Գիտության պատմություն
Գիտության պատմությունը տարբեր գիտությունների զարգացման կամ ժամանակակից գիտական աշխարհայացքի զարգացումն է։ Գիտությունը ժամանակի ընթացքում հետազոտում է գիտության պատմական զարգացումների պատկերը, երևույթները և փաստարկները, որոնք հաստատվում են գիտության կողմից, տարբեր գործընթացներ և խնդիրներ[1]։
Գիտությունը մասնավորապես իրենից ներկայացնում է փորձառարական, տեսական և գործնական գիտելիքներ Աշխարհի մասին, որոնք ստացվել են գիտական միության կողմից։ Քանի որ մի կողմից գիտությունը ներկայացնում է օբյեկտիվ գիտելիք, իսկ մյուս կողմից այդ գիտելիքի ստացման և օգտագործման գործընթացը մարդու կողմից, պատմագրությունը պետք է ոչ միայն ուշադրություն դարձնի մտքի պատմությանը, այլ նաև հասարուկության զարգացման պատմությանը։
Ժամանակակից գիտության պատմության ուսումնասիրությունը հիմնված է մի շարք օրիգինալ և վերահրատարակված տեքստերի վրա։ Սակայն «գիտություն» և «գիտնական» բառերը ծագել են XVIII—XX դարերում։ Դրանից առաջ բնագետներն անվանում էին իրենց զբաղմունքը «բնական փիլիսոփայություն»։
Թեև էմպիրիկ հետազոտությունները հայտնի են դեռ անտիկ ժամանակներից (օրինակ Արիստոտելի և Թեոփրաստեսի աշխատանքները), իսկ գիտական մեթոդը իր հիմքերով մշակվել է միջնադարում (օրինակ Ռոջեր Բեկոնի և Ալ-Բիրունիի ուսումնասիրությունները)։ Ժամանակակից գիտության սկիզբը համարվում է Ժամանակակից շրջանը, որը նաև անվանում են գիտական հեղափոխության շրջան XVI—XVII դարերում Արևմտյան Եվրոպայում տեղի ունեցածի պատճառով։
Գիտական մեթոդը համարվում է այքնան էական ժամանակակից գիտության համար, որ շատ գիտնականներ և փիլիսոփաներ գտնում են, որ գիտական հեղափոխությունից առաջ արված գիտական աշխատանքները համարվում էին «նախագիտական»։ Այդ պատճառով գիտության պատմաբանները տալիս են գիտությանը ավելի լայն սահմանում, քան ընդունված է մեր ժամանակներում, այդ սահմանման մեջ ներառվում է նաև Հին և Միջին դարերում կատարված հետազոտությունները կամ ուսումնասիրությունները[2]։
Գիտության առաջացման և զարգացման նախադրյալները
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիտության զարգացումը հանդիսանում է մարդու մտավոր ունակությունները զարգացնելու և մարդկային քաղաքակրթության ձևավորման բաղկացուցիչ մասը։ Չի կարելի դիտարկել գիտության զարգացումը, առանց հետևյալ գործընթացների․
- Խոսքի ձևավորման,
- Հաշվի զարգացման,
- Արվեստի ծագման,
- Գրի ձևավորման,
- Աշխարհայացքի ձևավորման (միֆ),
- Փիլիսոփայության ծագման։
Գիտության առաջացման առաջին և ամենակարևոր պատճառը մարդու և բնության միջև սուբյեկտիվ և օբյեկտիվ կապի առաջացումն էր։ Դա կապված է առաջին հերթին մարդկության անցումը դեպի արտադրական տնտեսություն։ Հին քարի դարում մարդն առաջին անգամ պատրաստում է աշխատանքի համար նախատեսված գործիք, քարից և ոսկորից։ Այդ գործիքներից էին՝ կացինը, դանակը, նիզակը, աղեղը, նետը, նաև մարդը կարողացավ ստանալ կրակ և պատրաստել պարզագույն կացարաններ։ Միջին քարի դարում մարդը պատրաստում և օգտագործում է ցանցեր և նավակներ, զբաղվում է փայտի վերամշակմամբ և պատրաստում է մի քանի գործիքներ աշխատանքի համար։ Նոր քարի դարում մարդը զարգացնում է խեցեգործության արհեստը և գյուղատնտեսությունը, զբաղվում է խեզեգործությամբ, կավե սպասքի արտադրությամբ նաև մարդը սկսում է աշխատել մետաղների հետ։ Սկսում է օգտագործել կենդանիներին որպես քարշիչ ուժ, հայտնաբերում է անվավոր կառքեր։ Մ․թ․ա առաջին հազարամյակի սկզբին մարդու կողմից սկսվեցին օգտագործվել երկաթյա գործիքներ։
Գիտության ձևավորման երկրորդ պատճառը մարդու ճանաչողական գործունեության բարդացումն էր։ «Ճանաչողական» որոնողական գործուներությունը բնութագրիչ հատկություն է կենդանիների համար։ Սակայն առարկայական, պրակտիկ գործունեության բարդության պատճառով մարդու գործունեության ձևափոխումը բերում է մարդու հոգեկան և մորֆոլգիական փոփոխությունների։
Գիտության շրջանաբաժանումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիտության պատմության գերակա խնդիրներից մեկը շրջանաբաշանման խնդիրն է[3][4]։ Սովորաբար առանձնացվում են գիտության հետևյալ ժամանակաշրջանները։
- Նախագիտություն՝ Հին Արևելքի քաղաքակրթությունների մեջ գիտության ծնունդը (աստղագիտություն, երկրաչափություն)
- Հին գիտություն՝ առաջին գիտական տեսությունների ձևավորումը և առաջին գիտական շարադրանքների կազմումը (Պտղոմեոսի աստղագիտությունը, Թեոփրաստեսի բուսաբանությունը, Էվկլիդեսի երկրաչափությունը և Արիստոտելի ֆիզիկան) նաև առաջին գիտական համայնքների առաջացումը, որը կոչվում էր ակադեմիա։
- Միջնադարյան կախարդական գիտություն՝ փորձարարական գիտության՝ ալքիմիայի ձևավորումը։
- Գիտական հեղափություն և դասական գիտություն՝ Գալիլեոյի, Նյուտոնի, Լիննեի աշխատությունների մեջ ժամանակակից իմաստով գիտության ձևավորումը։
- Ոչ դասական գիտությունը՝ դասական ռացիոնալության ճգնաժամի դարաշրջանի գիտությունը. Դարվինի էվոլյուցիայի տեսությունը, Էյնշտեյնի հարաբերականության տեսությունը, Հեյզենբերգի անորոշության սկզբունքը, Մեծ պայթյունի տեսությունը, Ռենե Թոմի աղետների տեսությունը, Մանդելբրոտի ֆրակտալ երկրաչափությունը։
Հնարավոր է ժամանակաշրջանների այլ բաշխում․
- վաղ դասական (վաղ հնություն, բացարձակ ճշմարտության որոնում, դիտարկում և մտորում, անալոգիայի մեթոդը),
- դասական (XVI - XVII դարեր, փորձարկումների պլանավորում, հայտնվում է դետերմինիզմի սկզբունքը, գիտության կարևորությունը մեծանում է),
- ոչ դասական (XIX դարի վերջին, հզոր գիտական տեսությունների առաջացումը, օրինակ, հարաբերականության տեսությունը, համեմատական ճշմարտության որոնումը, պարզ է դետերմինիզմի սկզբունքը միշտ չէ, որ կիրառելի է, և փորձարարը ազդում է փորձի որոնման վրա)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Вернадский В. И. Очерки по истории современного научного мировоззрения: о научном мировоззрении // Труды по истории науки. — М.: Наука, 2002. — С. 47-49.
- ↑ Տես օրինակ․
- Dampier Wetham W. C. Science // Encyclopædia Britannica.— 11th ed.— New York: Encyclopedia Britannica, Inc, 1911.
- Clagett M. Greek Science in Antiquity.— New York: Collier Books, 1955.
- Pingree D. Hellenophilia versus the History of Science // Isis, 1982.— 83, 559
- Munday P. History of Science // New Dictionary of the History of Ideas.— Charles Scribner’s Sons, 2005.
- ↑ «Проблема периодизации истории науки: проблема различия классической, неклассической и постнеклассической науки». Философия 2008. Վերցված է 2018 թ․ հունիսի 5-ին.
- ↑ Гурштейн А. А. «Наука и протонаука». Վերցված է 2018 թ․ հունիսի 5-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիտության պատմություն» հոդվածին։ |
|