Սարենտինո
| Բնակավայր | |||
|---|---|---|---|
| Սարենտինո | |||
| իտալ.՝ Sarentino | |||
| |||
| 46°38′34.760″N 11°21′23.836″E / 46.64298889°N 11.35662111°E | |||
| Երկիր | |||
| Համայնք | Բոլցանո | ||
| Մակերես | 302,27 կմ² | ||
| ԲԾՄ | 973 մետր | ||
| Բնակչություն | ▲7181 մարդ (հունվարի 1, 2023)[1] | ||
| Հեռախոսային կոդ | 0471 | ||
| Փոստային դասիչ | 39058 | ||
| Ավտոմոբիլային կոդ | BZ | ||
| Պաշտոնական կայք | comune.sarentino.bz.it | ||
|
| |||
Սարենտինո (իտալ.՝ Sarentino), կոմունա Իտալիայի Տրենտինո Ալտո Ադիջե մարզի Բոլցանո գավառում։
Բնակչությունը կազմում է 6671 մարդ (2008 թվականի տվյալներով)։ Բնակչության խտությունը՝ 22 մարդ/կմ²։ Տարածքը՝ 302 կմ²։ Փոստային ինդեքս՝ 39058։ Հեռախոսային կոդ՝ 0471։
Սուրբ Աստվածածինը հարգվում է որպես համայնքի հովանավոր։ Նրա Վերափոխման տոնը նշվում է օգոստոսի 15-ին։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքը ներառում է մի քանի քաղաքներ և գյուղեր։ Ամենամեծը՝ քաղաքապետի և խորհրդի նստավայրն է, Սարնթայնը։ Սարնթայնը սահմանակից է Ավելենգո, Ֆրեյենֆելդ, Կլաուզեն, Ֆրանցենսֆեստ, Մյոլթեն, Ռատչինգս, Ռիտեն, Ջենեզիեն, Սենտ Լեոնհարդ Պասեյեր, Շենա, Վահրն, Վորան և Վիլանդերս համայնքներին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սարնթայն գյուղն առաջին անգամ հիշատակվել է 1211 թվականին։
Զինանշան
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարբերանշանը ներկայացնում է եղնիկի գլուխը։ Նշանները նման են տարբեր լորդերի նշաններին, ովքեր կառավարել են տարածքը 1315 թվականից ի վեր, սակայն 1681 թվականից նրանք կոչվել են Կելերբուրգ ամրոցում ապրող Սարնթայնի կոմսեր (Գրաֆեն ֆոն Սարնթայն)։ Տարբերանշանն ընդունվել է 1967 թվականին։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի մարդահամարի համաձայն՝ բնակչության 98,07%-ը խոսում է գերմաներեն, 1,82%-ը՝ իտալերեն և 0,10%-ը՝ լադիներեն՝ որպես առաջին լեզու։
Նշանավոր մարդիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆրանց Թալեր (1925 թվական, Սարնթայն– 2015), հեղինակ, սիրամարգի ճարմանդ ասեղնագործող և Դախաուի համակենտրոնացման ճամբարից փրկված։
- Գուստավ Հոֆեր (Սարնթայն, 1976), կինոռեժիսոր, սցենարիստ, լրագրող և հեռուստահաղորդավար։
Ժողովրդագրոթյուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության աճը՝

Կոմունայի վարչակազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հեռախոսահամար. 0471 623121
- Գլխավոր կայք. http://www.comune.sarentino.bz.it/
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բնակավայրի գլխավոր կայք (իտալ.)
- Ազգային ինստիտուտի վիճակագրոթւյուն (իտալ.)
- http://www.istat.it/english/ Արխիվացված 2009-12-07 Wayback Machine
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարենտինո» հոդվածին։ |
| ||||||
