Խուան Մարտին դել Պոտրո
![]() | |
Սեռ | արական |
Քաղաքացիություն | Արգենտինա |
Բնակվելու վայր | Տանդիլ, Արգենտինա |
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 23, 1988 |
Ծննդավայր | Արգենտինա |
Հասակ | 198 սմ սմ |
Քաշ | 97 կգ կգ |
Կարիերայի սկիզբ | 2005 |
Աշխատող ձեռք | աջ |
Հարված ձախից | երկձեռքանի |
Մարզիչ | Ֆրանկո Դավին, ֆիտնես Մարտինիանո Օրասի |
Պարգևավճար, USD | 15 663 682 |
Մենախաղ | |
Խաղեր Հ/Պ | 439–173[1] |
Ամենաբարձր վարկանիշ | 4 (հունվարի 11, 2010) |
Ներկայիս վարկանիշ | 38 (դեկտեմբերի 5, 2016) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | 1/4 եզրափակիչ (2009, 2012) |
Ֆրանսիա | 1/2 եզրափակիչ (2009) |
Ուիմբլդոն | 1/2 եզրափակիչ (2013) |
ԱՄՆ | Հաղթանակ (2009) |
Օլիմպիական խաղեր | |
Զուգախաղ | |
Խաղեր Հ/Պ | 41–44 |
Ամենաբարձր վարկանիշ | 105 (մայիսի 25, 2009) |
del-potro.com.ar | |
Թարմացվել է՝ 2016 թ. դեկտեմբերի 9 |
Խուան Մարտին դել Պոտրո (իսպ.՝ Juan Martín del Potro, սեպտեմբերի 23, 1988[2][3], Տանդիլ, Բուենոս Այրես, Արգենտինա[2]), արգենտինացի պրոֆեսիոնալ թենիսիստ: 2009 թվականի ԱՄՆ թենիսի բաց առաջնության տիտղոսակիր: 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե, 2016 թվականի Ռիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր: ATP մրցաշարերի մենախաղերում նվաճել է 18 տիտղոս, աշխարհի նախկին 4-րդ ռակետ, պատանեկան մրցաշարերում նախկին 3-րդ ռակետ: 14 տարեկանում հաղթել է Orange Bowl-2002 մենախաղի մրցաշարում:
Ընդհանուր տեղեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Խուան Մարտինի հարը՝ Դանիել, մայրը՝ Պատրիսիա և քույրը՝ Ջուլիետա: Խուան Մարտինը իրենց տան միակ պրոֆեսիոնալ սպորտսմենը չի, նրա հայրը եղել է պրոֆեսիոնալ ռեկբի խաղացող: Հարազատների և ծանոթների շրջապատում Խուան Մարտինին ճանաչում են նաև Էնանո, Պոլիտո և Դելպո անվամբ:
Առաջին անգամ նա թենիսով զբաղվել է 7 տարեկանից, առաջին մարզիչը եղել է արգենտինացի Մարսելո Գոմեսը: Սիրելի ծածկույթը հարդ՝ կոշտ կորտ:
Որպես թենիսին փոխարինող սիրելի և հետաքրքիր զբաղմունք արգենտինացին ազատ ժամանակ հետաքրքրվում է ճարտարապետությամբ, և ի առիթով ասել է՝ եթե չդառնայի պրոֆեսիոնալ թենիսիստ, ապա լուրջ կզբաղվեի ճարտարապետությամբ:
Սպորտային կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]
2002 թվականին, 14 տարեկանում Պոտրոն նվաճում է իր առաջին տիտղոսը Orange Bowl: 2005 թվականին ITF Futures պատանեկան մրցաշարերում նվաճում է երեք տիտղոս: Նույն տարվա նոյեմբերին նա արդեն մասնակցում է Մոնտեվիդեոում անցկացվող ATP Challenger Series երիտասարդների մրցաշարին և մի քանի հաղթանակ տանում: 2006 թվականի սկզբին առաջին անգամ մասնակցում է ATP-տուրի (պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիա) մրցաշարերին: Իր առաջին խաղն ATP մրցաշարում անցկացրել է Վինա-դել-Մարում, որտեղ 6:2, 6:2 հաշվով պարտության է մատնել իսպանացի թենիսիստ Ալբերտ Պորտասին: Հաջորդ այդպիսի մրցաշարում նա պարտություն է կրում Ֆերնանդո Գոնսալեսից (3:6, 6:7(4)): 2006 թվականին նա մասնակցում է ATP շարքի ևս երեք մրցաշարերի և երեքում էլ պարտվում հենց առաջին փուլում: Մեծ սաղավարտ ի մրցաշարերում նրա դեբյուտը եղել է 2006 թվականի Ֆրանսիայի թենիսի բաց առաջնությունում, որտեղ ևս զիջում է հենց առաջին փուլում՝ պարտվելով Խուան Կառլոս Ֆեռերոյին 3:6, 6:2, 2:6, 4:6 հաշվով: Նույն տարվա հուլիսին Գերմանիայի Շտուտգարդ քաղաքում անցկացվող համանուն մրցաշարում հասել է մինչև 3-րդ փուլ, իսկ Ումագում ATP մրցաշարերում կարիերայում առաջին անգամ խաղացել 4-րդ փուլում: Օգոստոսի սկզբին նվաճել է ATP Challenger Series շարքի մրցաշարի տիտղոս: Նույն ամսում իր դեբյուտն է տոնում նաև ԱՄՆ թենիսի բաց առաջնությունում, բայց պարտություն է կրում առաջին փուլում ու դուրս մնում հետագա պայքարից: Հոկտեմբերին հասնում է Տոկիոյի մրցաշարի 3-րդ փուլ, ինչի շնորհիվ կարիերայում առաջին անգամ տեղ է զբաղեցնում վարկանշային աղյուսակի առաջին հարյուրյակի լավագույն թենիսիստների շարքում: Հոկտեմբերի վերջին հասել է Բազելի մրցաշարի քառորդ եզրափակիչ փուլ:
2007-08[խմբագրել | խմբագրել կոդը]
2007 թվականը 18-ամյա Պոտրոն սկսեց արդեն առաջին հարյուրյակում գտնվող կայացած թենիսիստ: Մրցաշրջանն սկսում է Ադելաիդայում անցկացվող մրցաշարից և հասնում մինչև կիսաեզրափակիչ, բայց հաջորդ՝ Օկլենդի մրցաշարում պարտվում առաջին փուլում: Դեբյուտն Ավստրալիայի թենիսի բաց առաջնությունում ավարտվեց 2-րդ փուլում՝ Ֆերնանդո Գոնսալեսի հետ հանդիպման 5-րդ սեթի 6:7(7), 6:4, 7:6(3), 4:6,0:4 հաշվի ժամանակ վնասվածքի պատճառով հրաժարվում է հետագա պայքարից: Փետրվարի սկզբին Արգենտինայի հավաքականի կազմում իր դեբյուտն է ունենում նաև Դևիսի գավաթի մրցաշարում: Այնուհետև անընդմեջ մասնակցում է երեք մրցաշարերի և երեքում էլ պարտվում 2-րդ փուլում: Որից հետո Մայամիում անցկացվող Մաստերս մրցաշարում հասնում է մինչև քառորդ եզրափակիչ:
Հունիսին Նոթինգհեմում անցկացվող մրցաշարում հասնում է մինչև քառորդ եզրափակիչ, այնուհետև իր դեբյուտն է ունենում իր համար Մեծ սաղավարտի վերջին՝ Ուիմբլդոնի մրցաշարում: Այդ մրցաշարում նա կարիերայում առաջին անգամ խաղում է այդ ժամանակավա առաջին ռակետ Ռոջեր Ֆեդերերի հետ և պարտվում 2-րդ փուլում՝ 2:6, 5:7, 1:6 հաշվով: Օգոստոսի սկզբին Ինդիանապոլսում զուգախաղերում նվաճում է իր առաջին տիտղոսը: ԱՄՆ-ի թենիսի բաց առաջնությունում առաջին անգամ հասնում է 3-րդ փուլ, ինչի արդյունքում տարին վարարտում է վարկանշային աղյուսակի 44-րդ հորիզոնականում:
2008 թվականը Պոտրոյի կարիերայում դարձավ շրջադարձային: Չնայած որ տարվա սկզբի նրա ելույթները խոստումնալից չէին՝ այն բոլոր մրցաշարերը, որոնց նա մասնակցում էր ավարտվում էր առաջին իսկ փուլում, որոշներում էլ վնասվածքի պատճառով ստիպված հրաժարվում է մասնակցությունից: Միայն մայիսին է հաջողվում վերականգնվել և մասնակցում է Մյունխենի մրցաշարին ու հասնում մինչև 4-րդ փուլ: Բայց ահա Ֆրանսիայի բաց առաջնությունում պարտվում է 2-րդ փուլում: Այնուհետև խոտածածկ կորտերով մրցաշրջանում Հերտոգենբոս քաղաքում անցկացվող մրցաշարում հասնում է մինչև կիսաեզրափակիչ, իսկ Ուիմբլդոնի մրցաշարում պարտվում 2-րդ փուլում:
Հուլիսի սկզբից սկսվում է Պոտրոյի երկար սպասված հաղթանակների շարանը: ATP-տուրում նա առաջին անգամ նվաճում է մենախաղի տիտղոս՝ արդեն իրեն ծանոթ Շտուտգարդի մրցաշարի եզրափակչում 6:4, 7:5 հաշվով հաղթում է ֆրանսիացի Ռիշար Գասկեյին: Հաջորդ մրցաշարում ևս դառնում է տիտղոսակիր՝ Կիցբյուելում անցկացվող մրցաշարի եզրափակչում 6:2, 6:1 հաշվով հաղթում է Յուրգեն Մելցերին: Եվրոպական մրցաշարերից տեղափոխվելով Ամերիկյան մրցաշարեր՝ գրունտից հարդ կորտեր Պոտրոն շարունակում է իր հաղթարշավը:Սկզբում նա նվաճում է Լոս Անջելոսի, այնուհետև Վաշինգտոնի մրցաշարերի տիտղոսները, արդյունքում ԱՄՆ-ի բաց առաջնության մեկնարկից առաջ 19-ը անընդմեջ խաղային հաղթանակ է տոնում և նվաճում 4 տիտղոս՝ Շտուտգարդ, Կիցբյուել, Վաշինգտոն և Լոս Անջելոս՝ առաջին երկուսը գրունտի, վերջին եկուսը՝ հարդ կորտերում: Այդպիսի շռնդալից հաղթանակներից հետո Խուան Մարտին դել Պոտրոն կարիերայում առաջին անգամ հայտնվում է աշխարհի 20 լավագույն թենիսիստների շարքում, և զբաղեցնում 17-րդ հորիզոնականը:
ԱՄՆ-ի բաց առաջնությունում Պոտրոն ևս 4 անընդմեջ հաղթանակ է տոնում, այն հասցնելով 23-ի, բայց քառորդ եզրափակչում, լարված պայքարում 6:7(2), 6:7(1), 6:4, 5:7 հաշվով զիջում է բրիտանացի Էնդի Մարեյին: Դա Պոտրոյի կարիերայում Մեծ սաղավարտի մրցաշարքի մրցաշարում առաջին քառորդ եզրափակիչն էր, իսկ Մարեյը կարիերայում առաջին անգամ հասնում է Մեծ սաղավարտի մրցաշարի կիսաեզրափակիչ: 23 անընդմեջ հաղթանակով Պոտրոն հավասարվում է իսպանացի Ռաֆայել Նադալին, ով այդպիսի հաջողության էր հասել 2008 թվականին: Ինչպես նաև այդ հաղթանակների շարանը վերջին 20 տարիների ընթացքում ամենաերկարատևն էր առաջին տասնյակում չգտնվող թենիսիստի համար:
ԱՄՆ-ի բաց առաջնությունից անմիջապես հետո Խուան Մարտինը Դևիսի գավաթի խաղերում երկու խաղից երկու հաղթանակ է տանում, ինչի արդյունքում Արգենտինայի հավաքականը կիսաեզրափակչում հաղթում է Ռուսաստանի հավաքականին և Պոտրոն առաջին անգամ խաղում է Դևիսի գավաթի եզրափակչում:
Հոկտեմբերի սկզբին մասնակցում է Տոկիոյի մրցաշարին, հասնում մինչև եզրափակիչ, սակայն հինգերորդ եզրափակչում պարտվում է: Վիեննայի մրցաշարում պարտվում է առաջին փուլում: Մադրիդի Մաստերս մրցաշարում հասնում մինչև քառորդ եզրափակիչ: Բազելի և Փարիզի Մաստերս մրցաշարերում հաջորդաբար կիսաեզրափակչում, այնուհետև 3-րդ փուլում պարտություն է կրում իր հայրենակից Դավիդ Նալբանդյանից: Տարեվերջին կարիերայում առաջին անգամ մասնակցում է ATP ամփոփիչ մրցաշարին, որտեղ խմբային փուլի առաջին խաղում հաղթում է ֆրանսիացի Ժո-Վիլֆրիդ Ցոնգային, իսկ հաջորդ երկու հանդիպումներում հաջորդաբար պարտվում է սերբ Նովակ Ջոկովիչին և ռուս Նիկոլայ Դավիդենկոյին, այդպիսով ելույթներն ավարտելով խմբային փուլում: Տարեվերջին կարիերայում առաջին անգամ հայտնվում է աշխարհի 10 լավագույն թենիսիստների շարքում և զբաղեցնում 9-րդ հորիզոնականը:
2009-10[խմբագրել | խմբագրել կոդը]
2009 թվականը Խուան Մարտինը սկսում է Օկլենդի մրցաշարի հաղթանակով: Եզրափակչում 6:4, 6:4 հաշվով հաղթում է ամերիկացի Սեմ Քուերիին և ATP մրցաշարերի մենախաղերում նվաճում իր 5-րդ տիտղոսը: Ավստրալիայի թենիսի բաց առաջնությունում հասնում է մինչև քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվում է Ռոջեր Ֆեդերերին: Ինչպես նաև հաջորդ երեք մրցաշարերում՝ Սան-Խոսե, Մեմֆիս և Ինդիան Ուելսի Մաստերս մրցաշարերում ևս հասնում է մինչև քառորդ եզրափակիչ: Եվ վերջապես հաջորդ Մաստերս մրցաշարում հասնում է կիսաեզրափակիչ: Դրա համար քառորդ եզրափակչում նրանից պահանջվում է իր ճանապարհից հեռացնել այդ ժամանակվա առաջին ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալին (6:4, 3:6, 7:6(3)), իսկ ահա կիսաեզրափակչում 1:6, 7:5, 2:6 հաշվով պարտվում է բրիտանացի Էնդի Մարեյին: Մինչ եվրոպոկան մրցաշարերի մեկնարկը Պոտրոն զբաղեցնում է համաշխարհային վարկանշային աղյուսակի 5-րդ հորիզոնականը: Գրունտով կորտերում առաջին խաղն անցկացնում է Մոնտե Կարլոյի Մաստերս մրցաշարում և 6:4, 1:6, 4:6 հաշվով պարտվում խորվաթ Իվան Լյուբիչիչին: Հաջորդ՝ Հռոմի Մաստերս մրցաշարում ավելի հաջող ելույթ է ունենում և հասնում մինչև քառորդ եզրափակիչ: Մադրիդի Մաստերսում՝ կիսաեզրափակիչ, որտեղ ևս պարտվում է Ռոջեր Ֆեդերերին: Նրան է պարտվում նաև Մեծ սաղավարտ (թենիս)ի մրցաշարքի՝ Ֆրանսիայի թենիսի բաց առաջնության իր համար առաջին կիսաեզրափակչում՝ 6:3, 6:7(2), 6:2, 1:6, 4:6 հաշվով: Այնուհետև Ուիմբլդոնի մրցաշարի 2-րդ փուլում պարտվում է ավստրալացի Լլեյտոն Հյուիթին: Օգոստոսի սկզբին պաշտպանում է Վաշինգտոնում նախորդ տարի նվաճած տիտղոսը՝ եզրափակչում 3:6, 7:5, 7:6(6) հաշվով հաղթանակ տանելով այդ պահի 5-րդ ռակետ, ամերիկացի Էնդի Ռոդիկի նկատմամբ: Մոնրեալի Մաստերսում, քառորդ եզրափակչում 7:6(5), 6:1 հաշվով նորից հաղթում է Նադալին, այնուհետև կիսաեզրափակչում 4:6, 6:2, 7:5 հաշվով Ռոդիկին, իսկ ահա եզրափակչում 7:6(4), 6:7(3), 1:6 հաշվով զիջում է Մարեյին:
Այսպիսով նա նախապատրաստվում է ԱՄՆ թենիսի բաց առաջնությանը, որտեղ հանդես է գալիս 6-րդ համարի ներքո և կարիերայում առաջին անգամ Մեծ սաղավարտի տիտղոս նվաճում: Կիսաեզրափակչում հաղթում է Ռաֆայել Նադալին, իսկ ահա եզրափակչում Ռոջեր Ֆեդերերին, ով մինչ այդ հանդիպումը այդ նույն մրցաշարում անընդմեջ 40 հաղթանակ և 5 տիտղոս էր նվաճել: Եվ Խուան Մարտինը 1977 թվականից՝ Գիլերմո Վիլասից հետո դարռնում է առաջին արգենտինացի թենիսիստը, ով ԱՄՆ-ի բաց առաջնության մենախաղերում տիտղոս է նվաճում:
ԱՄՆ-ի բաց առաջնությունում հաղթելուց հետո Պոտրոն մինչ հոկտեմբեր չի մասնակցում ոչ մի մրցաշարի: Միայն հոկտեմբերին մասնակցում է Տոկիոյի մրցաշարին և առաջին իսկ փուլում պարտվում այդ պահին աշխարհի 189-րդ ռակետ, ֆրանսիացի Էդուար Ռոժե-Վեսելինին: Նույն արդյունքն է գրանցում նաև Շանհայի մրցաշարում: Փարիզի Մաստերս մրցաշարում հասնում է մինչև քառորդ եզրափակիչ: Այնուհետև կարիերայում երկրորդ անգամ մասնակցում է ATP ամփոփիչ մրցաշարին, բայց այս անգամ նրան հաջողվում է հասնել եզրափակիչ փուլ: Այստեղ խմբային փուլի երեք խաղերից հաղթում է երկուսում՝ Ֆերնանդո Վերդասկոյին և Ռոջեր Ֆեդերերին, իսկ կիսաեզրափակչում՝ Ռոբին Սոդերլինգին, ապա եզրափակչում պարտվում ռուս Նիկոլայ Դավիդենկոյին: Եվ այսպիսով տարին ավարտում ATP վարկանշային աղյուսակի 5-րդ հորիզոնականում: 2010 թվականի առաջին պաշտոնական խաղը, որին մասնակցում է Պոտրոն Ավստրալիայի թենիսի բաց առաջնությունն է, որտեղ հասնում է մինչև քառորդ եզրափակիչ: Մինչ այդ մրցաշարի մեկնարկը Պոտրոն կարիերայում համաշխարհային դասակարգման աղյուսակում բարձրանում է իր համար ամենաբարձ՝ 4-րդ հորիզոնական: Ավստրալիայից հետո մարզումների ժամանակ ստացած դաստակի վնասվածքի պատճառով ստիպված բաց է թողնում տարվա մեծ մասը, և վերադառնում միայն սեպտեմբերի վերջին ու մասնակցում Բանկոկի մրցաշարին, սակայն պարտվում առաջին իսկ փուլում: Մինչ տարեվերջ մասնակցում է միայն Տոկիոյի մրցաշարին, որտեղ ևս պարտվում է առաջին փուլում: Այսպիսով ամբողջ 2010 թվականին մասնակցելով միայն երեք մրցաշարի, տարեվերջին վարկանշային աղյուսակում իջնում մինչև 258-րդ հորիզոնական:
2011-13[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականը Պոտրոն մեկնարկում է Սիդնեյի մրցաշարից և պարտվում 2-րդ փուլում: Նույն փուլում է ավարտում նաև Ավստրալիայի բաց առաջնությունում իր ելույթները: Փետրվարին մասնակցում է Սան-Խոսեի և Մեմֆիսի մրցաշարերին ու հասնում մինչև կիսաեզրափակիչ, իսկ ահա Դելրի Բիչում հաջողվում է տիտղոս նվաճել (առաջին տիտղոսը 2009 թվականի ԱՄՆ-ի բաց առաջնությունից հետո): Ինդիան-Ուելսի Մաստերս մրցաշարում հասնում է մինչև կիսաեզրափակիչ, իսկ Մայամիի Մաստերսում՝ քառորդ եզրափակիչ: Ապրիլին մասնակցում է Էշտորիլայի մրցաշարին և տիտղոս նվաճում: Այնուհետև Մադրիդի Մաստերսում, Ֆրանսիայի բաց առաջնությունում, հետո արդեն խոտածածկ կորտերում՝ Լոնդոնում հասնում է մինչև 3-րդ փուլ: Ուիմբլդոնի մրցաշարում մի քայլ առաջ է գնում՝ հասնելով 4-րդ փուլ:
Հուլիսի վերջին մասնակցում է Լոս Անջելոսի մրցաշարին և ավարտում ելույթները քառորդ եզրափակչում, Մոնրեալի և Ցինցինատիի Մաստերս մրցաշարերում՝ 2-րդ փուլում: Անհաջող է ելույթ ունենում նաև ԱՄՆ-ի թենիսի բաց առաջնությանը՝ մրցաշարից դուրս մնալով 3-րդ փուլում: Տարեվերջին մասնակցում է ևս երեք մրցաշարի՝ Ստոկհոլմ՝ 2-րդ փուլ, Վիենա՝ եզրափակիչ, և Վալենսիա՝ կիսաեզրափակիչ: Տարեվերջին նրան հաջողվում է վերադառնալ համաշխարհային էլիտայի շարքեր՝ զբաղեցնելով 11-րդ հորիզոնականը:
2012 թվականը նույնպես սկսում է Սիդնեի մրցաշարից, այնուհետև Ավստրալիայի բաց առաջնությունում գրանցում է միևնույն արդյունքը՝ քառորդ եզրափակիչ, վերջինում պարտվելով Ռոջեր Ֆեդերերին: Նրան է պարտվում նաև Ռոտերդամի մրցաշարի եզրափակչում: Հաջորդ՝ Մարսելի մրցաշարում դառնում է տիտղոսակիր՝ 6:4, 6:4 հաշվով հաղթելով Միքայել Լոդրին: Դուբայի մրցաշարում ևս հաջող է հանդես գալիս՝ հասնում մինչև կիսաեզրափակիչ և նույն տարում արդեն երրորդ անգամ պարտվում Ֆեդերերին: Չորրորդ պարտությունը Ֆեդերերին իրեն երկար սպասել չի տալիս՝ Ինդիան-Ուելս Մաստերս մրցաշարի քառորդ եզրափակիչ: Մայամի Մաստերսում ավարտում է ելույթները 4-րդ փուլում:
Գրունտով կորտերի մրցաշրջանում առաջինը մասնակցում է Էշտորիլայի մրցաշարին և պաշտպանում նախորդ տարի նվաճած տիտղոսը՝ եզրափակչում 6:4, 6:2 հաշվով հաղթելով Ռիշար Գասկեյին:Դրան հետևում է Մադրիդի Մաստերսի կիսաեզրափակիչը և Ռոլան Գարոսի քառորդ եզրափակիչը, որտեղ առաջինում պարտվում է Թոմաշ Բերդիխին, այնուհետև առաջին եկու սեթերում առավելություն ունենալով Ֆեդերերի նկատմամբ տանուլ է տալիս մրցավեճը: Համեմատաբար ավելի հաջող է ստացվում խոտածածկ կորտերի մրցաշրջանը, նախ նա հասնում է Ուիմբլդոնի մրցաշարի 4-րդ փուլ, այնուհետև նվաճում է Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալ՝ եզրափակիչ դուրս գալու համար հերթական անգամ պարտվում Ֆեդերերին, իսկ ահա բրոնզի համար պայքարում հաղթում Նովակ Ջոկովիչին: Այնուհետև Նովակը հաղթանակների շարք է անցկացնում հարավամերիկյան մրցաշարերում, նախ Պոտրոյին հաղթում է Ցինցինատիի կիսաեզրափակչում, ապա ԱՄՆ-ի բաց առաջնության քառորդ եզրափակչում:
Աշնանը երկու տիտղոս է նվաճում փակ դահլիճներում՝ Վիենայում և Բազելում, որտեղ արգենտինացին ութ անընդմեջ պարտությունից հետո վերջապես հաղթում է Ֆեդերերին: Այնուհետև 2009 թվականից հետո առաջին անգամ մասնակցում է ATP ամփոփիչ մրցաշարին և հասնում կիսաեզրափակիչ:
2010 թվականին առաջինը մասնակցում է Ավստրալիայի բաց առաջնությանն ու պարտվում 3-րդ փուլում, բայց հարդ կորտերի մրցաշրջանում նա արագորեն վերականգնում է խաղամակարդակն ու նվաճում Ռոտերդամի միցաշարի տիտղոսը, հասնում Դուբայի մրցաշարի կիսաեզրափակիչ, և Ինդիան-Ուելս Մաստերս մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ հինգ անընդմեջ պարտությունից հետո հաջողվում է 4:6, 6:4, 6:4 հաշվով հաղթել Նովակ Ջոկովիչին:
Գրունտով կորտերի մրցաշրջանն այնքան էլ հաջող չէր, և դրան ավելացրած նա ինչ որ վարակիչ հիվանդույամբ է հիվանդանում, ինչի պատճառով հրաժարվում է մի քանի մրցաշարի մասնակցությունից, ներառյալ Ֆրանսիայի թենիսի բաց առաջնությունը:
Խոտածածկ կորտերով մրցաշրջանում արդեն առողջական խնդիրներ չուներ և վերադարձից քիչ անց վերականգնում է նախկին խաղամակարդակը: Ուիմբլդոնի մրցաշարում կարիերայում առաջին անգամ հասնում է կիսաեզրափակիչ փուլ՝ քառորդ եզրափակչում պարտության մատնելով իսպանացի Դավիդ Ֆերերին, իսկ ահա կիսաեզրափակչում, գրեթե հավասար պայքարում մոտավորապես 4 ժամ 30 րոպեում, վճռորոշ՝ 5-րդ սեթում պարտվում Ջոկովիչին:
Տարեվերջի վարկանիշը[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Մենախաղերի վարկանիշ |
Զուգախաղերի վարկանիշ |
2015 | 590 | |
2014 | 137 | 579 |
2013 | 5 | 796 |
2012 | 7 | 563 |
2011 | 11 | 185 |
2010 | 258 | |
2009 | 5 | 118 |
2008 | 9 | 262 |
2007 | 44 | 178 |
2006 | 92 | 252 |
2005 | 157 | 291 |
2004 | 1 047 | 1 349 |
Մեծ սաղավարտի մրցաշարերի եզրափակիչ (մենախաղեր1)[խմբագրել | խմբագրել կոդը]
Հաղթանակ (1)[խմբագրել | խմբագրել կոդը]
№ | Տարի | Մրցաշար | Ծածկույթ | Մրցակից | Հաշիվ |
1. | 2009 | ԱՄՆ թենիսի բաց առաջնություն | Հարդ | ![]() |
3-6 7-6(5) 4-6 7-6(4) 6-2 |
Masters մրցաշարերի եզրափակիչ (մենախաղեր1)[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարտություն (1)[խմբագրել | խմբագրել կոդը]
№ | Տարի | Մրցաշար | Ծածկույթ | Մրցակից | Հաշիվ |
1. | 2009 | Լոնդոն, Մեծ Բրիտանիա | Հարդ | ![]() |
3-6 4-6 |
Օլիմպիական խաղերում մենախաղերի եզրափակիչ (1)[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարտություն (1)[խմբագրել | խմբագրել կոդը]
№ | Տարի | Մրցաշար | Ծածկույթ | Եզրափակչի մրցակիցը | Հաշիվ |
1. | Ամառային օլիմպիական խաղեր 2016 | Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա | Կոշտ | ![]() |
5-7 6-4 2-6 5-7 |
Մենախաղերում ATP մրցաշարերի եզրափակիչ (27)[խմբագրել | խմբագրել կոդը]
Հաղթանակ (19)[խմբագրել | խմբագրել կոդը]
Տիտղոսներ (2009-ից առաջ/հետո) |
---|
Մեծ սաղավարտի մրցաշարեր (1) |
Մաստերս տիտղոսներ (0) |
Ամառային օլիմպիական խաղեր (0) |
Մաստերս մրցաշարեր / ATP Masters 1000 (0) |
ATP International Gold / ATP 500 (8) |
ATP International / ATP 250 (10+1) |
Տիտղոսներ ըստ ծածկույթի |
Տիտղոսներ ըստ անցկացման վայրի |
---|---|
Կոշտ (15+1) | Դահլիճ (6) |
Կավ (4) | |
Խոտ (0) | Բաց կորտ (13+1) |
Գորգ (0) |
Պարտություններ (8)[խմբագրել | խմբագրել կոդը]
№ | Տարի | Մրցաշար | Ծածկույթ | Եզրափակչի մրցակիցը | Հաշիվ |
1. | 2008, հոկտեմբերի 5 | Ճապոնիայի թենիսի մրցաշար Տոկիո, Ճապոնիա | Կոշտ | ![]() |
1-6 4-6 |
2. | 2009, օգոստոսի 16 | Rogers Masters Մոնրեալ, Կանադա | Կոշտ | ![]() |
7-6(4) 6-7(3) 1-6 |
3. | 2009, նորեմբերի 29 | ATP Ամփոփիչ մրցաշար Լոնդոն, Մեծ Բրիտանիա | Կոշտ(i) | ![]() |
3-6 4-6 |
4. | 2011, հոկտեմբերի 30 | Erste Bank Open 2011 Վիեննա, Ավստրիա | Կոշտ(i) | ![]() |
7-6(5) 3-6 4-6 |
5. | 2012, փետրվարի 19 | ABN AMRO World Tennis Tournament Ռոտերդամ, Հոլանդիա | Կոշտ(i) | ![]() |
1-6 4-6 |
6. | 2013, մարտի 17 | BNP Paribas Open Indian Wells Ինդիան-Ուելս, ԱՄՆ | Կոշտ | ![]() |
6-4 3-6 4-6 |
7. | 2013, հոկտեմբերի 13 | Shanghai ATP Masters 1000 Շանհայ, Չինաստան | Կոշտ | ![]() |
1-6 6-3 6-7(3) |
8. | 2016, օգոստոսի 14 | Ամառային օլիմպիական խաղեր 2016 Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա | Կոշտ | ![]() |
5-7 6-4 2-6 5-7 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ сайт ATP
- ↑ 2,0 2,1 2,2 Collins B. The Bud Collins History of Tennis: An Authoritative Encyclopedia and Record Book — 2 — NYC: New Chapter Press, 2010. — P. 688. — ISBN 978-0-942257-70-0
- ↑ ČSFD (չեխերեն) — 2001.
|
- Պաշտոնական կայքը (իսպ.)
- http://www.atpworldtour.com/en/players/juan-martin-del-potro/d683/overview; Անձնական էջը ATP կայքում
- http://www.itftennis.com/procircuit/players/player/profile.aspx?playerid=100036002; Անձնական էջը ITF կայքում
- http://www.daviscup.com/en/players/player.aspx?id=800247437; Անձնական էջը Դևիսի գավաթի կայքում
- Անձինք այբբենական կարգով
- Թենիսիստներ այբբենական կարգով
- Սեպտեմբերի 23 ծնունդներ
- 1988 ծնունդներ
- Արգենտինայում ծնվածներ
- ԱՄՆ թենիսի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի հաղթողներ
- Արգենտինացի թենիսիստներ
- 2012 թվականի Ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրներ
- 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ