Սեդրիկ Պիոլին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեդրիկ Պիոլին
ֆր.՝ Cédric Pioline
Սեռարական
ՔաղաքացիությունՖրանսիա Ֆրանսիա
Բնակվելու վայրԺնև
Ծննդյան ամսաթիվ1969 թվական հունիսի 15
ԾննդավայրՆյուի սյուր Սեն, Օ-դը-Սեն, Ֆրանսիա
Հասակ188 սմ
Քաշ79 կգ
Կարիերայի սկիզբ1989 թվական
Կարիերայի ավարտ2002 թվական
Աշխատող ձեռքաջ
Հարված ձախիցմեկձեռքանի
Պարգևավճար, USD6 921 029
Մենախաղ
Խաղեր Հ/Պ389–318[1]
Ամենաբարձր վարկանիշ5 (2000 թվական մայիսի 8)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիա4-րդ շրջան (1998)
Ֆրանսիա1/2 եզրափակիչ (1998)
ՈւիմբլդոնԵզրափակիչ (1997)
ԱՄՆԵզրափակիչ (1993)
Զուգախաղ
Խաղեր Հ/Պ41–50[1]
Ամենաբարձր վարկանիշ93 (2003 թվական հունվարի 13)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիա1-րդ շրջան (1990)
Ֆրանսիա1/4 եզրափակիչ (1989)
Ավարտել է կարիերան

Սեդրիկ Ադրիեն Պիոլին (ֆր.՝ Cedric Adrien Pioline, ծնվել է 1969 թվականի հունիսի 15-ին, Նյուի սյուր Սեն, Օ-դը-Սեն, Ֆրանսիա), ֆրանսիացի նախկին պրոֆեսիոնալ թենիսիստ։

Ընդհանուր տեղեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեդրիկը ծնվել է մարզական ընտանիքում։ Նրա հայր Մորիսը և մայր Ադրիանան զբաղվում էին վոլեյբոլով և ծանոթացել էին Փարիզում խաղի ժամանակ, որտեղ Սեդրիկի մայրը ժամանել էր Ռումինիայի հավաքականի կազմում։

Կինը՝ Միրել Բերկոտ, որդին՝ Անդրեա (ծնվել է 1993 թվականին)։

Սիրում է ստորջրյա լողը և հանգիստը ծովափին։

Մարզական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեդրիկ Պիոլինը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1989 թվականին։ Նույն թվականին նորամուտում է Մեծ Սաղավարտի իր համար տնային մրցաշարին՝ Ֆրանսիայի բաց առաջնությանը։ 1991 թվականին առաջին անգամ մրցաշրջանն ավարտում է առաջին հարյուրյակում՝ 51-րդ հորիզոնականում։ 1992 թվականի Լիոնի ATP մրցաշարում առաջին անգամ դուրս է գալիս եզրափակիչ, որտեղ պարտություն է կրում ամերիկացի Փիթ Սամփրասից՝ 4-6, 2-6։ Իր տաղանդը առավել հաջող նա կարողանում է բացահայտել հաջորդ մրցաշրջանում։ Մոնտե Կարլոյի «Մասթերս» շարքի հեղինակավոր գրունտային մրցաշարում Սեդրիկը կարողանում է դուրս գալ եզրափակիչ, որտեղ նա պարտվում է 1993 թվականի Ֆրանսիայի բաց առաջնության ապագա հաղթող Սերխի Բրուգերին՝ 6-7(2), 0-6։ Այնուհետև, Ուիմբլդոնի մրցաշարում, Սեդրիկը հասնում է մինչև քառորդ եզրափակիչ։ Սակայն տարվա ամենանշանակալից իրադարձությունը տեղի է ունենում ԱՄՆ բաց առաջնությունում։ Չորրորդ շրջանի խաղում առավելության հասնելով այդ պահին աշխարհի առաջին ռակետ ամերիկացի Ջիմ Կուրիեի նկատմամբ՝ 7-5, 6-7(4), 6-4, 6-4, Պիոլինն արդյունքում կարողանում է դուրս գալ այդ նշանավոր մրցաշարի եզրափակիչ։ Սակայն հաղթանակի ճանապարհին կանգնում է Փիթ Սամփրասը, ով երեք սեթում հաղթում է Պիոլինին՝ 4-6, 4-6, 3-6։ Դրանից հետո Սեդրիկը կարողանում է եզրափակիչ դուրս գալ ևս երեք մրցաշարերում՝ Թուլուզում, Բոլցանոյում և Լիոնում, սակայն այդպես էլ չի կարողանում հասնել ATP մրցաշարերում իր համար առաջին հաղթանակին։ Մրցաշրջանը Պիոլինը եզրափակում է 10-րդ հորիզոնականում։

1994 թվականը դառնում է քիչ հաջողակ և Սեդրիկի արդյունքներն անկում են ապրում։ Նա կարողանում է եզրափակիչ դուրս գալ միայն մեկ մրցաշարում՝ Լոնգ Այլենդում, ինչն անդրադառնում է վարկանիշի ամփոփիչ արդյունքի վրա՝ 51-րդ հորիզոնական։ Հաջորդ տարի նա կարիերայում երկրորդ անգամ կարողանում է դուրս գալ Ուիմբլդոնի մրցաշարի քառորդ եզրափակիչ։ 1996 թվականի փետրվարին նրան հաջորղվում է հերթականությամբ դուրս գալ եզրափակիչ Զագրեբի և Մարսելի մրցաշարերում, սակայն, ինչպես և նախկինում, կրկին պարտություն է կրում այդ փուլում։ Նույն թվականի մարտին, ATP մրցաշարերի իր համար տասներորդ եզրափակիչում, նրան հաջողվում է շահել առաջին տիտղոսը։ Դա տեղի է ունենում Կոպենհագենի մրցաշարում։ Մրցաշրջանի վերջում նա օգնում է Ֆրանսիայի թենիսի հավաքականին հաղթանակ տանել Դևիսի Գավաթում, եզրափակիչում առավելության հասնելով Շվեդիայի հավաքականի նկատմամբ՝ 3-2։ Հաջորդ հաղթանակին Պիոլինին հաջողվում է հասնել 1997 թվականին Պրահայի մրցաշարում։ Այդ նույն թվականի Ուիմբլդոնի մրցաշարում նա կարիերայում երկրորդ անգամ կարողանում է դուրս գալ Մեծ Սաղամարտի շարքի մրցաշարերի եզրափակիչ։ Ինչպես և 1993 թվականի ԱՄՆ բաց առաջնությունում, նա զիջում է Փիթ Սամփրասին՝ 4-6, 2-6, 4-6։ 1998 թվականի մրցաշրջանում նա եզրափակիչ է դուրս գալիս երկու մրցաշարում՝ Լոնդոնում և Մոնտե Կարլոյում, ինչպես նաև Ֆրանսիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ։

1999 թվականին Սեդրիկը հաղթանակ է տանում իր համար երրորդ ATP մրցաշարում՝ Նոթինգհեմում։ Ուիմբլդոնի մրցաշարում հասնում է մինչև քառորդ եզրափակիչ, իսկ ԱՄՆ բաց առաջնությունում՝ մինչև կիսաեզրափակիչ։ 2000 թվականի փետրվարին նա հաղթանակի է հասնում Ռոտերդամի մրցաշարում։ Ապրիլին Սեդրիկին հաջողվում է տիտղոս նվաճել Մոնտե Կարլոյի «Մասթերս» շարքի մրցաշարում, եզրափակիչում առավելության հասնելով Դոմինիկ Հրբաթիի նկատմամբ՝ 6-4, 7-6(3), 7-6(6), շնորհիվ որի բարձրանում է դասակարգման աղյուսակի իր կարիերայում ամենաբարձր հինգերորդ աստիճանին։ 2001 թվականին Ֆրանսիայի հավաքականի կազմում կարիերայում երկրորդ անգամ հաղթում է Դևիսի Գավաթում։ 2002 թվականին ավարտում է պրոֆեսիոնալ թենիսիստի կարիերան։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մեծ Սաղավարտի երկու մրցաշարերի եզրափակիչի մասնակից մենախաղում։
  • ATP մենախաղի 5 և զուգախաղի 1 տիտղոսների տիրակալ։
  • Աշխարհի նախկին թիվ 5 ռակետ մենախաղում։

Մեծ Սաղավարտի մրցաշարերի եզրափակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենախաղ (2)[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարտություններ (2)[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Մրցաշար Մրցակից Հաշիվ
1. 1993 ԱՄՆ բաց առաջնություն {{{2}}} Փիթ Սամփրաս 4-6, 4-6, 3-6
2. 1997 Ուիմբլդոնի մրցաշար {{{2}}} Փիթ Սամփրաս 4-6, 2-6, 4-6

Ելույթները ATP մրցաշարերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշար
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Մասթերս Գավաթ / АТР-տուրի եզրափակիչ
ATP Մասթերս / ATP Մասթերս 1000
АТР Gold / АТР 500
АТР International/ АТР 250

Տիտղոսներ կարիերայի ընթացքում (8)[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենախաղ (5)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Մրցակից Հաշիվ
1. 1996 թվականի մարտի 11 {{{2}}} Կոպենհագեն Գորգ(i) {{{2}}} Քեննեթ Կարլսեն 6-2, 7-6(7)
2. 1997 թվականի ապրիլի 28 {{{2}}} Tento Czech Open
Պրահա
Գրունտ {{{2}}} Բոգդան Ուլիգրախ 6-2, 5-7, 7-6(4)
3. 1999 թվականի հունիսի 14 {{{2}}} Նոթինգհեմ Խոտածածկ {{{2}}} Քևին Ուլիետ 6-3, 7-5
4. 2000 թվականի փետրվարի 14 {{{2}}} ABN AMRO World Tennis Tournament
Ռոտերդամ
Հարդ(i) {{{2}}} Թիմ Հենմեն 6-7(3), 6-4, 7-6(4)
5. 2000 թվականի ապրիլի 17 {{{2}}} Monte-Carlo Rolex Masters
Մոնտե Կարլո
Գրունտ {{{2}}} Դոմինիկ Հրբաթի 6-4, 7-6(3), 7-6(6)

Զուգախաղ (1)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Խաղընկեր Մրցակիցներ Հաշիվ
1. 1993 թվականի հուլիսի 5 {{{2}}} Allianz Suisse Open Gstaad
Գշտադ
Գրունտ {{{2}}} Մարկ Ռոսե {{{2}}} Հենդրիկ-Յան Դավիդս
{{{2}}} Պիտ Նորվալ
6-3, 3-6, 7-6

Թիմային մրցաշարեր (2)[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Մրցաշար Թիմ Մրցակից Հաշիվ
1. 1996 Դևիսի Գավաթ {{{2}}} Ֆրանսիա
Ա. Բյոչ, Ս. Պիոլին, Գ. Ռաու, Գ. Ֆորժե
{{{2}}} Շվեդիա
Յ. Բյորկման, Ն. Կուլտի, Ս. Էդբերգ, Թ. Էնկվիստ
3-2
 
2. 2001 Դոսիսի Գավաթ {{{2}}} Ֆրանսիա
Ս. Գրոժան,Ս. Պիոլին, Ֆ. Սանտորո, Ն. Էսկյուդե
{{{2}}} Ավստրալիա
Ու. Արտուրս, Պ. Ռաֆտեր, Լ. Հյուիթ
3-2
 

Պարտություններ եզրափակիչներում (14)[խմբագրել | խմբագրել կոդը]

Одиночный разряд (12)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Մրցակից Հաշիվ
1. 1992 թվական հոկտեմբերի 26 {{{2}}} Grand Prix de Tennis de Lyon
Լիոն
Գորգ(i) {{{2}}} Փիթ Սամփրաս 4-6, 2-6
2. 1993 թվական ապրիլի 26 {{{2}}} Monte-Carlo Rolex Masters
Մոնտե Կարլո
Գրունտ {{{2}}} Սերխի Բրուգերա 6-7(2), 0-6
3. 1993 թվական սեպտեմբերի 13 {{{2}}} ԱՄՆ բաց առաջնություն Հարդ {{{2}}} Փիթ Սամփրաս 4-6, 4-6, 3-6
4. 1993 թվական հոկտեմբերի 11 {{{2}}} Թուլուզ Հարդ {{{2}}} Առնո Բյոչ 6-7(5), 6-3, 3-6
5. 1993 թվական հոկտեմբերի 18 {{{2}}} Բոլցանո Գորգ(i) {{{2}}} Ջոնաթան Սթարկ 3-6, 2-6
6. 1993 թվական հոկտեմբերի 25 {{{2}}} Grand Prix de Tennis de Lyon
Լիոն
Գորգ(i) {{{2}}} Փիթ Սամփրաս 6-7(5), 6-1, 5-7
7. 1994 թվական օգոստոսի 29 {{{2}}} Waldbaum's Hamlet Cup
Լոնգ Այլենդ
Հարդ {{{2}}} Եվգենի Կաֆելնիկով 7-5, 1-6, 2-6
8. 1996 թվական փետրվարի 5 {{{2}}} PBZ Zagreb Indoors
Զագրեբ
Գորգ(i) {{{2}}} Գորան Իվանիշևիչ 6-3, 3-6, 2-6
9. 1996 թվական փետրվարի 19 {{{2}}} Մարսել Հարդ(i) {{{2}}} Գի Ֆորժե 5-7, 4-6
10. 1993 թվական սեպտեմբերի 13 {{{2}}} Уимблдонский турнир Խոտածածկ {{{2}}} Փիթ Սամփրաս 4-6, 2-6, 4-6
11. 1998 թվական մարտի 2 {{{2}}} Milan Indoor
Լոնդոն
Գորգ(i) {{{2}}} Եվգենի Կաֆելնիկով 5-7, 4-6
12. 1998 թվական ապրիլի 27 {{{2}}} Monte-Carlo Rolex Masters
Մոնտե Կարլո
Գրունտ {{{2}}} Կառլոս Մոյա 3-6, 0-6, 5-7

Զուգախաղ (1)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Խաղընկեր Մրցակիցներ Հաշիվ
1. 2002 թվական հոկտեմբերի 28 {{{2}}} BNP Paribas Masters
Փարիզ
Հարդ {{{2}}} Գուստավո Կուերտեն {{{2}}} Ֆաբրիս Սանտորո
{{{2}}} Նիկոլա Էսկյուդե
3-6, 6-7(6)

Թիմային մրցաշարեր (1)[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Մրցաշար Թիմ Մրցակից Հաշիվ
1. 1999 Դևիսի Գավաթ {{{2}}} Ֆրանսիա
Ս. Գրոժան, Օ. Դելատր, Ս. Պիոլին, Ֆ. Սանտորո
{{{2}}} Ավստրալիա
Պ. Ռաֆտեր, Մ. Ֆիլիպուսիս, Լ. Հյուիթ
2-3
 

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեդրիկ Պիոլին» հոդվածին։