Ագնեշկա Ռադվանսկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ագնեշկա Ռադվանսկա
լեհ.՝ Agnieszka Radwańska
Սեռիգական
ՔաղաքացիությունԼեհաստան Լեհաստան
Բնակվելու վայրԿրակով, Լեհաստան[1]
Ծննդյան ամսաթիվմարտի 6, 1989 (35 տարեկան)
ԾննդավայրԿրակով, Լեհաստան
Հասակ173[2] սմ
Քաշ56 կգ
Կարիերայի սկիզբ2005 ապրիլի 23
Աշխատող ձեռքաջ
Հարված ձախիցերկձեռքանի
ՄարզիչՌոբերտ Ռադվանսկի (2005–2011)
Տոմաշ Վիկտորովսկի (2011–)
Մարտինա Նավրատիլովա (2014–2015)
Պարգևավճար, USD25, 034, 008
Մենախաղ
Խաղեր Հ/Պ598–296[1]
Ամենաբարձր վարկանիշ2 (2012 հուլիսի 9)
Ներկայիս վարկանիշ3 (2016 հոկտեմբերի 10)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիա1/2 եզրափակիչ (2014, 2016)
Ֆրանսիա1/4 եզրափակիչ (2013)
ՈւիմբլդոնԵզրափակիչ (2012)
ԱՄՆ4-րդ շրջան (2007-2008, 2012-2013)
Օլիմպիական խաղեր
Զուգախաղ
Խաղեր Հ/Պ113–87[1]
Ամենաբարձր վարկանիշ16 (2011 հոկտեմբերի 10)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիա1/2 եզրափակիչ (2010)
Ֆրանսիա1/4 եզրափակիչ (2009-2010)
Ուիմբլդոն3-րդ շրջան (2007, 2011-2012)
ԱՄՆ1/2 եզրափակիչ (2011)
agaradwanska.com(անգլ.)(լեհ.)
Թարմացվել է՝ 2016 թվականի հոկտեմբերի 14

Ագնեշկա «Ագա» Ռադվանսկա[3] (անգլ.՝ Agnieszka "Aga" Radwańska, Ագնեշկա Ռոմա Ռադվանսկա (լեհ.՝ Agnieszka Roma Radwańska) [aɡɲɛʂka radvaɲska], մարտի 6, 1989(1989-03-06)[1], Կրակով, Լեհաստան[1]), լեհ պրոֆեսիոնալ թենիսիստուհի։ Ռադվանսկան կարիերայում WTA բարձրագույն ցուցանիշին հասել է 2002 թվականի հուլիսին՝ թիվ 2 ռակետ։ Կարիերայի ընթացքում նա հաղթել է WTA մենախաղի 19 մրցաշարերում, ինչպես նաև թենիսիտուհիների շրջանում ունի «Պրոֆեսոր» մականունը[4][5]։

Ռադվանսկան ունի մի շարք թենիսային նվաճումներ։ Նա հանդիսանում է առաջին լեհ թենիսիստուհին Բաց դարաշրջանում, ով հասել է Մեծ Սաղավարտի մրցաշարի եզրափակիչ (2012 թվականի Ուիմբլդոնի մրցաշար), առաջին լեհ թենիսիստը, ով հաղթանակ է տարել WTA Ամփոփիչ մրցաշարում (2015 թվական), առաջին լեհ թենիսիտը, ով հավակնել է տիտղոսի WTA մրցաշարում (2007 թվականի Nordea Nordic Light Open) և եղել է Լեհաստանի հավաքականի անդամը, որը հաղթել է Հոպմանի գավաթում։ Բացի այդ, նա WTA մրցանակի է արժանացել որպես 2006 թվականի տպավորիչ նորամուտ։

Ռադվանսկան WTA մենախաղի սիրելի է ճանաչվել հինգ տարի շարունակ (2011-2015 թվականներ), ցանկացած թենիսիստից շատ, WTATennis.com կայքի կողմից անց կացված հարցման արդյունքում[6]։ Սպորտում այդ հաջողությունների և սեփական երկիրը արժանապատիվ ներկայացնելու համար, 2013 թվականին նա Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկիի կողմից պարգևատրվել է «Ոսկե Խաչ» շքանշանով։

Ընդհանուր տեղեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագնեշկա Ռադվանսկան թենիսով սկսել է զբաղվել 4 տարեկան հասակում, շնորհիվ իր հայր Ռոբերտի, ով նաև երկար տարիներ հանդիսացել է նրա մարզիչը։ Ագնեշկայի մայրը՝ Մարթա, հաշվապահ է[7]։ Նա ունի կրտսեր քույր՝ Ուրսուլա, ով նույնպես պրոֆեսիոնալ թենիսիստուհի է և 2009 թվականին ընդգրկվել է մենախաղի համաշխարհային դասակարգման Թոփ 100։ 2009 թվականին Ագնեշկան թենիսում իր կուռքն է անվանել Փիթ Սամփրասին և Մարտինա Հինգիսին։ 2009 թվականին նա դարձել է WTA-ի Habitat for Humanity դեսպան։ Ագնեշկան նաև զբոսաշրջություն է ուսումնասիրել Կրակովի համալսարանում[8][9]։

Մանկությունում Ագնեշկան բնակվել է Գերմանիայում, Գրոնաու քաղաքում, որտեղ զբաղվել է տեղական թենիսի ակումբում։ Նա հանդիսանում է Հռոմի Կաթոլիկ եկեղեցու հետևորդ և մասնակցություն է ունեցել լեհական կաթոլիկ «Nie wstydzę się Jezusa!» («Ես չեմ ամաչում Հիսուսից») կամպանիային։ Նա թողարկել է նաև տեսագրություն, որում իր երկրպագուներին կոչ է արել «չամաչել հավատալուց» և թենիսի գնդակներով կազմել է «Jezus» («Հիսուս») բառը[10]։ 2013 թվականի ամռանը նա հեռացվել է այդ կամպանիայից՝ ESPN-ի «The Body Issue» ամսագրի համար մերկ լուսանկարվելու պատճառով[11]։

Համաձայն «Forbes» ամսագրի տվյալների, 2012 թվականին նա եղել է աշխարհում ամենաշատ գումար վաստակած մարզուհիների ցուցակի իններորդ հորիզոնականում[12]։

Խաղաոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագնեշկան ունիվերսալ թենիսիտուհի է՝ տարբեր ծածկույթների վրա արդյունքների տեսանկյունից (այսպես, 2008 թվականին նա հաղթել է և գրունտի, և հարդի և խոտածածկի վրա մրցաշարերում)։ Ռադվանսկան տիրապետում է գնդակի գերազանց զգացողությամբ և առանձնանում է խաղի վարման «մտածող ոճով», որով տարբերվում է բազմաթիվ, առաջին հերթին իրենց հարվածների ուժի վրա հիմնվող թենիսիստուհիներից (Մարիա Շարապովա, Պետրա Կվիտովա, Վիկտորիա Ազարենկա, Վենուս Ուիլյամս և Սերենա Ուիլյամս

Նա նախընտրում է վաստակել հաղթական գնդակներ, խաղարկությունը հասցնելով տրամաբանական ավարտին[13]։ Սակայն, հենց դրանում է հանդիսանում նաև նրա խաղի թերությունները՝ համեմատաբար թույլ մատուցում և թույլ զարգացած հարձակողական կարողությունը թույլ չեն տալիս նրան ևս մեկ քայլ դեպի առաջ կատարել իր զարգացման գործընթացում։

Բացի այդ, Ագնեշկան տիրապետում է հարվածների կատարման ոչստանդարտ տեխնիկայի, հատկապես գնդակին մոտեցման ժամանակ։

Մարզական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2005-2006 թվականներ. Պատանեկական կարիերա և վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռադվանսկան մենախաղի պատանեկական տիտղոս է նվաճել 2005 թվականի Ուիմբլդոնի մրցաշարում, եզրափակիչում հաղթելով Թամիրա Պաշեկին։ Նա Ֆրանսիայի բաց առաջնության պատանեկական մրցաշարի մենախաղի տիտղոս է նվաճել 2006 թվականին, Անաստասիա Պավլյուչենկովայի նկատմամբ հաղթանակից հետո[8]։ Նա իր առաջին WTA մրցաշարին մասնակցել է 2006 թվականին՝ Վարշավայի J & S Cup մրցաշարում (հետագայում հայտնի որպես Warsaw Open), նրա մեկնարկային խաղում հաղթելով Անաստասիա Միսկինային։ Այնտեղ նա հասել է մինչև քառորդ եզրափակիչ, որտեղ երեք սեթում զիջել է Ելենա Դեմենտևային[14]։

2006 թվականի Ուիմբլդոնի մրցաշարում նա չորրորդ շրջանում պարտվել է Կիմ Կլեյստերսին։ ԱՄՆ բաց առաջնությունում նա պարտվել է երկրորդ շրջանում՝ Տատյանա Գոլովինային։ Fortis Championships Luxembourg մրցաշարում Ռադվանսկան կիսաեզրափակիչում պարտվել է Ֆրանչեսկա Սկիավոնեին՝ աշխարհի նախկին թիվ 1 ռակետ Վենուս Ուիլյամսին երկրորդ շրջանում և Ելենա Դեմենտևային քառորդ եզրափակիչում հաղթելուց հետո[14]։

Պատանեկական Մեծ Սաղավարտի եզրափակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենախաղ 2 (2 տիտղոս)[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունք Թվական Մրցաշար Ծածկույթ Մրցակից Հաշիվ
Հաղթանակ 2005 Ուիմբլդոն Խոտածածկ Ավստրիա Թամիրա Պաշեկ 6–3, 6–4
Հաղթանակ 2006 Ֆրանսիայի բաց առաջնություն Գրունտ Ռուսաստան Անաստասիա Պավլյուչենկովա 6–4, 6–1

Զուգախաղ 1 (1 պարտություն)[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունք Թվական Մրցաշար Ծածկույթ Խաղընկեր Մրցակիցներ Հաշիվ
Պարտություն 2006 Ֆրանսիայի բաց առաջնություն Գրունտ Դանիա Կարոլին Վոզնյացկի Կանադա Շարոն Ֆիչման
Ռուսաստան Անաստասիա Պավլյուչենկովա
7–6(7–4), 2–6, 1–6

2007-2008 թվականներ. Առաջին WTA տիտղոս և բեկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագնեշկա Ռադվանսկան 2008 թվականի ԱՄՆ բաց առաջնությունում

2007 թվականին Ռադվանսկան մասնակցել է Ավստրալիայի բաց առաջնությանը և երկրորդ շրջանում պարտվել է Անա Իվանովիչին։ 2007 թվականի Sony Ericsson Open մրցաշարում Ռադվանսկան երրորդ շրջանում հաղթել է իր վաղեմի կուռք[9] Մարտինա Հինգիսին։ Նա դուրս է եկել չորրորդ շրջան, որտեղ պարտվել է Տատյանա Գարբինին[15]։

2007 թվականի օգոստոսին Ռադվանսկան պատմության մեջ դարձել է առաջին լեհ թենիսիստուհին, ով հավակնել և տիրել է WTA մրցաշարերի մենախաղի տիտղոսի, Nordea Nordic Light Open մրցաշարի եզրափակիչում հաղթելով Վերա Դուշևինային[8]։ ԱՄՆ բաց առաջնության երրորդ շրջանում նա պարտության է մատնել գործող չեմպիոն Մարիա Շարապովային, սակայն չորրորդ շրջանում պարտվել է իսրայելուհի Շահար Պիիրին[15]։

Ռադվանսկան դուրս է եկել 2008 թվականի Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ, երրորդ շրջանում պարտության մատնելով աշխարհի թիվ 2 ռակետ Սվետլանա Կուզնեցովային[16], իսկ այնուհետև պայքարից դուրս թողնելով նաև 14-րդ ռակետ Նադյա Պետրովային, սակայն վերջ ի վերջո, խառորդ եզրափակիչում պարտվել է 9-րդ դասակարգված Դանիելա Հանտուխովային[17]։ Թաիլանդի Pattaya Women's Open մրցաշարում Ռադվանսկան կարիերայում իր երկրորդ WTA տիտղոսն է նվաճել մենախաղի մրցաշարում, եզրափակիչում առավելության հասնելով Ջիլ Կրայբսի նկըատմամբ։ Qatar Ladies Open մրցաշարում Ռադվանսկան հասել է կիսաեզրափակիչ, որտեղ պարտվել է մրցաշարի ապագա հաղթող Մարիա Շարապովային[18]։ 2008 թվականիի մայիսին նա հաղթել է Ստամբուլի կարմիր գրունտի մրցաշարում, եզրափակիչում հաղթելով Ելենա Դեմենտևային և տիրելով իր երրորդ տիտղոսին WTA մենախաղի մրցաշարերում։ Այնուհետև նա հասել է Ֆրանսիայի բաց առաջնության չորրորդ շրջան, սակայն այնտեղ պարտվել է 3-րդ դասակարգված Ելենա Յանկովիչին[19]։

Խոտածածկի վրա Ռադվանսկան հաղթանակի է հասել Իսթբորնի միջազգային մրաշարում, եզրափակիչում հաղթելով Նադյա Պետրովային։ Ուիմբլդոնի մրցաշարում նա չորրորդ շրջանում հաղթել է Սվետլանա Կուզնեցովային, իսկ այնուհետև քառորդ եզրափակիչում պարտություն է կրել Սերենա Ուիլյամսից։ Պեկինի Օլիմպիական խաղերում Ռադվանսկան երկրորդ շրջանում պարտվել է Ֆրանչեսկա Սկիավոնեին։ ԱՄՆ բաց առաջնությունում նա կրկին հասել է չորրորդ շրջան, այս անգամ պարտվելով Վենուս Ուիլյամսին։ Այնուհետև նա մեկնել է 2008 թվականի WTA Ամփոփիչ մրցաշար՝ որպես պահեստային, և այնտեղ փոխարինել է Անա Իվանովիչին խմբային փուլի երրորդ հանդիպումում։ Նա երկուլ սեթում հաղթել է Սվետլանա Կուզնեցովային, սակայն Իվանովիչի երկու պարետությունները զրկել են նրան կիսաեզրափակիչին մասնակցությունից։ Ռադվանսկան տարին ավարտել է որպես առաջին լեհ թենիսիստուհի, ով կարիերայի ընթացքում գերազանցել է ԱՄՆ 1 միլիոն դոլլար մրցանակային շեմը և տեղ զբաղեցրել ուժեղագույն թենիսիստուհիների Թոփ 10-ում, լբաղեցնելով 10-րդ հորիզոնականը[8][17]։

2009-2010 թվականներ. WTA Թոփ 10 վարկանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշրջանի սկզբում Ռադվանսկան դուրս է եկել Medibank International Sydney մրցաշարի քառորդ եզրափակիչ, որտեղ երեք սեթում զիջել է Ելենա Դեմենտևային։ Ավստրալիայի բաց առաջնության առաջին շրջանում նա պարտվել է Կատերինա Բոնդարենկոյին[20]։

2009 թվականի BNP Paribas Open մրցաշարում նա քառորդ եզրափակիչի ճանապարհին հաղթել է Սամանտա Ստոսուրին և Ալեքսանդրա Վոզնյակին, իսկ այդ փուլում պարտվել է Անաստասիա Պավլյուչենկովային։ Sony Ericsson Open մրցաշարում նա չորրորդ շրջանում երեք սեթում պարտվել է Վենուս Ուիլյամսին։ Ռադվանսկան հասել է Ֆրանսիայի բաց առաջնության չորրորդ շրջան, որտեղ երեք սեթում պարտվել է Սվետլանա Կուզնեցովային։ Նա և Ուրսուլա Ռադվանսկան դուրս են եկել զուգախաղի մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Ուիմբլդոնի մրցաշարում նա երկրորդ տարին անընդմեջ հասել է քառորդ եզրպափակիչ, որտեղ պարտվել է Վենուս Ուիլյամսին։

Նա մրցաշրջանի առաջին կիսաեզրափակիչին հասել է Տոկիոյի մրցաշարում, որտեղ երեք սեթում պարտություն է կրել Մարիա Շարապովայից։ Առաջին եզրափակիչին նա հասել է Չինաստանում, Պեկինի մրցաշարում, որտեղ երկու սեթում պարտություն է կրել Սվետլանա Կուզնեցովայից։

Ռադվանսկան խաղընկերուհի Մարիա Կիրիլենկոյի հետ հասել է 2010 թվականի Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ, որտեղ երեք սեթում պարտվել են զուգախաղի թիվ 1 զույգ Կարա Բլեյքին և Լիզել Հուբերին[21]։ Ինդիան Ուելսում Ռադվանսկան հինգերորդ անգամ անընդմեջ հաղթանակ է Մարիոն Բարտոլիի նկատմամբ, այնուհետև քառորդ եզրափակիչում պարտության մատնելով նաև Ելենա Դեմենտևային և կիսաեզրափակիչում պարտվելով Կարոլին Վոզնյացկիին։ Ռադվանսկան մասնակցել է Sony Ericsson Open մրցաշարին, որտեղ հասնելով քառորդ եզրափակիչ, պարտվել է Վենուս Ուիլյամսին։ Ուիմբլդոնի մրցաշարում նա պարտություն է կրել չորրորդ շրջանում, զիջելով Նա Լիին, ում նկատմամբ նա հաղթանակ էր տարել նոխորդ տարվա մրցաշարում[21]։

Ռադվանսկան եզրափակիչ է դուրս եկել 2010 թվականի Mercury Insurance Open մրցաշարում, որտեղ պարտվել է Սվետլանա Կուզնեցովային։ ԱՄՆ բաց առաջնությունում նա երկրորդ շրջանում պարտվել է Պեն Շուային։ Տոկիոյի մրցաշարում նա հասել է քառորդ եզրափակիչ, սակայն Կարոլին Վոզնյացկիի հետ մրցախաղի առաջին սեթում, 5-0 հաշվի դեպքում, նա ստիպված է եղել դադարեցնել պայքարը ոտքի վնասվածքի պատճառով։ Պեկինի մրցաշարի առաջին շրջանում Անժելիկա Քերբերին պարտվելուց հետո նա ժամանակից շուտ ավարտել է մրցաշրջանը, պատճառաբանելով ոտքի սթրեսային կոտրվածքը[22]։ Ռադվանսկան մրցաշրջանը եզրափակել է Թոփ 10-ի սահմաններից դուրս, սակայն Թոփ 15-ում՝ 14-րդ հորիզոնականում։

2011 թվական. Հաջորդական տիտղոսներ Տոկիոյում և Պեկինում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռադվանսկան դուրս է եկել Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ, զիջելով մրցաշարի վերջնական արդյունքում հաղթող Կիմ Կլեյստերսին[23]։ Նա չորրորդ շրջան է հասել Ինդիան Ուելսի մրցաշարում, որտեղ պարտվել է Վիկտորիա Ազարենկային և քառորդ եզրափակիչ Մայամիի մրցաշարում, որտեղ պարտվել է Վերա Զվոնարյովային։ Այնուամենայնիվ, նա Մայամիում հաղթանակի է հասել Դանիելա Հանտուխովայի հետ զուգախաղում, եզրափակիչում հաղթելով Նադյա Պետրովային և Լիզել Հուբերին։ Ֆրանսիայի բաց առաջնությունում նա կրկին հասել է քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվել է Մարիա Շարապովային։

Ռադվանսկան Տոկիոյի մրցաշարի մրցանակով

Ռադվանսկան իր երբևիցե ամենավաղ պարտությունն է կրել Ուիմբլդոնի մրցաշարում, երկրորդ շրջանում պարտություն կրելով որակավորված չեխ թենիսիստուհի Պետրա Չետկովսկաին։ 2011 թվականի Mercury Insurance Open մրցաշարում Ռոդվանսկան դուրս է եկել եզրափակիչ և երկու սեթում հաղթել է իր մրցակցուհի Վերա Զվոնարյովային։ Այդ հաղթանակը առաջինն էր 2008 թվականի Իսթբորնի մրցաշարից հետո։ 2011 թվականի Տորոնտոյի Rogers Cup մրցաշարում նա երրորդ շրջանում հերթական անգամ հաղթանակ է տարել Վերա Զվոնարյովայի նկատմամբ։ Քառորդ եզրափակիչում Անդրեա Պետկովիչին հաղթելուց հետո նա կիսաեզրափակիչում երեք սեթում պարտվել է Սամանտա Ստոսուրին[23]։

Առաջին շրջանում իր քույր Ուրսուլայի նկատմամբ հաղթանակից հետո, Ռադվանսկան ԱՄՆ բաց առաջնության երկրորդ շրջանում պարտվել է Անժելիկա Քերբերին[23]։ Այդ պարտության ռևանշին նա հասել է Toray Pan Pacific Open մրցաշարում, որտեղ Քերբերին նա հաղթել է երեք սեթում, իսկ այնուհետև հասել է եզրափակիչ, որտեղ նա երրորդ անգամ անընդմեջ հաղթանակ է տարել Վերա Զվոնարյովայի նկատմամբ և իր առաջին տիտղոսը նվաճել Premier 5 մրցաշարում։

Պեկինի China Open մրցաշարում նա հաղթել է Չժեն Ցզեին, Սոֆիա Արվիդսոնին, Անա Իվանովիչին (ով դադարեցրել է պայքարը քառորդ եզրափակիչ խաղում, մեջքի վնասվածքի պատճառով) և Ֆլավիա Պենետային։ Դուրս գալով եզրափակիչ, նա երեք սեթում հաղթանակ է տարել Անդրեա Պետկովիչի նկատմամբ։ Նա որակավորվել է իր համար առաջին տարեվերջյան WTA Ամփոփիչ մրցաշարին Ստամբուլում, զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը WTA վարկանիշային աղյուսակում։

Մասնակցելով 2011 թվականի WTA Ամփոփիչ մրցաշարին, Ռադվանսկան լրատվամիջոցների կողմից անվանվել է մրցաշարի ամենավառ թենիսիստուհիներից մեկը[24][25]։ Խմբային փուլի մեկնարկային խաղում նա երեք սեթում պարտվել է Կարոլին Վոզնյացկիին։ Այնուհետև նա հաղթել է իր չորրորդ անընդմեջ խաղում Վերա Զվոնարյովային, երրորդ սեթում 3-5 հաշվով զիջելու դեպքում։ Կիսաեզրափակիչ դուրս գալու համար նա պետք է գոնե մեկ սեթ շահեր Պետրա Կվիտովայի հետ հանդիպման ժամանակ, սակայն պարտություն է կրել երկու սեթում։ Նա տարին ավարտել է վարկանիշային աղյուսակի 8-րդ հորիզոնականում և հաղթանակների և պարտությունների 46-18 հարաբերակցությամբ, ճանաչվելով որպես WTA Fan Favorite Singles Player (WTA հանդիսատեսի սիրելի մենախաղի թենիսիստուհի)[23]։

2012 թվական. Թիվ 2 ռակետ և առաջին խաշոր եզրափակիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի մրցաշարջանի առաջին չորս ամիսների ընթացքում Ռադվանսկան շահել է մենախաղի երկու տիտղոս և հասել է 28-5 հարաբերակցության, պարտություններ կրելով հիմնականում աշխարհի թիվ 1 ռակետ Վիկտորիա Ազարենկայից[26]։

Ազարենկային նա պարտվել է Սիդնեյի մրցաշարի կիսաեզրափակիչում, Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչում և Դոհայի մրցաշարի կիսաեզրափակիչում։ Սակայն այնուհետև նա հաղթանակ է տարել Դուբայի մրցաշարում, քառորդ եզրափակիչում և կիսաեզրափակիչում առավելության հասնելով Սաբինա Լիսիցկիի և Ելենա Յանկովիչի նկատմամբ, իսկ եզրափակիչում հաղթելով Յուլիա Գյորգեսին։ Ինդիան Ուելսի մրցաշարում քառորդ եզրափակիչ դուրս գալով, որտեղ կրկին պարտվել է Վիկտորիա Ազարենկային, Ռադվանսկան վարկանիշային աղյուսակում բարձրացել է 4-րդ հորիզոնական։ Երկրորդ տիտղոսը նա նվաճել է Մայամիի Sony Ericsson Open մրցաշարում, որտեղ քառորդ եզրափակիչում հաղթել է Վենուս Ուիլյամսին, կիսաեզրափակիչում՝ Մարիոն Բարտոլիին և եզրափակիչում առավելության է հասել Մարիա Շարապովայի նկատմամբ։ Ամբողջ մրցաշարի ընթացքում Ռադվանսկան մրցակցուհիներին չի զիջել ոչ մի սեթ[27]։

Ագնեշկա Ռադվանսկան Օլիմպիական խաղերում

Նրա հաջորդ երկու մրցաշարերում պարտությունները կրկին եղել են Վիկտորիա Ազարենկայից։ Դրանցից առաջինը Շտուտգարտի մրցաշարի կիսաեզրափակիչում էր[27]։ Այնուհետև նա դուրս է եկել Մադրիդի Mutua Madrid Open մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ Ազարենկային զիջել է երկու սեթում՝ վեցերորդ անգամ մրցաշրջանի ընթացքում, սակայն ապահովել է վարկանիշային աղյուսակի 3-րդ հորիզոնականը[28]։ Internazionali BNL d'Italia մրցաշարում նա մեկնարկային խաղում պարտվել է Պետրա Ցետկովսկաին։ Բրյուսելի մրցաշարի եզրափակիչում նա երկու սեթում հաղթել է Սիմոնա Հալեպին և տիրել տարվա ընթացքում իր երրորդ WTA տիտղոսին և տասներորդը կարիերայի ընթացքում։ Ֆրանսիայի բաց առաջնությունում նա երկրորդ շրջանում հաղթել է Վենուս Ուիլյամսին և երրորդ շրջանում պարտություն է կրել Սվետլանա Կուզնեցովայից։

Ռադվանսկան կարիերայում իր առաջին Մեծ Սաղավարտի մրցաշարի եզրափակիչին հասել է 2012 թվականի Ուիմբլդոնի մրցաշարում։ Նա քառորդ եզրափակիչում հաղթել է Մարիա Կիրիլենկոյին և կիսաեզրափակիչում Անժելիկա Քերբերին։ Սակայն եզրափակիչում նա երեք սեթում պարտվել է Սերենա Ուիլյամսին։ Եզրափակիչ հասնելով նա դարձել է առաջին լեհ թենիսիստը Բաց դարաշրջանում, ով մենախաղի մրցաշարում հասել է Մեծ Սաղավարտի մրցաշարի եզրափակիչ և ձեռք բերել նոր վարկանիշ՝ աշխարհի թիվ 2 ռակետ[27][29]։ 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերում Ռադվանսկան հանդիսացել է Լեհաստանի հավաքականի դրոշակակիրը[30]։ Սակայն մրցաշարում նա առաջին շրջանում պարտվել է Յուլիա Գյորգեսին[31]։

Ամառային հարդի մրցաշրջանում Ռադվանսկային մեկ խաղ էր բաժանում աշխարհի թիվ 1 ռակետի կոչումից, սակայն երկու անգամն էլ նա պարտվել է Նա Լիին։ Առաջինը եղել է Rogers Cup մրցաշարի քառորդ եզրափակիչում, իսկ երկրորդ պարտությունը գրանցվել է Ցինցինատիի Western & Southern Open մրցաշարի քառորդ եզրափակիչում։ Ռադվանսկան ԱՄՆ բաց առաջնության չորրորդ շրջանում պարտություն է կրել Ռոբերտա Վինչիից։ Նա կրկին դուրս է եկել Պեկինի մրցաշարի եզրափակիչ, սակայն երեք սեթում պարտվել է Նադյա Պետրովային։ Պեկինի մրցաշարում նա կրկին քառորդ եզրափակիչում պարտվել է Նա Լիին։ WTA Ամփոփիչ մրցաշարի խմբային փուլում Ռադվանսկան առաջին խաղում երկու սեթում հաղթել է Պետրա Կվիտովային։ Այնուհետև նա երեք սեըում պարտվել է Մարիա Շարապովային, սակայն երեք սեթում հաղթանակ տանելով Սառա Էրանիի նկատմամբ՝ խաղալով մրցաշարի պատմության մեջ ամենաերկար երեք սեթից բաղկացած մրցախաղը[32], նա դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կիսաեզրափակիչում նա երկու սեթում պարտվել է Սերենա Ուիլյամսին։ Սակայն Տորոնտոյում կայացած ցուցադրական խաղում նա ռևանշ է վերցնում Ուիլյամսից՝ նրան հաղթելով երկու սեթում[27][33]։ Մրցաշրջանի վերջում Ռադվանսկան կրկին շահում է հանդիսատեսի սիրելիի WTA մրցանակները՝ Fan Favorite Facebook Profile և Fan Favorite Video, կրկին անվանվելով մենախաղի սիրելի թենիսիտուհի[34]։

2013 թվական. WTA երեք տիտղոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռադվանսկան մրցաշրջանը սկսել է Օքլենդի ASB Classic մրցաշարում, որտեղ նա Յանինա Վիկմայերին հաղթել է եզրափակիչում և շահել կարիերայում իր 11-րդ մենախաղի տիտղոսը։ Հաջորդ մրցաշարում նա տիրել է երկրորդ անընդմեջ տիտղոսին, հաղթանակ տանելով Սիդնեյի մրցաշարում, եզրափակիչում հաղթելով Դոմինիկա Ցիբուլկովային[35]։ Ռադվանսկան քառորդ եզրափակիչ է դուրս եկել Ավստրալիայի բաց առաջնությունում, որտեղ պարտություն է կրել Նա Լիից։ Այնուհետև մասնակցել է Դոհայի մրցաշարին, որտեղ դուրս է մնացել կիսաեզրափակիչում, պարտվելով թիվ 1 ռակետ Վիկտորիա Ազարենկային։ Բացի դրանից, նա հասել է Դուբայի մրցաշարի քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվել է Պետրա Կվիտովային[35]։ BNP Paribas Open մրցաշարում նա չորրորդ շրջանում պարտվել է Մարիա Կիրիլենկոյին։

Այնուհետև նա Sony Open մրցաշարին մասնակցել է որպես գործող չեմպիոն։ Քառորդ եզրափակիչում Կիրստեն Ֆլիպկենսի նկատմամբ հաղթանակ տանելիս նա հաղթական միավորը շահել է ընթացքից հարվածով, որը WTA կայքում ճանաչվել է տարվա լուսանկար[36]։ Մրցաշարում նա կիսաեզրափակիչում պարտվել է Սերենա Ուիլյամսին։ Գրունտային շրջանում առաջին մրցաշարերում պարտվելուց հետո, նա առաջին անգամ դուրս է եկել Ֆրանսիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվել է 5-րդ դասակարգված Սառա Էրանիին։ Ուիմբլդոնի մրցաշարի քառորդ եզրափակիչում նա հաղթել է Նա Լիին, սակայն կիսաեզրափակիչում պարտվել է Սաբինա Լիսիցկիին։ Ավելի ուշ նա Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու կողմից արժանացել է «Ոսկե Խաչ» շքանշանի[37]։

Նրա հաջորդ մրցաշարը եղել է Սթենֆորդի Bank of the West Classic-ը, որտեղ նա Ֆրանչեսկա Սկիավոնեին հաղթելուց հետո դուրս է եկել քառորդ եզրափակիչ։ Այնուհետև նա պայքարից դուրս է թողել Վարվարա Լեպչենկոյին և Ջեյմի Հեմփթոնին, սակայն եզրափակիչում պարտվել է Դոմինիկա Ցիբուլկովային։ Սեպտեմբերին նա հաղթել է Անաստասիա Պավլյուչենկովային և հաղթանակի է հասել KDB Korea Open մրցաշարում, տիրելով 2013 թվականի մրցաշարջանի ընթացքում իր երրորդ մենախաղի տիտղոսին։ Տոկիոյի մրցաշարոմւ նա քառորդ եզրափակիչում զիջել է Անժելիկա Քերբերին։ Սակայն Պեկինի քառորդ եզրափակիչում ռևանշի է հասել, իսկ կիսաեզրափակիչում պարտվել է Սերենա Ուիլյամսին։ WTA Ամփոփիչ մրցաշարի խմբային փուլում նա պարտություն է կրել բոլոր երեք խաղերում՝ զիջելով Պետրա Կվիտովային, Սերենա Ուիլյամսին և Անժելիկա Քերբերին, բոլորն էլ երկու սեթում[35]։ Մրցաշրջանի վերջում Ռադվանսկան երրորդ անգամ անընդմեջ ճանաչվել է WTA սիրելի մենախաղի թենիսիստուհի[6]։

2014 թվական. Canadian Open-ի տիտղոս և Թոփ 5-ից դուրս[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագնեշկա Ռադվանսկա, 2014 թվական

Ռադվանսկան 2014 թվականի մրցաշարջանը սկսել է Լեհաստանը ներկայացնելով Հոպմանի գավաթում, որտեղ նա մրցակցում էր Գժեգոժ Պանֆիլի հետ միասին։ Զուչգը դուրս է եկել եզրափակիչ, որտեղ Ռադվանսկան հաղթել է Ալիզե Կորնեին։ Այնուամենայնիվ, Ռադվանսկա-Պանֆիլ զույգը երրորդ որոշիչ խաղում զիջել է Ալիզե Կորնե-Ժո Վիլֆրեդ Ցոնգա զույգին[38]։

Հոպմանի գավաթից հետո Ռադվանսկան չի կարողացել պաշտպանել տիտղոսը Սիդնեյի մրցաշարում, երկրորդ շրջանում պարտվելով Բեթանի Մատեկ Սանդսին[39]։ Վիկտորիա Ազարենկային հաղթելուց հետո նա դուրս է եկել Ավստրալիայի բաց առաջնության կարիերայում առաջին կիսաեզրափակիչ, սակայն այնտեղ պարտվել է Դոմինիկա Ցիբուլկովային[40]։ Ռադվանսկան նաև դուրս է եկել Դոհայի մրցաշարի կիսաեզրափակիչ, պարտվելով մրցաշարի ապագա հաղթող Սիմոնա Հալեպին։ Հալեպից նա վրեժխնդիր է եղել Ինդիան Ուելսի BNP Paribas Open մրցաշարի կիսաեզրափակիչում, կարիերայում առաջին անգամ դուրս գալով մրցաշարի եզրափակիչ[41]։ Մասնակիորեն ծնկի վնասվածքի պատճառով, Ռադվանսկան եզրափակիչում պարտվել է Ֆլավիա Պենետային[42]։ Այնուհետև նա դուրս է եկել Մայամիի մրցաշարի քառորդ եզրափակիչ, որտեղ երեք սեթում պարտվել է Դոմինիկա Ցիբուլկովային[40]։

Ապրիլին Ռադվանսկան խաղացել է Կատովիցեի BNP Paribas Open մրցաշարում, հայրենի Կրակով քաղաքից մոտ 47 մղոն հեռավորության վրա[43]։ Կրիստինա Պլիշկովայի, Ֆրանչեսկա Սկիավոնեի և Իվոն Մայսբուրգերի նկատմամբ հաղթանակներից հետո նա կիսաեզրափակիչում երեք սեթում պարտվել է Ալիզե Կորնեին։ Ռադվանսկան, ով վերջին յոթ տարիների ընթացքում առաջին անգամ WTA մրցաշարին է մասնակցել Լեհաստանում, հայտարարել է.

Ես չափազանց ուրախ եմ, ինձ մոտ դեռ վառ հիշողություններ են մնացել WTA պատմության մեջ իմ առաջին Premier մրցաշարից Վարշավայում 2006 թվականին։ 17-ամյա աղջնակիս հաջողվել է առաջին շրջանում հաղթել 2004 թվականի Ֆրանսիայի բաց առաջնության հաղթող Անաստասիա Միսկինային։ Ես դէի կարող պատկերացնել առավել լավ նորամուտ։ Այնպես որ, իմ թենիսային կարեիրան իրականում սկսվել է իմ հայրենի երկրում, և ես շնորհակալ եմ այդ հնարավորության համար[44]։

Նա հասել է մինչև Շտուտգարտի Porsche Tennis Grand Prix մրցաշարի քառորդ եզրափակիչ և Մադրիդի Mutua Madrid Open մրցաշարի կիսաեզրափակիչ, երկու մրցախաղում էլ պարտվելով Մարիա Շարապովային։ Հռոմի Internazionali d'Italia մրցաշարում նա քառորդ եզրափակիչում հպարտվել է Ելենա Յանկովիչին[40]։ Ֆրանսիայի բաց առաջնությունում (երրորդ շրջան) և Իսթբորնի մրցախարում (առաջին շրջան) վաղ պարտություններից հետո, նա հասել է Ուիմբլդոնի մրցաշարի չորրորդ շրջան, որտեղ պարտվել է Եկատերինա Մակարովային։

2014 թվականի WTA Ամփոփիչ մրցաշարի մասնակիցները՝ Կարոլին Վոզնյացկի, Ագնեշկա Ռադվանսկա, Պետրա Կվիտովա, Մարիա Շարապովա, Սերենա Ուիլյամս, Սիմոնա Հալեպ, Էժենի Բուշար և Անա Իվանովիչ

Մոնրեալի Rogers Cup մրցաշարում Ռադվանսկան հաղթել է Բարբորա Ստրիցովային, Սաբինա Լիսիցկիին, Վիկտորիա Ազարենկային և Եկատերինա Մակարովային, որպեսզի հասնի եզլրափակիչ, որտեղ նույնպես առավելության է հասել Վենուս Ուիլյամսի նկատմամբ, շահելով իր առաջին տիտղոս մրցաշրջանի ընթացքում և մրցաշարում։ Մրցաշարում հաղթանակից հետո նա մրցակցել է Ցինցինատիի Western & Southern Open մրցաշարում, որտեղ Կարումի Նարային և Սաբինա Լիսիցկիին հաղթելուց հետո, քառորդ եզրափակիչում պարտվել է Կարոլին Վոզնյացկիին։ Սեպտեմբերին Ռադվանսկան խաղացել է Kia Korea Open մրցաշարում, որտեղ հաղթել է Պոլոնա Հերցոգին և Շանել Շեպերսին։ Այնուհետև նա քառորդ եզրափակիչում չի կարողացել Սթենֆորդի մրցաշարում կրած պարտության համար և կրկին երեք սեթում պարտվել է Վարվարա Լեպչենկոյին։ WTA Ամփոփիչ մրցաշարում նա տեղ էր գտել Սպիտակ խմբում՝ Մարիա Շարապովայի, Պետրա Կվիտովայի և Կարոլին Վոզնյացկիի հետ միասին։ Խմբային փուլի առաջին խաղում նա հաղթել է Պետրա Կվիտովային, սակայն այնուհետև պարտվել է Մարիա Շարապովային և Կարոլին Վոզնյացկիին։ Չնայած 1-2 հարաբերակցությանը, նա խմբում զբաղեցրել է երկրորդ տեղը և դուրս եկել կիսաեզրափակիչ։ Սակայն կիսաեզրափակիչում նա պարտվել է Սիմոնա Հալեպին։ Ռադվանսկան տարին եզրափակել է հանդիսանալով աշխարհի թիվ 6 ռակետ։

Մրցաշրջանի ավարտից հետո նա կրկին հաղթանակ է տարել իր մանկության կուռքերից մեկի՝ Մարտինա Հինգիսի նկատմամբ, Հնդկաստանում կայացած Թենիսի Չեմպիոնների լիգայի թիմային մրցաշարի շրջանակներում։ Հաջորդ փուլում Հինգիսը հաղթանակի է հասել[45][46]։

2015 թվական. WTA Ամփոփիչ մրցաշարի եզրափակիչ, վերադարձ Թոփ 5 և 500-րդ հաղթանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի վերջին Ռադվանսկան մարզչական կազմում ընդգրկել է Մարտինա Նավատիլովային՝ նպատակ ունենալով շահել Մեծ Սաղավարտի մրցաշարի տիտղոս[47][48]։ Նա 2015 թվականի մրցաշարջանը սկսել է Հոպմանի գավաթում, Եժի Յանովիչի հետ համագործակցությամբ։ Մրցաշարի ընթացքում, եզրափակիչում, Ռադվանսկան կարիերայում իր առաջին հաղթանակն է տարել Սերենա Ուիլյամսի նկատմամբ, նրան հաղթելով մենախաղում[49]։ Զուգախաղի որոշիչ հանդիպման ժամանակ լեհական զույգը հաղթել է Ուիլյամս-Ջոն Իզներ զույգին և տիրել Լեհաստանի հավաքականի առաջին մրցանակին։ Ռադվանսկան մրցակցել է Սիդնեյի մրցաշարում, որտեղ Ալիզե Կորնեին հաղթելուց հետո երկրորդ շրջանում պարտվել է Գարբինե Մուգուրուսային։ Նա չորրորդ շրջան է հասել Ավստրալիայի բաց առաջնությունում, որտեղ, 2010 թվականից ի վեր, առաջին անգամ երեք սեթում պարտվել է Վենուս Ուիլյամսին[50]։

Փետրվարին Ռադվանսկան խաղացել է Դուբայի և Դոհայի մրցաշարերում, որտեղ նա հաղթանակներ է գրանցել Կարոլին Գարսիայի և Ֆլավիա Պենետայի նկատմամբ, սակայն այնուհետև տարվա ընթացքում երկրորդ անգամ պարտվել է Գարբինե Մուգուրուսային և Վենուս Ուիլյամսին։ Այնուհետև նա մասնակցել է Ինդիան Ուելսի մրցաշարին, որտեղ երրորդ շրջանում պարտվել է Հիզեր Ուոթսոնին։ Դրանից հետո նա մասնակցել է Մայամիի մրցաշարին, որտեղ չորրորդ շրջանում պարտվել է Կարլա Սուարես Նավարոյին[51]։

Ապրիլին Ռադվանսկան կարիերայում երկրորդ անգամ մասնակցել է Կատովիցեի մրցաշարին, որտեղ հաղթանակներ է տարել Յանինա Վիկմայերի, Ան-Սոֆի Մեստախի և Կլարա Կոուկալովայի նկատմամբ։ Սակայն կիսաեզրափակիչում պարտվել է Կամիլա Ջորջիին[51]։

Դրանից քիչ անց Ռադվանսկան Շտուտգարտի մրցաշարի առաջին շրջանում պարտվել է Սառա Էրանիին, որից հետո Մարտինա Նավրատիլովան հայտարարել է, չափազանց զբաղված է, որպեսզի շարունակի որպես մարզիչ Ռադվանսկայի հետ համագործակցությունը։ Որին Ռադվանսկան պատասխանել է. «Ես ուղղակի ցանկանում են շնորհակալություն հայտնել Մարտինային վերջին մի քանի ամիսների ընթացքում իր ժամանակի և ջանքերի համար։ Դա աշխատանքի մեծ փորձ էր բոլոր ժամանակների մեծագույն մարդկանցից մեկի հետ։ Այնուամենայնիվ, մենք համաձայնության եկանք, որ եթե Մարտինան չի կարող 100%-ով միանալ գործընթացին, ապա դա չի լինի երկարաժամկետ համագործակցություն»[52]։

Մադրիդի Mutua Madrid Open մրցաշարում Ռադվանսկան հաղթել է Լարա Արուաբարենային և Կեյսի Դելակուային, սակայն երրորդ շրջանում պարտվել է Կարոլին Վոզնյացկիին։ Այդ պարտության արդյունքում Ռադվանսկան 2011 թվականի հոկտեմբերից ի վեր առաջին անգամ դուրս է մնացել Թոփ 10-յակի սահմաններից։ Ֆրանսիայի բաց առաջնությունում Ռադվանսկան առաջին շրջանում պարտություն է կրել Անիկա Բեկից։ Այդ պարտությունը կարիերայում նրա ընդամենը երրորդն էր Մեծ Սաղավարտի մրացաշերի առաջին շրջանում՝ 2009 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունից հետո[51]։ Հունիսին Ռադվանսկան մրցակցել է մրցաշրջանի առաջին խոտածածկի մրցաշարում՝ Նոթինգհեմում։ Նա հասել է մրցաշարի կիսաեզրափակիչ, պարտություն կրելով Մոնիկա Նիկուլեսկուից։ Խոտածածկի հաջորդ մրցաշարում՝ Իսթբորնի Aegon International-ում, նա հաղթել է Իրինա Ֆալկոնիին, Կարոլինա Պլիշկովային և Ցվետանա Պիրոնկովային և հասել կիսաեզրափակիչ՝ երեք շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ խոտածածկի մրցաշարում։ Կիսաեզրափակիչում Սլոան Սթիվենսի նկատմամբ հաղթանակից հետո Ռադվանսկան դուրս է եկել մրցաշրջանի ընթացքում իր առաջին եզրափակիչ, որտեղ երեք սեթում պարտվել է Բելինդա Բենչիչին (այդ հաղթանակը Բենչիչին առաջին WTA տիտղոսն է բերել կարիերայում)[51]։

Ռադվանսկան Իսթբորնի մրցաշարում

Իսթբորնի մրցաշարի եզրափակիչից երեք օր անց Ռադվանսկան մեկնարկել է Ուիմբլդոնի մրցաշարում։ Առաջին շաբաթվա ընթացքում նա հաղթել է Լյուսիա Հրադեցկային, Այլա Տոմլյանովիչին և Կեյսի Դելակուային, բոլորն էլ երկու սեթում։ Այնուհետև նա հաղթանակներ է տարել Ելենա Յանկովիչի և Մեդիսոն Կիսի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ բախվել է Գարբինե Մուգուրուսայի հետ[51]։ Վերջին չորս տարիների ընթացքում երրորդ Ուիմբլդոնի կիսաեզրափակիչում Ռադվանսկան պարտություն է կրել երեք սեթում։ Ուիմբլդոնի մրցաշարում հաջող ելույթներից հետո Ռադվանսկան վերադարձել է Թոփ 10-յակ։

Աշնանային հարդի շրջանը Ռադվաենսկան սկսել է Սթենֆորդի Bank of the West Classic մրցաշարում, որտեղ նա քառորդ եզրափակիչ խաղում, համառ երեք սեթում, պարտվել է Անժելիկա Քերբերին։ Որպես գործող չեմպիոն Տորոնտոյի Rogers Cup մրցաշարում, Ռադվանսկան հաղթել է Յուլիա Գյորգեսին և Ալիզե Կորնեին, սակայն քառորդ եզրափակիչում պարտվել է Սիմոնա Հալեպին։ Ցինցինատիի մրցաշարում նա դուրս է մնացել պայքարից առաջին շրջանում։ Այնուհետև նա մասնակցել է Նյու Հեյվենի մրցաշարին, որտեղ Կոկո Վանդևենգեի և Ալիզե Կորնեի նկատմամբ հաղթանակներից հետո, քառորդ եզրափակիչում պարտվել է Պետրա Կվիտովային։ ԱՄՆ բաց առաջնության առաջին երկու շրջաններում նա երկու սեթերում հաղթել է Կատերինա Սինյակովային և Մագդա Լինետին, սակայն երրորդ շրջանում, նույնպես երկու սեթում, պարտվել է Մեդիսոն Կիսին։

Տոկիոյի Toray Pan Pacific Open մրցաշարում Ռադվանսկան հաղթել է Կոկո Վանդևենգեին, Էլինա Սվիտոլինային, Կարոլինա Պլիշկովային, Դոմինիկա Ցիբուլկովային և Բելինդա Բենչիչին՝ իր առաջին տիտղոսը նվաճելով մրցաշրջանի ընթացքում։ Ռադվանսկան այդ մրցաշարում հաղթել էր նաև 2011 թվականին և դարձել է առաջին թենիսիստուհին, ով մրցաշարում հաղթել է երկու անգամ՝ 2008 թվականին մրցաշարը բաց երկինք և հարդ ծածկույթի վրա տեղափոխվելուց հետո։ «Դա առաջին մրցաշարն է, որը ես հաղթել եմ երկու անգամ, այնպես որ դա ինձ համար յուրահատուկ է», - ասել է Ռադվանսկան։

Հաղթանակից ընդամենը 36 ժամ անց Ռոդվանսկան մրցակցում էր Ուհանի մրցաշարում, որտեղ նա առաջին շրջանում մրցաշրջանի ընթացքում երրորդ անգամ պարտվել է Վենուս Ուիլյամսին։ Ուհանի մրցաշարից հետո Ռադվանսկան 9-րդ հորիլոնականում է հայտնվում Սինգապուրի WTA Ամփոփիչ մրցաշարի ճանապարհին՝ 5 միավոր զիջելով Կարլա Սուարես Նավարոյին և 15 միավոր Անժելիկա Քերբերին[53]։ Հաջորդ մրցաշարում՝ Պեկինում, նա հաղթանակներ է տարել Կոկո Վանդևենգեի, Մոնա Բարտելի, Մեդիսոն Կիսին, Անժելիկա Քերբերին և կիսաեզրափակիչում պարտվել է Գարբինե Մուգուրուսային։ Tianjin Open մրցաշարում Ռադվանսկան հաջորդաբար հաղթանակներ է տարել Օլգա Սավչուկի, Ցյան Վանի, Ելիզավետա Կուլիչկովայի, Կարոլինա Պրիշկովայի և Դանկա Կովինչիչի նկատմամբ և շահել մրցաշարջնի ընթացքում երկրորդ տիտղոսը, 16-րդը կարիերայի ընթացքում[54]։ Այդ հաղթանակի շնորհին նա իր համար նաև տեղ է ապահովել Սինգապուրի WTA Ամփոփիչ մրցաշարում, ինչը հինգերորդ անընդմեջ տարեվերջյան ամփոփիչ մրցաշարն էր[55]։

WTA Ամփոփիչ մրցաշարում Ռադվանսկան ընդգրկված էր Կարմիր խմբում՝ Սիմոնա Հալեպի, Մարիա Շարապովայի և Ֆլավիա Պենետայի հետ միասին։ Խմբային փուլի առաջին խաղում նա երկու սեթում հաղթել է Սիմոնա Հալեպին, սակայն հաջորդ երկուսում պարտություն է կրել՝ Մարիա Շարապովային զիջելով երեք սեթում և Ֆլավիա Պենետային զիջելով երկու սեթում։ Այնուամենայնիվ, Ռադվանսկան դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ երեք սեթում առավելության է հասել Գարբինե Մուգուրուսայի նկատմամբ և կարիերայում առաջին անգամ դուրս եկել եզրափակիչ։ Եզրափակիչում նա երեք սեթում, 6-2 4-6 6-3 հաշվով, հաղթանակ է տարել Պետրա Կվիտովայի նկատմամբ և իր առաջին տիտղոսը նվաճել WTA Ամփոփիչ մրցաշարում։ Նա դարձել է չորրորդ թենիսիտուհին, ով խմբային փուլի ներմուծումից հետո եզրափակիչ է հասել խմբային փուլում երկու պարտությունից հետո։ Միաժամանակ, նա դարձել է առաջին թենիսիտուհին ով դրանից հետո հաղթանակի է հասել եզրափակիչում[56]։ Այդ տիտղոսը նրա առայժմ ամենամեծ հաղթանակն է կարիերայում։ Հաղթանակի արդյունքում Ռադվանսկան տարին եզրափակել է որպես աշխարհի թիվ 5 ռակետ։

2015 թվականի ընթացքում Ռադվանսկան արժանացել է մի շարք WTA մրցանակների՝ WTA տարվա խաղ (WTA Ամփոփիչ մրցաշարի կիսաեզրափակիչ խաղը Մուգուրուսայի դեմ), Լավագույն մարզահագուստ (կորտում, Rogers Cup), Shot of the Month on four occasions, WTA Shot Of The Year (երրորդ անգամ անընդմեջ) և հինգերորդ մրցաշրջանն անընդմեջ ճանաչվել է WTA սիրելի թենիսիստուհի[57][58]։

2016 թվական. Վերադարձ աշխարհի թիվ 2 ռակետ վարկանիշին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռադվանսկան 2016 թվականի մրցաշրջանը սկսել է Շենչժենի մրցաշարում մասնակցությամբ, որտեղ նա հաղթել է Ալեքսանդրա Կրունիչին, Չժան Շուային, Վան Ցյանին, Աննա-Լենա Ֆրիդզամին և Էլիսոն Ռիսկեին (բոլորն էլ երկու սեթում), որպեսզի շահի կարիերայում իր 18-րդ WTA տիտղոսը։ Այդ մրցելույթի արդյունքում նա վարկանիշային աղյուսակում տեղափոխվել է 4-րդ հորիզոնական[59]։ Ավստրալիայի բաց առաջնությունում Ռադվանսկան դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ պարտվել է Սերենա Ուիլյամսին։ Այնուհետև նա խաղացել է Դոհայի մրցաշարում, Եկատերինա Բոնդարենկոյին, Մոնիկա Նիկուլեսկուին և Ռոբերտա Վինչիին հաղթելուց հետո դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ։ Կիսաեզրափակիչում նա երկու սեթում պարտվել է Կարլա Սուարես Նավարոյին, սակայն ելույթի արդյունքում բարելավել է իր վարկանիշը և բարձրացել վարկանիշային աղյուսակի 3-րդ հորիզոնական։ BNP Paribas Open մրցաշարում նա հաղթել է Դոմինիկա Ցիբուլկովային, Մոնիկա Նիկուլեսկուին, Ելենա Յանկովիչին և Պետրա Կվիտովային։ Կիսաեզրափակիչում նա համառ պայքարում, երկու սեթում, զիջել է Սերենա Ուիլյամսին։ Ընդ որում, մրցաշարի արդյունքում նա վերականգնել է աշխարհի թիվ 2 ռակետի իր կարգավիճակը։ Մայամիի մրցաշարում նա հաղթել է Ալիզե Կորնեին և Մեդիսոն Բրենգլին, սակայն չորրորդ շրջանում պարտվել է Թիմեա Բաչինսկիին։

Ռադվանսկան Բիրմինգհեմի մրցաշարում

Գրունտային շրջանի Շտուտգարտի Porsche Tennis Grand Prix առաջին մրցաշարում Ռադվանսկան դասակարգված էր 1-ին համարի տակ և հաղթանակներ է տարել Անդրեա Պետկովիչի և Կարոլինա Պլիշկովայի նկատմամբ։ Կիսաեզրափակիչում նա պարտություն է կրել որակավորված Լաուրա Զիգեմունդից, ով կիսաեզրափակիչի ճանապարհին հաղթել էր Սիմոնա Հալեպին և Ռոբերտա Վինչիին։ Մադրիդի մրցաշարում Սերենա Ուիլյամսի մասնակցությունից հրաժարվելը Ռադվանսկային հնարավորություն է տվել դասակարգվել 1-ին համարի տակ, սակայն մեկնարկային խաղում նա պարտվել է Դոմինիկա Ցիբուլկովային։ Ֆրանսիայի բաց առաջնությունում 2-րդ դասակարգված Ռադվանսկան հաղթել է Բոյանա Յովանովսկիին, Կարոլին Գարսիային և Բարբորա Ստրիցովային, սակայն չորրորդ շրջանում պարտվել է Ցվետանա Պիրոնկովային։ Պիրոնկովայի հետ մրցախաղը անձրևի պատճառով երկարաձգվել է երեք օր։ Մինչ խաղի դադարեցումը Ռադվանսկան շահում էր, սակայն վերսկսումից հետո նա զիջել է 10 գեյմ անընդմեջ, բժշկական օգնություն է ստացել ձեռքի վնասվածքի պատճառով և երեք սեթում զիջել է[60]։

Ռադվանսկան wild card է ստացել Բիրմինգհեմի մրցաշարին, որը խոտածածկի շրջանի առաջին մրցաշարն էր։ Առաջին շրջանում նա պարտվել է Կոկո Վանդևենգեին։ Մինչ Ուիմբլդոնը Ռադվանսկան մրցակցել է Իսթբորնի մրցաշարին։ Միրյանա Լուչիչ-Բարոնիին և Էժենի Բուշարին հաղթելուց հետո նա դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ երեք սեթում պարտվել է Դոմինիկա Ցիբուլկովային։ Ուիմբլդոնի մրցաշարում Ռադվանսկան 3-րդ դասակարգվածն էր։ Առաջին շրջանում նա հաղթել է Եկատերինա Կոզլովային, երկրորդ շրջանում երեք սեթում հաղթել է Անա Կոնյուխին, իսկ երրորդ շրջանում երկու սեթում հեշտ հաղթանակ է տարել Կատերինա Սինյակովի նկատմամբ։ 3-րդ դասակարգված Ռադվանսկան հավանական մրցակցուհին էր համարվում Սերենա Ուիլյամսի հետ պայքարում, քանի որ 2-րդ դասակարգված Գարբինե Մուգուրուսան պայքարից դուրս էր մնացել երկրորդ շրջանում։ Սակայն նա չորրորդ շրջանում, համարյա երեք ժամ տևած մրցախաղում, երրորդ սեթի թայ-բրեյքի արդյունքում (7-9), պարտվել է Դոմինիկա Ցիբուլկովային։

Ամառային հարդի շրջանում Ռադվանսկան բաց է թողել Սթենֆորդի Bank of the West Classic մրցաշարից, աջ ձեռքի վնասվածքի պատճառով, որը ստացել էր Ուիմբլդոնի չորրորդ շրջանի Ցիբուլկովայի դեմ «մարաթոնային» խաղի ընթացքում։ «Ցավոք սրտի, Ումիբլդոնի մրցաշարում ստացած ձեռքի վնասվածքը 100%-ով չէր բուժվել և իմ բժշկական թիմը խորհուրդ տվեց դադար վերցնել», ասել է Ռադվանսկան։ Նա, սակայն, կարողացել է վերականգնել մարզավիճակը մինչ Մոնրեալի Rogers Cup մրցաշարը[61]։ Rogers Cup-ում նա երկու սեթում հաղթել է Մոնիկա Նիկուլեսկուին, սակայն երրորդ շրջանում երկու սեթում պարտվել է Անաստասիա Պավլյուչենկովային։

Օգոստոսին Ռադվանսկան մասնակցություն է ունեցել իր երրորդ օլիմպիադային՝ Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերին։ Մոնրեալից Ռիո դե Ժանեյրո հասնելու համար 55 ժամ ճանապարհ կտրելուց հետո նա առաջին շրջանում պարտվել է Չժեն Սայսային[62]։ Խառը զուգախաղի մրցաշարում նա 2014 թվականի Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց զուգախաղի հաղթող Լուկաշ Կուբոտի հետ միասին նա պարտվել է նույնպես առաջին շրջանում՝ զիջելով ռումինական Իրինա Կամելիա Բեգու-Հորիա Տեկաու զույգին։

Այնուհետև Ռադվանսկան մասնակցել է Ցինցինատիի Western & Southern Open մրցաշարին, որտեղ նա Անդրեա Պետկովիչին և Յոհաննա Կոտային հաղթելուց հետո, քառորդ եզրափակիչում երկու սեթում պարտվել է նախորդ տարվա մրցաշարի եզրափակիչի մասնակից, մրցաշարի 4-րդ ռակետ Սիմոնա Հալեպին։ Ցինցինատիից հետո Ռադվանսկան մասնակցել է Նյու Հեյվենի մրցաշարին։ Դա հինգ շաբաթվա ընթացքում Ռադվանսկաի չորրորդ մրցաշարն էր։ Թոփ դասակարգված Ռադվանսկան երկրորդ շրջանում հաղթել է Ելենա Օստապենկոյին։ Քառորդ եզրափակիչում հաղթելով Կիրստեն Ֆլիպկենսին, նա կիսաեզրափակիչում առավելության է հասել մրցաշարի կրկնակի հաղթող Պետրա Կվիտովայի նկատմամբ և դուրս եկել եզրափակիչ։ Եզրափակիչում նա երկու սեթում հաղթել է Էլինա Սվիտոլինային և առաջին անգամ շահել մրցաշարի հաղթողի տիտղոսը և իր 19-րդը կարիերայի ընթացքում[63]։

ԱՄՆ բաց առաջնությունում Ռադվասկան դասակարգված էր 4-րդ համարի տակ և առաջին շրջանում մրցակցել է որակավորված Ջեսիկա Պեգուլի հետ և հաղթանակ տարել երկու սեթում։ Երկրորդ շրջանում նա երկու սեթում հաղթել է Նաոմի Բրոդիին, իսկ երրորդ շրջանում առավելության է հասել 25-րդ դասակարգված Կարոլին Գարսիայի նկատմամբ։ Չորրորդ շրջանում նա երկու սեթում անսպասելի պարտություն է կրել խորվաթ Անա Կոնյուխից՝ 4-6, 4-6։

Տոկիոյի մրցաշարում նա դասակարգված էր 2-րդ համարի տակ և երկրորդ շրջանում հաղթել է Բարբորա Ստրիցովային։ Քառորդ եզրափակիչում նա առավելության է հասել Մոնիկա Պուիգի նկատմամբ, սակայն կիսաեզրափակիչում երեք սեթում պարտվել է Կարոլին Վոզնյացկիին։ Ուհանի մրցաշարում նա 3-րդ դասակարգվածն էր և երկրորդ շրջանում հաղթել է Եկատերինա Մակարովային։ Երրորդ շրջանում նա ռևանշ է վերցրել Կարոլին Վոզնյացկիից և դուրս եկել քառորդ եզրափակիչ, որտեղ երեք սեթում պարտվել է Սվետլանա Կուզնեցովային։ Հոկտեմբերի սկզբին նա մասնակցել է Պեկինի մրցաշարին, որտեղ 3-րդ դասակարգվածն էր։ Առաջին շրջանում նա հաղթել է Վան Ցյանին, երկրորդ շրջանում՝ Եկատերինա Մակարովային։ Երրորդ շրջանում նա պայքարից դուրս է թողել Կարոլին Վոզնյացկիին, իսկ քառորդ եզրափակիչում դուրս է թողել նաև Յարոսլավա Շվեդովային։ Կիսաեզրափակիչում նա առավելության է հասել մրցաշարի 16-րդ դասակարգված Էլինա Սվիտոլինայի նկատմամբ և դուրս եկել մրցաշրջանի ընթացքում երրորդ եզրափակիչ և երրորդ անգամ հաղթանակ տարել, տիրելով մրցաշրջանի ընթացքում երրորդ տիտղոսին։ Այս անգամ նա առավելության է հասել մրցաշարի 11-րդ դասակարգված Յոհաննա Կոնտայի նկատմամբ։ Մրցաշարի ընթացքում նա մրցակցուհիներ չի զիջել ոչ մի սեթ, բոլորի նկատմամբ հաղթանակներ տհանելով երկու սեթում։ Տյանչժինի մրցաշարում Ռադվանսկան դուրս է մնացել քառորդ եզրափակիչում, պարտվելով Պեն Շուային։

Հոկտեմբերի վերջին Ռադվանսկան մասնակցություն է ունեցել Սինգապուրում կայացած WTA Ամփոփիչ մրցաշարում, որտեղ ընդգրկված էր Սպիտակ խմբում՝ Կարոլինա Պլիշկովայի, Գարբինե Մուգուրուսայի և Սվետլանա Կուզնեցովայի հետ։ Խմբային փուլում նա երկու սեթում հաղթել է Պլիշկովային և Մուգուրուսային և երեք սեթում պարտվել Կուզնեցովային, սակայն նվաճել է կիսաեզրափակիչի ուղեգիր։ Կիսաեզրափակիչում նա հանդիպել է աշխարհի 1-ին ռակետ Անժելիկա Քերբերի հետ և պարտություն կրել երկու սեթում։

Մրցակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռադվանսկան ընդդեմ Զվոնարյովայի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռադվանսկան և Զվոնարյովան Տոկիոյի մրցաշարի եզրափակիչից հետո

Ռադվանսկան ռուս թենիսիստուհի Վերա Զվոնարյովայի հետ մրցակցությունում[64][65], որը սկսվել է 2007 թվականին, առավելություն ունի 4-2 հաշվով[66]։

Նրանց առաջին հանդիպումը կայացել է 2007 թվականի Կրեմլի գավաթում, որն ավարտվել է Զվոնարյովայի հաղթանակով երկու սեթում։ Նրանք միմյանց հետ չեն հանդիպել մինչ 2011 թվականի մրցաշարջանը, որի ընթացքում Ռադվանսկան հաղթանակ է տարել նրանց միջև կայացած հինգ հանդիպումներից չորսում, այդ թվում Կարլսբադի Mercury Insurance Open և Տոկիոյի Pan Pacific Open մրցաշարերի եզրափակիչներում։ Նրանց միջև վերջին հանդիպումը կայացել է 2011 թվականի WTA Ամփոփիչ մրցաշարի խմբային փուլում[67][68]։ Երրորդ սեթում պարտվելով 3-5 հաշվով, Ռադվանսկան շահել է հաջորդ երերք գեյմերը և հաղթանակ տարել երեք սեթում՝ միակ հանդիպումը, որը տևել է երեք սեթ։ Հաղթանակը դարձել է նրա չորրորդ անընդմեջ հաղթանակը Զվոնարյովայի նկատմամբ[69]։

Ռադվանսկան ընդդեմ Նա Լիի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռադվանսկան և Նա Լին[70] առաջին անգամ հանդիպել են 2009 թվականին և Լին առավելություն ունի 6-5 հաշվով։ Ռադվանսկան հաղթանակ է տարել խոտածածկի վրա հանդիպումներից մեծամասնությունում և գրուտի վրա կայացած նրանց միակ մրցախաղում։ Լին առավելություն ունի հարդի ծածկույթի վրա կայացած հանդիպումներում[71]։ 2009 և 2010 թվականների մրցաշրջանների նրանց հանդիպումների արդյունքները հավասար էին՝ 2-2։ Դրա մեծ ներառված էին յուրաքանչյուրի հաղթանակը Ուիմբլդոնի մրցաշարում՝ Ռադվանսկան հաղթել էր 2009 թվականին, իսկ Լին՝ 2010 թվականին։ 2012 թվականի ընթացքում նրանք միմյանց հետ հանդիպել էին չորս անգամ և Լին երեք հաղթանակ էր տարել։ Ռադվանսկան երել սեթում հաղթել էր Շտուտգարտի մրցաշարի քառորդ եզրափակիչի հանդիպումում, սակայն պարտություն էր կրել Մոնրեալի, Ցինցինատիի և Պեկինի մրցաշարերի քառորդ եզրափակիչներում։ Լին Ռադվանսկաին խանգարել է Վիկտորիա Ազարենկայից աշխարհի թիվ 1 ռակետի կոչումը նվաճելուն։ 2013 թվականին նրանք հաղթանակ էին տարել իրենց առաջին մրցաշարերում և անհաթելի էին մինչև միմյանց հետ հանդիպումը Սիդնեյի մրցաշարի կիսաեզրափակիչում։ Ռադվանսկան հաղթենեկ է տարել և վերջնական արդյունքում շահել մրցաշարի հաղթողի տիտղոսը։ 2013 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունում Լին դարձել է առաջին թենիսիստուհին, ով մրցաշրջանի ընթացքում հաղթանակ է տարել Ռադվանսկաի նկատմամբ՝ նրան հաղթելով քառորդ եզրափակիչում։ Նույն տարում նրանք կրկին հանդիպել են Ուիմբլդոնի մրցաշարի քառորդ եզրափակիչում և Ռադվանսկան հաղթանակ է տարել երեք սեթում[72]։

Ռադվանսկան ընդդեմ Իվանովիչի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռադվանսկաի և Անա Իվանովիչի միջև առաջին պրոֆեսիոնալ հանդիպումը կայացել է 2006 թվականին[73]։ Ռադվանսկան առայժմ առավելություն ունի 7-3 հաշվով։ Նրանց միջև հանդիպումների մեծամասնությունկ կայացել է հարդի վրա, որտեղ առաջին երեք հանդիպումներում պարտվելուց հետո, Ռադվանսկան հաղթել է հաջորդ չորսում։ Ռադվանսկան հաղթանակ է տարել գրունտի վրա նրանց միջև կայացած բոլոր չորս հանդիպումներում[74]։ Ընդհանուր առմամբ, Ռադվանսկան հաղթել է վերջին յոթ հանդիպումներում անընդմեջ։

Ռադվանսկան ընդդեմ Քերբերի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռադվանսկաի և Անժելիկա Քերբերի մրցակցությունը նկարագրվել է որպես կանանց թենիսի մերձավոր մրցակցություն[75]։ Մրցակցությունն իր արմատներով գնում է մինչև 2008 թվականի Qatar Telecom German Open մրցաշարը։ Այժմ Ռադվանսկան առավելություն ունի 6-5 հաշվով[76]։ Մրցակցուհիները մեկական հանդիպում են անց կացրել գրունտի և խոտածածկի վրա, որոնցում հաղթանակ է տարել Ռադվանսկան։ Քերբերը առավելություն ունի հարդի վրա հանդիպումներում՝ 5-4։

Ռադվանսկան ընդդեմ Կուզնեցովայի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռադվանսկան և Սվետլանա Կուզնեցովան միմյանց հետ հանդիպել են տասնվեց անգամ՝ սկսած 2007 թվականից և Կուզնեցովան զգալի առավելություն ունի՝ 13-4[77]։ Նրանց առաջին հանդիպումը կայացել է 2007 թվականի Ուիմբլդոնի մրցաշարում և Ռադվանսկան պարտվել է երկու սեթում։ Նա պարտություն է կրել առաջին երեք հանդիպումներում, սակայն 2008 թվականին տեղի ունեցած չորս հանդիպումներում առավելության է հասել երեքում, այդ թվում Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջանում[78] և Ուիմբլդոնի մրցաշարի չորրորդ շրջանում[79]։ Բացի այդ, Ռադվանսկան հաղթանակ է տարել նաև տարեվերջյան WTA Ամփոփիչ մրցաշարում՝ վնասավախ ստացած Անա Իվանովիչին խմբային փուլում փոխարինելուց հետո։ Այնուհետև Ռադվանսկան պարտություն է կրել հաջորդ վեց հանդիպումներում անընդմեջ, այդ թվում 2012 թվականի Ֆրանսիայի բաց առաջնության 2-րդ շրջանում[80]։ Պարտությունների շարքն ավատվել է 2014 թվականի Մադրիդի Mutua Madrid Open մրցաշարում, որտեղ Ռադվանսկան հաղթել է երեք սեթում[81]։ Ռադվանսկան Կուզնեցովային պարտվել է նաև նրանց միջև կայացած երկու եզրափակիչներում՝ 2009 թվականին Պեկինում[82] և 2010 թվականին Սան Դիեգոյում[83]։ Ռադվանսկան պարտվել է նաև 2015 թվականի Ֆեդերացիայի գավաթի Ռուսաստանի և Լեհաստանի հավաքականների մեկնարկային խաղում[84]։ Եվս արկու անգամ նա պարտվել է 2016 թվականին՝ Ուհանի մրցաշարում և WTA Ամփոփի մրցաշարի խմբային փուլում։

Ռադվանսկան ընդդեմ Սերենա Ուիլյամսի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռադվանսկան և Սերենա Ուիլյամսը միմյանց հետ հանդիպել են 10 անգամ և բոլոր հանդիպումներում հաղթանակ է տարել Սերենա Ուիլյամսը։ Նրանց միջև առաջին հանդիպումը կայացել է 2008 թվականին, Բեռլինում։ Նրանք հանդիպել են երեք ծածկույթների վրա՝ գրունտ, հարդ և խոտածածկ։ Ռադվանսկան Ուիլյամսին պարտվել է Մեծ Սաղավարտի իր միակ եզրափակիչում՝ 2012 թվականի Ուիմբլդոնի մրցաշարում։ Եվս երկու անգամ նրանք հանդիպել են WTA Ամփոփիչ մրցաշարում՝ 2012 թվականին կիսաեզրափակիչում և 2013 թվականին խմբային փուլում։ Նրանք վեց անգամ հանդիպել են կիսաեզրափակիչ փուլում։ Բացի 2012 թվականի Ուիմբլդոնի եզրափակիչ հանդիպումից, մյուս բոլոր հանդիպումներում Ռադվանսկան պարտվել է երկու սեթում և առայժմ Ուիլյամսից կարողացել է շահել ընդամենը մեկ սեթ։

Հանդերձանք և մարզիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռադվանսկան օգտագործում է Babolat Pure Drive Lite ռակետ և Lotto մարզահագուստ[8]։

Ռադվանսկան թենիսում իր կարիերան սկսել է իր հոր՝ Ռոբերտ Ռադվանսկիի հետ, որպես մարզիչ։ Նա հայտարարել է. «Իմ հայրը ինձ հետ ֆանապարհորդել է իմ ամբողջ կյանքի ընթացքում և մենք միասին մարզվել ենք 17 տարի շարունակ, նույնիսկ համարյա 18 տարի։ Այնպես որ, դա բավականին երկար ժամանակ է»[85]։

2011 թվականի Ռադվանսկան սկսել է աշխատել Ֆեդերացիայի գավաթի Լեհաստանի հավաքականի մարզիչ Տոմաշ Վիկտորովսկիի հետ, ով փոխարինել է նրա հորը։ 2012 թվականին նրա մարզչական թիմին է միացել նաև Բոռն Վիկիսը՝ WTA մրցաշարերի վետերան-մարզիչ[86]։

Ռադվանսկան Մատինա Նավրատիլովային իր մարզչական թիմի մեջ ընդգրկել է 2014 թվականի մրցաշարջանի վերջում։ 2015 թվականի ապրիլին նրանք բաժանվել են Նավրատիլովայի հայտարարությունից հետո, որ նա բավականին զբաղված է, որպեսզի որպես Ռադվանսկաի մարզիչ աշխատի ոչ լիարժեք աշխատանքային օր[87]։

Հովանավորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի քանի տարի շարունակ ամերիկյան «Cheesecake Factory» ռեստորանային ցանցին համակրանք տածելուց հետո, 2014 թվականին Ռադվանսկան դարձել է ռեստորանի առաջին հովանավորյալ մարզիկը։ Ռադվանսկան սկսել է Cheesecake Factory լոգոն կրել գլխարկի վրա 2014 թվականի BNP Paribas Open մրցաշարի ընթացքում։ Բացի այդ, նա շարունակում է կրել ընկերության լոգոն ԱՄՆ-ում կայացող բոլոր խաղերի ընթացքում[88]։

2014 թվականի հունվարի 1-ից Ռադվանսկան դարձել է «Rado» ժամացույցների համաշխարհային դեսպանը։ Նա ժամացույցային ընկերության հետ ստորագրել է երեք տարվա պայմանագիր, դառնալով երրորդ թենիսիստը, ով միացել է Rado-ին՝ Յուլիա Գյորգեսից և Էնդի Մարրեյից հետո։ Պայմանագրի համաձայն նա պետք է կրի Rado HyperChrome Automatic Chronograph ժամացույցը՝ պատրաստված բարձրակարգ կերամիկայից[89]։

Ռադվանսկան նաև համաձայնություն ունի «Lexus»-ի հետ։ Այդ հովանավորչության արդյունքում «Lexus»-ի լոգոն Ռադվանսկաի մարզահագուստին է հայտնվում Մեծ Սաղավարտի բոլոր մրցաշարերում, Masters մրցաշարերում և Premier և Premier Mandatory որոշ մրցաշարերում։ Բացի այդ, Ռադվանսկան ունի Lexus-ի վերջին մոդելը՝ «LS limousine»[90]։

Ռադվանսկան հովանավորական պայմանագրեր ունի նաև Babolat-ի, Lotto Sport Italia-ի, Vanquis բանկի, Amica, Dayli և Play ընկերությունների հետ[3]։

Կարերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Սաղավարտի մրցաշարերի եզրափակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենախաղ 1 (1 պարտություն)[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունք Թվական Մրցաշար Ծածկույթ Մրցակից Հաշիվ
Պարտություն 2012 Ուիմբլդոն Խոտածածկ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սերենա Ուիլյամս 1–6, 7–5, 2–6

WTA Ամփոփիչ մրցաշարի եզրափակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենախաղ 1 (1 տիտղոս)[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյոունք Թվական Մրցաշար Ծածկույթ Մրցակից Հաշիվ
Հաղթանակ 2015 Սինգապուր Հարդ(i) Չեխիա Պետրա Կվիտովա 6–2, 4–6, 6–3

Մեծ Սաղավարտի մենախաղի մրցաշարերի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշար 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 ՀՄ Հ–Պ Հ %
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիայի բաց առաջնություն ՉՄ 2 շրջան 1/4 1 շրջան 3 շրջան 1/4 1/4 1/4 1/2 4 շրջան 1/2 0 / 10 32–10 76%
Ֆրանսիայի բաց առաջնություն ՉՄ 1 շրջան 4 շրջան 4 շրջան 2 շրջան 4 շրջան 3 շրջան 1/4 3 շրջան 1 շրջան 4 շրջան 0 / 10 21–10 68%
Ուիմբլդոն 4 շրջան 3 շրջան 1/4 1/4 4 շրջան 2 շրջան Ե 1/2 4 շրջան 1/2 4 շրջան 0 / 11 39–11 78%
ԱՄՆ բաց առաջնություն 2 շրջան 4 շրջան 4 շրջան 2 շրջան 2 շրջան 2 շրջան 4 շրջան 4 շրջան 2 շրջան 3 շրջան 4 շրջան 0 / 11 22–11 66%
Հ–Պ 4–2 6–4 14–4 8–4 7–4 9–4 15–4 16–4 11–4 10–4 14–4 0 / 42 114–42 73%
Տարվա վերջի մրցաշար
WTA Ամփոփիչ մրցաշար Չի որակավորվել Խումբ Խումբ ՉՈ Խումբ 1/2 Խումբ 1/2 Հ 1/2 1 / 8 11–14 44%

Զուգախաղի մրցաշարերի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշար 2007 2008 2009 2010 2011 2012 ՀՄ Հ–Պ
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիայի բաց առաջնություն 1 շրջան 1 շրջան 2 շրջան 1/2 3 շրջան 3 շրջան 0 / 6 9–6
Ֆրանսիայի բաց առաջնություն 3 շրջան 1 շրջան 1/4 1/4 1 շրջան 2 շրջան 0 / 6 9–6
Ուիմբլդոն 3 շրջան 2 շրջան 1 շրջան 2 շրջան 3 շրջան 3 շրջան 0 / 6 8–6
ԱՄՆ բաց առաջնություն 2 շրջան 1 շրջան 1 շրջան 3 շրջան 1/2 ՉՄ 0 / 5 7–5
Հ–Պ 5–4 1–4 4–4 10–4 8–4 5–3 0 / 23 33–23

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2006
  • WTA Tour Most Impressive Newcomer of the Year[8]
2011
  • WTA Fan Favorite Singles Player[6]
2012
  • WTA Fan Favorite Singles Player[6]
  • WTA Fan Favourite Video[34]
  • WTA Fan Favourite Fanpage on Facebook[34]
2013
  • WTA Fan Favorite Singles Player[6]
  • WTA Fan Favorite Shot of the Year[36]
2014
  • Fed Cup Heart Award
  • WTA Fan Favorite Singles Player
  • WTA Fan Favorite Shot of the Year
2015
  • Hopman Cup
  • WTA Fan Favorite Shot of the Year
  • WTA Fan Favourite Singles Player
  • WTA Match Of The Year
  • WTA Best Dressed (On-Court)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 WTA կայքէջ
  2. «Agnieszka Radwanska». WTA. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 28-ին.
  3. 3,0 3,1 «Agnieszka Radwanska». agaradwanska. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 31-ին.
  4. Harwitt, Sandra (2015 թ․ նոյեմբերի 1). «Radwanska Hoping Year-End Title An Omen For 2016». ESPN. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  5. Bevis, Marianne (2016 թ․ հունվարի 20). «Agnieszka Radwanska outclasses Eugenie Bouchard in straight sets to book her place in the third round of the Australian Open». The Sport Review. Վերցված է 2016 թ․ մարտի 15-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 «WTA Awards». wtatennis.com. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 5-ին.
  7. «Players – WTA Tennis English». Women's Tennis Association. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 6-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 «WTA Profile». wtatennis.com. Վերցված է 2012 թ․ փետրվարի 16-ին.
  9. 9,0 9,1 Bodo, Pete (2012 թ․ մարտի 31). «Born This Way». tennis.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 3-ին.
  10. 18888.html «Radwańska lepsza niż dyplomacja Tuska». Վերցված է 2013 թ․ ապրիլի 25-ին. {{cite news}}: Check |url= value (օգնություն)(չաշխատող հղում)
  11. «Tennis star dropped by Catholic youth group after ESPN Body Issue pics». USA Today. Վերցված է 2013 թ․ հուլիսի 16-ին.
  12. Badenhausen, Kurt. «The World's Highest-Paid Female Athletes». Forbes.
  13. web site article
  14. 14,0 14,1 «2006 Results». tennis.com. Վերցված է 2012 թ․ հունվարի 15-ին.
  15. 15,0 15,1 «2007 Results». ESPN. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 19-ին.
  16. Second seed Kuznetsova upset – ABC News (Australian Broadcasting Corporation). Abc.net.au (19 January 2008). Retrieved on 10 March 2013.
  17. 17,0 17,1 «2008 Results». ESPN. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 19-ին.
  18. Ivanovic strains ankle ligaments, out of Qatar Open – Tennis – ESPN. Sports.espn.go.com (21 February 2008). Retrieved on 10 March 2013.
  19. BBC SPORT | Tennis | Ivanovic and Jankovic go through. BBC News (1 June 2008). Retrieved on 10 March 2013.
  20. «2009 Results». ESPN. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 19-ին.
  21. 21,0 21,1 «2010 Results». ESPN. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 19-ին.
  22. Tennis – Yahoo! Eurosport. Uk.eurosport.yahoo.com. Retrieved 24 April 2011.
  23. 23,0 23,1 23,2 23,3 «2011 Results». ESPN. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 19-ին.
  24. Bodo, Peter (October 2011). «Peter Bodo Blog Archive». ESPN. Վերցված է 2012 թ․ փետրվարի 16-ին.
  25. Sharma, Suhani (2011 թ․ հոկտեմբերի 27). «Radwanska outclasses Zvonareva in a thriller, keeps SF hopes alive in Istanbul». tennisearth.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 16-ին.
  26. «Azarenka to meet Sharapova in Stuttgart finale». Fox News Channel. 2012 թ․ ապրիլի 28. Վերցված է 2012 թ․ ապրիլի 29-ին.
  27. 27,0 27,1 27,2 27,3 «2012 Results». CBSSports.com. Վերցված է 2012 թ․ ապրիլի 14-ին.
  28. «Radwanska Moves On, Lepchenko Up Next». wtatennis.com. Վերցված է 2012 թ․ մայիսի 10-ին.
  29. «Radwanska the first Pole in Slam final in Open Era». Sports Illustrated. 2012 թ․ հուլիսի 5. Վերցված է 2014 թ․ հունվարի 22-ին.
  30. «Radwanska carried the Polish flag». MSN. 2012 թ․ հուլիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 7-ին.
  31. «Radwanska makes shock exit». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 29-ին.
  32. Tignor, Steve (2012 թ․ հոկտեմբերի 26). «Istanbul: Radwanska d. Errani». tennis.com. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 1-ին.
  33. «Roddick Defeats Raonic At Face-Off Exhibition Tennis Match». The Sports Network. 2012 թ․ նոյեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 16-ին.
  34. 34,0 34,1 34,2 «WTA Player Awards: The Fan Favorites And More». wtatennis.com. 2012 թ․ նոյեմբերի 30. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 6-ին.
  35. 35,0 35,1 35,2 «2013 Results». CBSSports.com. Վերցված է 2013 թ․ հունվարի 5-ին.
  36. 36,0 36,1 «Fan Favorite Award Winners: Part II». Sports Illustrated. 2013 թ․ նոյեմբերի 27. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 28-ին.
  37. 83535, 14244838.html?i=3 «Sukces w kraju bez trawy. Janowicz, Kubot i Radwanska z Krzyzami Zaslugi» (Polish). 2013 թ․ հուլիսի 8. Վերցված է 2013 թ․ հուլիսի 8-ին. {{cite news}}: Check |url= value (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  38. «France prevails in thriller over Poland at Hopman Cup final». couriermail.com.au. Վերցված է 2014 թ․ հունվարի 20-ին.
  39. «Radwanska out as Mattek-Sands juggernaut rolls on». apiainternational.com.au. Վերցված է 2014 թ․ հունվարի 28-ին.
  40. 40,0 40,1 40,2 «2014 Results». CBSSports.com. Վերցված է 2014 թ․ հունվարի 20-ին.
  41. «Radwanska Advances to Final». Վերցված է 2014 թ․ մարտի 16-ին.
  42. «Pennetta Crowned New Women's Champion». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 16-ին.
  43. «Strona główna – Katowice Open – 6-12 kwietnia 2015 – Hala Widowiskowa Spodek». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 6-ին.
  44. «WTA Katowice Open: Agnieszka Radwanska up and running at home event». Sky Sports.
  45. Antony, A (2014 թ․ նոյեմբերի 19). «Pune Marathas pulls off a great escape». The Hindu. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 19-ին.
  46. «Martina Hingis edges Agnieszka Radwanska in Women's Singles in CLT». tennisworldusa.org. 2014 թ․ նոյեմբերի 24. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 25-ին.
  47. «Aga Radwańska will cooperate with Martina Navratilova». bbc.com. 2014 թ․ դեկտեմբերի 9. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 9-ին.
  48. «Martina Navratilova to coach Agnieszka Radwanska in 2015». CNN. 2014 թ․ դեկտեմբերի 9. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 12-ին.
  49. Roopanarine, Les (2015 թ․ հունվարի 10). «Serena Williams beaten by Agnieszka Radwanska as Poland win Hopman Cup». The Guardian. Վերցված է 2015 թ․ հունվարի 10-ին.
  50. «Venus beats Radwańska in Aussie fourth round». Tennis.com. 2015 թ․ հունվարի 26. Վերցված է 2015 թ․ փետրվարի 15-ին.
  51. 51,0 51,1 51,2 51,3 51,4 «2015 Results». CBSSports.com. Վերցված է 2015 թ․ հուլիսի 8-ին.
  52. Morley, Gary (2015 թ․ ապրիլի 25). «Martina Navratilova ends coaching role with Agnieszka Radwanska». CNN.com. Վերցված է 2015 թ․ հուլիսի 8-ին.
  53. http://lobandsmash.com/2015/09/28/the-rejuvenated-agnieszka-radwanska-player-of-the-week/
  54. http://www.wtatennis.com/news/article/5077409/title/radwanska-wins-sweet-16th-wta-title
  55. http://www.wtatennis.com/news/article/5077188/title/radwanska-going-back-to-singapore
  56. «Radwanska Savors Her Moment Of Success». Women's Tennis Association. 2015 թ․ նոյեմբերի 1. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  57. http://www.wtatennis.com/news/article/5226349/title/wta-social-fan-favorites-the-winners
  58. http://www.wtatennis.com/news/article/5191975/title/radwanska-wta-shot-of-the-year
  59. Patrick Johnston (2016 թ․ հունվարի 8). «Radwanska receives ranking boost with Shenzhen win». Reuters.
  60. http://edition.cnn.com/2016/05/31/tennis/french-open-halep-radwanska-tennis/index.html
  61. http://www.tsmplug.com/tennis/injured-agnieszka-radwanska-withdraws-from-wta-stanford/
  62. http://www.washingtontimes.com/news/2016/aug/6/after-55-hours-of-travel-no-4-radwanska-loses-1st-/
  63. http://www.tennis.com/pro-game/2016/08/radwanska-beats-svitolina-to-take-connecticut-open-title/60282/
  64. «Radwanska Too Solid, Zvonareva Eyes No.2». wtatennis.com. 2011 թ․ սեպտեմբերի 30. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 19-ին.
  65. «Stosur & Zvonareva reach last four at WTA Championships». BBC. 2011 թ․ հոկտեմբերի 28. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 19-ին.
  66. «Head to Head with Zvonareva». tennis.com. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 19-ին.
  67. «Vera Zvonareva – Agnieszka Radwanska». Yahoo!. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 19-ին.
  68. «Zvonareva close to Istanbul exit». rt.com. 2011 թ․ հոկտեմբերի 28. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 19-ին.
  69. , 12910~2496831, 00.html «Radwanska Rallies Past Zvonareva On Day 3». wtachampionships.com. 2011 թ․ հոկտեմբերի 27. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 19-ին. {{cite news}}: Check |url= value (օգնություն)
  70. «Li on a mission to derail Radwanska's roll». australianopen.com. 2013 թ․ հունվարի 22. Վերցված է 2013 թ․ փետրվարի 22-ին.
  71. «Head-to-Head vs. Li». matchstat.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 22-ին.
  72. «Head 2 Head – WTA Tennis English». Women's Tennis Association. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 6-ին.
  73. «Pole Looks Polished: Radwanska Defeats Ivanovic to Reach Quarterfinals». tennisgrandstand.com. 2013 թ․ հունվարի 20. Վերցված է 2013 թ․ փետրվարի 22-ին.
  74. «Head-to-Head vs. Ivanovic». matchstat.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 22-ին.
  75. «Flawless Radwanska Outdoes Kerber». www.wtatennis.com. Women's Tennis Association (WTA). 2015 թ․ հոկտեմբերի 9.
  76. «Head 2 Head Comparison». www.wtatennis.com. Women's Tennis Association (WTA).
  77. «S. Kuznetsova – A. Radwanska Head to Head Game Statistics, Tennis Tournament Results – Tennis Statistics Wettpoint». wettpoint.com.
  78. «Second seed Kuznetsova upset». ABC News.
  79. «Jankovic, Kuznetsova join exodus». ABC News.
  80. Kevin Mitchell. «French Open 2012: Agnieszka Radwanska goes out in third round». the Guardian.
  81. Agnieszka Radwanska survives Kuznetsova clash at the Mutua Madrid Open, Wozniacki and Jankovic fall Արխիվացված 2016-02-01 Wayback Machine, Live Tennis
  82. «Kuznetsova claims her second China Open title – People's Daily Online». people.com.cn.
  83. «Kuznetsova wins San Diego Open». ABC News.
  84. «Sharapova wins Radwanska falls». Women's Tennis Association.
  85. Matt Cronin (2012 թ․ մարտի 30). «Radwanska's dad goes from coach to tourist». www.tennis.com. Tennis.com.
  86. «Radwanska hires Dokic's former coach». tennis.com. 2012 թ․ հունվարի 22. Վերցված է 2012 թ․ փետրվարի 16-ին.
  87. Gary Morley, CNN (2015 թ․ ապրիլի 25). «Martina Navratilova ends coaching role with Radwanska – CNN.com». CNN. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 6-ին. {{cite web}}: |author= has generic name (օգնություն)
  88. «Radwanska Signs Endorsement Deal with Cheesecake Factory». Վերցված է 2015 թ․ օգոստոսի 6-ին.
  89. «Rado and Radwanska team up for 2014». Վերցված է 2015 թ․ օգոստոսի 6-ին.
  90. «Toyota Europe News». Totota Europe. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]