Մարգարիտա Գասպարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարգարիտա Գասպարյան
Маргарита Гаспарян
Սեռիգական[1]
Քաղաքացիություն Ռուսաստան[1]
Ծննդյան ամսաթիվսեպտեմբերի 1, 1994(1994-09-01)[1] (29 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, Ռուսաստան[2]
Հասակ183 սանտիմետր սմ
Քաշ73 կիլոգրամ կգ
Կարիերայի սկիզբ2011 թվական
Աշխատող ձեռքաջ
Հարված ձախիցմեկձեռքանի
ՄարզիչԵլենա Մակարովա[3]
Պարգևավճար, USD$ 817 890
Մենախաղ
Խաղեր Հ/Պ219–150[1]
Տիտղոսներ1 WTA, 9 ITF
Ամենաբարձր վարկանիշ41 (2016 մարտի 21)
Ներկայիս վարկանիշ60 (2016 հուլիսի 18)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիա4-րդ փուլ (2016)
Ֆրանսիա1-ին փուլ (2015-2016)
Ուիմբլդոն1-ին փուլ (2015-2016)
ԱՄՆ2-րդ որակավորման փուլ (2015)
Զուգախաղ
Խաղեր Հ/Պ116–66[1]
Տիտղոսներ3 WTA, 8 ITF
Ամենաբարձր վարկանիշ25 (2016 հունիսի 6)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիա2-րդ փուլ (2016)
Ֆրանսիա1/2 եզրափակիչ (2016)
Ուիմբլդոն2-րդ փուլ (2015)
ԱՄՆ2-րդ փուլ (2015)
Թարմացվել է՝ 2016 հուլիսի 22

Մարգարիտա Մելիքի Գասպարյան (ռուս.՝ Маргарита Меликовна Гаспарян, սեպտեմբերի 1, 1994(1994-09-01)[1], Մոսկվա, Ռուսաստան[2]), ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստուհի։

Գասպարյանը հաղթել է մեկ մենախաղի և երեք զուգախաղի WTA մրցաշարերում, ինչպես նաև ինը մենախաղի և ութ զուգախաղի ITF մրցաշարերում։ 2016 թվականի մարտի 21-ին նա հասնում է իր լավագույն մենախաղային վարկանիշին՝ աշխարհի թիվ 41-րդ ռակետ, իսկ հունիսի 6-ին հասնում է զուգախաղի իր լավագույն արդյունքին՝ աշխարհի թիվ 25-րդ ռակետ։

Նա համարվում է է ռուս երիտասարդ թենիսիստուհիների մեջ ամենաուժեղ մեկ ձեռքով բեքհենդ հարվածին տիրապետողը։ 2015 թվականին մեկ շաբաթվա ընթացքում նա նվաճեց իր առաջին մենախաղային և զուգախաղային տիտղոսները Բաքվի գավաթում։ Նրան ներկայումս մարզում է Ելենա Մակարովան[4]։

Ընդհանուր տեղեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգարիտա Գասպարյանը ծնվել է հայազգի հոր՝ Մելիքի, և ռուս մոր՝ Լյուդմիլայի, ընտանիքում։ Գասպարյանը թենիս սկսել է խաղալ 5 տարեկան հասակում։ Նրա հայրը երկար ժամանակ զբաղվել է ծանրամարտով, իսկ մայրը՝ բիաթլոնով։ Գասպարյանի հարազատ ակումբը համարվում է ԲԿՄԱ-ն[5]։

Մարզական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2010-1[խմբագրել | խմբագրել կոդը]

Գասպարյանը իր մասնագիտական կարիերան սկսել է $10,000 մրցանակով Սանկտ Պետերբուրգում կայացած մրցաշարում 2010 թվականի մարտի կեսին, որտեղ պարտվեց առաջին որակավորման փուլում։ Նրա հաջող մրցելույթը կայացավ Մինսկի մրցաշարում, որտեղ նա հասավ քառորդ եզրափակիչ մենախաղում և կիսաեզրափակիչ զուգախաղում։ Նրա առաջին եզրափակիչը եղավ Տյումենում, զուգախաղում Նատելա Ձալամիձեի հետ և ավարտվեց պարտությամբ 0–6, 2–6 հաշվով։

2012[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին Գասպարյանը մենախաղերում նվաճեց չորս ITF (Միջազգային թենիսի ֆեդերացիա) տիտղոս, բոլորը մինչև 25 հազար ԱՄՆ դոլար մրցանակային ֆոնդով։ Բոլոր մենախաղերի տիտղոսները նա նվաճեց Ռուսաստանում։ Նա նվաճեց Կրեմիլինի գավաթ 2012-ի ուղեգիր, սակայն պարտվեց Լուսիա Սաֆարովային երեք սեթում։

2010-2014 թվականներ. Կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գասպարյանը իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Սանկտ Պետերբուրգի ITF $ 10,000 մրցաշարում, 2010 թվականի մարտի կեսին, պարտվելով որակավորման առաջին փուլում։ Նրա առաջին հաջողությունը գալիս է մեկ այլ $ 10,000 մրցաշարում՝ Մինսկում, դուրս գալով մենախաղի քառորդ եզրափակիչ և զուգախաղի կիսաեզրափակիչ։ Առաջին եզրափակիչին նա հասնում է Տյումենի մրցաշարի զուգախաղում, որտեղ համագործակցելով Նաթելա Ձալամիձեի հետ, նրանք 2011 թվականին պարտվում են Դարյա Կասատկինա-Օլգա Սավչուկ զույգին՝ 0-6, 2-6։

2012 թվականին Գասպարյանը շահում է չորս տիտղոս ITF-ի մենախաղի մրցաշարերում, բոլորն էլ 25К մակարդակի։ Նրա բոլոր տիտղոսները շահվել են Ռուսաստանում կայացած մրցաշարերում։ Նա ուայլդ-քարտ է ստանում 2012 թվականի Կրեմլի գավաթին, սակայն երեք սեթում պարտվում է Լյուսիա Շաֆարժովային։

2013 թվականի մրցաշրջանի վերջում Գասպարյանը Ռուսաստանի հավաքականի ավագ Շամիլ Տարպիշևի կողմից կանչվում է մասնակցելու Իտալիայի հավաքականի հետ Ֆեդերացիայի գավաթի եզրափակիչ հանդիպմանը, որտեղ նա մասնակցում է զուգախաղին և պարտություն են կրում։ Դրանից հետո նա շահում է իր հինգերորդ ITF տիտղոսը Մինսկում։

2014 թվականի WTA Tour-ը Գասպարյանի համար առավել արդյունավետ էր, հատկապես տարվա վերջին, իսկ զուգախաղում նա բարելավում է իր վարկանիշը, երկու հաղթանակ տանելով ITF խոշոր մրցաշարերում՝ մասնակցելով չորս մրցաշարի եզրափակիչի։

Գասպարյանը մասնակցում է 2014 թվականի Տաշքենդի մրցաշարի որակավորման փուլին, սակայն պարտություն է կրում։ Նա Մեծ Սաղավարտի մրցաշարում նորամուտում է ԱՄՆ բաց առաջնությունում, որտեղ մասնակցում է որակավորման մրցաշարին։ 2014 թվականի մրցաշրջանի վերջում Գասպարյանը լավ արդյունքների է հասնում Եգիպտոսի Շարմ էլ Շեյխի ITF մրցաշարում, որտեղ շահում է իր հերթական ITF տիտղոսը։

2015 թվական. Առաջին WTA տիտղոս, Մեծ Սաղավարտի նորամուտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գասպարյանը հաղթանակ է տանում ITF մենախաղի երեք և զուգախաղի մեկ մրցաշարերում։ Բացի այդ, նա ևս մեկ ITF եզրափակիչում՝ Տրնավայի $ 100,000-ում, պարտություն է կրում Դանկա Կովինիչից՝ 5-7, 3-6։ Այնուհետև նա որոշում է մասնակցել WTA մրցաշարերի։

Մայիսին Գասպարյանը իր գլխավոր նորամուտն է իրականացնում, մասնակցելով Ֆրանսիայի բաց առաջնությանը, որտեղ նա երկու սեթում պարտվում է Անա Կոնյուխին։ Հունիսի 29-ին նա մասնիակցում է Մեծ Սաղավարտի երկրորդ մրցաշարին՝ Ուիմբլդոնի հիմնական ցանցին, որտեղ առաջին շրջանում նրա մրցակիցն էր աշխարհի թիվ 1 ռակետ Սերենա Ուիլյամսը։ Նա Ուիլյամսին դիմադրություն է ցույց տալիս առաջին սեթի սկզբում, սակայն պարտություն է կրում՝ զիջելով խաղի 13 եզրափակիչ սեթերից 11-ում։

Ստամբուլի մրցաշարում Գասպարյանը հանդիպում է 8-րդ դասակարգված Ցվետանա Պիրոնկովային։ Չնայած առաջին սեթում 6-0 հաշվով հաղթանակին և երկրորդ սեթում շահելով 2 գեյմ, նա պարտություն է կրում 6-0, 6-7, 6-7 հաշվով։

Գասպարյանի իր առաջին WTA տիտղոսը շահում է Բաքվում, եզրափակիչում առավելության հասնելով Պատրիսիա Մարիա Տիգի նկատմամբ։ Նա դառնում է առաջին մեկ ձեռքով բեքհենդի թենիսիստուհին, ով տիտղոս է նվաճում 2015 թվականի WTA մրցաշրջանում[6]։ Մենախաղի հաջող ելույթների արդյունքում Գասպարյանի վարկանիշը բարձրանում է մինչև 71-րդ հորիզոնական։ Գասպարյանը, համագործակցելով Ալեքսանդրա Պանովայի հետ, հաղթանակ է տանում Բաքվիի WTA մրցաշարի զուգախաղում, եզրափակիչում առավելության հասնելով Վիտալիա Դյաչենկո-Օլգա Սավչուկ զույգի նկատմամբ։ Ձեռք բերված հաջողությունների շնորհիվ Գասպարյանը զուգախաղի վարկանիշում բարձրանում է 84-րդ հորիզոնական։

Connecticut Open մրցաշարում նա առաջին շրջանում պարտվում է Կրիստինա ՄակՀեյլին։ Բացի այդ, նա պարտություն է կրում նաև ԱՄՆ բաց առաջնության որակավորման մրցաշարում, երկու սեթում պարտվելով Ջեսիկա Պեգուլին։

Այնուհետև Գասպարյանը պարտություն է կրում Տաշքենդի բաց առաջնության երկրորդ շրջանում, երկու սեթում պարտվելով գերմանուհի Աննա Լենա Ֆրիդզամին։ Այնուամենայնիվ, նա Ալեքսանդրա Պանովայի հետ միասին շահում են իրենց երկրորդ WTA տիտղոսը զուգախաղում, Տաշքենդի մրցաշարի եզրափակիչում առավելության հասնելով Վերա Դուշևինա-Կատերինա Սինյակովա զույգի նկատմամբ։

Լինցի Generali Ladies Linz մրցաշարում Գասպարյանը երկրորդ շրջանում հաղթում է 6-րդ դասակարգված Կամիլա Ջորջիին, սակայն հաջորդ շրջանում կրկին պարտվում է Աննա Լենա Ֆրիդզամին։

Կրեմլի գավաթում Գասպարյանը հաղթում է 9-րդ դասակարգված Կրիստինա Մլադենովիչին, սակայն քառորդ եզրափակիչում պարտվում է Անաստասիա Պավլյուչենկովային։

Տարվա իր վերջին մրցաշարում Գասպարյանը հասնում է 125K Open GDF Suez Seine-et-Marne WTA մրցաշարի քառորդ եզրափակիչ, որտեղ պարտություն է կրում Ֆրանչեսկա Սկիավոնեից։

Գասպարյանը մրցաշրջանն ավարտում է որպես համաշխարհային դասակարգման թիվ 62 ռակետ մենախաղում, առաջին անգամ տեղ գտնելով Թոփ 100-ում և շահելով իր առաջին WTA տիտղոսը մենախաղում։

2016 թվական. Թոփ-50, Ֆրանսիայի բաց առաջնության զուգախաղի կիսաեզրափակիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գասպարյանը 2016 թվականի մրցաշրջանը սկսում է Բրիսբենում, սակայն պարտվում է որակավորման փուլի եզրափակիչում։ Սակայն մրցաշարին մասնակցելու Մարիա Շարապովայի հրաժարումից հետո, նա զբաղեցնում է նրա տեղը[7]։ Այնուամենայնիվ, նա ռաաջին շրջանում պարտվում է հայրենակցուհի Եկատերինա Մակարովային։ Հոբարտում Գասպարյանը երկրորդ շրջանում պարտվում է Յոհաննա Լարսոնին։

Ավստրալիայի բաց առաջնությունում նրան հաջողվում է հասնել չորրորդ շրջան, մինչ այժմ նրա լավագույն արդյունքը Մեծ Սաղավարտի մրցաշարերում։ Առաջին շրջանում նա երեք սեթում հաղթանակ է տանում 17-րդ դասակարգված Սառա Էրանիի նկատմամբ։ Չորրորդ շրջանում նա երկու սեթում պարտություն է կրում աշխարհի թիվ 1 ռակետ Սերենա Ուիլյամսից[8]։

Սանկտ Պետերբուրգի St. Petersburg Ladies' Trophy մրցաշարում Գասպարյանը հասնում է մինչև երկրորդ շրջան, որտեղ պարտվում է 4-րդ դասակարգված Անա Իվանովիչին։ Մրցաշարից հետո, փետրվարի 15-ին, Գասպարյանը համաշխարհային դասակարգման աղյուսակում հասնում է կարիերայում իր լավագույն արդյունքին, տեղ գրավելով Թոփ 50-ում, 41 համարի տակ։

Դոհայում Գասպարյանը մեծ տհաճություն է պարգևում 10-րդ դասակարգված Կարոլինա Պլիշկովային, առաջին շրջանում նրան պայքարից դուրս թողնելով 49 րոպեի ընթացքում։ Այնուամենայնիվ, նա չի կարողանում պահպանել հաջողությունը և երկրորդ շրջանում պարտվում է Անդրեա Պետկովիչին։

BNP Paribas Open մրցաշարում Գասպարյանը Օլգա Գովորցովային հաղթում է առաջին շրջանում, սակայն պարտվում է 9-րդ դասակարգված Ռոբերտա Վինչիին երկրորդ շրջանում՝ երկրորդ սեթում չիրացնելով երկու մաթչ-փոինթ։

Նա Ռուսաստանի հավաքականի կազմում Ֆեդերացիայի գավաթի 2016 թվականի Համաշխարհային խմբի փլեյ-օֆֆ փուլում նորամուտում է Բելառուսի հավաքականի հետ հանդիպման ժամանակ, որտեղ Վիկտորիա Ազարենկայից և Ալեքսանդրա Սասնովիչից պարտություն է կրում երկու մենախաղերում։

Այդ ժամանակահատվածում բավականին արդյունավետ են լինում զուգախաղի մրցաշարերը, որոնց ընթացքում Գասպարյանը հասնում է երկու կիսաեզրափակիչի և տիտղոս է նվաճում նրանցից մեկում։ Մարտին նա Մոնիկա Նիկուլեսկուի հետ միասին հասնում են Մայամիի WTA զուգախաղի մրցաշարի կիսաեզրափակիչ, երկրորդ շրջանում երկու սեթում առավելության հասնելով թիվ մակ զույգ Մարտինա Հինգիսի և Սանիա Միրզայի նկատմամբ։ Կիսաեզրափակիչում երեք սեթում նրանց նկատմամբ եռեվելության են հասնում թիվ 4 զույգ Թիմեա Բաբոշը և Յարոսլավա Շվեդովան, երրորդ սեթում հաղթելով 10-8 հաշվով։ Ապրիլին Գասպարյանը Անդրեա Հլավաչիկովայի հետ մասնակցում է Պրահայի մրցաշարին, որտեղ նրանք տիտղոսի են արժանանում եզրափակիչում Մարիա Իրիգոեն-Պաուլա Կանիա զույգի նկատմամբ հաղթանակից հետո։ Սա Գասպարյանի երրորդ զուգախաղային տիտղոսն էր WTA մրցաշարերում։ Հաջող ելույթները իրենց հետքն են թողնում վարկանիշային աղյուսակում և Գասպարյանը հունիսի 6-ին համաշխարհային դասակարգման զուգախաղի աղյուսակում զբաղեցնում է 25-րդ հորիզոնականը։

Զուգախաղի հաջորդ կիսաեզրափակիչը բաժին է հասնում Մեծ Սաղավարտի մրցաշարին։ Ֆրանսիայի բաց առաջնության երրորդ շրջանում նա Սվետլանա Կուզնեցովայի հետ միասին պայքարից դուրս են թողնում 4-ր դասակարգված Թիմեա Բաբոշ-Յարոսլավա Շվեդովա զույգին, հաղթանակ տանելով երեք սեթում։ Չորրորդ շրջանում հաղթահարվում է 9-րդ դասակարգված չինուհիներ Սյույ Իֆան-Չժեն Սայսայ զույգի արգելքը։ Կիսաեզրափակիչում նրանք երեք սեթում պարտվում են 5-րդ դասակարգված Կարոլին Գարսիա-Կրիստինա Մլադենովիչ զույգին։ Մենախաղի մրցաշարում նրան առաջին շրջանում պարտության է մատնում 19-րդ դասակարգված Սլոան Սթիվենսը։

Ուիմբլդոնի մրցաշարում Գասպարյանը մասնակցում է ինչպես մենախաղի, այնպես էլ զուգախաղի մրցաշարերին։ Մենախաղի մրցաշարի առաջին շրջանում նա Դենիսա Ալերտովայի հետ հանդիպման երկրորդ սեթում, 6-3, 3-0 հաշվի ժամանակ, հրաժարվում է պայքարից՝ վնասվածքի պատճառով։ Մոնիկա Նիկուլեսկուի հետ զույգով նրանք, նույնպես առաջին շրջանում, պատվում են Ալեքսանդրա Պանովային և Շելբի Ռոջերսին։

Ուիմբլդոնից հետո պարզ է դառնում, որ Գասպարյանը պետք է վիրահատության ենթարկվի, որի պատճառով բաց կթողնի մրցաշրջանի որոշ մասը, այդ թվում նաև Օլիմպիական խաղերը, որին ծրագրել էր մասնակցել Սվետլանա Կուզնեցովայի հետ զույգով[9]։

Ելույթները մրցաշարերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշարերի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենախաղ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշար 2012 2013 2014 2015 2016 ՀՄ Հ–Պ Հ %
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիայի բաց առաջնություն ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 4 շրջան 0 / 1 3–1 75%
Ֆրանսիայի բաց առաջնություն ՉՄ ՉՄ ՉՄ 1 շրջան 1 շրջան 0 / 1 0–1 0%
Ուիմբլդոն ՉՄ ՉՄ ՉՄ 1 շրջան 1 շրջան 0 / 2 0–2 0%
ԱՄՆ բաց առաջնություն ՉՄ ՉՄ Ո1 Ո2 0 / 1 0–1 0%
Հ–Պ 0–0 0–0 0–0 0–2 3–3 0 / 5 3–5 38%
Օլիմպիական խաղեր
Օլիմպիական խաղեր ՉՄ ՉԱ ՉՄ 0 / 0 0–0 0%
Տարվա ամփոփիչ մրցաշար
WTA Ամփոփիչ մրցաշար ՉՈ 0 / 0 0–0 0%
WTA Elite Trophy1 ՉՈ 0 / 0 0–0 0%
WTA Premier Mandatory մրցաշարեր
Indian Wells Masters
Ինդիան Ուելս
ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 2 շրջան 0 / 1 1–1 50%
Miami Masters
Մայամի
ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 2 շրջան 0 / 1 1–1 50%
Madrid Open
Մադրիդ
ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 1 շրջան 0 / 1 0–1 0%
China Open
Պեկին
ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 0 / 0 0–0 0%
WTA Premier 5 մրցաշարեր
Dubai Tennis Championships
Դուբայ
Ոչ P5 ՉՄ ՉՄ Ոչ P5 0 / 0 0–0 0%
Qatar Ladies Open
Դոհա
ՉՄ ՉՄ ՉՄ Ոչ P5 2 շրջան 0 / 1 1–1 50%
Italian Open
Հռոմ
ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ1 շրջան 0 / 1 0–1 0%
Canadian Open
Մոնրեալ / Տորոնտո
ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 0 / 0 0–0 0%
Cincinnati Masters
Ցինցինատի
ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 0 / 0 0–0 0%
Toray Pan Pacific Open
Տոկիո
ՉՄ ՉՄ Ոչ P5 0 / 0 0–0 0%
Wuhan Tennis Open
Ուհան
ՉԱ ՉՄ ՉՄ 0 / 0 0–0 0%
2012 2013 2014 2015 2016 ՀՄ Հ–Պ Հ %
Մրցաշարեր 1 0 1 8 11 21
Տիտղոսներ 0 0 0 1 1
Եզրափակիչներ 0 0 0 1 1
Հարդ Հ–Պ 0–1 0–0 0–1 12–5 8–7 0 / 14 20–14 62%
Գրունտ Հ–Պ 0–0 0–0 0–0 0–1 0–4 0 / 5 0–5 0%
Խոտածածկ Հ–Պ 0–0 0–0 0–0 0–1 0–1 0 / 2 0–2 0%
Ընդամենը Հ–Պ 0–1 0–0 0–1 12–7 8–11 0 / 21 20–21 49%
Տարվա վերջի վարկանիշ 231 318 217 62 41

Զուգախաղ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշար 2011 2012 2013 2014 2015 2016 ՀՄ Հ–Պ Հ %
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիայի բաց առաջնություն ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 2 շրջան 0 / 1 1–1 50%
Ֆրանսիայի բաց առաջնություն ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 1/2 0 / 1 4–1 80%
Ուիմբլդոն ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 2 շրջան 1 շրջան 0 / 2 1–2 33%
ԱՄՆ բաց առաջնություն ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 2 շրջան 0 / 1 1–1 50%
Հ–Պ 0–0 0–0 0–0 0–0 0–2 7–3 0 / 5 7–5 58%
Օլիմպիական խաղեր
Օլիմպիական խաղեր ՉԱ ՉՄ ՉԱ ՉՄ 0 / 0 0–0 0%
Տարվա ամփոփիչ մրցաշար
WTA Ամփոփիչ մրցաշար Չի որակավորվել 0 / 0 0–0 0%
WTA Elite Trophy1 Չի որակավորվել 0 / 0 0–0 0%
WTA Premier Mandatory մրցաշարեր
Indian Wells Masters
Ինդիան Ուելս
ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 2R 0 / 1 1–1 50%
Miami Masters
Մայամի
ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 1/2 0 / 1 3–1 75%
Madrid Open
Մադրիդ
ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 2 շրջան 0 / 1 1–1 50%
China Open
Պեկին
ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 0 / 0 0–0 0%
WTA Premier 5 մրցաշարեր
Dubai Tennis Championships
Դուբայ
ՉՄ Ոչ P5 ՉՄ ՉՄ Ոչ P5 0 / 0 0–0 0%
Qatar Ladies Open
Դոհա
Ոչ P5 ՉՄ ՉՄ ՉՄ Ոչ P5 2 շրջան 0 / 1 1–1 50%
Italian Open
Հռոմ
ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 0 / 0 0–0 0%
Canadian Open
Մոնրեալ / Տորոնտո
ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 0 / 0 0–0 0%
Cincinnati Masters
Ցինցինատի
ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 0 / 0 0–0 0%
Toray Pan Pacific Open
Տոկիո
ՉՄ ՉՄ ՉՄ Ոչ P5 0 / 0 0–0 0%
Wuhan Tennis Open
Ուհան
ՉԱ ՉՄ ՉՄ 0 / 0 0–0 0%
2011 2012 2013 2014 2015 2016 ՀՄ Հ–Պ Հ %
Մրցաշարեր 1 1 1 3 8 8 22
Տիտղոսներ 0 0 0 0 2 1 3
Եզրափակիչներ 0 0 0 1 3 1 5
Հարդ Հ–Պ 0–1 0–1 0–1 5–2 11–5 6–5 2 / 15 22–15 59%
Գրունտ Հ–Պ 0–0 0–0 0–0 0–1 0–0 9–2 1 / 4 9–3 75%
Խոտածածկ Հ–Պ 0–0 0–0 0–0 0–0 1–1 0–1 0 / 2 1–2 33%
Ընդամենը Հ-Պ 0–1 0–1 0–1 5–2 12–6 15–8 3 / 20 32–19 63%
Տարվա վերջի վարկանիշ 747 280 243 99 75 52

Վարկանիշը տարվա վերջին[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Մենախաղի
վարկանիշ
Զուգախաղի
վարկանիշ
2015 62 75
2014 217 99
2013 318 243
2012 231 280
2011 648 747

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 WTA կայքէջ
  2. 2,0 2,1 2,2 ITF կայքէջ
  3. Чудаков, Яков (21 февраля 2014). «Маргарита Гаспарян: Мне очень комфортно работать с Еленой Макаровой» (ռուսերեն). gotennis.ru. Վերցված է 22 февраля 2014-ին.
  4. «Маргарита Гаспарян: Мне очень комфортно работать с Еленой Макаровой» [Մարգարիտա Գասպարյան. Ինձ իսկապես շատ հարմար է մարզվել Ելենա Մակարովայի հետ] (ռուսերեն). GoTennis.ru. 2014 թ․ փետրվարի 21. Վերցված է 2015 թ․ հուլիսի 22-ին.
  5. Aleksandr Kharlamov (2015 թ․ օգոստոսի 4). ««Она как «Феррари». Кто такая Маргарита Гаспарян» ["She is Like a 'Ferrari'". Who is Margarita Gasparyan] (Russian). sports.ru. Վերցված է 2016 թ․ մայիսի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Margarita Gasparyan: Baku Champion». WTA. 2015 թ․ օգոստոսի 2. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 3-ին.
  7. «Halep & Sharapova Out Of Brisbane». Women's Tennis Association. Վերցված է 2016 թ․ մարտի 18-ին.
  8. Clarey, Christopher (2016 թ․ հունվարի 24). «Sharapova Looks to End 17-Match Losing Streak Against Serena Williams». New York Times. Վերցված է 2016 թ․ հունվարի 24-ին.
  9. «Мыскина: хотели, чтобы на Играх сыграл дуэт Кузнецова/Гаспарян, но у Риты травма» [Myskina: we wanted Kuznetsova and Gasparyan to play doubles at the Olympics, but Rita has been injured]. www.championat.com (Russian). 2016 թ․ հուլիսի 14. Վերցված է 2016 թ․ հուլիսի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]