Ռոջեր Ֆեդերեր
Ռոջեր Ֆեդերեր գերմ.՝ Roger Federer | |
|---|---|
| Սեռ | արական |
| Քաղաքացիություն | |
| Բնակվելու վայր | Bottmingen? |
| Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 8, 1981 (45 տարեկան) |
| Ծննդավայր | Բազել, Շվեյցարիա |
| Հասակ | 185 սանտիմետր սմ |
| Քաշ | 85 կգ կգ |
| Կարիերայի սկիզբ | 1998 |
| Աշխատող ձեռք | աջ |
| Հարված ձախից | մեկձեռքանի |
| Մարզիչ | Ivan Ljubičić?, Peter Carter?, Peter Carter?, José Higueras? և Severin Lüthi? |
| Պարգևավճար, USD | 97,341,456[1] |
| Մենախաղ | |
| Խաղեր Հ/Պ | 1251–275[2] |
| Տիտղոսներ | 93 |
| Ամենաբարձր վարկանիշ | 1 (փետրվարի 2 2004) |
| Ներկայիս վարկանիշ | 3 (հունվարի 18, 2016) |
| Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
| Ավստրալիա | հաղթող (2004),(2006),(2007),(2010),(2017) |
| Ֆրանսիա | հաղթող (2009) |
| Ուիմբլդոն | հաղթող (2003-2007),(2009),(2012),(2017) |
| ԱՄՆ | հաղթող (2004-2008) |
| Զուգախաղ | |
| Խաղեր Հ/Պ | 131–93[2] |
| Տիտղոսներ | 8 |
| Ամենաբարձր վարկանիշ | 1 2017) |
| rogerfederer.com(անգլ.) | |
| Թարմացվել է՝ 2020 թ. հուլիսի 13 | |
Ռոջեր Ֆեդերեր (գերմ.՝ Roger Federer, օգոստոսի 8, 1981, Բազել, Շվեյցարիա), շվեյցարացի թենիսիստ, հանդես է գալիս 1998 թվականից։
- Մենախաղերի արդյունքով եղել է աշխարհի առաջին ռակետ, ռեկորդային 302 շաբաթ, որից 237 շաբաթը անընդմեջ։
- Մեծ սաղավարտի տիտղոսակիր, Մեծ սաղավարտի մրցաշարերում հաղթել է 19 անգամ։
- Մեծ սաղավարտի մրցաշարերում եզրափակիչ է հասել ռեկորդային 29 անգամ, որից 10-ը անընդմեջ։
- Մեծ սաղավարտի բոլոր 4 մրցաշարերում եզրափակիչ է հասել առնվազն 5-ական անգամ, ինչը հանդիսանում է բացարձակ ռեկորդ։
- Ընդհանուր հաշվարկով Մեծ սաղավարտի մրցաշարերում հաղթել է ավելի քան 300 անգամ և սահմանել ռեկորդ։
- Ուիմբլդոն մրցաշարում եզրափակիչ է դուրս եկել 11 անգամ և հաղթել 8–ում, 2003-2007, 2009, 2012, 2017 թվականներին։
- ԱՄՆ բաց առաջնության եզրափակիչ է հասել 7 անգամ և նորից սահմանել ռեկորդ։
- 6 անգամ հաղթել է ATP ամփոփիչ մրցաշարում։
- Կարիերայի ընթացքում վաստակել է ավելի քան 100 մլն․ դոլար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆեդերերը ծնվել է գերմանաշվեյցարացի Ռոբերտ Ֆեդերերի ու աֆրիկացի Լինեթ դյու Ռանդի ընտանիքում։ Մանուկ հասակից խոսում է գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն։ Ինչպես ասում է ինքը՝ թենիսիստը, իր Roger անունը ճիշտ է արտասանել անգլերեն ոճով ինչպես Ռոջեր[3] (այլ ոչ ֆրանսերեն ինչպես Ռոժեր՝ չնայած նրա անվան այսպիսի տարբերակը երբեմն հանդիպում է)։ Ունի երկու քաղաքացիություն՝ Շվեյցարիա ու ՀԱՀ՝ չնայած բոլոր սպորտային մրցաշարերում ներկայանում է շվեյցարական դրոշի ներքո։
2008 թվականի օգոստոսի 8-ին իր 27-ամյակին Ֆեդերերը պատիվ է ունենում Շվեյցարիայի հավաքականի դրոշը տանել Պեկինում կայացած Օլիմպիադայի բացման արարողության ժամանակ։ Նա շվեյցարական դրոշը տարել է նաև Աթենքում կայացած Օլիմպիադայի ժամանակ 2004 թվականին։
Ամուսնացած է նախկին թենիսիստ Միրոսլավա Վավրինեցի հետ (լավագույն ցուցանիշ՝ 76-րդ տեղը աշխարհի մակարդակով)։ Նրանք սկսեցին հանդիպել 2000 թվականին, երբ երկուսն էլ հանդես եկան Սիդնեյի Օլիմպիադայում։ Իր վերջին մրցախաղը նա խաղաց 2002 թվականին, երբ վնասեց ոտքը։
2009 թվականի մարտի 14-ին Ռոջերը հայտարարեց, որ նա ու իր ընկերուհին պատրաստվում են ծնողներ դառնալ[4]։ 2009 թվականի հուլիսի 23-ին Միրոսլավա Վավրինեցն ունեցավ երկու աղջիկ, ում անունը դրեցին Մայլա Ռոուզ (անգլ.՝ Myla Rose) ու Շարլին Ռիվա (անգլ.՝ Charlene Riva)։ 2014 թվականի մայիսի 6-ին Միրոսլավան ունեցավ ևս երկու տղա երկվորյակներ)՝ Լեոյին ու Լեննիին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑
- 1 2 ATP վեբկայք
- ↑ «Информация от первого лица на официальном сайте». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ Вторая мечта Роджера Федерера исполнится летом
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոջեր Ֆեդերեր» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||||||
- Օգոստոսի 8 ծնունդներ
- 1981 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բազել քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Թենիսիստներ այբբենական կարգով
- Տղամարդկանց թենիսի առաջին ռակետներ
- Ուիմբլդոնի մրցաշարի տղամարդկանց մենախաղի հաղթողներ
- Ավստրալիայի թենիսի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի հաղթողներ
- Ֆրանսիայի թենիսի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի հաղթողներ
- ԱՄՆ-ի թենիսի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի հաղթողներ
- 2008 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ
- 2012 թվականի Ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպաններ
- ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպաններ
- Շվեյցարացի թենիսիստներ