Jump to content

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիա
Տեսակսպորտային կազմակերպություն
Երկիր Միացյալ Թագավորություն
ՀապավումATP
ՀիմնադրվածՍեպտեմբերի 1972 (1972-09)
ՆպատակներԹենիսիստների հետաքրքրությունների պաշտպանություն և ներկայացում
Գլխադասային գրասենյակԼոնդոն, Մեծ Բրիտանիա
ՏեղագրությունՄոնակո
Սիդնեյ
Ֆլորիդա
Գլխավոր քարտուղարՔրիս Կերմոդ
ՊԹԱ-ի ՆախագահԱդամ Հելֆանտ
Կայքatpworldtour.com

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիա, ՊԹԱ (անգլ.՝ Association of Tennis Professionals, ATP), ստեղծվել է 1972 թվականի սեպտեմբերին Դոնալդ Դելի, Բոբ Բրիների, Ջեք Կրամերի և Կլիֆ Դրիսդեյլի կողմից։ Կազմակերպության նպատակը թենիսի պրոֆեսիոնալ խաղացողների հետաքրքրությունների պաշտպանությունն ու ներկայացումն է։ Թենիսիստուհիները մտնում են Կանանց թենիսի ասոցիացիայի մեջ (WTA)։

Ներկայումս ՊԹԱ-ն հանդիսանում է թենիսային մրցաշարերի առավել նշանակալից շարքի՝ ATP տուրի (անգլ.՝ ATP Tour) կազմակերպիչը և համասեփականատերը։(ATP-tour)։

ATP տուրը կազմված է հինգ դասակարգի մրցաշարերից.

  1. ATP Համաշխարհային տուրի եզրափակիչ (անց է կացվում ITF-ի հետ համատեղ)։
  2. ATP շարք 1000 (մինչ 2009 թվականը՝ «Մասթերս» շարք)։
  3. ATP շարք 500 (մինչ 2009 թվականը՝ International Series Gold Tournaments)։
  4. ATP շարք 250 (մինչ 2009 թվականը՝ International Series Tournaments)։
  5. Չելենջեր մրցաշար (անգլ.՝ ՉելենջերTournaments

Մրցաշարերի առաջին չորս դասակարգերը հանդիսանում են տուրի պաշտոնական մարցաշարեր, հինգերորդ դասակարգը՝ ATP Չելենջեր մակարդակի մրցաշարերը գլխավոր առումով նախատեսված են սկսնակ թենիսիստների համար։ Ելույթների արդյունքները հաշվարկվում են ATP վարկանիշում, սակայն նրանցում հաղթանակները չեն համարվում ATP «տիտղոսներ» և նրանք չեն մտնում մրցաշարի հիմնական օրացույց։

Մեծ Սաղավարտի մրցաշարերը, չնայած, որ հաշվարկվում են ATP տուրի օրացույցում և ունեն առավելագույն կշիռը ATP վարկանիշի հաշվարկման ժամանակ, չեն պատկանում ՊԹԱ-ին և պաշտոնապես չեն համարվում մրցաշարի բաղկացուցիչ մաս։

Satellite tournaments և ՖյութուրTournaments շարքի մրցաշարերը ծառայում են որպես սկզբնական հարթակ պրոֆեսիոնալ մակարդակի մրցաշարերի համար, նրանց արդյունքները հաշվարկվում են ATP վարկանիշում, սակայն նրանք նույնպես չեն մտնում ATP տուրի մեջ և անց են կացվում Թենիսի միջազգային ֆեդերացիայի կողմից։

Բացի ATP-ի խարհրդանիշի տակ անհատական մրցաշարերից, ամեն տարի խաղարկվում է Աշխարհի Թիմային Գավաթ (անգլ.՝ World Team Cup)։ Նրանում մասնակցություն են ունենում 8 երկրների թիմեր, որոնց մարզիկները ցույց են տվել գումարային առավել լավագույն արդյունքները ATP վարկանիշում նախորդ տարվա ընթացքում։

Ասոցիացիան նաև անց է կացնում վետերանների մրցույթների շարք՝ Չեմպիոնների տուր (անգլ.՝ Tour of Champions), այդ շարքի մրցաշարերում մասնակցություն են ունենում նախորդ տարիների առավել հռչակավոր թենիսիստները։

ATP մրցաշրջանը մոտավորապես համապատասխանում է օրացույցային տարվան, տուրի առաջին մրցաշարերը անց են կացվում հունվարի սկզբին, եզրափակող մրցաշարը՝ Մասթերս Գավաթը, նոյեմբերին։ Դեկտեմբերը համարվում է արձակուրդային ամիս։

ATP մենախաղի վարկանիշը 2016 թվականի հունիսի 6-ի դրությամբ
# Թենիսիստ Միավորներ +/-*
1Սերբիա Նովակ Ջոկովիչ16950
2Միացյալ Թագավորություն Էնդի Մարեյ8915
3Շվեյցարիա Ռոջեր Ֆեդերեր6655
4Իսպանիա Ռաֆայել Նադալ5405 1
5Շվեյցարիա Ստան Վավրինկա5035Decrease 1
6Ճապոնիա Կեյ Նիսիկորի4290
7Ավստրիա Դոմինիկ Տիմ3108 8
8Չեխիա Տոմաշ Բերդիխ3030
9Կանադա Միլոշ Ռաոնիչ2965
10Ֆրանսիա Ռիչարդ Գասկե2905 2
11Բելգիա Դավիդ Գոֆին2840 2
12Ֆրանսիա Ժո-Վիլֆրեդ Ցոնգա2725Decrease 5
13Խորվաթիա Մարին Չիլիչ2605Decrease 3
14Իսպանիա Դավիդ Ֆերեր2560Decrease 3
15Ֆրանսիա Գաել Մոմֆիս2290Decrease 1
16Իսպանիա Ռոբերտո Բաուտիստա Ագուտ2150
17Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջոն Իզներ2100
18Ֆրանսիա Ժիլ Սիմոն1855
19Ավստրալիա Նիկ Կիրգիոս1855
20Հարավաֆրիկյան Հանրապետություն Քևին Անդերսոն1760

+/-* - վարկանիշի տարբերությունը նախորդ շաբաթվա համեմատությամբ

ATP զուգախաղի վարկանիշը 2016 թվականի հունիսի 6-ի դրությամբ
# Թենիսիստ Միավորներ +/-*
1Ֆրանսիա Նիկոլա Մայու7580 1
1Միացյալ Թագավորություն Ջիմի Մարրեյ7535 1
3Ֆրանսիա Պիեռ-Հյուգո Էրբեր7190 3
4Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բոբ Բրայան6870 3
5Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մայք Բրայան6870 3
6Ռումինիա Հորիա Տեկեու6810Decrease 2
7Նիդերլանդներ Ժան-Ժուլիեն Ռոջեր6660Decrease 2
8Բրազիլիա Մարսելո Մելո6310Decrease 7
9Բրազիլիա Բրունո Սուարես5330 1
10Հնդկաստան Ռոհան Բոպանա5160 1
11Ռումինիա Ֆլորին Մերգեա5050 2
12Ավստրալիա Ջոն Պիրս4720
13Կանադա Դանիել Նեստոր4870 1
14Ֆրանսիա Էդուարդ Ռոժե-Վասլեն4410 1
15Խորվաթիա Իվան Դոդիչ4275Decrease 6
16Իսպանիա Ֆելիսիանո Լոպես4275 16
17Հարավաֆրիկյան Հանրապետություն Ռավեն Կլասեն4160Decrease 1
18Իսպանիա Մարկ Լոպես3963 22
19Ավստրիա Ալեքսանդր Պեյա3740 2
20Կանադա Վացեկ Պոսպիշիլ3700Decrease 3

+/-* - վարկանիշի տարբերությունը նախորդ շաբաթվա համեմատությամբ

Վարկանիշի հաշվարկման համակարգ

[խմբագրել | խմբագրել կոդը]

ATP վարկանիշը մարզիկների հաջողությունների հաշվարկման պաշտոնական, շաբաթական թարմացվող համակարգ է։ Սկսած 2009 թվականի մրցաշրջանից, համակարգի մեջ մտցվում են էական փոփոխություններ։

Յուրաքանչյուր մարզիկի հաշվարկվում է առավելագույնը 18 քավագույն արդյունքներ, ցույց տրված մրցաշրջանի ընթացքում մրցաշարերում։ ATP միջազգային տուրի եզրափակիչը հաշվարկվում է որպես 9-րդ մրցաշար ութ մարզիկներին, ովքեր իրավունք են ստացել նրանում մասնակցելու։

Թենիսիստներին, ովքեր համապատասխան վարկանիշի իրավունք են նվաճել խաղալու Մեծ Սաղավարտի մրցաշարերում և ATP Մասթերս շարքի մրցաշարերում, այդ մրցաշարերի արդյունքները հաշվարկվում են պարտադիր պայմանով, նույնիսկ մրցաշարին մասնակցելուց տհրաժարման դեպքում, անկաք պատճառներից (այդ դեպքում հաշվարկվում է զրո միավոր)[1]։

2000 թվականից մինչ 2008 թվականը գոյություն ուներ երկու վարկանիշ՝ դասակարգման վարկանիշ (ATP Entry Ranking) և չեմպիոնական մրցավազք (ATP Race)։ Դասակարգման վարկանիշը օգտագործվում էր որակավորման հերթականության որոշման և ATP բոլոր մրցաշարերում թենիսիստների դասակարգման հերթականության որոշման համար։ Դասակարգման վարկանիշը հաշվարկվում էր 52 շաբաթվա արդյունքներով և կապված չէր մրցաշրջանի հետ։ Չեմպիոնական մրցավազքը ամենամյա վարկանիշ է մրցաշրջանի սկզբից մինչև ավարտը։ Յուրաքանչյուր մրցաշրջանի սկզբից թենիսիստները սկսում էին հավաքել միավորներ զրոյից։

Այն, ինչը ընդունված է անվանել «Աշխարհի առաջին ռակետ», դա թենիսիստի առաջին հորիզոնականն է ցանկացած ամսաթվին դասկարգման վարկանիշում։ Սակայն «Աշխարհի թիվ մեկ ռակետ» պաշտոնական տիտղոսը շնորհվում է Չեմպիոնական մրցավազքի արդյունքներով մրցաշրջանի վերջում։

2009 թվականից Չեմպիոնական մրցավազքը վերացվում է և այժմ գործում է միայն միասնական ATP-վարկանիշը (ATP Ranking), որը պաշվարկվում է ըստ դասակարգման վարկանիշի սկզբունքի (ATP Entry Ranking), սակայն, աշխարհի № 1 թենիսիստի տիտղոսը, նախկինի պես, շնորհվում է մրցաշրջանի վերջում միավորների ամփոփիչ արդյունքների հիման վրա։

ATP վարկանիշում միավորների բաշխումը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցաշարի դասակարգՄրցանակային հիմնադրամՀԵ1/21/4R16R32R64R128Լրացուցիչ միավորներ
որակավորման համար
Մեծ Սաղավարտի մրցաշարեր2000120072036018090451025
ATP միջազգային տուրի եզրափակիչ1500
առավելագույնը
200 միավոր յուրաքանչյուր հաղթանակի համար խմբային փուլում, 400 միավոր կիսաեզրափակիչում հաղթանակի համար, 500 միավոր եզրափակիչում հաղթանակի համար
ATP շարք 10001000600360180904510(25)(10)(1)25
Օլիմպիադա750450270[2]13570355
ATP շարք 5005003001809045(20)(2)20
ATP շարք 250250150904520(5)(3)12
Չելենջեր$125 000+С125754525105
Չելենջեր$125 00011065402095
Չելենջեր$100 00010060351885
Չելենջեր$75 0009055331885
Չելենջեր$50 0008048291573
Չելենջեր$35 000+С8048291563
Ֆյութուր$15 000+С35201041
Ֆյութուր$15 0002715831
Ֆյութուր$10 0001810621

+С - Մրցաշարը փոխհատուցում է օրականները ի լրացումն մրցանակային հիմնադրամի

  • ATP շարք 1000-ի որակավորման համար հաշվարկվում է միայն 12 միավոր, եթե մրցաշարի հիմնական ցանցում 56 թենիսիստից ավելի են։
  • ATP շարք 500-ի որակավորման համար հաշվարկվում է միայն 10 միավոր, եթե մրցաշարի հիմնական ցանցում 32 թենիսիստից ավելի են։
  • ATP շարք 250-ի որակավորման համար հաշվարկվում է միայն 5 միավոր, եթե մրցաշարի հիմնական ցանցում 23 թենիսիստից ավելի են։

Աշխարհի առաջին ռակետներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարտի առաջին ռակետները համաձայն վարկանիշային դասակարգման, 1973 թվականին այն ներմուծումից հետո.

#ՄարզիկԵրկիրԱմսաթիվՇաբաթ
1Իլիե Նաստասե{{{2}}} Ռումինիա1973 թվականի օգոստոսի 2340
2Ջոն Նյուկոմբ{{{2}}} Ավստրալիա1974 թվականի հունիսի 38
3Ջիմի ՔոնորսԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ1974 թվականի հուլիսի 29268
4Բյորն Բորգ{{{2}}} Շվեդիա1977 թվականի օգոստոսի 23109
5Ջոն ՄաքինրոյԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ (2)1980 թվականի մարտի 3170
6Իվան ԼենդլՉեխիա Չեխիա1983 թվականի փետրվարի 28270
7Մաթս Վիլանդեր{{{2}}} Շվեդիա (2)1988 թվականի սեպտեմբերի 1220
8Ստեֆան Էդբերգ{{{2}}} Շվեդիա (3)1990 թվականի օգոստոսի 1372
9Բորիս Բեկկեր{{{2}}} Գերմանիա1991 թվականի հունվարի 2812
10Ջիմ ԿուրիեԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ (3)1992 թվականի փետրվարի 1058
11Փիթ ՍամփրասԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ (4)1993 թվականի ապրիլի 12286
12Անդրե ԱղասիԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ (5)1995 թվականի ապրիլի 10101
13Թոմաս Մուստեր Ավստրիա1996 թվականի փետրվարի 126
14Մարսելո Ռիոս Չիլի1998 թվականի մարտի 306
15Կառլոս Մոյա{{{2}}} Իսպանիա1999 թվականի մարտի 152
16Եվգենի Կաֆելնիկով Ռուսաստան1999 թվականի մայիսի 36
17Պատրիկ Ռաֆտեր{{{2}}} Ավստրալիա (2)1999 թվականի հուլիսի 261
18Մարատ Սաֆին Ռուսաստան (2)2000 թվականի նոյեմբերի 209
19Գուստավո Կուերտեն{{{2}}} Բրազիլիա2000 դեկտեմբերի 443
20Լեյթոն Հյուիթ{{{2}}} Ավստրալիա (3)2001 թվականի նոյեմբերի 1980
21Խուան Կառլոս Ֆեռերո{{{2}}} Իսպանիա (2)2003 թվականի սեպտեմբերի 88
22Էնդի ՌոդիկԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ (6)2003 թվականի նոյեմբերի 313
23Ռոջեր Ֆեդերեր{{{2}}} Շվեյցարիա2004 թվականի հունվարի 26302
24Ռաֆայել Նադալ{{{2}}} Իսպանիա (3)2008 թվականի օգոստոսի 18141
25Նովակ Ջոկովիչ Սերբիա2011 թվականի հունիսի 27200
  • տվյալները ներկայացված են 2016 թվականի մայիսի 16-ի դրությամբ

Ղեկավար մարմիններ և կազմակերպչական կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասոցիացիայի բարձրագույն ղեկավարող մարմինը հանդիսանում է տնօրենների խորհուրդը։ Տնօրենների ընդհանուր քանակը վեցն է, նրանցից երեքը ընտրվում են խաղացողների խորհուրդի կողմից, երերքը՝ մրցաշարի կազմակերպիչների խորհրդի, այդպիսով, ձեռք է բերվում թենիսիստների շահերի և մրցաշարի սեփականատերերի հավասար ներկայացուցչություն։

Գործարարական ղեկավարությունը իրականացնում է ՊԹԱ-ի Նախագահը, 2009 թվականի հունվարին այդ պաշտոնում Ադամ Հելֆանտը (անգլ.՝ Adam Helfant) փոխարինել է Էթիեն դե Վիլերին (անգլ.՝ Etienne de Villers), ով ղեկավարում էր ասոցիացիան 2006 թվականի հունվարից[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Часто задаваемые вопросы по рейтинговой системе на сайте АТП(չաշխատող հղում) (անգլ.)
  2. Победитель матча за бронзовую медаль получает дополнительные 70 баллов в рейтинг.
  3. Официальные новости АТП(անգլ.)