Նիկոլաս Կիֆեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox tenis.png
Նիկոլաս Կիֆեր
Nicolas Kiefer
Nicolas Kiefer 2005.jpg
Սեռարական
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա
Բնակվելու վայրLehrte?
Ծննդյան ամսաթիվհուլիսի 5, 1977(1977-07-05)[1] (42 տարեկան)
ԾննդավայրHolzminden, Holzminden, Ստորին Սաքսոնիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[2]
Հասակ183 սմ
Քաշ80 կգ
Կարիերայի սկիզբ1995 թվական
Կարիերայի ավարտ2010 թվականի դեկտեմբերի 30
Աշխատող ձեռքաջ
Հարված ձախիցերկձեռքանի
Պարգևավճար, USD7 480 465
Մենախաղ
Խաղեր Հ/Պ366–274[2]
Տիտղոսներ6
Ամենաբարձր վարկանիշ4 (2000 հունվարի 10)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիա1/2 եզրափակիչ (2006)
Ֆրանսիա4-րդ շրջան (2005)
Ուիմբլդոն1/4 եզրափակիչ (1997)
ԱՄՆ1/4 եզրափակիչ (2000)
Օլիմպիական խաղեր Արծաթ 2004 Աթենք (զուգախաղ)
Զուգախաղ
Խաղեր Հ/Պ92–123[2]
Տիտղոսներ3
Ամենաբարձր վարկանիշ56 (2003 փետրվարի 17)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիա2-րդ շրջան (2004)
Ֆրանսիա1-ին շրջան (2001, 2003-04)
Ուիմբլդոն2-րդ շրջան (2003)
ԱՄՆ1-ին շրջան (2002)
nicolas-kiefer.de
Ավարտել է կարիերան

Նիկոլաս Կիֆեր (գերմ.՝ Nicolas Kiefer, ծնվել է 1977 թվականի հուլիսի 5, Հոլցմինդեն, Ներքին Սաքսոնիա, Գերմանիա), գերմանացի նախկին պրոֆեսիոնալ թենիսիստ։ Նա դուրս է եկել 2006 թվականի Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ և Ռայներ Շուտլերի հետ միասին արծաթե մեդալ է շահել 2004 թվականի Աթենքի Օլիմպիական խաղերի զուգախաղի մրցաշարում։ Կարիերայի ընթացքում նրա լավագույն արդյունքը եղել է թիվ 4 ռակետ, որին նա հասել է 2000 թվականի հունվարին։

Ընդհանուր տեղեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլաս Կիֆերը ծնվել է 1977 թվականի հուլիսի 5-ին գերմանացու և ֆրանսուհու ընտանիքում։ Դպրոցն ավարտել է 1997 թվականին, նախքան պրոֆեսիոնալ թենիս անցնելը։ 2010 թվականին Նիկոլասի ընկերուհի Աննա ծննդաբերել է դուստր՝ Մաբել Էմիլիեն[3]։

Կիֆերը գլխավորում է Aktion Kindertraum («Երեխաների երազանքների իրականացում») բարեգործական կազմակերպությունը։ Հիմնադրամի նպատակն է հանդիսանում ծանր հիվանդ երեխաների երազանքների իրականացումը[4]։ Մարզական մականունն է «Կիվի»[5]։

Մարզական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1995-2005 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիֆերը համարվել է ականավոր պատանի թենիսիստ։ Նա հաղթանակ է տարել Ավստրալիայի և ԱՄՆ բաց առաջնությունների պատանեկական մրցաշարերում, եղել է Ուիմբլդոնի մրցաշարի և Ֆրանսիայի բաց առաջնության պատանեկական մրցաշարերի եզրափակիչի մասնակից, եղել է պատանիների աշխարհի թիվ 2 ռակետ, 1995 թվականին, 18 տարեկան հասակում։

2000 թվականի հունվարի 10-ին երկրորդ անգամ հասել է Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ, որից հետո զբաղեցրել է Համաշխարհային դասակարգման աղյուսակի 4-րդ հորիզոնականը՝ բարձրագույն ցուցանիշը կարիերայի ընթացքում։

2006-2007 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիֆերը հայտնի է դարձել 2006 թվականի հունվարի 25-ին, Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ հանդիպման ժամանակ։ Սեբաստիան Գրոժանի հետ հինգ սեթանոց մարաթոնյան հանդիպման որոշիչ սեթի ժամանակ Կիֆերը ռակետը նետել է ցանցի կենտրոն։ Գրոժանը կորցրել է կենտրոնացումը և գնդակով հարվածել ցանցին։ Գրոժանը բողոքարկել է, որ ռակետը շաղել է իր ուշադրությունը։ Մրցավար Կառլոս Բեռնարդեսն ասել է, որ ինքը չի հավատում, որ գործողությունը եղել է մտածված և նշել, որ Գրոժանն արդեն հարվածել էր գնդակին, մինչ ռակետի նետելը և այն չէր կարոց ազդեցություն ունենալ։ Վերջ ի վերջո, Գրոժանը պերտվել է հինգերորդ սեթում և Կիֆերը դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ նրան պարտության է մատնել 2004 թվականի մրցաշարի հաղթող Ռոջեր Ֆեդերերը։

Կիֆերը 2006 թվականի Ֆրանսիայի բաց առաջնության ընթացքում վնասել է դաստակը և մրցաշարերին վերադարձել է 2007 թվականի հուլիսի 5-ին, ATP վարկանիշային աղյուսակում իջնելով 404-րդ հորիզոնական։ Նա հայտարարել է, որ ինքը «հոգնել է սպասելուց և կրկին սկսել է ճանապարհորդել և տեսնել իր անունը ցուցատախտակի վրա»։ Կիֆերը վերադարձել է 2007 թվականի Gerry Weber Open մրցաշարի նախօրյակին, առաջին շրջանում պարտվելով ապագա հաղթող Տոմաշ Բերդիխին։ Ուիմբլդոնի մրցաշարում նա հասել է երրորդ շրջան՝ 30-րդ դասակարգված Ֆիլիպո Վոլանդրիի և Ֆաբրիս Սանտորոյի նկատմամբ հաղթանակներից հետո, սակայն այնտեղ չորս սեթում, որից երեքը թայ-բրեյքներում, պարտվել է Նովակ Ջոկովիչին։ Նյուպորտի մրցաշարում նա պարտվել է առաջին շրջանում։ Վնասվածքից վերադառնալուց հետո իր չորրորդ մրցաշարում՝ Լոս Անջելեսում, նա հասել է մինչև կիսաեզրափակիչ, որտեղ պարտվել է Ռադեկ Շտեպանեկին։ Բացի այդ, նա հաջող ելույթ է ունեցել 2007 թվականի Մադրիդի «Մասթերս» մրցաշարում, որտեղ նա քառորդ եզրափակիչում հաղթել է 5-րդ դասակարգված Ֆերնանդո Գոնսալեսին և կիսաեզրափակիչում պարտվել է 1-ին դասակարգված Ռոջեր Ֆեդերերին՝ 6-4, 6-4։

2008 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի մրցաշրջանը նա անհաջող է սկսել, Ավստրալիայի բաց առաջնության առաջին շրջանում պարտվելով աշխարհի նախկին թիվ 1 ռակետ Խուան Կառլոս Ֆեռերոյին, Ինդիան Ուելսի «Մասթերս»-ում՝ Դուդի Սելային, Մայամիի «Մասթերս»-ի երրորդ շրջանում՝ աշխարհի թիվ 2 ռակետ Ռաֆայել Նադալին, Մոնտե Կարլոյի «Մասթերս»-ի երկրորդ շրջանում՝ Ֆիլիպ Կալշրայբերին, Հռոմի «Մասթերս»-ի առաջին շրջանում՝ Խուան Կառլոս Ֆեռերոյին։ Նրա առաջին նշանակալից արդյունքը եղել է Համբուրգի «Մասթերս» մրցաշարի քառորդ եզրափակիչը՝ աշխարհի թիվ 10 ռակետ Ստանիսլաս Վավրինկայի և թիվ 4 ռակետ Նիկոլայ Դավիդենկոյի նկատմամբ հաղթանակներից և երեք սեթում Անդրեաս Սեպիին պարտվելուց հետո։ Ուիմբլդոնի մրցաշարի երրորդ շրջանում նա պարտվել է Ռաֆայել Նադալին։ 2008 թվականի մրցաշարջանի ընթացքում նա Տորոնտոյի «Canada Masters» մրցաշարում, 31 տարեկան հասակում և վարկանիշային 37-րդ հորիզոնականում գտնվելով, հասել է կարիերայում իր առաջին եզրափակիչին «Մասթերս» մրցաշարերում, նախկին 73 փորձերի ընթացքում հասնելով միայն կիսաեզրափակիչ 1999 և 2004 թվականների «Canada Masters»-ում (պարտվել է Թոմաս Յոուհանսոնին և Էնդի Ռոդիկին) և 2007 թվականի Մադրիդի «Մասթերս»-ում (պարտվել է Ռոջեր Ֆեդերերին)։ Եզրափակիչի ճանապարհին նա հաղթել է Մարդի Ֆիշին՝ 7-5 7-6 (4), 15-րդ դասակարգված Միխայիլ Յուժնիին՝ 7-6 (4) 7-5, 4-րդ դասակարգված Նիկոլայ Դավիդենկոյին՝ 4-6 6-4 6-4, 7-րդ դասակարգված Ջեյմս Բլեյքին՝ 6-1 6-2, և Ժիլ Սիմոնին՝ 6-7 (4) 6-3 7-6 (5)։ Եզրափակիչում նա պարտություն է կրել Ռաֆայել Նադալից՝ 6-3, 6-2։ Իր այդ հաջողության արդյունքում նա կրկին վերադարձել է Թոփ 20, զբաղեցնելով 19-րդ հորիզոնականը։

2009-2010 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին նա Գերմանիան էր ներկայացնում Հոպմանի գավաթում՝ 19-ամյա Սաբինա Լիսիցկիի հետ միասին։ Առաջին խաղում նա պարտվել է Ավստրալիան ներկայացնող Լեյթոն Հյուիթին՝ 6-7 (6) 6-3 6-2, ով վեց ամիս բացակայում էր մրցաշարերից վնասվածքի պատճառով։ մենախաղի երկրորդ խաղում Կիֆերը կրկին պարտություն է կրել, այս անգամ ԱՄՆ-ն ներկայացնող Ջեյմս Բլեյքին՝ 7-6 (4) 6-7 (8) 6-4։ Այնուամենայնիվ, Կիֆերը Լիսիցկիի հետ միասին հաղթել են Ավստրալիայի և ԱՄՆ-ի հավաքականների դեմ զուգախաղերում։ Մենախաղի երրորդ հանդիպման ընթացքում Կիֆերը Սլովակիան ներկայացնող Դոմինիկ Հրբաթիի դեմ խաղի առաջին սեթում վնասել է ոտնաթաթը՝ 3-1 հաշվով խաղը շահելու պայմաններում։ Այդ վնասվածքը թույլ չի տվել նրան մասնակցել 2009 թվականի Ավստրալիայի բաց առաջնությանը։ Նա կրկին կորտ է վերադարձել Դևիսի գավաթի Ավստրիայի դեմ հանդիպման ժամանակ, որի ընթացքում նա Ֆիլիպ Կոլշրայբերի հետ զույգով չորս սեթում հաղթանակ են տարել Յուլիան Նոուլի և Ալեքսանդր Պեյաի նկատմամբ՝ 6-3 7-6 (6) 3-6 6-4։ Կիֆերթ խաղացել է նաև մենախաղում, չորրորդ հանդիպման ժամանակ մրցակցելով Յուրգեն Մելցերի հետ, որում Կիֆերը հաղթանակ է տարել երեք սեթում՝ 7-6 6-4 6-4 և Գերմանիային հաղթանակ է պարգևել Ավստրիայի դեմ մրցախաղում։ Այնուհետև Կիֆերը մասնակցել է Ինդիան Ուելսի BNP Paribas Open մրցաշարին, որտեղ նա երկրորդ շրջանում հաղթել է Բոբի Ռեյնոլդսին՝ 6-4 6-2, սակայն երրորդ շրջանում պարտվել է Էնդի Ռոդիկին՝ 6-4 7-6 (4)։

Նիկոլաս Կիֆերը 2009 թվականի Ֆրանսիայի բաց առաջնությունում

2009 թվականի Մայամիի «Sony Ericsson Open» մրցաշարում Կիֆերը երկրորդ շրջանում 5-7, 7-6(5), 6-2 հաշվով հաղթել է Ֆաբրիս Սանտորոյին։ Երրորդ շրջանում նա պարտվել է աշխարհի 2-րդ ռակետ Ռոջեր Ֆեդերերին՝ 6-4, 6-1։ Մոնտե Կարլոյի «Rolex Masters» մրցաշարում Կիֆերը առաջին շրջանում պարտվել է որակավորված Անդրեաս Բեկին՝ 1-6, 7-6(1), 6-4։ Հռոմի «Internazionali BNL d'Italia» մրցաշարում Կիֆերը կրկին պարտվել է առաջին շրջանում, Խուան Մոնակոյին՝ 6-2, 6-3։ «BMW Open» մրցաշարում նա պարտվում էր Էռնեստս Գուլբիսին՝ 2-6 0-2, սակայն արդյունքում հաղթանակի է հասել 2-6, 6-3, 6-2 հաշվով։ խաղից հետո Կիֆերն ասել է. «Գրունտը և ես՝ մենք երբեք չենք լինի լավագույն ընկերներ»։ Կիֆերը տառապում էր մեջքի ցավերից, ինչը, վերջ ի վերջո, նրան սպիպել է հաջորդ շրջանում զիջել Ժերեմի Շարդիին՝ 6-4, 7-6(9)։ Մադրիդի «Mutua Madrilena Madrid Open» մրցաշարում նա պարտվել է Թոմի Ռոբրեդոյին՝ 3-6, 6-2, 6-2։ Այնուհետև Կիֆերը խաղացել է «ARAG World Team Cup» աշխարհի թիմային առաջնությունում, որում նա Միխայիլ Զվերևի հետ միասին խաղում էր զուգախաղում։ Նրանք հաղթել են իրենց բոլոր հանդիպումներում և Գերմանիայի հավաքականը հասել է եզրափակիչ, սակայն պարտվել են Սերբիայի հավաքականին, քանի որ գերմանացիները պարտվել են մենախաղի երկու հանդիպումներում։ Չնայած պարտությանը, Կիֆերը և Զվերևը հաղթել են իրենց զուգախաղի մրցախաղում, առավելության հասնելով Վիկտոր Տրոիցկիի և զուգախաղի աշխարհի թիվ մեկ ռակետ Նենադ Զիմոնիչի նկատմամբ՝ 7-5, 4-6, 10-7։ Այնուհետև նա մասնակցել է Ֆրանսիայի բաց առաջնությանը, որտեղ նա չորս սեթում հաղթել է որակավորված Իլյա Բոզոլյացին՝ 7-6(4), 3-6, 7-5, 6-4։ Այնուամենայնիվ, Կիֆերը երկրորդ շրջանում հինգ սեթում պարտվել է աշխարհի 14-րդ ռակետ Դավիդ Ֆերերին՝ 6-3, 5-7, 6-4, 3-6, 6-2։ Չնայած այդ պարտությանը, Կիֆերը նշել է, որ նա հպարտ է, որ գրունտային ծածկույթի վրա աշխարհի լավագույն թենիսիտներից մեկի դեմ խաղացել է մինչև հինգերորդ սեթը, քանի որ գրունտը հանդիսանում է Կիֆերի առավել քիչ սիրելի ծածկույթը։ Խոտածածկի շրջանը Կիֆերը սկսել է իր սիրելի մրցաշարում՝ «Gerry Weber Open»-ում, մասնակցությամբ։ Առաջին շրջանում նա հաղթել է Վիկտոր Տրոիցկիին՝ 6-2, 6-1, սակայն երկրորդ շրջանում պարտվել է Յուրգեն Մելցերին՝ 1-6 հաշվով պարտվելիս որովայնի շրջանում մկանային լարվածության պատճառով պայքարը դադարեցնելուց հետո, ինչը նրան ստիպել է նաև հրպաժարվել զուգախաղի մրցաշարից, որտեղ նա Միխայիլ Զվերևի հետ միասին հասել էին կիսաեզրափակիչ։ Կիֆերը մասնակցություն է ունեցել Ուիմբլդոնի մրցաշարին, չնայած ամբողջովին չէր վերականգնվել վնասվածքից։ Դա իր արտացոլումն է ստացել Ֆաբրիս Սանտորոյի հետ մրցախաղում, որտեղ Կիֆերը պարտվել է երեք սեթում՝ 6-4, 6-2, 6-2։ Այնոկհետևլ Կիֆերը Գերմանիայի հավաքականի կազմում խաղացել է Դևիսի գավաթի Իսպանիայի դեմ քառորդ եզրափակիչ խաղում։ Նա Միխայիլ Զվերևի հետ մասնակցել է իսպանացիներ Ֆերնանդո Վերդասկո-Ֆելիսիանո Լոպես զույգի դեմ զուգախաղում։ Կիֆերը և Զվերևը պարտություն են կրել՝ 6-3, 7-6(1), 6-7(6), 6-3։ ԱՄՆ բաց առաջնության առաջին շրջանում նա հաղթել է Միխայիլ Լլոդրային՝ 6-3, 6-4, 6-4, սակայն երկրորդ շրջանում պարտվել է 3-րդ դասակարգված Ռաֆայել Նադալին՝ 0-6, 6-3, 3-6, 4 -6։

2010 թվականի մրցաշրջանում նա մասնակցել է ընդամենը հինգ մրցաշարի, որից չորսում պարտվել է առաջին իսկ շրջանում, իսկ մեկում՝ երկրորդ շրջանում։ Այնուհետև նա դադարեցրել է մասնակցությունը պրոֆեսիոնալ մրցաշարերում և հայտարարել պրոֆեսիոնալ կարիերայի ավարտի մասին։

Գլխավոր եզրափակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլիմպիական խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Զուգախաղ 1 (1 արծաթե մեդալ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունք Թվական Մրցաշար Ծածկույթ Խաղընկեր Մրցակիցներ Հաշիվ
Արծաթ 2004 Աթենքի օլիմպիադա Հարդ Գերմանիա Ռայներ Շուտլեր Չիլի Ֆերնանդո Գոնսալես
Չիլի Նիկոլա Մասու
2–6, 6–4, 6–3, 6–7(7–9), 4–6

Մասթերս շարքի մրցաշարերի եզրափակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենախաղ 1 (0 տիտղոս, 1 պարտություն)[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունք Թվական Մրցաշար Ծածկույթ Մրցակից Հաշիվ
Պարտություն 2008 Canada Masters
Տորոնտո
Հարդ Իսպանիա Ռաֆայել Նադալ 3–6, 2–6

ATP մրցաշարերի եզրափակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենախաղ (19)[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղթանակներ (6)[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմություն
Մեծ Սաղավարտ (0)
Մասթերս գավաթ (0)
ATP Մասթերս (0)
ATP International Series Gold (1)
ATP մրցաշարեր (5)
Արդյունք No. Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Մրցակից Հաշիվ
Հաղթանակ 1. 1997 սեպտեմբերի 22 Adidas Open de Toulouse Midi-Pyrénées
Թուլուզ, Ֆրանսիա
Հարդ (i) Ավստրալիա Մարկ Ֆիլիպուսիս 7–5, 5–7, 6–4
Հաղթանակ 2. 1999 ապրիլի 12 Japan Open Tennis Championships
Տոկիո, Ճապոնիա
Հարդ Հարավաֆրիկյան Հանրապետություն Ուեյն Ֆերեյրա 7–6(7–5), 7–5
Հաղթանակ 3. 1999 հունիսի 7 Gerry Weber Open
Հալլե, Գերմանիա
Խոտածածկ Շվեդիա Նիկլաս Կուլտի 6–3, 6–2
Հաղթանակ 4. 1999 սեպտեմբերի 13 ATP Tashkent
Տաշքենդ, Ուզբեկստան
Հարդ Շվեյցարիա Ջորջ Բասթլ 6–4, 6–2
Հաղթանակ 5. 2000 փետրվարի 7 Barclays Dubai Tennis Championships
Դուբայ, ԱՄԷ
Հարդ Իսպանիա Խուան Կառլոս Ֆեռերո 7–5, 4–6, 6–3
Հաղթանակ 6. 2000 հոկտեմբերի 2 Hong Kong Open
Հոնգկոնգ, Չինաստան
Հարդ Ավստրալիա Մարկ Ֆիլիպուսիս 7–6(7–4), 2–6, 6–2

Պարտություններ (13)[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմություն
Մեծ Սաղավարտ (0)
Մասթերս գավաթ (0)
ATP Մասթերս (1)
ATP International Series Gold (3)
ATP մրցաշարեր (9)
Արդյունք No. Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Մրցակից Հաշիվ
Պարտություն 1. 1997 հոկտեմբերի 13
Սինգապուր, Սինգապուր
Գորգ Շվեդիա Մագնուս Գուստաֆսոն 6–4, 3–6, 3–6
Պարտություն 2. 1999 փետրվարի 15 Dubai Tennis Championships
Դուբայ, ԱՄԷ
Հարդ Ֆրանսիա Ժերոմ Գոլմարդ 4–6, 2–6
Պարտություն 3. 1999 հոկտեմբերի 19 BA-CA TennisTrophy
Վիեննա, Ավստրիա
Գորգ Մեծ Բրիտանիա Գրեգ Ռուսեդսկի 7–6(7–5), 6–2, 3–6, 5–7, 4–6
Պարտություն 4. 2001 հոկտեմբերի 8 Kremlin Cup
Մոսկվա, Ռուսաստան(1)
Գորգ (i) Ռուսաստան Եվգենի Կաֆելնիկով 4–6, 5–7
Պարտություն 5. 2002 հունիսի 17 Gerry Weber Open
Հալլե, Գերմանիա(1)
Խոտածածկ Ռուսաստան Եվգենի Կաֆելնիկով 6–2, 4–6, 4–6
Պարտություն 6. 2003 հունիսի 16 Gerry Weber Open
Հալլե, Գերմանիա(2)
Խոտածածկ Շվեյցարիա Ռոջեր Ֆեդերեր 1–6, 3–6
Պարտություն 7. 2004 փետրվարի 16 Regions Morgan Keegan Championships and the Cellular South Cup
Մեմֆիս, ԱՄՆ
Հարդ Շվեդիա Խոակիմ Յոհանսոն 6–7(5–7), 3–6
Պարտություն 8. 2004 մարտի 1 Tennis Channel Open
Սքոթսդեյլ, ԱՄՆ
Հարդ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Վինս Սպադեա 5–7, 7–6(7–5), 3–6
Պարտություն 9. 2004 հուլիսի 19 RCA Championships
Ինդիանապոլիս, ԱՄՆ
Հարդ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Էնդի Ռոդիկ 2–6, 3–6
Պարտություն 10. 2004 հուլիսի 12 Mercedes-Benz Cup
Լոս Անջելես, ԱՄՆ
Հարդ Գերմանիա Տոմի Հաաս 6–7(6–8), 4–6
Պարտություն 11. 2005 հոկտեմբերի 10 Kremlin Cup
Մոսկվա, Ռուսաստան(2)
Գորգ (i) Ռուսաստան Իգոր Անդրեև 7–5, 6–7(3–7), 2–6
Պարտություն 12. 2005 հոկտեմբերի 24 St. Petersburg Open
Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Գորգ (i) Շվեդիա Թոմաս Յոհանսոն 4–6, 2–6
Պարտություն 13. 2008 հուլիսի 27 Canada Masters
Տորոնտո, Կանադա
Հարդ Իսպանիա Ռաֆայել Նադալ 3–6, 2–6

Զուգախաղ (4)[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղթանակ (4)[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմություն
Մեծ Սաղավարտ (0)
Օլիմպիական խաղեր (0)
Մասթերս գավաթ (0)
ATP Մասթերս (0)
ATP International Series Gold (1)
ATP մրցաշարեր (2)
Ֆյուչերս (1)
No. Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Խաղընկեր Մրցակիցներ Հաշիվ
1. 1998 հոկտեմբերի 19 Օստրավա, Չեխիա Գորգ Գերմանիա Դավիդ Պրինոսիլ Հարավաֆրիկյան Հանրապետություն Դավիդ Ադամս
Չեխիա Պավել Վիզներ
6–4, 6–3
2. 2002 հուլիսի 22 Countrywide Classic
Լոս Անջելես, ԱՄՆ
Հարդ Ֆրանսիա Սեբաստիեն Գրոժան Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջասթին Հիմելստոբ
Ֆրանսիա Միքաել Լլոդրա
6–4, 6–4
3. 2003 սեպտեմբերի 29 AIG Japan Open Tennis Championships
Տոկիո, Ճապոնիա
Հարդ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջասթին Հիմելստոբ Բահամներ Մարկ Մերկլեյն
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սքոթ Համֆրիս
6–7(6–8), 6–3, 7–6(7–4)
4. 2010 հոկտեմբերի 11 ITF Futures tennis tournaments
Համբախ, Գերմանիա
Հարդ Գերմանիա Ստեֆան Սեյֆերտ Չեխիա Ռոման Ժեբավի
Չեխիա Դանիել Լուստիգ
3–6, 6–2, [10–7]

Մենախաղի մրցաշարերի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Singles[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշար 1996 1997 1998 1999 2000 2001 2002 2003 2004 2005 2006 2007 2008 2009 2010 ՀՄ Հ–Պ
Մեծ Սաղավարտ
Ավստրալիայի բաց առաջնություն 1 շրջան ՉՄ 1/4 3 շրջան 1/4 2 շրջան 1 շրջան ՉՄ 1 շրջան 1 շրջան 1/2 ՉՄ 1 շրջան ՉՄ ՉՄ 0 / 10 16–10
Ֆրանսիայի բաց աառջնություն ՉՄ 1 շրջան 2 շրջան 1 շրջան 1 շրջան 1 շրջան 1 շրջան 2 շրջան 2 շրջան 4 շրջան 3 շրջան ՉՄ ՉՄ 2 շրջան ՉՄ 0 / 11 9–10
Ուիմբլդոն ՉՄ 1/4 3 շրջան 2 շրջան 1 շրջան 4 շրջան 3 շրջան 1 շրջան 1 շրջան 3 շրջան ՉՄ 3 շրջան 3 շրջան 1 շրջան 1 շրջան 0 / 13 18–13
ԱՄՆ բաց առաջնություն ՉՄ ՉՄ 3 շրջան 3 շրջան 1/4 1 շրջան 1 շրջան 2 շրջան 4 շրջան 4 շրջան ՉՄ 2 շրջան 1 շրջան 2 շրջան ՉՄ 0 / 11 17–11
Տարվա ամփոփիչ մրցաշար
Մասթերս գավաթ ՉՄ ՉՄ ՉՄ 1/2 ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 0 / 1 2–2
ATP Մասթերս
Indian Wells Masters
Ինդիան Ուելս
ՉՄ ՉՄ 3 շրջան 3 շրջան 1 շրջան 3 շրջան 2 շրջան 2 շրջան 1 շրջան 1/4 2 շրջան ՉՄ 1 շրջան 3 շրջան ՉՄ 0 / 11 12–11
Miami Masters
Մայամի
ՉՄ 2 շրջան 3 շրջան 1/4 2 շրջան 2 շրջան 1 շրջան 1 շրջան 1/4 2 շրջան 4 շրջան ՉՄ 3 շրջան 3 շրջան ՉՄ 0 / 12 16–12
Monte Carlo Masters
Մոնտե Կարլո
ՉՄ ՉՄ 2 շրջան ՉՄ ՉՄ 1 շրջան 1 շրջան ՉՄ 2 շրջան 2 շրջան 3 շրջան ՉՄ 2 շրջան 1 շրջան ՉՄ 0 / 8 6–8
Rome Masters
Հռոմ
ՉՄ ՉՄ ՉՄ 3 շրջան ՉՄ 3 շրջան 1 շրջան ՉՄ 1 շրջան 2 շրջան 2 շրջան ՉՄ 1 շրջան 1 շրջան A 0 / 8 6–8
Madrid Open
Մադրիդ
ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 1 շրջան ՉՄ 1/2 1 շրջան 1 շրջան ՉՄ 0 / 4 4–4
Canada Masters
Տորոնտո
ՉՄ ՉՄ 3 շրջան 1/2 2 շրջան 2 շրջան 1 շրջան ՉՄ 1/2 3 շրջան ՉՄ 2 շրջան Ե 1 շրջան ՉՄ 0 / 10 20–10
Cincinnati Masters
Ցինցինատի
ՉՄ ՉՄ 1 շրջան 3 շրջան 1 շրջան 3 շրջան 2 շրջան ՉՄ 2 շրջան 2 շրջան ՉՄ 2 շրջան ՉՄ 1 շրջան ՉՄ 0 / 9 8–9
Shanghai Masters
Շանհայ
Ոչ ATP Մասթերս ՉՄ ՉՄ 0 / 0 0–0
Paris Masters
Փարիզ
ՉՄ ՉՄ 2 շրջան ՉՄ ՉՄ 1 շրջան ՉՄ ՉՄ ՉՄ 1 շրջան ՉՄ 1 շրջան 2 շրջան ՉՄ ՉՄ 0 / 5 2–5
Hamburg Masters
Համբուրգ
1 շրջան 2 շրջան 1 շրջան ՉՄ ՉՄ 3 շրջան 1 շրջան 1 շրջան 1 շրջան 2 շրջան 2 շրջան ՉՄ 1/4 NM1 0 / 10 8–10
Օլիմպիական խաղեր
Օլիմպիական խաղեր ՉՄ ՉԱ 1 շրջան ՉԱ 3 շրջան ՉԱ 3 շրջան ՉԱ 0 / 3 5–3
Վարկանիշ տարվա վերջին 128 32 35 6 20 42 72 58 21 22 48 49 38 116 722

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ITF կայքէջ
  2. 2,0 2,1 2,2 ATP վեբկայք
  3. ATP պրոֆիլ
  4. «Kiefer's Comeback & The Getting of Wisdom»։ ATP։ November 7, 2006։ Վերցված է 2014-02-16 
  5. «Nicolas Kiefer beendet seine Karriere» (գերմաներեն)։ Frankfurter Allgemeine։ 30.12.2010։ Վերցված է 2014-02-16 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]