Բոլցանո (քաղաք)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բոլցանո (այլ կիրառումներ)
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Բոլցանո | |||||
Bolzano | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Մարզ | Տրենտինո Ալտո Ադիջե | ||||
Գավառ | Բոլցանո | ||||
Ներքին բաժանում | Zentrum-Bozner Boden-Rentsch?, Oberau-Haslach?, Europa-Neustift?, Don Bosco? և Gries-Quirein? | ||||
Մակերես | 52,34 կմ² | ||||
ԲԾՄ | 262 մ | ||||
Բնակչություն | 98 100 մարդ (2005) | ||||
Խտություն | 1 882,42 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 0471 | ||||
Փոստային ինդեքս | 39100 | ||||
Փոստային դասիչ | 39100 | ||||
Ավտոմոբիլային կոդ | BZ | ||||
ISTAT | 021008 | ||||
Պաշտոնական կայք | comune.bolzano.it | ||||
| |||||
Բոլցանո (իտալերեն՝ Bolzano), քաղաք Իտալիայում։ Գտնվում է Տրենտինո Ալտո Ադիջե մարզում՝ Բոլցանո գավառում։ Հարավային Տիրոլի մարզկենտրոնն է, Ալպյան ողջ տարածաշրջանի խոշոր բնակավայրերից մեկը[1]։ Ունի հեղինակավոր համալսարան, որտեղ դասավանդումն իրականացվում է անգլերեն, գերմաներեն, իտալերեն։ Բոլցանոյում է տեղակայված Իտալիայի զինված ուժերի ալպյան զորամիավորման բարձրագույն հրամանատարության շտաբը, ինչպես նաև՝ հատուկ, մարտական և օժանդակ որոշ ստորաբաժանումներ[2]։ Բոլցանոն Իտալիայի լավագույն քաղաքներից մեկն է համարվում կյանքի որակի առումով[3]։
Բնակչությունը կազմում է 98 100 մարդ, բնակչության խտությունը՝ 1 882,42 մարդ/կմ²։ Զբաղեցնում է 52,34 կմ² մակերես։ Փոստային ինդեքս՝ 39100, հեռախոսային կոդ՝ +39 0471։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հին և միջնադարյան ժամանակաշրջաններում բնակավայրը, Բաուսանում անվանումով, հաջորդաբար գտնվել է հռոմեական կայսրության, օստգոթերի թագավորության, Բյուզանդական Իտալիայի, Լոմբարդական թագավորության, Սրբազան հռոմեական կայսրության, այնուհետև Բոտցենա անվանումով՝ Հաբսբուրգների միապետության կազմում։ Այդ ժամանակաշրջանում քաղաքի բնակչությունը գերազանցապես գերմանախոս էր։ Հենց այդ ժամանակներից (1514 թվականից) է պահպանվել ամեն տարի մեկ շաբաթ շարունակ հարյուր դերասանի մասնակցությամբ լիտուրգիական դրամաներ ներկայացնելու ավանդույթը[4]։
1867 թվականից մինչև 1918 թվականը, արդեն Բոցեն անվանումով, քաղաքը մտել է Ավստրիական, այնուհետև՝ Ավստրոհունգարական կայսրության կազմի մեջ, եղել Տիրոլյան մարզի Բոցեն շրջանի վարչական կենտրոնը[5]։
Առաջին համաշխարհային պատերազմից հետո դարձել է Իտալիայի թագավորության քաղաքներից մեկը[6]։ Այդ պատմական իրադարձությունը հավերժացնելու նպատակով Բոլցանոյում կանգնեցվել է Հաղթանակի հուշարձանը[7] ·[8]:
Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության թվաքանակի փոփոխությունները.

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Բոլցանո (1971–2000, extremes 1946–present)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 21.8 (71.2) |
23.1 (73.6) |
28.4 (83.1) |
32.0 (89.6) |
35.0 (95) |
40.0 (104) |
39.1 (102.4) |
39.1 (102.4) |
33.3 (91.9) |
28.2 (82.8) |
21.6 (70.9) |
18.0 (64.4) |
40.0 (104) |
Միջին բարձր °C (°F) | 6.3 (43.3) |
9.5 (49.1) |
15.0 (59) |
18.5 (65.3) |
23.2 (73.8) |
26.5 (79.7) |
29.0 (84.2) |
28.5 (83.3) |
24.3 (75.7) |
17.9 (64.2) |
11.0 (51.8) |
6.6 (43.9) |
18.0 (64.4) |
Միջին օրական °C (°F) | 0.9 (33.6) |
3.7 (38.7) |
8.5 (47.3) |
12.0 (53.6) |
16.5 (61.7) |
19.8 (67.6) |
22.3 (72.1) |
21.8 (71.2) |
17.9 (64.2) |
12.1 (53.8) |
5.4 (41.7) |
1.4 (34.5) |
11.9 (53.4) |
Միջին ցածր °C (°F) | −4.5 (23.9) |
−2.1 (28.2) |
2.1 (35.8) |
5.4 (41.7) |
9.8 (49.6) |
13.2 (55.8) |
15.5 (59.9) |
15.1 (59.2) |
11.6 (52.9) |
6.2 (43.2) |
−0.1 (31.8) |
−3.7 (25.3) |
5.7 (42.3) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −18.5 (−1.3) |
−15.6 (3.9) |
−10.7 (12.7) |
−4.4 (24.1) |
−2.6 (27.3) |
0.4 (32.7) |
5.2 (41.4) |
4.2 (39.6) |
−0.5 (31.1) |
−4.6 (23.7) |
−10.7 (12.7) |
−16.5 (2.3) |
−18.5 (−1.3) |
Տեղումներ մմ (դյույմ) | 23.5 (0.925) |
22.8 (0.898) |
36.9 (1.453) |
50.2 (1.976) |
75.2 (2.961) |
84.6 (3.331) |
92.3 (3.634) |
86.2 (3.394) |
70.9 (2.791) |
84.4 (3.323) |
49.9 (1.965) |
34.6 (1.362) |
711.5 (28.012) |
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) | 3.6 | 3.1 | 5.1 | 6.6 | 9.3 | 8.5 | 8.9 | 8.2 | 6.8 | 6.8 | 4.9 | 4.3 | 76.1 |
% խոնավություն | 72 | 69 | 62 | 66 | 69 | 66 | 66 | 68 | 71 | 75 | 74 | 73 | 69 |
Միջին ամսական արևային ժամ | 102.3 | 121.5 | 148.8 | 159.0 | 176.7 | 201.0 | 232.5 | 213.9 | 180.0 | 151.9 | 102.0 | 96.1 | 1885,7 |
աղբյուր: Servizio Meteorologico (humidity and sun 1961–1990)[9][10][11] |
Անվանի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արքիդուքս Ռայներ Յոզեֆ Ավստրիացի (1783–1853), Լոմբարդիա-Վենեցիայի փոխարքա
- Աննետ Մենց (1796–1869), 19-րդ դարի սկզբներին եղել է Բոլցանոյի ամենահարուստ կինը[12]
- Դանիել Հարվից (1821 – 1884 in Bolzano), շախմատի գերմանացի վարպետ
- Հայնրիխ Անտոն Ավստրիացի (1828-1891), Ավստրիայի արքիդուքս
- Անտոն Աուսերեր (1843–1889), բնագետ և հնագետ
- Ալոիս Ռիլ (1844–1924), նեոկանտական փիլիսոփա
- Ալոիս Դելուգ (1859–1930), նկարիչ, Վիեննայի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր
- Կարլ Թեոդոր Հոնիգեր (1881–1970), գրող, մշակույթի պատմաբան[13]
- Ռեսել Օռլա (1889–1931), դերասանուհի[14]
- Մաքս Վալիե (1895–1930), հրթիռային տեխնիկայի պիոներ, աստղագետ, գրող
- Քրիստիան Հեսս (1895–1944), նկարիչ, քանդակագործ[15]
- Յոզեֆ Մայեր-Նուսեր (1910–1945), հակաֆաշիստական պայքարի հարատիրոլյան առաջնորդ
- Մարիա Գարդենա (1920–2008) կինոդերասանուհի, ճարտարապետ[16]
- Ալսիդ Բեռլոֆա (1922-2011), քաղաքական գործիչ[17]
- Դորիան Գրեյ (1928-2011), դերասանուհի[18]
- Ադոլֆ Դալապոցա (ծնվ. 1940) օպերային երգիչ[19]
- Օտտավիա Պիկոլո (ծնվ. 1949) դերասանուհի[20]
- Աննա Ուտերբերգեր (ծնվ. 1985) դերասանուհի[21]
- Էրիկա Լեխներ (ծնվ. 1947) - 1968 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր
- Անտոնելլա Բելուտտի (ծնվ. 1968) - հեծանվորդուհի, օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն
- Գերդա Վայսենշտայներ (ծնվ. 1969) - բոբսլեիստուհի, ձմեռային օլիմպիական խաղերի չեմպիոնուհի և բրոնզե մեդալակիր
- Իլենյա Սկապին (ծնվ. 1975) - ձյուդոիստուհի, օլիմպիական խաղերի կրկնակի մրցանակակիր
- Իզոլդա Կոստներ (ծնվ. 1975) - լեռնադահուկորդուհի, ձմեռային օլիմպիական խաղերի եռակի մրցանակակիր
- Կարեն Պուտցեր (ծնվ. 1978) - լեռնադահուկորդ, ձմեռային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր
- Տանյա Կոնյոտո (ծնվ. 1985), ջրացատկորդուհի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոնուհի, օլիմպիական խաղերի կրկնակի մրցանակակիր
- Կարոլինա Կոստներ (ծնվ. 1987), գեղասահորդուհի, աշխարհի չեմպիոնուհի, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բոլցանոն բարեկամական և գործընկերային հարաբերություններ է հաստատել հետևյալ քաղաքների հետ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Demografische Daten für Südtirol 2017»։ Provinz Südtirol։ Վերցված է 2019-01-09
- ↑ Le unità di supporto del Comando Truppe Alpine Archived December 25, 2007, at the Wayback Machine. (it)
- ↑ «Qualità della vita 2020»։ Il Sole 24 Ore։ Արխիվացված է օրիգինալից 18 April 2021-ին։ Վերցված է 30 March 2021
- ↑ (անգլերեն) Hannes Obermair (2004). "The Social Stages of the City. Vigil Raber and Performance Direction in Bozen/Bolzano (Northern Italy) – A Socio-Historical Outline". Concilium Medii Aevi 7: P..
- ↑ (Գերմաներեն) Wilhelm Klein, Die postalischen Abstempelungen auf den österreichischen Postwertzeichen-Ausgaben 1867, 1883 und 1890 (1967)
- ↑ History of Italian Bolzano
- ↑ |auteur1=Jérôme Gautheret|titre=Le Haut-Adige, terre de tensions entre Autriche et Italie|périodique=Le Temps|date=2018-01-20|issn=1423-3967|lire en ligne=https://www.letemps.ch/monde/hautadige-terre-tensions-entre-autriche-italie%7Cconsulté(չաշխատող հղում) le=2019-04-14}}
- ↑ |Bloody Sunday (Bolzano)|lang=en}}
- ↑ «Bolzano (BZ)»։ Atlante climatico։ Servizio Meteorologico։ Վերցված է 19 May 2015
- ↑ «STAZIONE 020 Bolzano: medie mensili periodo 61 - 90»։ Servizio Meteorologico։ Վերցված է 19 May 2015
- ↑ «Bolzano: Record mensili dal 1946» (իտալերեն)։ Servizio Meteorologico dell'Aeronautica Militare։ Վերցված է 19 May 2015
- ↑ German Wiki, Annette von Menz
- ↑ German Wiki, Karl Theodor Hoeniger
- ↑ IMDb Database retrieved 22 June 2019
- ↑ German Wiki, Christian Hess
- ↑ IMDb Database retrieved 22 June 2019
- ↑ Italian Wiki, Alcide Berloffa
- ↑ IMDb Database retrieved 22 June 2019
- ↑ IMDb Database retrieved 22 June 2019
- ↑ IMDb Database retrieved 22 June 2019
- ↑ IMDb Database retrieved 22 June 2019
- ↑ «Bozen wird neue Partnerstadt von Erlangen»։ nordbayern.de։ Վերցված է 2018-06-28
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Բոլցանո (քաղաք) Վիքիպահեստում |
---|
![]() |
Վիքիճամփորդն ունի Բոլցանո (քաղաք)ին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։ |
- Bolzano City Hall Official website (in Italian and German)
- Bolzano Tourist Board Official website
|