Մարկ Ռոսսե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարկ Ռոսսե
Սեռարական
ՔաղաքացիությունՇվեյցարիա Շվեյցարիա
Բնակվելու վայրՄոնտե Կառլո
Ծննդյան ամսաթիվնոյեմբերի 7, 1970 (53 տարեկան)
ԾննդավայրԺնև, Շվեյցարիա
Հասակ201 սմ
Քաշ88 կգ
Կարիերայի սկիզբ1988 թվական
Կարիերայի ավարտ2006 թվական
Աշխատող ձեռքաջ
Հարված ձախիցմեկձեռքանի
Պարգևավճար, USD6,812,693
Մենախաղ
Խաղեր Հ/Պ433–351[1]
Ամենաբարձր վարկանիշ9 (1995 սեպտեմբերի 11)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիա1/4 եզրափակիչ (1999)
Ֆրանսիա1/2 եզրափակիչ (1996)
Ուիմբլդոն4-րդ շրջան (1992)
ԱՄՆ4-րդ շրջան (1995)
Օլիմպիական խաղեր
Զուգախաղ
Խաղեր Հ/Պ142–144[1]
Ամենաբարձր վարկանիշ8 (1992 նոյեմբերի 2)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիա2-րդ շրջան (1991, 1992, 1994)
ՖրանսիաՀաղթանակ (1992)
Ուիմբլդոն3-րդ շրջան (1993, 2001)
ԱՄՆ2-րդ շրջան (1990, 1992, 1993, 2000)
Ավարտել է կարիերան

Մարկ Ռոսսե (գերմ.՝ Marc Rosset, նոյեմբերի 7, 1970(1970-11-07)[1], Ժնև, Շվեյցարիա), շվեյցարացի նախկին պրոֆեսիոնալ թենիսիստ, ով 1992 թվականի Բարսելոնայի Օլիմպիական խաղերում արժանացել է մենախաղի մրցաշարի ոսկե մեդալի։ Նա հաղթել է նաև Մեծ Սաղավարտի 1992 թվականի Ֆրանսիայի բաց առաջնության զուգախաղի մրցաշարում, հայրենակից Յակոբ Հլասեկի հետ զույգով։

Մարզական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարկ Ռոսսեն պրոֆեսիոնալ է դարձել 1988 թվականին և մենախաղի իր առաջին մրցաշարը հաղթել է 1989 թվականին, Ժնևում, որտեղ նա մասնակցում էր որպես հատուկ հրավիրված, եզրափակչում հաղթելով Գիլիերմո Պերես Ռոլդանին։ Զուգախաղի նրա առաջին տիտղոսը շահվել է նույնպես Ժնևում, 1991 թվականին, Սերխի Բրուգերայի հետ համագործակցությամբ։

1992 թվականը եղել է Ռոսսեի կարիերայի գագաթնակետը։ Շվեյցարիան ներկայացնելով Բարսելոնայի Օլիմպիական խաղերում, նա հաղթել է մի շարք առաջատար թենիսիստների, այդ թվում Ջիմ Կուրիեին, Գորան Իվանիշևիչին, Ուեյն Ֆերեյրային և Էմիլիո Սանչեսին, և դուրս եկել եզրափակիչ։ Եզրափակիչում նա բախվել է Իսպանիան ներկայացնող Խորդի Արեսեի հետ և հաղթանակ է տարել հինգ սեթանոց մրցախաղում՝ 7-6, 6-4, 3-6, 4-6, 8-6, և արժանացել ոսկե մեդալի։ Ռոսսեն հաղթանակ է տարել նաև 1992 թվականի Ֆրանսիայի բաց առաջնության զուգախաղի մրցաշարում՝ Յակոբ Հլասեկի հետ զույգով։ Ռոսսեն եղել է նաև Շվեյցարիայի հավաքականի անդամը, որը 1992 թվականին դուրս է եկել Դևիսի գավաթի եզրափակիչ։ Եզրափակիչում Շվեյցարիայի հավաքականը պարտություն է կրել ԱՄՆ հավաքականից, չնայած նրան, որ Ռոսսեն հաղթանակ է տարել Ջիմ Կուրիեի հետ հինգ սեթանոց մրցախաղում, ով այդ պահին համարվում էր աշխարհի թիվ 1 ռակետ։

Դևիսի գավաթում Մարկ Ռոսսեի ամենահիշարժան հանդիպումը եղել է 2001 թվականին ֆրանսիանցի Առնո Կլեմանի հետ կայացած հանդիպումը, որում Ռոսսեն պարտություն է կրել։ Հանդիպումը տևել է 5 ժամ 46 րոպե և հինգերորդ սեթում Ռոսսեն պարտվել է 13-15 հաշվով։ Իր կարիերայի վերջին տարիներին Ռոսսեն համարվում էր Դևիսի գավաթում Շվեյցարիայի հավախականի խաղացող ավագ։

Ռոսսեն հաջողությունների է հասել նաև Շվեյցարիայի հավաքականի կազմում մասնակցելով այլ միջազգային մրցաշարերում։ 1996 թվականին նա եղել է հավաքականի կազմում, որը հաղթել է Աշխարհի թիմային առաջնությունը և եզրափակիչ է հասել Հոպմանի գավաթում։ Այդ նույն տարում նա հասել է իր լավագույն արդյունքներին Մեծ Սաղավարտի Ֆրանսիայի բաց առաջնության մենախաղի մրցաշարում։ Հաջորդաբար հաղթելով Կարլ Ուվե Շտեբին, Իրժի Նովակին, Յակոբ Հլասեկին, Ստեֆան Էդբերգին և Բերնդ Կարբահերին, նա դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ պարտվել է Միխայել Շտիխին։

Ռոսսեն 2-2 հարաբերակցություն է ունեցել Շվեյցարիայի լավագույն թենիսիստի իր ժառանգորդ Ռոջեր Ֆեդերերի հետ մրցակցությունում։ Ռոսսեն հաղթանակ է տարել 2000 թվականին նրանց միջև կայացած երկու հանդիպումներում (այդ թվում Մարսելի «Open 13» մրցաշարի եզրափակիչում), սակայն Ֆեդերերը հաղթել է 2001 և 2003 թվականներին կայացած հանդիպումներում[2]։

Ունենալով 201 սանտիմետր հասակ, Ռոսսեն ամբողջ կարիերայի ընթացքում եղել է ամենաբարձրահասակ թենիսիստը պրոֆեսիոնալ թենիսիստների շրջանում։

Ռոսսեի կարիերայում մենախաղի բարձրագույն ATP վարկանիշը եղել է աշխարհի թիվ 9 ռակետը (1995 թվականի սեպտեմբերի 11) և աշխարհի թիվ 8 ռակետ՝ զուգախաղի վարկանիշում (1992 թվականի նոյեմբերի 2)։ Ընդհանուր առմամբ նա հաղթանակ է տարել 15 մենախաղի մրցաշարերում և 8 զուգախաղի մրցաշարերում։ Նա մենախաղում առնվազն մեկ տիտղոս է նվաճել բոլոր չորս ծածկույթների վրա՝ հարդ, գրունտ, խոտածածկ և գորգ։ Կարիերայի ընթացքում նա վաստակել է $ 6812693 մրցանակային գումար։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականին Ռոսսեն ԱՄՆ բաց առաջնության առաջին շրջանում պարտվել է Դոմինիկ Հրբաթիին՝ 6-7(5), 6-7(3) 5-7, և պետք է Նյու Յորքից Ժնև մեկներ «Swissair» ավիաընկերության ինքնաթիռով, սակայն վերջին պահին Ռոսսեն փոխել է ծրագրերը։

1998 թվականի սեպտեմբերի 2-ին «McDonnell Douglas MD-11» ինքնաթիռը, որով ծրագրում էր մեկնել Ռոսսեն, աղետի է ենթարկվել Ատլանտյան օվկիանոսի վրա, որի արդյունքում 111 չվերթի ինքնաթիռի բոլոր 215 ուղևորները և անձնակազմի 14 անդամները զոհվել են[3]։

«Կրեմլի գավաթ»-ը եղել է Ռոսսեի ամենասիրելի մրցաշարերից մեկը, նա անփոփոխ մասնակցել է մոսկովյան մրցաշարին 1990 թվականից (առաջին մրցաշար) մինչ 2004 թվականը։ Մրցաշարի ընթացքում Ռոսսեն բազմիցս ռուսական մայրաքաղաքում աղմկոտ նշել է սեփական ծննդյան տարեդարձը։

Մասնակցություն եզրափակիչներին[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Սաղավարտի մրցաշարերի եզրափակիչներ 1 (1 տիտղոս)[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղթանակ 1[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունք Թվական Մրցաշար Ծածկույթ Խաղընկեր Մրցակիցներ Հաշիվ
Հաղթանակ 1992 Ֆրանսիայի բաց առաջնություն Գրունտ Շվեյցարիա Յակոբ Հլասեկ Հարավաֆրիկյան Հանրապետություն Դևիդ Ադամս
Ռուսաստան Անդրեյ Օլխովսկի
7–6(7–4), 6–7(3–7), 7–5

Օլիմպիական խաղեր 1 (1 Ոսկե մեդալ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղթանակ 1[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունք Թվական Մրցաշար Ծածկույթ Մրցակից Հաշիվ
Հաղթանակ 1992 Բարսելոնայի օլիմպիադա Գրունտ Իսպանիա Խորդի Արեսե 7–6(7–2), 6–4, 3–6, 4–6, 8–6

ATP մրցաշարերի եզրափակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենախաղ 23 (15–8)[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմություն
Մեծ Սաղավարտ (0–0)
Մասթերս գավաթ (0–0)
Օլիմպիական խաղեր (1–0)
ATP Մասթերս (0–1)
ATP Championship (2–3)
ATP մրցաշարեր (12–4)
Տիտղոսներ ըստ ծածկույթների
Հարդ (4–3)
Գրունտ (3–2)
Խոտածածկ (1–0)
Գորգ (7–3)
Outcome No. Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Մրցակից Հաշիվ
Հաղթանակ 1. 1989 սեպտեմբերի 17 ATP Geneva
Ժնև, Շվեյցարիա
Գրունտ Արգենտինա Գիլիերմո Պերես Ռոլդան 6–4, 7–5
Պարտություն 1. 1990 ապրիլի 6 Մադրիդ, Իսպանիա Գրունտ Էկվադոր Անդրես Գոմես 6–3, 7–6
Պարտություն 2. 1990 մայիսի 27 Բոլոնիա, Իտալիա Գրունտ Կաղապար:Դրոշավորում/ավստրալիա Ռիչարդ Ֆրոմբերգ 4–6, 6–4, 7–6
Հաղթանակ 2. 1990 հոկտեմբերի 22 Grand Prix de Tennis de Lyon
Լիոն, Ֆրանսիա
Գորգ (i) Շվեդիա Մաթս Վիլանդեր 6–3, 6–2
Հաղթանակ 3. 1992 օգոստոսի 3 Օլիմպիական խաղեր,
Բարսելոնա, Իսպանիա
Գրունտ Իսպանիա Խորդի Արեսե 7–6(7–2), 6–4, 3–6, 4–6, 8–6
Հաղթանակ 4. 1992 նոյեմբերի 16 Kremlin Cup
Մոսկվա, Ռուսաստան
Գորգ (i) Գերմանիա Կարլ Ուվե Շտեբ 6–3, 6–2
Հաղթանակ 5. 1993 փետրվարի 8 Marseille Open
Մարսել, Ֆրանսիա
Գորգ (i) Նիդերլանդներ Յան Սիմերինկ 6–2, 7–6(7–1)
Հաղթանակ 6. 1993 օգոստոսի 30 Լոնգ Այլենդ, ԱՄՆ Հարդ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մայքլ Չանգ 6–4, 3–6, 62–1
Հաղթանակ 7. 1993 նոյեմբերի 15 Kremlin Cup
Մոսկվա, Ռուսաստան
Գորգ (i) Գերմանիա Պատրիկ Կյունեն 6–4, 6–3
Հաղթանակ 8. 1994 փետրվարի 7 Marseille Open
Մարսել, Ֆրանսիա
Գորգ (i) Ֆրանսիա Առնո Բյոչ 7–6(8–6), 7–6(7–4)
Պարտություն 3. 1994 օգոստոսի 20 Volvo International
Նյու Հեյվեն, ԱՄՆ
Հարդ Գերմանիա Բորիս Բեկկեր 6–3, 7–5
Հաղթանակ 9. 1994 հոկտեմբերի 24 Grand Prix de Tennis de Lyon
Լիոն, Ֆրանսիա
Գորգ (i) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջիմ Կուրիե 6–4, 7–6(7–2)
Պարտություն 4. 1994 նոյեմբերի 6 Paris Open
Փարիզ, Ֆրանսիա
Գորգ (i) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Անդրե Աղասի 3–6, 3–6, 6–4, 5–7
Հաղթանակ 10. 1995 ապրիլի 24 Նիս, Ֆրանսիա Գրունտ Ռուսաստան Եվգենի Կաֆելնիկով 6–4, 6–0
Հաղթանակ 11. 1995 հունիսի 26 Gerry Weber Open
Հալլե, Գերմանիա
Խոտածածկ Գերմանիա Միխայել Շտիխ 3–6, 7–6(13–11), 7–6(10–8)
Պարտություն 5. 1996 մարտի 3 Italian Indoor
Միլան, Իտալիա
Գորգ (i) Խորվաթիա Գորան Իվանիշևիչ 3–6, 6–7(7–3)
Հաղթանակ 12. 1997 փետրվարի 24 Անտվերպեն, Բելգիա Հարդ (i) Միացյալ Թագավորություն Թիմ Հենմեն 6–2, 7–5, 6–4
Պարտություն 6. 1997 սեպտեմբերի 14 Տաշքենդ, Ուզբեկստան Հարդ Միացյալ Թագավորություն Թիմ Հենմեն 7–6(7–2), 6–4
Պարտություն 7. 1998 փետրվարի 15 St. Petersburg Open
Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Գորգ (i) Նիդերլանդներ Ռիխարդ Կրայչեկ 4–6, 6–7(5–7)
Պարտություն 8. 1998 փետրվարի 22 Անտվերպեն, Բելգիա Հարդ Միացյալ Թագավորություն Գրեգ Ռուսեդսկի 6–7(3–7), 6–3, 1–6, 4–6,
Հաղթանակ 13. 1999 փետրվարի 15 St. Petersburg Open
Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Գորգ (i) Գերմանիա Դավիդ Պրինոսիլ 6–3, 6–4
Հաղթանակ 14. 2000 փետրվարի 14 Marseille Open
Մարսել, Ֆրանսիա
Հարդ (i) Շվեյցարիա Ռոջեր Ֆեդերեր 2–6, 6–3, 7–6(7–5)
Հաղթանակ 15. 2000 հոկտեմբերի 22 Լոնդոն, Մեծ Բրիտանիա Հարդ (i) Ռուսաստան Եվգենի Կաֆելնիկով 6–4, 6–4

Զուգախաղ 12 (9–3)[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունք No. Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Խաղընկեր Մրցակիցներ Հաշիվ
Հաղթանակ 1. 1991 սեպտեմբերի 16 ATP Geneva
Ժնև, Շվեյցարիա
Գրունտ Իսպանիա Սերխի Բրուգերա Շվեդիա Պեր Հենրիկսոն
Շվեդիա Օլա Յոնսոն
3–6, 6–3, 6–3
Հաղթանակ 2. 1992 հունվարի 6 ATP Adelaide
Ադելաիդա, Ավստրալիա
Հարդ Խորվաթիա Գորան Իվանիշևիչ Ավստրալիա Մարկ Կրատցման
Ավստրալիա Ջեյսոն Ստոլտենբերգ
7–6, 7–6
Հաղթանակ 3. 1992 մայիսի 18 Rome Masters
Հռոմ, Իտալիա
Գրունտ Շվեյցարիա Յակոբ Հլասեկ Հարավաֆրիկյան Հանրապետություն Ուեյն Ֆերեյրա
Ավստրալիա Մարկ Կրատցման
6–4, 3–6, 6–1
Հաղթանակ 4. 1992 հունիսի 8 Ֆրանսիայի բաց առաջնություն,
Փարիզ, Ֆրանսիա
Գրունտ Շվեյցարիա Յակոբ Հլասեկ Հարավաֆրիկյան Հանրապետություն Դևիդ Այամս
Ռուսաստան Անդրեյ Օլխովսկի
7–6, 6–7, 7–5
Պարտություն 1. 1992 հունիսի 13 Շտուտգարտ, Գերմանիա Գրունտ Իսպանիա Խավիեր Սանչես Ամերիկայի Միացյալ Նահանգներ Գլեն Լաենդեկեր
Հարավաֆրիկյան Հանրապետություն Բայրոն Թալբոտ
6–4, 3–6, 4–6
Հաղթանակ 5. 1992 հոկտեմբերի 26 Grand Prix de Tennis de Lyon
Լիոն, Ֆրանսիա
Գորգ Շվեյցարիա Յակոբ Հլասեկ Միացյալ Թագավորություն Նեյլ Բրոդ
Հարավաֆրիկյան Հանրապետություն Ստեֆան Կրյուգեր
6–1, 6–3
Հաղթանակ 6. 1993 հուլիսի 12 Allianz Suisse Open Gstaad
Գշտաադ, Շվեյցարիա
Գրունտ Ֆրանսիա Սեդրիկ Պիոլին Նիդերլանդներ Հենդրիկ Յանի Դևիդս
Հարավաֆրիկյան Հանրապետություն Պիտ Նորվալ
6–3, 3–6, 7–6
Պարտություն 2. 1995 հուլիսի 10 Allianz Suisse Open Gstaad
Գշտաադ, Շվեյցարիա
Գրունտ Ֆրանսիա Առնո Բյոչ Արգենտինա Լուիս Լոբո
Իսպանիա Խավիեր Սանչես
7–6, 6–7, 6–7
Հաղթանակ 7. 1996 մայիսի 20 World Team Cup,
Գերմանիա
Գրունտ Շվեյցարիա Յակոբ Հլասեկ Չեխիա Պետր Կորդա
Չեխիա Դանիել Վացեկ
6–3, 6–4
Հաղթանակ 8. 1997 հոկտեմբերի 6 Davidoff Swiss Indoors
Բազել, Շվեյցարիա
Գորգ Միացյալ Թագավորություն Թիմ Հենմեն Գերմանիա Կարստեն Բրաշ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջիմ Գրաբ
7–6, 6–7, 7–6
Հաղթանակ 9. 1999 սեպտեմբերի 20 ATP Tashkent
Տաշքենդ, Ուզբեկստան
Հարդ Ուզբեկստան Օլեգ Օգորոդով Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մարկ Կեյլ
Շվեյցարիա Լորենցո Մանտա
7–6, 7–6
Պարտություն 3. 2004 հուլիսի 5 Allianz Suisse Open Gstaad
Գշտաադ, Շվեյցարիա
Գրունտ Շվեյցարիա Ստանիսլաս Վավրինկա Հնդկաստան Լեանդեր Պաես
Չեխիա Դավիդ Ռիկլ
4–6, 2–6

Թիմային մրցաշարերի եզրափակիչներ (1)[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Մրցաշար Թիմ Մրցակից Հաշիվ
1. 1992 Դևիսի գավաթ Շվեյցարիա
Յ. Հլասեկ, Մ. Ռոսսե
Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Ա. Աղասի, Ջ. Կուրիե,Ջ. Մաքինրոյ, Փ. Սամփրաս
1-3

Մենախաղի մրցաշարերի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշար 1988 1989 1990 1991 1992 1993 1994 1995 1996 1997 1998 1999 2000 2001 2002 2003 2004 2005 ՀՄ
Մեծ Սաղավարտ
Ավստրալիայի բաց առաջնություն ՉՄ ՉՄ 1 շրջան 1 շրջան 4 շրջան ՉՄ 3 շրջան 1 շրջան ՉՄ 2 շրջան 2 շրջան 1/4 2 շրջան 2 շրջան ՉՄ 1 շրջան ՉՄ ՉՄ 0 / 11
Ֆրանսիայի բաց առաջնություն ՉՄ ՉՄ 2 շրջան 1 շրջան 1 շրջան 2 շրջան 1 շրջան 2 շրջան 1/2 4 շրջան 1 շրջան 1 շրջան 2 շրջան 1 շրջան ՉՄ 1 շրջան ՉՄ ՉՄ 0 / 13
Ուիմբլդոն ՉՄ ՉՄ 3 շրջան 1 շրջան 3 շրջան 1 շրջան 2 շրջան 1 շրջան 3 շրջան 2 շրջան 2 շրջան 2 շրջան 4 շրջան 1 շրջան 2 շրջան 1 շրջան ՉՄ ՉՄ 0 / 14
ԱՄՆ բաց առաջնություն ՉՄ ՉՄ 1 շրջան 1 շրջան 1 շրջան 1 շրջան 3 շրջան 4 շրջան 1 շրջան 1 շրջան 1 շրջան 1 շրջան 2 շրջան 1 շրջան 1 շրջան ՉՄ ՉՄ ՉՄ 0 / 13
Մեծ Սաղավարտի ՀՄ 0 / 0 0 / 0 0 / 4 0 / 4 0 / 4 0 / 3 0 / 4 0 / 4 0 / 3 0 / 4 0 / 4 0 / 4 0 / 4 0 / 4 0 / 2 0 / 3 0 / 0 0 / 0 0 / 51
Մասթերս շարք
Indian Wells Masters
Ինդիան Ուելս
Ոչ Մասթերս ՉՄ 2 շրջան 1 շրջան 1/4 3 շրջան ՉՄ 1 շրջան 3 շրջան 1 շրջան ՉՄ ՉՄ 1 շրջան ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 0 / 7
Miami Masters
Մայամի
Ոչ Մասթերս 1 շրջան 1/4 3 շրջան 4 շրջան 3 շրջան ՉՄ 4 շրջան 2 շրջան 3 շրջան 2 շրջան 1 շրջան 1 շրջան 1 շրջան ՉՄ ՉՄ ՉՄ 0 / 12
Monte Carlo Masters
Մոնտե Կարլո
Ոչ Մասթերս 1/4 1 շրջան 3 շրջան 3 շրջան 1 շրջան 3 շրջան 1 շրջան 2 շրջան 1 շրջան 1 շրջան 1 շրջան 1 շրջան ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 0 / 12
Rome Masters
Հռոմ
Ոչ Մասթերս ՉՄ 1 շրջան 3 շրջան 3 շրջան 1 շրջան 1 շրջան 3 շրջան 3 շրջան ՉՄ 1 շրջան 1 շրջան ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 0 / 9
Hamburg Masters
Համբուրգ
Ոչ Մասթերս ՉՄ 1 շրջան ՉՄ 2 շրջան 1 շրջան 1/4 3 շրջան 1 շրջան 1 շրջան 2 շրջան 3 շրջան 1 շրջան ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 0 / 10
Canada Masters
Տորոնտո
Ոչ Մասթերս ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 3 շրջան 2 շրջան 2 շրջան ՉՄ ՉՄ ՉՄ 1 շրջան ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 0 / 4
Cincinnati Masters
Ցինցինատի
Ոչ Մասթերս ՉՄ ՉՄ 1 շրջան ՉՄ ՉՄ ՉՄ 1 շրջան ՉՄ ՉՄ ՉՄ 1 շրջան ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 0 / 3
Eurocard Open
Շտուտգարտ (Ստոկհոլմ)
Ոչ Մասթերս 3 շրջան 1 շրջան ՉՄ 1/2 3 շրջան 3 շրջան 2 շրջան 1 շրջան 1 շրջան 1 շրջան 2 շրջան ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 0 / 10
Paris Masters
Փարիզ
Ոչ Մասթերս 3 շրջան 1 շրջան 1 շրջան 3 շրջան Ե 3 շրջան 1/4 1 շրջան 3 շրջան 3 շրջան 3 շրջան ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 0 / 11
Մասթերս շարքի ՀՄ ՉԱ 0 / 4 0 / 7 0 / 6 0 / 7 0 / 8 0 / 6 0 / 9 0 / 7 0 / 6 0 / 6 0 / 8 0 / 4 0 / 1 0 / 0 0 / 0 0 / 0 0 / 78
Վարկանիշ տարվա վերջին 474 45 22 60 35 16 14 15 22 31 31 46 28 119 101 122 214 1306

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]