Գրեգոր Մենդել
Գրեգոր Մենդել Gregor Mendel | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 20, 1822[1] Հինչիգե, Vražné, Նովի Յիչինի շրջան, Չեխիա[2] |
Մահացել է | հունվարի 6, 1884[3][2][4][…] (61 տարեկան) Բռնո, Չեխական թագի հողեր, Ավստրո-Հունգարիա[2][5] բնական մահով[2] |
Գերեզման | Q86575968?[6] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | Մորավներ[2] |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի[2] |
Մասնագիտություն | կենսաբան, գենետիկ, մեղվաբույծ, մաթեմատիկոս և բուսաբան |
Հաստատություն(ներ) | St Thomas's Abbey?[2] |
Գործունեության ոլորտ | գենետիկա[2] |
Պաշտոն(ներ) | աբբա[2] |
Ալմա մատեր | Պալացկու համալսարան[2] և Վիեննայի համալսարան[2] |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[3][2], լատիներեն և չեխերեն |
Պարգևներ | Ֆրանց Յոզեֆի շքանշան[2] |
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն) | Mendel |
Կայք | mendelweb.org |
Gregor Mendel Վիքիպահեստում |
Գրեգոր Յոհան Մենդել (գերմ.՝ Gregor Johann Mendel, հուլիսի 20, 1822[7], Հենցենֆորդ, Ավստրո-Հունգարիա - հունվարի 6, 1884, Բռնո, Չեխիա), ավստրիացի բնագետ, ժառանգականության մասին գիտության հիմնադիրը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մենդել Գրեգորի Յոհանը ծնվել է հուլիսի 20, 1822 թ. հոգևորականի ընտանիքում, Հենցենֆորդ փոքրիկ գյուղական քաղաքում (Ավստրիական կայսրություն, ավելի ուշ Ավստրո-Հունգարիա այժմ Բռնո Չեխիա)։ Կնքվել[8] է՝ հուլիսի 20։
- 1843 թ. ավարտել է Օլմյուցի համալսարանին կից փիլիսոփայության բաժինը և ձեռնադրվել Բրյուննի Ավգուստինյան վանքի վանական,
- 1868 թվականից՝ վանահայր։
- 1851–53 թթ. Վիեննայի համալսարանում, որպես ազատ ունկնդիր, ուսանել է ֆիզիկա, բուսաբանություն, հնէաբանություն և վերլուծական քիմիա։ Վանքի փոքրիկ հողակտորում Մենդելն զբաղվել է այգեգործությամբ. խաչասերել և պատվաստել է պտղատու ծառեր։
- 1856-1863 թթ. կատարել է ոլոռի 22 սորտերի խաչասերման փորձեր։
Ստացված հիբրիդների բոլոր տիպերի քանակական հաշվառման հիման վրա ձևակերպել է ժառանգական գործոնների անկախ տեղաբաշխման և զուգակցման օրինաչափությունները, որոնք ժառանգականության մասին ուսմունքի հիմքը դարձան և հետագայում կոչվեցին Մենդելի օրենքներ։ Մինչ Մենդելը գոյություն ուներ «միաձույլ» ժառանգականության տեսություն, ըստ որի՝ խաչասերվող օրգանիզմների հատկանիշները «միաձուլվում» են, և ընդունված էր, որ բնական ընտրությունն անկարող է պահպանել որևէ նոր, եզակի հատկանիշ, եթե նույնիսկ այն օգտակար է գոյության պայքարում։
Մենդելը կարողացավ հերքել այդ տեսությունը և բնական ընտրության դեմ եղած առարկությունները։ Սակայն Մենդելի հայտնագործությունները չհասկացվեցին ու չգնահատվեցին ժամանակակիցների կողմից. համընդհանուր ուշադրության արժանացան 1900 թ., երբ Խ. դե Ֆրիզը՝ Հոլանդիայում, Կ. Կորենսը՝ Գերմանիայում և Է.Զ. Չերմակը՝ Ավստրիայում, միմյանցից անկախ, սեփական փորձերի հիման վրա հաստատեցին Մենդելի հայտնաբերած օրինաչափությունները։ Եվ միայն 1930-ական թվականներին գենետիկան և մենդելիզմը ճանաչվեցին որպես ժամանակակից դարվինիզմի հիմքը։
Մենդելիզմը դարձավ միկրոօրգանիզմների, մշակաբույսերի և ընտանի կենդանիների ընտրասերման այժմյան եղանակների տեսական հիմքը։ 1965 թ. համաշխարհային գիտական հասարակայնությունը մեծ շուքով նշել է Մենդելի հայտնագործությունների 100-ամյակը։
Ուսում[խմբագրել | խմբագրել կոդը]
1843 թ. ավարտել է Օլմյուցի համալսարանին կից փիլիսոփայական բաժինը և ձեռնադրվել Բրյունի Ավգուստինյան վանքի վանական (1868 թվականից՝ վանահայր)։ 1851-1853 թթ. Վիեննայի համալսարանում, որպես ազատ ունկնդիր, ուսանել է ֆիզիկա, բուսաբանություն, հնէաբանություն և վերլուծական քիմիա։
Փորձեր և օրենքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1856-1863 թթ. կատարել է ոլոռի 22 սորտերի խաչասերման փորձեր։ Ստացված հիբրիդների քանակական հաշվառման հիման վրա ձևակերպել է ժառանգական գործոնների անկախ տեղաբաշխման և զուգակցման օրինաչափությունները, որոնք ժառանգականության մասին ուսմունքի հիմք հանդիսացան և հետագայում կոչվեցին Մենդելի օրենքներ։ Մենդելը զբաղվել է նաև մեղվաբուծությամբ, օդերևութաբանությամբ, այգեգործությամբ, կատարել սպիտակ և մոխրագույն մկների խաչասերման փորձեր։ Մենդելի հայտնագործությունները չհասկացվեցին և չգնահատվեցին ժամանակակիցների կողմից և համընդհանուր ուշադրության արժանացան միայն 1900 թ., երբ Ի․ դե Ֆրիզը (Հոլանդիայում), Կ․ Կորենսը (Գերմանիայում) և Է. Զ․ Չերմակը (Ավստրիայում), միմյանցից անկախ, սեփական փորձերի հիման վրա հաստատեցին Մենդելի հայտնաբերած օրինաչափությունները։ 1965 թվականին համաշխարհային գիտական հասարակայնությունը հանդիսավոր կերպով նշեց Մենդելի հայտնագործությունների հարյուրամյակը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://mendelmuseum.muni.cz/en/g-j-mendel/zivotopis
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 https://www.biography.com/people/gregor-mendel-39282
- ↑ 3,0 3,1 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Энциклопедия Брокгауз (գերմ.)
- ↑ https://aleph.nkp.cz/F/?func=find-c&local_base=aut&ccl_term=ica=jk01081221
- ↑ (unspecified title)
- ↑ 20 July is his birthday; often mentioned is 22 July, the date of his baptism. Biography of Mendel at the Mendel Museum
- ↑ Mendel: Man and Mind // Статья на сайте Музея Менделя. (անգլ.)
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Володин Б. Г. Мендель (Vita aeterna). — М.: Молодая гвардия, 1968. — 256 с. — (Жизнь замечательных людей. Вып. 17 (458)). — 100 000 экз. — УДК 631
- Punnett Reginald Crundall (1922)։ «Mendelism»։ London: Macmillan (1st Pub. 1905)
- Taylor Monica (July–September 1922)։ «Abbot Mendel»։ Dublin Review (London: Burns, Oates and Washbourne)
- Windle Bertram C. A. (1915)։ «A Century of Scientific Thought and Other Essays: Mendel and His Theory of Heredity»։ Burns & Oates
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- MendelWeb(անգլ.)
- Менделевская генетика, обучающий фильм (лекция профессора Graham Walker)(անգլ.)
- 1913 Catholic Encyclopedia entry, "Mendel, Mendelism"
- Augustinian Abbey of St. Thomas at Brno
- Biography,
- Biography of Gregor Mendel Archived 2008-01-17 at the Wayback Machine.
- GCSE student
- Gregor Mendel (1822–1884)
- Gregor Mendel Primary Sources Archived 2017-09-17 at the Wayback Machine.
- Johann Gregor Mendel: Why his discoveries were ignored for 35 (72) years
- Masaryk University to rebuild Mendel’s greenhouse | Brno Now
- Mendel Museum of Genetics
- Mendel's Paper in English
|