Քույր քաղաքներ

Քույր քաղաքներ - քաղաքներ, որոնց միջև հաստատված են մշտական բարեկամական կապերը պատմության և մշակույթի փոխադարձ ծանոթության համար։ Քաղաքների համագործակցությունը արտահայտված է փոխանակման պատվիրակությունների, գեղարվեստական և սպորտային թիմերի, ցուցահանդեսների, գրականության, ֆիլմերի, լուսանկարներ քաղաքային կյանքի և քաղաքային կառավարման փորձի տեղեկատվության վերաբերվող փոխանակման։
Ամենավաղ հայտնի քույր քաղաքների կապերի հանդիպումը Եվրոպայում Պադերբորնը (Գերմանիա) և Լե Մանը (Ֆրանսիա) են 836 թ.[1][2]։
Փորձը տարածվեց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, որպես միջոց նպաստել փոխըմբռնմանն ու միջսահմանային փոխշահավետության ծրագրերին[3][4]։ Օրինակ, Կովենտրին կապվել է Ստալինգրադի և ավելի ուշ Դրեզդենի հետ որպես խաղաղության և հաշտեցման նշան, բոլոր երեք քաղաքներեր ծանր ռմբակոծվել են պատերազմի ժամանակ[5][6][7]։
1957 թ. քույր քաղաքների ներկայացուցիչները ստեղծեցին «Քույր քաղաքների համաշխարհային ֆեդերացիա» (ՔՔՀՖ)։
1964 թ. ԽՍՀՄ քույր քաղաքներ միավորվել են «Խորհրդային և արտասահմանյան քաղաքների կապերի ասոցիացիա»։ Այն «Խորհրդային բարեկամության ընկերությունների միության» մասն էր և ՔՔՀՖ անդամ։
ՔՔՀՖ Փարիզում 1963 թ. ընդունված որոշումը ապրիլի վերջին կիրակին հայտարարել է Համաշխարհային քույր քաղաքների օր։
Հայաստանի 9 քաղաքներ քույր-քաղաքի պայմանագրեր ունեն տարբեր երկրների 27 քաղաքների հետ[8]։
Երևանն ունի 24 քույր քաղաք[9]։ Երևանի առաջին քույր քաղաքն է Կարրարա (Իտալիա)[10]։ Գյումրին ունի 14 քույր քաղաքներ[11]։ Ջերմուկի քույր քաղաքներ են Սան Ռաֆաել (Ֆրանսիա), Կարլովի Վարի (Չեխիա), Շուչինսկ (Ղազախստան)։ Ագարակի քույր քաղաքն է Սոլիգորսկ (Բելառուս)[12]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «The Origins of Town Twinning»։ Inverness: The City of Inverness Town Twinning Committee։ դեկտեմբերի 8, 2008։ Արխիվացված է օրիգինալից 2010-12-31-ին։ Վերցված է 2009-10-30
- ↑ Lelièvre Jean, Balavoine Maurice (1994)։ Le Mans-Paderborn, 836–1994: dans l'Europe, une amitié séculaire, un sillage de lumière (ֆրանսերեն)։ Le Mans: M. Balavoine։ էջեր 1–42։ Վերցված է օգոստոսի 9, 2013
- ↑ «Ghajnsielem.com – Twinning»։ www.ghajnsielem.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-24-ին։ Վերցված է 2009-10-10
- ↑ «Twin Towns»։ www.amazingdusseldorf.com։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-17-ին։ Վերցված է 2009-10-29
- ↑ Griffin Mary (2011-08-02)։ «Coventry's twin towns»։ Coventry Telegraph։ Վերցված է 2013-08-06
- ↑ «Coventry - Twin towns and cities»։ Coventry City Council.։ Արխիվացված օրիգինալից 2013-04-12-ին։ Վերցված է 2013-08-06
- ↑ «Disney seeks UK twin»։ www.ukprwire.com։ Վերցված է 2009-10-30
- ↑ Հայաստանի ինը քաղաքներ քույր-քաղաքի պայմանագրեր ունեն տարբեր երկրների 27 քաղաքների հետ
- ↑ Երևանի քույր քաղաքները - Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայք
- ↑ Երեւանի առաջին քույր քաղաք Կարրարայի պատվիրակությունը տպավորված է Երևանի տոնական հանդերձանքով
- ↑ «Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք»։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-17-ին։ Վերցված է 2016-07-07
- ↑ |Սպիտակ]] քույր քաղաքներ Օրշա(Բելառուս), Армянский город-побратим Archived 2012-06-12 at the Wayback Machine. (ռուս.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Քույր քաղաքներ Վիքիպահեստում |
---|
- Международная ассоциация «Породнённые города» (ռուս.)
- United Cities and Local Governments (անգլ.)
- Sisters-Cities international (անգլ.)
- Rat der Gemeinden und Regionen Europas (գերմ.)
- Datenbank der Städtepartnerschaften – (RGRE) (գերմ.)