Տարերային մատերիալիզմ
Տարերային մատերիալիզմ, «․․․ չգիտակցվող, չձևավորված, փիլիսոփայորեն անգիտակցական համոզմունքը արտաքին աշխարհի օբյեկտիվ ռեալության վերաբերյալ․․․»։ «Տարերային մատերիալիզմ» հասկացությունը բնութագրում է փիլիսոփայությանն անտեղյակ բնագետների դիրքորոշումը փիլիսոփայության հիմնարար, նախ և առաջ իմացաբանական խնդիրների նկատմամբ, որոնք առաջանում են մասնավոր գիտական հետազոտություններում։ Ըստ էության տարերային մատերիալիստները գիտական հետազոտություններում սահմանափակ կերպով օգտագործում են մատերիալիզմի որոշ կարևոր գաղափարներ (օրինակ, կենդանի բնության մեջ էվոլյուցիայի գաղափարը, ատոմիստական հիպոթեզը և այլն)։ Սակայն տարերային մատերիալիզմը սահմանափակվում է օբյեկտիվ ռեալությունը և զգայարանների տվյալների ճշտությունը ընդունելով, չի հասնում գիտակցական մատերիալիստական աշխարհընկալման։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 614)։ |