Թոդ Մարտին
| Սեռ | արական |
|---|---|
| Քաղաքացիություն | |
| Բնակվելու վայր | Ponte Vedra Beach? |
| Ծննդյան ամսաթիվ | 1970 թվական հուլիսի 8 |
| Ծննդավայր | Հինսդեյլ, Իլինոյս, ԱՄՆ |
| Հասակ | 198 սմ |
| Քաշ | 91 կգ |
| Կարիերայի սկիզբ | 1990 թվական |
| Կարիերայի ավարտ | 2004 թվական |
| Աշխատող ձեռք | աջ |
| Հարված ձախից | երկձեռքանի |
| Պարգևավճար, USD | 8 254 455 |
| Մենախաղ | |
| Խաղեր Հ/Պ | 411–234[1] |
| Ամենաբարձր վարկանիշ | 4 (1999 թվականի սեպտեմբերի 13) |
| Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
| Ավստրալիա | Եզրափակիչ (1994) |
| Ֆրանսիա | 4-րդ շրջան (1991) |
| Ուիմբլդոն | 1/2 եզրափակիչ (1994, 1996) |
| ԱՄՆ | Եզրափակիչ (1999) |
| Զուգախաղ | |
| Խաղեր Հ/Պ | 100–85[1] |
| Ամենաբարձր վարկանիշ | 30 (1996 թվականի ապրիլի 29) |
| Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
| Ավստրալիա | 2-րդ շրջան (1994) |
| Ֆրանսիա | 3-րդ շրջան (1993) |
| Ուիմբլդոն | 3-րդ շրջան (1994) |
| ԱՄՆ | 2-րդ շրջան (1990-1992 |
| Ավարտել է կարիերան | |
Թոդ Քրիստոֆեր Մարտին (անգլ.՝ Todd Christopher Martin), ծնվել է 1970 թվականի հուլիսի 8-ին Հինսդեյլում, Իլինոյսի նահանգ, ԱՄՆ), ամերիկացի նախկին պրոֆեսիոնալ թենիսիստ։
Մարզական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Թոդ Մարտինը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1990 թվականին։ Այդ տարում առաջին անգամ մասնակցում է Մեծ Սաղավարտի ԱՄՆ բաց առաջնության մրցաշարին, որտեղ պարտություն է կրում հենց առաջին շրջանում։ 1993 թվականին կարողանում է եզրավակիչ դուրս գալ ATP միանգամից հինգ մրցաշարերում, որոնցից կարողանում է հաղթանակ տանել մեկում՝ Կորալ Սփրինգսում։ Տարվա արդյունքներով արժանանում է ATP «Տարվա առաջընթաց» մրցանակին։ 1994 թվականի հունվարին դուրս է գալիս Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ, որտեղ երեք սեթում զիջում է մրցաշարի հաղթող Փիթ Սամփրասին։ Ուիմբլդոնի մրցաշարում և ԱՄՆ բաց առաջնությունում կարողանում է հասնել մինչև կիսաեզրափակիչ։ Նույն թվականին նա հաղթանակներ է տանում երկու մրցաշարերում՝ Մեմֆիսում և Լոնդոնում։ Կարիերայում առաջին անգամ նա տարին եզրափակում է դասակարգման աղյուսակի առաջին տասնյակում։ 1995 թվականին նրան հաջողվում է պաշտպանել իր տիտղոսը Մեմֆիսի մրցաշարում, իսկ տարվա վերջին օգնում է ԱՄՆ թենիսի հավաքականին տիրանալու Դևիսի Գավաթին։
1996 թվականը սկսվում է Սիդնեյի մրցաշարում հաղթանակով։ Կարիերայում երկրորդ անգամ Թոդ Մարտինը 1996 թվականին դուրս է գալիս Ուիմբլդոնի մրցաշարի կիսաեզրափակիչ։ Հաջորդ երկու տիտղոսները նրան հաջողվում է շահել 1998 թվականին։ Հաջողությունը նրան ուղեկցում է Բարսելոնայի և Ստոկհոլմի մրցաշարերում։ 1999 թվականին կարողանում է կարիերայում երկրորդ անգամ հաղթանակ տանել Սիդնեյի մրցաշարում։ Այդ տարի Ավստրալիայի բաց առաջնությունում և Ուիմբլդոնի մրցաշարում հասնում է մինչև քառորդ եզրափակիչ փուլ։ ԱՄՆ բաց առաջնությունում Թոդ Մարտինը երկրորդ անգամ կարողանում է հասնել Մեծ Սաղավարտի մրցաշարի եզրափակիչ։ Եզրափակիչում, համառ հինգ սեթանոց մրցապայքարում, նա զիջում է ամերիկացի Անդրե Աղասիին՝ 4-6, 7-6(5), 7-6(2), 3-6, 2-6։ Շնորհիվ դրան, անմիջապես մրցաշարից հետո, նա բարձրանում է դասակարգման աղյուսակի կարիերայում ամենաբարձր՝ 4-րդ հորիզոնական։ Տարվա արդյունքներով նա մրցաշրջանն ավարտում է 7-րդ հորիզոնականում։ 2000 թվականին մասնակցություն է ունենում Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարին, սակայն պարտություն է կրում հենց առաջին շրջանում։ ԱՄՆ բաց առաջնությունում կանգ է առնում նախորդ տարվա արդյունքի կրկնությունից մեկ քայլ առաջ և դուրս է մնում կիսաեզրափակիչ փուլում։ 2004 թվականին վերջնականապես ավարտում է թենիսիստի պրոֆեսիոնալ կարիերան։
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մեծ Սաղավարտի երկու մրցաշարերի եզրափակիչի մասնակից մենախաղում (Australian Open-1994 և US Open-1999)։
- ATP մենաքաղի 8 և զուգախաղի 5 տիտղոսների տիրակալ։
- Աշխարհի նախկին թիվ 4 ռակետ մենախաղում։
Մեծ Սաղավարտի մրցաշարերի եզրափակիչներ մենախաղում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարտություններ(2)
[խմբագրել | խմբագրել կոդը]| Թվական | Մրցաշար | Մրցակից | Հաշիվ |
|---|---|---|---|
| 1994 | Ավստրալիայի բաց առաջնություն | 6-7(6), 4-6, 4-6 | |
| 1999 | ԱՄՆ բաց առաջնություն | 4-6, 7-6(5), 7-6(2), 3-6, 2-6 |
Ելույթները ATP մրցաշարերում
[խմբագրել | խմբագրել կոդը]| Մրցաշարեր |
|---|
| Մեծ Սաղավարտի մրցաշարեր |
| Մասթերս Գավաթ / АТР-տուրի եզրափաակիչ |
| Մեծ Սաղավարտի գավաթ |
| ATP Մասթերս / ATP Մասթերս 1000 |
| АТР Gold / АТР 500 |
| АТР International/ АТР 250 |
Տիտղոսներ կարիերայի ընթացքում (14)
[խմբագրել | խմբագրել կոդը]Մենախաղ (8)
[խմբագրել | խմբագրել կոդը]| № | Ամսաթիվ | Մրցաշար | Ծածակույթ | Մրցակից | Հաշիվ |
|---|---|---|---|---|---|
| 1. | 1993 թվական մայիսի 17 | Գրունտ | 6-3, 6-4 | ||
| 2. | 1994 թվական փետրվարի 14 | Մեմֆիս |
Հարդ | 6-4, 7-5 | |
| 3. | 1994 թվական հունիսի 13 | Լոնդոն |
Խոտածածկ | 7-6(4), 7-6(4) | |
| 4. | 1995 թվական փետրվարի 20 | Մեմֆիս(2) |
Հարդ | 7-6(2), 6-4 | |
| 5. | 1996 թվական հունվարի 15 | Սիդնեյ |
Հարդ | 5-7, 6-3, 6-4 | |
| 6. | 1998 թվական ապրիլի 20 | Բարսելոնա |
Գրունտ | 6-2, 1-6, 6-3, 6-2 | |
| 7. | 1998 թվական նոյեմբերի 16 | Հարդ | 6-3, 6-4, 6-4 | ||
| 8. | 1999 թվական հունվարի 18 | Սիդնեյ(2) |
Հարդ | 6-3, 7-6(5) |
Զուգախաղ (5)
[խմբագրել | խմբագրել կոդը]| № | Ամսաթիվ | Մրցաշար | Ծածկույթ | Խաղընկեր | Մրցակիցներ | Հաշիվ |
|---|---|---|---|---|---|---|
| 1. | 1993 թվական մայիսի 3 | Գրունտ | 6-3, 6-4 | |||
| 2. | 1993 թվական օգոստոսի 16 | Հարդ | 6-4, 6-4 | |||
| 3. | 1995 թվական ապրիլի 17 | Գրունտ | 7-6, 2-6, 7-5 | |||
| 4. | 1995 թվական հունիսի 12 | Լոնդոն |
Խոտածածկ | 7-6, 6-4 | ||
| 5. | 2002 թվական օգոստոսի 5 | Ցինցինատի |
Հարդ | 7-5, 6-3 |
Թիմային մրցաշարեր (1)
[խմբագրել | խմբագրել կոդը]| № | Թվական | Մրցաշար | Թիմ | Մրցակից | Հաշիվ |
| 1. | 1995 | Դևիսի Գավաթ | Ջ. Կուրիե,Թ. Մարտին, Փ. Սամփրաս |
Ե. Կաֆելնիկով,Ա. Օլխովսկի, Ա. Չեսնոկով |
3-2 |
Պարտություններ եզրափակիչում (18)
[խմբագրել | խմբագրել կոդը]Մենախաղ (12)
[խմբագրել | խմբագրել կոդը]| № | Ամսաթիվ | Մրցաշար | Ծածակույթ | Մրցակից | Հաշիվ |
|---|---|---|---|---|---|
| 1. | 1993 թվական փետրվարի 8 | Մեմֆիս |
Հարդ | 7-5, 6-7(4), 6-7(4) | |
| 2. | 1993 թվական հուլիսի 26 | Վաշինգտոն |
Հարդ | 6-7(3), 5-7 | |
| 3. | 1993 թվական օգոստոսի 2 | Մոնրեալ |
Հարդ | 6-2, 2-6, 5-7 | |
| 4. | 1993 թվական հոկտեմբերի 18 | Տոկիո |
Գորգ | 4-6, 4-6 | |
| 5. | 1994 թվական հունվարի 31 | Հարդ | 6-7(6), 4-6, 4-6 | ||
| 6. | 1994 թվական մայիսի 2 | Ատլանտա |
Գրունտ | 7-6(4), 6-7(4), 0-6 | |
| 7. | 1994 թվական մայիսի 9 | Գրունտ | 4-6, 6-7(5) | ||
| 8. | 1995 թվական դեկտեմբերի 18 | Գորգ | 6-7(4), 3-6, 4-6 | ||
| 9. | 1996 թվական փետրվարի 26 | Մեմֆիս |
Հարդ | 4-6, 6-7(2) | |
| 10. | 1996 թվական օգոստոսի 2 | Հարդ | 5-7, 4-6, 6-7(0) | ||
| 11. | 1999 թվական ապրիլի 12 | Գրունտ | 6-7(4), 6-2, 3-6 | ||
| 12. | 1999 թվական սեպտեմբերի 13 | Հարդ | 4-6, 7-6(5), 7-6(2), 3-6, 2-6 |
Զուգախաղ (5)
[խմբագրել | խմբագրել կոդը]| № | Ամսաթիվ | Մրցաշար | Ծածակույթ | Խաղընկեր | Մրցակիցներ | Հաշիվ |
|---|---|---|---|---|---|---|
| 1. | 1993 թվական ապրիլի 26 | Ատլանտա |
Գրունտ | 4-6, 6-7 | ||
| 2. | 1995 թվական օգոստոսի 14 | Հարդ | 4-6, 4-6 | |||
| 3. | 1995 թվական հոկտեմբերի 30 | Փարիզ |
Գրունտ | 2-6, 2-6 | ||
| 4. | 1996 թվական նոյեմբերի 4 | Հարդ | 6-7, 4-6 | |||
| 5. | 1998 թվական մարտի 9 | Ինդիան Ուելս |
Հարդ | 4-6, 6-7 |
Թիմային մրցաշարեր (1)
[խմբագրել | խմբագրել կոդը]| № | Ամսաթիվ | Մրցաշար | Թիմ | Մրցակից | Հաշիվ |
| 1. | 1997 | Դևիսի Գավաթ | Թ. Մարտին, Փ. Սամփրաս, Ջ. Սթարկ, Մ. Չանգ |
Յ. Բյորկման, Մ. Լարսոն, Ն. Կուլտի, Թ. Էնկվիստ |
0-5 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոդ Մարտին» հոդվածին։ |
| ||||||||||