Մերանո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կոմունա
Մերանո
Merano
Զինանշան
Merano-Stemma.svg

Blick über Meran nach Nordwesten.jpg
Կոորդինատներ: 46°40′0″ հս․ լ. 11°10′0″ ավ. ե. / 46.66667° հս․. լ. 11.16667° ավ. ե. / 46.66667; 11.16667
Երկիր Իտալիա Իտալիա
Մարզ Տրենտինո Ալտո Ադիջե
Գավառ Բոլցանո
Մակերես 26 կմ²
ԲԾՄ 325 մ
Բնակչություն 35 119 մարդ (2004)
Խտություն 1285 մարդ/կմ²
Տեղաբնականուն Meraner, meranesi
Ժամային գոտի UTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ 0473
Փոստային ինդեքս 39012
Փոստային ինդեքսներ 39012
Ավտոմոբիլային կոդ BZ
ISTAT 0211051
Պաշտոնական կայք gemeinde.meran.bz.it
##Մերանո (Իտալիա)
Red pog.png
##Մերանո (Տրենտինո Ալտո Ադիջե)
Red pog.png

Մերանո (իտալ.՝ Merano), քաղաք հյուսիսային Իտալիայում, գտնվում է Տրենտինո Ալտո Ադիջե մարզում՝ Բոլցանո գավառում։ Մակերեսով երկրորդ ամենամեծ քաղաքն է Բոլցանո ինքնավար գավառում։

Քաղաքը տեղակայված է Ալպիական հովտում, շրջապատված գագաթներով, որոնց բարձրությունը հասնում է 3335 մ, լավ հայտնի է իր սպա առողջարանների, մաքուր օդի և մեղմ կլիմայի շնորհիվ։

Բնակավայրի բարեխոս սուրբը համարվում է Սուրբ Նիկոլայը։ Բարեխոսի տոնը նշվում է դեկտեմբերի 7-ին։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային կազմ
(2001 թվականի տվյալներով)
70,00 % ավստրիացիներ
26,00 % իտալացիներ
04,00 % լադիներ

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն հնագիտական տվյալների Մերանո հովիտը բնակեցված է եղել մ. թ. ա. 3-րդ հազարամյակում։ Մ. թ. ա. 15 թվականին այս տարածքը մտել է Հռոմեական Հանրապետության կազմի մեջ։ Հռոմեացիները այստեղ հիմնել են՝ Կաստրում Մայենսի ռազմական ճամբարը, որից էլ հետագայում առաջացել է Մերան քաղաքը։

Միջնադարում Մերանը մտել է Տիրոլի կոմսության կազմի մեջ, և Տիրոլ ամրոցից էլ ստացել է իր անվանումը։ Մերանը հանդիսանում է այս հանրապետության մայրաքաղաքը։

13-րդ դարում Մերանը ստացել է քաղաքի կարգավիճակ։ Մերանը Տրիոլի այլ տարածքների հետ հարյուրամյակներ շարունակ մտել է Ավստրիայի միապետություն կազմի մեջ։

Առաջին համաշխարհային պատերազմից հետո Մերանը հյուսիսային Տիրոլի մյուս տարածքների հետ միասին միացվել է Իտալիային։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գերմաներեն լեզվով սկսեցին խոսել բնակչության մեծ մասը։ Մերանը դարձավ այս շրջանի խոշոր զբոսաշրջության տարածաշրջաններից մեկը։ 1981 թվականին Մերանոյում տեղի ունեցավ շախմատի աշխարհի առաջնության կարևոր հանդիպումներից մեկը՝ Անատոլի Կարպովի և Վիկտոր Կորրնոյի միջև։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուսաբանական այգին Տրաուտմաննսդորֆ ամրոցի տարածքում
  • Հին քաղաքը Լաուբենգասե փողոցում
  • Սուրբ Նիկոլայի կաթոլիկ եկեղեցին
  • Կուրզալ[1]
  • Տրաուտմաննսդորֆի բուսաբանական այգին[2]
  • Զբոսաշրջության թանգարան[3]
  • Կանանց թանգարան[4]
  • Արվեստի թանգարան[5]
  • Ձիարշավարան[6]

Քաղաքից ոչ հեռու տեղակայված է Տիրոլի հին ամրոցը։

Եղբայր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]