Գի Ֆորժե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գի Ֆորժե
ֆր.՝ Guy Forget
Սեռարական
Քաղաքացիություն Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվհունվարի 4, 1965(1965-01-04)[1][2][3][…] (59 տարեկան)
ԾննդավայրԿասաբլանկա, Մարոկկո[1]
Հասակ190 սանտիմետր սմ
Քաշ80 կիլոգրամ կգ
Կարիերայի սկիզբ1982 թվական
Կարիերայի ավարտ1997 թվական
Աշխատող ձեռքձախ
Հարված ձախիցմեկձեռքանի
Պարգևավճար, USD5 669 934
Մենախաղ
Խաղեր Հ/Պ378–290[1]
Տիտղոսներ11
Ամենաբարձր վարկանիշ4 (1991 թվականի մարտի 25)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիա1/4 եզրափակիչ (1991, 1993)
Ֆրանսիա4-րդ շրջան (1986, 1991)
Ուիմբլդոն1/4 եզրափակիչ (1991, 1992, 1994)
ԱՄՆ4-րդ շրջան (1992, 1996)
Օլիմպիական խաղեր1/4 եզրափակիչ (1984, ցուցադրական)
1/4 եզրափակիչ (1988, զուգախաղ)
Զուգախաղ
Խաղեր Հ/Պ387–182[1]
Տիտղոսներ28
Ամենաբարձր վարկանիշ3 (1986 թվականի օգոստոսի 18)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիա1/2 եզրափակիչ (1996)
ՖրանսիաԵզրափակիչ (1987, 1996)
Ուիմբլդոն1/2 եզրափակիչ (1992)
ԱՄՆ1/2 եզրափակիչ (1996)
Ավարտել է կարիերան

Գի Ֆորժե (ֆր.՝ Guy Forget, ծնվել է 1965 թվականի հունվարի 4-ին, Կասաբլանկա, Մարոկկո), ֆրանսիացի նախկին թենիսիստ և թենիսի մարզիչ։ Դևիսի Գավաթի կրկնակի հաղթող և Թիմային Աշխարհի գավաթի տիրակալ Ֆրանսիայի հավաքականի կազմում, 1990 թվականի «Մասթերս» մրցաշարի զուգախաղի հաղթող։

Մարզական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերայի սկիզբ. 1982-1985 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսիոնալ մրցաշարերում առաջին խաղերը Գի Ֆորժեն անց է կացրել 17 տարեկան հասակում, 1982 թվականին։ Ֆրանսիայի բաց առաջնության կորտում արդեն առաջին իսկ հայտնվելով նա հասնում է մինչև երրորդ շրջան, դրանից առաջ հաղթելով աշխարհի նախկին առաջին ռակետ Իլիե Նաստասեին։ Ավելի ուշ, նույն տարում, նա հասնում է մինչև Թայբեյի Գրան Պրի մրցաշարի կիսաեզրափակիչ և Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջան։ Այդ տարվա արդյունքներով նա զբաղեցնում է պատանիների շրջանում ITF վարկանիշի առաջին հորիզոնականը[4]։ Հաջորդ տարի նա երկու անգամ հասնում է մինչև Գրան Պրի մրցաշարերի զուգախաղի կիսաեզրափակիչ։

1984 թվականի հուլիսին Ֆորժեն նորամուտում է Ֆրանսիայի հավաքականի կազմում Չեխոսլովակիայի դեմ Դևիսի Գավաթի խաղարկությունում և պարտվում է երկու մենախաղերում՝ Իվան Լենդլին և Տոմաշ Շմիդին։ Անմիջապես դրանից հետո նա մասնակցություն է ունենում Լոս Անջելեսի ցուցադրական Օլիմպիական թենիսի մրցաշարին, որի մանակիցների տարիքը սահմանավակվում էր 20 տարեկանով։ Ֆորժեն մրցաշարում «դասակարգված» էր 8-րդ համարի տակ և քառորդ եզրափակիչում պարտվում է ապագա հաղթող Ստեֆան Էդբերգին։ Սեպտեմբերին Բորդոյում, հայրենակից Լուակ Կուրտոի հետ, նա հասնում է կարիերայում Գրան Պրի մրցաշարի առաջին եզրափակիչ, գտնվելով զուգախաղտ թենիսիտների շրջանում դասակարգման աղյուսակի 203-րդ հորիզոնականում։ Նոյեմբերին նա դուրս է գալիս Ավստրալիայի բաց առաջնության չորրորդ շրջան, որտեղ զիջում է Բորիս Բեկկերին։

1985 թվականի նոյեմբերին Ստոկհոլմում և Լոնդոնում Ֆորժեն շահում է իր առաջին տիտղոսները Գրան Պրի մրցաշարի զուգախաղում։ Նրա խաղընկերներն են եղել, համապատասխանաբար, Անդրես Գոմեսը և Անդերս Յարիդը։ Մրցաշրջանում լավագույն արդունքը մենախաղում նա ցույց է տալիս Գշտադում, որտեղ կիսաեզրափակիչի ճանապարհին նա հաղթում է աշխարհի 19-րդ ռակետ Տոմաշ Շմիդին։

Հաջողությունները զուգախաղում. 1986-1988 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1986 թվականին Ֆորժեն զարգացնում է զուգախաղում իր հաջողությունները։ Մրցաշրջանի ընթացքում նա ութ անգամ հասնում է մինչև Գրան Պրի մրցաշարերի եզրափակիչ և նրանցից վեցում հաղթանակ է տանում։ Այդ հաղթանակներից երեքում նրա խաղընկերն է լինում ևս մեկ ֆրանսիացի՝ Յանիկ Նոան, ում հետ նրանք, մասնավորապես, հաղթում են Իտալիայի բաց առաջնությունում, իր նշանակությամբ աշխարհում երկրորդ գրունտային մրցաշարը։ Տորոնտոյի ևս մեկ հեղինակավոր մրցաշարի կիսաեզրափակիչ դուրս գալուց հետո, Ֆորժեն բարձրանում է զուգախաղի դասակարգման աղյուսակի երրորդ հորիզոնական, բարձրագույնը կարիերայի ընթացքում։ Նոան և Ֆորժեն իրավունք են նվաճում մասնակցելու «Մասթերս» մրցաշարում, մրցաշրջանի ամփոփիչ մրցաշարում և նրանում հասնում են մինչև եզրափակիչ, հաղթանակ տանելով չորս խաղում և պարտվելով միայն շվեդական Էդբերգ-Յարիդ զույգին։ Մայիսին Ֆորժեն Անրի Լեկոնտի հետ զույգով Ֆրանսիայի հավաքականի համար հաղթում են զուգախաղի երեք հանդիպումներում՝ Թիմային Աշխարհի գավաթի խաղարկության շրջանակներում և օգնում են նրան նվաճելու պատմության մեջ հավաքականի համար առաջին մրցանակը։ Նա հավաքականի հետ միասին հաղթում է նաև Դևիսի Գավաթի Եվրոպական փուլի մրցաշարում, հաղթանակ տանելով իր բոլոր հանդիպումներում, ինչպես մենախաղում, այնպես էլ զուգախաղում։ Մենախաղում նա հասնում է մինչև Ֆրանսիայի բաց առաջնության չորրորդ շրջան, իսկ հոկտեմբերին Թուլուզում հաղթանակ է տանում իր առաջին մենախաղային Գրան Պրի մրցաշարում։ Այդ նույն մրցաշրջանին է վերաբերվում նաև նրա առաջին հաղթանակը վարկանիշային աղյուսակի առաջին տասնյակի թենիսիստի նկատմամբ՝ Ռոտերդամի մրցաշարում նա առավելության է հասնում Ստեֆան Էդբերգի նկատմամբ, աշխարհի 5-րդ ռակետի, նրանից առաջ, երբ զիջում է մեկ այլ շվեդի՝ Յոակիմ Նյուստրեմին, նույնպես առաջին տասնյակի թենիսիստի։

1987 թվականին Ֆորժեի բոլոր հիմնական հաջողությունները կապված են զուգախաղի հետ։ Նա հաղթում է հինգ մրցաշարում (բոլորը Նոայի հետ) և ևս երկու անգամ խաղում է եզրափակիչում, այդ թվում նաև Ֆրանսիայի բաց առաջնությունում։ Այս անգամ տիտղոսի նրա ճանապարհին կանգնում է Անդերս Յարիդը, Բոբ Սեգուսոյի հետ զույգով։ Ֆորժեն մրցաշրջանն ավարտում է լավագույն տասնյակում, սակայն Մասթերս մրցաշարին նրանք Նոայի հետ չեն մասնակցում։ Ֆորժեն շարունակում է ելույթ ունենալ Ֆրանսիայի հավաքականի կազմում, հաղթանակ տանելով Թիմային Աշխարհի գավաթի երեք հանդիպումներից երկուսում և հաղթելով բոլոր չորս հանդիպումներում Դևիսի Գավաթի խաղարկությունում, այդ թվում է Լեկոնտի հետ միասին միակ միավորը բերելով շվեդներին քառորդ եզրափակիչում պարտված խաղում։

1988 թվականին Ֆորժեն զուգախաղում հաղթում է երեք մրցաշարում և հասնում է մինչև քառորդ եզրափակիչ Ուիմբլդոնի մրցաշարում և Սեուլի Օլիմպիադայում, որտեղ նրանք Լեկոնտի հետ միասին «դասակարգված» էին 4-րդ համարի տակ։ Լեկոնտը նրա խաղընկերն էր հանդիսանում մրցաշրջանի մեծ մասի ընթացքում, սակայն Մասթերս մրցաշար նրանք չեն անցնում։ մենախաղում նա հասնում է մինչև Գրան Պրի երկու մրցաշարում և մինչև երրորդ շրջան Ֆրանսիայի բաց առաջնությունում և Օլիմպիադայում, որտեղ պարտվում է մրցաշարի ապագա հաղթող Միլոսլավ Մեչիրժին։ Ֆորջեն նաև շարունակում է իր երեքամյա հաղթական շարքը Ֆրանսիայի հավաքականի կազմւոմ Դևիսի Գավաթում, հաղթանակ տանելով զուգախաղի իր բոլոր երեք հանդիպումներում, այդ թվում շվեդների հետ կիսաեզրափակիչ խաղում և այդ մրցաշարում իր հաղթանակների քանակը հասցնելով տասնմեկի։

Մենախաղի կարիերայի գագաթնակետ. 1989-1992 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականը զուգախաղում անհաջող է ստացվում Ֆորժեի համար, ով ոչ մի անգամ չի կարողանում եզրափակիչ հասնել։ Նրա հաղթական շարքտ հավաքականի կազմում, որը նա շարունակում է իսրայելցիների հետ խաղում, ընդհատվում է ԱՄՆ հավաքականի հետ «չոր» հաշվով պարտությամբ քառորդ եզրափակիչում։ Նրանք Նոայի հետ միասին պարտվում են օլիմպիական չեմպիոններ Սեգուսոյին և Ֆլեքին։ Այդ խաղից հետո մրցաշրջանի ամբողջ միջնամասը, այդ թվում Մեծ Սաղավարտի երեք մրցաշարը, Ֆորժեն բաց է թողնում վնասվածքի պատճառով։ Սակայն մինչ այդ և այդ ընդմիջումից հետո, նրան հաջողվում է երկու անգամ հասնել Գրան Պրի մրցաշարի մենախաղի եզրափակիչ և նրանցից մեկում՝ Նանսիում, նա հաղթանակ է տանում։

Նույնպես երկու անգամ Ֆորժեն խաղում է մենախաղի եզրափակիչում հաջորդ տարի և կրկին հաղթում է նրանցից մեկում։ Տարվա ընթացքում նաչորս անգամ հաղթանակ է տանում Թոփ-10-յակից մրցակիցների նկատմամբ, այդ թվում երկուսին անընդմեջ Գերմանիայի բաց առաջնությունում, իսկ Ուիմբլդոնի մրցաշարում չորրորդ շրջան դուրս գալուց հետո, առաջին անգամ մտնում է մենաքաղի լավագույն թենիսիտների Թոփ-20-յակի մեջ։ Նա նաև վերսկսում է մենախաղի ելույթները Ֆրանսիայի հավաքականի կազմում, հաղթելով 1987 թվականից ի վեր իր առաջին մենախաղային հանդիպումներում Մեծ Բրիտանիայի հավաքականի մրցակիցների դեմ։ 1989 թվականի ընդմիջումից հետո նա կրկին հաջողությամբ խաղում է զուգախաղում, հաղթելով հինգ մրցաշարում, նրանցից չորսը շվեյցարիացի Յակոբ Հլասեկի հետ զույգով և մեկը՝ Բորիս Բեկկերի հետ։ Ֆորժեն և Հլասեկը իրավունք են նվաճում մասնակցելու ATP Աշխարհի առաջնությունում (այժմ այդպես էր անվանվում Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի վարկածով մրցաշրջանի ամփոփիչ մրցաշարը) և հաղթում են այն, առավելության հասնելով բոլոր հինգ զույգ մրցակիցների նկատմամբ, ներառյալ աշխարհի լավագույն զույգը՝ հարավաֆրիկացիներ Դանի Վիսերին և Պիտեր Օլդրիչին։ Ֆորժեն կրկին տարին ավարտում է զուգախաղի լավագույն թենիսիստների տասնյակում։

1991 թվականը Ֆորժեի համար նշանավորվում է մենախաղում առաջըթացով, որտեղ նա հաղթում է վեց մրցաշարում (զուգախաղում միակ հաղթանակի դեպքում)։ շահածների մեջ էին նաև Ցինցինատիի և Փարիզի մրցաշարերը, որոնք վերագրվում են ATP մրցաշարերի բարձր կատեգորիային։ Բացի այդ, Ֆորժեն հասնում է մինչև քառորդ եզրափակիչ Մեծ Սաղավարտի մրցաշարերում՝ Ավստրալիայի բաց առաջնությունում և Ուիմբլդոնի մրցաշարում։ Արդեն փետրվարին նա մտնում է մենաքաղի լավագույն թենիսիտների տասնյակի մեջ, իսկ մարտին բարձրանում է կարիերայում իր բարձրագույն վարկանիշին՝ 4-րդ հորիզոնական։ Մրցաշրջանի վերջում նա մասնակցում է Մեծ Սաղավարտի Գավաթին, որտեղ քառորդ եզրափակիչում զիջում է Ուիմբլդոնի հաղթող Միխաել Շտիխին։ Դևիսի Գավաթում նա մրցաշրջանի ընթացքում հաղթում է տասներկու խաղից տասում, այդ թվում զուգախաղի բոլոր չորս հանդիպումներում, ներառյալ եզրափակիչը, որտեղ նրանք Լեկոնտի հետ միասին ռևանշ են վերցնում Սեգուսո-Ֆլեկ զույգից և հավաքականի հետ միասին շահում են կարիերայում առաջին Դևիսի Գավաթը։

Ֆորժեի համար բավականին հաջող էր նաև հաջորդ մենախաղային մրցաշրջանը։ Նա հասնում է մինչև եզրափակիչ չորս մրցաշարում և երկրորդ տարին անընդմեջ քառորդ եզրափակիչ Ուիմբլդնի մրցաշարում, կրկին իր համար մասնակցություն ապահովելով տարվա վերջի Մեծ Սաղավարտի գավաթի խաղարկությունում։ Չնայած նա չի ամրապնդվում լավագույն տասնյակում, մրցաշրջանի ընթացքում նա հինգ անգամ հաղթանակ է տանում նրա ներկայացուցիչների նկատմամբ՝ Ստեֆան Էդբերգի (երկու անգամ), Իվան Լենդլի, Պետր Կորդայի և Փիթ Սամփրասի։ Այդ մրցաշրջանի զուգախաղում նրա հաշվին կա մասնակցություն ATP մրցաշարերի երեք եզրափակիչներում և Ուիմբլդոնի կիսաեզրափակիչում, որի ճանապարհին նրանք Հլասեկի հետ միասինհաղթանակ են տանում երկու «դասակարգված» զույգերի նկատմամբ։ Ֆորժեն մասնակցություն է ունենում Բարսելոնայի Օլիմպական մրցաշարին, սակայն պարտություն է կրում արդեն երկրորդ շրջանի ինչպես մենախաղում, այնպես էլ Լեկոնտի հետ զույգով։

Կարիերայի ավարտ. 1993-2000 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաջող սկսելով 1993 թվականը, նա դուրս է գալիս Ավստրալիայի բաց առաջնության մենախաղի քառորդ եզրափակիչ և հաղթանակ է տանում Ինդիան Ուելսի բարձր կատեգորիայի մրցաշարում (այդ հաղթանակը արդեն հինգերորդն է դառնում նրա համար այս մրցաշարում), Ֆորժեն բաց է թողնում մրցաշրջանի ամբողջ մնացած մասը, սկսած մայիսից, վնասվածքի պատճառով։ Նա կորտ է վերադառնում միայն 1994 թվականի ապրիլին։ Կտրուկ պակասեցնելով մասնակցությունը զուգախաղերում, նա շարունակում էր ակտիվորեն խաղալ մենախաղում, հասնելով մինչև Ուիմբլդոնի մրցաշարի քառորդ եզրափակիչ և Բազելի մրցաշարի եզրափակիչ։ Զուգախաղում նա մասնակղում է ընդամենը ութ մրցաշարում, սակայն հաղթում է նրանցից երեքում։ Բոլոր դեպքերում նրա խաղընկերն է լինում Ֆրանսիայի ևս մեկ ներկայացուցիչ՝ Օլիվիե Դելատրը։ Մրցաշրջանի արդյունքներոջ Ֆորժեն արժանանում է ATP մրցանակի, «Տարվա վերադարձ» անվանակարգում։

1995 թվականին հավաքականի շարքերը վերադարձը անհաջող է ստացվում։ Ֆորժեն պարտվում է բոլոր երեք խաղերում ԱՄՆ հավաքականի դեմ առաջին շրջանի մրցախաղում, չնայած և հաղթանակի է հասնում Դևիսի Գավաթի փլեյ-օֆֆ շրջանի Մարոկկոյի հավաքականի հետ հանդիպման ժամանակ։ Մենախաղում նա մեկ անգամ հասնում է մինչև մրցաշարի եզրափակիչ (Լոնդոնում, որտեղ եզրափակիչի ճանապարհին հաղթում է առաջին տասնյակի երկու թենիսիստի), իսկ զուգախաղում դա նրան հաջողվում է երկու անգամ, այդ թվում հաղթելով Միլանի ATP Championship Series մրցաշարում։ Ուիմբլդոնում նա Հլասեկի հետ միասին հասնում են մինչև քառորդ եզրափակիչ, արդեն առաջին շրջանում հաղթելով աշխարհի առաջատար զույգերից մեկին՝ Պատրիկ Հելբրայթին և Գրանտ Կոնելին։

1996 թվականը Ֆորժեի համար դառնում է վերջին նշանակալից հաջողությունների տարի։ Նա մրցաշրջանը սկսում է Հլասեկի հետ միասին Ավստրալիայի բաց առաջնությունում զուգախաղի կիսաեզրափակիչ դուրս գալով և հաղթանակով Մարսելի մենախաղի մրցաշարում, շարունակում է երեք մրցաշարի զուգախաղի եզրափակիչ դուրս գալով, այդ թվում կարիերայում երկրորդ եզրափակիչը Ֆրանսիայի բաց առաջնությունում, քառորդ եզրափակիչ Ուիմբլդոնի մրցաշարում և ԱՄՆ բաց առաջնության կիսաեզրափակիչ և ավարիում է այն կարիերայում երկրորդ Դևիսի Գավաթով, որտեղ մրցաշրջանի ընթացքում անղ է կացնում վեց հանդիպում և բոլորում հաղթանակի է հասնում։ ԱՄՆ բաց առաջնությունից հետո Ֆորժեն ևս մեկ անգամ վերադառնում է զուգախաղի աշխարհի լավագույն թենիսիտների տասնյակի մեջ, սակայն այդպես էլ Հլասեկի հետ զույգով չի կարողանում ապահովել մասնակցությունը ATP աշխարհի առաջնությունում։

Գի Ֆորժեն պրոֆեսիոնալ թենիսային մրցաշարերում ակտիվ մասնակցությունը դադարեցնում է 1997 թվականի Ուիմբլդոնի մրցաշարից հետո, սակայն դրանից հետո ևս երեք տարի շարունակում է մասնակցել Ֆրանսիայի բաց առաջնությանը, որտեղ նրան հրավիրում էին անհատապես։

Տարվա վերջի վարկանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Մենախաղային
վարկանիշ
Զուգախաղային
վարկանիշ
1996 51 14
1995 71 32
1994 40 96
1993 158 114
1992 11 29
1991 7 84
1990 16 4
1989 36 152
1988 48 15
1987 54 6
1986 25 8
1985 61 23
1984 36 217
1983 188 166

Մրցաշարերի եզրափակիչների մասնակցություն կարիերայի ընթացքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշարեր
Մեծ Սաղավարտի մրցաշարեր (2)
ATP Մասթերս եզրափակիչներ (2)
ATP Մասթերս 1000
АТР Championship Series, Single WeekSuper 9 (10)
ATP Չեմպիոնների մրցաշար (6)
ATP 250
ATP World (19)
Գրան Պրի (25)

Մենախաղ (19)[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղթանակներ (11)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Մրցակից Հաշիվ
1. 1986 հոկտեմբերի 13 Թուլուզ, Ֆրանսիա Հարդ(i) Շվեդիա Յան Գունարսոն 4–6, 6–3, 6–2
2. 1989 մարտի 6 Նանսի, Ֆրանսիա Հարդ(i) Նիդերլանդներ Միխիլ Սհապերս 6–3, 7–65
3. 1990 սեպտեմբերի 17 Grand Prix Passing Shot,
Բորդո, Ֆրանսիա
Գրունտ Հարավսլավիա Գորան Իվանիշևիչ 6–4, 6–3
4. 1991 հունվարի 14 Holden NSW Open,
Սիդնեյ, Ավստրալիա
Հարդ Գերմանիա Միխաել Շտիխ 6–3, 6–4
5. 1991 փետրվարի 18 Բրյուսել, Բելգիա Գորգ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Անդրեյ Չերկասով 6–3, 7–5, 3–6, 7–64
6. 1991 օգոստոսի 12 Thriftway ATP Championships,
Ցինցինատի, ԱՄՆ
Հարդ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Փիթ Սամփրաս 2–6, 7–64, 6–4
7. 1991 սեպտեմբերի 16 Grand Prix Passing Shot
Բորդո, Ֆրանսիա (2)
Հարդ Ֆրանսիա Օլիվիե Դելատր 6–1, 6–3
8. 1991 հոկտեմբերի 7 Թուլուզ (2) Հարդ(i) Իսրայել Ամոս Մոնսդորֆ 6–2, 7–64
9. 1991 նոյեմբերի 4 Paris Open,
Փարիզ, Ֆրանսիա
Գորգ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Փիթ Սամփրաս 7–69, 4–6, 5–7, 6–4, 6–4
10. 1992 հոկտեմբերի 12 Թուլուզ (3) Հարդ(i) Չեխոսլովակիա Պետր Կորդա 6–3, 6–2
11. 1996 փետրվարի 19 Open 13,
Մարսել, Ֆրանսիա
Հարդ(i) Ֆրանսիա Սեդրիկ Պիոլին 7–5, 6–4

Պարտություններ (8)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Մրցակից Հաշիվ
1. 1989 նոյեմբերի 13 Benson & Hedges Championships,
Լոնդոն, Մեծ Բրիտանիա
Գորգ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մայքլ Չանգ 2–6, 2–6, 1–6
2. 1990 ապրիլի 23 Նիցցայի թենիսի բաց առաջնություն, Ֆրանսիա Գրունտ Իսպանիա Խուան Ագիլերա 6–2, 3–6, 4–6
3. 1991 մարտի 11 Newsweek Champions Cup,
Ինդիան Ուելս, ԱՄՆ
Հարդ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջիմ Կուրիե 6–4, 3–6, 6–4, 3–6, 6–74
4. 1992 հունվարի 13 NSW Open,
Սիդնեյ, Ավստրալիա
Հարդ Իսպանիա Էմիլիո Սանչես 3–6, 4–6
5. 1992 նոյեմբերի 2 Ստոկհոլմ, Շվեդիա Գորգ Խորվաթիա Գորան Իվանիշևիչ 6–72, 6–4, 6–75, 2–6
6. 1992 նոյեմբերի 9 Paris Open,
Փարիզ, Ֆրանսիա
Գորգ Գերմանիա Բորիս Բեկկեր 6–73, 3–6, 6–3, 3–6
7. 1994 հուլիսի 11 Allianz Suisse Open Gstaad,
Շվեյցարիա
Գրունտ Իսպանիա Սերխի Բրուգերա 6–3, 5–7, 2–6, 1–6
8. 1995 հունիսի 19 Stella Artois Championships,
Լոնդոն
Խոտածածկ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Փիթ Սամփրաս 6–73, 6–76

Զուգախաղ (45)[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղթանակներ (28)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Խաղընկեր Մրցակիցներ Հաշիվ
1. 1985 նոյեմբերի 4 Ստոկհոլմ, Շվեդիա Հարդ (i) Էկվադոր Անդրես Գոմես Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մայք դե Պալմեր
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Գերի Դոնելի
6–3, 6–4
2. 1985 նոյեմբերի 11 Benson & Hedges Championships,
Լոնդոն, Մեծ Բրիտանիա
Գորգ Շվեդիա Անդերս Յարիդ Գերմանիա Բորիս Բեկկեր
Հարավսլավիա Սլոբոդան Ժիվոինովիչ
7–5, 4–6, 7–5
3. 1986 փետրվարի 24 Pilot Pen Classic, Լա Կվինտա, ԱՄՆ Հարդ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Պիտեր Ֆլեմինգ Ֆրանսիա Յանիկ Նոա
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Շերվուդ Սթյուարթ
6–4, 6–3
4. 1986 մարտի 10 Մեց, Ֆրանսիա Գորգ Լեհաստան Վոյցեխ Ֆիբակ Պարագվայ Ֆրանսիսկո Գոնսալես
Նիդերլանդներ Միխիլ Սհապերս
2–6, 6–2, 6–4
5. 1986 ապրիլի 21 Monte-Carlo Open,
Մոնտե Կարլո, Մոնակո
Գրունտ Ֆրանսիա Յանիկ Նոա Շվեդիա Матс Виландер
Շվեդիա Йоаким Нюстрем
6–4, 3–6, 6–4
6. 1986 մայիսի 12 Իտալիայի բաց առաջնություն, Հռոմ Գրունտ Ֆրանսիա Յանիկ Նոա Ամերիկայի Միացյալ Նահանգներ Շերվուդ Սթյուարթ
Ավստրալիա Մարկ Էդմոնդսոն
7–6, 6–2
7. 1986 հունիսի 9 Stella Artois Championships,
Լոնդոն
Խոտածածկ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կևին Կարեն Ավստրալիա Մարկ Կրատցման
Ավստրալիա Դարեն Կեհիլ
6–2, 7–6
8. 1986 հոկտեմբերի 13 Swiss Indoors,
Բազել, Շվեյցարիա
Հարդ (i) Ֆրանսիա Յանիկ Նոա Շվեդիա Յան Գունարսոն
Չեխոսլովակիա Տոմաշ Շմիդ
7–6, 6–4
9. 1987 փետրվարի 2 Լիոն, Ֆրանսիա Գորգ Ֆրանսիա Յանիկ Նոա Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կելի Ջոնս
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Դևիդ Փեյթ
4–6, 6–3, 6–4
10. 1987 փետրվարի 16 Pilot Pen Classic,
Ինդիան Ուելս, ԱՄՆ (2)
Հարդ Ֆրանսիա Յանիկ Նոա Գերմանիա Բորիս Բեկկեր
Գերմանիա Էրիկ Ելեն
6–4, 7–6
11. 1987 մայիսի 4 Նյու Յորք, ԱՄՆ Գրունտ Ֆրանսիա Յանիկ Նոա Ամերիկայի Միացյալ Նահանգներ Գերի Դոնելի
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Պիտեր Ֆլեմինգ
4–6, 6–4, 6–1
12. 1987 մայիսի 11 Իտալիայի թենիսի բաց առաջնություն,
Հռոմ (2)
Գրունտ Ֆրանսիա Յանիկ Նոա Չեխոսլովակիա Միլոսլավ Մեչիրժ
Չեխոսլովակիա Տոմաշ Շմիդ
6–2, 6–7, 6–3
13. 1987 հունիսի 8 Stella Artois Championships,
Լոնդոն (2)
Խոտածածկ Ֆրանսիա Յանիկ Նոա Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ռիկ Լիչ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Թիմ Պոսատ
6–4, 6–4
14. 1988 փետրվարի 29 Newsweek Champions Cup,
Ինդիան Ուելս, ԱՄՆ (3)
Հարդ Գերմանիա Բորիս Բեկկեր Մեքսիկա Խորխե Լոսանո
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Թոդ Ուիտսկեն
6–4, 6–4
15. 1988 մարտի 7 Du Pont Classic,
Օռլանդո, ԱՄՆ
Հարդ Ֆրանսիա Յանիկ Նոա Ամերիկայի Միացյալ Նահանգներ Շերվուդ Սթյուարթ
Ավստրալիա Կիմ Ուորիկ
6–4, 6–4
16. 1988 ապրիլի 11 Նիցցա, Ֆրանսիա Գրունտ Ֆրանսիա Անրի Լեկոնտ Շվեյցարիա Հայնց Գյունտհարդ
Իտալիա Դիեգո Նարգիսո
4–6, 6–3, 6–4
17. 1990 փետրվարի 19 Շտուտգարտ, Գերմանիա Գորգ Շվեյցարիա Յակոբ Հլասեկ Դանիա Միկաել Մորտենսեն
Նիդերլանդներ Թոմ Նեյսեն
6–3, 6–2
18. 1990 մարտի 5 Newsweek Champions Cup,
Ինդիան Ուելս (4)
Հարդ Գերմանիա Բորիս Բեկկեր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջիմ Գրաբ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Պատրիկ Մաքինրոյ
4–6, 6–4, 6–3
19. 1990 օգոստոսի 20 Norstar Bank Hamlet Challenge Cup,
Լոնգ Այլենդ, ԱՄՆ
Հարդ Շվեյցարիա Յակոբ Հլասեկ Գերմանիա Ուդո Ռիգլևսկի
Գերմանիա Միխաել Շտիխ
2–6, 6–3, 6–4
20. 1990 հոկտեմբերի 8 Seiko Super Tennis,
Տոկիո, Ճապոնիա
Գորգ Շվեյցարիա Յակոբ Հլասեկ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սքոթ Դևիս
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Դևիդ Փեյթ
7–6, 7–5
21. 1990 հոկտեմբերի 22 Ստոկհոլմ, Շվեդիա (2) Գորգ Շվեյցարիա Յակոբ Հլասեկ Ավստրալիա Ջոն Ֆիցջերալդ
Շվեդիա Անդերս Յարիդ
6–4, 6–2
22. 1990 նոյեմբերի 19 ATP Մասթերս, Ավստրալիա Հարդ Շվեյցարիա Յակոբ Հլասեկ Իսպանիա Սերխիո Կասալ
Իսպանիա Էմիլիո Սանչես
6–4, 7–6, 5–7, 6–4
23. 1991 սեպտեմբերի 9 Grand Prix Passing Shot,
Բորդո, Ֆրանսիա
Հարդ Ֆրանսիա Առնո Բյոչ Գերմանիա Պատրիկ Կյունեն
Գերմանիա Ալեքսանդր Մրոնց
6–2, 6–2
24. 1993 մարտի 1 Newsweek Champions Cup,
Ինդիան Ուելս (5)
Հարդ Ֆրանսիա Անրի Լեկոնտ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լյուկ Ջենսեն
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սքոթ Մելվիլ
6–4, 7–5
25. 1994 հունիսի 13 Gerry Weber Open,
Հալլե, Գերմանիա
Խոտածածկ Ֆրանսիա Օլիվիե Դելատր Ֆրանսիա Անրի Լեկոնտ
Հարավաֆրիկյան Հանրապետություն Գերի Մյուլեր
6–4, 6–7, 6–4
26. 1994 օգոստոսի 22 Waldbaum's Hamlet Cup,
Լոնգ Այլենդ, ԱՄՆ (2)
Հարդ Ֆրանսիա Օլիվիե Դելատր Միացյալ Թագավորություն Մատկ Պետչի
Ավստրալիա Էնդրյու Ֆլորենտ
6–4, 7–6
27. 1994 սեպտեմբերի 12 Grand Prix Passing Shot
Բորդո, Ֆրանսիա (2)
Հարդ Ֆրանսիա Օլիվիե Դելատր Իտալիա Դիեգո Նարգիսո
Ֆրանսիա Գիյոմ Ռաու
6–2, 2–6, 7–5
28. 1995 փետրվարի 13 Milan Indoor,
Միլան, Իտալիա
Գորգ Գերմանիա Բորիս Բեկկեր Չեխիա Պետր Կորդա
Չեխիա Կարել Նովաչեկ
6–2, 6–4

Պարտություններ (17)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Խաղընկեր Մրցակիցներ Հաշիվ
1. 1984 սեպտեմբերի 17 Grand Prix Passing Shot,
Բորդո, Ֆրանսիա
Գրունտ Ֆրանսիա Լուակ Կուրտո Չեխոսլովակիա Պավել Սլոժիլ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բլեյն Ուիլենբորգ
1–6, 4–6
2. 1985 ապրիլի 8 Նիցցա, Ֆրանսիա Գրունտ Ֆրանսիա Լուակ Կուրտո Իտալիա Կլաուդիո Պանատա
Չեխոսլովակիա Պավել Սլոժիլ
6–3, 3–6, 6–8
3. 1986 փետրվարի 3 Volvo U.S. National Indoor,
Մեմֆիս, ԱՄՆ
Գորգ Շվեդիա Անդերս Յարիդ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ռոբերի Սեգուսո
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կեն Ֆլեկ
4–6, 6–4, 6–7
4. 1986 նոյեմբերի 24 Sul America Open,
Իտապարիկա, Բրազիլիա
Հարդ Ֆրանսիա Լուակ Կուրտո Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մայկ Լիչ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Չիպ Հուպեր
5–7, 3–6
5. 1986 դեկտեմբերի 8 ATP Մասթերս,
Լոնդոն, Մեծ Բրիտանիա
Գորգ Ֆրանսիա Յանիկ Նոա Շվեդիա Ստեֆան Էդբերգ
Շվեդիա Անդերս Յարիդ
3–6, 6–7, 3–6
6. 1987 մայիսի 25 Ֆրանսիայի թենիսի բաց առաջնություն,
Փարիզ
Գրունտ Ֆրանսիա Յանիկ Նոա Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ռոբերտ Սեգուսո
Շվեդիա Անդերս Յարիդ
7–6, 7–6, 3–6, 4–6, 2–6
7. 1987 հուլիսի 6 Allianz Suisse Open Gstaad,
Շվեյցարիա
Գրունտ Ֆրանսիա Լուակ Կուրտո Շվեդիա Յան Գունարսոն
Չեխոսլովակիա Տոմաշ Շմիդ
6–7, 2–6
8. 1988 հոկտեմբերի 10 Թուլուզ, Ֆրանսիա Հարդ(i) Իրան Մանսուր Բահրամի Նիդերլանդներ Թոմ Նեյսեն
Գերմանիա Ռիկի Օստերհուն
3–6, 4–6
9. 1991 մարտի 4 Newsweek Champions Cup,
Ինդիան Ուելս, ԱՄՆ
Հարդ Ֆրանսիա Արի Լեկոնտ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջիմ Կուրիե
Իսպանիա Խավիեր Սանչես
6–7, 6–3, 3–6
10. 1991 հուլիսի 8 Allianz Suisse Open Gstaad,
Շվեյցարիա (2)
Գրունտ Շվեյցարիա Յակոբ Հլասեկ Հարավաֆրիկյան Հանրապետություն Դանի Վիսեր
Հարավաֆրիկյան Հանրապետություն Գերի Մյուլեր
6–7, 4–6
11. 1992 փետրվարի 10 Բրյուսել, Բելգիա Գորգ Շվեյցարիա Յակոբ Հլասեկ Գերմանիա Բորիս Բեկկեր
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջոն Մաքինրոյ
3–6, 2–6
12. 1992 սեպտեմբերի 14 Grand Prix Passing Shot,
Բորդո, Ֆրանսիա (2)
Գրունտ Ֆրանսիա Առնո Բյոչ Իսպանիա Սերխիո Կասալ
Իսպանիա Էմիլիո Սանչես
1–6, 4–6
13. 1992 հոկտեմբերի 5 Թուլուզ, Ֆրանսիա (2) Հարդ(i) Ֆրանսիա Անրի Լեկոնտ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բրեդ Պիրս
Հարավաֆրիկյան Հանրապետություն Բայրոն Թալբոտ
1–6, 6–3, 3–6
14. 1995 հոկտեմբերի 9 Օստրավա, Չեխիա Գորգ Ավստրալիա Պատրիկ Ռաֆտեր Շվեդիա Յոնաս Բյորկման
Արգենտինա Խավիեր Ֆրանա
7–6, 4–6, 6–7
15. 1996 փետրվարի 26 Milan Indoor,
Միլան, Իտալիա
Գորգ Շվեյցարիա Յակոբ Հլասեկ Իտալիա Անդրեա Գաուդենցի
Խորվաթիա Գորան Իվանիշևիչ
4–6, 5–7
16. 1996 մայիսի 6 Գերմանիայի բաց առաջնություն,
Համբուրգ
Գրունտ Շվեյցարիա Յակոբ Հլասեկ Կանադա Դանիել ՆեստորД
Բահամներ Մարկ Նոուլս
2–6, 4–6
17. 1996 մայիսի 27 Ֆրանսիայի թենիսի բաց առաջնություն,
Փարիզ (2)
Գրունտ Շվեյցարիա Յակոբ Հլասեկ Չեխիա Դանիել Վացեկ
Ռուսաստան Եվգենի Կաֆելնիկով
2–6, 3–6

Զուգախաղի մրցաշարերի մասնակցության վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշար 1982 1983 1984 1985 1986 1987 1988 1989 1990 1991 1992 1993 1994 1995 1996 1997 1998 1999 2000 Ընդամենը Հ/Պ կարիերայում
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիայի բաց առաջնություն ՉՄ ՉՄ 1 շրջան 2 շրջան - ՉՄ 3 շրջան 2 շրջան 2 շրջան 1 շրջան ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 1/2 ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 0 / 7 8–6
Ֆրանսիայի բաց առաջնություն 1 շրջան ՉՄ 3 շրջան 2 շրջան 3 շրջան Ե 1 շրջան ՉՄ 1 շրջան 3 շրջան 2 շրջան ՉՄ 2 շրջան 3 շրջան Ե ՉՄ 1 շրջան 2 շրջան 2 շրջան 0 / 15 23–15
Ուիմբլդոնի մրցաշար ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 3 շրջան 1/4 1/4 ՉՄ 3 շրջան ՉՄ 1/2 ՉՄ ՉՄ 1/4 1/4 1 շրջան ՉՄ ՉՄ ՉՄ 0 / 8 20–8
ԱՄՆ բաց առաջնություն ՉՄ ՉՄ 1 շրջան 2 շրջան 1/4 1 շրջան 3 շրջան ՉՄ 1/4 ՉՄ ՉՄ ՉՄ 2 շրջան ՉՄ 1/2 ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 0 / 8 13–8
ATP Championship Series, Single Week / ATP Super 9
Ինդիան Ուելս Սահմանված չէր
մինչ 1990
Հ Ե 2 շրջան Հ ՉՄ 1/4 2 շրջան 1 շրջան ՉՄ ՉՄ ՉՄ 2 / 7 18–5
Miami Masters
Մայամի
1/2 2 շրջան ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 2 շրջան ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 0 / 3 3–3
Monte-Carlo Masters
Մոնտե Կարլո
1/4 ՉՄ 1/4 1 շրջան 1 շրջան 1/2 ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 0 / 5 6–5
Rome Masters
Հռոմ
1 շրջան ՉՄ 2 շրջան ՉՄ ՉՄ ՉՄ 1 շրջան ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 0 / 3 1–3
Hamburg Masters
Համբուրգ
1/4 ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ Ե ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 0 / 2 4–2
Canada Masters
Մոնրեալ/Տորոնտո
ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 1 շրջան ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 0 / 1 0–1
Cincinnati Masters
Ցինցինատի
1/2 1 շրջան 1/2 ՉՄ ՉՄ 1 շրջան ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 0 / 4 6–4
Mutua Madrilena Madrid Open
Ստոկհոլմ/Էսսեն/Շտուտգարտ
Հ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 2 շրջան 2 շրջան ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 1 / 3 5–2
BNP Paribas Masters
Փարիզ
1/4 1 շրջան ՉՄ ՉՄ ՉՄ 2 շրջան 2 շրջան ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 0 / 4 2–3

Թիմային մրցաշարեր (3)[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղթանակներ (3)[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Մրցաշար Թիմ Մրցակից Հաշիվ
1. 1986 ARAG World Team Cup
Թիմային Աշխարհի գավաթ
{{{2}}} Ֆրանսիա
Ա. Լեկոնտ, Թ. Տուլան, Գ. Ֆորժե
{{{2}}} Շվեդիա
Մ. Վիլանդեր, Ա. Յարիդ
2-1
2. 1991 Դևիսի Գավաթ {{{2}}} Ֆրանսիա
Ա. Լեկոնտ, Գ. Ֆորժե
ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Ա. Աղասի, Փ. Սամփրաս, Ռ. Սեգուսո, Կ. Ֆլեկ
3-1
3. 1996 Դևիսի Գավաթ {{{2}}} Ֆրանսիա
Ա. Բյոչ, Ս. Պիոլին, Գ. Ռաու, Գ. Ֆորժե
{{{2}}} Շվեդիա
Յ. Բյորկման, Ն. Կուլտի, Ս. Էդբերգ, Թ. Էնկվիստ
3-2

Մարզչական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակտիվ ելույթների ավարտից հետո Գի Ֆորժեն զբաղեցնում է Դևիսի Գավաթում Ֆրանսիայի հավաքականի ավագի պաշտոնը։ 1999 թվականից մինչ 2004 թվականը նա նաև եղել է Ֆեդերացիայի Գավաթում Ֆրանսիայի կանաց հավաքականի մարզիչը, սակայն այնուհետև պաշտոնաթող է լինում այդ պաշտոնից, որպեսզի կենտրոնանա տղամարդկանց հավաքականում աշխատանքի վրա[5]։

Ֆորժեի ղեկավարությամբ Ֆրանսիայի հավաքականը երեք անգամ հասել է Դևիսի Գավաթի եզրափակիչ և մեկ անգամ, 2001 թվականին, տիրացել է այդ մրցանակին[6]։ Ֆրանսիայի կանաց հավաքականը նույնպես Ֆորժեի ղեկավարությամբ մեկ անգամ տիրացել է Ֆեդերացիայի Գավաթին, 2003 թվականին[7], իսկ հաջորդ տարի, հասնելով եզրափակիչ, Մոսկվայում զիջում է Ռուսաստանի հավաքականին[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող Մրցանակ Հաջորդող
Պետ Կեշ
ITF Junior Singles World Champion
1982
Ստեֆան էդբերգ
Միկաել Պերնֆորս
ATP Տարվա վերադարձ
1994
Դերիկ Ռոստանո
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գի Ֆորժե» հոդվածին։