9 17–9
Monte Carlo Masters
Մոնտե Կարլո
NME ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 2 շրջան ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 0 / 1 0–1
Rome Masters
Հռոմ
NME ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 1 շրջան Հ Ե ՉՄ ՉՄ 1/4 ՉՄ ՉՄ 1 / 4 11–3
Hamburg Masters
Համբուրգ
NME ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ Ե ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 2 շրջան ՉՄ ՉՄ 0 / 2 4–2
Canada Masters
Տորոնտո
NME ՉՄ ՉՄ ՉՄ 2 շրջան Հ 2 շրջան 1/4 1 շրջան 1 շրջան Ե ՉՄ 1 շրջան ՉՄ 1 / 8 9–7
Cincinnati Masters
Ցինցինատի
NME ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 1/4 1/2 1/4 1 շրջան 1 շրջան Հ ՉՄ 2 շրջան ՉՄ 1 / 7 10–6
Eurocard Open
Շտուտգարտ (Ստոկհոլմ)
NME ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 1/4 2 շրջան ՉՄ 1 շրջան Հ ՉՄ ՉՄ ՉՄ 1 / 4 5–3
Paris Masters
Փարիզ
NME ՉՄ ՉՄ ՉՄ Հ Ե 2 շրջան 1/2 1 շրջան 2 շրջան 2 շրջան 1 շրջան ՉՄ ՉՄ 1/ 8 11–7
Մասթերս շարքի ՀՄ ՉՄ 0 / 1 0 / 0 0 / 0 1 / 3 1 / 5 0 / 9 1 / 7 0 / 6 0 / 6 2 / 6 0 / 5 0 / 4 0 / 0 5 / 52 ՉՄ
Ընդամենը Հ-Պ ՉՄ 1–0 0–0 0–0 9–2 14–4 9–9 12–6 6–6 4–6 13–4 5–5 3–4 0–0 ՉՄ 76–46
Վարկանիշ տարվա վերջին 586 381 149 90 5 6 18 4 70 70 10 53 34 106 N/A

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բայրոն Բլեյքը պրոֆեսիոնալ մրցաշարերի մենախաղում երկու անգամ հանդիպել է կրտսր եղբայր Ուեյն Բլեյքի հետ։ 1995 թվականին Մումբայում հաղթել է, իսկ 1998 թվականին Տորոնտոյում՝ պարտվել[5]։ Զուգախաղում նրանց միջև հաշիվը 6-2 է հօգուտ Բայրոնի, ընդ որում Ուեյնը հաղթել է վերջին երկու հանդիպումներում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Collins B. The Bud Collins History of Tennis: An Authoritative Encyclopedia and Record Book — 2 — NYC: New Chapter Press, 2010. — P. 685. — ISBN 978-0-942257-70-0
  2. 2,0 2,1 ATP վեբկայք
  3. Viriri, Fanuel (2005 թ․ հունիսի 26). «Byron Black explains relocation to South Africa». The Standard. Վերցված է 2010 թ․ մարտի 9-ին.
  4. Viriri, Fanuel (2009 թ․ մարտի 21). «Ndimande — Tennis king in-waiting». The Standard. Վերցված է 2010 թ․ մարտի 9-ին.
  5. Head to head: Byron Black vs. Wayne Black (անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]