Ռաֆայել Նադալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox tenis.png
Ռաֆայել Նադալ
Rafael Nadal 2011 Roland Garros 2011.jpg
Սեռ Արական
Քաղաքացիություն Իսպանիա Իսպանիա
Բնակվելու վայր Իսպանիա Իսպանիա Մանակոր
Ծննդյան ամսաթիվ հունիսի 3, 1986({{padleft:1986|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:3|2|0}})[1][2][3] (30 տարեկան)
Ծննդավայր Իսպանիա Իսպանիա Մանակոր
Հասակ 185 սմ
Քաշ 85 կգ
Կարիերայի սկիզբ 2001
Աշխատող ձեռք ձախ (բայց կյանքում աջլիկ է)
Հարված ձախից երկձեռքանի
Մարզիչ Տոնի Նադալ (հորեղբայր)
Պարգևավճար, USD 76 023 547
Մենախաղ
Խաղեր Հ/Պ 775–164 (82,53 %)
Տիտղոսներ 67 (Թենիսի բաց դարաշրջանի 6-րդ արդյունք)
Ամենաբարձր վարկանիշ 1 (օգոստոսի 18 2008)
Ներկայիս վարկանիշ 5 (փետրվարի 22, 2016)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիա հաղթող (2009)
Ֆրանսիա հաղթող (2005-2008),(2010-2014)
Ուիմբլդոն հաղթող (2008),(2010)
ԱՄՆ հաղթող (2010), (2013)
Զուգախաղ
Խաղեր Հ/Պ 118–69 (62,34 %)
Տիտղոսներ 8
Ամենաբարձր վարկանիշ 26 (օգոստոսի 8 2005)
Ներկայիս վարկանիշ 124 (փետրվարի 22, 2016)
Թարմացվել է՝ 2016 թ. փետրվար

Ռաֆայել Նադալ Պառեռա (իսպ.՝ Rafael Nadal Parera, հունիսի 3, 1986[1][2][3], Մանակոր[1][4][5][6]), իսպանացի թենիսիստ։

Մենախաղի արդյունքներով 2008օգոստոսի 18-ից մինչև 2009հուլիսի 5-ը և 2010հունիսի 7-ից մինչև 2011հուլիսի 4ը եղել է առաջին ռակետ։ 2008-ին՝ մենախաղի օլիմպիական ոսկե մեդալակիր։ Տարբեր տարիներին Մեծ սաղավարտի մրցաշարերում հաղթել է 14 անգամ։ Աշխարհում միակ թենիսիստն է, ում շնորհել են «Կարմիր սաղավարտ», կոչումը։ Չորս տարի անընդմեջ՝ 2005-08 թթ. այնուհետև հինգ տարի անընդմեջ՝ 2010-14 թթ. հաղթել է Ռոլանդ Գարոսում, ինչը համարվում է բացարձակ ռեկորդ։ Ավելի լավ հանդես է գալիս կավե կորտերի վրա, 2014 փետրվարի 24ATP ցուցանիշներով կավե կորտի վրա ունեցած 318 խաղից հաղթել է 297-ում՝ 93, 04%, կավե կորտերի վրա անցկացվող 64 մրցաշարերից հաղթել է 43-ում, ինչի համար նրան անվանում են նաև «Հողածածկի արքա»։[7][8][9][10][11][12] Շատ թենիսիստներ և մասնագետներ համարում են, որ Ռաֆայելը թենիսի պատմության մեջ կավե կորտերում երբևէ ելույթ ունեցած լավագուն թենիսիստն է։[13][14][15][16][17]

Ընդհանուր տեղեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրը՝ Սեբաստիան Նադալ-, գործարար, ունի ապահովագրական ընկերություն և ռեստորանների ցանց։ Մայրը՝ Աննա Մարիա Պարետա, տնային տնտեսուհի, 2007 թ. «Ռաֆայել Նադալ հիմնադրամի» տնօրենն է։[18] Քույրը՝ Մարիա Իզաբել Նադալ։

Մանկությունից Նադալին մարզել է նրա հորեղբայր՝ Տոնի Նադալը: Մի հարցազրույցի ժամանակ Նադալը նշել է, որ թենիսի հանդեպ սերը իր մեջ սերմանել է հորեղբայրը, երբ դեռ ինքը երեք տարեկան էր[19].: Նրա մյուս հորեղբայրը՝ Միգել Անխել Նադալը եղել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, հանդես է եկել «Մալյորկա»-յի այնուհետև «Բարսելոնա»-յի կազմում[20]:

Ընկերուհին՝ Քիսկա Պերելյա (ամբողջական անունը՝ Մարիա Ֆրանսիսկա Պերելյա Պասկուալ)։ Քիսկան ծնվել է 1988 թ. հուլիսի 7-ին Մալյորկայում։ Նադալն ու Քիսկան ծանոթացել են քրոջ՝ Իզաբելի միջոցով 2005 թ. դեկտեմբերին, սակայն մանկության տարիներին նույնպես ճանաչել են միմյանց, քանի որ երկուսն էլ սովորել են նույն դպրոցում։

Հովանավորները

  • Մարզահագուստ — Nike.
  • Մարզակոշիկներ — Nike Lunar Ballistec 1.5
  • Գնդաթի (ռակետկա) — Babolat AeroPro Drive 2016[21]
  • Պայուսակ — Babolat RPM Blast 15[22]

Խաղաոճը

Ոճը հիմնականում հարցակողական, ուժեղ հարվածով։ Սովորաբար ուժեղ հարվածի ժամանակ գնդակին տալիս է վերին պտույտ[23]: Ինչպես նաև իր գերազանց արագության շնորհիվ կարողանում է նաև լավ պաշտպանողական խաղ ցուցադրել։ Նրա ոճի լավագույն տարրերից է, ոչ ուժեղ, բայց գնդակը լավ պտտեցրած հարվածը (top-spin), որը մրցակցները դժվարանում են ետ մղել, քանի որ այն շրջանցում է մրցակցին և վայրէջք կատարում անմիջապես կորտի վեջին անկյունում[24][25]:

Նրա լավագույն հարվածն է (forehand)-ը, հարված ձախից։ Նրա ձախ ձեռքը կատարում է հարված, որից հետո ձեռքը իջնում է ձախ ուսի վրա։ Խաղաոճի այդ տարրը բավականին տարբերվում է ձախ ձեռքով հարվածից հետո ձեռքի վայրէջքի դասական ձևից։ Սովորաբար այդպիսի հարվածի ժամանակ ձեռքը վայրէջք է կատարում հակառակ ուսի վրա[26][27]:

Վերջին տարիներին նա լավ է խաղում նաև ցանցի մոտ՝ կորտի մեջտեղի հատվածում։ Այժմ նա օգտագործում է բազմաթիվ տարաբնույթ հարվածներ, որոնք շատ արդյունավետ են։

Անձնական կյանքը

Նադալը ծնողների և քրոջ հետ ապրել է Մայլորկայի իրենց հինգ հարկանի տանը։ 2009 թ. իսպանական La Vanguardia-ն այնուհետև ամերիկայն The New York Times-ը հրապարակեցին, որ նրա ծնողները՝ Մարիան և Սեբաստյանը բաժանվել են[28]:

Հարցին, թե ինչ կրոնի է պատկանում Նադալ ասել է. «Շատ կուզեի հավատալ, որ Աստված գոյություն ունի, բայց ինձ դժվար է դրան հավատալ»[29]:

Մանկության տարիներին հաճախակի է դպրոցից փախել, որպեսզի դիտի իր ամենասիրելի մանգա սերիալը՝ Dragon Ball: CNN-ը Նադալի մանկության մասին հաղորդում է պատրաստել, որտեղ նրան անվանել է «Dragon Ball of Tennis», ինչպես նաև «այլմոլորակային»[30]:

2011 թվականին նա հրապարակել է ինքնակենսագրական գիրք, որն անվանել է «Ռաֆա-Իմ պատմությունը»:

Նա գոլֆի մեծ երկրպագու է, և ժամանակ առ ժամանակ նաև խաղում է, ինչպես նաև «Ռեալ Մադրիդի» երկրպագու է, 2010 թվականի հուլիսի 8-ից հանդիսանում է «Մալյորկա», ֆուտբոլային ակումբի 10% բաժնետեր[31]: Նրան նաև առաջարկել են «Մալյորկա»-յի փոխնախագահի պաշտոնը, սակայն մերժել է։ «Մալյորկա»-ի բաժնետոմսերի ձեռքբերումից հետո Նադալը քննադատեց UEFA-ին ակումբին ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայից պարտքերի պատճառով դուրս թողնելու համար. «Եթե նայենք այդ տեսանկյունից, ապա մրցաշարին մասնակցելու են միայն երկու-երեք ակումբներ, որովհետև մնացած բոլորը նույնպես պարտքեր ունեն»:

ESPN.com-ը գրում է. «Ռաֆայելը «Ռեալ Մադրիդ»-ի այնպիսի ֆանատ է, ինչպիսիք են՝ Ռաուլ Գոնսալեսը, Իկեր Կասիլյասն ու Ալֆրեդո դի Ստեֆանոն»: Ինչպես նաև նա Իսպանիայի հավաքականի երկրպագու է: Եղել է այն վեց անձանցից մեկը, ում 2010 թվականի Աշխարհի առաջնության եզրափակչից հետո թույլատրել են մտնել հանդերձարան:

Կարիերայի սկզբում հագել է սովորական մարզաշապիկ: Ընթացքում կրել է այն մարզաշապիկները, ինչ արտադրում էր Nike-ը[32]: 2009 թ. Nike-ը որոշեց նրա համար կարել հատուկ մարզահագուստ, մարզակոշիկ, որպեսզի ընդգծեր նրա բարձրակարգ մարզիկի կարգավիճակը[33][34][35]: Մարզակոշիկները՝ Nike Air CourtBallistec: Գրեթե բոլոր մրցաշարերում մարզահագուստը փոխվում է, սակայն աջ մարզակոշիկի ետևի հատվածում միշտ գրված է «Ռաֆա», ձախի վրա Իսպանիայի խորհրդանիշ ցուլի լոգոն է։ Վերջին տարիներին ձախ մարզակոշիկին ավելացել է նաև Ռոլան Գարոս-ում հաղթած տիտղոսների թիվը[36]: Այժմ դրանք 9-ն են։

Մանկություն. Մինչ պրոֆեսիոնալ կարիերայի մեկնարկը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկության տարիներին Նադալը հաճախել է ոչ միայն թենիսի, այլ նաև ֆուտբոլի դասերի։ Իր ամբողջ ազատ ժամանակը նա տրամադրել է թենիսի և ֆուտբոլի պարապմունքներին[37]: 8 տարեկանում մասնակցում է մարզային մրցաշարին, որին մասնակցում էին մինչև 12 տարեկան երեխաներ, սակայն նա է դառնում տիտղոսակիր։ 12 տարեկանում մասնակցում է այդ տարիքային խմբի համար կազմակերպած իսպանական և եվրոպոկան մրցաշարերում և հաղթում։ Հոր հարցից հետո՝ թե վերջնական, որ մարզաձևն է ընտրելու, և Ռաֆայելը ընտրել է թենիս։ Հոր խոսքերով այդ երկու սպորտաձևերով միաժամանակ զբաղվելով Ռաֆայելը չէր հասցում սովորել դասերը։ Այդպիսով նա հրաժարվում է ֆուտբոլից[37]:

14 տարեկանում Իսպանիայի թենիսի ֆեդերացիայից առաջարկ է ստանում Մալյորկայից տեղափոխվել Բարսելոնա, ավելի լավ պայմաններում մարզվելու համար, սակայն ծնողները մերժում են այդ առաջարկը, պատճառաբանելով, որ տեղափոխելով երեխաներին կվտանգեն նրանց կրթությանը, ինչպես նաև հորեղբայր Տոնին ասել է. «Ես չեմ հավատում, որ տեղափոխվելով մեկ ուրիշ վայր, թեկուզ Ամերիկա, ավելի լավ մարզիկ կդառնա: Բարձրակարգ մարզիկ կարող է այստեղ մնալով էլ դառնալ»: Այսպիսի որոշում ընդունելով նրանք զրկվում են ֆեդերացիայի կողմից վճարվելիք մարզումների գումարից, և ամբողջ ծախսը մնում է ընտանիքի վրա։

2001-2004[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2001-ին, 15 տարեկանից։ 2002-ին մասնակցում է ITF-իի երկու մրցաշարերի։

2002 թ.-ի ապրիլին, 15 տարեկան 10 ամսականում ATF մրցաշարում նա իր առաջին տիտղոսն է նվաճում, եզրափակչում հաղթանակ տանելով Ռամոն Դելգադոյի նկատմամբ՝ վարկանշային աղյուսակում այդ պահին զբաղեցնելով 762-րդ հորիզոնականը։ Այդ հաղթանակով նա դարձավ «Թենիսի Բաց դարաշրջանի» տասներորդ թենիսիստը, ով մինչև 16 տարին լրանալը ATP-ի տիտղոս է նվաճել[38]:

2003-ին Բարլետում՝ «Չելենջեր» մրցաշարում անցկացվող հերթական մրցաշարում դառնում է տիտղոսակիր։ Նույն տարվա ապրիլին առաջին անգամ մասնակցում է Մոնտե-Կարլոյում անցկացվող Մաստերս մրցաշարին և հասնում է մինչև 3-րդ փուլ, 1-ին և 2-րդ փուլերում պարտության մատնելով Կարլ Կուչերին և այդ ժամանակվա համաշխարհային թենիսի վարկանշային աղյուսակում յոթերորդ հարիզոնականն զբաղեցնող Ալբերտ Կոստային։ Նույն տարվա մայիսին Համբուրգ Մաստերս մրցաշարում նորից հասնում է մինչև 3-րդ փուլ, պարտության մատնելով իրենից ավելի բարձր հորիզոնական զբաղեցնող Կարլոս Մոյաին։

Այնուհետև Բուստադում անցկացվող մրցաշարում առաջին անգամ հասնում է մինչև 1/4 եզրափակիչ, որից հետո Ումագում մինչև կիսաեզրափակիչ։

Արդեն հուլիսին առաջին անգամ մասնակցում է Մեծ սաղավարտի Ուիմբլդոնի մրցաշարին և հասնում մինչև 3-րդ փուլ, և դառնում թենիսի պատմության ամենաերիտասարդ թենիսիստն, ով հասէլ է մրցաշարի 3-րդ փուլ[39]։

Նույն տարում, համաշխարհային թենիսի վարկանշային աղյուսակում առաջին անգամ հայտնվում է 100 ուժեղագույն թենիսիստների շարքում։

2004-ին Օկլենդի մրցաշարում առաջին անգամ հասնում է մինչև եզրափակիչ, որտեղ 6-4, 2-6, 5-7 հաշվով պարտվում է Դոմինիկ Խրբատին։ Նույն տարվա Ավստրալիայի բաց առաջնությունում հասնում է մինչև 3-րդ փուլ և պարտվում Լլեյտոն Հյուիթին։ Եթե նա հաղթեր այդ խաղում, ապա առաջին անգամ կհանդիպեր Ռոջեր Ֆեդերերին հաջորդ փուլում[40]: Բայց Ֆեդերերի հետ նրա հանդիպումը չի ուշանում, մարտին 28-ին նրանք հանդիպում են Մայամի Մաստերսի մրցաշարի 3-րդ փուլում և Նադալը 6-3, 6-3 հաշվով հաղթում է, սակայն հաջորդ փուլում պարտվում է Թիմ Հեմինսոնին[40]: Այսպիսով համալրելով այն հինգ թենիսիստների շարքերը, որոնց հաջողվել էր հաղթել Ֆեդերերին՝ Թիմ Հենմենսոն, Ալբերտո Կոստա, Գուստավո Կուերտեն, Դոմինիկ Հրբաթ և Թոմաշ Բերդիխ:

Այնուհետև ձախ ոտքի կոճի կոտրվածքի պատճառով բաց է թողնում կավե կորտերով մրցաշարերի մրցաշրջանը, այդ թվում նաև Ռոլան Գարոսը։

Տարեվերջին՝ 18 տարեկան 6 ամսականում նրա օգնությամբ Իսպանիայի հավաքականը Դևիսի գավաթի մրցաշարում 3:2 հաշվով հաղթում է ԱՄՆ-ի հավաքականին։ Այդ մրցաշարում ԱՄՆ-ի հավաքականի կազմում հանդես էր գալիս նաև առաջին ռակետ Էնդի Ռոդիկը, ում նա նույնպես հաղթում է։

Այսպիսով նա սահմանում է ևս մեկ ռեկորդ, դառնալով ամենաերիտասարդ թենիսիստն, ում հաջողվել է նվաճել այդ տիտղոսը, և տարին ավարտում վարկանշային աղյուսակի 51-րդ հորիզոնականում[41]:

2005[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 Ավստրալիայի բաց առաջնության 4-րդ փուլում 5:7, 6:3, 6:1, 6:7(3), 2-6 հաշվով պարտվում է ավստրալացի Լլեյտոն Հյուիտին։ Երկու ամիս անց Մայամի Մաստերս մրցաշարում հասնում է եզրափակիչ, և հինգ սեթում՝ 6:2, 7:6(4), 6:7(5), 3:6, 1:6 հաշվով պարտվում շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին։

Ֆեդերերի հետ Նադալի առաջին երկու խաղերը մասնագետները անվանեցին սենսացիա[42][43]։ Որից հետո փայլուն է հանդես գալիս կավե կորտերով մրցաշարերում և անընդմեջ տանում 24 հաղթանակ, գերազանցելով Անդրե Աղասիի ռեկորդը[44]: Մասնագետներն այդ հաղթանակները համարեցին աննախադեպ արդյունք։

Մոնտե-Կարլո Մաստերսի եզրափակչում հաղթում է Գիլերմո Կորիային, մեկ շաբաթ անց Բարսելոնում անցկացվող «Torneo Conde de Godó» մրցաշարի եզրափակչում հաղթում բավականին ուժեղ մարզիկ, իր հայրենակից Խուան Կարլոս Ֆերրերոյին, որից հետո Հռոմ Մաստերս մրցաշարի եզրափակչում, այս անգամ հինգ սեթում նորից հաղթում է Կորիային։

Այս հաղթանակներից հետո զբաղեցրեց АТР վարկանշային աղյուսակի 5-րդ հորիզոնականը[45], և մասնագետները նրան համարեցին Ռոլան Գարոսի գլխավոր ֆավորիտ։ Կիսաեզրափակչում հաղթեց ամենաուժեղ մրցակցին՝ Ռոջեր Ֆեդերերին և դարձավ այն չորս թենիսիստներից մեկը որոնք այդ տարի հաղթել էին Ֆեդերերին՝ Մարատ Սաֆին, Ռիշար Գասկե, Դավիդ Նալբանդյան[46]։ Այնուհետև, եզրափակչում Ռաֆայելը հաղթում է Մարիանո Պուերտային և դառնում պատմության մեջ առաջին թենիսիստն, ով առաջին իսկ մասնակցությամբ հաղթում է «Roland Garros»-ի տիտղոսը[47]։ Այդ հաղթանակից հետո բարձրանում է վարկանշային աղյուսակի 3-րդ հորիզոնական։ Նա նաև դարձավ «Թենիսի Բաց դարաշրջան»-ի առաջին դեռահասը, ով Մեծ սաղավարտի մրցաշարում մենախաղի տիտղոս է նվաճել։

Փարիզի հաջողությունից երեք օր անց Գերմանիայի Հալե քաղաքում անցկացվող «Gerry Weber Open» մրցաշարի 1-ին փուլում պարտվում է գերմանացի Ալեքսանդր Վասկեին, այնուհետև Ուիմբլդոնի մրցաշարի 2-րդ փուլում պարտվում լյուքսեմբուրգցի Ժիլ Մյուլլերին[48]։

«Ուիմբլդոնի մրցաշար»-ից անմիջապես հետո Ռաֆայելը 16 անընդմեջ հաղթանակ է տանում և երեք տիտղոս նվաճում։ Այնուհետև բարձրանում վարկանշային աղյուսակի 2-րդ հորիզոնական։

Կոշտ կորտերի վրա մրցաշրջանը սկսվելուն պես Նադալը «Rogers Cup» մրցաշարի եզրափակչում հաղթում է Անդրե Աղասիին, բայց Ցինցինատի Մաստերս մրցաշարում պարտվում հենց 1-ին փուլում։ Սրան հաջորդում է ԱՄՆ բաց առաջնությունը, որտեղ 3-րդ փուլում՝ չորս սեթում պարտվում է Ջեյմս Բլեքին[49]։

Սեպտեմբերին վերջին Պեկին Մաստերս մրցաշարի եզրափակչում հաղթում է իր հայրենակից Գիլերմո Կորիային և Իսպանիայի հավաքականի կազմում՝ Դևիսի գավաթի մրցաշարում Իտալիայի հավաքականի դեմ պայքարում հաղթում իր երկու հանդիպումներում։

Նույն տարվա հոկտեմբերին Մադրիդ Մաստերս մրցաշարի եզրափակչում հաղթում է Իվան Լյուբիչիչին[50], որից հետո ոտքի լուրջ վնասվածք է ստանում։ Այդպիսով նվաճում է այդ տարվա իր 4-րդ «Masters 1000», իսկ ընդհանուր՝ 11 տիտղոս։ Այդ տարի նույնքան տիտղոս է նվաճել նաև Ռոջեր Ֆեդերերը։ Մրցաշարերի ավարտից հետո մի քանի անվանակարգերով մրցանակների է արժանանում[51]:

Այսպիսով Նադալը գերազանցում է Մաթս Վիլանդերի ռեկորդը, ով որպես դեռահաս 1983 9 տիտղոս էր նվաճել[52]։ 11 հաղթանակած մրցաշարերից 7-ը՝ կավե կորտերում, 4-ը՝ կոշտ կորտերում։ Արդյունքում 2005 թ.-ին Ռաֆայելը 79 խաղային հաղթանակ է տանում, այդ ցուցանիշով զիջելով միայն Ռոջեր Ֆեդերերին։ 2005 թ.-ի ավարտին նրան անվանեցին տարվա «ամենաառաջադեմ թենիսիստ»[53]։

2006[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաֆայել Նադալ 2006

Ոտքի վնասվածքի պատճառով 2006-ին Ռաֆայելը բաց է թողել Ավստրալիայի թենիսի բաց առաջնությունը։ Նույն տարվա փետրվարին Մարսելում անցկացվող մրցաշարի կիսաեզրափակչում պարտվեց, սակայն երկու շաբաթ անց Դուբայում անցկացվող մրցաշարի եզրափակչում հաղթեց Ռոջեր Ֆեդերերին (պետք է նշել, որ 2006-ին միայն Ռաֆայել Նադալին և Էնդի Մարեյին է հաջողվել հաղթել Ֆեդերերին)։ Այնուհետև պարտվում է Ջեյմս Բլեյկին Ինդիան-Ուելսի մրցաշարում և «Մայամիի թենիսի մրցաշար»ի երկրորդ փուլում դուրս է մնում պայքարից։ Այնուհետև կավե կորտերի վրա անցկացվող բոլոր չորս մրցաշարերում դարձավ հաղթող, անընդմեջ հաղթելով 24 խաղում։ Այսպիսով Մոնտե-Կարլոյի մրցաշարում հաղթեց Ֆեդերերին, այնուհետև` մեկ շաբաթ անց Բարսելոնայում անցկացվող մրցաշարում հաղթեց Տոմի Ռոբերտոյին, մեկ շաբաթ անց Հռոմում անցկացվող «Internazionali BNL d’Italia» մրցաշարի եզրափակչում նորից հաղթեց Ֆեդերերին հինգ սեթում։ Ֆրանսիայի թենիսի բաց առաջնության առաջին փուլում արգենտինացի Գիլերմո Վիլասի նկատմամբ տարած հաղթանակով Ռաֆայելը սահմանեց ռեկորդ կավե կորտերի վրա տարած անընդմեջ հաղթանակներով։ Նույն մրցաշարի եզրափակչում հաղթեց Ռոջեր Ֆեդերերին և եղավ առաջին թենիսիստը, ով Մեծ սաղավարտի մրցաշարի եզրափակչում կարողացավ հաղթանակ տոնել Ֆեդերերի նկատմամբ։

«Artois Championships»-ի չորրորդ փուլում Լլեյտոն Խյուիտի հետ խաղի ժամանակ Նադալը վնասում է ուսը և դուրս մնում խաղից, այսպիսով ավարտվում է նրա հաղթարշավը գրանցելով 26 անընդմեջ հաղթանակ։ 2006-ին երկրորդ անգամ մասնակցելով Ուիմբլդոնի մրցաշարին երկրորդ փուլում հաղթում է Ռոբերտ Կենդրիկին, երրորդ փուլում հաղթանակ է տոնում Անդրե Աղասիի նկատմամբ, այնուհետև անընդմեջ երեք խաղ հաղթելուց հետո դուրս է գալիս եզրափակիչ, որտեղ խաղում է Ֆեդերերի հետ։ Սակայն ի տարբերություն Ֆրանսիայի մրցաշարին Ռաֆայելը այստեղ պարտվում է չորս սեթում։ Մինչ պատրաստվում էր ԱՄՆ թենիսի բաց առաջնությանը մասնակցում է «Վարպետների» մրցաշարի երկու՝ «Rogers Cup», Տորոնտոյում և Ցինցինատիում, որոնցից առաջինում պարտվում է երրորդ փուլում իսկ երկրորդում՝ չորրորդ փուլում։ Ռաֆայելը երկրորդ անգամ մասնակցելով Ամերիկայի թենիսի բաց առաջնությանը (US Open) չորրորդ փուլում, չորս սեթում պարտվում է ռուսաստանցի Միխաիլ Յուժնիին։ Մադրիդում կայացած տարվա վերջին «Վարպետների» մրցաշարում պարտվեց չեխ Տոմաշ Բերդիխին։ Տարվա վերջին ամփոփիչ մրցաշարում Ռաֆայելը հաղթեց Նիկոլայ Դավիդենկոյին և Տոմի Ռոբերտոյին սակայն պարտվեց Ջեյմս Բլեյկին, իսկ ահա փլեյ-օֆֆ պարտվեց Ֆեդերերին։ Նադալը դարձավ այն երկու թենիսիստներից մեկը (Անդրե Աղասի), ով երկու տարի անընդմեջ տարին ավարտում է համաշխարհային սանդղակի երկրորդ հորիզոնականում։ Աղասին երկրորդ հորիզոնականով ավարտել է 1994—1995 թվականներին։

2007[խմբագրել | խմբագրել կոդը]

Նադալը Ֆրանսիայի թենիսի բաց առաջնությունում 2007

Տարվա սկզբին մասնակցելով վեց մրցաշարերի Ռաֆայելը առաջին երկու մրցաշարում պարտվում է հենց առաջին փուլերում, այնուհետև հաջորդ՝ Ավստրիալիայի թենիսի բացառաջնությանը հասնում է մինչև քառորդ կիսաեզրափակիչ, որտեղ պարտվում է Ֆեռնանդո Գոնսալեսին, որին անմիջապես հաջորդում է Դուբայի մրցաշարը, այստեղ ևս Ռաֆայելը պարտվում է քառորդ կիսաեզրափակչում։ Հինգերորդ՝ Ինդիան-Ուելսի մրցաշարում նա վերջապես հաջողության է հասնում հաղթելով Նովակ Ջոկովիչին, որից հետո Մայամիի մրցաշարի եզրափակչում պարտվում է նույն Ջոկովիչին։ Սակայն ինչպես միշտ Ռաֆայելը ավելի հաջող է հանդես գալիս կավե կորտերի վրա, նա հաղթանակներ է տոնում Մոնտե-Կարլոյում, Բարսելոնայում և Հռոմում, այնուհետև Համբուրգում պարտվում է Ռոջեր Ֆեդերերին։ Այս պարտությամբ Ռաֆայելը ավարտեց կավե կորտերի վրա տարած 81 անընդմեջ հաղթանակների շարքը, որը համարվում է համաշխարհային ռեկորդ, և դեռևս մնում է չհաղթահարված։ Այնուհետև նա հաղթում է Ֆրանսիայի բաց առաջնությունում հաղթանակ տոնելով նույն Ֆեդերերի նկատմամբ։

Նադալը ԱՄՆ թենիսի բաց առաջնությունում 2007

Այնուհետև Մալյորկայում Ռաֆայելը հաղթում է Ֆեդերերին ցուցադրական խաղում՝ «Битва Покрытий»։ Ինչպես 2006-ին այնպես էլ 2007-ին նա մասնակցում է Լոնդոնում անցկացվող Artois Championships մրցաշարին և հասնում մինչև քառորդ կիսաեզրափակիչ։ 6 անընդմեջ հաղթանակ է տոնում Ուիմբլդոնի մրցաշարում և եզրափակչում 5 սեթում պարտվում Ռոջեր Ֆեդերերին։ Պետք է նշել, որ 2001-ից Ուիմբլդոնում 5 սեթանոց եզրափակչի մարզիկները չէին հասել, և սա առաջինն էր։ Մեկամսյա ընդմիջումից հոտո նա խաղում է «Mutua Madrilena Masters» Մադրիդում և «BNP Paribas Masters» Փարիզում, և երկու մրցաշարերում էլ պարտվում Դավիդ Նալբանդյանին։ Առաջինը քառորդ եզրափակրում, երկրորդը՝ եզրափակչում։ Շանհայի մրցաշարում Ռաֆայելը նորից պարտվեց Ֆեդերերին 2 սեթում։ Տարվա երկրորդ կեսից վնասվածքների պատճառով նա բաց է թողնում հաջորդ մրցաշարերը։ Այնուհետև սկսեցին շշուկներ տարածվել, որ նա դեռևս 2005-ից ունեցել է ոտքերի լուրջ խնդիրներ։ Ռաֆայելը և նրա մամլո-քարտուղարը կտրականապես հերքում են այդ լուրերը և համարում բացարձակ սուտ։

2008[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաֆայել Նադալ,Ֆրանսիայի թենիսի բացառաջնությունում 2008

2008-ը սկսեց պարտությամբ, Չենայի մրցաշարում Ռաֆայելը պարտություն կրեց ռուս Միխաիլ Յուժնիից 6։0, 6։1 հաշվով։ Այնուհետև Ավստրիալիայի թենիսի բաց առաջնության կիսաեզրափակչում պարտվեց ֆրանսիացի Ժո-Վիլֆրեդ Ցոնգային։ Դուբայի մրցաշարի 1/4 կիսաեզրաջակչում կրեց հերթական պարտությունը, այս անգամ Էնդի Ռոդնիկից, այնուհետև Ինդիան-Ուելսի մրցաշարում պարտվեց Նովակ Ջոկովիչին, որին հաջորդեց Մայամիի մրցաշարը, և Նադալը այստեղ պարտվեց Նիկոլայ Դավիդենկոյին։ Կավե մրցաշրջանի բացումից անմիջապես հետո Ռաֆայելը հաղթանակ տարավ չորս մրցաշարերում անընդմեջ, որոնցից երեքում եզրափակչի մրցակիցն էր Ռոջեր Ֆեդերերը։ Վարպետների մրցաշարը Մոնտե-Կարլոյում, այնուհետև 4-րդ անընդմեջ հաղթանակը Բարսելոնայում, որից հետո Համբուրգի մրցաշարը, որտեղ նա առաջին անգամ էր հաղթում։ Կավե կորտերի վրա եզրափակեց իր հաղթարշավը Ֆրանսիայի բաց առաջնությունում, եզրափակչում հաղթելով Ֆեդերերին 6-4 6-4 6-75 6-78 9-7 հաշվով և դարձավ հինգերորդ թենիսիստը պատմության մեջ, ով ամբողջ կավե մրցաշրջանը ավարտեց անընդմեջ հաղթանակով և չպարտվեց ոչ մի սեթփում։ Roland Garros-ում նա տարավ իր չորրորդ անընդմեջ հաղթանակը, երեքում հաղթելով Ռոջեր Ֆեդերերին։ 2008-ի Roland Garros-ի եզրափակչում Ֆեդերերը իր կարիերայի ընթացքում առաջին անգամ պարտվեց 6։0 հաշվով։ Չորրորդ անընդմեջ հաղթանակով Roland Garros-ում Ռաֆայելը հավասարվեց Բորան Բորգի հետ։ Մեծ սաղավարտի մրցաշարերում չորս տարի անընդմեջ հաջողության են հասել Բորան Բորգը, Պիտ Սամպրասը և Ռոջեր Ֆեդերերը։

Ռաֆայել Նադալ, Rogers Cup

Կավին հաջորդցեց խոտածածկ կորտերը, որը նույնպես սկսեց հաջողությամբ։ Խոտածածկ կորտում առաջին անգամ «Queen’s Club» մրցաշարում, տարավ 23 անընդմեջ հաղթանակ և առաջին անգամ հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում Ռոջեր Ֆեդերերին։ Ի տարբերություն նախորդ երկու եզրափակիչների, վերլուծաբանները ասում էին, որ հաղթելու է Նադալը։ Ուիմբլդոնի պատմության մեջ խաղը ամենաերկար էր՝ հինգ սեթ՝ 6-4, 6-4, 6-7 (5), 6-7 (8), (ժամը՝ 9-7), խաղն ավարտեցին գրեթե մթության մեջ։ Խաղը լայնորեն քննարկվեց մամուլում և ասում էին, որ Ուիմբլդոնի պատմության մեջ սա լավագույն խաղն էր, և անվանեցին թենիսի պատմության մեջ լավագույն եզրափակիչ։ Ռաֆայելը դարձավ աշխարհում երրորդ թենիսիստը, ում հաջողվեց մեկ տարվա ընթացքում հաղթել և՛ Roland Garros-ում, և՛ Wimbledon-ում։ Այդպիսի արդյունք գրանցել էին Ռոդ Լայվերը, 1969-ին, Բորան Բորգը 1978 և 1980-ին։ 2008 Պեկինի Օլիմպիական խաղերում Ռաֆայելը հաղթեց Նովակ Ջոկովիչին կիսաեզրափակչում, իսկ եզրափակչում Ֆերնանդո Գոնսալեսին, և նվաճեց իր առաջին օլիմպիական ոսկիե մեդալը։ Համաշխարհային վարկանշային աղյուսակում բարձրացավ առաջին հորիզոնական, իսկ երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Ռոջեր Ֆեդերերը։ Նա թենիսի պատմության մեջ դարձավ առաջին հինգ հորիզոնական զբաղեցրած թենիսիստներից առաջինը, ում հաջողվեց նվաճել օլիմպիական ոսկին։

ԱՄՆ թենիսի բաց առաջնության առաջին երեք հանդիպումներում նա հաղթեց Բորնա Ֆաույին, Ռայլեր Դեկարդին և Վիկտոր Տրոյցկուն։ Այնուհետև Սեմ Կուերին 4-րդ փուլում, իսկ Մարդի Ֆիշին 1/4- ում, կիսաեզրափակչում պարտվեց Էնդի Մարեյին։ Ավելի ուշ Նադալը օգնեց Իսպանիայի թենիսի հավաքականին Դեյվիսի գավաթում հաղթել ԱՄՆ թենիսի հավաքականին։ «Mutua Madrilena Masters» Մադրիդում Ռաֆայելը կիսաեզրափակչում պարտվեց Ժիլ Սիմոնին։ Բայց այնուամենայնիվ նրա մասնակցությունը այս մրցաշարին նշանակում էր, որ Ռաֆայելը կդառնա առաջին իսպանացի թենիսիստը, ով կավարտի տարին առաջին հորիզոնականում։ Հոկտեմբերի 24 Օվենդում, պարգևատրեցին սպորտում ունեցած իր նվաշումների համար։ «BNP Paribas»–ում Ռաֆայելը հասավ մինչև 1/4 եզրափակիչ, նրա մրցակիցն էր Նիկոլայ Դավիդենկոն։ Առաջին սեթում 6-1 հաշվի ժամանակ վնասվածքի պատճառով հրաժարվեց խաղը շարունակելուց։ Հաջորդ օրը Նադալը հայտարարեց, որ հրաժարվում է մասնակցել Շանհայում անցկացվող «Tennis Masters Cup» մրցաշարին։ Նոյեմբերի 10 հայտարարեց, որ չի կարողանա մասնակցել Դեյվիսի գավաթի եզրափակչին ընդդեմ Արգենտինայի։

2009[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաֆայել Նադալ,Մայամիի մրցաշար 2009

Ռաֆայելը տարին սկսեց Դոխայում։ 2-րդ փուլում Ֆաբրիցիո Սանտորայի հետ խաղից հետո նրան շնորհեցին «Տարվա լավագույն խաղացող»։ Նույն մրցաշարի 1/4 կիսաեզրափակչում պարտվեց Ֆրանսիան ներկայացնող Գաել Մոնֆիսին, բայց զուգախաղի եզրափակչում Մարկո Լոպեսի հետ միասին հաղթեց Դանիելա Նեստորին և Նենադա Զիմոնիչին։ Վերլուծաբան Գրեկ Շարկոն նշում է, 1990 թվականից հետո առաջին անգամն էր, որ թենիսիստը հաղթում էր զուգախաղում և միևնույն ժամանակ խաղոում մենախաղում։

Ռաֆայել Նադալ,Ավստրալիայի թենիսի բաց առաջնություն 2009

Ավստրալիայի թենիսի բաց առաջնությանը Նադալը անընդմեջ հաղթանակներով հասնում է միչև կիսաեզրափակիչ, որտեղ և հանդիպում է իր հայրենակից Ֆերնանդո Վերդասկոյին։ Խաղը շատ դժվարին է ստացվում, այն տևում է 5 ժամ 14 րոպե։ Եզրափակիչ են դուրս գալիս Ռաֆայելը և Ռոջեր Ֆեդերերը, 7-5, 3-6, 7-63, 3-6, 6-2 հաշվով Ռաֆայելը առաջին անգամ դառնում է Australian Open-ի հաղթող, և առաջին իսպսնացի թենիսիստը, ով հաղթում է այդ մրցաշարում։ Այս ցուցանիշով Նադալը չորրորդն էր Ջիմի Քոնորսի, Մատոս Վիլանդերիի և Անդրե Աղասիի հետ միասին ում հաջողվեց հաղթել Մեծ սաղավարտի մրցաշարերի երեք տարբեր կորտերում։ Ռորտերդամի մրցաշարի եզրափակչում պարտվեց Էնդի Մարեյին։ Այնուհետև ծնկի վնասվածքի պատճառով նա հրաժարվում է մասնակցել Barclays Dubai Tennis Championships-ի մրցաշարին։ Մարտին Նադալը Համաշխարհային խմբի Դեյվիսի գավաթի խաղերում օգնեց Իսպանիայի հավաքականին հաղթել Սերբերին, հաղթելով Յանկո Տիպսարևիչին և Նովակ Ջոկովիչին։ Դեյվիսի գավաթի խաղերում Ջոկովիչի նկատմաբ տարած նրա տասներկուերրորդ հաղթանակն էր (11-4, որից 6-0 կավե կորտերի վրա)։ Ինդիան-Ուելսում անցկացվող Վարպետների Masters 1000 մրցաշարում նա տարավ իր հերթական 13-րդ հաղթանակը։ Չորրորդ փուլում հաղթեց Դավիդ Նալբանդյանին, 1/4 եզրափակչում Խուան Մարտին Դել Պոտրոյին, կիսաեզրափակչում Էնդի Ռոդնիկին, եզրափակչում Էնդի Մարեյին։ Մայամիի մրցաշարի 1/4 կիսաեզրափակչում նորից հանդիպեց Դել Պոտրոյին, բայց այս անգամ պարտվեց։ Դա Դել Պոտրոյի առաջին հաղթանակն էր Ռաֆայելի նկատմամբ։ Կավե մրցաշրջանը սկսեց Մոնտե-Կարլոյի մրցաշարից, որտեղ նա սահմանեց ռեկորդ և հաղթեց հինգերորդ անգամ, եզրափակչում հաղթելով Նավակ Ջոկովիչին։ Նա դարձավ առաջին թենիսիստը, ով ATP Master Series մրցաշարում անընդմեջ հաղթեց հինգ անգամ։ Բարսելոնայուն ընթացող ATP 500 մրցաշարի եզրափակչուն հաղթեց Դավիդ Ֆեռեռին։ Հռոմի մրցաշարի եզրափակչում հանդիպեցին Նադալը և Ջոկովիչը։ Հաղթանակը տոնեց իսպանացին, և նրանց անձնական հանդիպումների՝ 13-4 արդյունքով բարելլավեց իր դիրքերը Ջոկովիչի նկատմամբ (կավ՝ 8-0)։ Այստեղ նա նորից սահմանեց ռեկորդ Հռոմում հաղթելով չորրորդ անգամ։ Երկու կավե կորտերի վրա հաղթելուց հետո նա մասնակցեց Madrid Open-ի մրցաշարին և եզրափակչում պարտվեց ֆեդերերին։ 2007-ից հետո սա Ռաֆայելի առաջին պարտությունն էր Ֆեդերերից։ Վերջին նգամ Ռոջերին պարտվել էր 2007-ի Masters Cup մրցաշարում։ Ֆրանսիայի թենիսի բաց առաջնությանը հաղթելով Լլեյտոն Խիիտին սահմանեց հերթական ռեկորդը, անընդմեջ հաղթելով 31 խաղում։ Հաջորդ փուլում պարտվեց Ռոբին Սոդեռլինգին։ Սա նրա առաջին պարտությունն էր «Roland Garros»-ում։ Այնուհետև խաղաց AEGON Championships-ի մրցաշարում, որից հետո նրա մոտ սրանում են ծնկի վնասվածքի ցավերը և հուլիսի 18 Նադալը հրաժարվում է մասնակցել Ուիմբլդոնի մրցաշարին։ 2001-ից հետո առաջին անգամն էր, որ նախորդ հաղթողը հրաժարվում էր մասնակցել մրցաշարին։ Այդ մրցաշարում Ֆեդերերի հաղթանակից հետո նա բարձրանում է վարկանշային աղյուսակի առաջին հորիզոնական, իսկ Նադալն հանգրվանում է երկրորդ հորիզոնականում։ Ավելի ուշ նա հայտարարեց, որ հրաժարվում է մասնակցել Դեյվիսի գավաթի խաղերին։ Օգոստոսի 4 հայտարարեց, որ մասնակցելու է Մոնրեալում անցկացվող Rogers Cup մրցաշարին։ Սակայն 1/4 կիսաեզրափակչում պարտվեց Դել Պոտրոյին, որից հետո իջավ սանդղակի երրորդ հորիզոնական։ ԱՄՆ թենիսի բաց առաջնության կիսաեզրափակչում նա հանդիպեց ապագա չեմպիոն Խուան Մարտին Դել պոտրոյին և պարտվեց։ Չնայած պարտությանը շրջանցեց Էնդի Մարեյին և բարձրացավ երկրորդ հորիզոնական։ Հաշվետու մրցաշարում պարտվեց իր բոլոր խաղերում, խաղալով ջոկովիչի, Դավիդենկոյի և Սոդերլինգի հետ։ Դեկտեմբերին Դեյվիսի գավաթի մրցաշարում հանդես եկավ Իսպանիայի կազմում, հաղթեց Տոմաշ Բերդիխին և Յան Խայենկային։ Դա նրա 14-րդ հաղթանակն էր Դեյվիսի գավաթի խաղերում (որից 13 կավե կորտի վրա)։ Նա տարին ավարտեց երկրորդ հորիզոնականում՝ հինգ տարում չորրորդ անգամ։ Նա հաղթեց «Ոսկե ղեկ» անվանակարգը, մեկ տարվա ընթացքում 9 անգամ հաղթելով 6-0 հաշվով։

2010[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաֆայելը տարին սկսեց Աբու-Դաբիում անցկացվող Capitala World Tennis Championship մրցաշարից։ Կիսաեզրափակչում հաղթեց Դավիդ Ֆերերին, իսկ եզրափակչում Ռոբին Սոդերլինգին։ Մինչ Ավստրիալիայի առաջնությունը, Նադալը մասնակցեց Դոխայում անցկացվող ATP 250 մրցաշարին և եզրափակչում պարտվեց Նիկոլայ Դավիդենկոյին։ Ավստրալիայի թենիսի բաց առաջնությանը հաղթեց Պետրա Լուչակին, ԼուկաշԼացկոյին, Ֆիլիպ Կոլշրայբերին, Իվո Կարլովիչին և դուրս եկավ 1/4 կիսաեզրափակիչ, որտեղ պարտվեց Էնդի Մարեյին։ Այնուհետև բուժզննումից հետո նրն երկու շաբաթյա հանգիստ են նշանակում ստացած ծնկի վնասվածքի պատճառով։ Հաջորդ մրցաշարը, որին մասնակցում է իսպանացին BNP Paribas Open Ինդիան-Ուելսում անցկացվող մրցաշարերն էր, որտեղ նա հասնում է մինչև կիսաեզրափակիչ և երեք սեթում պարտվում ապագա տիտղոսակիր Իվան Լյուբիչիչին։ Սակայն նույն մրցաշարում նա մասնակցում էր նաև զուգախաղերին և իր զուգընկեր Մարկ Լոպեսի հետ եզրափակչում հաղթում են Դանիել Նեստոր-Նենադա Զիմոնիչ զույգին։ Ինչի արդյունքում նա վարկանշային աղյուսակում 175-րդ հորիզոնականից բարձրանում է 66-րդ հորիզոնական։ Այնուհետև Sony Ericsson Open մրցաշարի կիսաեզրափակչում, երեք սեթում պարտվում է ներից ապագա տիտղոսակիր, ամերիկացի Էնդի Ռոդիկին։ Մոնակոյում անցկացվող «Monte-Carlo Rolex Masters» Մաստերս մրցաշարում Նադալը հասնում է մինչև եզրափակիչ, կիսաեզրափակչում հաղթելով իր հայրենակից Դավիթ Ֆերերին։ Եզրափակչում Նադալը երկու սեթում հաղթեց իսպանացի ֆերնանդո Վերդասկոյին: Այդ նույն մրցաշարում վեց տարի անընդմեջ մասնակցության արդյունքում նա պարտվում է մրցակցին ընդամենը 14 գեյմ։ Նա թենիսի պատմության մեջ դառնում է առաջին թենիսիստը, ով վեց տարի անընդմեջ հաղթում է այս մրցաշարում։ Ի տարբերություն նախորդ տարիների այս տար Նադալը որոշում է չմասնակցել Բարսելոնայում անցկացվող «Barcelona Open» մրցաշարին և մասնակցության հայտ է ներկայացնում «Internazionali BNL d' Italia» մրցաշարին։ Մրցաշարի առաջինից երրորդ փուլերում հերթականությամբ Նադալն հաղթում է Ֆիլիպ Կոլշրայբերին, Վիկտոր Հանեսկուն և Ստանիսլաս Վավրինկային, իսկ կիսաեզրափակչում պայքարի մեջ է մտնում էստոնացի Էրնեստ Գուլբիսի հետ, ով երրորդ փուլում հաղթել էր շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին և հաղթում նրան։ Մրցաշարի եզրափակչում նա հաղթում է Դավիթ Ֆերերին և հավասարվում ամերիկացի Անդրե Աղասիի հետ «Մաստերս» մրցաշարերում տարած հաղթանակների թվով։ Այնուհետև նա մասնակցում է «Madrileña Mutua Madrid Open» մրցաշարին։ Այս մրցաշարում եևս նա հասնում է մինչև եզրափակիչ։ Առաջինից երրորդ փուլերում հերփականությամբ հաղթելով Ալեքսանդր Դոլգոպոլովին, Ջոն Իզներին և Գաել Մոնֆիսին, կիսաեզրափակչում Նիկոլաս Ալմագրոյին և եզրափակչում Ռոջեր Ֆեդերերին: Այս հաղթանակով նա նվաճում է իր 18-րդ տիտղոսը «Masters 1000» մրցաշարերում։ Հաջորդ մրցաշարը որին մասնակցում է նադալը Ֆրանսիայի բաց առաջնությունն է, որտեղ շատ վերլուծաբանների կարծիքով եզրափակչում կխաղան Նադալ-ֆեդերեր զույգը։ Բայց այնուամենայիվ դա անհնարին է դառնում այն բանից հետ, երբ 1/4 եզրափակչում Ֆեդերերը պարտվում է Ռոբին Սոդեռլիգին։ Այսպիսով մրցաշարի եզրափակչում հանդիպում են Սոդերլինգն ու Նադալը և Նադալը դառնում է մրցաշարի տիտղոսակիր։ Իսպանացին դառնում է Մեծ սաղավարտի 7-ակի տիտղոսակիր և այդ ցուցանիշով հավասարվում Ջոն Մակինռոյին, Ջոն Նյուկոմբային և Մատս Վիլանդերին։ Հաղթանակից հետո Նադալը վերադառնում է վարկանշային աղյուսակի 1-ին հորիզոնական։ Ռաֆայելը դառնում է առաջին թենիսիստը ում հաջողվում է մեկ մրցաշարային տարում դառնալ «Masters 1000» մրցաշարերի երեք և Ֆրանսիայի բաց առաջնության «Roland Garros» տիտղոսակիր։ Հաղթելով Ֆրանսիայի բաց առաջնությունում նա դառնում է թենիսի պատմության առաջին թենիսիստը, ով վեց մասնակցությունից նվաճում է հինգ տիտղոս։ Ինչպես նաև նա ապահովվում է իր մասնակցությունը «ATP World Tour Finals» Լոնդոնում անցկացվող տարվա ամփոփիչ մրցաշարում։ Հունիսին Նադալը և մենախաղերով և զուգաղաղերով մասնակցում է «AEGON Championship» մրցաշարին, որտեղ հաղթանակ էր տոնել 2008 թ.։ ընդգրկված լինելով առաջին ութ մասնակիցների ցանկում նադալը իրավունք է ստանում մրցաշարին մասնակցել 2-րդ փուլից։ Երկրորդ և երրորդ փուլերում նա հերթականությամբ հաղթում է Մարկոս Դանիելին և Դենիս Իստոմինին բայց 1/4 եզրափակչում նա պարտվում է իր հայրենակից Ֆելիսիանո Լոպեսին։

Մեծ սաղավարտի հաղթանակներ և պարտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղթանակներ (14) 
Տարի Մրցաշար Մրցակից Հաշիվ
2005 Roland Garros Արգենտինա Արգենտինա Պուերտա Մարիանո 6-76 6-3 6-1 7-5
2006 Roland Garros (2) Շվեյցարիա Շվեյցարիա Ռոջեր Ֆեդերեր 1-6 6-1 6-4 7-64
2007 Roland Garros (3) Շվեյցարիա Շվեյցարիա Ռոջեր Ֆեդերեր 6-3 4-6 6-3 6-4
2008 Roland Garros (4) Շվեյցարիա Շվեյցարիա Ռոջեր Ֆեդերեր 6-1 6-3 6-0
2008 Wimbledon Շվեյցարիա Շվեյցարիա Ռոջեր Ֆեդերեր 6-4 6-4 6-75 6-78 9-7
2009 Australian Open Շվեյցարիա Շվեյցարիա Ռոջեր Ֆեդերեր 7-5 3-6 7-6³ 3-6 6-2
2010 Roland Garros (5) Շվեդիա Շվեդիա Ռոբին Սյոդերլինգ 6-4 6-2 6-4
2010 Wimbledon (2) Չեխիա Չեխիա Տոմաշ Բերդիխ 6-3 7-5 6-4
2010 US Open Սերբիա Սերբիա Նովակ Ջոկովիչ 6-4 5-7 6-4 6-2
2011 Roland Garros (6) Շվեյցարիա Շվեյցարիա Ռոջեր Ֆեդերեր 7-5 7-6³ 5-7 6-1
2012 Roland Garros (7) Սերբիա Սերբիա Նովակ Ջոկովիչ 6-4 6-3 2-6 7-5
2013 Roland Garros (8) Իսպանիա Իսպանիա Դավիդ Ֆերեր 6-3 6-2 6-3
2013 US Open Սերբիա Սերբիա Նովակ Ջոկովիչ 6-2 3-6 6-4 6-1
2014 Roland Garros (9) Սերբիա Սերբիա Նովակ Ջոկովիչ 6-3 7-5 6-2 6-4
Պարտություններ (11) 
Տարի Մրցաշար Մրցակից Հաշիվ
2006 Wimbledon Շվեյցարիա Շվեյցարիա Ռոջեր Ֆեդերեր 0-6 6-75 7-6² 3-6
2007 Wimbledon (2) Շվեյցարիա Շվեյցարիա Ռոջեր Ֆեդերեր 6-77 6-4 6-72 6-2 2-6
2011 Wimbledon (3) Սերբիա Սերբիա Նովակ Ջոկովիչ 4-6 1-6 6-1 3-6
2011 US Open Սերբիա Սերբիա Նովակ Ջոկովիչ 2-6 4-6 7-63 1-6
2012 Australian Open Սերբիա Սերբիա Նովակ Ջոկովիչ 7-5 4-6 2-6 7-65 5-7
2014 Australian Open Շվեյցարիա Շվեյցարիա Ստանիսլաս Վավրինկա 3-6, 2-6, 6-3, 3-6
2014 wimbledon Ավստրալիա Ավստրալիա Նիկ Կիրիոս 6-7, 7-5, 6-7, 3-6
2015 Australian Open Չեխիա Չեխիա Թոմաշ Բերդիխ 2-6, 0-6, 7-6(5)
2015 wimbledon Գերմանիա Գերմանիա Դասթին Բրաուն 7-6, 5-7, 6-7, 3-6
2015 US Open Իտալիա Իտալիա Ֆաբիո Ֆոնինի 6-3, 6-4, 4-6, 3-6, 4-6
2016 Australian Open Իսպանիա Իսպանիա Ֆերնանդո Վերդասկո 7-6(6), 4-6, 3-6, 7-6(4), 2-6

ATP մրցաշարի եզրափակիչների պարտություններ (32)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամիս, ամսաթիվ Մրցաշար Խաղադաշտ Եզրափակչի մրցակիցը Հաշիվ
1. 2004, հունվարի 12 Օկլենդ, Նոր Զելանդիա Կոշտ Սլովակիա Սլովակիա Դոմինիկ Հրբատի 4-6 6-2 7-5
2. 2005, ապրիլի 3 Մայամի, ԱՄՆ Կոշտ Շվեյցարիա Շվեյցարիա Ռոջեր Ֆեդերեր 2-6 6-74 7-65 6-3 6-1
3. 2006, հուլիսի 9 Wimbledon, Մեծ Բրիտանիա Խոտ Շվեյցարիա Շվեյցարիա Ռոջեր Ֆեդերեր 6-0 7-65 6-7² 6-3
4. 2007, մայիսի 20 Համբուրգ, Գերմանիա Կավ Շվեյցարիա Շվեյցարիա Ռոջեր Ֆեդերեր 2-6 6-2 6-0
5. 2007, հունիսի 8 Wimbledon, Մեծ Բրիտանիա (2) Խոտ Շվեյցարիա Շվեյցարիա Ռոջեր Ֆեդերեր 7-64 4-6 7-6³ 2-6 6-2
6. 2007, նոյեմբերի 4 Փարիզ, Ֆրանսիա Կոշտ (I) Արգենտինա Արգենտինա Դավիդ Նալբանդյան 6-4 6-0
7. 2008, հունվարի 6 Չենայ, Հնդկաստան Կոշտ Ռուսաստան Ռուսաստան Միխաիլ Յուժնի 6-1 6-0
8. 2008, ապրիլի 6 Մայամի (2) Կոշտ Ռուսաստան Ռուսաստան Նիկոլայ Դավիդենկո 6-4 6-2
9. 2009, փետրվարի 15 Ռոտերդամ, Հոլանդիա Կոշտ (I) Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա Էնդի Մարեյ 6-3 4-6 6-0
10. 2009, մայիսի 17 Մադրիդ, Իսպանիա Կավ Շվեյցարիա Շվեյցարիա Ռոջեր Ֆեդերեր 6-4 6-4
11. 2009, հոկտեմբերի 18 Շանհայ, Չինաստան Կոշտ Ռուսաստան Ռուսաստան Նիկոլայ Դավիդենկո 7-6³ 6-3
12. 2010, հունվարի 9 Դոհա, Քաթար Կոշտ Ռուսաստան Ռուսաստան Նիկոլայ Դավիդենկո 6-0 6-78 4-6
13. 2010, նոյեմբերի 28 ATP World Tour Finals Կոշտ (i) Շվեյցարիա Շվեյցարիա Ռոջեր Ֆեդերեր 3-6 6-3 1-6
14. 2011, մարտի 20 Ինդիան-Ուելս, ԱՄՆ Կորդ Սերբիա Սերբիա Նովակ Ջոկովիչ 6-4 3-6 2-6
15 2011, ապրիլի 3 Մայամի, ԱՄՆ (3) Կոշտ Սերբիա Սերբիա Նովակ Ջոկովիչ 6-4 3-6 6-74
16 2011, մայիսի 8 Մադրիդ Իսպանիա (2) Կավ Սերբիա Սերբիա Նովակ Ջոկովիչ 5-7 4-6
17 2011, մայիսի 15 Հռոմ Իտալիա Կավ Սերբիա Սերբիա Նովակ Ջոկովիչ 4-6 4-6
18 2011, հուլիսի 18 Wimbledon, Մեծ Բրիտանիա Խոտ Սերբիա Սերբիա Նովակ Ջոկովիչ 4-6 1-6 6-1 3-6
19 2011, սպեպտեմբեր 12 US Open Կոշտ Սերբիա Սերբիա Նովակ Ջոկովիչ 2-6 4-6 7-63 1-6
20 2011, հոկտեմբերի 9 Տոկիո, Ճապոնիա Կոշտ Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա Էնդի Մարեյ 6-3 2-6 0-6
21 2012, հունվարի 29 Australian Open Կոշտ Սերբիա Սերբիա Նովակ Ջոկովիչ 7-5 4-6 2-6 7-63 5-7
22 2013, փետրվարի 10 Վինա-Դել-Մար Չիլի Կավ Արգենտինա Արգենտինա Օրասիո Սեբալոս 7-62 6-76 4-6
23. 2013, ապրիլի 21 Մոնտե-Կարլո, Մոնակո Կավ Սերբիա Սերբիա Նովակ Ջոկովիչ 2-6 6-7(1)
24. 2013, հոկտեմբերի 6 Պեկին, Չինաստան Կորտ Սերբիա Սերբիա Նովակ Ջոկովիչ 3-6 4-6
25. 2013, նոյեմբերի 11 ATP Ամփոփիչ մրցաշար (2) Կոշտ(i) Սերբիա Սերբիա Նովակ Ջոկովիչ 3-6 4-6
26. 2014, հունվարի 26 Australian Open (2) Կոշտ Շվեյցարիա Շվեյցարիա Ստանիսլաս Վավրինկա 3-6 2-6 6-3 3-6
27. 2014, մարտի 30 ԱՄՆ, Մայամի (4) Կոշտ Սերբիա Սերբիա Նովակ Ջոկովիչ 3-6 3-6
28. 2014, մայիսի 18 Իտալիա, Հռոմ (2) Грунт Սերբիա Սերբիա Նովակ Ջոկովիչ 6-4 3-6 3-6
29. 2015, մայիսի 10 Իսպանիա, Մադրիդ (3) Կավ Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա Էնդի Մարեյ 3-6 2-6
30. 2015, հոկտեմբերի 11 Չինաստան, Պեկին (2) Կոշտ Սերբիա Սերբիա Նովակ Ջոկովիչ 2-6 2-6
31. 2015, նոյեմբերի 1 Շվեյցարիա, Բազել Хард(i) Շվեյցարիա Շվեյցարիա Ռոջեր Ֆեդերեր 3-6 7-5 3-6
32. 2016, հունվարի 9 Քաթար, Դոհա (2) Կոշտ Սերբիա Սերբիա Նովակ Ջոկովիչ 1-6 2-6

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Բադ Քոլինզի թենիսի պատմություն — С. 676.
  2. 2,0 2,1 Internet Movie Database Ստուգված է հոկտեմբերի 13-ին 2015:
  3. 3,0 3,1 http://espn.go.com/tennis/player/videos/_/id/261/rafael-nadal
  4. 4,0 4,1 http://en.mediamass.net/people/rafael-nadal/deathhoax.html
  5. 5,0 5,1 http://espn.go.com/tennis/player/results/_/id/261/rafael-nadal
  6. 6,0 6,1 http://www.transfermarkt.co.uk/tomeu-nadal/profil/spieler/88397
  7. «'King of Clay' Rafael Nadal outlasts Novak Djokovic in stirring French Open semifinal»։ The Plain Dealer։ Associated Press։ հունիսի 7, 2013։ Վերցված է հունիսի 11, 2013 
  8. McMahon James (հունիսի 8, 2013)։ «French Open 2013: Breaking Down Why Rafael Nadal is so Dominant on Clay»։ Los Angeles Times։ Bleacher Report։ Վերցված է հունիսի 11, 2013 
  9. Sarkar Pritha (հունիսի 9, 2013)։ «Nadal Shakes Off Protessters, Ferrer to Win French Open»։ NBC Sports։ Reuters։ Վերցված է հունիսի 11, 2013 
  10. Robson Douglas (հունիսի 7, 2013)։ «Nadal takes down Djokovic, reaches French Open final»։ USA Today։ Վերցված է հունիսի 11, 2013 
  11. «Rafael Nadal overcomes doubts to win 8th French title»։ Boston Herald։ Associated Press։ հունիսի 10, 2013։ Վերցված է հունիսի 11, 2013 
  12. Evans Richard (հունիսի 6, 2010)։ «Nadal roars back to King of Clay throne»։ Fox Sports։ Վերցված է հունիսի 11, 2013 
  13. Dodds Eric (հունիսի 7, 2013)։ «Why Djokovic’s French Open Loss Is A Win for Men’s Tennis»։ TIME։ Վերցված է հունիսի 11, 2013 
  14. Chu Henry (հունիսի 9, 2013)։ «Rafael Nadal wins a record eighth French Open tennis title»։ Los Angeles Times։ Վերցված է հունիսի 11, 2013 
  15. «The king and his court»։ The Hindu։ հունիսի 11, 2013։ Վերցված է հունիսի 11, 2013 
  16. Rothstein Ethan (հունիսի 7, 2013)։ «French Open results 2013: Rafael Nadal advances to final with 5-set victory over Novak Djokovic»։ SB Nation։ Վերցված է հունիսի 11, 2013 
  17. Bishop Greg (հունիսի 11, 2012)։ «Nadal Embraces History With a Record Seventh Title on the Clay of Roland Garros»։ The New York Times։ Վերցված է հունիսի 11, 2013 
  18. «Сайт Фонда Рафаэля Надаля (անգլ.) (իսպ.) (կատ.)»։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-08-16-ին 
  19. Раджараман Арти (2008-06-01)։ «At Home with Humble yet Ambitious Nadal»։ Inside Tennis։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-06-30-ին։ Վերցված է 2010-04-05 
  20. Клери Кристофер (6 июня 2005)։ «Rafael Nadal, Barely 19, He's Got Game, Looks and Remarkably Good Manners»։ The New York Times։ Վերցված է 5 апреля 2010 
  21. Babolat AeroPro Drive 2016
  22. Babolat RPM Blast 15 String
  23. «Nadal Has Improved Virtually Every Aspect of His Game»։ ESPN։ հուլիսի 3, 2008։ Վերցված է հունվարի 30, 2009 
  24. Cooper Jeff։ «Rafael Nadal – Game Profile»։ Վերցված է հուլիսի 30, 2007 
  25. «Rafael Nadal's Drop Volley»։ Tennis Magazine։ մարտի 27, 2008։ Վերցված է հունվարի 30, 2009 
  26. «Nadal's Forehand in Slow Motion»։ YouTube։ օգոստոսի 7, 2008։ Վերցված է հունվարի 30, 2009 
  27. «Coming to Grips with Today's Forehand»։ International Herald Tribune։ հունիսի 25, 2006։ Արխիվացված օրիգինալից-ից հոկտեմբերի 9, 2008-ին։ Վերցված է հունվարի 30, 2009 
  28. «Personal woes affecting Rafa?»։ ESPN։ հուլիսի 23, 2009 
  29. «Q&A with Rafael Nadal»։ Sports Illustrated։ 16 7July 2010 
  30. Johnson Christopher (հոկտեմբերի 8, 2010)։ «Rafael Nadal: The 'Dragon Ball' of tennis»։ CNN International։ Վերցված է դեկտեմբերի 31, 2011 
  31. «Sportsround meets Rafael Nadal»։ BBC Sports։ 11 ноября 2006։ Վերցված է 6 апреля 2010 
  32. «The Beefcake in the Backcourt»։ New York։ օգոստոսի 17, 2008։ Վերցված է հունվարի 30, 2009 
  33. «Rafa Needs More Than a New Look»։ ESPN։ հունվարի 17, 2009։ Վերցված է հունվարի 30, 2009 
  34. «Rafael Nadal to Launch New, More Traditional Image at US Open»։ Sports Business Daily։ օգոստոսի 1, 2008։ Վերցված է հունվարի 30, 2009 
  35. «Nadal's Wardrobe Malfunction»։ CNBC։ հունվարի 26, 2009։ Վերցված է հունվարի 30, 2009 
  36. «Nike Air CourtBallistec 1.3»։ Վերցված է սեպտեմբերի 5, 2007 
  37. 37,0 37,1 Кервин Элисон (ապրիլի 23, 2006)։ «The Big Interview: Rafael Nadal»։ The Sunday Times (London)։ Վերցված է 5 апреля 2010 
  38. Tignor Stephen (2006-06-20)։ «Wimbledon 2006: The Duel»։ Tennis Magazine։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-07-19-ին։ Վերցված է 2008-11-08 
  39. Clarey Christopher (հունիսի 26, 2003)։ «Wimbledon Tennis: An unusual comfort zone»։ The New York Times։ Վերցված է ապրիլի 5, 2010 
  40. 40,0 40,1 GIULIANO FOSCHINI (2004-03-30)։ «Il tennis pugliese ritrova Pozzi» (իտալերեն)։ la repubblica։ Վերցված է 2013-08-28 
  41. Benammar Emily (հուլիսի 8, 2008)։ «Rafael Nadal: All you need to know»։ The Telegraph (London)։ Վերցված է ապրիլի 5, 2010 
  42. «Brave Hewitt battles past Nadal»։ BBC Sports։ հունվարի 24, 2005։ Վերցված է ապրիլի 6, 2010 
  43. «Nadal proves to be the real deal»։ BBC Sports։ ապրիլի 5, 2005։ Վերցված է ապրիլի 6, 2010 
  44. «Teen Nadal gives Spain reign over French Open»։ Associated Press (USA Today)։ հունիսի 5, 2006։ Վերցված է ապրիլի 6, 2010 
  45. «ATP Rankings History: Rafael Nadal»։ ATP Tour։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-07-19-ին։ Վերցված է 2010-04-06 
  46. «Nadal batte il numero uno e adesso la finale con Puerta» (իտալերեն)։ la repubblica։ 2005-06-03։ Վերցված է 2013-08-28 
  47. «Nadal è il nuovo re di Parigi Puerta battuto in quattro set» (իտալերեն)։ la repubblica։ 2005-06-05։ Վերցված է 2013-08-28 
  48. «Waske snaps Nadal's winning streak»։ Associated Press։ հունիսի 10, 2005։ Վերցված է ապրիլի 6, 2010 
  49. «Match facts»։ atpworldtour.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-07-27-ին։ Վերցված է 2013-07-20 
  50. «Match facts»։ atpworldtour.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-07-27-ին։ Վերցված է 2013-07-20 
  51. «Nadal Grabs the Golden Bagel»։ SideSpin Productions։ 2005-12-11։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-07-27-ին։ Վերցված է 2010-04-06 
  52. «Rafael Nadal No. 1 Tribute»։ ATP World Tour։ օգոստոսի 18, 2008։ Վերցված է հուլիսի 7, 2009 
  53. «Rafael Nadal» (անգլերեն)։ atpworldtour.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-07-27-ին։ Վերցված է 2013-07-20 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]