Կատերինա Մալեևա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կատերինա Մալեևա
Սեռիգական
ՔաղաքացիությունԲուլղարիա Բուլղարիա
Բնակվելու վայրՍոֆիա
Ծննդյան ամսաթիվմայիսի 7, 1969 (54 տարեկան)
ԾննդավայրՍոֆիա, Բուլղարիա
Հասակ168 սմ
Քաշ55 կգ
Կարիերայի սկիզբ1984 թվական
Կարիերայի ավարտ1997 թվական
Աշխատող ձեռքաջ
Հարված ձախիցերկձեռքանի
ՄարզիչՅուլիա Բերբերյան
Պարգևավճար, USD2,187,183
Մենախաղ
Խաղեր Հ/Պ369–210[1]
Ամենաբարձր վարկանիշ6 (1990 հուլիսի 9)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիա1/4 եզրափակիչ (1990, 1991)
Ֆրանսիա1/4 եզրափակիչ (1990)
Ուիմբլդոն1/4 եզրափակիչ (1990, 1992)
ԱՄՆ1/4 եզրափակիչ (1988, 1993)
Օլիմպիական խաղեր
Զուգախաղ
Խաղեր Հ/Պ131–156[1]
Ամենաբարձր վարկանիշ24 (1994 սեպտեմբերի 12)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիա3-րդ շրջան (1990, 1993)
Ֆրանսիա1/4 եզրափակիչ (1986, 1993)
Ուիմբլդոն3-րդ շրջան (1988, 1992, 1994)
ԱՄՆԵզրափակիչ (1994)
Ավարտել է կարիերան

Կատերինա Մալեևա (բուլղար․՝ Катерина Георгиева Малеева, ծնվել է 1969 թվականի մայիսի 7-ին, Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի նախկին պրոֆեսիոնալ թենիսիստուհի, Virginia Slims և WTA մենախաղի և զուգախաղի 13 մրցաշարերի հաղթող։ Մանուելա և Մագդալենա Մալեևաների քույրը։ Լավագույն արդյունքը WTA դասակարգման աղյուսակի 6-րդ հորիզոնականն է 1990 թվականին։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատերինա Մալեևան ինժեներ Գեորգի Մալեևի և Բուլղարիայի իննակի չեմպիոն Յուլիա Բերբերյանի երեք դստրերից երկրորդն է։ Եվ ավագ քույր Մանուելան, և կրտսեր քույր Մագդալենան, նույնպես զբաղվել են պրոֆեսիոնալ թենիսով և նրանցից յուրաքանչյուրը տարբեր տարիներին եղել է ուժեղագույն թենիսիստուհիների Թոփ 10-ում[2]։

1994 թվականին Կատերինան ամուսնացել է մարզիչ Գեորգի Ստոլմենովի հետ[2]։

Մարզական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1984-1987 թվականներ. Կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

1984 թվականին Կատերինա Մալեևան դարձել է աշխարհի լավագույն երիտասարդ թենիսիստուհիներից մեկը։ Այդ տարվա ընթացքում նա հաղթել է ԱՄՆ բաց առաջնության աղջիկների մրցաշարում և մինչև 18 տարեկանների Եվրոպայի առաջնությունում, ինչպես նաև եզրափակիչ է հասել Ֆրանսիայի բաց առաջնության աղջիկների մրցաշարում և Orange Bowl հեղինակավոր պատանեկական մրցաշարում՝ մինչև 18 տարեկանների դասակարգում[3]։ Նույն թվականին նա նվաճել է նաև իր առաջին տիտղոսը պրոֆեսիոնալ մրցաշարերում, հաղթանակի հասնելով Լիոնի ITF մրցաշարում[4]։ Հուլիսին Կատերինան արդեն հրավիրվել է Բուլղարիայի ազգային հավաքական և իր առաջին հաղթանակներն է տարել Մեծ Բրիտանիայից և ԽՍՀՄ-ից իր մրցակցուհիների նկատմամբ[5]։

1985 թվականին Կատերինան հաղթել է իր առաջին Virginia Slims մրցաշարերը՝ երկուսը մենախաղում և ևս մեկը իր ավագ քույր Մանուելայի հատ զույգով։ Օռլանդոյի մրցաշարի եզրափակիչում, մրցաշարից դուրս թողնելով երկու դասակարգված թենիսիտուհիների, նա պարտվել է անվիճելի առաջատար Մարտինա Նավրատիլովային։ Ֆեդերացիայի գավաթում նա հաղթել է իր բոլոր չորս մենախաղային հանդիպումներում, այդ թվում Միմա Յաուշովիցին, Ջո Դյուրիին և Հելենա Սուկովային, իսկ զուգախաղում՝ չորս հանդիպումներից երկուսում, հավաքականի հետ միասին հասնելով մինչև Համաշխարհային խմբի կիսաեզրափակիչ։ Զուգախաղում նա հաղթանակ է տարել նաև իր հայրենի Սոֆիա քաղաքի ITF մրցաշարում։ Հաջորդ տարին նրա համար այնքան էլ հաջող չի եղել։ Մենախաղում լավագույն արդյունքը նրա համար եղել է Ֆրանսիայի բաց առաջնության չորրորդ շրջան, Իսկ Մանուելայի հետ զույգով, նրանք նույն մրցաշարում հասել են մինչև քառորդ եզրափակիչ, իսկ Տոկիոյի մրցաշարում՝ մինչև եզրափակիչ։ Երկու դեպքում էլ նրանց ճանապարհին կանգնել է Շտեֆի Գրաֆը՝ Փարիզում Գաբրիելա Սաբատինիի հետ, իսկ Տոկիոյում Բետինա Բունգեի[4][5]։

1987 թվականին Կատերինան հաղթել է «Virginia Slims» մենախաղի երկու մրցաշարերում։ Ապրիլին նա հաղթանակի է հասել Տոկիոյի մրցաշարում, իսկ հոկտեմբերին՝ Աթենքի։ Դրանից հետո նա մտել է աշխարտի 16 ուժեղագույն թենիսիստուհիների մեջ և մասնակցություն է ունեցել տարվա ամփոփիչ մրցաշարին։ Այնտեղ, սակայն, նա առաջին իսկ շրջանում պարտվել է 4-րդ դասակարգված Պեմ Շրայվերին։ Զուգախաղի մրցաշարերում նրա լավագույն արդյունքը եղել է երկրորդ անընդմեջ եզրափակիչը Տոկիոյի մրցաշարում՝ կրկին ավագ քրոջ հետ զույգով։ Հավաքականի կազմում նա կարիերայում երկրորդ անգամ կասել է մինչև Ֆեդերացիայի գավաթի կիսաեզրափակիչ, ճանապարհին հաղթելով իր բոլոր երեք հանդիպումներում, սակայն կիսաեզրափակիչում բուլղարուհիները ամերիկացիներին զիջել են «չոր» հաշվով, իսկ անձամբ Կատերինան պարտվել է ինչպես մենախաղում՝ Պեմ Շրայվերին, այնպես էլ զուգախաղում[4][5]։

1988-1991 թվականներ. Մենախաղի կարիերայի գագաթնակետ[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականի ընթացքում Կատերինա Մալեևան հինգ անգամ խաղացել է նոր ստեղծված WTA-տուրի մրցաշարերի եզրափակիչներում՝ երե անգամ մենախաղում և երկու անգամ զուգախաղում, սակայն ընդամենը մեկ անգամ է կարողացել հաղթանակի հասնել։ Երկու անգամ՝ Սան Անտոնիոյում և Համբուրգում, տիտղոսի ճանապարհը արգելափակել է այդ տարի համարյա անհաղթելի Շտեֆի Գրաֆը։ Հենց նա էլ Կատերինային ստիպել է ռակետթ վայր դնել ԱՄՆ բաց առաջնության քառորդ եզրափակիչում, իսկ Ուիմբլդոնի մրցաշարի չորրորդ շրջանում և Սեուլի Օլիմպիադայի երրորդ շրջանում, Մալեևային կանգնեցրել է Պեմ Շրայվերը։ Այնուամենայնիվ, տարվա վերջին Կատերինան կրկին մասնակցել է ամփոփիչ մրցաշարին և կրկին պարտվել է առաջին իսկ շրջանում։ Զուգախաղում նա մասնակցել է տարբեր խաղընկերուհիների հետ, նրանցից ոչ մեկի չհասնելով կայուն արդյունքների, և, չնայած երկու եզրափակիչ փուլ դուրս գալուն, տարին ավարտել է վարկանիշային աղյուսակի երկրորդ հարյուրյակում[4][6]։

1989 թվականի ընաթացքում Կատերինան հաղթանակ է տարել կարիերայում ռեկորդային քանակի երեք մենախաղային մրցաշարերում և մեկական անգամ պարտվել է մենախաղի և զուգախաղի մրցաշարերի եզրափակիչներում։ Սակայն այդ բոլոր մրցաշարերը վերաբերվել են WTA-տուրի ցածր մակարդակին և այդ հաղթանակների շնորհին Կատերինան վարկանիշում չի կարողացել բարելավել իր դիրքերը, քանի որ խոշոր մրցաշարերում նկատելի հաջողությունների չի հասել և միայն մեկ անգամ է կարողացել հաղթանակ տանել դասակարգման առաջին տասնյակի թենիսիստուհու նկատմամբ։ Ընդհակառակը, 1990 թվականին, չնայած նա հաղթել է ընդամենը մեկ մրցաշարում, նրա արդյունքները դարձել են ավելի կայում։ Ավստրալիայի բաց առաջնությունում, Ֆրանսիայի բաց առաջնությունում և Ուիմբլդոնի մրցաշարում նա հասել է մինչև քառորդ եզրափակիչ, իսկ Կանադայի բաց առաջնությունում՝ Մոնրեալի I մակարդակի մրցաշարում, մինչև եզրափակիչ։ Դրանից հետո նա բարձրացել է դասակարգման աղյուսակի 6-րչ հորիզոնական՝ բարձրագույնը կարիերայի ընթացքում[6]։ Մրցաշրջանի վերջում, ԱՄՆ բաց առաջնության չորրորդ շրջանում պարտությունից հետո, նա չորս անգամ անընդմեջ դուրս է եկել WTA մրցաշարերի կիսաեզրափակիչ, իսկ տարին եզրափակել է WTA Ամփոփիչ մրցաշարի քառորդ եզրափակիչ դուրս գալով։ Տարվա ընթացքում նա իր հաշվին չորս հաղթանակ է գրանցել դասակարգման առաջին տասնյակի թանիսիտուհիների նկատմամբ՝ Մարտինա Նավրատիլովայի, Արանչա Սանչես-Վիկարիոյի և Գաբրիելա Սաբատինիի։ Զուգախաղում նրա հաջողություններն ավելի քան համեստ էին և լավագույն արդյունքը նա ցույց է տվել Մոնրեալի մրցաշարում, Լորի ՄակՆեյլի հետ զույգով դուրս գալով կիսաեզրափակիչ[4]։

1991 թվականի մրցաշրջանի ընթացքում Կատերինան երեք անգամ հասել է WTA մենախաղի մրցաշարերի եզրափակիչ, այդ թվում երկրորդ անգամ անընդմեջ Կանադայի բաց առաջնությունում և կարիերայում երրորդ անգամ հաղթանակ է տարել Ինդիանապոլիսի մրցաշարում։ Նա նաև կրկնել նախորդ տարվա Ավստրալիայի բաց առաջնության արդյունքը, կրկին դուրս գալով քառորդ եզրափակիչ։ Ավստրալիայի բաց առաջնության չորրորդ շրջանում նա առավելությնա է հասել կրտսեր քույր Մագդալենայի նկատմամբ, այդ պահին աշխարհի 75-րդ ռակետ, իսկ Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակիչում՝ Մանուելայի, աշխարհի թիվ 10 ռակետ։ նա մրցաշրջանն ավարտել է 11-րդ հորիզոնականում և չորրորդ անգամ իրավունք է նվաճել մասնակցելու WTA Ամփոփիչ մրցաշարին, որտեղ կրկին անմիջապես պարտություն է կրել, այս անգամ Գաբրիելա Սաբատինիին[4]։

1992-1996 թվականներ. Կարիերայի ավարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականի առաջին կեսում Կատերինան սկսել է ակտիվորեն առաջ շարժվել զուգախաղի թենիսիտուհիների հիերարխիայում։ Էսսենում հաղթանակից և Իտալիայի բաց առաջնությունում՝ I մակարդակի մրցաշարում, եզրափակիչ դուրս գալուց հետո, նա զուգախաղի թենիսիստուհիների վարկանիշում մտել է առաջին հարյուրյակ։ սակայն մրցաշրջանի վատ ավարտը նրան վերադարձրել է նախկին դիրքերին։ Մենախաղում, նշանակալից հաջողություններ չունենալով, սակայն յոթ անգամ հանդես գալով տարբեր մրցաշարերի կիսաեզրափակիչներում և Ուիմբլդոնի մրցաշարի քառորդ եզրափակիչում, նա կարողացել է պահպանել դիրքը ուժեղագույն 16 թենիսիստուհիների շրջանում և հինգերորդ անգամ մասնակցություն ունենալ տարվա ամփոփիչ մրցաշարում, որտեղ առաջին շրջանում նրան պայքարից դուրս է թողել Կոնչիտա Մարտինեսը։ Բարսելոնայում Կատերինան մասնակցություն է ունեցել իր երկրորդ Օլիմպիադային, սակայն երկրորդ շրջանում պարտություն է կրել Եվգենիա Մանյուկովայից։ Զուգախաղի մրցաշարում, որտեղ նա հայտավորված էր Մագդալենա Մալեևայի հետ, նրանք առաջին շրջանում հրաժարվել են պայքարից[4]։

1993 թվականը Կատերինան տարին եզրափակել է առաջին հարյուրյակում ինչպես մենախաղում, այնպես էլ զուգախաղում։ Մենախաղի մրցաշարերում նա հասել է Ավստրալիայի և Ֆրանսիայի բաց առաջնությունների չորրորդ շրջան և ԱՄՆ բաց առաջնության քառորդ եզրափակիչ, որտեղ նրան հարկ է եղել չորրորդ շրջանում հաղթել Մագդալենա Մալեևային, ով արդեն գերազանցել էր նրան վարկանիշային աղյուսակում։ Նա տարին եզրափակել է Քվեբեկի մրցաշարում եզրափակիչ դուրս գալով, որտեղ պարտվել է Նատալի Տոզիային։ Հետաքրքիր է, որ զուգախաղում նա լավագույն արդյունքները ցույց է տվել հենց Տոզիայի հետ՝ սկզբում նրանք հասել են մինչև Ֆրանսիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ, իսկ այնուհետև հաղթանակ են տարել Քվեբեկի մրցաշարում[4]։

1994 թվականին Կատերինա Մալեևան կարիերայում իր բարձրագույն հաջողությանն է հասել, դուրս գալով ԱՄՆ բաց առաջնության զուգախաղի մրցաշարի եզրափակիչ՝ Ռոբին Ուայթի հետ զույգով։ Այդ պահին նա զուգախաղի վարկանիշում զբաղեցնում էր 139-րդ հորիզոնականը և նրանք եղել են չդասակարգվածների շարքում, սակայն հերթականորեն հաղթել են մրցաշարի 11-րդ, 4-րդ և 5-րդ դասակարգված զույգերին, միայն եզրափակիչում պարտվելով 2-րդ դասկարգված զույգ Յանա Նովոտնային և Արանչա Սանչես-Վիկարիոյին։ Այդ հաջողությունը Կատերինային ավելի քան 100 հորիզոնականով բարձրացրել է դասակարգման աղյուսակում, սակայն եղել է միանգամյա՝ դրանից հետո նրան չի հաղոջվել դուրս գալ զուգախաղի մրցաշարերի եզրափակիչ։ Դրանից երկու ամիս անց նա մենախաղում հաղթանակ է տարել Քվեբեկի մրցաշարում, շահելով կարիերայում վերջին տիտղոսը և հերթական անգամ տարին եզրափակել Թոփ 50-ում[4][6]։

1995 թվականին Կատերինա Մալեևան իր վերջին հարդիպումներն է անց կացրել Բուլղարիայի հավաքականի կազմում։ Նա շարունակել է ելույթներ ունենալ ամբողջ 1996 թվականի մրցաշարջանի ընթացքում, այդ թվում մասնակցություն ունենալով իր երրորդ օլիմպիադայում, սակայն ոչ մի մրցաշարում չի կարողացել մեկ անգամից ավել հաղթանակ տոնել[4]։ Տարվա վերջին նա որոշում է կայացրել ավարտել պրոֆեսիոնալ կարիերան։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալեևների ընտանիքին են պատկանում մի շարք նվաճումներ, կապված թենիսային մրցաշարերում նրա անդամների մասնակցությունների հետ.

  • 1989 թվականին Ֆեդերացիայի գավաթում Բուլղարիան ներկայացնում էին Մալեևա բոլոր երեք քույրերը[7]։ 1986 և 1987 թվականներին հավաքականի կազմում ելույթ էին ունենում Մանուելա և Կատերինա Մալեևաները՝ իրենց մայր Յուլիա Բերբերյանի հետ միասին[8]։
  • 1990 թվականի Ֆրանսիայի բաց առաջնությունում, պատմության մեջ առաջին անգամ, երեք քույրերը միաժամանակ ներկայացված էին Մեծ Սաղավարտի մրցաշարի հիմնական ցանցում, իսկ 1993 թվականին, պատմության մեջ առաջին անգամ, երեք քույրերը Մեծ Սաղավարտի մրցաշարում եղել են դասակարգվածների շարքում[9]։
  • 1992 թվականի ապրիլին բոլոր երեք քույրերը մտել են աշխարհի լավագույն 15 թենիսիստուհիների մեջ[9]։
  • Ընդհանուր առմամբ Մալեևա քույրերը ինն անգամ հաղթել են աշխարհի նախկին թիվ 1 ռակետների[7]։
  • Բուլղարիան յոթերորդ հորիզոնականում է գտնվում այն երկրների ցանկում, ովքեր WTA վարկանիշի պատմության մեջ առավել քանակի ներկայացուցիչներ են ունեցել կականց թենիսի առաջին տասնյակում[7]։

Գլխավոր եզրափակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Սաղավարտի մրցաշարերի եզրափակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զուգախաղ 1 (0 տիտղոս, 1 պարտություն)[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունք Թվական Մրցաշար Ծածկույթ Խաղընկեր Մրցակիցներ Հաշիվ
Պարտություն 1994 ԱՄՆ բաց առաջնություն Հարդ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ռոբին Ուայթ Չեխիա Յանա Նովոտնա
Իսպանիա Արանչա Սանչես-Վիկարիո
3–6, 3–6

WTA մրցաշարերի եզրափակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենախաղ 20 (11–9)[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմություն — Արդյունք
Մեծ Սաղավարտի մրցաշարեր (0–0)
WTA Ամփոփիչ մրցաշար (0–0)
Մակարդակ I (0–2)
Մակարդակ II (0–1)
Մակարդակ III (2–2)
Մակարդակ IV (1–2)
Մակարդակ V (4–1)
Վիրջինիա Սլիմս (4–1)
Տիտղոսներ ըստ ծածկույթի
Հարդ (5–5)
Խոտածածկ (0–0)
Գրունտ (4–4)
Գորգ (2–0)
Արդյունք No. Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Մրցակից Հաշիվ
Հաղթանակ 1. 1985 ապրիլի 1 WTA South Carolina
Սիբրուկ Այլենդ, ԱՄՆ
Գրունտ Ռումինիա Վիրջինիա Ռուզիչի 6–3, 6–3
Պարտություն 1. 1985 ապրիլի 22 United Airlines Tournament of Champions
Օռլանդո, ԱՄՆ
Գրունտ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մարտինա Նավրատիլովա 1–6, 0–6
Հաղթանակ 2. 1985 նոյեմբերի 4 Hilversum Trophy
Հիլվերսում, Նիդերլանդներ
Գորգ (I) Շվեդիա Կարինա Կարլսոն 6–3, 6–2
Հաղթանակ 3. 1987 ապրիլի 13 Japan Open Tennis Championships
Տոկիո, Ճապոնիա
Հարդ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բարբարա Գերկեն 6–2, 6–3
Հաղթանակ 4. 1987 հոկտեմբերի 5 WTA Athens Open
Աթենք, Հունաստան
Գրունտ Ֆրանսիա Ժյուլի Ալար 6–0, 6–1
Պարտություն 2. 1988 փետրվարի 29 Pilot Pen Tennis
Սան Անտոնիո, ԱՄՆ
Հարդ Գերմանիա Շտեֆի Գրաֆ 4–6, 1–6
Պարտություն 3. 1988 հուլիսի 25 Betty Barclay Cup
Համբուրգ, Գերմանիա
Գրունտ Գերմանիա Շտեֆի Գրաֆ 4–6, 2–6
Հաղթանակ 5. 1988 հոկտեմբերի 24 Virginia Slims of Indianapolis
Ինդիանապոլիս, ԱՄՆ
Հարդ (I) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Զինա Գարիսոն 6–3, 2–6, 6–2
Հաղթանակ 6. 1989 հուլիսի 24 Swedish Open
Բաստադ, Շվեդիա
Գրունտ Գերմանիա Սաբինա Հակ 6–1, 6–3
Պարտություն 4. 1989 հուլիսի 31 Vitosha New Otani Open
Սոֆիա, Բուլղարիա
Գրունտ Գերմանիա Իզաբել Կուետո 2–6, 6–7(3–7)
Հաղթանակ 7. 1989 հոկտեմբերի 16 WTA Bayonne
Բայոն, Ֆրանսիա
Հարդ (I) Իսպանիա Կոնչիտա Մարտինես 6–2, 6–2
Հաղթանակ 8. 1989 հոկտեմբերի 30 Virginia Slims of Indianapolis
Ինդիանապոլիս, ԱՄՆ
Հարդ (I) Իտալիա Ռաֆաելա Ռեջի 6–4, 6–4
Հաղթանակ 9. 1990 մարտի 26 Virginia Slims of Houston
Հյուսթոն, ԱՄՆ
Գրունտ Իսպանիա Արանչա Սանչես-Վիկարիո 6–1, 1–6, 6–4
Պարտություն 5. 1990 ապրիլի 16 Eckerd Open
Տամպա, ԱՄՆ
Գրունտ Հարավսլավիա Մոնիկա Սելեշ 1–6, 0–6
Պարտություն 6. 1990 հուլիսի 30 Rogers Cup
Մոնրեալ, Կանադա
Հարդ Գերմանիա Շտեֆի Գրաֆ 1–6, 7–6(10–8), 3–6
Պարտություն 7. 1991 օգոստոսի 5 Rogers Cup
Տորոնտո, Կանադա
Հարդ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջենիֆեր Կապրիատի 2–6, 3–6
Պարտություն 8. 1991 օգոստոսի 19 Virginia Slims of Washington
Վաշինգտոն, ԱՄՆ
Հարդ Իսպանիա Արանչա Սանչես-Վիկարիո 2–6, 5–7
Հաղթանակ 10. 1991 նոյեմբերի 11 Virginia Slims of Indianapolis
Ինդիանապոլիս, ԱՄՆ
Հարդ (I) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Աուդրա Կելեր 7–6(7–1), 6–2
Պարտություն 9. 1993 նոյեմբերի 1 Bell Challenge
Քվեբեկ, Կանադա
Հարդ (I) Ֆրանսիա Նատալի Տոզիա 4–6, 1–6
Հաղթանակ 11. 1994 հոկտեմբերի 31 Bell Challenge
Քվեբեկ, Կանադա
Գորգ (I) Նիդերլանդներ Բրենդա Շուլց 6–3, 6–3

Զուգախաղ 10 (2–8)[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմություն — Արդյունք
Մեծ Սաղավարտի մրցաշարեր (0–1)
WTA Ամփոփիչ մրցաշար (0–0)
Մակարդակ I (0–1)
Մակարդակ II (1–0)
Մակարդակ III (0–1)
Մակարդակ IV (0–0)
Մակարդակ V (0–3)
Վիրջինիա Սլիմս (1–2)
Տիտղոսներ ըստ ծածկույթի
Հարդ (0–3)
Խոտածածկ (0–0)
Գրունտ (1–3)
Գորգ (1–2)
Արդյունք No. Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Խաղընկեր Մրցակիցներ Հաշիվ
Հաղթանակ 1. 1985 հուլիսի 22 U.S. Open Clay Courts
Ինդիանապոլիս, ԱՄՆ
Գրունտ Բուլղարիա Մանուելա Մալեևա Ամերիկայի Միացյալ Նահանգներ Պենի Բարգ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Պաուլա Սմիթ
3–6, 6–3, 6–4
Պարտություն 1. 1986 սեպտեմբերի 8 Toray Pan Pacific Open
Տոկիո, Ճապոնիա
Գորգ (I) Բուլղարիա Մանուելա Մալեևա Գերմանիա Բեթինա Բունգե
Գերմանիա Շտեֆի Գրաֆ
1–6, 7–6(9–7), 2–6
Պարտություն 2. 1987 սեպտեմբերի 14 Toray Pan Pacific Open
Տոկիո, Ճապոնիա
Գորգ (I) Բուլղարիա Մանուելա Մալեևա Ամերիկայի Միացյալ Նահանգներ Աննե Ուայթ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ռոբին Ուայթ
1–6, 2–6
Պարտություն 3. 1988 հուլիսի 11 Belgian Open
Բրյուսել, Բելգիա
Գրունտ Իտալիա Ռաֆաելա Ռեջի Արգենտինա Մերսեդես Պաս
Դանիա Թինե Շեյեր Լարսեն
6–7(3–7), 1–6
Պարտություն 4. 1988 օգոստոսի 8 Vitosha New Otani Open
Սոֆիա, Բուլղարիա
Հարդ (I) Հարավսլավիա Սաբրինա Գոլեշ Իսպանիա Կոնչիտա Մարտինես
Ավստրիա Բարբարա Պաուլս
6–1, 1–6, 4–6
Պարտություն 5. 1989 հուլիսի 24 Swedish Open
Բաշտադ, Շվեդիա
Գրունտ Հարավսլավիա Սաբրինա Գոլեշ Արգենտինա Մերսեդես Պաս
Դանիա Թինե Շեյեր Լարսեն
2–6, 5–7
Հաղթանակ 2. 1992 փետրվարի 3 Faber Grand Prix
Էսսեն, Գերմանիա
Գորգ (I) Գերմանիա Բարբարա Ռիտներ Բելգիա Սաբինա Ապելմանս
Գերմանիա Կլաուդիա Պորվիկ
7–5, 6–3
Պարտություն 6. 1992 մայիսի 4 Internazionali BNL d'Italia
Հռոմ, Իտալիա
Գրունտ Գերմանիա Բարբարա Ռիտներ Հարավսլավիա Մոնիկա Սելեշ
Չեխիա Հելենա Սուկովա
1–6, 2–6
Պարտություն 7. 1993 նոյեմբերի 1 Bell Challenge
Քվեբեկ, Կանադա
Հարդ (I) Ֆրանսիա Նատալի Տոզիա Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կատրինա Ադամս
Նիդերլանդներ Մանոն Բոլեգրաֆ
4–6, 4–6
Պարտություն 8. 1994 օգոստոսի 29 ԱՄՆ բաց առաջնություն Հարդ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ռոբին Ուայթ Չեխիա Յանա Նովոտնա
Իսպանիա Արանչա Սանչես-Վիկարիո
3–6, 3–6

ITF մրցաշարերի եզրափակիչներ 3 (2–1)[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենախաղ 2 (1–1)[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմություն
$100,000 մրցաշարեր
$75,000 մրցաշարեր
$50,000 մրցաշարեր
$25,000 մրցաշարեր
$15,000 մրցաշարեր
$10,000 մրցաշարեր
Արդյունք No. Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Մրցակից Հաշիվ
Հաղթանակ 1. 1984 հունիսի 11 Լիոն, Ֆրանսիա Գրունտ Արգենտինա Մերսեդես Պաս 7–6, 3–6, 6–2
Պարտություն 1. 1984 հուլիսի 16 Cava de' Tirreni
Կավա Տիր, Իտալիա
Գրունտ Իտալիա Լաուրա Գարոնե 1–6, 5–7

Զուգախաղ 1 (1–0)[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմություն
$100,000 մրցաշարեր
$75,000 մրցաշարեր
$50,000 մրցաշարեր
$25,000 մրցաշարեր
$15,000 մրցաշարեր
$10,000 մրցաշարեր
Արդյունք No. Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Խաղընկեր Մրցակիցներ Հաշիվ
Հաղթանակ 1. 1985 սեպտեմբերի 23 Սոֆիա, Բուլղարիա Գրունտ Բուլղարիա Մանուելա Մալեևա Չեխոսլովակիա Իվոնա Բրժակովա
Չեխոսլովակիա Հանա Ֆուկարկովա
6–1, 6–2

Ֆեդերացիայի գավաթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատերինա Մալեևան Ֆեդերացիայի գավաթում Բուլղարիայի հավաքականի կազմում նորամուտել է 1984 թվականին։ Մասնակցության ընթացքում նա ունի մենախաղի 20-9 արդյունք և զուգախաղի 9-13 արդյունք (ընդհանուր 29-22)։

Մենախաղ (20–9)[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշար Փուլ Ամսաթիվ Հակառակորդ Ծածկույթ Մրցակից Հ/Պ Հաշիվ
1984 Համաշխարհային I խումբ R1 1984 հուլիսի 15 Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիա Գրունտ Միացյալ Թագավորություն Աննե Հոբս Հ 6–4, 3–6, 6–2
R2 1984 հուլիսի 16 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Սվետլանա Չերնևա Հ 7–6, 6–3
1/4 1984 հուլիսի 18 Հարավսլավիա Հարավսլավիա Հարավսլավիա Սաբրինա Գոլեշ Պ 4–6, 5–7
1985 Համաշխարհային I խումբ R1 1985 հոկտեմբերի 6 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ Հարդ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Ելենա Ելիսեենկո Հ 6–4, 6–2
R2 1985 հոկտեմբերի 8 Հարավսլավիա Հարավսլավիա Հարավսլավիա Միմա Յաուսովեչ Հ 6–4, 6–2
1/4 1985 հոկտեմբերի 10 Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն Ջո Դյուրի Հ 6–2, 4–6, 8–6
1/2 1985 հոկտեմբերի 12 Չեխոսլովակիա Չեխոսլովակիա Չեխոսլովակիա Հելենա Սուկովա Հ 6–3, 7–6(8–6)
1986 Համաշխարհային I խումբ R1 1986 հուլիսի 20 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ Գրունտ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Նատաշա Զվերևա Հ 4–6, 6–1, 6–2
R2 1986 հուլիսի 21 Ֆրանսիա Ֆրանսիա Ֆրանսիա Նատալի Տոզիա Հ 7–6(7–5), 7–6(8–6)
1/4 1986 հուլիսի 23 Գերմանիա Գերմանիա Գերմանիա Բեթինա Բունգե Պ 6–2, 3–6, 3–6
1987 Համաշխարհային I խումբ R1 1987 հուլիսի 26 Հունաստան Հունաստան Հարդ Հունաստան Օլգա Ցարբուպուլու Հ 6–0, 6–0
R2 1987 հուլիսի 27 Ինդոնեզիա Ինդոնեզիա Ինդոնեզիա Սուզաննա Անգարկուսումա Հ 6–1, 6–1
1/4 1987 հուլիսի 29 Ավստրալիա Ավստրալիա Ավստրալիա Աննե Մինտեր Հ 6–2, 6–2
1/2 1987 հուլիսի 31 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Պեմ Շրայվեր Պ 3–6, 6–7
1989 Համաշխարհային I խումբ R1 1989 հոկտեմբերի 1 Հարավային Կորեա Հարավային Կորեա Հարդ Հարավային Կորեա Իմ Սուկյա Հ 6–2, 6–2
R2 1989 հոկտեմբերի 3 Արգենտինա Արգենտինա Արգենտինա Պատրիսիա Տարաբինի Հ 6–1, 6–0
1/4 1989 հոկտեմբերի 5 Ավստրալիա Ավստրալիա Ավստրալիա Էլիզաբեթ Սմայլի Հ 6–2, 6–1
1991 Համաշխարհային I խումբ R1 1991 հուլիսի 22 Հունգարիա Հունգարիա Հարդ Հունգարիա Վիրաժ Ցուրգո Հ 6–0, 6–2
R2 1991 հուլիսի 24 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մերի Ջո Ֆերնանդես Պ 2–6, 1–6
1992 Համաշխարհային I խումբ R1 1992 հուլիսի 14 Ավստրալիա Ավստրալիա Գրունտ Ավստրալիա Նիկոլ Բրադկե Պ 6–3, 4–6, 0–6
RPO 1992 հուլիսի 16 Ռումինիա Ռումինիա Ռումինիա Իրինա Սպիրլեա Հ 6–1, 6–0
RPO 1992 հուլիսի 17 Հունգարիա Հունգարիա Հունգարիա Անդրեա Տեմեշվարի Հ 6–3, 6–4
1993 Համաշխարհային I խումբ R1 1993 հուլիսի 19 Հարավային Կորեա Հարավային Կորեա Գրունտ Հարավային Կորեա Կիմ Յոնսոկ Հ 6–0, 6–2
R2 1993 հուլիսի 21 Արգենտինա Արգենտինա Արգենտինա Ինես Գորոչատեգու Պ 1–6, 5–7
1994 Համաշխարհային I խումբ R1 1994 հուլիսի 19 Խորվաթիա Խորվաթիա Գրունտ Խորվաթիա Նադին Էրցեգովիչ Հ 6–0, 6–3
R2 1994 հուլիսի 21 Ինդոնեզիա Ինդոնեզիա Ինդոնեզիա Ռոմանա Տեդյակուսումա Հ 6–2, 6–1
1/4 1994 հուլիսի 22 Ֆրանսիա Ֆրանսիա Ֆրանսիա Ժյուլի Ալար Պ 3–6, 6–3, 2–6
1995 Համաշխարհային I խումբ 1/4 1995 ապրիլի 22 Իսպանիա Իսպանիա Գորգ(I) Իսպանիա Արանչա Սանչես-Վիկարիո Պ 3–6, 3–6
1995 ապրիլի 23 Իսպանիա Կոնչիտա Մարտինես Պ 2–6, 1–6

Զուգախաղ (9–13)[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշար Փուլ Ամսաթիվ Խաղընկար Հակառակորդ Ծածկույթ Մրցակիցներ Հ/Պ Հաշիվ
1984 Համաշխարհային I խումբ R1 1984 հուլիսի 15 Բուլղարիա Մանուելա Մալեևա Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն Գրունտ Միացյալ Թագավորություն Ամանդա Բրաուն
Միացյալ Թագավորություն Աննե Հոբս
Հ 7–6, 7–5
R2 1984 հուլիսի 16 Բուլղարիա Մանուելա Մալեևա Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Ելենա Ելիսեենկո
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Լարիսա Սավչենկո-Նեյլանդ
Պ 7–5, 5–7, 1–6
1/4 1984 հուլիսի 18 Բուլղարիա Մանուելա Մալեևա Հարավսլավիա Հարավսլավիա Հարավսլավիա Սաբրինա Գոլեշ
Հարավսլավիա Միմա Յաուսովեչ
Պ 3–6, 1–6
1985 Համաշխարհային I խումբ R1 1985 հոկտեմբերի 6 Բուլղարիա Մանուելա Մալեևա Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ Հարդ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Նատալիա Եգորովա
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Սվետլանա Չերնևա
Հ 6–3, 7–5
R2 1985 հոկտեմբերի 8 Բուլղարիա Մանուելա Մալեևա Հարավսլավիա Հարավսլավիա Հարավսլավիա Սաբրինա Գոլեշ
Հարավսլավիա Այլա Վինկլեր
Հ 6–4, 7–6(9–7)
1/4 10 October 1985 Բուլղարիա Մանուելա Մալեևա Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն Ջո Դյուրի
Միացյալ Թագավորություն Աննե Հոբս
Պ 4–5, Ret.
1/2 1985 հոկտեմբերի 12 Բուլղարիա Մանուելա Մալեևա Չեխոսլովակիա Չեխոսլովակիա Չեխոսլովակիա Հանա Մանդլիկովա
Չեխոսլովակիա Հելենա Սուկովա
Պ 3–6, 6–7(4–7)
1986 Համաշխարհային I խումբ R1 1986 հուլիսի 20 Բուլղարիա Մանուելա Մալեևա Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ Գրունտ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Սվետլանա Չերնևա
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Լարիսա Սավչենկո-Նեյլանդ
Պ 6–1, 4–6, 1–6
1/4 1986 հուլիսի 23 Բուլղարիա Մանուելա Մալեևա Գերմանիա Գերմանիա Գերմանիա Բեթինա Բունգե
Գերմանիա Կլաուդիա Կոդե Կիլշ
Պ 4–6, 2–6
1987 Համաշխարհային I խումբ 1/2 1987 հուլիսի 31 Բուլղարիա Դորա Ռանգելովա Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Հարդ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Քրիս Էվերտ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Պեմ Շրայվեր
Պ 1–6, 1–6
1989 Համաշխարհային I խումբ R1 1989 հոկտեմբերի 1 Բուլղարիա Մանուելա Մալեևա Հարավային Կորեա Հարավային Կորեա Հարդ Հարավային Կորեա Կիմ Իլսուն
Հարավային Կորեա Լի Ջոնմյուն
Հ 7–5, 6–0
R2 1989 հոկտեմբերի 3 Բուլղարիա Մանուելա Մալեևա Արգենտինա Արգենտինա Արգենտինա Ֆլորենսիա Լաբատ
Արգենտինա Մերսեդես Պաս
Հ 6–1, 3–6, 6–1
1/4 5 October 1989 Բուլղարիա Մանուելա Մալեևա Ավստրալիա Ավստրալիա Ավստրալիա Էլիզաբեթ Սմայլի
Ավստրալիա Ջանի Տրեմելինգ
Պ 7–5, 4–6, 0–6
1991 Համաշխարհային I խումբ R1 1991 հուլիսի 22 Բուլղարիա Մագդալենա Մալեևա Հունգարիա Հունգարիա Հարդ Հունգարիա Վիրաժ Ցուրգո
Հունգարիա Ագնեշ Գի
Հ 6–1, 6–2
R2 1991 հուլիսի 24 Բուլղարիա Մագդալենա Մալեևա Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջիջի Ֆերնանդես
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Զինա Գարիսոն
Պ 2–6, 1–6
1992 Համաշխարհային I խումբ R1 1992 հուլիսի 14 Բուլղարիա Մագդալենա Մալեևա Ավստրալիա Ավստրալիա Հարդ Ավստրալիա Նիկոլ Բրադկե
Ավստրալիա Ռենե Ստաբս
Պ 2–6, 1–6
RPO 1992 հուլիսի 17 Բուլղարիա Ելենա Պամպուլովա Հունգարիա Հունգարիա Հունգարիա Վիրաժ Ցուրգո
Հունգարիա Կատա Գյորկե
Հ 7–6(8–6), 4–6, 6–1
1993 Համաշխարհային I խումբ R1 1993 հուլիսի 19 Բուլղարիա Լյուբոմիրա Բաչևա Հարավային Կորեա Հարավային Կորեա Գրունտ Հարավային Կորեա Կիմ Իլսուն
Հարավային Կորեա Պակ Սունհի
Պ 6–3, 6–7(2–7), 1–4, հրաժ.
R2 1993 հուլիսի 21 Բուլղարիա Մագդալենա Մալեևա Արգենտինա Արգենտինա Արգենտինա Ինես Գորոչատեգու
Արգենտինա Պատրիսիա Տարաբինի
Պ 7–5, 4–6, 2–6
1994 Համաշխարհային I խումբ R1 1994 հուլիսի 19 Բուլղարիա Մագդալենա Մալեևա Խորվաթիա Խորվաթիա Գրունտ Խորվաթիա Իվա Մաջոլի
Խորվաթիա Մայա Մուրիչ
Հ 6–2, 6–3
1/4 1994 հուլիսի 22 Բուլղարիա Մագդալենա Մալեևա Ֆրանսիա Ֆրանսիա Ֆրանսիա Ժյուլի Ալար
Ֆրանսիա Նատալի Տոզիա
Պ 2–6, 6–3, 2–6
1995 Համաշխարհային I խումբ 1/4 1995 ապրիլի 23 Բուլղարիա Մագդալենա Մալեևա Իսպանիա Իսպանիա Գորգ (I) Իսպանիա Նեուս Ավիլա Բոնաստր
Իսպանիա Վիրխինիա Ռուանո Պասկուալ
Հ 6–0, 6–1

Մեծ Սաղավարտի մենախաղի մրցաշարի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշար 1984 1985 1986 1987 1988 1989 1990 1991 1992 1993 1994 1995 1996 1997 ՀՄ Հ/Պ
Ավստրալիայի բաց առաջնություն ՉՄ 3 շրջան ՉԱ ՉՄ ՉՄ ՉՄ 1/4 1/4 4 շրջան 4 շրջան 1 շրջան 1 շրջան Ո1 ՉՄ 0 / 7 16–7
Ֆրանսիայի բաց առաջնություն ՉՄ 3 շրջան 4 շրջան 4 շրջան 1 շրջան 4 շրջան 1/4 3 շրջան 2 շրջան 4 շրջան 2 շրջան 1 շրջան Ո2 ՉՄ 0 / 11 22–11
Ուիմբլդոն ՉՄ 1 շրջան 3 շրջան 1 շրջան 4 շրջան ՉՄ 1/4 4 շրջան 1/4 1 շրջան 1 շրջան 1 շրջան ՉՄ ՉՄ 0 / 10 16–10
ԱՄՆ բաց առաջնություն ՉՄ 1 շրջան 3 շրջան 3 շրջան 1/4 2 շրջան 4 շրջան 3 շրջան 3 շրջան 1/4 2 շրջան ՉՄ ՉՄ ՉՄ 0 / 10 21–10
ՀՄ 0 / 0 0 / 4 0 / 3 0 / 3 0 / 3 0 / 2 0 / 4 0 / 4 0 / 4 0 / 4 0 / 4 0 / 3 0 / 0 0 / 0 0 / 38 75–38
Վարկանիշ տարվա վերջին 93 28 29 13 11 15 6 11 16 22 36 302 231

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 WTA կայքէջ
  2. 2,0 2,1 Профиль на сайте WTA: биография
  3. Профиль на сайте WTA: награды
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 История выступлений на сайте WTA
  5. 5,0 5,1 5,2 «Все результаты в Кубке Федерации». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 17-ին.
  6. 6,0 6,1 6,2 Личная статистика на сайте WTA
  7. 7,0 7,1 7,2 Интересные факты Արխիվացված 2008-09-24 Wayback Machine на сайте спортклуба сестёр Малеевых (անգլ.)
  8. Матч Кубка Федерации 1986 года болгария-Франция Արխիվացված 2011-09-21 Wayback Machine (անգլ.)
    Матч Кубка Федерации 1987 года Болгария-Индонезия Արխիվացված 2012-10-14 Wayback Machine (անգլ.)
  9. 9,0 9,1 Профиль на сайте WTA: обзор карьеры

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]